Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է ԶՊՄԿ-ի ջրօգտագործման թույլտվության հայտը, իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ին տրամադրել է ՋԹ երեք տարի ժամկետով |ecolur.org|

Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է ԶՊՄԿ-ի ջրօգտագործման թույլտվության հայտը, իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ին տրամադրել է ՋԹ երեք տարի ժամկետով |ecolur.org|

ecolur.org։ Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նոր ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը: Նախարարությունը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը՝ տրամադրելով ընկերությանը ՋԹ երեք տարի ժամկետով: Այս մասին ի պատասխան ԷկոԼուրի հարցմանը տեղեկացրեց Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի պաշտոնակատար Էդգար Փիրումյանը: ««Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Ողջի, Սակքար, Փուխրուտ, Ձագեձոր, Գեղի գետերից և Գեղի գետի ջրամբարից նոր ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը շրջակա միջավայրի նախարարի 2019 թվականի նոյեմբերի 11-ի N381-Ա հրամանով մերժվել է: «Թեղուտ» ՓԲ ընկերությանը արդյունաբերական նպատակով տրվել է N000133 (11.11.2019-11.11.2022) ջրօգտագործման թույլտվությունը՝ Դեբեդ գետից 296.5 լ/վրկ և դրենաժի լցակույտերից 8 լ/վրկ ջրառի ծավալով: Միաժամանակ հայտնում եմ, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությանը նախկինում տրված N000203 ջրօգտագործման թույլտվությամբ ջրառի ծավալ սահմանված է եղել Դեբեդ գետից 512 լ/վրկ, Շնող գետից 13.7 լ/վրկ, դրենաժային համակարգից 8 լ/վրկ», - նշված է Էդգար Փիրումյանի պատասխան նամակում:
11:34 - 25 նոյեմբերի, 2019
Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել. Էրիկ Գրիգորյան |news.am|

Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել. Էրիկ Գրիգորյան |news.am|

news.am: Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի պատճառով Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել: Այս մասին հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ տեսչական մարմինը ստուգումներ է նախաձեռնել, որոնց ընթացքում համապատասխան նմուշներ են վերցրել, որոնք վկայում են գետի ջրերում մի շարք ծանր մետաղների թույլատրելի խտության բարձրացման մասին: Նախարարը նշեց, որ կան օրենսդրական կարգավորումներ, որոնք նման դեպքում սահմանում են կամ վարչական, կամ քրեական պատասխանատվություն՝ կախված շրջակա միջավայրին հասցված վնասի ծանրությունից: Նա հիշեցրեց, որ նույն վայրում նման վթար էր տեղի ունեցել 2010-ին: Այդ ժամանակ ընկերությունը փոխհատուցել էր վնասն ու տուգանք վճարել 700-900 հազար դրամի չափով: «Կարծում ենք, որ գործող օրենսդրության շրջանակում փոխհատուցման չափը չի արտացոլում հասցված վնասի իրական ծավալը»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ նախարարությունն այժմ աշխատում է պատժամիջոցների խստացման եւ տուգանքների չափի մեծացման ուղղությամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան հայտնի է դարձել, որ կոմբինատի թափոնները լցվել են գետը, ինչի հետեւանքով գետը դարնչագույն է դարձել: Մինչ փրկարարների ժամանումը վերականգնման աշխատանքներ են իրականացվել: 
17:44 - 23 հոկտեմբերի, 2019
CNF-ի կողմից 344 հազար եվրո փոխանցվել է 4 ՊՈԱԿ-ների

CNF-ի կողմից 344 հազար եվրո փոխանցվել է 4 ՊՈԱԿ-ների

Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից կատարվել են 2019 թ. ֆինանսական տարվա երկրորդ խոշոր գումարային փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին: Ընդհանուր առմամբ, փոխանցվել է մոտավորապես 344 հազար եվրո: Մասնավորապես, շուրջ 101 հազար եվրո հատկացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 100 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 98 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 45 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը, օժանդակել պահպանության արդյունավետ իրականացմանը եւ նորարարական մոտեցումների ներդրմանը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը: Նշենք, որ գրեթե նույնաչափ առաջին փոխանցումներն արվել էին տարեսկզբին: CNF-ը 10 տարի աջակցում և շարունակելու է օժանդակությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, իրականացնելով իր ռազմավարական առաքելությունը՝ ապահովելու Հայաստանի ունիկալ կենսաբազմազանության պահպանությունը:
08:28 - 14 հոկտեմբերի, 2019
Քննարկվել են անտառի պահպանության և կառավարման արդյունավետության բարձրացման մեխանիզմները

Քննարկվել են անտառի պահպանության և կառավարման արդյունավետության բարձրացման մեխանիզմները

Շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով նվիրված անտառային ոլորտի արդյունավետ կառավարմանը:Աշխատաժողովը միտված է անտառային ոլորտի օրենսդրական փոփոխություններին, նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, փորձի փոխանակմանը և հարակից այլ հարցերին:Բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։ Ողջունելով ներկաներին նախարարի տեղակալը կարևորել է նման ձևաչափով անցկացվող միջոցառումների՝ մասնավորապես անտառային համակարգի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Վարդան Մելիքյանը անդրադարձել է Հայաստանի ստանձնած պարտավորություններին, գերխնդիրներին, ծրագրերին, որոնք ուղղված են անտառվերականգնմանը:Իր հերթին շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը աշխատաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ քննարկումներ։ Նա հույս է հայտնել, որ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ նպաստելով ոլորտի բարելավմանը։Աշխատաժողովին ներկա էին շրջակա միջավայրի նախարարության, շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի աշխատակիցներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են անտառային ոլորտի արդյունավետ կառավարման և զարգացմանն ուղղված ծրագրեր:Խմբային աշխատանքների, քննարկումների միջոցով մասնակիցները ներկայացրել են առաջարկներ անտառային ոլորտի խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղիների նույնականացման վերաբերյալ։Աշխատաժողովի ավարտին ամփոփվել են քննարկումների արդյունքները և հստակեցվել են հետագա
06:50 - 07 հոկտեմբերի, 2019
2,5 մլն դոլարի դրամաշնորհը կուղղվի խոցելի բնակավայրերին և աղքատ ընտանիքներին․ շրջակա միջավայրի նախարարություն

2,5 մլն դոլարի դրամաշնորհը կուղղվի խոցելի բնակավայրերին և աղքատ ընտանիքներին․ շրջակա միջավայրի նախարարություն

Մեկնարկել է «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագիրը, որը կիրականացվի Տավուշի, Արարատի և Լոռու մարզերի 4 համայնքում ընդգրկված գյուղական և քաղաքային բնակավայրերում։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 2,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային միջոցները կուղղվեն հատապտղի ու պտղատու անտառայգիների հիմնմանը, դրանց համար արևային էներգիայով սնուցվող պոմպերով կաթիլային ոռոգման համակարգերի ստեղծմանը, արևային չորանոցների և ջերմոցների կառուցմանը, վարելահողերի և արոտավայրերի վերականգնմանը, դաշտամիջյան ճանապարհների վերանորոգմանը։ Ծրագրում առաջնային կընդգրկվեն խոցելի բնակավայրերը, կանայք ու աղքատ ընտանիքները, ինչը կապահովի համայնքների եկամուտների աճ։Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը շեշտել է հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքներում ծրագրի իրականացման կարևորությունը, ինչը կնվազեցնի ճնշումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի վրա։ Ծրագիրն իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»(ԲԾԻԳ) պետական հիմնարկը՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության Հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով։ ԲԾԻԳ-ի տնօրեն Մերուժան Գալստյանը, ներկայացնելով տարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, շեշտել է, որ այն պիլոտային է և հետագայում նման ծրագրեր կիրականացվեն նաև այլ ԲՀՊՏ-ների հարակից համայնքներում և խոցելի տարածքներում։ Մեկնարկային աշխատաժողովի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության և Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և ՈՒրցաձոր համայնքների միջև ստորագրվել է ծրագրի արդյունքների կայունության ապահովման վերաբերյալ համաձայնագիր:Համայնքների ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշելով, որ գյուղացին արդեն այսօր զգում է կլիմայի փոփոխության հետևանքները՝ համոզմունք են հայտնել, որ մեկնարկող ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության հարմարվողականության ամրապնդմանը, հողերի դեգրադացիայի կանխմանը։
07:47 - 27 սեպտեմբերի, 2019
Արթիկի տարածաշրջանի բնակչությանը քարհանքերի փոշուց ու հեղեղներից պաշտպանելու խնդիրը կլուծվի

Արթիկի տարածաշրջանի բնակչությանը քարհանքերի փոշուց ու հեղեղներից պաշտպանելու խնդիրը կլուծվի

Միջազգային բնապահպանական հիմնադրամից ներգրավված մոտ 720 մլն դրամ դրամաշնորհով կլուծվի Արթիկի տարածաշրջանում գործող և չշահագործվող հանքավայրերից արտանետվող փոշու խնդիրը, որը տասնամյակներ շարունակ վնասել է տեղի բնակչության առողջությունը: Աչքի առաջ ունենալով Արթիկի 2016թ․ մեծ ջրհեղեղի հետևանքները՝ ծրագրի շրջանակներում նաև կամրացվեն քաղաք մտնող երկու հեղեղատարների լանջերը և կներդրվի աղետների արագ արձագանքման համակարգ։ Այդ նպատակով քաղաքը շրջապատող և չշահագործվող հանքերի 40 հա տարածքը կծառապատվի, կստեղծվի ժամանակակից հանգստի գոտի, ինչը համայնքը չունի։ Գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության համար նախատեսվում է նաև վարելահողերի, արոտների և խոտհարքների բարելավման աշխատանքներ։   Շրջակա միջավայրի նախարարություն
13:34 - 24 հուլիսի, 2019
7-10 օրում Սևանի ջրի կանաչ գույնը կվերանա՝ ֆոսֆորի քանակը նվազում է. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

7-10 օրում Սևանի ջրի կանաչ գույնը կվերանա՝ ֆոսֆորի քանակը նվազում է. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին։ Ըստ մասնագետների՝ կապտականաչ ջրիմուռների աճին նպաստել են մի քանի գործոններ․ Սևանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրից կեղտաջրերի մուտքը լիճ Սևանի ափամերձ տարածքներում գործող սպասարկման և ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ, Գյուղատնտեսությունը և անասնապահությունը, Ցանցավանդակային ձկնաբուծությունից ֆոսֆորի և ազոտի մուտքը լիճ, Ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ Բարձր ջերմաստիճանը և կլիմայական փոփոխությունները Տեղումների սակավությունը։ Մայիսին լճում 36 մլն մ³ տեղումներ են արձանագրվել, որը մոտ է երբևէ պատմականորեն արձանագրված նվազագույնին (33 մլն մ³) Քամիների ինտենսիվությունը, որի պատճառով ապրիլ ամսին նորմայից մոտ երկու անգամ բարձր էր գոլորշիացումը: Լճի էկոլոգիական վիճակի կայունացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել և իրականացնում է մի շարք գործողություններ. Ամենօրյա աշխատանքներ են տարվում ոռոգման ջրի պահանջարկի ճշգրտման և Սևանից ջրառի նվազեցման ուղղությամբ, ջրառի ծավալները մոնիթորինգի են ենթարկվում դաշտային ուսումնասիրությունների միջոցով, Շարունակական մոնիթորինգ է իրականացվում՝ լճի առկա վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով և աշխատանքներ մոնիթորինգի համակարգի հզորացման համար,  Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Սևանա լճին և հարակից տարածքին Կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տալու նպատակով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։  Գերմանիայի Հելմհոլցի կենտրոնի և ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ներգրավմամբ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի և հատակային նստվածքների 1D մոդելավորում։  Նախարարությունը Հունիսի 26-ին պաշտոնական նամակով դիմել է ԳԴՀ կրթության և գիտության նախարարությանը՝ լայնածավալ մոնիթորինգային աշխատանքներ իրականացման նպատակով, ներառյալ՝ լճի համար սնուցող նյութերի հաշվեկշռի գնահատում և սնուցող նյութերի կառավարման նպատակների սահմանում, էֆտրոֆացման գնահատման 1D մոդելի մշակում (սնուցող նյութեր, պլանկտոն, ջրում լուծված թթվածին), հիդրոդինամիկական 3D մոդելի մշակում, արբանյակային հեռահար զոնդավորման միջոցով ջրի որակի գնահատում, կառավարման տարբեր սցենարների գնահատում և ջրի որակի վրա ազդեցության հիմնական խնդիրների բացահայտում, և այլն։ Աշխատանքներին կներգրավվեն՝ 5միլիոն եվրո դրամաշնորհ է նախահամաձայնեցվել ԵՄ կողմից Սևանա լճին վերաբերող բնապահպանական խնդիրների լուծման համար,  Կառավարությունում քննարկվել է լիճ թափվող գետերի հուների մաքրման հարցը, որոնք որոշ հատվածներում, հատկապես բնակավայրերի մոտ, վերածվել են աղբավայրի։  Հստակեցվել է մինչև 1901.5մ մաքրման ենթակա ջրածածկ տարածքները (770հա), հայտարարվել է մրցույթ և նախատեսվում է ամբողջությամբ մաքրել 2019-22թթ։ Նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնք նպատակաուղղված են կոմունալ-կենցաղային կեղտաջրերով աղտոտման նվազեցմանը։  Սևանա լճի ափամերձ տարածքներում գործունեություն ծավալող 14 խոշոր տնտեսավարող՝ նախարարության պահանջով իրենց սպասարկման և ժամանցի կետերում արդեն տեղադրել են կեղտաջրերի մաքրման կայաններ։    
08:31 - 05 հուլիսի, 2019