Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից. ԱՀ ԱԺ

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից. ԱՀ ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների և Արցախի ապագայի հետ կապված հայտարարություններն ու հնչեցված դիրքորոշումները լուրջ մտահոգություն են առաջացրել Արցախում և համայն հայության շրջանակներում։  Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքը, հարկ է համարում այս բախտորոշ ժամանակահատվածում ի լուր աշխարհի արձանագրել և փաստել հետևյալը. • Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ • Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են։Վերահաստատելով, որ մեր բոլոր հաջողությունների ու ձեռքբերումների և պետականաշինության առանցքային հիմքերից է հանդիսանում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը                        հ ա յ տ ա ր ա ր ու մ  է. • Հայաստանի Հանրապետության ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։ Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի պատմական որոշումը։ • Կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները և շահերը տարբեր երկրներում և միջազգային ատյաններում, համակողմանի նպաստելով Արցախի Հանրապետության ճանաչման գործին։• Արցախի Հանրապետությունը կողմնակից է կայուն խաղաղությանը և, հետևաբար, նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը միտված քայլերին, սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է վերապահումով մոտենան Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքը։ • Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը կասկածի տակ դնող ցանկացած փաստաթուղթ և առաջարկ, մեզ համար անընդունելի է քանի որ այն չի արտացոլում պատմաիրավական իրողությունները։ Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին։ • Հաշվի առնելով Ռուսաստանի պատմական դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում և, մասնավորապես, ագրեսոր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցմանն անձամբ ՌԴ Նախագահ Վ. Պուտինի անմիջական և գործուն մասնակցությունը՝ դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով: Այն ամրապնդելու նպատակով առաջարկում ենք, հաշվի առնելով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական իրական վտանգները, ներդնել քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ։ • Մեր պայքարը շարունակական է, դիրքորոշումը՝ անփոփոխ և արտահայտում է աշխարհասփյուռ հայության հավաքական կամքն ու ամբողջությամբ բխում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022թ. ապրիլի 14-ի հայտարարությամբ նախանշված սկզբունքներից:  
15:45 - 30 հոկտեմբերի, 2022
Իշխանությունները շարունակելու են գործադրել ջանքեր ԱԻՊԾ հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ. Արցախի նախագահ

Իշխանությունները շարունակելու են գործադրել ջանքեր ԱԻՊԾ հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմավորման 30-ամյակի, ինչպես նաև փրկարար ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այդ մասին հայտնում են Արցախի կառավարությունից։ Երկրի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված համալիրի տարածքում կանգնեցված խաչքար-հուշարձանին: Իր ելույթում նախագահ Հարությունյանը նշել է, որ փրկարար ծառայության անձնակազմն այս տարիների ընթացքում անձնուրացությամբ է կատարել իր առջև դրված խնդիրները, ինչը միմիայն դրվատանքի է արժանի: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր ջանքերը ծառայության հնարավորությունների ընդլայնման ու արդիականացման, ինչպես նաև աշխատակիցների սոցիալ-տնտեսական կարիքների լուծման ուղղությամբ:   Օրվա առթիվ Արցախի նախագահը ԱԻՊԾ մի շարք ծառայողների կոչումներ ու մեդալներ է շնորհել:
13:32 - 30 հոկտեմբերի, 2022
«Ձկան գործ» անվանումով հայտնի քրգործի շրջանակում վեր է հանվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման ևս երկու դեպք․ Արցախի դատախազություն

«Ձկան գործ» անվանումով հայտնի քրգործի շրջանակում վեր է հանվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման ևս երկու դեպք․ Արցախի դատախազություն

2021 թ. մարտի 5-ին հարուցվել և առ այսօր Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվում է հանրությանը «Ձկան գործ» անվամբ հայտնի քրեական գործը, որով իրականացված նախաքննության ընթացքում «Պարգև» ՍՊ ընկերության կողմից դեռևս 2021 թ. պետական բյուջե էր վերադարձվել ավելի քան 160 000000 դրամ գումար: Այս մասին ասվում է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ:   «Վերջերս տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Պարգև» ՍՊ ընկերության կողմից պետական բյուջե վճարված գումարը նշված ընկերությանը հատկացվել էր պետության կողմից:   Թեև դատախազությունը օժտված չէ քննվող քրեական գործերով վեր հանված վնասը տարբեր սուբյեկտների կողմից վերականգնելիս վճարվող գումարի ծագման աղբյուրին հետևելու լիազորությամբ, այդուհանդերձ, հիշյալ հայտարարություններից հետո կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից «Պարգև» ՍՊ ընկերությանը «Ձկան գործով» վնասի հատուցման համար որևէ գումար չի փոխանցվել, փոխհատուցում կամ անհատույց դրամական միջոց չի տրվել:   Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ստացված գրավոր տեղեկության համաձայն՝ 2021 թ. հիշյալ հիմնադրամի կողմից «Պարգև» ՍՊ ընկերությանը տրվել էր փոխառություն այդ պահին գործող տոկոսադրույքով, որը ներկա դրությամբ փոխառուի կողմից ամբողջությամբ մարված է, վճարված է նաև հաշվարկված 3 655 383 դրամի չափով տոկոսագումարը:   Ինչ վերաբերում է հիշյալ քրեական գործով իրականացվող նախաքննության օբյեկտիվությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ գործով նախաքննական մարմինն իրականացրել է դեպքի հանգամանքների բազմակողմանի և մանրակրկիտ քննություն, որի արդյունքում վեր է հանվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման ևս երկու դեպք, դրանց կապակցությամբ նույնպես հարուցվել են քրեական գործեր, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նաև նշված քրեական գործերով պարզված՝ պետությանը պատճառված ավելի քան 8 000 000 դրամի չափով գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:  
15:14 - 29 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արևմտյան երկրների կողմից ներկայացված առաջարկները

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արևմտյան երկրների կողմից ներկայացված առաջարկները

Ընդհանուր առմամբ, մեզ համար անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջարկված տարբերակները․ «Տարբերակներից մեկի համաձայն, որ եկեք հիմա ԼՂ հարցի վրա շատ չկենտրոնանանք, համարենք այս վիճակը ինչ-որ ձևով ստատուս քվո արձանագրենք և լուծենք ՀՀ-Ադրբեջան հարցը։ Մյուս մոտեցումը այն է, որ եկեք լուծենք ԼՂ հարցը․ կարող է հարց ծագել, բա էդ կողմերից ո՞վ է ԼՂ-ն համարում Ադրբեջանի մաս, և ո՞վ է չի համարում Ադրբեջանի մաս։ Ես իմ վերջին հարցազրույցում ցավով արձանագրեցի, որ միջագային հանրությունը, բոլորը պետությունները՝ առանց բացառության (այսօր չէ միայն, երեկ էլ, առավել ևս 2007 թվականից հետո, դրանից առաջ 1996թ․ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո) Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։ Եթե աշխարհում կա երկիր, որ Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող հրապարակային արտահայտվի։ Որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակը այլ է։  Մենք ասում ենք ՝ մենք ուզում ենք խաղաղություն, բայց կա մի կարևոր հանգամանք․ նման կոնֆլիկտներում խաղաղություն երբեք չի հաստատվել, եթե չի եղել խաղաղության պայմանավորվածությունների շուրջ երաշխավորներ։ Դրանք կարող են լինել գերտերությունները․ ո՞վ է, որ մեզ օգնում է հասնել խաղաղության, և ո՞վ է, որ երաշխավորում է պայմանավորվածությունների ի կատար ածումը» ,- ընդգծեց վարչապետը։ 
13:13 - 29 հոկտեմբերի, 2022
Ռուսաստանյան առաջարկությունները համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան. Հարությունյան

Ռուսաստանյան առաջարկությունները համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան. Հարությունյան

Վերջին ժամանակներս, առանց չափազանցության, ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին մի քանի ուժային կենտրոնների կողմից ներկայացվել են առաջարկություններ՝ կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Առաջարկված սկզբունքներն ու մոտեցումները, դրանց ընդունման և իրացման դեպքում, վճռորոշ նշանակություն են ունենալու թե՛ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, և թե՛ Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների համար։ Հենց այդ պատճառով էլ մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական դառնալ։ Մենք վստահ ենք, որ պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում են հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ են դնում Արցախի գոյությունը։ Եվ դա բխում է ոչ միայն Արցախի Հանրապետության շահերից, այլև՝ ողջ հայության, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը ձևավորում են մեկ միասնական հայրենիք և արժեքների ու շահերի անբաժանելի ամբողջություն: Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա վերահաստատել հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ Անշուշտ, մենք կուզեինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման: Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան։ Հույս ենք հայտնում, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ գագաթնաժողովի արդյունքում կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի առաքելության անժամկետ երկարաձգման մասին։ Արցախում նրանց գտնվելը կենսական նշանակություն ունի, քանի որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության էական բաժինը կրում են ռուս խաղաղապահները։ Երկրորդ առանցքային պարամետրը հանդիսանում է Արցախի առնվազն ներկայիս կարգավիճակի պահպանումը։ «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում, որ այդ նպատակները միանգամայն իրականանալի են։ Ակնկալում ենք, որ կայանալիք բանակցությունների ժամանակ լիովին կպաշտպանվեն Արցախի Հանրապետության կենսական շահերը և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի իրացման արդյունքների միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կհաջողվի թույլ չտալ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ուժի անօրինական կիրառման հետևանքների լեգիտիմացումը՝ դրանով իսկ պայմաններ ապահովելով մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի համար»,- գրել է Հարությունյանը։
10:50 - 29 հոկտեմբերի, 2022
Եթե Լեռնային Ղարաբաղ չկա, ապա ինչի՞ տակ է նոյեմբերի 9-ին ստորագրել Իլհամ Ալիևը. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին

 |armenpress.am|

Եթե Լեռնային Ղարաբաղ չկա, ապա ինչի՞ տակ է նոյեմբերի 9-ին ստորագրել Իլհամ Ալիևը. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին |armenpress.am|

armenpress.am:  Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 9-ին ինչի՞ տակ է ստորագրել:  Նոյեմբերի 9-ի  փաստաթղթում շատ հստակ և պարզ նշված է Լեռնային Ղարաբաղ: ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի տարածք, Ղարաբաղի շրջան չկա, և նրա լեռնային և դաշտային հատվածները համարվում են  այդ շրջանի մասը: Անդրադառնալով Գաֆարովայի հայտարարություններին, թե հայ զինծառայողներն, իբր, ռազմական հանցագործություններ են թույլ տվել, ՀՀ Աժ նախագահը որպես օրինակ հիշեցրեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վայրագությունը, ով այժմ Ադրբեջանի ազգային հերոս է: «Ես վստահ եմ, որ ներկա գտնվողները տեղեկացված են այդ ամենի մասին: Կասեմ միայն երկու արտահայտություն, որպեսզի հասկանանք և պատկերացնենք ինչ-որ պետության ցինիզմը և գործողությունները, բավական է տեսնել  մի օրինակ, որ նմանատիպ միջազգային ձևաչափով հանդիպմանը կարելի է հյուրանոցի սենյակում կացնահարել քնած մարդուն: Դա արել է «քաջ» զինվոր Սաֆարովը, որը համարվում է Ադրբեջանի հերոս: Ահա միակ բանը, որ կարող եք իմանալ, որպեսզի պատկերացնեք, թե ով ինչպես է գործում»,- ընդգծել է Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին առաջարկել ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը: «Իմ գործընկերը (Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ- խմբ.) կարող է նրանց անվանել Լեռնային Ղարաբաղի ծովահեններ, հանցագործներ, բայց նրանք ընդամենը մարդիկ են, որոնք մոլորվել են և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում` կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Եկեք առաջարկենք մեր ադրբեջանցի գործընկերներին հաջորդ նիստին իրենց հետ բերեն բոլոր պահվող անձանց, որովհետև նրանց ծնողները և հարազատները ամեն օր մեզանից պահանջում են, որպեսզի դրանով զբաղվենք»,- եզրափակեց Սիմոնյանը:
16:10 - 28 հոկտեմբերի, 2022
ՌԴ առաջարկները մեզ համար ընդունելի են, վաշինգտոնյան փաստաթուղթը՝ ոչ․ Սեյրան Օհանյան
 |tert.am|

ՌԴ առաջարկները մեզ համար ընդունելի են, վաշինգտոնյան փաստաթուղթը՝ ոչ․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: ՌԴ նախագահը ասաց, որ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ տեսակետ ունենան հայ-ադրբեջանական հարաբերությունների և մանավանդ Արցախի հարցի լուծման ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Տարածքների հարցը եղել է անվտանգության խնդիր, որպեսզի պաշտպանական հենակետեր ձևավորվեն՝ բանակցային գործընթացում առավելություններ ունենալու համար։ 2018թ-ին փլուզվեց այդ ամբողջ բանակցային ներուժը, որից հետո սկսվեց պատերազմ, ինչի արդյունքում մենք հայտնվեցինք այս վիճակում»,- ասաց Օհանյանը։ Նա նշեց, որ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դժվար է միանգամից ստանալ Արցախյան հարցի լուծումը։ «Հետևաբար մեզ համար ընդունելի է ՌԴ առաջարկությունները, որով առաջարկվում է երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ, բանակցային գործընթացը շարունակելու ամենանորմալ ձևաչափը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափն է։ Մեզ համար անընդունելի է վաշինգտոնյան փաստաթուղթը, որով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միանգամից մեծ քար է նետվելու Արցախի ճակատագրի վրա և Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։ «Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկները ապագայում Արցախյան հարցին անդրադառնալու հույսեր է ներշնչում։   
15:56 - 28 հոկտեմբերի, 2022
Արցախի հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք. Իշխան Սաղաթելյան
 |news.am|

Արցախի հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Պուտինի տեքստը շատ հստակ ու պարզ էր, մենք այդ մասին եւս այս ընթացքում խոսել ենք, նաեւ ԱԺ-ում հայտարարությունների ժամին մեր մասնակցելու նպատակը նաեւ դա էր, որ հստակ արձանագրվի, որ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է, անընդունելի է եւ ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: «Կա ամերիկյան կողմի ներկայացրած հստակ սեղանին դրված փաստաթուղթ, որը մամուլում հրապարակվել է, սեպտեմբերի 27-ով թվագրված, որով Արցախը թողնում են Ադրբեջանի կազմում: Դա լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, թե չինական, կապ չունի: Սա Արցախի հարց չէ, Հայաստանի պետականության գոյության հարց է: Միակ ճանապարհը երկիրը նոր կապիտուլյացիայից կանխելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրվա իշխանությունների դեմ»,-ասաց նա: Հարցին, թե ինչ է անելու ընդդիմությունը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մեր պայքարը կանգ չի առել, Արցախում կայանալիք հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք եւ կներկայացնենք պայքարի այն ձեւերն ու մեթոդները, որոնք պատկերացնում ենք առաջիկայում: Այս պահին վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք»:  
12:18 - 28 հոկտեմբերի, 2022
Մենք երկար տարիներ Հայաստանին առաջարկել ենք վերադարձնել 5 շրջաններն ու լուծել ԼՂ հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով․ Պուտին
 |tert.am|

Մենք երկար տարիներ Հայաստանին առաջարկել ենք վերադարձնել 5 շրջաններն ու լուծել ԼՂ հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով․ Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկում էր Ղարաբաղի հարցը լուծել 5 շրջանները, որտեղից մարդիկ դուրս էին եկել, Բաքվին վերադարձնելու ճանապարհով, սակայն Երևանը գնաց իր ճանապարհով․ այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք երկար տարիներ հայկական կողմի հետ երկխոսում էինք ու առաջարկում Ղարաբաղի հետ կապված հարցը լուծել հետևյալ կերպ, Հայաստանը փաստացի տնօրինում էր Ադրբեջանի 7 շրջանները։ Մենք ասում էին՝ եկեք շարժվենք դեպի կարգավորում, ահա կա երկու շրջան, մեծ շրջաններ։ Ինչ-որ փուլի կպայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ․ տվեք 5 շրջանները, դրանք պետք չեն, դատարկ են, այնտեղից մարդիկ հեռացել են, ինչո՞ւ դրանք պահենք, անմիտ է»,-ասել է Պուտինը՝ «Վալդայ» ակումբի ժողովի ժամանակ։ Նա պնդել է, թե արդար կլիներ փախստականներին վերադարձնելն ու դա լավ քայլ կլիներ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ «Բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես գիտեք, դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- ասել է ՌԴ նախագահը։
11:03 - 28 հոկտեմբերի, 2022
Այսօր էլ ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք հիշում և ոգեկոչում 8 պետական գործիչների. Արցախի ԱԺ նախագահ

Այսօր էլ ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք հիշում և ոգեկոչում 8 պետական գործիչների. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը 1999 թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Անկախ Հայաստանի պատմության ողբերգական դրվագներից է 1999 թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի՝ Կառավարությանը հարցուպատասխանի ժամանակ։ Այսօր էլ՝ 23 տարվա հեռավորությունից, ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք հիշում և ոգեկոչում ահաբեկչությանը զոհ դարձած 8 պետական գործիչների՝ սպարապետ, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, փոխնախարարներ Յուրի Բախշյանի ու Ռուբեն Միրոյանի, ԱՀ նախկին վարչապետ, ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանի, պատգամավորներ Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի և Միքայել Քոթանյանի անմար հիշատակը։ Խունկ ու խոնարհում նրանց շիրիմներին։ Ձեր ուժն ու ոգին դեռ մեզ հետ է, ննջե'ք խաղաղությամբ»։
20:27 - 27 հոկտեմբերի, 2022
Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Հոկտեմբերի 27-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարվել է ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստը: Նախքան նիստի աշախատանքներին անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել հայտարարություններով: «Արդարություն» խմբակցության կազմում կատարվել է փոփոխություն, համաձայն որի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Արդարություն» խմբակցության կազմից: Հաջորդ հայտարարությունը վերաբերում էր Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին  արտահերթ նիստի հրավիրմանը և Արցախի Հանրապետության  արժանապատիվ ու անվտանգ ապագային նվիրված հանրահավաքի կազմակերպմանը: «Ազգային ժողովի արտահերթ նիստի կազմակերպիչը  Ազգային ժողովի նախագահն է՝ խորհրդարանի խմբակցությունների պատգամավորների և աշխատակազմի հետ միասին, իսկ հանրահավաքի կազմակերպիչը  արցախցին է, ով մտահոգված է իր հայրենիքի ճակատագրով: Հավաստիացնում եմ, որ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում, - ընդգծել  է   ԱԺ նախագահը»:  Այնուհետև նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է  նիստի աշխատանքներին: Օրակարգի առաջին հարցը ԱՀ Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն էր, որը ներկայացրել է Պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը: Հաղորդումը բաղկացած է 3 մասից, առաջինը և երկրորդը բյուջեի հաշվետվությունների վերաբերյալ է, երրորդը՝ ստուգումների արդյունքների վերլուծությունն է: Ընդգրկվել են 2018-2021 թթ բյուջետային տարիները, իրականացվել են 4 ծրագրեր, կազմվել է 25 հաշվետվություն: Ավելի քան 40 մլն դրամի խեղաթյուրում, ավելի քան 103 մլն-ի անհամապատասխանություն են հայտնաբերել: Դրանց մեծ մասը ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է առնչվել: Հաղորդմանն առնչվող հարցերին պալատի նախագահը տվել է պարզաբանումներ: Հաջորդիվ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման հարցերն էին: Նիստին ներկայացված օրենքների նախագծերը նախապես արժանացել էին գլխադասային հանձնաժողովների հավանությանը:  ««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին և «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին խորհրդարանը տվել է 30 կողմ քվե: «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ««Գույքի  նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը 32 կողմ ձայնով ընդունվել են որպես օրենքներ: ««Լիցենզավորման մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթին խորհրդարանը քվեարկել է 29 կողմ ձայնով: «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագիծը 30 կողմ ձայնով ընդունվել է 1-ին ընթերցմամբ: Հիմնական զեկուցողի առաջարկով՝ ԱԺ կողմից  1-ին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ  նախատեսված գրավոր  առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել է մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ն: Նիստն ավարտվել է պատգամավորներ Գագիկ Բաղունցի և Դավիթ Գալստյանի հայտարարություններով:
17:58 - 27 հոկտեմբերի, 2022
Արցախի խորհրդարանական ուժերը հոկտեմբերի 30-ին արտահերթ նիստ ու հանրահավաք են հրավիրում

Արցախի խորհրդարանական ուժերը հոկտեմբերի 30-ին արտահերթ նիստ ու հանրահավաք են հրավիրում

Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության  արժանապատիվ ու անվտանգ ապագային: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:  Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև: «Նիստից անմիջապես հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում: Բոլորիդ հորդորում ենք մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու մեր  վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով: Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, հանդիպման վայրը Վերածննդի հրապարակն է՝ 88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու...»,- ասված է Արցախի խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ: 
10:13 - 27 հոկտեմբերի, 2022
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ |armenpress.am|

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:   ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:   Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։   «Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երկու երթուղիներով։   Ուղեկցվել է Ադրբեջանի Հանրապետության չորս ավտոշարասյուն Շուշի-Լաչին և Շուշի-Զարիսլու երթուղիների երկայնքով։ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:   Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։   «Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երկու երթուղիներով։   Ուղեկցվել է Ադրբեջանի Հանրապետության չորս ավտոշարասյուն Շուշի-Լաչին և Շուշի-Զարիսլու երթուղիների երկայնքով։   Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 1,2 հա տարածք։   ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:  
21:44 - 26 հոկտեմբերի, 2022