Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Բորիս Ջոնսոնը Զելենսկիի հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը |tert.am|

Բորիս Ջոնսոնը Զելենսկիի հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննարկել են Դոնբասի շուրջ ստեղծված իրադրությունը։ Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարին տեղեկացրել է Դոնբասում իրավիճակի սրման, ռուս-ուկրաինական սահմանի մոտ ռուսական ռազմական զորախմբի ավելացման և մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը խափանելու Ռուսաստանի փորձերի մասին»,- ասված է գրասենյակի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ինչպես Զելենսկին նշել է Twitter-ի իր էջում, Ջոնսոնի հետ զրույցում նա հայտնել է, որ «Ռուսաստանի գործողությունները լուրջ մարտահրավեր են նետում Ուկրաինայի անվտանգությանը, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին և ամբողջ Եվրոպային» և Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհակալություն է հայտնել «հաստատուն աջակցության համար»։ «Նախագահ Զելենսկիի հետ զրույցում հայտնել եմ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական ապակայունացնող ակտիվության վերաբերյալ մեր մտահոգության մասին։ Ես հաստատել եմ Միացյալ Թագավորության հաստատուն աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- Twitter-ի իր էջում գրել է Ջոնսոնը։
09:14 - 06 ապրիլի, 2021
Արցախում բրիտանական ականազերծող ընկերության լրտեսության մասին քրգործը վարույթ է ընդունվել

Արցախում բրիտանական ականազերծող ընկերության լրտեսության մասին քրգործը վարույթ է ընդունվել

Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հատուկ կարևոր գործերի վարչությունում վարույթ է ընդունվել «ՀԱԼՈ թրաստ»-ի կողմից թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու առթիվ հարուցված քրգործը։ Նշենք, որ քրգործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը) և 316-րդ հոդվածով (լրտեսությունը)։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է: Որոշ ժամանակ առաջ Հայաստանում մեծ իրարանցում էր առաջացրել Արցախի տարածքի ականազերծմամբ զբաղվող բրիտանական «ՀԱԼՈ թրաստ» կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունը։ Նշվում էր, որ պատերազմի ընթացքում բրիտանական այս կազմակերպությունը թուրքական հետախուզությանն է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները, որոնք հեշտացրել են ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Արցախի տարածքում։
12:47 - 30 մարտի, 2021
ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները «գրեթե մեռած են»
 |news.am|

ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները «գրեթե մեռած են» |news.am|

news.am: Ռուսաստանն ու Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը տնտեսության եւ մշակույթի հարցերում, սակայն քաղաքական հարթությունում նրանց միջեւ հարաբերությունները «գրեթե մեռած են»: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը LBC ռադիոկայանին տված հարցազրույցում: Կելինը նշել է, որ Լոնդոնն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունների «թշնամական ուղին», սակայն դա չի ընկալվում ռուսական կողմից շրջանում, հաղորդում է «Մոսկոսկի կոմսոմոլեցը»-ը: «Բրիտանիայի կառավարությունը ոչնչացրել է մեր հարաբերությունների հիմնական մասը, մենք պահպանում ենք դրանց առավելությունը տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ոլորտին, ապա դրանք գրեթե մեռած են»,-ընդգծել է ՌԴ դեսպանը: Ռուս դիվանագետն ուշադրություն է դարձրել Ռուսաստանի հասցեին մեղադրանքների անհետեւողականությանը Բրիտանիայի կողմից: Նա հիշեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին, որին ձերբակալել էին ազատազրկման պայմանները խախտելու համար, որից հետո դատապարտել այդ մեղադրանքով: «Արդյունքում նրան դատապարտել են դրա համար, ինչը շատ նման է Նավալնիի հետ իրավիճակին: Օրենք կիրառելու տեսանկյունից դրանք լիովին միանման իրավիճակներ են»,-եզրափակել է Կելինը:
10:41 - 21 մարտի, 2021
ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

tert.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) վերադարձը դժվար է, բայց ոչ անհնար:Այս մասին այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների որոշմանը, ես կասեի, որ տեսնում եմ նրանց վերադարձն Իրանի միջուկային գործարքին: Սա այն է, ինչ նրանք են ասում ինձ, երբ ես խոսում եմ նրանց պետքարտուղարի և Իրանում նրանց դեսպանի հետ (նշենք՝ ԱՄՆ-ն Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, որի հետևանքով երկրի շահերն իսլամական պետությունում ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը,- Tert.am): Նրանք ինձ ասում են, որ ցանկանում են վերադառնալ: Բայց, իհարկե, կան մի շարք խնդիրներ, որոնք դեռ պետք է պարզաբանվեն: Գործարքին վերադարձն անհնարին չէ, դժվար է, բայց և անհնարին էլ չէ»,- պատասխանելով եվրապատգամավորների հարցերին՝ նշել է Գրոսին:Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրին, որից երկիրը դուրս էր եկել 2018  թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը մանրամասնել էր, որ նման բան տեղի կունենա միայն այն պարագայում, եթե Թեհրանը առաջինը վերսկսի համաձայնագրի դրույթների լիակատար կատարումը: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (միջուկային գործարք) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից:
17:44 - 16 մարտի, 2021
Կորոնավիրուսի բրիտանական շտամը, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 111 երկրում. ԱՀԿ |tert.am|

Կորոնավիրուսի բրիտանական շտամը, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 111 երկրում. ԱՀԿ |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի VOC 202012/01 շտամը, որը հայտնի է ավելի արագ տարածվելու հատկությամբ, վերջին մեկ շաբաթում հայտանբերվել է ևս հինգ երկրներում:Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչեկլով Առողջապահության համաշխարհային կազմկերպության ամենշաբաթյա համավարակաբանական տեղեկագիրը, այդ շտամով վարակման դեպքեր մինչ այժմ արձանագրվել են 111 երկրներում: Հետազոտությունների տվյալների համաձայն՝ այս շտամի վարակելու ունակությունը 36-75 տոկոսով ավելի բարձր է, քան SARS-CoV-2 կորոնավիրուսի սկզբնապես հայտնի շտամինը:Նշվում է նաև, որ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված 501Y.V2 շտամը տարածվել է 58 երկրում, իսկ P.1 շտամը, որը հայտնաբերվել էր Բրազիլիայում և Ճապոնիայում, տարածվել է ևս 32 երկրում: Այս շտամները ևս ավելի արագ են տարածվում, քան «Քովիդ-19» վիրուսի նախնական տարբերակը:
15:34 - 10 մարտի, 2021
Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են թուրք-բրիտանական հարաբերությունները |tert.am|

Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են թուրք-բրիտանական հարաբերությունները |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը:Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առևտրի, զբոսաշրջության, պաշտպանության, գյուղատնտեսության, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, երկկողմ հարաբերությունների զարգացման քայլերի և տարածաշրջանային թեմաները:Նախագահ Էրդողանը Ջոնսոնին տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստ է այս տարվա երկրորդ կեսին հյուրընկալել թուրք-բրիտանական Թաթլըդիլ համաժողովը, եթե համավարակի պայմանները թույլ տան:Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ ապրիլին կարող են վերսկսվել «անխափան և անվտանգ» զբոսաշրջային ուղևորությունները:Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև Ազատ առևտրի համաձայնագիրը շրջադարձային պահ է երկու երկրների միջև հարաբերություններում `շեշտելով, որ ձեռնարկված քայլերը կնպաստեն 20 միլիարդ դոլար երկկողմ առևտրի ծավալին հասնելուն:
10:19 - 09 մարտի, 2021
7 մլրդ դոլար. G7-ն աշխարհի ամենաաղքատ երկրներին կօգնի հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցում |tert.am|

7 մլրդ դոլար. G7-ն աշխարհի ամենաաղքատ երկրներին կօգնի հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցում |tert.am|

tert.am: «Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրները (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) խոստացել են գրեթե 7 միլիարդ ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել աշխարհի ամենաաղքատ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումն արագացնելու համար, գրում է The Guardian-ը: Այս մասին անդամ երկրների առաջնորդները խոսել են առցանց գագաթնաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նշվում է՝ մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ժամանակ Ջոնսոնը կազմակերպիչներից խնդրել է առավել մանրամասն ներկայացնել խոստումների ժամկետների և բովանդակության մանրամասները:Մասնավորապես, գագաթնաժողովի ժամանակ Ջոնսոնն ասել է՝ Մեծ Բրիտանիան իր պատվաստանյութերի ավելցուկի մեծ մասը կտրամադրի ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Covax համակարգին՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին պատվաստանյութերով մատակարարելու նպատակով:Բացի այդ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է՝ Արևմուտքը պետք է ուշադրություն դարձնի Աֆրիկայի 6,5 միլիոն բուժաշխատողներին, որոնց պատվաստելու համար ընդհանուր առմամբ պահանջվում է 13 միլիոն դեղաչափ:Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նախագահ Բայդենի վարչակազմը խոստացել է պայմականորեն 4 միլիարդ դոլար տրամադրել Covax-ին: Միևնույն ժամանակ Եվրամիության անդամ երկրներն ընդհանուր առմամբ կներդնեն 1,6 միլիարդ դոլար, իսկ Գերմանիան համակարգին առանձին կտա 1,8 միլիարդ դոլար՝ ավելացնելով իր ավելի վաղ կատարած 800 միլիոն երդումը: Բացի այդ, Մեծ Բրիտանիան  արդեն իսկ 7,6 միլիոն դոլար է տրամադրել Covax-ին:
13:32 - 20 փետրվարի, 2021
Մեծ Բրիտանիայի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել են Մեծ յոթնյակի երկրները
 |armtimes.com|

Մեծ Բրիտանիայի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել են Մեծ յոթնյակի երկրները |armtimes.com|

armtimes.com: Փետրվարի 19-ին սպասվում էր Մեծ յոթնյակի երկրների՝ G7-ի ղեկավարների հանդիպումը: Այն մեկնարկել է՝ այս անգամ՝ տեսակոնֆերանսի միջոցով: Հանդիպումն այս անգամ իրականացվում է Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, երկիրն այս տարի նախագահում է աշխարհի տնտեսապես զարգացած յոթ երկրների ոչ պաշտոնական ասոցիացիան: Հանդիպումը սկսվել է երեկոյան , ակնկալվում էր, որ կտևի մոտ երկու ժամ: Այս գագաթնաժողովն առաջինն է 2020 թվականի ապրիլից ի վեր: Մասնակցում են վարչապետները՝ Մեծ Բրիտանիայից Բորիս Ջոնսոնը, Իտալիայից՝ Մարիո Դրագին, Կանադայից՝Ջասթին Թրյուդոն, Ճապոնիայից՝  Յոսիհիդե Սուգան, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները՝ Ջոզեֆ Բայդենն ու Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրամիության ներկայացուցիչները ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը :  Այս ձևաչափով սա առաջին հանդիպումն է երեք երկրների ՝ Իտալիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարների, ինչպես նաև Եվրամիության ղեկավարության համար: «Քննարկման հիմնական թեման կլինի համաճարակի դեմ պայքարի միասնական և գլոբալ մոտեցման զարգացումը, «որը կվերացնի ազգայնական և պառակտիչ քաղաքականությունը, որը ստվեր է նետել կորոնավիրուսի դեմ պայքարի նախնական ջանքերին», - ասել է Բրիտանիայի կառավարության ղեկավարը  Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ,  որն այս անգամ նախատեսված է անցկացնել  փակ դռների հետևում: «Համաճարակի վերջին տասներկու ամիսները ցույց տվեցին, որ ոչ մի երկիր չի կարող ապահով լինել, քանի դեռ բոլոր երկրները չեն պաշտպանվել համաճարակից՝ համատարած պատվաստումների միջոցով», - վստահ է Մեծ Բրիտանիայի ղեկավարը՝ հավատալով, որ պատվաստանյութերի ներդրումը «նոր հնարավորություն է տալիս ցույց տալու միջազգային համագործակցության արժեքը: Ջոնսոնը խոստացել է հորդորել G7- ի առաջնորդներին աջակցել ջանքերին ՝ նոր հիվանդությունների դեմ պատվաստանյութեր պատրաստելու ժամանակը հարյուր օրով կրճատելու համար: Դաունինգ Սթրիթից հայտնել են, որ Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ G7- ի առաջնորդները «վերահաստատելու են իրենց աջակցությունը Միացյալ Թագավորության առողջապահական գերակայություններին և քննարկելու են գլոբալ մարտահրավերները լուծելու և կորոնավիրուսից կայուն կանաչ վերականգնում ապահովելու ավելի լայն ջանքեր, ինչպես նաև միջազգային քաղաքականության մի շարք խնդիրներ»: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է անհապաղ  2 մլրդ դոլար հատկացնել COVAX միջազգային նախաձեռնությանը օժանդակելու համար և այդ քայլի մասին հայտարարել G7- ի այս հանդիպման ժամանա,  հաղորդում  է Reuters- ը: Մնացած 2 միլիարդ դոլարը կփոխանցվի երկու տարվա ընթացքում,երբ երկրները կսկսեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: «Մենք ուզում ենք, որ այս 2 միլիարդ դոլարը բազմապատկվի՝ վերածվելով առնվազն  15 միլիարդ դոլարի», - մեկնաբանել է ամերիկացի պաշտոնյաներից մեկն այս նախաձեռնությունը՝ գնահատելով պատվաստումների համաշխարհային արշավի համար անհրաժեշտ ընդհանուր գումարը: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
21:06 - 19 փետրվարի, 2021
Ավետ Ադոնցը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ դեսպանության նոր գրասենյակի բացմանը

Ավետ Ադոնցը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ դեսպանության նոր գրասենյակի բացմանը

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնի մասնակցությամբ տեղի է ունեցել ՄԹ դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ-ն։ Այդ առիթով ողջույնի խոսքով հանդես են եկել Ավետ Ադոնցը և Ուենդի Մորթընը՝ երկուստեք կարևորելով հայ-բրիտանական երկխոսությունը և ընդգծելով կողմերի հանձնառությունը ամրապնդելու Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև գործընկերությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և փոխշահավետության սկզբունքների վրա։
19:46 - 17 փետրվարի, 2021