«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցություն

2020 թվականի մայիսի 15-ին հանրային ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանը, Արա Պապյանը, Կարո Եղնուկյանը, Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը, Ազատ Օրդուխանյանը եւ այլք, հանդես եկան հայտարարությամբ՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության կայացման մասին։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր․

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները,
նկատի ունենալով, որ դրանք կորոնավիրուսի համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետեւանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար,
փաստելով, որ մենք դեռեւս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք եւ դրա ծանր հետեւանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձեւով,
արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք եւ կարողություն,
նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է եւ ունակ չէ ձեւավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը,
համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձեւաչափով,
նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական եւ կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:

Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետեւյալ ճանապարհը՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձեւավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն ունակ կլինի անցումային ծրագրի իրականանցմամբ ապահովելու ճգնաժամի հաղթահարումը:
Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա եւ պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետեւյալ համակարգային միջոցառումները եւ փոփոխությունները.

1) առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաեւ լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,
2) անցյալի իրավաքաղաքական գնահատական,
3) իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.
- քրեական արդարադատություն,
- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական, ինչպես նաեւ որպես հետեւանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության եւ դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,
4) իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում եւ ընդունում,
5) Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն եւ դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում:
Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը եւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաեւ արտահերթ ընտրություններով ձեւավորված իշխանության գործունեությամբ:
Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձեւաչափն ընտրելու հարցում:
Կոչ ենք անում ազգի եւ պետականության առջեւ ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բեւեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին»:

2021-ին ստեղծվեց «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցությունը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Կուսակցություն ստեղծելու և ընտրություններին մասնակցելու որոշումից հետո Տիգրան Խզմալյանը և Արկադի Վարդանյանը լքեցին ԱԺԲ-ն։

Կուսակցության նախընտրական ցուցակը  գլխավորում էր Վահե Գասպարյանը։

ԱԺԲ-ն չանցավ 8-րդ գումարման ԱԺ՝ ստանալով  18 976 ձայն (1.49%)

Տեղի է  ունեցել Ազգային- ժողովրդավարական բևեռի հավաքը՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի այցի և ՀԱՊԿ գագաթնաժողովի

Տեղի է ունեցել Ազգային- ժողովրդավարական բևեռի հավաքը՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի այցի և ՀԱՊԿ գագաթնաժողովի

Այսօր տեղի է  ունեցել Ազգային- ժողովրդավարական բևեռի հավաքը՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի այցի և ՀԱՊԿ գագաթնաժողովի։ Ակցիայի մասնակից Նինա Կարապետյանցը նշեց, որ պատրաստ է մասնակցել ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով արվող բոլոր ակցիաներին։  «Մարդիկ կան, որ ակնկալում են, թե Ռուսաստանը մեզ կօգնի և նեղվում են նրանից, որ մեր զինվորների արյունը իրենց ձեռքերի վրա է ։ ՀԱՊԿ երկների բռնապետ ղեկավարների ձեռքներին իրենց ժողովրդի արյունն է։ Սեփական ժողովրդին տարբեր ժամանակներում, տարբեր տեղերում, այսօր արդեն Ուկրաինայում մատաղ անող մարդուց ակնկալում եք, որ մեզ կօգնի՞»,- իր ելույթում նշեց Կարապետյանցը ։  Ակցիայի կազմակերպիչների խոսքով այսօր ՀՀ-ում ամոթի օր է, քանի որ այստեղ են հավաքվել Ադրբեջանին շնորհավորած երկրների ղեկավարները։  Ակցիային մասնակցում էին նաև Ուկրայինայի և ՌԴ քաղաքացիներ։ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, կկայանա ԱԺԲ-ի հերթական հանրահավաքը։
19:47 - 23 նոյեմբերի, 2022
ԱԺԲ-ն ՄԻՊ գրասենյակի մոտ բողոքի ցույց իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանին հիվանդանոց տեղափոխելու պահանջով

ԱԺԲ-ն ՄԻՊ գրասենյակի մոտ բողոքի ցույց իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանին հիվանդանոց տեղափոխելու պահանջով

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ն այսօր ՄԻՊ գրասենյակի մոտ բողոքի ցույց իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանին հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ Բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպմանը ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ ամենօրյա ռեժիմով հետեւում են Ավետիսյանի առողջությանը, այսօր եւս տեղեկություն ունեն, որ նա առողջական նույն վիճակում է․ փոփոխություն համարյա չկա։  «Հայտնեցին, որ Վարուժան Ավետիսյանի ցանկությամբ պլանային կարգով պատրաստ են տեղափոխել, որ բժշկական հետազոտություններ անցի, նա կարող է ընտրել իր բժշկին, որը կայցելի քրեակատարողական հիմնարկ եւ կանի համապատասխան պրոցեդուրաները», - նշեց ակցիայի մասնակիցների մեկը։ Մասնակցի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակում իրենց պահանջները որոշ չափով են բավարարվել, իսկ Հյուսիսային պողոտայում իրենց նստացույցը շարունակելու են, մինչեւ չհասնեն իրենց նպատակին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է: Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 12-ին և 13-ին Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։ Իսկ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ավետիսյանին։ Վերջինս նրանց ասել է, որ  իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում։ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը իր հերթին հայտարարել էր, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. «Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի»,- նշված էր Սանասարյանի գրառման մեջ։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ևս միացել էր Վարուժան Ավետիսյանին պատշաճ բժշկական օգնություն ապահովելու կոչին։  Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 18-ին ևս մեկ հաղորդագրություն տարածեց, որով հայտնեց, թե Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։  «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ն արդեն մի քանի անգամ է, ինչ անցկացնում է բողոքի ակցիա՝  Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ Լուսանկարը՝ «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ի ֆեյսբուքյան էջից
16:45 - 22 նոյեմբերի, 2022
ԱԺԲ անդամները նստացույց և ստորագրահավաք են իրականացնում Հյուսիսային պողոտայում

ԱԺԲ անդամները նստացույց և ստորագրահավաք են իրականացնում Հյուսիսային պողոտայում

Այս պահին Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամները նստացույց և ստորագրահավաք են իրականացնում Հյուսիսային պողոտայում՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ Երեկ էլ ԱԺԲ անդամները նույն պահանջով նստացույց էին իրականացրել Արդարադատության նախարարության շենքի աջև։ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել է, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նրա խոսքով՝ թեև Ավետիսյանը հատուկ գանգատներ չի ներկայացնում, բայց հաշվի առնելով նրա առողջական վիճակը և այն տենդենցները, որ վերջին օրերին եղել են, կարող է ստեղծվել այն իրավիճակը, որ նա ունեցել է 2021թ․-ին։ Նա կարծիք է հայտնել, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է: Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը իր հերթին հայտարարել էր, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. «Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի»,- նշված էր Սանասարյանի գրառման մեջ։  Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 18-ին ևս մեկ հաղորդագրություն տարածեց, որով հայտնեց, թե Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։ 
15:59 - 19 նոյեմբերի, 2022
ՀՀ իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը․ ԱԺԲ-ն՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի մասին

ՀՀ իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը․ ԱԺԲ-ն՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի մասին

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է «Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների անգործությունը»։ Հայտարարության մեջ ասված է․   «Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների անգործությունը դատապարտելու մասին   Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայներով ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձև, որով մասնավորապես`   - պահանջում է անհապաղ և առանց պայմանների դեպի սկզբնական դիրքեր դուրս բերել ադրբեջանական և նրանց դաշնակիցների ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և Լաչինի միջանցքից,   - պահանջում է ապագայի համար Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես Թուրքիային, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը,   - կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել և հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին,   - առաջարկում է Կառավարությանը բոլոր միջոցներով ցուցադրել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, մասնավորապես, դիտարկելով Հայաստանի պաշտպանունակության կարողությունների հզորացումը՝ նրա տարածքային ամբողջականությունը ապահովելու համար,   - առաջարկում է Կառավարությանը անհապաղ ձեռնարկել ցանկացած նախաձեռնություն՝ երաշխավորելու համար հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և այդ նպատակով պահանջել միջազգային հանրության հովանու ներքո միջդիրքային ուժերի տեղակայում,   - վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը՝ տեւական խաղաղություն հաստատելու նպատակով:   Օրեր են անցել, սակայն Հայաստանի Հանրապետության գործադիր կամ օրենսդիր իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը: Տվյալ փաստը ևս մեկ անգամ հիմնավորում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի հնչեցրած այն համոզմունքը, որ մեր երկրի կառավարիչները պարզապես կոլաբորացիոնիստ (թշնամու հետ համագործակցող) են, բնականաբար և չեն առաջնորդվում պետական և ազգային շահերով:   Մոտ օրերս հակապետական և հակազգային կոլաբորացիոնիստ այս կառավարիչների կողմից ականատես ենք լինելու մեր երկրին թշնամաբար տրամադրված ՀԱՊԿ կառույցը ներկայացնող պետությունների ղեկավարների, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմագին ընդունելությանը: Ազգային-ժողովրդավարական Բևեռը, խստորեն դատապարտելով ներկայացված իրականությունը, հույս է հայտնում, որ հայ ժողովուրդը համապատասխան հետևություններ կանի ու կձգտի օր առաջ ձերբազատվել կոլաբորացիոնիստ կառավարիչներից:   Միաժամանակ դիմում ենք Հայաստանի արևմտյան բարեկամ երկրների, մասնավորապես Ֆրանսիայի Հանրապետության իշխանություններին՝ խնդրելով ի վերջո ըմբռնել, որ Հայաստանի Հանրապետությունը կառավարում են կրեմլահպատակ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը, որոնք չեն կարող քաղաքակիրթ Արևմուտքի հետ կառուցել դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ, իսկ իրականացվող կիսաքայլերը պարզապես իմիտացիոն բնույթ են կրում»:
14:14 - 19 նոյեմբերի, 2022
Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. նրա առողջական վիճակը բավարար է

Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. նրա առողջական վիճակը բավարար է

Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։    «Վարուժան Ավետիսյանը մշտապես գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական անձնակազմի հսկողության տակ:   Այսօր՝ նոյեմբերի 18-ին, քրեակատարողական հիմնարկում կատարված ընդունելության ժամանակ Վ.Ավետիսյանը ներկայացրել է, որ երեկ երեկոյան է ունեցել գանգատ ինքնազգացողության հետ կապված, որն այս պահին անցել է և ըստ դատապարտյալի` ներկա պահին որևէ դեղորայքի կարիք չունի: Դատապարտյալը ներկայացրել է նաև որոշակի գանգատներ առողջական վիճակի հետ կապված, որոնք վերջինիս խոսքերով կրում են մշտական բնույթ:   Նախորդ ընդունելության ժամանակ վերոնշյալ գանգատները չներկայացնելու վերաբերյալ դատապարտյալը պարզաբանել է, որ գանգատի բնույթից ելնելով՝ կարևորություն չի տվել։    Զննության արդյունքում արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։   Վ.Ավետիսյանը ենթարկվել է մի շարք հետազոտությունների: Վերջիններիս արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության կորոշվի բուժման հետագա ընթացքը։ Ներկա պահին Վ. Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է»,- ասված է հաղորդագրության մեջ։     Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է: Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 12-ին և 13-ին Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։ Իսկ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ավետիսյանին։ Վերջինս նրանց ասել է, որ  իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում։ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը իր հերթին հայտարարել էր, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. «Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի»,- նշված էր Սանասարյանի գրառման մեջ։
16:27 - 18 նոյեմբերի, 2022
Նստացույց՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով

Նստացույց՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով

Արդարադատության նախարարության դիմաց նստացույց է՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ Ըստ «Ազգային - Ժողովրդավարական Բևեռ»-ի հաղորդագրության՝ ՀՀ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել արդարադատության նախարարության շենքի մոտ և խոչընդոտում է Բևեռի երիտասարդական թևի նստացույցի ընթացքը։  Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է: Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 12-ին և 13-ին Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։ Իսկ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ավետիսյանին։ Վերջինս նրանց ասել է, որ  իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում։ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը իր հերթին հայտարարել էր, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. «Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի»,- նշված էր Սանասարյանի գրառման մեջ։ Լուսանկարները՝ «Ազգային - Ժողովրդավարական Բևեռ»-ի ֆեյսբուքյան էջից
12:10 - 18 նոյեմբերի, 2022
ԱԺԲ-ն հանրահավաք իրականացրեց, ապա երթ՝ դեպի կառավարական առանձնատուն՝ Փաշինյանին կոչ անելու հոկտեմբերի 31-ին չգնալ Մոսկվա

ԱԺԲ-ն հանրահավաք իրականացրեց, ապա երթ՝ դեպի կառավարական առանձնատուն՝ Փաշինյանին կոչ անելու հոկտեմբերի 31-ին չգնալ Մոսկվա

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ն այսօր՝ հոկտեմբորի 29-ին հանրահավաք իրականացրեց Երևանի Ազատության հրապարակում, ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատուն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ անելու հոկտեմբերի 31-ին չգնալ Մոսկվա, որտեղ կայանալու է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։ Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով Մոսկվայում նախատեսված հանդիպմանը․ «Վերջին օրերին մենք ականատեսը եղանք ԱՄՆ կողմից ուղիղ խոսքի՝ ուղղված Փաշինյանին՝ հասկացնելով, որ պետք չէ գնալ Մոսկվա, պետք չէ գնալ այլևս Պուտինի դուռը, սակայն ինչպես տեսնում ենք, պարոն Փաշինյանը համառորեն ունի որոշում․ պիտի գնա։ Որպես քաղաքական ուժ՝ մենք ունենք մեր առաջարկը․ առաջնահերթորեն այսօր մենք ասում ենք՝ Փաշինյա՛ն, պիտի չգնաս, այս անգամ գոնե լսիր հայ ժողովրդի ձայնը, ես կասեի։ Սակայն պարզ է, որ լուծումը միայն չգնալու մեջ չէ․ չգնալն անհրաժեշտ է, բայց բավարար չէ։ Մենք գիտենք, որ այս ժամանակահատվածի ամենավտանգավոր գործընթացը, որ սպասարկում է Փաշինյանը, ռուս-թուրքական հայտնի պայմանավորվածությունն է, որ երբ մոտ ապագայում Ռուսաստանը հեռանա Այսրկովկասից, Հայաստանը, որ այժմ ՌԴ ազդեցության տակ է, դուրս բերի և տանի Թուրքիա։ Ամենավտանգավոր հանգամանքը այս օրերին այս վտանգն է, որ պետք է կանխվի», - նշեց Սեֆիլյանը։ Նա նաև լուծումներ առաջարկեց․ «Փաշինյա՛ն, պիտի վեջապես դադարես կառչած մնալ քո սիրահարված աթոռից, և տեղդ զիջես քո թիմից որևէ մեկին, որը, ի հեճուկս քեզ, կգա և չի սպասարկի այդ հայտնի հանձնարարությունը, պայմանավորվածությունը և ի տարբերություն քեզ՝ ոչ թե ՀՀ-ն կհանի ՌԴ ազդեցության տակից և կտեղավորի Թուրքիայի տակ, այլ կսպասարկի հայ ժողովրդի շահերը և Հայաստանը կուղեկցի արևմուտք»։ Ժիրայի Սեֆիլյանն անդրադարձավ նաև հնարավոր հարցին, որ կարող են իրենց տալ համախոհները։ Նա, պարզաբանելով, թե արդյոք չեն շեղվում իրենց օրակարգից, ասաց․ «Բնականաբար ոչ։ Ընդհակառակը, մենք այս առաջարկով մեր հայտնի օրակարգը դարձնում ենք ավելի անցնցում։ Վստահաբար, նա, եթե հանկարծ կատարի այս առաջարկությունը, որի հույսը մենք, բնականաբար, չունենք, սակայն որպես քաղաքական ուժ պարտավոր ենք միշտ լուծումներ առաջարկել, ապա պարտադրելու ենք մեր ժողովրդի կամքը նաև փոխարինողին։ Սակայն վստահ եմ՝ եթե այդպիսի լուծում լիներ, մենք մեր նպատակին կհասնեինք շատ ավելի անցնցում, որն այդքան կարևոր է բոլորիս համար։ Առանց մեր օրակարգի պետություն չի ստեղծվելու Հայաստանում։ Այդ օրակարգը հայտնի ճանապարհային քարտեզն է՝ ժամանակավոր կառավարությունով, ուղեկցելով հակաճգնաժամային ծրագրով և առնվազն 1.5 տարի ժամկետով նախապատրաստվել, հետո կազմակերպել ընտրություն», - նշեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը՝ անկախ նրանից՝ կընդունվի իրենց առաջարկը, թե ոչ։  
19:47 - 29 հոկտեմբերի, 2022
ԱԺԲ-ն դատապարտում է քաղաքական բռնության բոլոր դրսևորումները, անկախ այն հանգամանքից, որ չի կիսում Էդգար Ղազարյանի քաղաքական համոզմունքները․ ԱԺԲ խորհուրդ

ԱԺԲ-ն դատապարտում է քաղաքական բռնության բոլոր դրսևորումները, անկախ այն հանգամանքից, որ չի կիսում Էդգար Ղազարյանի քաղաքական համոզմունքները․ ԱԺԲ խորհուրդ

«Ազգային-ժողովրդավարական Բևեռ»-ը հայտարարություն է տարածել՝ կապված Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի հետ․    «Այսօր իր տան մոտ դաժան ծեծի է ենթարկվել քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։   Ազգային-ժողովրդավարական Բևեռը դատապարտում է քաղաքական բռնության բոլոր դրսևորումները՝ այդ թվում այս խուլիգանական գործողությունը, անկախ այն հանգամանքից, որ չի կիսում Էդգար Ղազարյանի քաղաքական համոզմունքները և գործող իշխանություններից պահանջում մեղավորների բացահայտում և քրեական գործի օբյեկտիվ քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։    Հիշեցնենք, որ ծեծի է ենթարկվել ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ «Վստահ եմ, որ բացառապես քաղաքական պահանջներով է: Սա իշխանության պատվեր է՝ ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ»,- ասել էր Ղազարյանը:
16:55 - 18 հոկտեմբերի, 2022
«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը Ազատության հրապարակում հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն, կազմակերպիչների խոսքով՝ շնորհակալություն ասելու Մակրոնի հայտարարությունների համար, քանի որ վերջինը «բաց տեքստով խոսեց պուտինյան Ռուսաստանի կեղծավոր, ադրբեջանամետ, թուրքամետ քաղաքականության մասին»։ Հանրահավաքին ելույթ ունեցավ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը, նա նշեց․ «ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչվել է տեռորիզմը հովանավորող, ֆինանսավորող երկիր, ՄԱԿ գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով չի ճանաչել այսպես կոչված հանրաքվեները (Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ ՌԴ կազմ մտնելու հանրաքվեները-խմբ․ )։ Բանաձեւի օգտին քվեարկել է 143 երկիր, ընդամենը 5-ը դեմ՝ Ռուսաստան, Բելառուս, Սիրիա, Հյուսիսային Կորեա եւ Նիկարագուա։ Պոտինից երես են թեքում ոչ միայն Արեւմուտքը, այլեւ արդեն Չինաստանը, Հնդկաստանը, եւ երեկ Աստանայում մենք տեսանք, որ Պուտինի վրա մատ են թափ տալիս արդեն Տաջիկստանը եւ միջինասիական երկրները։ Պուտինին հավատարիմ ծառայում են մենակ Լուկաշենկոն եւ Փաշինյանը»։ Գասպարյանն անդրադարձավ նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի երեկվա նիստին․ «Երեկ ընդունվել է 18 փաստաթղթերից բաղկացած փաթեթ, այդ թվում արձանագրային որոշում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին։ Փաշինյան կոչված խամաճիկը ԱՊՀ գագաթաժողովում ասել է․ «Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։ Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը»։ Ասեց եւ քվեարկեց կողմ, եւ այդ որոշումը կայացվեց, եւ այդ որոշման արդյունքում Ադրբեջանը՝ որպես ԱՊՀ անդամ երկիր, կարգավիճակ ստացավ ՀԱՊԿ-ում, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի թեթեւ ձեռքով Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, համարվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, իսկ դա նշանակում է, որ սրանից հետո Ռուսաստանը՝ ՀԱՊԿ-ի փաթեթավորմամբ, կարող է փորձել իրականացնել Զանգեզուրի Հարավային Հայաստանի անեքսիան, որպեսզի ստանա «Զանգեզուրի միջանցքը», - նշել է Գասպարյանը։  
20:52 - 15 հոկտեմբերի, 2022
Ազատության հրապարակում ընթանում է ԱԺԲ-ի հանրահավաքը

Ազատության հրապարակում ընթանում է ԱԺԲ-ի հանրահավաքը

Ազատության հրապարակում այս պահին հանրահավաք է անցկացնում Ազգային- ժողովրդավարական բևեռը։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում են, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը հանարահավաքի սկզբում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի․ «Բարբաջանք առաջին․ Ադրբեջանը հարձակվեց, որովհետև աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Ադրբեջանը հարձակվեց, որովհետև Ռուսաստանը այդպես ցանկացավ, Ադրբեջանը հարձակվեց, որովհետև դա մտնում էր Պուտինի պլանների մեջ։ Բարբաջանք համար երկու։ Երաշխավորված անվտանգությունը կարող է ապահովել միան խաղաղությունը։ Այսինքնն խաղաղություն ամեն գնով, խաղաղություն զոհերի, տարածքային զիջումների, բանակից հրաժարարվելու, զինաթափվելու, Արցախից հրաժարվելու գնով։ Չի լինում այսպիսի խաղաղություն։ Խաղաղությունը հիմնված է արդարություն և փոխադարձ իրավունքների ճանաչման վրա։  Այն առաքելությունը, որը Ֆրանսիան հայտարարել է, գնահատում է որպես մշտադիտարկում։ Այսինքն՝ ոչ ավել։ Իսկ ինչ ենք մենք արել, որ Ֆրանսիան մշտադիտարկումից ավել քայլ անի, զենք տա, խաղաղապահներ տեղակայի»։ Անդրադառնալով Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ Գասպարյանն  ասաց՝ հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորումը սերտորեն կապված է Արցախի հարցի հետ, այն պատճառով, որ Արցախի հարցի լուծումը ՀՀ տարածքային ամբողջականության վերականագնման հարց է ՝ համաձայն միջազգային իրավունքի։ Նա նշեց, որ Արցախի հարցը լուծելու է հայ ժողովուրդը։ ԱԺԲ  խորհրդի անդամն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է խաղաղության պայմանագիր կնքել առանց Արցախի, արտատատարածքային ճանապարհը հանձնել ФСБ-ի վերահսկողությանը և միջազագային առաքելությունը փոխարինել ՀԱՊԿ-ի  առաքելությամբ․ «Նույնիսկ եթե Նիկոլը արտաքին վեկտորը փոխի դեպի արևմուտք, մինևնույն  է, դա չի բերի զարգացման, քանի նա ի վիճակի չէ վարել արտաքին ինքնիշխան քաղաքականություն և պաշտպանել ՀՀ պետական և ազգային շահերը, և ի վերջո Հայաստանը կդավաճանի արևմուտքին ևս և կդառնա Աֆղանստան»,-ասաց Գասպարյանը՝ նշելով, որ դա թույլ չեն տալու։  
17:20 - 01 հոկտեմբերի, 2022
ԱԺԲ-ն հանրահավաք է իրականացնում Ազատության հրապարակում․ հանրահավաքն ունի  3 պահանջ

ԱԺԲ-ն հանրահավաք է իրականացնում Ազատության հրապարակում․ հանրահավաքն ունի 3 պահանջ

«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը հանրահավաք է իրականացնում Ազատության հրապարակում․ այն մեկնարկեց մեկ րոպե լռությամբ հարգելով սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակը։  Հանրահավաքն ունի 3 պահանջ․ կազմակերպել ինքնապաշտպանություն, օր առաջ լքել ՀԱՊԿ կոչվող մեռելածին, պուտինյան կազմակերպությունը, դիմել ԱՄՆ՝ ստանալու ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակը։ «Այսօրվա մեր հւմնական ուղերձներից մեկը ՀԱՊԿ-ին անդամակցումը դադարեցնելն է․ լինելով ՀԱՊԿ անդամ՝ դառնում ենք Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ անդամ պետությունների թշնամին, դրանից հետո, լինելով թշնամի այդ երկրներին, մենք չգիտես իչու մունաթ ենք գալիս էդ երկրների վրա ու ասում ենք՝ ինչի մեզ զենք չեն տալիս։ Ո՞վ ա իր թշնամուն զենք տալիս, կամ գոնե թշնամու դաշնակցին․ դրա համար առաջինը մենք պետք է կասեցնենք անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հետո սկսենք ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակի ստացման հարցը։ Անդրադառնամ մի մտքի եւս․ ասում են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը կտեւի 6 ամիս, 6 ամիս տեւում է, եթե ամեն ինչ օրինավոր է, այսինքն՝ կողմերը կատարել են իրենց պարտավորությունները․ մենք ունենք այլ կարգավիճակ։ Ասենք Ուզբեկստանը, երբ դիմեց, ինքը չուներ հիմքեր դիմելու, ու 6 ամիս հետո դուրս եկավ։ Հայաստանի դեպքն ուրիշ է, մեր ՀԱՊԿ-ի դաշնակիցները չեն կատարել իրենց հանձնառությունները՝ ամրագրված այդ փաստաթղթով։ Միջազգային իրավունքը հստակ է․ եթե կողմերից մեկը չի կատարում իր ստանձնած պարտավորությունը, փաստաուղթը դառնում է առոչինչ, եթե ուրացել են դրա հիմնական դրույթները․ սա հստակ ամրագրված է 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 60-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասաց Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը։ 
16:55 - 21 սեպտեմբերի, 2022
ԱԺԲ նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ Փելոսիի այցի առիթով ողջույնի հավաք իրականացրին

ԱԺԲ նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ Փելոսիի այցի առիթով ողջույնի հավաք իրականացրին

Պաշտոնական այցով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:  «Ազգային-ժողովրդավարական բևեռի» նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ Փելոսիի այցի առիթով ողջույնի հավաք իրականացրին։ «Ոչ մի ռուսի վրա մենք հույս դնել չենք կարող, չենք էլ կարողացել։ Դա եղել է մոլորություն։ Ես վստահ եմ, որ միայն Ամերիկան կարող է մեզ օգնել այս հարցում»,- նշեց հավաքի մասնակիցներից մեկը։ Փելոսիին դիմավորելուց հետո ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը նշեց․ «Տիկին Փելոսին համոզվեց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր հավատում են ԱՄՆ-ին, վստահում են ԱՄՆ-ին և լի են վճռականությամբ՝ ապագաղութացնելու մեր երկիրը։ Սա իրոք պատմական իրադարձություն է՝ առանց որևէ չափազանցության, որովհետև Հայաստանի պատմության առավել ևս վերջին 30 տարիների ընթացքում նման բարձրաստիճան այց չի եղել, առավել ևս, որ էս այցը տեղի է ունենում վերջին ռուս-թուք-ադրբեջանական ագրեսիայի ֆոնին։ Ինչպես տիկին Փելոսին իր համարձակ և վճռական այցով Չինաստանին զգուշացրեց Թայվանի հարցում, այնպես էլ հիմա Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին է զգուշացնում Հայաստանի հարցով»։  
21:13 - 17 սեպտեմբերի, 2022
Սյունեցիները փակել են Երեւան-Մեղրի մայրուղին՝ հաջակցություն «Սասնա Ծռեր» խմբի անդամների

Սյունեցիները փակել են Երեւան-Մեղրի մայրուղին՝ հաջակցություն «Սասնա Ծռեր» խմբի անդամների

Սյունիքի մեր հայրենակիցները փակել են Երեւան-Մեղրի մայրուղին՝ ի աջակցություն Սասնա Ծռեր խմբի անդամների: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովրդավարական բեւեռի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ այսօր` մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի օրը, ձերբակալվել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Պավել Մանուկյանը։ Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը հրապարակվել է 2021 թվականի փետրվարին: Ըստ այդմ՝ դատարանի դատավճռով Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մահվան հիմքով: Դատական ակտով Պավել Մանուկյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց 10 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման, նշանակված պատիժը հաշվակցելով՝ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 7,8 տարվա ազատազրկումը: Վարուժան Ավետիսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց մեղադրանքներում եւ դատապարտվեց 9 տարի ազատազրկման, վերջնական պատիժը՝ 7,4 տարի: Դատական ակտով Գագիկ Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարվա ազատազրկումը, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 7,5 տարի ազատազրկումը: Սեդրակ Նազարյանը նույնպես մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հաշվակցելով՝ դատարանը վերջնական պատիժ նշանակեց 8,2 տարին:
13:31 - 28 մայիսի, 2022
Ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը և Սասնա Ծռերի այլ անդամներ

Ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը և Սասնա Ծռերի այլ անդամներ

Սասնա Ծռեր համահայկական շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ձերբակալվել է Ազգային-ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։ «Ձերբակալվել են Սասնա Ծռեր ապստամբական խմբի այլ հայտնի անդամներ։ Ձերբակալությունների դավադիր օպերացիան ռեժիմն իրականացրել է սինխրոնացված՝ սկսած Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ից։ Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած թշնամական ռեժիմը Հայաստանի Հանրապետության հիմնադրումը որոշել է նշել Հայաստանի Հանրապետության նվիրյալ պաշտպաններին բանտեր ուղարկելով»,- նշված է գրառման մեջ։ Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ «առավոտյան ժամը 06:30-ին տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են Պավել Մանուկյանի տուն և առևանգելով նրան՝ տարել են անհայտ ուղղությամբ»։ Նա ընդգծել է, որ դեպքը տեղի է ունեցել «առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման», ու դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ոստիկանապետին ու Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով․ «Հրապարակել Որոշումը, եթե իհարկե գոյություն ունի [որոշում], համաձայն որի՝ իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանը զրկվել է անձնական ազատությունից։ Տրամադրել տեղեկություն Պավել Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ։ Իսկ եթե դուք կապ չունենք Պավել Մանուկյանի առևանգման հետ, ապա հայտնեք՝ ինչ միջոցներ են ձեռնարկվում բացահայտելու ցեղասպան թուրքերի վայրագությունները Երևանում»։ Հավելենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ գրել է․ «Սա նշանակում է, որ ՍԾ-երի (Սասնա Ծռերի- խմբ․) նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ, և տղաներին վերադարձնում են բանտ»։
11:02 - 28 մայիսի, 2022
Ազգային ժողովրդավարական բևեռը կոչ է անում պատրաստ լինել շուտով հրապարակ դուրս գալու

Ազգային ժողովրդավարական բևեռը կոչ է անում պատրաստ լինել շուտով հրապարակ դուրս գալու

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդի հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում պատրաստ լինել շուտով հրապարակ դուրս գալու և Հայաստանն ազատագրելու պայքարին: Հայտարարությունում ասվում է. «Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի` 2022 թ. ապրիլի 19-ի համատեղ հայտարարությունը մեռնող Ռուսական կայսրության կյանքը Հայաստանի կենսական շահերի հաշվին երկարաձգելու հերթական քայլն էր։ Այն շարունակեց ու վերահաստատեց. 1) 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններով Հայաստանին պարտադրված կապիտուլյացիոն ընթացքը, 2) Հայաստանի հետ համընկնող ռազմավարական շահեր ունեցող Արևմուտքի մեկնած օգնության ձեռքն օդում թողնելու և դեպի Արևմուտք թեքվելու փոխարեն ռուս-թուրք-ադրբեջանական հայակործան եռյակին գերի մնալու դավաճանական քաղաքականությունը, 3) Հայաստանի դիրքավորումը որպես քաղաքակիրթ աշխարհի համար արդեն ցեղասպան որակվող, միջազգային մեկուսացման դատապարտված պուտինյան ռեժիմի խամաճիկ ու հանցակից։ Մինչդեռ հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի տվել պետությունը կործանելու ու ցեղասպանին աջակցելու մանդատ։ Նա եղել ու մնում է հավատարիմ իր ինքնիշխանությանն ու համամարդկային արժեքներին։ Ուստի Արևմուտքն ի դեմս հայ ժողովրդի ունի դաշնակից, որն ակնկալում է նրա գործուն աջակցությունը։ Ըստ այդմ, օրեցօր ավելի ու ավելի հրատապ է դառնում Կրեմլի հրահանգներով գործող Նիկոլ Փաշինյանի վարչակազմից ու նրա կեղծ ընդդիմությունից երկիրն ազատելու և ազգային ժամանակավոր կառավարություն ստեղծելու խնդիրը։ Ազգային-ժողովրդավարական բևեռը կոչ է անում պատրաստ լինել շուտով հրապարակ դուրս գալու և Հայաստանն ազատագրելու պայքարին։ Պահը հասունանում է և պահը մոտ է։
14:28 - 20 ապրիլի, 2022