Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


ԱՀԿ չունի բավարար տեղեկատվություն ռուսական պատվաստանյութի մասին |amerikayidzayn.com|

ԱՀԿ չունի բավարար տեղեկատվություն ռուսական պատվաստանյութի մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հինգշաբթի օրը փարատել է սննդի փաթեթավորման արդյունքում կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին մտահոգությունները: Օրերս Չինաստանի երկու քաղաքներից տեղեկություն ստացվեց, որ կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել ներմուծված սառեցված սննդամթերքի և փաթեթների մեջ: Դա առաջացրել է նոր բռնկման մտահոգություն: ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը կոչ է արել չվախենալ սնունդից, սննդի փաթեթավորումից կամ սննդի վերամշակումից ուառաքումից, քանի որ չկա որևէ ապացույց, որ սնունդը կամ սննդի ցանցերը կարող են փոխանցել վիրուսը: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ աշխարհը պետք է առնվազն 100 միլիարդ դոլար ծախսի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի նոր միջոցների համար: Անդրադառնալով պատվաստանյութի հարցին ԱՀԿ խորհրդական Բրյուս Աիլվարդը նշել է, որ այսօր ԱՀԿ-ն դեռևս չունի բավարար տեղեկատվություն ռուսական նոր պատվաստանյութի զանգվածային օգտագործման մասին՝ եզրակացություններ անելու համար: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ռուսաստանը հայտարարեց, որ աշխարհում առաջին երկիրն է, որը ստեղծել է COVID-19-ի դեմ պատվաստանյութ՝ այնանվանելով «Sputnik V» ի պատիվ խորհրդային առաջին արբանյակի: Դեռևս չկա որևէ ապացույց այս պատվաստանյութի արդյունավետության ևանվտանգության մասին: Բացի այդ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Կանադան մեղադրել եմն Մոսկվային հաքերային հարձակումների մեջ, որի միջոցով գողացվում էր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություն:
10:34 - 15 օգոստոսի, 2020
Չինաստանը վերականգնել Է կանոնավոր ավիահաղորդակցությունը 50 երկրների հետ |armenpress.am|

Չինաստանը վերականգնել Է կանոնավոր ավիահաղորդակցությունը 50 երկրների հետ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն ընթացիկ տարվա օգոստոսի 12-ի դրությամբ վերականգնել Է ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված կանոնավոր ավիահաղորդակցությունն աշխարհի 50 երկրների հետ: Այդ մասին Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության անվտանգության ապահովման բաժնի ղեկավար Ու Շիցզյանը հայտնել Է ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ներկայում կանոնավոր մարդատար չվերթեր են կատարում 93 ավիաընկրություններ՝ 74-ն օտարերկրյա եւ 19-ը՝ չինական: Նրանք աշխատում են 187 միջազգային երթուղիներով: Ամեն շաբաթ 210 ավիաչվերթ Է կատարվում Չինաստան եւ Չինաստանից դուրս: Միեւնույն ժամանակ, պաշոնյայի խոսքով, առայժմ չի վերականգնվել համավարակից առաջ կատարվող չվերթերի քանակը: Այսպես, հուլիսին տարեկան հաշվարկով այն կրճատվել Է 34,1 տոկոսով, թեեւ հունիսին այդ ցուցանիշը հավասարվել Է 42,4 տոկոսի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:28 - 13 օգոստոսի, 2020
 ԱՄՆ-ում հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի. ՉԺՀ ԱԳՆ |armenpress.am|

ԱՄՆ-ում հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի. ՉԺՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ, որոնք տրամադրված են ՉԺՀ-ի կոմունիստական իշխանության դեմ, մոռացել են, որ սառը պատերազմն ավարտվել Է, եւ չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի: Այդ մասին օգոստոսի 12-ին «Գուանչաժչժե» ինտերնետ-հրատարակությունում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Լե Յույչենը: «Ամերիկացի քաղաքական գործիչները սխալվել են ժամանակի եւ տարածության վերաբերյալ, կարծես, նրանք մոռացել են, որ աշխարհը վաղուց դուրս Է եկել սառը պատերազմից, եւ XXI դարում մարդկությունը թեւակոխել Է գլոբալացման դարաշրջանը»,- մեջբերում Է հրատարակությունը Լե Յույչենի խոսքը: Նա նշել Է, որ ամերիկացի հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքը» եւ «փորձում թաքցնել իրենց ռազմավարական մտադրությունը զսպել Չինաստանին եւ այդ նպատակի համար ձեւավորել այսպես կոչված ազատական եւ ժողովրդավարական դաշինք միջազգային մակարդակով»: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը չպետք Է վարի Չինաստանի հետ փոխգործակցության նախկին քաղաքականությունը, որը «սնանկացել Է»: Նա նաեւ նշել Է, որ Միացյալ Նահանգները Պեկինի նկատմամբ մոտեցման խստացման ուղեգիծը «պիտանի Է» համարում «(իր) բոլոր դաշնակիցների համար»: Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ այդ երկրները պետք Է համագործակցեն Վաշինգտոնի հետ, որը «գնահատում Է մարդու ազատությունն ու իրավունքները»: Փոմպեոն ընդգծել Է, որ խնդրո առարկան «ընտրությունն Է ազատության եւ ժողովրդավարության» մի կողմից եւ «բռնապետության եւ անձնիշխանական ռեժիմի միջեւ» մյուս կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:34 - 12 օգոստոսի, 2020
ԱՄՆ պաշտոնյայի այցը Թայվան էլ ավելի կվատթարացնի Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները |azatutyun.am|

ԱՄՆ պաշտոնյայի այցը Թայվան էլ ավելի կվատթարացնի Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը խստորեն քննադատել է Թայվան պետական պատվիրակություն գործուղելու Միացյալ Նահանգների որոշումը: Առաջիկայում ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը մեկնելու է Թայվան, որը Պեկինը համարում է Չինաստանի տարածք: «Ցանկանում, եմ ընդգծել, որ ամբողջ միջազգային համայնքը ճանաչում է «Մեկ Չինաստան» սկզբունքը, այն փոխելու, մերժելու, կասկածի տակ վերցնելու կամ անտեսելու ցանկացած փորձ կձախողվի»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը: Ազարը կդառնա անցած չորս տասնամյակների ընթացքում Թայվան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան: Նրա այցը լրացուցիչ լարվածություն կհաղորդի Վաշինգտոնի և Պեկինի առանց այն էլ սրված հարաբերություններին: Այցի ընթացքում Ազարին կընդունեն Թայվանի նախագահ Ցայ Ին Վենը և բարձրաստիճան այլ ղեկավարներ:
15:28 - 05 օգոստոսի, 2020
Առաջին ձերբակալությունները Հոնկոնգում՝ վիճահարույց «Ազգային անվտանգության մասին» օրենքի շրջանակում |azatutyun.am|

Առաջին ձերբակալությունները Հոնկոնգում՝ վիճահարույց «Ազգային անվտանգության մասին» օրենքի շրջանակում |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի հատուկ վարչական շրջան համարվող Հոնկոնգում առաջին ձերբակալություններն են իրականացվել «Ազգային անվտանգության մասին» վիճահարույց օրենքի հիման վրա։ Չինաստանի իրավապահ կառույցների լիազորությունները Հոնկոնգում կտրուկ կերպով ընդլայնող այս օրինագիծն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին։ «Մենք ձերբակալել ենք մի խումբ մարդկանց, որոնք խախտել են «Ազգային անվտանգության մասին» օրենքը։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է չորս մարդ, բոլորն էլ ուսանողներ են։ Նրանցից ամենաավագը 21 տարեկան է, ամենակրտսերը՝ 16։ Մեզ հաջողվել է պարզել, որ այդ խումբը սոցիալական ցանցերում մի հայտարարություն է տարածել, որի համաձայն պատրաստվում է Հոնկոնգի անկախության դիրքերից հանդես եկող կուսակցություն ստեղծել», - հայտարարում էր Հոնկոնգի ոստիկանության ղեկավար Լի Կվայ-Վան։
12:29 - 30 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին, մահացել է շուրջ 654 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին, մահացել է շուրջ 654 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 654 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը COVID-19 համավարակն անվանել է ամենածանր միջազգային արտակարգ իրավիճակը առողջապահության ոլորտում, քանի որ, ըստ նրա, նոր վարակակիրների թիվն ավելի ու ավելի արագ է աճում: Գեբրեյեսուսը կորոնավիրուսային պանդեմիան անվանել է կազմակերպության պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերը և խոստացել մինչև շաբաթավերջ ԱՀԿ արտակարգ նիստ գումարել: Աշխարհում վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ ավելի քան 4,2 միլիոն մարդ է հիվանդացել COVID-19-ով: Վարակվել է նաև նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ավելի քան 2,4 միլիոն վարակված կա, երրորդում ՝ Հնդկաստանը՝ ավելի քան 1,4 միլիոն վարակվածներով: Չինաստանի իշխանությունները հայտնել են նոր դեպքերի ռեկորդային թվի մասին մարտի սկզբից ի վեր՝ մեկ օրում 105 նոր դեպք: Վիետնամի Դանանգ առողջարանային քաղաքից տարհանվում է 80 հազար զբոսաշրջիկ. իշխանությունները պնդում են, որ այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր, ավելի հեշտ փոխանցվող տեսակ:
10:13 - 28 հուլիսի, 2020
ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակը սաստկանում Է |armenpress.am|

ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակը սաստկանում Է |armenpress.am|

armenpress.am: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համավարակն աշխարհում սաստկանում Է. վերջին վեց շաբաթում հիվանդացածների թիվը գործնականում կրկնապատկվել Է՝ մոտենալով 16 միլիոնիին, մահացածների թիվը գերազանցել Է 640 հազարը: Այդ մասին հուլիսի 27-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընթացիկ շաբաթում կգումարի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ, նոր կորոնավիրուսի համավարակի գնահատման համար: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ COVID-19 հիվանդության համավարակը «փոխեց աշխարհը»: Այն միաժամանակ միավորեց մարդկանց եւ հասարակությունները եւ բաժանեց նրանց՝ ցույց տալով, որ «մարդիկ ունակ են արձագանքելու ինչպես դրականորեն, այնպես Էլ բացասականորեն»: «Մենք շատ բան սովորեցինք եւ տակավին շատ բան ենք սովորում»,- արձանագրել Է Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: Նա հիշեցրել Է, որ, «թեեւ աշխարհը եւ փոխվել Է», կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախկինի պես անհրաժեշտ են այնպիսի հանգուցային գործոններ, ինչպիսիք են «քաղաքական առաջատարությունն, ինչպես նաեւ համայնքների իրազեկումն ու մասնակցությունը (համավարկի դեմ պայքարին) եւ նրանց լսելու ունակությունը»: ԱՀԿ-ի ղեկավարը նշել Է, որ ներկայիս համավրակն ամենալուրջն Է այն գլոբալ արտակարգ իրավիճակներից, որոնք երբեւԷ հայտարարել Է ԱՀԿ-ն: Այն երկրների թվում, որոնց հաջողվել Է խուսափել հիվանդության խոշոր բռնկումից կամ այն վերահսկողության տակ վերցնել ձեռնարկված միջոցների շնորհիվ, նա նշել Է Ավստրալիան, Վիետնամը, Գերմանիան, Կամբոջան, Կանադան եւ Չինաստանը: Նա հիշեցրել Է, որ վարակի տարածման դեմ պայքարի հանգուցային միջոցներ են մնում վարակման դեպքերի հայտնաբերումը, հիվանդացածների եւ նրանց հետ շփվածների մեկուսացումը, թեստավորումը եւ բուժումը: «Պահպանեք սոցիալական հեռավորությունը, լվացեք ձեռքերը, խուսափեք մարդկանց կուտակումների վայրերից եւ փակ շենքերից, կրեք դիմակ, որտեղ դա հանձնարարված Է»,- հավելել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:46 - 27 հուլիսի, 2020
Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել Է փակել գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում |armenpress.am|

Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել Է փակել գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգներից պահանջել են փակել ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում (Սիչուանի նահանգ, Հարավ - արեւմտյան Չինաստան): Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության՝ հուլիսի 24-ին հրապարակված հայտարարության մեջ: «Հուլիսի 24-ի առավոտյան Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ՉԺՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությանը տեղեկացրել Է Չենդուում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսություն հիմնելու եւ գործունեություն վարելու թույլատրագիրը հետ կանչելու՝ իր որոշման մասին: Նախարարությունը նաեւ (Չենդուում ԱՄՆ-ի) գլխավոր հյուպատոսությանն առաջադրել Է ամբողջ գործունեության եւ միջոցառումների դադարեցման կոնկրետ պահանջներ»,- ասված Է ՉԺՀ-ի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Փաստաղթում ընդգծված Է, որ հուլիսի 21-ին ԱՄՆ-ը «միակողմանի կարգով ձեռնարկել Է սադրանք», Չինաստանից «խստորեն պահանջելով» փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը»: «ԱՄՆ-ի այդ քայլը միջազգային իրավունքի նորմաների, միջազգային հարաբերությունների հանգուցային սկզբունքների եւ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հյուպատոսական համաձայնագրի լուրջ խախտում Է»,- նշված Է հաղորդագրույան մեջ: Չինաստանի պահանջն ԱՄՆ-ից փակելու Չենդուում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսությունն անհրաժեշտ Է եւ օրինական, ՉԺՀ-ի գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքի նորմաներին, ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:40 - 24 հուլիսի, 2020
Փոմփեոն Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսարանի փակումը կապում է մտավոր սեփականության համակարգված գողության հետ |azatutyun.am|

Փոմփեոն Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսարանի փակումը կապում է մտավոր սեփականության համակարգված գողության հետ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղարը Տեքսասում Չինաստանի դիվանագիտական առաքելության փակումը մտավոր սեփականության համակարգված գողության հետ է կապել: Միացյալ Նահանգները որոշում է կայացրել փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը՝ ամերիկյան մտավոր սեփականության համակարգված գողության պատճառով, երեկ հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմփեոն: «Գողացվում է ոչ միայն ամերիկյան մտավոր սեփականությունը, սա նաև եվրոպական մտավոր սեփականություն է, որը հարյուր հազարավոր աշխատատեղեր է արժենում, լավ աշխատատեղեր աշխատասեր մարդկանց համար Եվրոպայում և Ամերիկայում, որոնք գողացվել են Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից», - ասել է պետքարտուղաը: Չինական կողմին վերջնաժամկետ է տրվել մինչև ուրբաթ երեկո՝ ԱՄՆ-ի իշխանությունների կարգադրությունը կատարելու և Հյուսթոնում դիվանագիտական առաքելության աշխատանքը դադարեցնելու համար: Այնտեղ աշխատում է շուրջ վեց տասնյակ մարդ: Պաշտոնական Պեկինը, հիշեցնենք, Վաշինգտոնին մեղադրել է իրավիճակն «աննախադեպ սրելու» մեջ և սպառնացել պատասխան քայլերով, եթե Միացյալ Նահանգները չհրաժարվի տվյալ որոշումից:
13:36 - 23 հուլիսի, 2020
Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գնալով վատանում է |hetq.am|

Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գնալով վատանում է |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 21-ի երեկոյան խոստովանել է, որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գնալով վատանում է և կոչ արել բոլոր ամերիկացիներին կրել դիմակներ։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ «Անկախ այն հանգամանքից ձեզ դուր են գալիս դիմակները, թե ոչ, դրանցից օգուտ կա, օգուտ կլինի և մեզ հիմա անհրաժեշտ են գոյություն ունեցող բոլոր միջոցները»,- նշել է ԱՄՆ նախագահը։ Լրագրողները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ այս անգամ կորոնավիրուսի վերաբերյալ Թրամփի ելույթը, հավանաբար, նախապես մտածված է եղել, քանի որ ԱՄՆ նախագահը եղել է առավել զուսպ և գրեթե չի դիմել իմպրովիզների։ Կորոնավիրուսի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ամենօրյա ճեպազրույցները դադարել էին ապրիլին այն ժամանակ, երբ Թրամփը ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարում, հավանաբար, կարող են օգնել մաքրող միջոցների ներարկումները մարդու օրգանիզմ։ Այդ խոսքերը կտրուկ քննադատվել էին բժիշկների կողմից։ Հուլիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը դիմակների կրումն անվանել է հայրենասիրության դրսևորում։ Չնայած դրան, մամուլի ասուլիսի ժամանակ նա գրպանից հանել է դիմակը և այդպես էլ չի դրել։ Թրամփի տոնայնության փոփոխությունը խոսում է այն մասին, որ վերջինս ընդունել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի վտանգի լրջությունը։ Ընդամենը մի քանի օր առաջ Թրամփը հայտարարում էր, որ կորոնավիրուսը ուր որ է կկորչի։  Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ Չինաստանի հաքերները փորձում են ստանալ կորոնավիրուսի պատվաստանյութը։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել երկու տղամարդու, որոնք գործել են չինական հատուկ ծառայությունների օգտին և փորձել տեղեկատվություն ստանալ ամերիկյան այն ընկերություններից, որոնք ուսումնասիրում են COVID-19-ը։ Չինաստանը մշակում է սեփական պատվաստանյութը, որն արդեն իսկ հասանելի է պետական որոշ գործիչների, չնայած կլինիկական փորձարկումները դեռ չեն ավարտվել։
09:44 - 23 հուլիսի, 2020
ԱՄՆ-ը Չինաստանից պահանջել Է Հյուսթոնում փակել հյուպատոսությունը |armenpress.am|

ԱՄՆ-ը Չինաստանից պահանջել Է Հյուսթոնում փակել հյուպատոսությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները պահանջել Է փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը: Հուլիսի 22-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ «Հուլիսի 21-ին ԱՄՆ-ը Չինաստանից խստորեն պահանջել Է փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը: ԱՄՆ-ի կողմից այդ միակողմանի քաղաքական սադրանքը լրջորեն խախտում Է միջազգային իրավունքի նորմաները եւ միջազգային հարաբերությունների հանգուցային սկզբունքները, ինչպես նաեւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հյուպատոսային համաձայնագիրը»,- ասել Է նա: Չինաստանը միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու պահանջից, հայտարարել են ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունում: Ավելի վաղ այդ մասին հայտնել Է չինական Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզյանը Twitter-ի՝ իր Էջում: «ԱՄՆ-ը Չինաստանին խնդրել Է 72 ժամվա ընթացքում փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպա
13:32 - 22 հուլիսի, 2020