«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

«Գերիներին վերադարձնելով՝ Ադրբեջանի թիվ մեկ նպատակն է բանակցությունները տեղափոխել երկկողմ ձեւաչափ, դա վտանգավոր է». Արմեն Ռուստամյան

 |aravot.am|

«Գերիներին վերադարձնելով՝ Ադրբեջանի թիվ մեկ նպատակն է բանակցությունները տեղափոխել երկկողմ ձեւաչափ, դա վտանգավոր է». Արմեն Ռուստամյան |aravot.am|

aravot.am: «Գերիների վերադարձման հարցը միջազգային օրակարգում էր վաղուց: Կարծում եմ, Ադրբեջանն իր հաշվարկներն ունի՝ այս ամենի հետ կապված: Ճնշումներ կային եւ բնականաբար դրան որեւէ հոդաբաշխ պատասխան Ադրբեջանը չէր կարողանում տալ: Սրանով ես վստահ եմ, փորձում է ասել, որ ճիշտը երկկողմ բանակցություններն են: Ադրբեջանի թիվ մեկ նպատակն է բանակցային այս ստեղծված փակուղային վիճակը տեղափոխել իր առաջարկած դաշտ, որովհետեւ ասում են՝ չեք գնում Եվրոպա, չեք գալիս, բանակցություններն ի վերջո դադարեցվում են ո՞ւմ մեղքով: Այս քայլը դրան է ուղղված»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Ադրբեջանի կողմից գերությունից ազատված 32 հայ զինծառայողների մասին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, Ադրբեջանը, գերիներին վերադարձնելով՝ փորձում է ցույց տալ, թե տեսեք, երբ որ մենք երկկողմ բանակցում ենք, ինչ արդյունք է լինում. «Սա կարող է տանել խաղաղության պայմանագրի ամբողջացմանը եւ բանակցությունների տեղափոխմանը երկկողմ ձեւաչափի տակ»: Թե դրանից ո՞վ կշահի՝ Ռուստամյանն ասաց. «Իհարկե, դա շատ վտանգավոր է: Երկկողմ դաշտում հաղթողի եւ պարտվողի խոսակցություն է լինելու: Երկրորդը՝ ի վերջո ի՞նչ է նշանակում երկու կողմով հարցերը լուծել, դա նշանակում է՝ ուղղակի հարց չի մնում լուծելու, որովհետեւ ե՞րբ է առաջանում բանակցությունների ու միջնորդների անհրաժեշտությունը՝ երբ կողմերն ունենում են իրար հետ անհամատեղելի կամ չհամաձայնեցված դիրքորոշումներ: Միջնորդները տալիս են հնարավորություն, որ այն, ինչ ձեռք է բերվել, երաշխավորվի միջազգայնորեն: Երկկողմ բանակցությունից ես ոչ մի ակնկալիք չունեմ»: Թե այս իրավիճակում ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանը, ըստ Արմեն Ռուստամյանի, նախ պետք է ասի, որ բանակցություններ կարող են տեղի ունենալ այն պահից, երբ Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն մեր տարածքից. «Մենք այսօր հայտարարում ենք, որ 200 քկմ տարածքի կորուստ ունենք, այդ պայմաններում գնում ենք ինչի՞ համար բանակցենք: Առաջին քայլ՝ 200 քկմ-ի ազատագրում, որից հետո նոր փորձենք խոսել սահմանների ճշտման եւ այլնի մասին: Եթե մենք դա չենք անում, նշանակում է գնում ենք բանակցելու Ադրբեջանի պայմաններով»:
13:02 - 08 դեկտեմբերի, 2023
«Հայաստանը ճեպընթաց գնացքով «խաղաղության խաչմերուկից» գնում է դեպի «խաղաղության դարաշրջան», բայց ունեցանք զոհ»․ Արթուր Խաչատրյան

«Հայաստանը ճեպընթաց գնացքով «խաղաղության խաչմերուկից» գնում է դեպի «խաղաղության դարաշրջան», բայց ունեցանք զոհ»․ Արթուր Խաչատրյան

Այսօր ԱԺ նիստում 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ քննարկումների ժամանակ իրենց կարծիքն արդեն հայտնել են բյուջեի մասին, բայց վերջին 20 օրերին զարգացումներ են տեղի ունեցել։ Օրինակ՝ սննդամթերքը թանկացել է, տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել է։ «Բողոքներ ունեցանք տարբեր տնտեսվարողներից՝ ձկնարտադրողներ, մեքենա ներմուծողներ, արտահանողներ։ Դա ցույց է տալիս, որ ինչքան էլ կառավարությունը խոսի, որ ամեն ինչ լավ է, ունենք բավականաչափ խնդիրներ։ Պարտքն աճեց, կապիտալ ծախսերի կատարողականի թվերը դեռ չկան, բայց չկան լուրեր, որոնք ցույց կտան, որ ինչ-որ դրական բան ենք ունեցել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ իրենք մշտապես ասել են՝ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված չէ տնտեսական կառուցվածքի փոփոխությանը, ինովացիաների խթանմանը։ «Ներդրումների բացարձակ մեծամասնությունը հանրային ծառայություններ մատուցող ոլորտներում են: Փողի մասին ենք խոսում, բայց ի՞նչ արժեք կարող ենք դրանով ստանալ, ի՞նչ նպատակ ենք հետապնդում։ Իհարկե, կարելի է գումարը տալ պատկերասրահի հաճախելիությունը մեծացնելու համար եւ կարելի է գումարը տալ Սնուփ Դոգին։ Այդ Սնուփ Դոգին տրված փողը բյուջեի մեջ է։ Այսինքն՝ ի՞նչ է տեղի ունեցել, այն բանվորը, որն ամառվա շոգին ասֆալտ է թափում փողոցում, այդ մարդուց եկամտահարկ ենք գանձում, որ տանք Սնուփ Դոգին։ Այնպես որ, եթե խոսում ենք, որ գումարն աճեց, միգուցե ուղղությունների մասին էլ խոսեինք։ Իսկ ի՞նչ ենք անում, որ երեխաները գան ու մշակութային արժեքներին ծանոթանան, ոչ մի բան։ Բայց Սնուփ Դոգին միլիարդներ են տալիս, սա է կառավարության արժեքային համակարգը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Անդրադառնալով պաշտպանության ոլորտի խնդիրներին՝ նա ասաց, որ Հայաստանը ճեպընթաց գնացքով «խաղաղության խաչմերուկից» գնում է դեպի «խաղաղության դարաշրջան», բայց դեկտեմբերի 4-ին ունեցանք զոհ։ «Խաղաղության դարաշրջան եւ զոհ, պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի համեմատ նվազում են։ Հավանաբար այդ զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ չէ, հա՞։ Պարզ չէ՞, որ մենք կխուսափենք զոհերից, եթե մեր պաշտպանական կարողությունն ավելի մեծացնենք։ Բայց կառավարությունը դա չի անում, փոխարենը ոստիկանության բյուջեն է ավելացնում։ Այս ամենի ինչի լույսի ներքո եւս մեկ անգամ տեղեկացնեմ, որ «Հայաստան» դաշինքը դեմ է քվեարկելու ներկայացված բյուջեի նախագծին»,- նշեց Արթուր Խաչատրյանը։
13:17 - 06 դեկտեմբերի, 2023
Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված քայլ էր․ Արթուր Խաչատրյանն՝ Ալեն Սիմոնյանին  |tert.am|

Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված քայլ էր․ Արթուր Խաչատրյանն՝ Ալեն Սիմոնյանին |tert.am|

tert.am: Իշխող քաղաքական մեծամասնությունը հերթական անգամ թույլ չտվեց ընդդիմության  կողմից նախաձեռնված հարցը մտնի նստաշրջանի նիստի օրակարգ և քննարկվի նիստում։ Այս մասին հարց ուղղելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Հերթական նախաձեռնությունը սպանվեց հանձնաժողովի մակարդակում։ Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված  քայլ է»,- ասաց նա։ Պատասխանեով հարցին՝ ԱԺ նախագահն ասաց․ «Որպես ԱԺ նախագահ գտնում եմ, որ պառլամենտարիզմը ոչնչացնում է նիստերին չգալը, ընդդիմությանը տրամադրված հանձնաժողովների նախագահ մարմինները չձևավորելը, խորհրդի նիստերին չմասնակցելը և նմանատիպ այլ գործունեությունը։ Իսկ ես ինչ եմ գտնում որպես ԱԺ նախագահ, կարծում եմ օրենքից վեր չի կարող լինել։ Հարցը տալուց նաև դա նկատի ունեցեք, որ օրենքով նախաձեռնված շատ հնարավորություններից դուք հրաժարվում եք, հետո գալիս եք այստեղ, երկմտում, զարմանում, թե ինչու մի հարցը չի մտել նիստի օրակարգ»։ Արթուր Խաչատրյանը Ալեն Սիմոնյանը խոսքերը շանտաժ որակեց։ «Կարո՞ղ եմ հասկանալ, որ Ձեր ասածը պարզ շանտաժ էր, քանի որ մասնակցությունը ցածր է, վարչական պաշտոններից հրաժարվել ենք ու քանի որ մեր պահվածքը այսպես է, շարունակելու եք ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, սպանել հանձնաժողովների մակարդակում»,- ասաց պատգամավորը։ Ալեն Սիմոնյանն իր հերթին չհամաձայնեց Արթուր Խաչատյանի հարցադրման հետ՝ նշելով, որ կան շատ օրինակներ, երբ ընդդիմության նախաձեռնությունները օրենք են դարձել։
10:45 - 05 դեկտեմբերի, 2023
«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հարցի քննարկումը հետաձգվել է քվեարկության փուլում լրամշակման նպատակով

«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հարցի քննարկումը հետաձգվել է քվեարկության փուլում լրամշակման նպատակով

Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը մշակել եւ շրջանառության մեջ է դրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` համաձայնեցված ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, վերաբերում է «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցին: Առաջին անգամ հաջողված նախադեպ ունենք, երբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվում է անհրաժեշտ 50.000 ստորագրություն: 58.000 քաղաքացիներ միացել են նախաձեռնությանը: Այս նախաձեռնության արժեւորումը նրանում է, որ ազգային կարեւորագույն հարցերին է վերաբերում. այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստի ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցը քննարկվել է «Հայաստան» խմբակցության` նոյեմբերի 24-ին հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ: Արդյունքում նախատեսվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն` հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Լեռնային Ղարաբաղը որեւէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արծվիկ Մինասյանը մեջբերումներ է կատարել խորհրդարանական երեք քաղաքական ուժերի` ԼՂ հիմնախնդրի լուծմանը վերաբերող նախընտրական ծրագրերից` ընդգծելով, որ դրանցում կարմիր թելով անցնում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցը: Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնախնդրի լուծման տրամաբանությանը, ընդհանուր պետության փաթեթին, Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղարի վերաբերմունքին, «Հայաքվե» նախաձեռնության հիմնավորման տեքստին, ԵԱՀԿ ՄԽ առաջարկած կարգավորումներին, ԼՂ-ում 2023 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը, ԼՂ լուծարման մասին հրամանագրին: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է Արծվիկ Մինասյանից, թե ինչու հայտարարությունը չի ձեւակերպվել որպես օրենքի նախագիծ եւ ներկայացվել հանձնաժողովին: «Մի սուբյեկտն ուժ կիրառեց, պատասխան չստացավ, հաջորդ սուբյեկտն ասաց` անվտանգության համար պատասխանատու եմ, ուժ կիրառվեց, էլի անպատասխան մնաց: Ինչո՞ւ փաստաթղթում չկա դրա արձանագրումը»,- հետաքրքրվել է Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորի հարցին ի պատասխան` Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայտարարության մեջ պատրաստ են իրացնել առաջարկները: Խոսելով հայտարարությունը նախագծով փոխարինելու առաջարկի մասին` Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ տպավորություն է, թե սահմանադրական կարեւորագույն սուբյեկտին` քաղաքացիներին, ուզում են փոխարինել մեկ պատգամավորով: Խորհրդարանականը նշել  է, որ դեմ է նման մոտեցմանն ու տեղեկացրել, որ յուրաքանչյուր կողմ իրացնում է իր իրավունքը: Հայտարարության նախագծի հարակից զեկույցը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով ողջունել է սահմանադրական ինստիտուտի գործարկումը: Պատգամավորն այն որպես ժողովրդավարական նվաճում է որակել: «Նախագիծն ինքնուրույն բովանդակություն չունի, այն որեւէ եղանակով առարկայական հարց չի ծածկում, որն ընդգրկված է ԱԺ գալիք նիստերի օրակարգում, այն առաջ է քաշվել, որպեսզի հնարավոր լինի լսումներ անցկացնել: Բովանդակային մասով այն արտացոլում է քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը եւ պարունակում է որոշակի առաջարկներ, որոնք օրենսդրական առանձին քննարկման առարկա կարող են դառնալ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանն ու առաջարկել արձանագրել, որ հայտարարությունն արդեն իսկ կատարել է իր առաքելությունը, այն է` լսումները տեղի են ունեցել: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել հանձնաժողովականներին դեմ քվեարկել հայտարարության նախագծին: Ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ԼՂ հակամետությանը, այն լուծելու մասով վարված բանակցություններին: Հնչել են քաղաքական գնահատականներ: Հայտարարության նախագծի հեղինակ Արծվիկ Մինասյանն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել քվեարկության փուլում` այն լրամշակելու նպատակով:
16:07 - 04 դեկտեմբերի, 2023
Առաջարկում եմ դեմ քվեարկել «Հայաքվեի» նախագծին, այն իր հիմնական նպատակը իրականացրել է․ Վլադիմիր Վարդանյան
 |tert.am|

Առաջարկում եմ դեմ քվեարկել «Հայաքվեի» նախագծին, այն իր հիմնական նպատակը իրականացրել է․ Վլադիմիր Վարդանյան |tert.am|

tert.am: ԱԺ դահլիճից անհրաժեշտ է որոշակի հանրայնացում «Հայաքվե» նախագծի վերաբերյալ, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը չի պարունակում որևէ հնարավորություն  քաղաքացիական նախաձեռնության հարցով առանձին լսումներ կազմակերպելու։ Այս մասին ԱԺ պետականիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, անդրադառնալով  «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծին, ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ «Այդ լսումները կարող են կազմակերպվել կամ հանձնաժողովի կողմից, կամ խմբակցության։ Խմբակցությունն էլ չէր կարող այդ լսումները կազմակերպել։ Կանոնակարգ օրենքը հստակ նախատեսում է հետևյալ կանոնակարգումը, որ նման լսումներ կարող են կազմակերպվել միայն խմբակցության կամ նրա որևէ պատգամավորի կողմից առաջադրված նախագծի հարցով»,- ասաց նա։ Վարդանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից  ներկայացված նախագիծը ինքնուրույն բովանդակություն չունի և ամբողջությամբ վերաբերում է «Հայաքվե» նախագածի բովանդակությանը։ «Առաջարկում եմ պարզապես արձանագրել, որ այս հայտարարությունը կատարել է իր առաքելությունը՝ լսումները կազմակերպվել են, ես անձամբ ուշադիր հետևել եմ լսումներին, լսել եմ այն դատողությունները ու մտքերը, որ հնչել են այդ լսումների ժամանակ։ Այս նախագիծը որևէ այլ ավելացված արժեք չի պարունակում։ Հաշվի առնելով, որ այս նախագծի  հիմնական նպատակը արդեն իսկ իրականացվել է՝ առաջարկում եմ դեմ քվեարկել այս նախագծին»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
14:01 - 04 դեկտեմբերի, 2023
«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է առաջարկի նախընտրական եւ կառավարության ծրագրերի իրականացման այլ ճանապարհային քարտեզ»․ Արծվիկ Մինասյան
 |aravot.am|

«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է առաջարկի նախընտրական եւ կառավարության ծրագրերի իրականացման այլ ճանապարհային քարտեզ»․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Հայաքվե» նախաձեռնության վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը։ Հիշեցնենք, որ «Հայաքվեն» Ազգային ժողով է ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։ Նշված արարքները սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններ են։ Նախագծի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը շրջանառության մեջ է դրել «Հայաստան» խմբակցությունը։ «Հայտարարության նախագծի անհրաժեշտությունը բխում է երկու կարեւոր հանգամանքից։ Առաջինն այն, որ առաջին անգամ մենք հաջողված նախադեպ ունենք, երբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվում է անհրաժեշտ 50 հազար ստորագրություն, ինչը նախատեսված է օրենսդրությամբ։ 58 հազար քաղաքացիներ միացել են այս նախաձեռնությանը, եւ ինքը համարվելով որպես իրավական, ժողովրդավարական պետության կարեւոր ինստիտուտ, երբ քաղաքացիներն իրենք են մասնակցում օրինաստեղծ աշխատանքին, սա առաջին հաջողված դեպքն է։ Երկրորդ հանգամանքը վերաբերում է նրան, որ հատկապես այս նախաձեռնության արժեւորումը նրանում է, որ ազգային կարեւորագույն հարցերին է վերաբերում։ Այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչում եւ դրա դեմ ուղղված որեւէ գործողություն դատապարտելի ու քրեորեն պատժելի համարելը եւ Հայոց ցեղասպանության դեմ իրականացվող գործողությունները քրեականացնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրում, նաեւ գործող կառավարության գործող ծրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման պաշտպանությունն անվերապահորեն ստանձնած պարտավորություն է։ «Հետեւաբար, այս նախաձեռնության նպատակներից է նաեւ հետեւողական լինել նախընտրական խոստումներին։ «ԱԺ կողմից նման հայտարարության ընդունումը չափազանց կարեւորվում է նաեւ միջազգային հարթակում Արցախյան հարցի հետեւողականության ցուցաբերման առումով։ Եթե քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրում, հայտարարելով այս ամենի մասին, իրականում չեն իրականացնում դա, ստացվում է, որ ուղղակի խաբել են հանրությանը։ Միջազգային ասպարեզում էլ ընկալվում է, որ քաղաքական ուժերը ժողովրդի առաջ խոստանում են մի բան, ստանում են մանդատ, իրականացնում են հակառակը։ Քանի որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր որոշմամբ է հնարավորություն տալու այս հայտարարությունն ընդունել կամ մերժել, պետք է առաջարկի նախընտրական ծրագրի եւ կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունների իրականացման այլ ճանապարհային քարտեզ։ Եթե դա էլ չի անում, վերջին լուծումը մնում է հրաժարական եւ հեռացում»,- ասաց Մինասյանը։
11:49 - 04 դեկտեմբերի, 2023
Ավտոներկրողներին վերաբերող օրենքն ընդունելու դեպքում բազմաթիվ խնդիրներ կառաջանան, և ոլորտը կտանեն անկման․ պատգամավորը՝ բողոքի ակցիայի ժամանակ |news.am|

Ավտոներկրողներին վերաբերող օրենքն ընդունելու դեպքում բազմաթիվ խնդիրներ կառաջանան, և ոլորտը կտանեն անկման․ պատգամավորը՝ բողոքի ակցիայի ժամանակ |news.am|

news.am: Ավտոներկրողներին վերաբերող այս օրենքն ընդունելու դեպքում բազմաթիվ խնդիրներ կառաջանան ավտոներկրողների համար, եւ ոլորտը կտանեն դեպի անկման: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ նախագահի նստավայրի մոտ ավտոներկրողների բողոքիա ակցիայի ժամանակ ա ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Շատ կարճ ժամանակում այն դիրքը, որ Հայաստանը զբաղեցրել է ԵԱՏՄ շուկայում ավտոներկրման հետ կապված, ամբողջ աշխատանքը կգցենք ջուրը: Տասնյակ տարիներ մարդիկ եկել Հայաստանից մեքենա են գնել, տարել ու միլիարդավոր դոլարների գումարներ է մտել մեր երկիր: Այս որոշման հետեւանքները կարճ ժամանակ հետո կզգացվի: Այս ճյուղը տնտեսությանմեջ մեծ բաժին է կազմում»,- ասաց նա: Պատգամավորի խոսքով, ոչ ոք չի կարող ավտոներկրողներին պարտադրի, ասի՝ դու պարտադիր պետք է 20 տոկոս շահույթ ունենաս. «Սա ոչ միայն ճիշտ չէ, բարոյական չէ, նաեւ հակասահմանադրական է: Դու մարդուն ստիպում ես, ասում ես՝ դու անպայման պետք է 20 տոկոս շահույթ ունենաս: Եթե մարդը 20 տոկոս շահույթ չունի, պետությունն ասում է՝ ես քեզ կպատժեմ: Մարդն ի՞նչ անի, գնա պարտ վերցնի ուրիշ տեղից, որ բերի այդ 20 տոկոսը տա՞: Սա աբսուրդի ժանրից է: Իրենց էլ, որ հարցնում ես՝ էս հիմար օրենքին ինչու եք կողմ քվեարկում, ասում են՝ այդպես են որոշել: Նշենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Ըստ նոր օրենքի` նրանք պետք է ունենան 20 % շահույթ և դրանից 18 % վճարեն շահութահարկ և ԱԱՀ։ Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:
17:52 - 27 նոյեմբերի, 2023
«50 հազարից ավելի քաղաքացի միացել է մեր պետականության հենասյուներին վերաբերող նախաձեռնությանը»․ խորհրդարանական լսումներ՝ «Հայաքվեի» նախագծի շուրջ
 |aravot.am|

«50 հազարից ավելի քաղաքացի միացել է մեր պետականության հենասյուներին վերաբերող նախաձեռնությանը»․ խորհրդարանական լսումներ՝ «Հայաքվեի» նախագծի շուրջ |aravot.am|

aravot.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ՝ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են կազմակերպվել։ Հիշեցնենք, որ Հայաստանի 50 հազարից ավելի քաղաքացի Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով պահանջում է քրեականացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց․ «Ստեղծված բարդ ռազմաքաղաքական վիճակում առավել եւս անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ քաղաքացիական հասարակությունն իր տեսակետն արտահայտի, որովհետեւ աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, անվտանգության այն միջավայրը, որը գոյություն ունի, հատկապես ներքին ու արտաքին սպառնալիքների օրեցօր ուժգնացումը ստիպում են, որպեսզի քաղաքացիական հասարակության ամբողջ ներուժը, միտքը եւ առաջարկություններն ուղղորդվեն նման կարեւոր հարցերի վերաբերյալ քննարկումներ իրականացնելու եւ այս բարդ իրավիճակից դուրս գալու համար։ Ակնհայտ է, որ նշված իրավիճակի համար ոչ միայն ադրբեջանական հանցավոր քաղաքականությունն է հիմք հանդիսանում, այլ նաեւ ՀՀ իշխանությունների՝ ժամանակին ոչ համահունչ քաղաքականությունը, որը բերել հասցրել է նրան, որ ՀՀ շուրջն օղակն օրըստօրե սեղմվում է։ Իսկ վերջին՝ սեպտեմբերի 19-ի իրադարձությունների շրջանակներում, Ադրբեջանն օգտվելով իրավիճակից, նորից իր հանցագործ քաղաքականությամբ հայաթափեց ամբողջ Արցախը։ Ըստ էության, իրականացվեց ցեղասպանություն հայ ժողովրդի արցախյան հատվածի նկատմամբ։ Այս պայմաններում չափազանց կարեւոր է ու անհրաժեշտ այս լսումների անցկացումը»,- ասաց Սեյրան Օհանյանը։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց հայտարարության նախագիծը։ «Սա փոխկապակցված մի քանի հարցերի մասին է։ Առաջինը այն է, որ առաջին անգամ ՀՀ-ում 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով քաղաքացիներին տրված սահմանադրական իրավունքն իրացվում է, սա առնվազն 50 հազար ընտրական իրավունք ունեցող անձանց կողմից օրենսդրական նախաձեռնություն իրականացնելու հաջողված փորձ է։ Այն հասել է Ազգային ժողով՝ բարձրագույն ներկայացուցչական մարմին։ Երկրորդ կարեւոր արձանագրումն այն է, որ սկզբունքային նշանակություն ունի, թե ի՞նչ հարցի վերաբերյալ է այս նախաձեռնությունը։ 50 հազար եւ ավելի քաղաքացիներ միացել են այս նախաձեռնությանը, որովհետեւ այն վերաբերում է մեր ազգային, պետականության հենասյուներին, այս ժամանակահատվածում ամենակարեւոր մարտահրավերներից երկուսին՝ Արցախի Հանրապետության նկատմամբ ՀՀ ստանձնած պարտավորության իրացմանը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հատուցման պահանջատիրության հարցերին։ Եվ պատահական չէ, որ այս նախաձեռնության սկզբից սկսած՝ հատկապես մեր թշնամիները սկսեցին պարբերաբար ու հետեւողական փորձ անել՝ նսեմացնելու նախաձեռնությունը։ Սրանից օգտվեցին նաեւ մեր ազգային մտածողությամբ քաղաքացիներին թշնամի համարվող հակառակորդները, որոնք հավանաբար պայմանական են կրում հայկական ազգանունները եւ սկսեցին իրենք էլ նսեմացման փորձեր անել»,- ասաց նա։ Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այս նախաձեռնության երրորդ կարեւոր հաստատումն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ձեւավորել են Ազգային ժողով, եւ շատ կարեւոր է, որ քաղաքացիները պետք է հետեւողականորեն իրենց վերահսկողությունն իրականացնեն՝ արդյոք խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն իրենց նախընտրական խոստումները պահպանում են, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ քաղաքացիների լեգիտիմ իրավունքն է պահանջել այդ նախընտրական խոստումների իրականացումը։ Կամ պետք է արձանագրել, որ այն ուժերը, որոնք չեն պաշտպանում, հետեւողական չեն իրենց նախընտրական ծրագրերում, նրանք զուրկ են լեգիտիմությունից, զուրկ են ժողովրդի տված վստահության քվեից։ 
13:07 - 24 նոյեմբերի, 2023
ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից
 |azatutyun.am|

ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է «դավաճանության» հոդվածով քրեական վարույթ հարուցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների կապակցությամբ, պնդելով՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում Բաբայանի գործողություններում հանցակազմ չկա։ Ավելին, ինչպես ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանն է նշել, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ բանակցային գործընթացի, և՛ Բաքվին փաստաթղթեր փոխանցելու մասին։ Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Բաբայանը մի շարք հարցազրույցներում ասել էր, որ մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումը Բաքվին 23 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, համաձայն որի՝ Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանար։ Բաբայանը պնդել էր, որ Ադրբեջանը համաձայնել էր իր առաջարկին, բայց Արցախի իշխանությունները խոչընդոտել են այդ գործընթացին։ Բաբայանի այս հայտարարությունների հիման վրա էլ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազին՝ նշելով, որ ըստ էության՝ Արցախի նախկին պաշտոնյայի հայտարարություններում պետական դավաճանության և ինքնիրավչության հատկանիշներ կան։ «Արցախից վերադառնալուց կամ բռնի տեղահանվելուց հետո անմիջապես հայտնվեց պարոն Բաբայանը մի շարք լրատվամիջոցներում, և էնտեղ իր հարցազրույցները և հրապարակային հաստատումները ավելի քան խնդրահարույց էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը՝ շարունակելով. - «Սամվել Բաբայանի արարքներում, իմ կարծիքով, տարբեր հանցակազմեր են ակնհայտորեն երևակվում, որոնք վերաբերում են ինքնիրավչությանը, պետական դավաճանությանը, պետական գաղտնիքի հրապարակմանը»: Իր հաղորդման մեջ պատգամավորը նշել է, որ քրեական վարույթի շրջանակներում պետք է պարզվի, թե ում լիազորմամբ է Բաբայանը բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, 23 կետից բաղկացած ինչ փաստաթուղթ է փոխանցել Բաքվին, արդյոք դրանցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ եղել են, թե՝ ոչ։ ԱԱԾ ավագ քննիչը, սակայն, մերժելով քրեական վարույթի հարուցումը, ի պատասխան գրել է, որ Սամվել Բաբայանն արել է ընդհանուր բնույթի և վերացական հայտարարություններ, որոնցում չկա կոնկրետ հանցագործություն մասին տեղեկություն։ «Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու գործընթացում Սամվել Բաբայանի գործողությունները այլ անձի կամ պետության կողմից չեն վիճարկվել, որևէ կարգ չի խախտվել, ավելին՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ գործընթացի, և՛ փաստաթղթերի մասին»,- գրել է ավագ քննիչը։ Անհիմն համարելով քննիչի այս պնդումները՝ ընդդիմադիր պատգամավորը հարցնում է՝ այդ ինչպե՞ս առանց քննության ԱԱԾ փոխգնդապետ Նորայր Այվազյանը պարզեց, որ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի և Բաքվի միջև բանակցություններից։ «Նախ և առաջ՝ ինչպե՞ս դուք բացահայտեցիք, թե Արայիկ Հարությունյանը... Բաքվի բանտից ձեզ ցուցմո՞ւնք է արդյոք տվել Գլխավոր դատախազություն կամ Քննչական կոմիտե, դուք որտեղի՞ց ունեք այդ փաստերը», - ընդգծեց Լիլիթ Գալստյանը: ԱԱԾ քննիչը նաև նշել է, որ հարցազրույցներում Բաբայանի կողմից թշնամու կողմն անցնելու կամ դավաճանությանը բնորոշ հայտարարություններ չեն արվել, առկա են միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար պետության կարգավիճակ ստեղծելու մասին տեղեկություններ պարունակող հայտարարություններ, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել փաստաթղթերի փոխանակում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: «Այսինքն՝ Սամվել Բաբայանը չի կատարել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին այնպիսի տեղեկությունների վաղաժամ տարածում, որը վնաս է հասցրել Հայաստանի կենսական շահերին», - գրել է քննիչը: «Այդ պատասխանը բացարձակապես ոչ-հիմնավոր է: Որպեսզի մենք իմանայինք՝ դրանք վերաբերել են արտաքին քաղաքականությա՞նը, թե՞ դրանք վերաբերել են պետական գաղտնիությանը, պիտի որ քննություն իրականացվեր՝ այդ ամենը բացահայտելու: Որտեղի՞ց է վերցրել ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանը, թե դրանք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, թե պետական այլ գաղտնիքներ են պարունակում, կամ Արցախի պաշտպանունակությանը, կամ դիրքերի դասավորվածությանը, և այլն, և այլն: Որտեղի՞ց են որոշել», - ասաց Լիլիթ Գալստյանը:
17:20 - 22 նոյեմբերի, 2023
2021 թվականին ՌԴ-ին դիմելու մասին տեղեկություններ չունեմ․Սեյրան Օհանյանը՝ Զատուլինի հայտարարության մասին
 |tert.am|

2021 թվականին ՌԴ-ին դիմելու մասին տեղեկություններ չունեմ․Սեյրան Օհանյանը՝ Զատուլինի հայտարարության մասին |tert.am|

tert.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակ ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին և աջակցություն խնդրել, ինչպես հայտարարում է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Տեղեկություն չունեմ, թե դիմել են իրենց, թե՝ ոչ։ Ես չեմ լսել, որ մեր ընդդիմությունը նման հարցով դիմած լինի ՌԴ-ին, պետք է Զատուլինին հարցնել։ Ճիշտն ասած, Զատուլինի հետ մենք շատ լավ բարեկամական և ընկերական հարաբերություններ ունենք»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ 2021 թվականին ընդդիմության նպատակն է եղել իշխանության հեռացնելը։ Հիշեցեննք, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ երբ 2021թ. Նիկոլ Փաշինյանը որոշեց ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, Հայաստանի ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին և աջակցություն խնդրել։ Ռուսական կողմն, ըստ պատագմավորի, սակայն, հրաժարվել է՝ անհանգստանալով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կչեղարկվեր, նոր ռազմական գործողություններ կսկսվեին։
16:27 - 22 նոյեմբերի, 2023
«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին

ԱԺ խմբակցություններն այսօր՝ նոյեմբերի 16-ին, իրենց դիրքորոշումներն են հայտնել Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ։ Ստորեւ՝ ԱԺ հաղորդագրությունը այդ մասին։ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նա նշել է, որ տնտեսական նպատակահարմարության որեւէ հաշվարկ ծրագրի հետեւում չկա։ Արթուր Խաչատրյանի հավաստմամբ, «Հայաստան» դաշինքը մանրակրկիտ ուսումնասիրել է Կառավարության կողմից ներկայացված 2024 թվականի նախագիծը: «Առաջարկվող բյուջեն Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր եւ միջոցներ չի նախատեսում: Առաջին հերթին դա վերաբերում է անվտանգային մարտահրավերներին: Լեռնային Ղարաբաղի բռնակցման, բնակչության էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 250 քառ. կմ տարածքի բռնազավթման պայմաններում, պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոս աճը բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետեւանքով մեր ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումը, զորավարժությունների անցկացումը եւ ագրեսիվ հռետորաբանությունը»,- նշել է պատգամավորը: Նրա խոսքով, անընդունելի է նաեւ «Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում» ծրագրի ֆինանսավորման 2023 թվականի համեմատ 1 միլիարդ դրամից ավելի նվազեցումը: Անդրադարձ է եղել նաեւ Կառավարության բարեփոխումների ծրագրին: Ըստ Արթուր Խաչատրյանի՝ որեւէ էական բարեփոխում չի առաջարկվում: Պատգամավորը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում որոշ քաղաքական հանգամանքների է անդրադարձել, խոսել ընդդիմության որոշ դիտարկումների վերաբերյալ: Խմբակցության ղեկավարի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի երկարաժամկետ բարեկեցության գրավականն ազատության եւ խաղաղության միաժամանակյա գոյությունն է: Պատմությունը վկայակոչելով՝ նա փաստել է, որ այս տարածքում, այս հողակտորի վրա Հայաստանը, հայ ժողովուրդը երբեք միաժամանակ չեն ունեցել ազատություն եւ խաղաղություն: «Մենք ստացել ենք ազատություն եւ գնում ենք խաղաղության ճանապարհով: Հենց այդ երկուսն ունենանք, այդ ժամանակ փլվելու է այն հայեցակարգը, այն նարատիվը, որի վրա, ցավոք, կառուցված է նաեւ մեր ընդդիմության գաղափարաբանությունը»,- նման կարծիք է հայտնել Հայկ Կոնջորյանը ու խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ ընդդիմության քննադատությունների մասին։ «Ի՞նչ է ստացվել. տասնամյակներ շարունակ քաղաքական ուժերը զոհաբերել են ազատությունը, որ ստանան անվտանգություն եւ արդյունքում զրկվել են ե՛ւ ազատությունից, ե՛ւ անվտանգությունից: Ազատություն եւ խաղաղություն. երբ կարողանանք այս երկուսը համադրել, այդ ժամանակ գոհ կլինենք, կհամարենք, որ մենք ինքնիշխան պետություն ենք, եւ մենք ենք մեր ճակատագրի, մեր տարածաշրջանի, մեր աշխարհագրական դիրքի նկատմամբ բովանդակություն ձեւավորողն ու մեր աշխարհագրության գերին չենք: Երկար ժամանակ դա է եղել նարատիվը, որ մենք չունենք ծով, ունենք լեռներ, ունենք անբարենպաստ հարեւաններ, դրա համար մենք դատապարտված ենք փրկվելու, իսկ փրկիչներ միշտ պատրաստակամ են եղել հայտնվելու»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը: Ըստ նրա՝ այդ հայեցակարգն ու փրկչի նարատիվը փլվում է: Հայկ Կոնջորյանի գնահատմամբ չկա տնտեսական զարգացում առանց տնտեսական ազատությունների եւ չկան տնտեսական ազատություններ առանց քաղաքական ազատությունների: Սա հիմնաքարային աքսիոմա է: Նա տեղեկացրել է, որ բյուջեի նախագիծն արտահայտում է իրենց քաղաքական առաջնահերթությունները, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է փաստաթղթին:
16:21 - 16 նոյեմբերի, 2023
Այս ամենն ուղղակի զավեշտ էր. Լևոն Քոչարյան
 |panorama.am|

Այս ամենն ուղղակի զավեշտ էր. Լևոն Քոչարյան |panorama.am|

panorama.am: «Շատ ծիծաղելի է քրեական գործ կոչվող այն ամեն ինչը, ինչ ինձ հետ կատարվեց։ Մարդիկ գալիս, ու փորձում են իրենց ցուցմունքներով հերքել ակնհայտը, տեսանյութը, շատերի տեսածը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նա խոսքով, այս ամենն ուղղակի զավեշտ էր։ «Իսկ դատական նիստերը ... Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, աբսուրդ էր։ Չորս ոստիկան  խոշտանգում են։ Ոստիկաններին՝ իբր իմ հարվածելը ոչ տեսանյութում է  երևում, ոչ դատաբժշկական փորձաքննությամբ իրենց վրա որևէ հետք կա։ Ոչ մի բան։ Պարզապես երկու ոստիկան ասում են, որ իրենց հարվածել եմ։ Ու այս ամեն ինչը դատարանը հիմք է  ընդունում, ինձ պահում է  կալանքի տակ՝  ասելով, որ դրսում գտնվելով՝ կարող եմ նոր հանցանք գործել, վկաների վրա...  Մի խոսքով, այս ամենն այնքան աբսուրդ է, կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է», - նշեց Լևոն Քոչարյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին  բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել  ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, այնուհետև կալանավորվել երկու ամսով։ ԿԸՀ նոյեմբերի 6-ի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին: Այդ որոշումից հետո, ՍԴ որոշման ուժով, Լևոն Քոչարյանը ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
13:45 - 14 նոյեմբերի, 2023
Արտաքին հետախուզական ծառայությանը հսկա բյուջե է տրվում, բայց այդ կառույցի որևէ ներկայացուցիչ ԱԺ չի եկել. Գեղամ Մանուկյան
 |news.am|

Արտաքին հետախուզական ծառայությանը հսկա բյուջե է տրվում, բայց այդ կառույցի որևէ ներկայացուցիչ ԱԺ չի եկել. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ բյուջեի նախագծով առաջին անգամ գումար պետք է հատկացվի արտաքին հետախուզական ծառայությանը, սակայն պատգամավորները որևէ կերպ հնարավորություն չեն ունեցել ստանալ այդ բյուջեի նախագծի բացվածքը, քանի որ արտաքին հետախուզական ծառայության ներկայացուցիչ Ազգային ժողով չի եկել, առնվազն պաշտպանության հանձնաժողով չի ներկայացել։ «Բյուջեի Արտաքին հետախուզական ծառայության հատվածի վերաբերյալ որեւէ մեկը չի ներկայացել ԱԺ, պարզաբանումներ չի տվել, ի վերջո, ինչպես է լուծվելու այդ հարցը: Բազմամիլիարդանոց բյուջե պետք է հատկացվի, բայց պատգամավորները որեւէ կերպ հնարավորություն չեն ունեցել այդ բյուջեի բացվածքը ստանալ»,-ասաց նա: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց ընդմիջման ժամանակ քննարկել, թե ինչպես կարող են լուծել, գտնել ոսկե միջինը։ Հիշեցնենք, որ արտաքին հետախուզական ծառայության պետ է նշանակվել նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
10:46 - 14 նոյեմբերի, 2023
Տիգրան Պարսիլյանը և Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները

Տիգրան Պարսիլյանը և Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները

Այսօր ԱԺ հերթական նիստում Տիգրան Պարսիլյանը երդվեց և դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր: Մանդատը թափուր էր մնացել Մաթևոս Ասատրյանի մահվանից հետո։ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։ Այնուհետև մանդատը երդմամբ ստանձնեց նաև «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին պարզ դարձավ, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի երեք պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել էին ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Նշվածից ելնելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի շրջականերում՝ ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն Լևոն Քոչարյանն էր: Նա մինչ այդ կալանավորված էր։
10:30 - 14 նոյեմբերի, 2023