Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Շտապօգնության աշխատողների աշխատավարձը չի բարձրանա․Թորոսյան |panarmenian.net|

Շտապօգնության աշխատողների աշխատավարձը չի բարձրանա․Թորոսյան |panarmenian.net|

panarmenian.net: Շտապօգնության բրիգադների բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Այս մասին «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Աշխատավարձի բարձրացում այս պահի դրությամբ չի եղել ու չի նախատեսվում, սակայն եղել է աշխատանքային պայմանների բարելավում՝ ապահովագրություն է տրամադրվել, աշխատանքային ծանրաբեռնվածության իջեցում է տեղի ունեցել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ շտապօգնության բրիգադներում աշխատավարձը կախված է՝ ինչքան հերթապահությունների քանակից և անձի մասով դժվար է ասել: Նախարարը, արձագանքելով դիտարկմանը, թե աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ է, որ շտապօգնության բժիշկները հիվանդի «ձեռքին չնայեն», ասել է, թե հիմա ավելի քիչ են նայում: Թորոսյանը նշել է, որ ինքը կողմ է աշխատավարձերի բարձրացմանը, բայց հրատապ էր կանչերի սպասարկման խնդիրը, քանի որ մեքենաները պարզապես չէին հերիքում, ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում: «Հիմա նման պատկեր չկա: Թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի բոլոր այն կետերում որտեղ իրապես անհրաժեշտ էր շտապօգնության բրիգադների ավելացում, մենք ավելացրել ենք, և հիմա հազվադեպ են դեպքերը, երբ ասում են՝ շտապօգնությունը կանչի մեջ էր, նորը կանչել չկարողացանք»,- ասել է Թորոսյանը՝ նշելով, որ Երևանում և մարզերում ընդհանուր 30 մեքենա է ավելացվել:
10:22 - 01 նոյեմբերի, 2019
Սահմանվել է մինչև 18 տարեկան երեխաներին անվճար բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների ցանկը |forrights.am|

Սահմանվել է մինչև 18 տարեկան երեխաներին անվճար բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների ցանկը |forrights.am|

forrights.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 26-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է 1) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարման կարգը, 2) Մինչև 18 տարեկան երեխաների պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը, 3) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների և նրանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ներկայացվող` սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթերի ցանկը, 4)Վերականգնողական բուժման ենթակա հիվանդությունների և ֆիզիկական ու շարժողական խանգարումներով պայմանավորված վիճակների ցանկը, որոնց դեպքում բուժումը մասնագիտացված բժշկական կենտրոններում կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և/կամ արտահիվանդանոցային պայմաններում, 5)Հիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժման ենթակա երեխաների սուր հիվանդությունների և վիճակների ցանկը, 6)Երեխաների մտավոր, հոգեկան,լսողական և զարգացման այլ հապաղումների և խանգարումների հետևանքով առաջացած հիվանդությունների և վիճակների ցանկը, որոնց բուժումը մասնագիտացված կենտրոններում կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և/կամ արտահիվանդանոցային պայմաններում, 7) Երեխաների առողջարանային բուժման ընդհանուր հակացուցումների ցանկը, 8) Ըստ օրգան-համակարգերի առողջարանային բուժման ցուցումների և հակացուցումների ցանկը, 9) Երեխաների անհետաձգելի կարճատև հոսպիտալացման (այսուհետ, էմերջենսի) բաժանմունքներում բուժման/հսկման ենթակա ախտաբանական վիճակների ցանկը։ Մանրամասները՝ այստեղ
11:14 - 21 հոկտեմբերի, 2019
Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստան ժամանած ՌԴ պատվիրակությանը

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստան ժամանած ՌԴ պատվիրակությանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայ-ռուսական առողջապահական 5-րդ ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը, որը գլխավորում է ՌԴ-ի առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովան: Ողջունելով ներկաներին` Տատյանա Սեմյոնովան փոխանցել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի խոսքը, որ որոշակի հանգամանքներով պայմանավորված չի կարող մասնակցել առողջապահական ֆորումին` հայցելով հայկական կողմի ներողամտությունը: Կողմերն անդրադարձել են ֆորումի շրջանակներում քննարկվելիք առողջապահական առանցքային խնդիրներին` ընդգծելով, որ այս հանդիպումներից յուրաքանչյուրը նոր ուղի է բացում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Երկուստեք կարևորվել են համագործակցության այս ձևաչափը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր տարվա վերջում համատեղ ամփոփել արդյունքները: Արսեն Թորոսյանը փաստել է, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են համատեղ ծրագրերը, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և թարմացնելու առումով, ինչպես նաև բարեկամական ու ջերմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: «Ընթացիկ 5-րդ ֆորումի համար ընտրվել են այն ուղղությունները, որոնք առավել մեծ ուշադրություն են պահանջում: Վստահ ենք, որ մեր գործընկերներն ու փորձագետները ֆորումի շրջանակներում նախատեսված հանդիպումների ընթացքում կմշակեն համագործակցության արդյունավետ սխեմաներ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նշել է նախարարը: Միաժամանակ, քննարկվել են նաև 6-րդ ֆորումի անելիքները` կարևորելով առողջապահության ոլորտի բարեփոխումների բազմակողմանիությունը և բազմազանությունը: Առողջապահական բարեփոխումները վերաբերում են յուրաքանչյուր մարդու, քանի որ հիվանդությունները սահմաններ չգիտեն: «Միավորելով համընդհանուր ուժերը` կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են այս ոլորտում ավելի շատ ջանքեր գործադրելով հասնել ընդհանուր նպատակներին: Բոլորիս մաղթում եմ բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն ռուս և հայ ժողովուրդների»,- ասել է Արսեն Թորոսյանը:
11:02 - 21 հոկտեմբերի, 2019
Հակածխախոտային օրենքն ընդունելու համար ՀՀ-ն բավականաչափ հասունացել է. Արսեն Թորոսյան

Հակածխախոտային օրենքն ընդունելու համար ՀՀ-ն բավականաչափ հասունացել է. Արսեն Թորոսյան

pastinfo.am։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ այսօր կազմակերպվել էր հակածխախոտային օրինագծի վերաբերյալ քննարկում։ «Օրենքով տարբեր սահմանափակումներ են լինելու ծխելու վայրերի, վաճառքի, ցուցադրության և այլնի հետ կապված»,-ասաց Թորոսյանը։ Նրա խոսքով, հակածխախոտային օրենքն ընդունելու համար ՀՀ-ն բավականաչափ հասունացել է, ավելին՝ անգամ ուշացել է. «Մեզ նման զարգացվածության աստիճան ունեցող երկրներում վաղուց այս օրենքներն ընդունված են, և մարդու առողջությունը դրված է հենց առաջին տեղում։ Տնտեսական առումով էլ դրանք բերում են միայն դրական էֆեկտի»։ Առողջապահության նախարարն ասաց, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ օրենքի նախագիծն Ազգային ժողովում է և ներքին քննարկումներ են տեղի ունենում։ «Մենք հույս ունենք, որ այն կընդունվի մինչև այս նստաշրջանի ավարտը, բայց եթե չստացվի, ապա առնվազն մյուս նստաշրջանի սկզբում դա կլինի։ Օրենքն ուժի մեջ կմտնի ընդունումից հետո, բայց ոչ ամբողջությամբ, քանի որ տարբեր հոդվածներ ունեն ուժի մեջ մտնելու տարբեր թվականներ»,-ասաց Թորոսյանն ու պարզաբանեց, որ ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի տարբերությունը պայմանավորված է օրենքի անցնցում անցումն ապահովելու անհրաժեշտությամբ։
11:30 - 11 հոկտեմբերի, 2019
Արսեն Թորոսյանն ընդունել է Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին

Արսեն Թորոսյանն ընդունել է Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Քաղաքավարական հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են համագործակցության շրջանակները: Կողմերը քննարկել են դեղարտադրության և դեղերի ներմուծման վերաբերյալ հարցերը: Արսեն Թորոսյանը նշել է, որ հնդկական դեղագործությունը ոչ միայն բարձրորակ է, այլև ծախսարդյունավետ: Խոսվել է նաև հիվանդանոցների կառավարման, փոխպատվաստումների և ռեսուրսների ճիշտ և օպտիմալ օգտամործման վերաբերյալ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեսպանին է ներկայացրել նաև Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում կլինիկական օրդինատուրայի նոր ծրագրերի մեկնարկի մասին: Կիշան Դան Դևալը նշել է, որ Հնդկաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բոլոր ուղղություններով, ինչպես նաև աջակցել մարզերում իրականացվող առողջապահական ծրագրերին: Նախարարը հաջողություն է մաղթել դեսպանին և նշել, որ Հնդկաստան այցի ընթացքում մեծ ցանկություն ունի հանդիպելու Հնդկաստանի առողջապահության նախարարին:
13:04 - 09 հոկտեմբերի, 2019
Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը: Վերջիններս քննարկել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի ընթացքը:Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատվիրակության անդամները նախարարին են ներկայացրել ծրագրի երկարացման նպատակով համաձայնագրի փոփոխման նախագիծը, պետական ֆինանսների կառավարման զեկույցը: Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում նախատեսված մարզերում հիվանդանոցների կառուցման, սարքավորումների ձեռք բերման և սկրինիգներ իրականացնելու ֆինանսավորմանն առնչվող հարցերը:Միաժամանակ, հանդիպման մասնակիցներն ընդգծել են ռեսուրսների ճիշտ ուղղորդման և առողջապահական ծառայությունների մատուցման արդյունավետության կարևորությունը:Խոսվել է նաև Հարավային Կորեա ուսումնական այց կազմակերպելու մասին, որտեղ հայկական ու վրացական պատվիրակությունները հուշագիր կկնքեն Կորեայի առողջապահական ապահովագրության գնահատող ծառայության և Կորեայի ազգային առողջապահական ապահովագրության ծառայության հետ՝ թվինինգ-համագործակցության ուղղությամբ:Հանդիպման ավարտին հյուրերը նշել են, որ հետագայում նախատեսվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցություն` անհետաձգելի բուժօգնության բարելավման ուղղությամբ:
12:34 - 08 հոկտեմբերի, 2019
Արսեն Թորոսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին

Արսեն Թորոսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջիններս խոսել են Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները։ Արսեն Թորոսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանկ Փալոնին տարիներ շարունակ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար, ապա անցնելով բուն թեմային` նշել է, որ ցանկալի է տարբեր ուղղություններով համատեղ նոր ծրագրեր մշակել, կազմակերպել և իրականացնել ուսումնական այցեր և փոխանակման ծրագրեր: Հայաստանի ընդհանուր առողջապահական համակարգն ու առաջնային օղակի ծառայությունները ներկայացնելուց հետո` կողմերը համեմատություններ են անցկացրել` տեսնելու 2 երկրի առողջապահական համակարգերի տարբերությունները` սկսած կառուցվածքից մինչև բժշկական ապահովագրություն: «Ներկայումս Հայաստանում համապարփակ ապահովագրության համակարգ է ներդրվելու, որը նախատեսվում է իրականացնել միասնական մեկ պետական գնորդի սկզբունքով»,- ասել է Արսեն Թորոսյանը: Կողմերը համեմատել են նաև 2 երկրի բուժքույրական ծառայությունները: Կարևորվել է նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ցուցաբերած աջակցությունը՝ ուղղված առողջության առաջնային օղակի հզորացմանն ու առողջապահության ֆինանսավորմանը։ Նախարարը նշել է, որ տարիներ շարունակ Հայաստանը տարբեր խնդիրների է բախվել` երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, պատերազմ, սակայն հիմա երկիրը ձգտում է առողջապահությունը դարձնել առաջնահերթություններից մեկը:
13:08 - 04 հոկտեմբերի, 2019
Շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիր է սկսվում

Շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիր է սկսվում

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սկսում ենք շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը: Այս պահին մարզերից բջջային և IP հեռախոսակապով 103 զանգահարելու դեպքում քաղաքացին միանում է Երևանի ՇՕ կայանին (բացի Վիվասելի բաժանորդներից), որը սակայն չի սպասարկում մարզերի կանչերը, այլ ուղղակի քաղաքացուն է փոխանցում մարզի տվյալ կայանի հեռախոսահամարը և քաղաքացին ստիպված է լինում կատարել երկրորդ զանգը մարզային համապատասխան կայան, ինչը երկարացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը: Պիլոտային ծրագրի շրջանակներում Արարատի, Արտաշատի և Վաղարշապատի ՇՕ կայանների բոլոր կանչերը կգան Երևանի ՇՕ կայան, որտեղից առանց հավելյալ զանգի անհրաժեշտության կփոխանցվեն համապատասխան կայան: Ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո այն կտարածվի ամբողջ երկրի վրա: Հիշեցնեմ նաև որ վերջին 2 ամիսների ընթացքում Երևանի և մարզերի ՇՕ կայանները համալրվել էին հավելյալ հերթափոխներով, ինչը էականորեն բարելավել է կանչերի սպասարկման ժամանակը և որակը: Շտապօգնության բարեփոխումները շարունակական են լինելու»:
09:51 - 27 սեպտեմբերի, 2019
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամ

Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամ

Կոպենհագենում անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանի ընթացքում այսօր կայացել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի և ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության ընտրությունները։Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հարկ է նշել, որ ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության հայտ էին ներկայացրել 7 երկիր, այդ թվում Հայաստանը: ԱՀԿ անդամ 53 երկրի ներկայացուցիչների քվեարկության արդյունքում Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ընդգրկվել է ԱՀԿ Մշտական կոմիտեի կազմում, որը կգործի առաջիկա 3 տարիներին: Կայացել է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի ընտրությունը, որին թեկնածության հայտ են ներկայացրել 6 երկիր` Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Վրաստան: Քվեարկության արդյունքում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն է ընտրվել Բելգիայի ներկայացուցիչը` Հանս Կլյուգեն:
10:20 - 17 սեպտեմբերի, 2019
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստան-Արցախ հիմնադրամի ներկայացուցիչներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստան-Արցախ հիմնադրամի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսանը հանդիպել է Հայաստան-Արցախ հիմնադրամի (ՀԱՀ) նախագահ Հարութ Սասունյանի և առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանի հետ: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել է ՀԱՀ-ի` որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մաքսազերծման և ծրագիրը բարեգործական որակելու գործընթացները: Քննարկման արդյունքում Արսեն Թորոսյանն առաջարկել է բեռի փոխադրման մեխանիզմը բարելավել, որպեսզի առաքման ժամկետը կրճատվի և նման ուշացման դեպքեր չկրկնվեն: «Ցավոք սրտի, տեխնիկական հարցեր դեռ կան: Մենք պետք է լուծենք մեխանիզմի և տեխնիկական ժամանակային խնդիրները, որպեսզի ավելի հասանելի դեղեր ունենանք մեր երկրում», - ասել է նախարարը: ՀԱՀ-ից առողջապահության նախարարությանը ուղարկվել է շուրջ 700 հիվանդի հակավիրուսային դեղեր` հեպատիտ Ց հիվանդության բուժման համար: Ուղարկված բեռը ներկայումս գտնվում է մաքսազերծման փուլում: Նշված դեղերը կհատկացվեն առաջին «Բ» գենոտիպ ունեցող հիվանդներին լաբորատոր հետազոտությունների հիման վրա: Հիմնադրամի նախագահը ընդգծել է, որ այս տարի լրանում է իրենց գործունեության 30 ամյակը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության, ջանքերի և պատրաստակամության համար:
16:32 - 13 սեպտեմբերի, 2019