Արաբական Միացյալ Էմիրություններ - ԱՄԷ

ԱՄԷ, պաշտոնապես Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ն գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հարավարևելյան մասում։ ԱՄԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ։ ԱՄԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը։

ԼՂ բնակչությունն առերեսվում է արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի հումանիտար ծանր մարտահրավերների, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ․ Արարատ Միրզոյանը՝ ԱՄԷ-ի ԱԳ նախարարին

ԼՂ բնակչությունն առերեսվում է արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի հումանիտար ծանր մարտահրավերների, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ․ Արարատ Միրզոյանը՝ ԱՄԷ-ի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է ամուր և դինամիկ կերպով զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների ավանդապես ջերմ կապերի վրա: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԱՄԷ-ը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը՝ պատրաստակություն հայտնելով համատեղ ջանքերով շարունակել տարբեր բնագավառներում փոխշահավետ երկխոսությունը:  Անդրադառնալով երկկողմ քաղաքական երկխոսության խորացմանը և համագործակցության կայուն առաջընթացի ապահովմանը՝ ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։ Երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման և ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում նշվել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության նշանակությունը: Նախարարներն ընդգծել են նաև, որ երկու երկրների միջև շաբաթական շուրջ 30-ի հասնող ուղիղ չվերթներն էականորեն նպաստում են երկկողմ գործարար կապերի, զբոսաշրջության, մշակութային և ապակենտրոնացված համագործակցության բնագավառների ակտիվացմանը: Այս առումով գոհունակությամբ նշվել է նաև առաջիկա օրերին Երևանում հայ-էմիրաթական գործարար ֆորումի անցկացումը: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբերանվտանգության, նորարարության բնագավառները: Քննարկվել է նաև երկկողմ օրակարգում հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտների ներառումը:  ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերի շուրջ:  Արարատ Միրզոյանն իր էմիրաթցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը և հայկական կողմի տեսլականը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ:  Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ շուրջ 9 ամիս տևող  ապօրինի արգելափակմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի հումանիտար ծանր մարտահրավերների, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի միջազգային արդարարադատության դատարանի կողմից խնդրո առնչությամբ կայացված երկու որոշումների՝ Ադրբեջանի կողմից   իրականացման անհրաժեշտությունը:
14:07 - 08 սեպտեմբերի, 2023
ՀՀ և ԱՄԷ ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերի շուրջ

ՀՀ և ԱՄԷ ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերի շուրջ

Սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:  Հանդիպման ընթացքում զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է ամուր և դինամիկ կերպով զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների ավանդապես ջերմ կապերի վրա: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԱՄԷ-ը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը՝ պատրաստակություն հայտնելով համատեղ ջանքերով շարունակել տարբեր բնագավառներում փոխշահավետ երկխոսությունը:  Անդրադառնալով երկկողմ քաղաքական երկխոսության խորացմանը և համագործակցության կայուն առաջընթացի ապահովմանը՝ ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։ Երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման և ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում նշվել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության նշանակությունը: Նախարարներն ընդգծել են նաև, որ երկու երկրների միջև շաբաթական շուրջ 30-ի հասնող ուղիղ չվերթներն էականորեն նպաստում են երկկողմ գործարար կապերի, զբոսաշրջության, մշակութային և ապակենտրոնացված համագործակցության բնագավառների ակտիվացմանը: Այս առումով գոհունակությամբ նշվել է նաև առաջիկա օրերին Երևանում հայ-էմիրաթական գործարար ֆորումի անցկացումը: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբերանվտանգության, նորարարության բնագավառները: Քննարկվել է նաև երկկողմ օրակարգում հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտների ներառումը:  ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերի շուրջ:  Արարատ Միրզոյանն իր էմիրաթցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը և հայկական կողմի տեսլականը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ:  Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ շուրջ 9 ամիս տևող  ապօրինի արգելափակմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի հումանիտար ծանր մարտահրավերների, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի միջազգային արդարարադատության դատարանի կողմից խնդրո առնչությամբ կայացված երկու որոշումների՝ Ադրբեջանի կողմից   իրականացման անհրաժեշտությունը:
21:21 - 07 սեպտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական երկխոսության և տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է ՀՀ և ԱՄԷ միջև 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման, երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խթանման ուղղությամբ քայլերի իրականացման պատրաստակամությունը, այդ թվում՝ բարձրաստիճան այցերի, երկու երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ միջոցով։ Զրուցակիցները երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև աշխատանքների ակտիվացման նշանակությունը: Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանն ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահին ներկայացրել է տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հաստատման՝ հայկական կողմի տեսլականը և առկա մարտահրավերները, հատկապես 2020թ. ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից ի վեր: Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձել է 2022թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ս.թ. հունիսից ԼՂ 120.000 բնակչության փաստացի պաշարման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության համար առաջնային պատասխանատվություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից խնդրի շարունակական հասցեագրման, գործընկերների կողմից հասցեական դիրքորոշման արտահայտման հրամայականը:
15:55 - 07 սեպտեմբերի, 2023
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը վերջին երկու տարիներին ռեկորդային ցուցանիշ է գրանցել. Փաշինյան

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը վերջին երկու տարիներին ռեկորդային ցուցանիշ է գրանցել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ՝ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ վսեմություն, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը: Հայ և արաբ ժողովուրդների բարեկամական կապերը դարերի խորքից եկող պատմություն ունեն, և այսօր նույնպես հպարտությամբ ականատես և մասնակից ենք միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման այնպիսի մի փուլի, որում ակներև են առաջադիմական հեռանկարներ:Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ մեր կառավարությունների միջև 2019 թվականին ստեղծվել և արդյունավետորեն գործում է առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովը, իսկ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը վերջին երկու տարիներին ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարևոր գործընկերներից է ոչ միայն տարածաշրջանային նշանակության փոխշահավետ նախագծերի իրականացման և գործարար մթնոլորտի աշխուժացման, այլև՝ միջքաղաքակրթական երկխոսության խորացման առումով: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիներին կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-էմիրաթական երկկողմ համագործակցության օրակարգը՝ ի շահ մեր պետությունների և բարեկամ ժողովուրդների։ Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ հանձնառությունս անձնական ջանքեր գործադրել մեր երկրների միջև հարգանքի և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ամրապնդման ու խորացման ուղղությամբ»:
12:17 - 25 հունիսի, 2023
Սանկտ Պետերբուրգում սկսվել են ՌԴ-ի և ԱՄԷ-ի նախագահների բանակցությունները
 |armenpress.am|

Սանկտ Պետերբուրգում սկսվել են ՌԴ-ի և ԱՄԷ-ի նախագահների բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահյանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում նախագահների հրավերով բանակցություններին կմիանան նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները։ Ակնկալվում է, որ Պուտինն ու ալ Նահյանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը և միջազգային արդի խնդիրները։ Մինչ բանակցությունների մեկնարկը Պուտինն ու ալ Նահյանը հանդիպել են Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հարթակում և այցելել ԱՄԷ-ի տաղավարներ։ ԱՄԷ-ն Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հիմնական հյուրն է։ Վերջին անգամ առաջնորդները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, անցած աշնանը։
15:13 - 16 հունիսի, 2023
Արաբական Միացյալ Էմիրություններում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության միջև

Արաբական Միացյալ Էմիրություններում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության միջև

Կարևորելով սոցիալական պաշտպանության ոլորտում հանդուրժողականության և համակեցության դերն ու այս ուղղությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում մայիսի 10-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։   Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ հանդուրժողականության ու համակեցության արժեքների խթանման, ինչպես նաև փորձի փոխանակման ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը՝ սոցիալական տարբեր խմբերին (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և բռնության ենթարկված անձինք, աշխատանքային միգրանտներ և այլն) ուղղված աշխատանքներում, ինչպես նաև կրթական համակարգում հանդուրժողականության ու մարդկային արժեքների ամրապնդման և մի շարք այլ ուղղություններով։ Կողմերը պարտավորվել են քննարկել համատեղ աշխատանքային հանձնաժողովի ձևավորման հարցը, որը նպատակ ունի մշակել ու իրականացնել երկկողմ շահերից բխող ծրագրեր։
11:56 - 12 մայիսի, 2023
Սիրիայի և ԱՄԷ-ի նախագահները հանդիպում են անցկացրել |armenpress.am|

Սիրիայի և ԱՄԷ-ի նախագահները հանդիպում են անցկացրել |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կինը՝ Ասմա ալ Ասադը մարտի 19-ին սկսել են այցը ԱՄԷ, ժամանելուն պես նրանց ողջունել է երկրի նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: «Այսօր ԱՄԷ-ում ընդունել եմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, և մենք կառուցողական բանակցություններ ենք վարել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման համար», - գրել է ԱՄԷ նախագահը սոցցանցերում: Նա հավելել է, որ «մենք նաև քննարկումներ ենք անցկացրել Սիրիայում և տարածաշրջանում իրադարձությունների կայունությունն ու դրական դինամիկան ամրապնդելու նպատակով համագործակցությունն ուժեղացնելու ուղիների շուրջ»: The National News թերթի տվյալներով՝ ԱՄԷ Է ժամանել նաև սիրիական պատվիրակությունը, այդ թվում ՝ էկոնոմիկայի և տեղեկատվության նախարարները: 2021 թվականին ԱՄԷ-ն հանդես է եկել Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման օգտին և կոչ է արել վերականգնել Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային։  2021 թվականի վերջին Դամասկոսում վերսկսել է աշխատանքը ԱՄԷ դեսպանատունը։  2022 թվականի մարտին Ասադն այցելել է ԱՄԷ՝ Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր առաջին այցն արաբական երկիր։ 2023 թվականի հունվարին ԱՄԷ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը Սիրիա էր ժամանել Ասադի հետ բանակցելու համար։  Փետրվարին Ասադը նաև այցելել է Օման։ Արևմտյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ ԱՄԷ-ն փետրվարի 6-ին տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ակտիվորեն օգնություն է ցուցաբերել տուժած Սիրիային և նրան 100 մլն դոլար է ուղղել՝ ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր:
18:30 - 19 մարտի, 2023
Ադրբեջանը շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին. Միրզոյանը՝ ԱՄԷ պետնախարարին

Ադրբեջանը շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին. Միրզոյանը՝ ԱՄԷ պետնախարարին

Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-էմիրաթական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ընդլայնվող առևտրատնտեսական կապերը, կանոնավոր ուղիղ չվերթների արդյունավետությունը և զբոսաշրջության հետագա զարգացման, ներդումային ծրագրերի իրականցման հնարավորությունները: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին: ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը և կարևորել առանց նախապայմաների միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ընդգծվել է ՝ Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման կյանքի կոչումը: Միջազգային հարթակներում փոխգործակցության համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման, Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերին՝ դրանք համարելով անթույլատրելի և հույս հայտնելով, որ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրներն այլ միջազգային հարթակներում կհակազդեն բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձի։
13:49 - 09 մարտի, 2023
ԱՄԷ-ն և Իտալիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ընդունել |1lurer.am|

ԱՄԷ-ն և Իտալիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ընդունել |1lurer.am|

1lurer.am: Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հռչակագիր են ընդունել երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերածելու մասին:    «Արաբական Միացյալ Էմիրություններն ու Իտալիան կիսում են ընդհանուր նպատակները, որոնց թվում են կայուն զարգացումն ու տնտեսական աճը, միջազգային հանրության հետ համագործակցության ամրապնդումը, բարգավաճումն ու կայունությունը, ինչպես նաև համընդհանուր մարդկային արժեքներին հետևելը, ինչպիսիք են հանդուրժողականությունը, խաղաղ գոյակցությունը, երկխոսությունն ու թափանցիկությունը»,- նշված է փաստաթղթում:   Հռչակագիրը նախատեսում է ԱՄԷ-ի և Իտալիայի միջև համագործակցության ամրապնդում քաղաքական, դիվանագիտական, միջազգային, տնտեսական և առևտրային ոլորտներում: Փաստաթղթից հետևում է, որ կողմերը մտադիր են ընդլայնել համագործակցությունը նաև պաշտպանության, պարենային և ջրային անվտանգության, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտներում:  
18:37 - 04 մարտի, 2023
Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի մարզերի 1350 ընտանիքների մարդասիրական օժանդակություն է տրամադրել

Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի մարզերի 1350 ընտանիքների մարդասիրական օժանդակություն է տրամադրել

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունն էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության հովանու ներքո, ինչպես նաև ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցությամբ «Ձմեռակացի բարեգործական ծրագիր» է անցկացրել ՀՀ Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Ինչպես տեղեկանում ենք ԱՄԷ-ի դեսպանության տարածած հաղորդագրությունից, բարեգործական արշավի վերջին կանգառն Արագածոտնի մարզում էր, որտեղ փետրվարի 27-ին մարդասիրական օժանդակություն է տրամադրվել Աշտարակ համայնքի շուրջ 200 ընտանիքի։ Ընդհանուր առմամբ՝ ծրագրի շրջանակում շուրջ 1350 անապահով ընտանիքների տրամադրվել են ձմեռային վերմակներ ու էլեկտրական տաքացուցիչ սարքեր։ Նախագիծը կրում է ամենամյա բնույթ և իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
16:31 - 27 փետրվարի, 2023