Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Եթե մեկը կարծում է, որ Փաշինյանը պնդում է, թե Շուշին հայկական չէ, ուրեմն տրամաբանելու խնդիր ունի. Սուրեն Գրիգորյան |tert.am|

Եթե մեկը կարծում է, որ Փաշինյանը պնդում է, թե Շուշին հայկական չէ, ուրեմն տրամաբանելու խնդիր ունի. Սուրեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Երեկ Նաիրա Զոհրաբյանը վարչապետին ասել է, որ հոկտեմբերի 18- ին եղել է հնարավորություն, որ պատերազմը դադարեցվի՝ Շուշին մնա հայկական, և վարչապետը պատասխանել է, որ պատերազմի օրերին տարբեր քննարկումների ժամանակ և դրան նախորդած բանակցության գործընթացի ամբողջ ընթացքում չի եղել մի այնպիսի ժամանակ, որ չքննարկվի փախստականների հետ վերադառնալու հարցը. ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինքն է՞լ է կասկածում, որ Շուշին հայկական է, քանի որ Փաշինյանի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ընդդիմության, քաղաքացիների և Շուշիի քաղաքապետի մոտ: «Մինչև Շուշիի ազատագրումը, Շուշիում բնակչության 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ և, ըստ այդմ, հռետորական հարց է հնչեցրել վարչապետը, ասել է՝ ձեզ համար 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկական Շուշի՞ է, հիմա եթե որևէ մեկը դրանից բխեցնում է, որ վարչապետը պնդում է կատարել, թե Շուշին հայկական չէ, ուրեմն այդ մարդը կա՛մ հայոց լեզու հասկանալու խնդիր ունի, կա՛մ առհասարակ տրամաբանելու խնդիր ունի: Վարչապետը, ըստ էության, հարց է տվել, ասել է՝ եթե Շուշի քաղաքում 90 տոկոս ադրբեջանական բնակչություն է, դուք համարում եք դա հայկակա՞ն, թե ոչ, սա է եղել իր հռետորական հարցը, թող ամեն մեկն իր պատասխանը տա ու իր հետևությունները անի»,- նշեց նա:
14:01 - 21 հունվարի, 2021
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. քրգործերով պետությանը պատճառված վնասի փոխհատուցման աշխատանքային խումբ կձևավորվի

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. քրգործերով պետությանը պատճառված վնասի փոխհատուցման աշխատանքային խումբ կձևավորվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել. Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1․ Քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի: 2․ Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի: 3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասի վերականգնված գումարի հաշվառման, դրա տնօրինման ոլորտում ծագած խնդիրների կանոնակարգման նպատակով իրավական կարգավորումների վերանայման և դրանց գործնական կիրառման լուծումներով համակարգի վերաբերյալ եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
13:55 - 21 հունվարի, 2021
Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր |armenpress.am|

Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ի պատասխան վարչապետ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագրի, առաջարկել է կոնտր-հուշագիր: Մարուքյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցներում:  ԼՀԿ ղեկավարը հիշեցրեց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն առաջարկել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվեն, որ վարչապետի հրաժարականից հետո ԼՀԿ-ն չի առաջադրի թեկնածություն՝ տվյալ պարագայում Մարուքյանի թեկնածությունը: «Սակայն ես ասել եմ, որ մեր օրակարգը անցումային կառավարություն ձևավորելու օրակարգ է: Անցումային կառավարության մեր թեկնածուն ես եմ, և պետք է առաջադրվեմ»,-ասաց Մարուքյանն ու հավելեց՝ չի եղել կոնսենսուս, և այդ հուշագրի թեման փակվել է:   Մարուքյանը, սակայն, նկատեց, որ ԲՀԿ-ի իրենց գործընկերների հետ միասին 45 հոգի են, եթե գումարեն «Իմ քայլը»-ից դուրս եկած 5 պատգամավորին, ստացվում է 50: Ընդ որում այդ 50-ն էլ պայմանական է: Այսպիսով, Մարուքյանը նկատեց, որ իշխանության կողմնակից պատգամավորի թիվը 82 է լինում: «Եթե իրենք վստահ չեն իրենց 82-ի վրա, որ հնարավոր է, որ ես առաջադրվեմ, ինձ ընտրեն, դա ուրիշ քննարկման հարց է: Եթե վստահ են, ապա ի՞նչ խոչընդոտ կա խորհրդարանը ցրելու»,-ասաց նա: Մարուքյանը հայտնեց, որ Փաշինյանին կոնտր-հուշագիր է առաջարկել: «Առաջարկել եմ՝ եկեք ստորագրենք հուշագիր, որ ես ընտրվում եմ, մինչև հուշագիրը ստորագրելը պայմանավորվում ենք, որ օրինակ հոկտեմբերի 1-ին հրաժարական եմ տալիս և չեմ առաջադրվում: Եվ պայմանավորվում ենք 3 ուժերով, որ մարդ չենք առաջադրում, և խորհրդարանը հոկտեմբերին ցրվում է, երբ երկիրը կայունացած է լինում, և գնում ենք ընտրությունների: Դա եղել է իմ առաջարկած կոնտր հուշագիրը վարչապետին»,-ասաց Մարուքյանը: Նրա խոսքով, սակայն, համաձայնություն չի եղել, չկա հուշագիր, չկա հրաժարական, չկան ընտրություններ: Սակայն ընտրության ճանապարհը բոլորին հայտնի ճանապարհն է: «Եվ, երբ իրենք ասում են, որ այդ ճանապարհը չի լինի առանց ընդդիմության հետ հուշագրի, դուրս է գալիս, որ 45-ը կամ 50-ը մեծ է 82-ից»,-ասաց Մարուքյանն ու հավելեց, որ ինքն առաջադրվելու է:
13:26 - 21 հունվարի, 2021
Երբ ասում եք՝ Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչի կամ ում հետ եք համեմատում. Փաշինյան
 |1lurer.am|

Երբ ասում եք՝ Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչի կամ ում հետ եք համեմատում. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին՝ արդյոք Հայաստանը ձախողել է համավարակի դեմ պայքարը:  «Երբ ժամանակին քննադատում էին, որ ՀՀ կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը, բերվում էր կոնկրետ երկրների օրինակներ և համեմատում այնտեղ տիրող իրավիճակի հետ: Հիմա այդ երկրներում դեպքերի թիվն ավելի է, մահերի թիվն ավելի է, քան Հայաստանում: Ոչ ոք ժամանակին չէր ասում՝ եկեք սպասենք, հետո կամփոփենք արդյունքները:  Երբ ասում եք՝ ձախողել է, ինչի կամ ում հետ եք համեմատում: Այո, մարդկությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողել է, բայց իրողություն է, որ այդ հիվանդության բուժում գոյություն չունի, քանի դեղամիջոցը չի գտնվել: Այն հիմքը, որը դառնում էր Կառավարությանն ուղղված ձախողման մեղադրանք, այսօր գոյություն չունի»,- ընդգծեց վարչապետը:     
20:59 - 20 հունվարի, 2021
Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չենք ունեցել. վարչապետ
 |1lurer.am|

Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չենք ունեցել. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, ըստ էության, մենք չենք ունեցել, և միֆ է, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել: Այդ մասին խորհրդարանում, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ հոկտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրվել է եռակողմ հայտարարություն, դրանից հետո եղել են Ֆրանսիայի, և ԱՄՆ նախագահների միջնորդությունները: «Դա կարևոր է արձանագրել՝ նշելու, որ Հայաստանը արել է քայլեր՝ կանգնեցնելու պատերազմը»,- ասաց նա:  Փաշինյանը շարունակում է պնդել, որ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն է և այսօր էլ կրում է այդ պատասխանատվությունը: «Այդ պատասխանատվությունը նոյեմբերի 9-ով չի ավարտվում, այն շարունակվում է մինչև օրս: Եթե գտնեինք, որ պետք է հրաժարական տայինք, կտայինք, և դա կլիներ շատ հեշտ լուծում և անպատասխանատու լուծում: Մենք կկրենք քաղաքական պատասխանատվությունը, նաև բարոյական պատասխանատվությունը մեր ժողովրդի առջև, և դրանից որևէ մեկը չի խուսափի»,- ընդգծեց վարչապետը: 
20:44 - 20 հունվարի, 2021
Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել. Փաշինյան
 |1lurer.am|

Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը, դիմելով վարչապետին, նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո իջեցվել է հրահանգ, որ տղաները հետ քաշվեն Սյունիքում իրենց զբաղեցրած դիրքերից, կանոնավոր բանակը ներգրավվել է միայն հունվարի 5-ից հետո: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչու է կանոնավոր բանակն այդ ժամանակահատվածում սյունեցիներին մենակ թողել:  Վարչապետն ընդգծեց, որ հնչող մեղադրանքներն իրենց հասցեին հաճախ իրար մերժող և չեզոքացնող են: «Մի դեպքում մեզ մեղադրում են նրա համար, որ մենք տարածքներ ենք տվել, մյուս դեպքում՝ մեզ մեղադրում են, որ մենք տարածքները չենք տվել՝ ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար: Այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են ռազմական նոր էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում կանխելու և Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Հեռուստատեսային ուղերձում դրա մասին շատ հստակ անդրադարձել եմ և ասել եմ, որ այդտեղ կար իրավիճակ, երբ կարող էր լինել ռազմական էսկալացիա, որն անցում կկատարեր դեպի բուն Սյունիքի տարածք: Շատ դեպքերում մեծ աղմուկ է բարձրացվում, որ Սյունիքից տարածքներ են զիջվել: Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել, որովհետև Սյունիքի այն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է: Այդ տարածքը 2010 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որին կողմ է քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այդ թվում դահլիճում նստած պատգամավորները, արձանագրվել է, որ, օրինակ, Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այդ օրենքին կողմ քվեարկած  բոլոր խմբակցությունները՝ առանց բացառության, այսօր ընդդիմություն են և իրենք են գծել, արձանագրել Սյունիքի այն տեսքը, որն այսօր կա»,- ասաց Փաշինյանը:
19:22 - 20 հունվարի, 2021
Չենք դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի է ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս․ վարչապետ
 |1lurer.am|

Չենք դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի է ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս․ վարչապետ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում վարչապետին հարց ուղղեց այն մասին, թե արդյոք մեր ռազմավարական դաշնակիցը պատրաստ է վերականգնելու մեր ռազմավարական պոտենցիալը՝ որպես պայմանագրի կողմ, և կա՞ն արդյոք այլ հնարավորություններ արագ վերադասավորումներ անելու, հզորանալու և մեր շուրջ ծագած անվտանգային խնդիրները լուծելու։ «Մեր անվտանգության համակարգի ամենամեծ պրոբլեմն այն է, որ մեր անվտանգության համակարգի հիմնասույնն ու ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ, բայց մեր անվտանգության թիվ մեկ մարտահրավերը ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս»,- նշեց վարչապետը։ Իսկ ինչո՞ւ ՀԱՊԿ-ին մենք չենք դիմել պատերազմի ժամանակ՝ հարցին անդրադառնալիս վարչապետը նշեց՝ պատճառը պարզ է՝ մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի է ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս։ «Բնականաբար, մեր անվտանգային համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ գտնվում է ամենաինտենսիվ և ամենաբարձր մակարդակի վրա, և մենք մեր երկրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ոչ միայն նախատեսում ենք, այլև իրականացնում ենք գործողություններ, որոնց մասին արդեն նշեցի և որոնց կոկնկրետ դրսևորումները կարելի է տեսնել Սյունիքի մարզում։ Տեղի է ունեցել պարզ բան՝ կիզակետը համամապատասխանեցվել է ՀԱՊԿ գործողությունների իրավազորության տարածքին անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց Փաշինյանը։
19:17 - 20 հունվարի, 2021
Էժան միավորներ հավաքելու ձեր փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը. Փաշինյանը՝ Գորգիսյանին |1lurer.am|

Էժան միավորներ հավաքելու ձեր փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը. Փաշինյանը՝ Գորգիսյանին |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչու վարչապետը հրաժարական չի տալիս՝ հաշվի առնելով, որ մոսկովյան այցին չկարողացավ լուծել ռազմագերիների խնդիրը, վարչապետն ասաց, որ բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում, հիմա պարզ է, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, ապա այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո: «Ինչու այս դահլիճում այդ հարցը երկար տարիների ընթացքում չի հնչել: Գերիների վերադարձը միշտ եղել է Հայաստանի օրակարգում: Ինչու այդ հարցը չի հնչել, երբ երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել են հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչու մեր կառավարության, նախկին կառավարությունների օրոք այդ հարցը չի եղել»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը շեշտեց, որ պետք է հասկանալ՝ մենք ուզում ենք գերիները վերադառնան, թե մենք ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք: «Կներեք, ես չեմ տեսել այս ողջ ընթացքում ընդդիմադիր դաշտից արված որևէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին: Այո, շատ դժվար է հինգ ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ»,- ասաց վարչապետը: Փաշինյանի խոսքով՝ նախկինում ոչ մի անգամ նման ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել: «Եթե ինձ ասում եք, որ մենք, որպես իշխանություն, ի վիճակի չենք սպասարկել Հայաստանի շահը, ես էլ ասում եմ՝ դուք, որպես ընդդիմություն, առավել ևս ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը, որովհետև ձեզ թվում է, թե գերիների հա՞րցն եք լուծում. դուք ձեր շեշտադրումներով և էժան միավորներ հավաքելու ձեր փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը, անվտանգությունը, առողջությունը»,- ասաց Փաշինյանը
18:22 - 20 հունվարի, 2021
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ. վարչապետ |1lurer.am|

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում, պատասխանելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, հիշեցրեց, որ նախորդ տարվա վերջին հանդես է եկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով, որն իր համար զարմանալի կերպով մերժել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ «Հետևաբար, իշխող ուժի համար այնքան էլ տրամաբանական չէ, որ ինքն իր համար անի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ավելին ասեմ՝ եթե քաղաքական ուժը, որն, ընդ որում, միևնույն ժամանակ հայտարարում է, թե չի կարծում, որ իշխանությունը կկեղծի ընտրությունները, բայց այդ պայմաններում ասում է, որ չի ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նշանակում է՝ իրենք այս գլխից արձանագրում են իրենց պարտությունն արտահերթ ընտրություններում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ իր առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ։ Իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը. Փաշինյանի սկզբունքը չի փոխվել, իսկ հակառակ դիրքորոշումն անհասկանալի է իշխող ուժի համար։ Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների դեպքում «Ալյանսը» առանձին ցուցակով մասնակցելու է ընտրություններին:
18:09 - 20 հունվարի, 2021
Ադրբեջանը խոսում է հայկական ֆաշիզմի մասին, մինչդեռ ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանի կողմից․ վարչապետ |1lurer.am|

Ադրբեջանը խոսում է հայկական ֆաշիզմի մասին, մինչդեռ ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանի կողմից․ վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Պատգամավոր Գոռ Գևորգյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե պատերազմից հետո Ադրբեջանում սաստկացող հայատյացության պարագայում, որն արտահայտվում է անգամ դրոշմանիշներով, ինչպե՞ս է պատկերացնում հետագա քաղաքականությունը։ «Ռազմական գործողություններն ավարտվել են, բայց պատերազմն ունի հետցնցումներ, և ոչ միայն մեր պատերազմը, այլև ցանկացած պատերազմ: Պատերազմը չի կանգնում մի օրում: Մեր խնդիրն է՝ կառավարել այդ իրավիճակը։ Նոյեմբերի 9-ից հետո մեր հիմնական խնդիրը ՀՀ և ԱՀ շուրջ որոշակի կայունություն ապահովելն ու արձագանքելն է ստեղծված որոշակի իրավիճակներին: Դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է, Ադրբեջանը խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանի կողմից: Նման դրոշմանիշ եղել է ֆաշիստական Գերմանիայում, և այդ փաստն ինքնին շատ խոսուն է: Ոչ միայն Կառավարությունը, այլև խորհրդարանական դիվանագիտությունն անելիք ունեն. պետք է այդ դրոշմանիշը ցույց տալ միջազգային գործընկերներին»,- նշեց վարչապետ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ թեմայի մասին զրուցել են նաև հունվարի սկզբին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։  «Ասել եմ և հիմա էլ կարծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում այդ տրամաբանության որոշակի զարգացում է եղել Ադրբեջանում, որին, բնականաբար, Հայաստանում հնչել են որոշակի արձագանքներ»,- նշեց Կառավարության ղեկավարը։
17:43 - 20 հունվարի, 2021
Վարչապետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը

Վարչապետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է ՀՀ-ում: Ողջունելով դիվանագետին՝ վարչապետը նշել է.  «Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում: Սա կնպաստի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով կապերի ընդլայնմանը՝ նաև Եվրոպական միության շրջանակում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարձր է գնահատել մեր տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների կառուցողական և անկողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև Նիդերլանդների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Անդրադառնալով արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, որի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը շարունակվում է: Վարչապետը ջերմ ողջույններ է խնդրել փոխանցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեին և ափսոսանք հայտնել, որ իր՝ նախորդ տարի ծրագրված այցը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: Իր հերթին Նիկոլաս Սխերմերսը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական առաքելությունը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացման նպատակը տարածաշրջանում հավասարակշված դիվանագիտական ներկայության ապահովումն է, և դա հնարավորություն կտա տարբեր նախաձեռնություններով աջակցել Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը: Կարևորելով բարձր մակարդակի երկկողմ փոխայցերը՝ դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կազմակերպել վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն, որը հետաձգվել էր կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Ն. Սխերմերսը ցավակցություն է հայտնել վարչապետին Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հարցեր: Երկուստեք հեռանկարային է համարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար ոլորտներում համագործակցությունը: Վարչապետը նշել է, որ կառավարության տեսլականը գիտելիքի և տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալն է, և առաջարկել դեսպանին՝ նիդերլանդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել այս ուղղություններով ներդրումների հեռանկարին: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին: Ն. Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել՝ նիդերլանդական ըկերություններին տեղեկացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին և ակտիվ աշխատել փոխգործակցության խթանման ուղղությամբ: Նա նաև բարձր է գնահատել հոլանդահայ համայնքի դերակատարումը երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում:
18:11 - 19 հունվարի, 2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից. Փաշինյան

Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին:   Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմում կատարած աշխատանքի համար և նշել, որ նա պաշտոնը ստանձնել է բարդ իրավիճակում: «Նրա գործունեության ժամանակաշրջանն ընդհանուր առմամբ շատ բարդ է եղել և նա պատվով է կատարել իր աշխատանքը: Եվ ոչ մի գաղտնիք չկա, պարոն Աղաջանյանն իմ քաղաքական մերձավորն է և շարունակում է լինել այդպիսին: Համոզված եմ, որ մեր համատեղ ճանապարհը դեռ կշարունակենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Արսեն Թորոսյանին նոր կարգավիճակում և ձևակերպել խնդիրը, որը դրված է նրա առաջ: «Ընդհանրապես մենք բոլորս և պետական կառավարման համակարգը՝ որպես երկրի իրավիճակի պատասխանատու, շատ ծանր ժամանակներ ենք ապրել: Պատերազմական շրջանը բոլորիս համար չափազանց բարդ և ծանր մի շրջան էր: Եվ հիմա էլ հետպատերազմյան շրջանն ունի իր բազմաթիվ բարդություններն ու մարտահրավերները, որոնց պետք է արդյունավետ կառավարել: Պետք է չթաքցնել, որ այո՛, պատերազմի հետևանքներով հանրության նման՝ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա նույն իրավիճակն է, ինչ, օրինակ, նոյեմբերին, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, և այդ ռեսթարթը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից: Այդ ռեսթարթն է այն հիմնական խնդիրը, որ դրվում է պարոն Թորոսյանի առաջ: Եվ, բնականաբար, ոչ միայն պարոն Թորոսյանի առաջ, բոլորիս առաջ: Բայց այդ ազդակներն առաջին հերթին պետք է հղվեն վարչապետի աշխատակազմից»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք այս ընթացքում ամենատարբեր իրավիճակներում են եղել, և ըստ էության, գիտեն պետական կառավարման համակարգի բոլոր առավելություններն ու թերությունները. «Որտեղ է, որ կարողանում ենք որակյալ աշխատանք անել և ինչու, որտեղ է, որ մենք չենք կարողանում որակյալ աշխատանք անել և ինչու: Եվ մենք պետք է առավել ևս այս իրավիճակում պետական կառավարման նոր նշաձող դնենք, որն ըստ էության հանրությանը մատուցվող ծառայություն է, և այդ ծառայության որակը պետք է բերենք բոլորովին նոր մակարդակի»,- ասել է վարչապետը: Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնեել վարչապետին՝ վերջին երկուսուկես տարիների ընթացքում պատասխանատու պաշտոնը վստահելու համար: «Միանշանակ է, որ շատ բարդ և ծանր օրեր ենք ապրել իրար հետ: Բայց կարելի է արձանագրել, որ այդ բարդ օրերը միանշանակորեն պատվով հաղթահարել ենք: Ուզում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի անձնակազմին՝ բոլորին, յուրաքանչյուրին անհատապես վերջին երկուսուկես տարիների ընթացքում արդյունավետ աշխատանքի համար: Նաև շնորհակալություն հայտնել փոխվարչապետների գրասենյակներին ևս: Վստահ եմ, որ այդ արդյունավետությունը որևէ կերպ չի նվազի նոր ղեկավարության օրոք, և պարոն Թորոսյանին մաղթում եմ հաջողություն»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:   Իր հերթին Արսեն Թորոսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին պատասխանատու աշխատանքը կամ ծառայությունը վստահելու համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Աղաջանյանին կատարած աշխատանքի համար և վստահեցնել, որ մենք կպահենք այդ բարձր նշաձողը, և պարոն վարչապետ, Ձեր մատնանշած խնդրի լուծմանը զուգընթաց, կփորձենք այն ավելի բարելավել: Ուզում եմ վստահեցնել աշխատակազմին, որ աշխատանքն ինձ հետ բոլորի համար կլինի հարմարավետ: Չեմ կարծում, որ կարիք կլինի վերլուծական ժամանակաշրջանի, անմիջապես կանցնենք պարտականությունների կատարմանն ամբողջ ծավալով: Վստահ եմ, որ Ձեր մատնանշած ուղղությամբ էական քայլեր կկատարենք: Նույնը, ինչպես Դուք նշեցիք, ակնկալում եմ բոլորից»,- նշել է վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարը Վարչապետ Փաշինյանը կարևորել է այն փաստը, որ Արսեն Թորոսյանի ու աշխատակազմի միջև ծանոթացման և անցումային ժամանակաշրջան չի լինելու: «Մենք նման ճոխություն թույլ տալու հնարավորություն չունենք: Որպես նախարար, Դուք շատ սերտ համագործակցել եք աշխատակազմի հետ և այդ աշխատանքը երկուստեք նորություն չի լինելու: Կրկին հաջողություն եմ մաղթում Ձեզ»,- եզրափակել է վարչապետը:     
13:45 - 19 հունվարի, 2021