Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Միրզոյանն ու Ռոթը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը

Միրզոյանն ու Ռոթը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը

Հունիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության դրական դինամիկան, այդ թվում նաև՝ խորհրդարանական ձևաչափով, և պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ ջանքերը տարբեր հարթակներում փոխգործակցության հետագա խորացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերության օրակարգին առնչվող հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա խնդիրներ, որոնք հետևանք են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության: Ընդգծելով դրանց հանգուցալուծման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է այդ մոտեցումն Ադրբեջանի կողմից փոխադարձելու և սեփական հանձնառությունները կատարելու հրամայականը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս համատեքստում շահագրգիռ միջազգային գործընկերների կողմից այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ի թիվս այլ հարցերի, երկարատև կարգավորման համատեքստում երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:
19:17 - 07 հունիսի, 2023
Միրզոյանը Դերեք Հոգանի հետ զրույցում ընդգծել է սահմանազատման գործընթացում 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը

Միրզոյանը Դերեք Հոգանի հետ զրույցում ընդգծել է սահմանազատման գործընթացում 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:  Օրեր անց Վաշինգտոնում նախատեսվող քննարկումներին ընդառաջ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրման շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը:  Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ամերիկացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության վրա՝ շեշտելով ուժի կիրառման սպառնալիքի բացառման և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման անհրաժեշտությունը:
10:44 - 07 հունիսի, 2023
Արարատ Միրզոյանն Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Արարատ Միրզոյանն Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխշահավետ փոխգործակցության հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի շուրջ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:  ՀՀ ԱԳ նախարարն ավստրիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանը շեշտել է բանակցություններում առանցքային հարցերի, մասնավորապես` տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հստակ արտահայտված հանձնառության հիման վրա սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ընդգծվել է առկա, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների, Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի հասցեագրման և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
14:38 - 06 հունիսի, 2023
Աշխատանքներ են տարվել Եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացման ուղղությամբ. Միրզոյան

Աշխատանքներ են տարվել Եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացման ուղղությամբ. Միրզոյան

Հունիսի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: «Բարև ձեզ, հարգելի խորհրդարանականներ, Շարունակելով այսօրվա քննարկումները՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մասով, նշեմ, որ 2022թ ․ ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակել է ակտիվ ներգրավածությունը ԵԱՏՄ շրջանակներում տարբեր մակարդակներով անցկացվող նիստերի օրակարգերի նախապատրաստման, շրջանառվող փաստաթղթերի նախագծերի մշակման, լրամշակման և համաձայնեցման աշխատանքներին։ 2022 թ. կայացել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2 և Եվրասիական միջկառավարական խորհրդի 4 նիստեր՝ ՀՀ վարչապետի մասնակցությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14 նիստեր՝ ՀՀ փոխվարչապետի մասնակցությամբ: Եվրասիական միջկառավարական խորհրդի տարեվերջյան նիստն անցկացվել է Երևանում։ Մշակվել և ընդունվել են մի շարք փաստաթղթեր: ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ կողմից ստորագրվել են 11 միջազգային պայմանագրեր, վավերացվել կամ հաստատվել են 15-ը: Կարծում եմ՝ անդրադարձ կլինի դեռ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հիմնական, այդ թվում՝ առևտրատնտեսական և մաքսային, ոլորտներում ընդունված փաստաթղթերին, դրանց կարգավորումներին: Իմ կողմից նշեմ, որ շարունակվել են բանակցությունները երրորդ երկրների հետ առևտրային համաձայնագրերի և համագործակցության հուշագրերի կնքման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության զարգացումն ամրագրող փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ: Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի Չինաստանի, Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ համապատասխան համաձայնագրերի հիման վրա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, կարծում ենք, լրացուցիչ խթան կդառնա միության համար: ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները 2022թ. ակտիվորեն շարունակվել են. կայացել են բանակցությունների ևս 5 փուլեր, որոնց ընթացքում համաձայնագրի տեքստը գրեթե վերջնականացվել է, թեև առանձին դրույթներ դեռևս քննարկվում են։ Հոկտեմբերին Կահիրեում կայացել է ԵԱՏՄ և Եգիպտոսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը. համաձայնագրի նախագծի տեքստի դրույթների մեծ մասը համաձայնեցված է: Անցյալ տարվա մայիսին և դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հաստատել է, համապատասխանաբար, Ինդոնեզիայի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին որոշումները։ Աշխատանքներ են տարվել Եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ու դիվերսիֆիկացման ուղղությամբ, ինչպես նաև տարանցիկ, մասնավորապես Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով տրանսպորտային միջանցքների զարգացման համար: Խոսեցի ԵԱՏՄ-Իրան համագործակցության մասին, հավելեմ, որ շարունակվել է բարձր մակարդակի երկխոսությունն Իրանի հետ նաև երկկողմ ձևաչափով: Նոյեմբերի 1-ին Հայաստանի վարչապետը կարճատև աշխատանքային այց է կատարել Իրան, որի ընթացքում ստորագրվել է «Բնական գազի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Աշխատանքներ են տարվում տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ինչպես գիտեք, հոկտեմբերին Կապանում բացվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսություն: Այս բացման արարողությանը մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Իրանի արտաքին գործերի նախարարը: Եվ խոսելով տարածաշրջանի, մասնավորապես հարևան երկրների հետ առկա ակտիվ կապերից՝ նշեմ նաև, որ զարգանում են Վրաստանի հետ ջերմ գործընկերային հարաբերությունները, քայլեր են ձեռնարկվում դրանք առավել ամրապնդելու ուղղությամբ: Ընդլայնվում է համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ բեռնափոխադրումների և քաղաքացիների անխափան տեղաշարժը ապահովելու նպատակով: Նախորդ տարվա ապրիլին և հուլիսին, համապատասխանաբար, կայացել են Վրաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան և իմ այցը Թբիլիսի: Հունիսին Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետերի հանդիպումը: Թերևս այստեղ ես կանգ կառնեմ: Հանդիպման մնացած ընթացքը քննարկման տեսքով կշարունակենք»,- նշված է զեկույցում։
20:53 - 05 հունիսի, 2023
Իսկ իրենք Արցախի ժողովրդից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ ստացե՞լ են. Դավիթ Բաբայանը՝ Միրզոյանի հայտարարության մասին |aysor.am|

Իսկ իրենք Արցախի ժողովրդից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ ստացե՞լ են. Դավիթ Բաբայանը՝ Միրզոյանի հայտարարության մասին |aysor.am|

aysor.am: Այսօր Աժ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ  իրենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդից մանդատ չեն ստացել նրանց ապագան բանակցելու. «Ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշելու նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա այն է, որ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական չի կարող լինել, երկարատև ու կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար»։ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ նման հայտարարություններն անհասկանալի են. «Ի՞նչ է նշանակում մանդատ ստացե՞լ են, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ իրենք մանդատ ստացել են հայ ժողովրդից՝ Արցախը պաշտպանելու և պահպանելու։ Դա գրված է ՀՀ Սահմանադրության մեջ, դա գրված է ՔՊ  կուսակցության կանոնադրության, ծրագրի մեջ, հետևաբար, նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտավորությունը։ Հիմա ի՞նչ է նշանակում՝ մենք մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են, որ Արցախը ճնաչեն Արդբեջանի կազմում։ Եթե  կան այդպիսի փաստաթղթեր, ապա նրանք պարտավոր են առաջին հերթին հետևել ՀՀ Սահմանադրությանը, իսկ այնտեղ հստակ գրված է, թե Արցախն ինչ պետք է լինի։ Հետևաբար, այդ մանդատով վերցրած պարտավորությունները պարտավոր են կատարել, եթե  չեն ուզում՝ այլ հարց է։ Բայց նորից եմ կրկնում՝ առանց Արցախի չի լինելու հայոց պետականություն, թող որևէ մեկը կասկած չունենա։ Արցախից որևէ մեկը մանդատ չի տվել Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս»։ Անդրադառնալով նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությանը, թե իրենք հայ ժողովրդից մանդատ են ստացել հայոց պետականությունը պահպանելու համար՝ Բաբայանը նշեց, որ նմանատիպ հայտարարություններն ուղղակի տհաճ են.«Ես էդ Արսենյանի  ասածները երևի մի 100 անգամ մեկնաբանել եմ։ Թող նա իրենց կուսակցության  ծրագիրը կարդա, կարող է չի կարող կարդալ։ Կարո՞ղ է այնտեղ գրված է, որ Արցախի ու Գլենդելի հայերը մի կատեգորիայի են, թող մի հատ համագումար անցկացնեին, այդ բանն առաջարկեր անձամբ ինքը և թող դա լիներ Արսենյանի բանաձևը։ Իհարկե, շատ այլասերված մոտեցում է և որևէ քննադատության չի էլ կարող դիմակայել։ Նորից կրկնեմ այն մարդկանց համար, ովքեր աշխարհագրությունից բան չեն հասկանում կամ միտումնավոր նման հայտարարություններ են անում՝ Գլենդելում, Մոսկվայում, Փարիզում, Թեհրանում հայերին ֆիզիկական կոտորած չի սպառնում։ Այդ  տեղեր հայեր գնացել են որպես սփյուռք, մենք Արցախում ապրում ենք 15 հազար  տարի, միշտ եղել ենք  այստեղ, որևէ տեղից չենք քոչել։ Այո՛, մեր հայ ժոովրդի մի մասը, դժբախտաբար, ենթարկվել է բռնությունների և տեղահանումների, Արցախը հազար ու մի արհավիրք տեսնելով, այնուամենայնիվ, մնացել է, հիմա Արսենյա՞նը պիտի ասի, թե մենք ոնց ապրենք։ Նման հայտարարությունները միայն օգտակար են թշնամուն  և օգտագործում են մեր դեմ»։
17:50 - 05 հունիսի, 2023
Միրզոյանը հայտնեց, որ նախկին ԱԳ նախարարներից բավականին սերտ կապի մեջ է Զոհրաբ Մնացականյանի հետ |armenpress.am|

Միրզոյանը հայտնեց, որ նախկին ԱԳ նախարարներից բավականին սերտ կապի մեջ է Զոհրաբ Մնացականյանի հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ աշխատանքի ընթացքում բավականին սերտ կապի մեջ է նախկին արտգործնախարարներից Զոհրաբ Մնացականյանի հետ, բացի այդ ՝ երկրի համար օգտակար նյութ քաղելու նպատակով նաև փորձագետների հետ են քննարկում ծավալում: Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ նախկին ԱԳ նախարարները երկար տարիների արտաքին անվտանգային, բանակցային հարցերով զբաղվել են: Նա հետաքրքրեց, թե արդյոք Միրզոյանը փորձել է այդ անձանց հետ քննարկում անել, քանի որ նրանք երկար տարիներ աշխատել են ոլորտում և կարող էին իրենց փորձով, հաջողություններով ու անհաջողություններով կիսվել ու օգնել: «Պետությունը մեր բոլորինս է: Եվ կարծում եմ, որ ցանկացած նախարար, որ գալիս է պաշտոնի, հնարավորության դեպքում պետք է իր նախորդի փորձն ուսումնասիրի: Ոչ մեկս կատարյալ չենք, հնարավոր է որոշ խորհուրդներ, նրբություններ Ձեզ ասվեին, որ ի շահ պետության կլիներ»,-ասաց պատգամավորը: «Նախկին ԱԳ նախարարներից բավականին սերտ կապի մեջ եմ, օրինակ, Զոհրաբ Մնացականյանի հետ: Նրանից առաջ եղած նախարարների մի մասը պարբերաբար հոդվածներ են գրում, նրանց մոտեցումներին, այսպես թե այնպես, մամուլից ծանոթանում եմ: Ցավոք սրտի, հնչեցվող դիրքորոշումները իրականության ադեկվատ ընկալում լինելուց և ադեկվատ լուծումներ առաջարկելուց հեռու եմ համարում, հետևաբար շատ խոսակցության տեղ չկա: Մեկ ուրիշի դեպքում կարող եմ հիշել, որ իրեն վստահված դիրքը ուղղակի լքեց մեր երկրի համար ամենադժվար ու մարտահրավերներով լի պահին: Չեմ հասկանում, թե այդտեղ ինչ կա քննարկելու: Մեկ ուրիշի դեպքում գուցե շահերի կամ հնարավոր լուծումների պատկերացումներ ընդհանրություններ դժվար եմ համարում»,-ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարը նշեց նաև, որ խոսակցություն են ծավալում նաև փորձագետների հետ, որոնց հետ հետապնդում են նույն, այսինքն՝ Հայաստանի շահերը, քիչ թե շատ մոտ պատկերացումներ կան և կարող են խոսակցություն ծավալել ու դրանից օգտակար նյութ քաղել:
17:35 - 05 հունիսի, 2023
ԱԳՆ-ում էլ կամավոր ատեստավորում կիրականացվի, ինչը հնարավորություն կտա աշխատավարձերը կրկնակի դարձնել. Արարատ Միրզոյան
 |aravot.am|

ԱԳՆ-ում էլ կամավոր ատեստավորում կիրականացվի, ինչը հնարավորություն կտա աշխատավարձերը կրկնակի դարձնել. Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի կարծիքով, հայկական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները անհավասար պայմաններում են աշխատում Հայաստանի համար հիմնականում մարտահրավերներ ստեղծող երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ թե դիվանագետների թվի պակասով, որոշ երկրներում անգամ դիվանագիտական ներկայացուցչություններ չունենալով եւ այլ երկրներից սպասարկվելով: Նա նկատեց, որ ռեսուրսների սղության պայմաններում, որոշ երկրներում ունենք դեսպանատներ, ինչը նաեւ անհասկանալի է: Խնդիրն այսօր իշխանական պատգամավորն արծարծեց ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի եւ Ֆինանսավարկային հանձնաժողովի համատեղ նիստում՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Ըստ Արսեն Թորոսյանի, մենք արդեն բավարար տնտեսական աճ ունենք, նաեւ բյուջետային աճ կունենանք, ուստի կարելի կլինի հարցին անդրադառնալ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կիսում է պատգամավորի մտահոգությունները եւ փաստում, որ հաճախ ոչ մրցակցային պայմաններում ենք՝ սկսած շենքային պայմաններից: Չնչին բացառություններով, հիմնականում, տարբեր երկրներում Հայաստանը ներկայացված է «1+1» ձեւաչափով՝ դեսպան եւ մեկ աշխատակից, որոնց աջակցում են տեղի վարչական աշխատակիցները, ինչը ոչ միշտ է բավարար, արդյունքում «մնում են հորիզոններ, որոնք չեն նվաճվում»: Խնդիրը, ըստ ԱԳ նախարարի, միշտ չէ, որ ֆինանսական է, հաճախ նաեւ կադրային է եւ եթե հիմա որոշենք որոշ երկրներում աշխատել «1+5» ձեւաչափով, կպարզվի, որ մենք այդքան որակավորված դիվանագետներ չունենք: Կադրային բազան լրացնելու համար ԱԳՆ-ն նաեւ արտաքին մրցույթներ է իրականացնում. երկու մրցույթ եղել են, երրորդը սպասվում է: Իսկ որպեսզի ԱԳՆ-ում աշխատանքը գրավիչ դառնա, այնտեղ ևս կամավոր ատեստավորման սխեմա կիրականացվի, ինչի արդյունքում մեր դիվանագետները հնարավորություն կունենան ընդհուպ մինչեւ կրկնապատկել աշխատավարձերը: Արարատ Միրզոյանն ասաց, որ անցնող տարում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների վերանորոգումներ են եղել, քանի որ վաղուց այդ մասով աշխատանք չէր արվել, համակարգիչներն են փոխվել, որոշ մայրաքաղաքներում աշխատանք են տանում անշարժ գույք ձեռքբերելու համար, որպեսզի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը լինի ՀՀ սեփականությունը, քանի որ դա առավել ձեռնտու կլինի, քան անընդհատ վարձակալությունը: Քանի որ աշխատանքները ընթացքի մեջ են, նա չհրապարակեց, թե ո՞ր պետությունների մասին է խոսքը: Ըստ Արարատ Միրզոյանի, 2022 թվականին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկան զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու ԵՄ ջանքերով:
16:53 - 05 հունիսի, 2023
Հայաստանը ԵՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան
 |armenpress.am|

Հայաստանը ԵՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Վիզաների ազատականացման թեման Հայաստանի և ԵՄ անդամ երկրների օրակարգի հարցերից է, քննարկվում  ու գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում, սակայն պետք է ԵՄ-ի կոնսենսուսային դիրքորոշումը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Վիզաների ազատականացման թեման ակտիվորեն քննարկում ենք: Մեր և ԵՄ-ի կամ մեր և ԵՄ անդամ հանդիսացող առանձին երկրի օրակարգում կա, քննարկվում է, և մեծամասամբ կամ գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում: Այդուհանդերձ ԵՄ-ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք: Եվ ԵՄ-ի ներսում կոնսենսուսի հասնել դեռևս հնարավոր չի եղել»,-ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարը վստահեցրեց, որ այս առումով աշխատանքը շարունակվում է:
16:07 - 05 հունիսի, 2023
Հայաստանը մտադիր է տարբեր երկրներում նոր դեսպանություններ բացել, կան պայմանավորվածություններ
 |armenpress.am|

Հայաստանը մտադիր է տարբեր երկրներում նոր դեսպանություններ բացել, կան պայմանավորվածություններ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մտադիր է նոր դեսպանություններ բացել, նույնիսկ կան արդեն պայմանավորվածություններ: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Նորերը բացելու մասին մտածում ենք: Նույնիսկ պայմանավորվածություններ ունենք: Հուսամ Ուրուգվայում առաջիկայում կունենանք»,- ասաց Միրզոյանը: Ըստ նախարարի՝ կան երկրներ, որտեղ կարող են լինել դիվանագիտական գրասենյակներ, որոնց աստիճանը հետագայում կարող է բարձրացվել: «Բայց մեր աշխարհագրությունը լայնացնելու լրջագույն պլաններ կան: Մի մասն արտացոլված էր 2022-ի բյուջեում»,-ասաց նա: Նախարարը հույս հայտնեց, որ այդ առումով կատարողականը կհասցնեն 100 տոկոսի:
15:41 - 05 հունիսի, 2023
ՀՀ բոլոր ղեկավարները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ասել են՝ Արցախը կապ չունի Ադրբեջանի հետ․ Քրիստինե Վարդանյան
 |aravot.am|

ՀՀ բոլոր ղեկավարները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ասել են՝ Արցախը կապ չունի Ադրբեջանի հետ․ Քրիստինե Վարդանյան |aravot.am|

aravot.am: «Որեւէ ադեկվատ մարդ չի կարող դեմ լինել սահմանազատմանը եւ սահմանագծմանը։ Մենք դեմ ենք ուժի սպառնալիքով, հապշտապ, որ շահեկան բանակցողներով արագացված սահմանազատման ու սահմանագծմանը»,- Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա նշեց, որ խորհրդարանում Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե Հայաստանի բոլոր նախորդ կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դրանով փորձում է տպավորություն ստեղծել, որ վերջերս ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, իրենք շարունակում են այն, ինչ 30 տարի բանակցվել է։ «Մինչդեռ, իրականությունն այն է, որ, այո, Հայաստանի բոլոր կառավարություններն ու ղեկավարները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դրանից հետո ասել են մեկ նախադասություն՝ Արցախը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Հիմա, եթե դուք ամեն ինչ արել եք այնպես, ինչպես արել են նախկինները, այդ մի նախադասությունն էլ ասեք, այս շփոթմունքը մեր հանրության մոտ լրիվ կվերանա։ Անցած տարվանից ԱԳՆ-ում մի պաշտոնյա ենք ման գալիս, ով կասի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բայց այդպես էլ չգտանք։ Հիմա էլ չենք կարողանում գտնել»,- ասաց նա։ Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Մենք գրեթե ոչինչ չենք անում նախկինների նման տարբեր ոլորտներում։ Ամենակարեւոր բաներից մեկը, ինչ մենք չենք անում նախկինների նման արտաքին հարաբերությունների ոլորտում, մենք հրապարակավ ասում ենք այն, ինչ բանակցում ենք։ Եվ մեր դիրքորոշումը հրապարակավ իդենտիկ է նրա, ինչը մենք որդեգրել ենք եւ ցույց ենք տալիս բանակցությունների ընթացքում փակ դռների հետեւում։ Մի քիչ շատ որ քչփորենք, հակառակ դեպքեր կգտնենք, բայց ինքս շահագրգռված չեմ այդպիսի քննարկման մեջ»։ Միրզոյանը հավելեց․ «Ասում եք, որ սահմանազատման բացակայությամբ արդարացվում են Ադրբեջանի ներխուժման գործողությունները, հարձակումները։ Ես կրկնում եմ՝ մենք ասում ենք Ադրբեջանը ներխուժում է ՀՀ տարածք, սա ուժի կիրառում է, Ադրբեջանը սպառնում է այդպիսի գործողություններ անել, սա ուժի սպառնալիք է։ Եվ այն, որ սահմանազատված չէ պետական սահմանը, դա չի կարող որեւէ կերպ առիթ տալ այդպիսի գործողություններ անելու։ Այստեղ մեր խնդիրը Ադրբեջանի շինծու պատրվակները կամ խոսույթներն են։ Սա չի ստվերում անհրաժեշտությունը՝ ունենալու իրավական սահմանազատման գործընթաց»,- ասաց նա։
14:50 - 05 հունիսի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մակերեսները խաղաղության հնարավոր պայմանագրում չեն ներառվելու․ Միրզոյան
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մակերեսները խաղաղության հնարավոր պայմանագրում չեն ներառվելու․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում չեն հիշատակվելու մակերեսները․ Հայաստանի 29.800 քկմ տարածքի և Ադրբեջանի 86.600 քկմ տարածքի ճանաչման վերաբերյալ հայտարարությունները քաղաքական են՝ հաստատելու, որ երկրները տարածքային պահանջներ չունեն միմյանցից:  Այս մասին «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություն հաստատելիս՝ որևէ այլ երկրի դեպքում մակերեսով ճանաչե՞լ է այդ երկրի տարածքային ամբողջականությունը: Միրզոյանը նշեց՝ ենթադրում է, որ որևէ երկրի փոխադարձ ճանաչման, հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում: «Մակերեսներով տարածքային ամբողջականությունները նշելը քաղաքական հայտարարություններ են: Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, և Ադրբեջանն էլ տարածքային պահանջ չունի Հայաստանից։ Ես չեմ կարծում, թե Դուք մտածում եք, որ մենք այդպիսի մակերեսի հիշատակմամբ սա պետք է ներառենք կամ տեսնում ենք ներառված ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում: Տարբերությունն ակնառու է»,- ասաց Միրզոյանը:
14:02 - 05 հունիսի, 2023
«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով»․ Արարատ Միրզոյան |aravot.am|

«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով»․ Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ «Հայաստանի Հանրապետությունը որեւէ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատելիս, տարածքային ամբողջականություն ճանաչելիս կոնկրետ մակերեսով ճանաչե՞լ է։ Պատեհ-անպատեհ առիթով կրկնում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մակերեսը, ադրբեջանցի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա մինչեւ հիմա այդ ձեր չարչրկած 29 800 քկմ տարածք ձեւակերպումն օգտագործե՞լ է, որ Հայաստանը ճանաչում է այդպիսին»։ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ եթե Հայաստանը իշխանությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Արցախն էլ դրա մեջ եք պատկերացնում, ապա հարց է ծագում․ «ինչպե՞ս է ձեր կառավարությունը մի քանի անգամ զորակոչի մասին որոշում ընդունելիս զորքեր ու զինվոր ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Եթե, ձեր կարծիքով, տարածքային ամբողջականությունը միշտ ճանաչվել է, որտեղի՞ց էիք հանրահավաք անում Արցախում ու գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Արարատ Միրզոյանն ասաց, որ որեւէ երկրի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։ «Եվ Հայաստանի դեպքում 29․8 հազար քկմ-ն, Ադրբեջանի դեպքում 86․6 հազարը, սրանք քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին, են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, եւ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ ՀՀ-ից։ Ես չեմ կարծում, թե դուք կարծում եք, որ մենք սա պետք է ներառենք ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում»։ Արարատ Միրզոյանը նաեւ ասաց․ «Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել այն մասին, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով։ Բայց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն ամփոփվել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այդ թվերով։ Եվ դրանից հետո Ադրբեջանի կողմից որեւէ հրապարակային կամ չհրապարակային հերքում չի եղել։ Հուսամ, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով առաջիկայում հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ Այս թվերի հիշատակումը հավելյալ հստակեցման մեխանիզմ է, սխեմա է, սա չի հերքվել Ադրբեջանի կողմից, բայց նաեւ հրապարակման հաստատման կարիք կա։ Հակառակ դեպքում մենք շարունակում ենք մտահոգություն ունենալ այն մասին, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ տարածքային պահանջներ ունի կամ փորձում է ներկայացնել ՀՀ նկատմամբ։ Սրա մասին էր եւ 2022 թվականի ագրեսիան, ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, եւ մինչ այդ տեղի ունեցած ներխուժումները, վերջերս Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպը։ Մենք ունենք մտահոգություններ, որ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել՝ մի դեպքում փոքր, մի դեպքում մեծ։ Եվ մենք ենք շահագրգռված, որ այդ սահմանագիծը որքան հնարավոր է հստակ ու որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»։
13:33 - 05 հունիսի, 2023
Դաշնակցի հայտարարությունը չպետք է լեգիտիմացնի Բաքվի պնդումները․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին |armeniasputnik.am|

Դաշնակցի հայտարարությունը չպետք է լեգիտիմացնի Բաքվի պնդումները․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">ՀԱՊԿ–ի հայտարարությունը չպետք է լեգիտիմացնի Ադրբեջանի հայտարարությունները։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը բազմիցս բացատրել է ՀԱՊԿ առաքելության հետ կապված իրավիճակը և պատրաստ է կրկին անել դա։ Դրա համար նախապայմաններ չկան, սակայն Հայաստանը սպասում է, որ ՀԱՊԿ հայտարարության տեքստում նշվի, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքը, նրա սահմանը խախտվել է, ուստի անհրաժեշտություն կա դիտորդական առաքելություն ուղարկելու։ «Սա, մեր պատկերացմամբ, պետք է լինի ռազմաքաղաքական դաշինքի նվազագույն արձագանքը, որի մեջ մտնում ենք։ Մեր գործընկերների համար մինչ այժմ այդ պնդումն անհնար է եղել», - ասել է Միրզոյանը։ Ըստ նրա` չարձանագրելով, որ սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով խախտվել է Հայաստանի սահմանը, լեգիտիմացվում է Բաքվի պնդումը, թե այն սահմանազատված չէ, ուստի չի կարելի խոսել ներխուժման մասին: «Ավելի լավ է մեր դաշնակիցները որևէ հայտարարություն չանեն, քան հանդես գան այնպիսի հայտարարությամբ, որը լեգիտիմացնում է Ադրբեջանի խոսույթը, թե եթե չկա սահմանագիծ, դժվար է դատապարտել որևէ մեկին կամ ֆիքսել, թե ով ում տարածք է մտել»,- ասաց Միրզոյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, սակայն այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նաև նշել է, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, դրա վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի՝ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետ։
13:29 - 05 հունիսի, 2023
ՀՀ-ի դեպքում 29.8 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 ք/կմ–ը ճանաչելը քաղաքական հայտարարություններ են. ԱԳ նախարար |news.am|

ՀՀ-ի դեպքում 29.8 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 ք/կմ–ը ճանաչելը քաղաքական հայտարարություններ են. ԱԳ նախարար |news.am|

news.am: Հայաստանի կողմից Ադրբեջանը 86.6 ք/կմ մակերեսով, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանը 29.8 ք/կմ մակերեսով ճանաչելը քաղաքական հայտարարություններ են։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Մանուկյանը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ–ն որևէ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս, տարածքային ամբողջականությունը ճանաչելիս այդ երկիրը մակերեսով ճանաչել է, թե ոչ։ Նա նկատեց, որ իշխանությունն ամեն օր բարձրաձայնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մակերեսը և փորձեց Միրզոյանից պարզաբանում ստանալ՝ արդյոք Ադրբեջանի որևէ պաշտոնյա հստակ ասել է «ՀՀ տարածքը 29.8 քառակուսի կմ է» արտահայտությունը։ «Որևէ երկրի փոխադարձ ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։ Ենթադրում եմ, որովհետև բոլորը չեմ կարդացել։ Հայաստանի դեպքում 29.8 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 ք/կմ–ը քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ Հայաստանից այն մակերեսով ու այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության մաս կազմող երկու սոցիալիստական հանրապետության համար»,– ասաց Միրզոյանը։ Նա շեշտեց, որ Մանուկյանը ճիշտ է նկատել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.8 ք/կմ տարածքով։ ԱԳ նախարարը վստահեցրեց՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո, որի միջնորդությամբ հանդիպում էր տեղի ունեցել և որին ներկա է եղել նաև Իլհամ Ալիևը, որևէ հրապարակային հերքում էլ չի եղել։ Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն առաջիկայում հրապարակավ հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ երբ կառավարության կողմից անընդհատ շեշտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86,6 քառակուսի կմ–ը, դրանով արդեն կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց դրա համար ունենալով ԼՂ իշխանությունների արտոնությունը։ Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց՝ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
13:05 - 05 հունիսի, 2023