«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 25 պատգամավոր, խորհրդարանում երկրորդ ուժն է։

Խմբակցության ղեկավարն է Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ Արման Աբովյանը։ 

Մյուս պատգամավորներն են՝ Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի, Առուստամյան Նորա Սեդրակի, Բաբայան Էդուարդ Վլադիմիրի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Գեւորգյան Քաջիկ Նահապետի, Գրիգորյան Արթուր Գրիշայի, Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի, Դալլաքյան Արթուր Ալբերտի, Զոհրաբյան Նաիրա Վահանի, Էնֆիաջյան Վահե Սարգսի, Իսայան Շաքե Ռոբերտի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հայրապետյան Ջանիբեկ Սերոբի, Ղուկասյան Վարդան Կոլյայի, Մադաթյան Հրանտ Ռոբերտի, Մանուկյան Դավիթ Անդրանիկի, Մելքումյան Միքայել Սերգեյի, Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի, Պողոսյան Կարինե Համլետի, Սողոմոնյան Սողոմոն Սերյոժայի, Ստեփանյան Տիգրան Վաչիկի, Վարդանյան Վարդան Նահապետի, Տոնոյան Իվետա Սասունի։



«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ վարչապետի հանդիպման հրավեր ևս արվել է. Մակունց |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ վարչապետի հանդիպման հրավեր ևս արվել է. Մակունց |armenpress.am|

armenpress.am: Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ, հրավերն ուղարկվել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Վարչապետը հանդիպում ունենալու է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Հրավերը գնացել է: Թե ինչպես կընթանան զարգացումները, չեմ կարող ասել»,-ասաց Մակունցն ու հավելեց՝ վարչապետի ու Մարուքյանի հանդիպման մանրամասներին դեռ տեղյակ չէ: Մակունցը հիշեցրեց՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպումից հետո նշել է, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ լինելուց հետո հավանաբար նորից կլինեն բանակցություններ: Նա առաջարկեց սպասել այդ բանակցությունների արդյունքների արձանագրմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 4-ին ժամանել էր կառավարություն, որտեղ կայացել է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
15:46 - 04 մարտի, 2021
Մելքումյանը խոսեց քաղաքական ճգնաժամի և տնտեսական խնդիրների կապի մասին |armenpress.am|

Մելքումյանը խոսեց քաղաքական ճգնաժամի և տնտեսական խնդիրների կապի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարևորում է քաղաքական ճգնաժամի արագ հանգուցալուծումը, որպեսզի տնտեսական խնդիրներն էլ ավելի չխորանան: Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Ըստ Մելքումյանի՝ երկրում տնտեսական, ֆինանսական, սոցիալական խնդիրները գնալով խորանում են: «Բնական է, այսօր անվտանգության հարցն է շատ կարևորվում, բայց նաև չպետք է մոռանանք, որ անվտանգության բաղադրիչ է հանդիսանում նաև տնտեսական անվտանգությունը»,- նշեց պատգամավորը: Նա հիշեցրեց, որ թե 2020-ին, թե 2021-ի հունվարին տնտեսական անկում է գրանցվել: «Իմ հաշվարկներով՝ օրական 5-7 մլն դոլար համախառն ներքին արդյունք ենք կորցնում, որովհետև բոլորը սպասողական վիճակում են, կա քաղաքական ճգնաժամ, կա տոտալ ճգնաժամ, բիզնես-ծրագրերը չեն իրականացվում: Մարդիկ սպասում են, թե ինչ է լինելու»,-ասաց Մելքումյանը: Ըստ նրա՝ նույնիսկ եթե հայտարարվում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին, ապա մինչև այդ ընտրությունների ավարտը և նոր կառավարության ձևավորումը մարդիկ որևէ լուրջ բիզնես-ծրագիր չեն իրականացնելու. դա այդպես է ամբողջ աշխարհում:  Նա ձախողված է համարում տնտեսական հեղափոխությունը՝ դրա պատճառը համարելով պետական կառավարման համակարգի աշխատանքը: Ըստ նրա՝ պետական կառավարման համակարգում, օրինակ, ներդրումների հետ կապված հարցերն ամիսներով չեն լուծվում, ձգձգվում են: Անդրադառնալով հարցին, թե արդյոք տնտեսական խնդիրների լուծման ճանապարհներից մեկը համարու՞մ է արտահերթ ընտրությունների անցկացումը՝ Մելքումյանն ասաց. «Կա ճգնաժամ, այդ ճգնաժամը պետք է լուծվի: Մեր օրակարգում կան արտահերթ ընտրություններ, սակայն դրանց անցկացման ձևը, պայմանները դեռևս պետք է քննարկվեն: Դա ինչ-որ պահի պետք է հանգուցալուծվի»,- ասաց նա ու կարևորեց, որ հանգուցալուծումը շուտ լինի:
12:55 - 04 մարտի, 2021
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախատեսում են համատեղ նիստ՝ կապված ստեղծված իրավիճակի հետ

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախատեսում են համատեղ նիստ՝ կապված ստեղծված իրավիճակի հետ

Վարչապետի հայտարարությունն ուղղակի սադրանք էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ «Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին դուրս չգալ փողոց, չմասնակցել որևէ հանրահավաքի։ Խոսքը ոչ միայն վարչապետի հրավիրած, այլև վարչապետի դեմ հրավիրվող հանրահավաքների մասին է։ Այս իրավիճակում դա կարող է բերել բախումների, և ամեն ինչ պետք է արվի, որ այս իրավիճակը պարպվի։ Դրա համար կա ամենակարևոր քայլը․ վարչապետը պետք է հրաժարական տա»,- ասաց նա։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստան»-ի հետ նախաձեռնում է համատեղ արտահերթ նիստ։ «Այս իրավիճակը անպայման պետք է քննարկվի և պետք է հանգուցալուծման բոլոր ճանապարհները պետք է բացահայտվեն։ Պետք է բոլոր պրոցեսները բերվեն այն դաշտ, որ հանկարծ բախումներ ցնցումներ չլինեն»,- ասաց նա։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։
15:04 - 25 փետրվարի, 2021
Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. ԲՀԿ հայտարարությունը

Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. ԲՀԿ հայտարարությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված ԶՈՒ Գլխավոր շտաբի հաղորդագրության հետ, որով սպաները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր երկիրն ու պետականությունը կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև: Մեր ժողովրդի և պետականության կողքին կանգնելու մասին ՀՀ Զինված ուժերի և Գլխավոր շտաբի հայտարարությունը բեկումնային է: Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը  չտանել քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում  չթափել հայի արյուն, հային չսարքել հայի թշնամի, որովհետև մեր իրական թշնամին սահմանից այն կողմ է:  Նիկոլ Փաշինյանն ունի վերջին հնարավորություն քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու, մեր առանց այդ էլ պատերազմից հետո բզկտված պետականությունը վերջնականապես չվտանգելու:   Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի, մենք թույլ չենք տալու որպեսզի իր իշխանությունն օր ավել երկարաձգելու մոլուցքով տառապող անձը մեր հայրենակիցներին տանի բախումների: Մենք պետականություն ենք կորցնում: Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ և չդառնալ գործիք մեկ մարդու իշխանությունը պահելու համար: Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական  ճանապարհով:  Մենք ժողովրդի կողքին ենք և ամեն ինչ անելու ենք մեր երկրում խաղաղ և անցնցում իշխանափոխություն  ապահովելու համար»։
13:39 - 25 փետրվարի, 2021
Ոչ մի տարաձայնություն չի եղել, Գագիկ Ծառուկյանի և ինձ համար հասկանալի չէր Գևորգ Պետրոսյանի դուրս գալը․ Արման Աբովյան |tert.am|

Ոչ մի տարաձայնություն չի եղել, Գագիկ Ծառուկյանի և ինձ համար հասկանալի չէր Գևորգ Պետրոսյանի դուրս գալը․ Արման Աբովյան |tert.am|

tert.am: Ոչ մի տարաձայնություն, ոչ մի ինչ-որ անհարթություն չի եղել, ամեն ինչ նորմալ էր, դա պարոն Պետրոսյանի սուվերեն որոշումն է։ Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալուն։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում արված հայտարարությամբ հայտնել էր, որ դուրս է գալիս խմբակցությունից:   «Ինձ համար դժվար է մեկնաբանել, կարող եմ ավելացնել, որ պարոն Պետրոսյանը պարոն Ծառուկյանի մոտ միշտ ունեցել է շատ բարձր հարգանք, շատ լավ վերաբերմունք, այստեղ էլ ոչ մի խնդիր չկա»,–ասաց Արման Աբովյանը։ Հարցին՝ հասկանալի՞ էր նրա դուրս գալը Գագիկ Ծառուկյանի համար, Արման Աբովյանը պատասխանեց՝ ոչ։ «Ճիշտն ասած, ինձ համար էլ հասկանալի չէ»,–ասաց նա և նշեց, որ առայժմ չի շփվել Գևորգ Պետրոսյանի հետ։ Անդրադառնալով դիտարկմանը, որ գուցե Գևորգ Պետրոսյանը ցանկություն հայտնել է ավելի կտրուկ գործողությունների գնալու և անհամաձայնություն է եղել, խմբակցության քարտուղարն ասաց․ «Եթե ուշադրություն դարձնեք մեր խմբակցության ելույթներին, մենք մեր դիրքերից չենք նահանջել և մեր ելույթները, գործունեություները ոչ մի կերպ չի փոխվել, այստեղ մեկնաբանությունը, կարծում եմ, որ ավելի լավ կլինի իրենից ստանաք»։
12:25 - 17 փետրվարի, 2021
Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր  էջում  գրել է, որ դուրս է գալիս խմբակցությունից։  «Քաղաքական հայտարարություն Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ սույնով հայտարարում եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով: Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը: Վերը նշվածով պայմանավորված՝ այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ պատգամավորը պարտավոր է քաղաքացու տված վստահությունը հասցնել ավարտին, ես կշարունակեմ Ազգային ժողովում իմ աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր... Շնորհակալ եմ ԲՀԿ խմբակցության իմ սրտացավ գործընկերներին համատեղ աշխատանքի համար»:
14:47 - 16 փետրվարի, 2021
Հողեր են հանձնվում, իրավունք չունենք թույլ տալ, որ Հայաստանի տարածքը 29,800 ք/կմ-ից դառնա 24,000. Միքայել Մելքումյան |tert.am|

Հողեր են հանձնվում, իրավունք չունենք թույլ տալ, որ Հայաստանի տարածքը 29,800 ք/կմ-ից դառնա 24,000. Միքայել Մելքումյան |tert.am|

tert.am: Երկիր հանձնելու, հողեր հանձնելու քաղաքականությունը շարունակվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով Սյունիք այցերի և Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների՝ դրոշներով և զենքերով տեղակայման մասին, որը նրա գնահատմամբ՝ այն եղել է երկկողմ համաձայնությամբ: «Եթե անգամ առանց համաձայնության է եղել, նշանակում է, որ ադրբեջանցիներն այդպես ուր ասես կարող են գնալ Հայաստանի տարածքով, բնականաբար, ես ուզում եմ ասել, որ կապիտուլյացիան շարունակվում է և եթե իշխանությունը սա շարունակում է, ապա ընդդիմությունը պետք է իրականացնի հրատապ մոբիլիզացիա: Այսինքն՝ ժողովուրդը պետք է այս իշխանության ընդդիմությունը դառնա և շատ արագ, որովհետև մենք հիմա չգիտենք Խորհրդային Հայաստանի 29,800 քառակուսի կմ-ից ինչքանն է մնացել, որևէ մեկը սա չի կարող ասել»,-ասաց նա: Խոսելով «Հայրենիքի փրկության շարժման»՝ այսօր հրավիրված հանրահավաքի մասին՝ Մելքումյանը նշեց, որ այն հրատապ հավաք է լինելու, քանի որ ինչպես նոյեմբերի 9-ին հանրությունն ինքնաբուխ ոտքի ելավ, այնպես էլ հիմա, քանի որ ըստ երևույթին՝ նույն գործընթացն է տեղի ունենում, հողեր են հանձնվում: Ըստ նրա՝ նույնիսկ եղանակային պայմանների փոփոխություններից հետո կրկին տեղի են ունենալու GPS-ով գծանշումներ: «Հիմա մենք նստենք, սպասենք, որ ձյունը կգնա, Հայաստանի տարածքը 29,800 քառակուսի կմ-ից կդառնա 24 հազար, սա նորմա՞լ է: Ես հասկանում եմ, որ այս հրատապությունը դրանով է պայմանավորված»: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:25 - 12 փետրվարի, 2021
Այսօր հրավիրած հանրահավաքի շուրջ քննարկում չի եղել, դա Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն է. Տոնոյան |1lurer.am|

Այսօր հրավիրած հանրահավաքի շուրջ քննարկում չի եղել, դա Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն է. Տոնոյան |1lurer.am|

1lurer.am: Որևէ էքստաօրդինալ բան չեմ տեսնում Վազգեն Մանուկյանի կողմից իր մտահոգությունների բարձրաձայնման առումով: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ Մանուկյանը նախօրեին մատնանշել էր, թե հատկապես որ մտահոգություններով պայմանավորված է այսօր հայտարարել հանրահավաքի անհրաժեշտության մասին: Պատգամավորի խոսքով՝ դա Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն է եղել, և նա, որպես, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, որևէ դեպքում կաշկանդված չէ սեփական միջոցառումներով, հանդիպումներով, օրակարգով հանդես գալու: «Այստեղ պետք չէ իրականում որևէ հակասություն կամ խնդիր փորձել գտնել. մեկը մյուսին շարունակող, զուգահեռաբար ընթացող գործընթացներ են, ոչ թե առանձնանալու, երկիմաստություն պարունակող գործընթացներ»,- ասաց Տոնոյանը՝ ընդգծելով, որ թեև իրենք որևէ առանձին քննարկում չեն ունեցել մասնակցության հետ կապված, բայց իրենց բոլոր թիմակիցները, համակիրները, կուսակիցները, ովքեր ցանկություն կունենան, կարող են մասնակցել:
12:42 - 12 փետրվարի, 2021
Պետական դավաճանության համար կսահմանվի 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

Պետական դավաճանության համար կսահմանվի 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար նախատեսվող պատժաչափը: Պատգամավորներն առաջարկում են, որ պետական դավաճանության համար սահմանվի 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար՝ 12-20 տարվա ազատազրկում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկեց հետադարձ ուժ տալ օրինագծին: Նախագծի հիմնական զեկուցող Սերգեյ Ատոմյանն էլ պատասխանեց, որ այն ունի վատթարացնող նորմ, ուստի չի կարող ունենալ հետադարձ ուժ: Նախագիծն ընդունվեց 109 կողմ, 1 դեմ, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ:
17:03 - 11 փետրվարի, 2021
ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար պատժաչափը |armenpress.am|

ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար պատժաչափը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափերը: Նախագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը: «Թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը և կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, օտարեկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը, ինչպես նաև մի շարք այլ դեպքերը, այսինքն՝ պետական դավաճանության ու լրտեսության համար, պետք է սահմանվի ամենաբարձր պատիժը՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ»,- ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ հանցանքն ամենածանրն է, և, բնականաբար, ամենածանր հանցանքը պետք է ունենա ամենածանր պատիժը: «Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու փիլիսոփայությունը հենց այս համատեքստում է»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
15:41 - 11 փետրվարի, 2021
ԲՀԿ-ն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում |armenpress.am|

ԲՀԿ-ն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական դավաճանության, լրտեսության, թշնամու կողմը անցնելու, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու համար սահմանված պատժաչափերը խստացնել: ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ նախաձեռնությունը վերաբերում է պետական դավաճանություն և լրտեսություն իրականացրած անձանց համար սահմանված պատժաչափերի խստացմանը: Պատգամավորը սկզբում առաջարկեց. «Քրեական օրենսգրքի՝ պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետ, մենք առաջարկում ենք այն փոխարինել 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ»: Էնֆիաջյանի խոսքով՝ հատկապես վերջին ժամանակահատվածի զարգացումներին հետևելով՝ իրենք նկատել են՝ տարբեր հարթակներով հայտարարություններ են տարածվում, թե տեղի են ունեցել դավաճանության դեպքեր: «Այս խնդրի հետ կապված ուսումնասիրություններ ենք իրականացրել, նաև գրություններ եմ ուղարկել, ինձ համար կարևոր է եղել ԵՊՀ-ի իրավաբանների կարծիքը, Փաստաբանների պալատի անդամների կարծիքը, ԳԱԱ-ի կարծիքը, լայնածավալ աշխատանք է իրականացվել»,-ասաց Էնֆիաջյանը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց՝ իր կարծիքով ևս այս հանցանքի պարագայում պետք է նախատեսված լինի ցմահ ազատազրկում: Սակայն հանձնաժողովը քննարկումներից հետո  առաջարկեց, որ պետական դավաճանության պարագայում նախատեսվի 15-20 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ՝ ցմահ ազատազրկում: Հանձնաժողովն առաջարկել է նաև լրտեսության մասով պատժաչափի ստորին շեմը 15-ից իջեցնել 12 տարի: Էնֆիաջյանի համար առաջարկներն ընդունել էին: Լրամշակված նախագիծը քվեարկությամբ միաձայն ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի լիագումար նիստերի օրակարգում:
12:04 - 04 փետրվարի, 2021