«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Ընդդիմությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը |armenpress.am|

Ընդդիմությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը պաշտպանեց թեկնածուին: Այն բանից հետո, երբ Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկեց առկախել այդ հարցը, անցնել հաջորդ հարցի քննարկմանը՝ հավելելով, որ օրենքն այդ հնարավորությունը տալիս է: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ կանոնակարգ օրենքը չի նախատեսում, թե քանի անգամ չընտրելուց հետո կարելի է անցնել հաջորդ հարցի քննարկմանը: Նա հավելեց՝ վճռականորեն տրամադրված են, որ այդ հարցը լուծեն, նոր անցնեն հաջորդ հարցին: ԱԺ նախագահ Սիմոնյանն էլ արձագանքեց՝ վճռականությունը կա, սակայն իր առաջարկը բխում է ԱԺ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելուց: Նա հայտնեց, որ մինչև այդ առաջարկն անելը, զրուցել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Սիմոնյանը հավելեց, որ խորհրդարանական ճգնաժամի լուծումը տեսնում է հաջորդ հարցի քննարկմանն անցնելու ճանապարհով:   «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե 2 անգամ քվեարկություն արած չլինեին, կարող էին Սիմոնյանի առաջարկով առաջ շարժվել, բայց, քանի որ 2 անգամ արել են քվեարկություն, արհեստական է ստացվում, որ հետաձգեն հարցի լուծումը: «Համաձայն եմ, որ կարելի է առավոտյան կամ 2 օր հետո դրան անդրադառնալ: Հասկանում եմ, մենք էլ, դուք էլ հասկանում ենք, որ այդ տեղը վերապահված է ընդդիմությանը: Եթե ուզում ենք գործը առաջ գնա, ԱԺ-ն ձևավորվի մարմիններով, իսկապես քարը փեշից թափեք, քվեարկեք, դուք ունեք այդ ձայների քանակը, մերը սահմանափակ է, դուք ձեր ձայների քանակն ավելացրեք, կոչ արեք, որ նման ձևով չտապալեն քվեարկությունը»,-ասաց Արմեն Ռուստամյանն ու հավելեց, որ ոչ ոքի չի մեղադրում: Սիմոնյանն ասաց, որ իր առաջարկը եղել է իրենց համաձայնության պարագայում և խոսքը տրամադրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ թեկնածու առաջադրելու համար: Սեյրան Օհանյանը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թափուր պաշտոնի համար կրկին առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնեց, որ պաշտպանում է «Հայաստան» խմբակցության թեկնածուին և այս անգամ էլ քվեարկելու է Սաղաթելյանի թեկնածության օգտին: Ի վերջո, որոշվեց քննարկել Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցը:
15:51 - 05 օգոստոսի, 2021
Հանձնաժողովի նախագահի երրորդ թեկնածուին «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից. Իշխան Սաղաթելյան |1lurer.am|

Հանձնաժողովի նախագահի երրորդ թեկնածուին «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից. Իշխան Սաղաթելյան |1lurer.am|

1lurer.am: «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքն առաջադրել են ինձ: Սա եղել է քաղաքական որոշում: Այս մասին ՀՀ ԱԺ միջանցքում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանը: Սաղաթելյանն անդրադարձավ նաև հանձնաժողովների կազմմանն ու դրանցում իրենց ներկայացվածությանը: «Մենք մեր նախընտրություններն ունենք: Թե որը, կորոշենք ըստ իրավիճակի: Կապ ունի՝ իրենք որը կորոշեն»,- ասաց Սաղաթելյանը: Սաղաթելյանը տեղեկացրեց, որ 2 հանձնաժողովի նախագահ կլինի «Հայաստան» դաշինքից, մեկը՝ «Պատիվ ունեմ»-ից: «Դա նախատեսված էր Դոնթի բանաձևով «Հայաստան» դաշինքի համար, բայց մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, որ երրորդ թեկնածուն «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից»,- ասաց նա:
12:12 - 05 օգոստոսի, 2021
Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է. Ռուբինյան |armenpress.am|

Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում գտնվում են ապօրինաբար, Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի Կազմակերպության գործիքակազմով նախատեսված միջոցառումներն իրականացվեն: Այս մասին ԱԺ-ում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը նշեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանին  հանձնվել են տարածքներ՝ Հին թաղերը, Խծաբերդը, Դիզափայտ լեռը: Աբրահամյանը հետաքրքրվեց՝ երբ այսօր ՀՀ սահմանին որոշակի ռիսկեր են դրսևորվում, պատերազմի սպառնալիքի անվան կամ հիմնավորման տակ նոր տարածքներ չեն հանձնվելո՞ւ Ադրբեջանին: Ռուբինյանը նախ շեշտեց, որ Հին Թաղերը, Խծաբերդը, Դիզափայտը չեն հանձնվել: «Դրանք ապօրինաբար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտմամբ ադրբեջանական հարձակման արդյունքում գրավվել են»,-ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է Սյունիքին հարակից հատվածներին՝ Ռուբինյանն ասաց. «Պետական, միջազգային ճանաչված սահմանված սահմանը միայն գիծ չէ, այն որոշակի երաշխիք է: Մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում  Կովսականի շրջանում, մեկ այլ բան է, երբ մեր զորքերը կանգնում են նախկին հայկական ԽՍՀ սահմաններում: Այժմ այդպիսի բան հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ մենք կանգնած ենք ՀՀ սահմաններին, և դա որոշակի երաշխիքներ է ենթադրում: Դա ոչ միայն ՀՀ սահմանն է, այլ նաև՝ ՀԱՊԿ-ի սահմանը: Աբրահամյանն արձագանքեց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը ապօրինաբար անարգել մուտք են գործել Սյունիքի, Գեղարքունիքի տարբեր հատվածներ՝ պաշտոնական տեղեկատվությամբ մինչև 3.5 կմ խորությամբ: «Այս պահին այդ տարածքները բռնազավթման կարգավիճակով են: Եվ այս պահի դրությամբ դրա կարգավորման համար պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել: Ձեր ասած հիմնավորմամբ՝ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտնել և զավթել ՀՀ տարբեր հատվածներ, դուք հետագայում դա կհիմնավորեք դրանով, որ դա չէիք ցանկանում թույլ տալ, բայց Ադրբեջանն ապօրինի բռնազավթեց»,-ասաց նա: «Ոչ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր Զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը: Իսկ ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի և մյուս հատվածներին, ապա ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի և պետք է այնտեղից դուրս գան: Մեր վերլուծությունն այն է, որ այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը և չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված  տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը: Եվ մենք դեռ փորձում ենք քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը: Եվ մեր միջազգային գործընկերները, այդ թվում ՌԴ-ն կիսում են մեր դիրքորոշումը՝ նաև սահմանային կոնկրետ կետերի վերաբերյալ, և մենք գնալու ենք առաջ այս ուղղությամբ»,-պատասխանեց Ռուբինյանը:
12:01 - 03 օգոստոսի, 2021
Իշխող խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է և փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի․ Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Ռուբինյանի մասին |tert.am|

Իշխող խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է և փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի․ Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Ռուբինյանի մասին |tert.am|

tert.am: Ցանկանում եմ հիշեցնել, որ իշխող խմբակցությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մի մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է և փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում, անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում իշխող խմբակցության կողմից Ռուբեն Ռուբինյանի թեկնածության առաջադրմանը, ասաց «Պատիվ ունեմ» խմբացության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Հանրությանը հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանը իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում  և այդ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը երկար ժամանակ է հանդիսանում է հանրային պաշտոնյա։ Այս նույն իշխանությունը մեզ հրամցրել էր մի իրավիճակ, որ ՀՀ ԱԺ նախագահը կարող էր լինել թուրքական լրտես «Օմեգա» մականվամբ, ինչը ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել նաև այս Ազգային ժողովը»։ Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ երբեք            չի թաքցրել այն հանգամանքը, որ որոշակի ժամանակահատված հետազոտություններ է իրականացրել Թուրքիայում։ «2017թ-ին Հրանտ Դինքի անվան  հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս իրականացրել եմ հետազոտություն և փոխնախարար նշանակվելուց հետո հայտարարել եմ, որ հեղափոխությունից առաջ եղել եմ Թուրքիայում»։
11:17 - 03 օգոստոսի, 2021
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում |tert.am|

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում |tert.am|

tert.am: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության և ընտրության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում՝ հաշվի առնելով, որ քվեարկությունը կատարվել է առանց երկու թեկնածուների մասնակցության։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեցին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արվծիկ Մինասյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Վերջինս շեշտեց՝ քանի որ գործընթաց տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ, իրենց խմբակցությունը նույնպես այդ գործընթացի սահմանադրականութունը վիճարկելու է ՍԴ-ում։ Այնուհետև ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանը՝ ընդգծելով, որ երեկվա տեղի ունեցածը Սահմանադրության 94-րդ և 104-րդ հոդվածների  ընթացակարգային բնույթի խախտումներ է ենթադրել։
10:59 - 03 օգոստոսի, 2021
Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները |armenpress.am|

Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներն են իշխանական խմբակցությունից՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Իշխան Սաղաթելյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ նիստում հայտնեց, որ ՔՊ-ն ԱԺ նախագահի երկու տեղակալների պաշտոններում առաջադրում է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտնեց, որ խմբակցության անունից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու են առաջադրում Իշխան Սաղաթելյանին: ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից:  ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
10:34 - 03 օգոստոսի, 2021
Վանեցյանն անթույլատրելի է համարում խորհրդարանի շենքում լրագրողների տեղարշարժի սահմանափակումը |armenpress.am|

Վանեցյանն անթույլատրելի է համարում խորհրդարանի շենքում լրագրողների տեղարշարժի սահմանափակումը |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անթույլատրելի է համարում Ազգային ժողովի շենքում լրագրողների տեղաշարժի սահմանափակումը, բացի այդ շենքում ուժեղացված հսկողության, նիստերի դահլիճի դռների դիմաց մետաղորսիչ սարքերի առկայության կարիք չի տեսնում: Վանեցյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Անվտանգությունը շատ կարևոր է, պետք է ապահովել միանշանակ: ԱԺ շենքը պետական պահպանության օբյեկտների շարքին է դասվում, և այստեղ համաձայն այդ օրենքի՝ պետք է իրականացվի պահպանություն: Բայց ԱԺ բոլոր մուտքերում կան այդ սարքերը, որոնցով մարդիկ անցնում են, հսկվում են՝ զենք-զինամթերք, արգելված իրեր հայտնաբերելու համար: Ոչ ոք չի առարկում, որ նման միջոցները, որոնք կան ԱԺ մուտքերում, անհրաժեշտ են: Բայց ԱԺ շենքի ներսում, հատկապես նիստերի դահլիճ մետաղոսիչներով անցնելով մուտք գործելն ուղղակի ծիծաղելի է: Այստեղ կա երկու տարբերակ՝ կամ այս իշխանություններն ուզում են այս ճանապարհով իրենց պատկերացմամբ ազդել ընդդիմության նյարդերի վրա կամ ուղղակի իրենք սարսափած են ընդդիմությունից»,-ասաց Վանեցյանը: Նա զարմացած է այդ միջոցառումների վրա և կարծում է, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու: Անդրադառնալով օգոստոսի 2-ին  ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի սահմանափակումներին՝ Վանեցյանը դա անթույատրելի համարեց: «ԱԺ-ն այն մարմինն է, որտեղ լրագրողները պետք է գտնվեն մշտապես, ազատ շրջեն խորհրդարանում և կարողանան իրենց աշխատանքով հանրությանը ներկայացնել պատգամավորների՝ ժողովրդի ընտրյալների գործունեությունը: Եթե լրագրողների նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ մտնեն,  անթույլատրելի է»,-ասաց նա: Վանեցյանը նշեց, որ իրենք իրենց լիազորությունների շրջանակներում փորձելու են պայքարել դրա դեմ և պաշտպանել ԶԼՄ-ների իրավունքները:
15:47 - 02 օգոստոսի, 2021
Սուր ելույթների պակաս չի լինելու. Վանեցյանն առաջիկա անելիքների մասին |armenpress.am|

Սուր ելույթների պակաս չի լինելու. Վանեցյանն առաջիկա անելիքների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խորհրդարան գալով չեն հրաժարվել իրենց հիմնական պահանջից, այն է՝ իշխանություններին րոպե առաջ հեռացնելը: «Ազգային ժողովը լրացուցիչ հարթակ է, լրացուցիչ գործիք է, որը մենք օգտագործելու ենք մեր հիմնական նպատակին հասնելու համար: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե պետք է գանք այստեղ ու բնականոն ընթացքով աշխատենք, ապա սխալվում են: Մեր երկիրը չի գտնվում նորմալ վիճակում: Ընդդիմությունն անում է այն, ինչի գործիքակազմ ունի: Երկրի անվտանգության պատասխանատուն իշխանությունն է, և եթե այն չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, ապա ազնվորեն դա պետք է խոստովանի ու հեռանա»,- ասաց Արթուր Վանեցյանը: Հարցին, թե ինչպես է «Պատիվ ունեմ»-ը պատկերացնում խորհրդարանում համագործակցությունը իշխող ուժի հետ, Արթուր Վանեցյանը նշեց, որ եթե ԱԺ բերվի օրինագիծ, որը կբխի Հայաստանի ժողովրդի շահերից, ապա պատրաստ են, պարտավոր են համագործակցել ու կողմ քվեարկել: Այլ որևէ տարբերակում «Պատիվ ունեմ»-ը իշխանությունների հետ համագործակցություն հնարավոր չի համարում: Անդրադառնալով խմբակցության հնարավոր ակտիվ գործունեությանը Արթուր Վանեցյանը նշեց, որ այս Ազգային ժողովում սուր ելույթների պակաս չի լինելու:
14:54 - 02 օգոստոսի, 2021
Հայտնի են ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամների անունները |armenpress.am|

Հայտնի են ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամների անունները |armenpress.am|

armenpress.am: ԱԺ հաշվիչ հանձնախմբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 6 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 1 անդամ: Այս մասին որոշման նախագիծը ներկայացրեց նիստը նախագահող Կնյազ Հասանովը: Այդ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 65 «կողմ», 1 «դեմ», 14 «ձեռնպահ» ձայներ: Խմբակցություններն իրենց կազմից առաջադրեցին հաշվիչ հանձնախմբի անդամներ: Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ հաշվիչ հանձնախմբի ՔՊ-ի թեկնածուներն են Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Մանավազյանը: «Հայաստան» խմբակցության թեկնածուներն են Աշոտ Սիմոնյանը և Ագնեսա Խամոյանը: Իսկ «Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանը հայտնեց, որ առաջադրում են Թագուհի Թովմասյանի թեկնածությունը: Նիստը նախագահող Կնյազ Հասանովն առաջարկեց հաշվիչ հանձնախմբի անդամներին նիստ գումարել և իրենց կազմից ընտրել հանձնախմբի նախագահ և քարտուղար:
14:31 - 02 օգոստոսի, 2021
Հասարակությունը պետք է տեղեկացված լինի  հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակությանը․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հայտարարությունը

Հասարակությունը պետք է տեղեկացված լինի հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակությանը․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հայտարարությունը

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» ընդդիմադիր դաշինքները սահմանային վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում նշված է հետևյալը․ «Ս.թ. հուլիսի 28-ին տեղի ունեցավ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում։ Հանդիպման ընթացքում քննար-կվեցին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակման, դրա հետևանքով ՀՀ Զինված ուժերի կրած կորուստների, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրման հետ կապված հարցեր։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հարկ են համարում հայտարարել՝ 1․ ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները։ 2․ Հայաստանյան հասարակությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լինի ՀՀ ՊՆ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակության և ընթացքի վերաբերյալ։ 3․Բաքվի բռնապետը պետք է հստակորեն հասկանա, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, համաձայն որի ձևավորվել է խորհրդարանական ազգային և առողջ ընդդիմություն, որը օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները և լծակները՝ թշնամուն միջազգային ասպարեզում սանձելու և ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով։ 4․ Մեր լիակատար զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝  հավաստիացնելով, որ բոլոր միջոցներով սատար ենք կանգնելու մեր բանակի զինվորներին և սպաներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու գործում։ 5․ Խորին ցավակցություն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերի զոհված զինվորականների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։
17:47 - 28 հուլիսի, 2021
«Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Հայաստան» դաշինքը այսօր ԿԸՀ-ից վերցրել են մանդատները. «Պատիվ ունեմ»-ը դեռ չի վերցրել |armtimes.com|

«Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Հայաստան» դաշինքը այսօր ԿԸՀ-ից վերցրել են մանդատները. «Պատիվ ունեմ»-ը դեռ չի վերցրել |armtimes.com|

armtimes.com: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այսօր ԿԸՀ-ից ստացել են իրենց պատգամավորական մանդատները: ՀԺ-ի հարցին ի պատասխան այդ մասին տեղեկացրել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Վերջինս նշել է, որ այս անգամ որեւէ հանդիսավոր միջոցառում չեն կազմակերպել մանդատաները հանձնելու համար, կուսակցությունների լիազոր ներկայացուցիչներին խնդրել են մոտենալ ԿԸՀ եւ վերցնել դրանք: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը եւ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր  ներկայացուցիչ Վահագն Մատինյանը ներկայացել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ վերցրել են իրենց կուսակցության եւ դաշինքի պատգամավորների մանդատները: Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ վաղն է ներկայանալու ԿԸՀ՝ վկայականները վերցնելու համար»,- ասել է Հարությունյանը:
19:40 - 26 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի որոշմանը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անփոփոխ թողելու առնչությամբ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ու ընտրությունների վերջնական արդյունքները արտահայտում են հայ ժողովրդի կամքը: «Այսպիսով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ», - ասաց նա: Փաշինյանը բոլորին շնորհավորեց ճգնաժամային պայմաններում ազատ ու մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: «Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ, նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով քաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:
11:44 - 22 հուլիսի, 2021