Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ԼՂ հարցը չի կարող լինել երկու երկրների տարածքային ամբողջականությունների հարցի համատեքստում․ Հռիփսիմե Գրիգորյան

ԼՂ հարցը չի կարող լինել երկու երկրների տարածքային ամբողջականությունների հարցի համատեքստում․ Հռիփսիմե Գրիգորյան

ԼՂ հարցը չի կարող լինել երկու երկրների տարածքային ամբողջականությունների հարցի համատեքստում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ «ԼՂ հիմնահարցը դա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարց է, հետևաբար, տարածաքային ամբողջականություն ասելով, մենք հասկանում ենք ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, այն սահմանները, որոնցով ՀՀ-ն ճանաչվում է իբրև ՄԱԿ անդամ պետություն»,- նշեց Գրիգորյանը։  Պատգամավորի խոսքով՝ Պրահյան հայտարարությունը փակում է խոսակցությունները Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի հանդեպ նկրտումների մասին․ «Այո, գետնի վրա կարիք կա սահմանազատման ու սահմանագծման, բայց նաև Պրահյան հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությամբ, կարծում եմ, սա ՀՀ-ի համար շատ կարևոր էր էս կետը արձանագրելը, սա ևս մեկ անգամ փակում է բոլոր խոսակցությունները Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի հանդեպ նկրտումների մասին, որովհետև խոսքը գնում է ՀՀ տարածքային ամբողջականության այն սահմանների մասին և այն տարածքի մասին, որը նաև 1991թ․ Ալմաթայի հռչակագրով սահմանված է»,- ասաց նա։  Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք Գորիս-Կապան մայրուղին նշված սահմանների մեջ մտնում է, թե ոչ, պատասխանեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես նաև չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010թ․ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով ՀՀ սահմաններում»,- ասաց պատգամավորը։ 
15:36 - 10 հոկտեմբերի, 2022
Պուտինի մեծ նկարը Ստեփանակերտում ու Երևանում․ ովքե՞ր էին հեղինակները
 |civilnet.am|

Պուտինի մեծ նկարը Ստեփանակերտում ու Երևանում․ ովքե՞ր էին հեղինակները |civilnet.am|

civilnet.am: Համացանցում ու սոցիալական ցանցերում հոկտեմբերի 7-ին տարածվել էր տեսանյութ, որում մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտի «Մե՛նք ենք մեր սարերը» («Տատիկ – պապիկի արձան») հուշարձանի մոտ ցուցադրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով ահռելի պաստառ։ Լրատվամիջոցներն (Hayeli.am, A1plus.am) այս տեսանյութը տարածել էին` «Ինչպես են Ստեփանակերտում արցախցիները շնորհավորել Պուտինի ծնունդը» վերնագրերով։ Հոկտեմբերի 7-ին լրանում էր Վլադիմիր Պուտինի 70-ամյակը։ Տեսանյութը հոկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 7:09-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Արցախում գործող «Հայ-ռուսական կազակական խաղաղապահ միություն» անունը կրող կազմակերպության ղեկավար Արմեն Հարությունյանը։ Ինչպես Հարությունյանի գրառման մեջ, այնպես էլ տեսանյութի սկզբում նշված է, որ այն «Հայ-ռուսական կազակական խաղաղապահ միությունից» է՝ Պուտինի ծննդյան կապակցությամբ։ Տեսանյութի վերջում էլ տեղադրված է լուսանկար, որում երևում է Հարությունյանն ու շուրջ 20 հոգի, որոնք միության անդամներն են։ #CivilNetCheck-ը կապ հաստատեց Հարությունյանի հետ, որը հաստատեց՝ իրենց միությունն է եղել կազմակերպիչը։ Հայտնեց, որ պաստառը բերվել է Մոսկվայից։ Բերողը, ըստ նրա, արցախցի բարերար է՝ Արմեն անունով, սակայն հրաժարվեց ազգանունը հայտնել։ Հոկտեմբերի 10-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում Պուտինի դիմանկարով նույն պաստառն արդեն կախված էր Երևանի Կիևյան կամրջից։ Հարությունյանը հաստատեց, որ նույն պաստառն է՝ ««բարերար» Արմենն է եղել արցախցի մի քանի այլ մարդկանց հետ»։ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում գերակայում են Ռուսաստանի դրոշով լուսանկարները։ Սեպտեմբերի 22-ին միությունը Արցախում նշել էր ռուսական դրոշի օրը։ Առավել մանրամասն՝ civilnet.am-ում  
13:53 - 10 հոկտեմբերի, 2022
Մեխանիզմները հայտնի չեն, քննարկումներ են գնում. պատգամավորը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր քննարկումների մասին |armenpress.am|

Մեխանիզմները հայտնի չեն, քննարկումներ են գնում. պատգամավորը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր քննարկումների մասին |armenpress.am|

armenpress.am: Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր ուղիղ քննարկումները հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով կարող են իրականացվել, այս մասին քննարկումներ են ընթանում միջազգային գործընկերների հետ: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե միջազգային ի՞նչ մեխանիզմներով են Ստեփանակերտն ու Բաքուն բանակցելու: «Այս պահին դեռ որևէ մեկին վերջնական հայտնի չեն այդ մեխանիզմները: Դրանք քննարկման առարկա են: Այս մասին դեռևս քննարկումներ են գնում մեր միջազգային գործընկերների հետ: Բայց, բնականաբար, խոսակցությունը գնում է հնարավորինս արդյունավետ մեխանիզմների համար, որպեսզի այդ երկխոսությունը հնարավորինս ստացվի, և մենք կարողանանք այս առումով քայլ առաջ անել և ապահովել արցախահայության իրավունքներն իրենց հողում»,-ասաց Հովհաննիսյանը: Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, թե՞ նոր ձևաչափ է լինելու՝ նա պատասխանեց, որ հնարավորինս ճկուն քաղաքականություն են վարում, և չի բացառվում, որ նոր ձևաչափ լինի, չի բացառվում, որ ԵԱՀԿ տիրույթում լինի: Դեռ քննարկումներ են գնում, կոնկրետություններ չկան:
12:53 - 10 հոկտեմբերի, 2022
Ստեփանակերտում ցույց է տեղի ունենում․  ցուցարարները սպասում են Երևան մեկնած պատվիրակության պատասխաններին |civilnet.am|

Ստեփանակերտում ցույց է տեղի ունենում․ ցուցարարները սպասում են Երևան մեկնած պատվիրակության պատասխաններին |civilnet.am|

Ստեփանակերտի ցուցարարները սպասում են Երևան մեկնած պատվիրակության պատասխաններին։    Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտում կրկին հավաք տեղի ունեցավ։ ՍիվիլՆեթը զրուցել է ցույցի առաջնորդ Տիգրան Պետրոսյանի հետ։   Նա ասաց, որ սպասում են Երևան մեկնած պատվիրակության պատասխաններին։   «Մենք հարցեր ենք ուղղել պրահյան ու պետերբուրգյան հանդիպումների վերաբերյալ։ Նրանք գնացել են ճշտելու, թե ինչ է կատարվում։ Պատվիրակությունն էլ ներկայացնելու է, թե ինչ է կատարվել, իհարկե, եթե, ճիշտը պատմեն։ Ըստ այդմ էլ, մենք պիտի որոշենք, թե արտաքին քաղաքականության մեջ ինչ քայլեր կձեռնարկենք և ինչ ուղղությամբ»,- ասաց Պետրոսյանը։   Ինչ վերաբերում է ներարացախյան պահանջներին՝ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանի լիազորությունները պետք վերցնել․ «Այդ մարդը մեր փոխարեն բանակցելու ու որոշումներ կայացնելու իրավունք չունի, իր լիմիտը սպառվել է։ Ճնշելու ենք, որ նրա լիազորությունները ձեռից վերցնենք»։   Նա մի քանի մեխանիզմ առաջարկեց «լիազորություններ վերցնելու»․ «Կադրային փոփոխություններ ենք առաջարկել, իսկ, օրինակ, կողքից Կոմիտե ստեղծելու առաջարկ եղավ։ Երկու տարբերակներն էլ ընդունելի են, սակայն առաջնահերթությունը նրա լիազորությունները «ձեռքից» վերցնելն է»։ Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Երևան՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այցի հիմնական նպատակն է քննարկել 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ հանրահավաք, որի նպատակն էր ցույց տալ՝ արցախցիները դեմ են Ադրբեջանի կազմ մտնելուն։   Հոկտեմբերի 9-ին հավաքը մարդաշատ չէր։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և հարակից տարածքներում մեծ քանակությամբ ուժային կառույցների ներկայացուցիչներ էին հերթապահություն իրականացնում։
22:14 - 09 հոկտեմբերի, 2022
Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 41.72 տոկոսը

Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 41.72 տոկոսը

Ժամը 20:00-ին Արցախի մի շարք համայնքներում ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը: Այդ մասին հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։   Քվեարկության ավարտից հետո Արցախի Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72%-ը:   Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.   Մարտակերտի շրջան   Ծմակահող– 168 ընտրողներից 122 կամ 72.62 % Մոխրաթաղ– 264 ընտրողներից 161 կամ 60.98 % Նոր Ղազանչի – 123 ընտրողներից 67 կամ 54.47 % Վանք – 1032 ընտրողներից 299 կամ 28.97 %   Մարտունու շրջան   Խերխան– 86 ընտրողներից 49 կամ 56.98 %   Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հիշեցնում են, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ քան 18 ժամվա ընթացքում:  
21:35 - 09 հոկտեմբերի, 2022
Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Երևան՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար
 |artsakhpress.am|

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Երևան՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնելու Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Այցի հիմնական նպատակն է քննարկելու 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը»,- մանրամասնեց Լ. Ավանեսյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ քննարկումների ընթացքի և օրակարգի մանրամասների մասին կհաղորդվի հաջորդիվ:
15:38 - 09 հոկտեմբերի, 2022
Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող (համայնքի ղեկավարի), Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքներում (ավագանու անդամների) և Մարտունու շրջանի Խերխան համայնքում (ավագանու անդամների): Այդ մասին հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Արցախի Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 5 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսվելծ է: Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված է 1673 ընտրող: Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 6 զանգվածային լրատվության միջոցներ: 
12:25 - 09 հոկտեմբերի, 2022
Այս պահին Ստեփանակերտում հավաք է․ քաղաքացիները պահանջում են հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ

Այս պահին Ստեփանակերտում հավաք է․ քաղաքացիները պահանջում են հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ

Հոկտեմբերի 8-ի երեկոյան հավաք է Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում։  Այս մասին հայտնում է Civilnet.am-ը։ Նշվում է, որ քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը և պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը դուրս գա ու պատասխանի իրենց հուզող հարցերին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Աղդամում ընթացող Ազգային քաղաքաշինական առաջին համաժողով ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթում, ի թիվս այլնի, հայտարարել է, թե «Ղարաբաղի հայ բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներն են»։ Իսկ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարության մեջ նշվել է․ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ»։
21:31 - 08 հոկտեմբերի, 2022
Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մոտեցումը չի բխում ՀՀ-ի ու Արցախի շահերից. «Ապրելու երկիր»

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մոտեցումը չի բխում ՀՀ-ի ու Արցախի շահերից. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը տարածել է իր դիրքորոշումը Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ԵՄ նախագահի համատեղ հայտարարության վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ԵՄ նախագահի համատեղ հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, չի բխում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերից։ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ կասկածի տակ չի դնում տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը և Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը, սակայն, միևնույն ժամանակ, նկատում է,  որ այս հայտարարությունը Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հիմնախնդրից ամբողջովին հեռանալու ակնհայտ քաղաքականության գործնական քայլ է, որը լուրջ խոչընդոտ է դառնալու Արցախի հարցի կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության՝ սեփական շահերը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավոր խողովակների գրեթե բացակայությունը։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ներկայացնել Արցախի շահերը, եթե ոչ որպես Արցախի հարցի շահառու, ապա որպես Արցախի շուրջ ստեղծված խնդիրների կարգավորման երաշխավոր, նպաստելով Արցախի սուբյեկտայնության ճանաչմանը։ Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Արցախի անվտանգության և զարգացման ամրապնդումը շարունակում է մնալ հայ ժողովրդի կարևորագույն նպատակներից մեկը, որին հասնելու ուղղությամբ, վստահ ենք, միավորվելու են համայն հայության ջանքերը՝ ի հեճուկս Հայաստանի գործող իշխանությունների։ Ցանկանում ենք հիշեցնել, որ հայտարարության մեջ նշված Ալմա-Աթայի Հռչակագրի հիմք հանդիսացող Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1992թ․ փետրվարին վավերացրել է վերապահումներով։ Մասնավորապես,  Հայաստանի համար գործում է Համաձայնագրի 5-րդ հոդվածը՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում շարունակում է գերակա մնալ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ անկախ որևէ ստորագրված հայտարարության և պայմանագրի։ Միևնույն ժամանակ, անընդունելի է այն հանգամանքը, որ Ադրբեջանը, իբրև ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, շարունակում է իր վերահսկողության ներքո պահել Հայաստանի տարածքի որոշ հատվածը, ինչը փաստացի իմիտացիայի արձանագրում է։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ որևէ փաստաթուղթ չի ապահովելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը, և մեր շահերի միակ երաշխիքը անվտանգային և զարգացման հզոր համակարգի առկայությունն է»:
17:30 - 07 հոկտեմբերի, 2022
Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին և ՄԱԿ-ի անդամ մյուս 190 պետություններին ճանաչել ԼՂ Հանրապետությունը

Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին և ՄԱԿ-ի անդամ մյուս 190 պետություններին ճանաչել ԼՂ Հանրապետությունը

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ին վերամիավորման մասին:   Հայտարարության մեջ ասվում է.   «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991 թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան:   Միջազգային հանրությունը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում: Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որևէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:   Ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը և Արդարադատության միջազգային դատարանի 2010 թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ-ի անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջև ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները»:   Հայտարարությունն արվել է Արցախի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական hայրենիք», «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների անունից:  
16:20 - 07 հոկտեմբերի, 2022
Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին. Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին. Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան 70-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Թույլ տվեք Արցախի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ՝ Ձեր ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և Ձեր անձնական ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման, արցախցիների իրավունքների և անվտանգության պաշտպանության գործում, ինչի համար շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ: Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին և կշարունակեք Ձեր ծանրակշիռ ջանքերը հիմնախնդրի վերջնական ու արդարացի կարգավորման ուղղությամբ: Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, մեր ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները Ձեր հիշարժան հոբելյանի կապակցությամբ: Խաղաղություն ու մեծագույն հաջողություններ Ձեզ և մեր բարեկամ ռուս ժողովրդին»:
10:23 - 07 հոկտեմբերի, 2022
Մենք պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ը աշխատի. մենք չենք սպասելու, ինչքան սպասեցինք՝ հերիք է. Ալեն Սիմոնյան |news.am|

Մենք պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ը աշխատի. մենք չենք սպասելու, ինչքան սպասեցինք՝ հերիք է. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Ինձ համար մեկ է, ինձ պետք է, որ Հայաստանի սահմանից այն կողմ, որը ՀԱՊԿ-ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգավոր չէ, որ Հայաստանն ավելի շատ Արևմուտքի գործիչների միջոցով է բանակցում Ադրբեջանի հետ, և արդյոք դա չի առաջացնի Ռուսաստանի խանդը: «ՒԻնձ համար մեկ է՝ դա խանդի հողի վրա է, պայմանավորվածությունների հիման վրա է: Ես հռետորական հարց ունեմ. Ենթադրենք ինչ-որ երևակայական հակառակորդ հատել է ՌԴ սահմանը և դրա պատճառով Սոչին դատարկվել է: Դուք պտկերացնո՞ւմ եք այդ իրավիճակը: Ինձ համար մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունն է կարևոր: Մենք պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ը աշխատի, եթե այդ մեխանիզմը չի աշխատի, ապա  բնական է, որ մենք գնում ենք այն մեխանիզմներով, որոնք հիմա անում ենք: Մենք բերեցինք այն բանին, որ հայտարարություն արվի, քաղաքական գնահատական հնչի: Հիմա սպասում ենք առնվազն այդ քաղաքական գնահատականին: Բայց միաժամանակ, մեզ համար դա բավարար չէ, մենք մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար չենք սպասելու, որ մի կողմից մի բան լինի, որովհետև չունենք այդ սպասելու ոչ ժամանակը, ոչ տարածքը, ոչ էլ հնարավորությունները: Ինչքան սպասեցինք՝ հերիք է»:    
16:41 - 06 հոկտեմբերի, 2022
Սամվել Բաբայանը կոչ-խնդրանք է ուղղել Արցախի և Հայաստանի նախագահներին

Սամվել Բաբայանը կոչ-խնդրանք է ուղղել Արցախի և Հայաստանի նախագահներին

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Ստեփանակերտից կոչ-խնդրանք է ուղղել Արցախի և Հայաստանի նախագահներին։ «Հայկական երկու հանրապետությունների շուրջ օր օրի սեղմվող օղակը հայ ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքի, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրո առարկայի հնարավոր լուծման հարցում։ Մեզանից յուրաքանչյուրն Արցախում և Արցախով է հաջողել։ Մեզ Արցախն է կյանք ու պատիվ նվիրել։ Ժամանակն է, որ մենք Արցախին վերադարձնենք նրա անունն ու պատիվը։ Ես վեր եմ կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Արցախի փրկության գաղափարի շուրջ մեկնում եմ ձեռքս՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն համահայկականության»։
09:38 - 06 հոկտեմբերի, 2022