Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ. Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագծի քննարկում |armenpress.am|

ԱԺ. Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագծի քննարկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովում ներկայացվեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։«Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարման հետևանքով պատահարի և մահվան կամ վիրավորվելու պատճառականությունը ՃՈ-ում պարբերաբար իրականացվող վերլուծության արդյունքում ճանաչվում է որպես օրինաչափություն: Վերջին տարիներին արձանագրված խախտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ հատկապես աճել են արագության գերազանցման դեպքերը։ Դրանք մահերի և վիրավորումների պատճառ հանդիսացող վթարների առաջացմանը նպաստող հիմնական գործոններից են։ Այս ամենը հաշվի առնելով՝ արագության գերազանցումը ներառվել է տուգանային միավորների համակարգ»,- ասաց Քոչարյանը։
11:25 - 10 սեպտեմբերի, 2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կուտակային կենսաթոշակների և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը |factor.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կուտակային կենսաթոշակների և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը |factor.am|

factor.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է։ Օրենսդրական առաջարկով նոտարները և անհատ ձեռնարկատերերը ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն կհաշվարկեն և կփոխանցեն սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները՝ որպես ինքնազբաղված անձինք՝ եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված է պայմանագրային հիմունքներով աշխատանքի ընդունվող քաղաքացիների շահերի պաշտպանությանը:
10:36 - 10 սեպտեմբերի, 2019
Մոպեդ վարելու համար վարորդական վկայական կտրվի 16 տարեկանից. ԱԺ է ներկայացվել ճանապարհային երթևեկության բարեփոխումների փաթեթ |aysor.am|

Մոպեդ վարելու համար վարորդական վկայական կտրվի 16 տարեկանից. ԱԺ է ներկայացվել ճանապարհային երթևեկության բարեփոխումների փաթեթ |aysor.am|

aysor.am: Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել ճանապարհային երթևեկության ոլորտը կարգավորող օրենսդրական մեծ փաթեթ։Օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորներին ներկայացնելիս ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում հայտնվում են նոր հասկացություններ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, հատուկ կցորդ, տրիցիկլ, կվադրիցիկլ, կվադրոցիկլ։ Սահմանվում է նաև էլեկտրոմոբիլ հասկացությունը։ Այսուհետև հնարավոր կլինի գրանցել ու հաշվառել մոպեդները, իսկ դրանք վարելու համար պարտադիր է լինելու վարորդական վկայական ունենալը։ «Մոպեդ վարելու իրավունքի վարորդական վկայականը կարող է տրամադրվել 16 տարեկանից սկսած», - ներկայացրեց Քոչարյանը։Կատարված մյուս փոփոխությունը վերաբերում է փաստաթղթաշրջանառության նվազեցմանը. ըստ ոստիկանության պաշտոնյայի, տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքներ կատարելու համար պարտադիր չէ անձամբ ՃՈ ներկայանալ և դրանք անել համացանցի միջոցով։ Քոչարյանն ասաց, որ այս նպատակով ծրագրային ապահովումն այժմ ավարտական փուլում է։ «Օրինագծի ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանությունը այլևս տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը հանելու եղանակով չի արգելի տրանսպորտային միջոցի շահագործումը։ Օրենքով սահմանված ժամկետում տեխզննություն չանցնելու, տեխզննության կամ հաշվառման կտրոնը փակցված չլինելու դեպքերում։ Դրա փոխարեն տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվելու է տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու եղանակով, որի դիմաց վարորդին տրվելու է 10-օրյա գործողությամբ ժամանակավոր փաստաթուղթ՝ այդ ընթացքում խախտումները վերացնելու նպատակով», - ներկայացրեց Հովհաննես Քոչարյանը։ Նախագծով երթևեկության լրացուցիչ պահանջենր են սահմանվում հեծանվորդների ու մոպեդ վարողների համար։
09:56 - 10 սեպտեմբերի, 2019
Երբ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող անձին ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է մեր ինքնիշխանությանը. Արման Բաբաջյան |factor.am|

Երբ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող անձին ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է մեր ինքնիշխանությանը. Արման Բաբաջյան |factor.am|

factor.am: Ես չէի ուզում, բայց Ռուբեն Ռուբինյանն ինձ ստիպեց կարևոր դիտարկումներ անել և հիշեցնել, մի քանի կարևոր հանքամանք այն մասին, թե ինչպես են պարբերաբար ոտնձգություններ կատարվում մեր ինքնիշխանության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի՝ իրեն ուղղված,կոչերին ու հորդորներին, ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Երբ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու ծանրագույն ոճրագործության համար մեղադրվող անձին ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է արդյոք մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ։ Երբ ՌԴ իրավապահ համակարգը ՀՀ-ում հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ շատ որոշակի վարք է դրսևորում, սա ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ»,- հարցրեց Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ ի թիվս այլ հարցերի իր նշածների վերաբերյալ ևս իշխանությունը ծպտուն չի հանել։
09:08 - 10 սեպտեմբերի, 2019
Հայաստանը փոխադարձությամբ կարգելի ՌԴ վարորդական իրավունքով վարորդ աշխատելը Հայաստանում․ նախագիծ |shantnews.am|

Հայաստանը փոխադարձությամբ կարգելի ՌԴ վարորդական իրավունքով վարորդ աշխատելը Հայաստանում․ նախագիծ |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողով ներկայացված նոր օրենքով կարգելվի տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջապես կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունը օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։ Նախագիծն այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։«Կարծում եմ՝ ձեզ հայտնի է, որ ազգությամբ հայ քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում ունեն այս խնդիրը, և երկար ժամանակ այս խնդիրը չի լուծվում, քանի որ ռուսական իշխանությունները դեռևս օրինագծին պատշաճ ընթացք չեն տվել։ Մենք ավելի առաջ ենք գնում և հստակ ամրագրում ենք, որ եթե ապահովվի փոխադարձության սկզբունքը, ապա մենք ևս այս բացառությունը կանենք ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ»,- բացատրեց փոխոստիկանապետը։Պաշտոնյան հայտնեց, որ այլ երկրներում տրված ազգային վարորդական վկայականներն էլ փոխադարձությամբ Հայաստանի տարածքում գործող կհամարվեն, եթե այն ներկայացվի հայերեն թարգմանությամբ։
08:47 - 10 սեպտեմբերի, 2019
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ջրօգտագործման բնագավառում չարաշահումները կրճատելու օրինագիծը

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ջրօգտագործման բնագավառում չարաշահումները կրճատելու օրինագիծը

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կրճատել այդ բնագավառում առկա չարաշահումները:Օրենքի նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:Ըստ հեղինակի՝ գործող օրենքում բացակայում են ոռոգման ջրի թափանցիկ կառավարման առավել կիրառական, ինչպես նաև ընկերությունում ջրի արդարացի բաշխման նկատմամբ ջրօգտագործողների միջև հսկողություն իրականացնելու իրավական հիմքերը: Միքայել Մելքումյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների ընդունումը և կիրարկումը կհանգեցնի ինչպես ոռոգման ջրի նկատմամբ ինքնահսկմանը ՋՕԸ-ի ներսում, այնպես էլ կկրճատի բնագավառում առկա չարաշահումները` նպաստելով ջրի առավել թափանցիկ և արդյունավետ կառավարմանը:
08:29 - 10 սեպտեմբերի, 2019
Ռուսաստանից ձեռք բերվող զենքի գինը անհամեմատ է այն գների հետ, որով այդ երկիրը վաճառում է երրորդ երկրներին. ԱԳ փոխնախարար |aysor.am|

Ռուսաստանից ձեռք բերվող զենքի գինը անհամեմատ է այն գների հետ, որով այդ երկիրը վաճառում է երրորդ երկրներին. ԱԳ փոխնախարար |aysor.am|

aysor.am։ Այսօր Ազգային ժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ որոշակի սահմանափակումներ դնել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից երրորդ երկրին զենք վաճառելու հարցում։ Պատգամավորը նկատի ուներ ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանի, Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը։ «Մենք տեսանք՝ ինչ եղավ 2016-ի ապրիլին, Աստված մի արասցե, որ կրկնվի նման բան։ Բայց ո՞րն է պաշտոնական դիրքորոշումը, քայլեր արվո՞ւմ են սահմանափակումներ դնելու ուղղությամբ», - փոխարտգործնախարարից հետաքրքրվեց պատգամավորը։ Փոխնարարն ի պատասխան նկատեց, որ կարելի է փորձել գնալ այդ ուղղությամբ, բայց մեծ խոչընդոտներ կարող են առաջանալ։ «Բայց մի բան ասեմ՝ ՀԱՊԿ-ում կա պայմանագրային դրույթ, որը հնարավորություն է տալիս ՀԱՊԿ անդամ պետությանը նույն զինատեսակները գնել ավելի մատչելի գներով, և Հայաստանի դեպքում դա կիրառվում է։ Այդպիսի դրույթ մենք ունենք երկկողմանի՝ և Ռուսաստանի, և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Այն, ինչ մենք ձեռք ենք բերում, իհարկե, անհամեմատ է այն գների հետ, որով Ռուսաստանը վաճառում է երրորդ երկրներին», - հավելեց Քոչարյանը։
08:01 - 10 սեպտեմբերի, 2019
ԱԺ-ն մերժեց սահմանի վրա ԱԱՀ գանձելուց հրաժարվելու օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն մերժեց սահմանի վրա ԱԱՀ գանձելուց հրաժարվելու օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը չընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր հրաժարվել սահմանին ներկրվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկ գանձելուց: Oրենքի նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:«1997 թ. մեր երկրում սահմանի վրա ԱԱՀ է գանձվում, որը նշանակում է, որ 22 տարի բիզնեսն ու տնտեսավարողները անտոկոս վարկավորում են պետությանը: Քայլ առ քայլ մենք պետք է սահմանից հրաժարվենք, գործարքները պետք է կատարվեն, հետո, ինչպես ամբողջ աշխարհում, մենք պետք է գանձենք ԱԱՀ-ն: Պարզ քայլ է, պետք է հրաժարվենք սահմանի վրա ԱԱՀ գանձելուց: Բիզնեսը պարտավոր չէ պետությանը անվճար վարկավորել»,- ասաց Մելքումյանը:Նախագիծը չընդունվեց 52 դեմ, 41 կողմ և 14 ձեռնպահ ձայներով:
07:50 - 10 սեպտեմբերի, 2019
ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և Դանիայի միջև կայուն հարկային դաշտի ստեղծմանը նպաստող օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և Դանիայի միջև կայուն հարկային դաշտի ստեղծմանը նպաստող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությունը:Կոնվենցիայի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը՝ նվազեցնելով եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսելու ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար: Կոնվենցիան նպատակ ունի նաև ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ:
07:22 - 10 սեպտեմբերի, 2019
Խորհրդարանը վավերացրեց Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիրը |hetq.am|

Խորհրդարանը վավերացրեց Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիրը |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանը միաձայն վավերացրեց «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև» կնքված համաձայնագիրը։ Այն ընդունվեց 109 կողմ ձայնով։ Հիշեցնենք, որ համաձայնագիրը խորհրդարանում ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։Ըստ համաձայնագրի` կողմերը փոխադարձ համաձայնությամբ միմյանց տարածքներում կարող են հիմնել ռազմական կցորդի գրասենյակներ և ներկայացուցչություններ՝ ազգային օրենսդրությանը համապատասխան: Կողմերի լիազորված մարմինները կարող են ռազմական ոլորտում մշակել երկկողմ համագործակցության տարեկան և երկարաժամկետ պլաններ, որոնք կսահմանեն այդ համագործակցության հեռանկարային ուղղությունները և կներառեն համագործակցության միջոցառումների անվանումները, վայրը և ժամկետները, մասնակիցների քանակը:Կողմերի միջև համագործակցությունը ներառում է անվտանգության և պաշտպանական քաղաքականություն, ռազմական արդյունաբերություն, ռազմական գիտատեխնիկական հետազոտություններ, նյութատեխնիկական ապահովման աջակցություն, ռազմական բժշկություն և առողջություն, ռազմաիրավական պատրաստություն, ռազմական սպորտ և այլն։
06:58 - 10 սեպտեմբերի, 2019
Հայաստանը պատրաստվում է ռազմական համագործակցության պայմանագիր ստորագրել Լիբանանի հետ |shantnews.am|

Հայաստանը պատրաստվում է ռազմական համագործակցության պայմանագիր ստորագրել Լիբանանի հետ |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովի այսօրվա նիստի քննարկմանը ներկայացվեց Հայաստանի և Լիբանանի միջոև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որով անդրադարձ է կատարվում բազմաթիվ ոլորտների՝ ռազմական սպորտից մինչև ռազմարդյունաբերություն, ռազմատեխնիկական և խախաղապահ համագործակցություն։ «Այս նախագիծը խիստ կարևոր է մեզ համար, որովհետև ՄԱԿ-ի մանդատի ներքո Լիբանանի Հանրապետությունում է գտնվում Հայաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը։ Այս պայմանագրով որոշակի հստակեցվում են նաև նրանց կարգավիճակի հետ կապված որոշակի խնդիրներ ևս», – նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։Փոխնախարարը հայտնեց, որ այժմ Լիբանանի հետ կան նաև ռազմական-ռազմատեխնիկական լավ հարաբերություններ, իսկ պայմանագիրը կօգնի զարգացնել այդ հարաբերությունները։
14:15 - 09 սեպտեմբերի, 2019
ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց երկրորդային շուկայում եկամտահարկով հիփոթեքային ծրագրից օգտվելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց երկրորդային շուկայում եկամտահարկով հիփոթեքային ծրագրից օգտվելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված, հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում էր մարզերում երկրորդային շուկայում եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրից օգտվելու հնարավորություն տալ:«Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Հիփոթեքային գործող մեխանիզմով, երբ քաղաքացին կառուցապատողից բնակարան է գնում, վճարած եկամտահարկի տոկոսները փոխհատուցվում են: Այս օրենքն ընդունվել է, որ Հայաստանում բնակարանաշինությունը սկսի զարգանալ, բայց փորձը ցույց է տվել, որ մենք բնակարանաշինություն ունենք միայն Երևանում, և այս մեխանիզմից օգտվում են միայն մայրաքաղաքում:Եվ մարզերում ապրող մարդիկ, որոշ դեպքերում ունենալով բարձր աշխատավարձեր, չեն կարողանում այդ մեխանիզմներից օգտվել իրենց քաղաքներում և ստիպված Երևանում են բնակարան գնում, ինչը տանում է կենտրոնացման: Հիմա, քանի որ որևէ բան չի արվում, որ մարզերում բնակարանաշինությանը զարկ տրվի, մենք առաջարկում ենք, որ այս մեխանիզմը սկսի գործել նաև մարզերի բնակիչների համար և գործի նաև երկրորդային շուկայից բնակարան գնելու պարագայում»,-նշեց Մարուքյանն ու կրկնեց, թե ինչու նաև երկրորդային շուկայից՝ քանի որ մարզերում բնակարանաշինություն չկա:Նրա խոսքով՝ նախագիծը ներկայացրել է նաև այն հիմնավորմամբ, որ այն վերացնում է խտրականությունը: «Մարզերում ապրող մարդիկ մեղավոր չեն, որ ապրում են մարզերում, և այնտեղ չկա բնակարանաշինություն: Ըստ էության, պետության կողմից դրված մեխանիզմը նրանց հասանելի չէ»,-նշեց Մարուքյանն ու կոչ արեց՝ թույլ տալ նախագիծը մտնի լիագումար նիստերի օրակարգ ու այն քննարկել, ունենալ գոնե բազմաթիվ կարծիքների քննարկման հնարավորություն:Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել էր բացասական եզրակացություն:Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ առաջին հայացքից շատ լավ նախագիծ է, որը ունի բարի նպատակ՝ մարզերում օգնել մարդկանց ձեռք բերել բնակարաններ: «Բայց իրականում նախագծի տակ թաքնված են բազմաթիվ ռիսկեր: Նախագծի հիմնական նպատակն ի սկզբանե եղել է կառուցապատումը խթանելը (այնպես անել, որ շատ բնակարաններ վաճառվեն), ոչ թե սոցիալական խնդիրը լուծելը: Սոցիալականը ևս եղել է բաղադրիչներից մեկը, սակայն հիմնական նպատակը եղել է կառուցապատումը խթանելը, որն էլ իր հերթին հարկեր էր գեներացնելու»,-ասաց Թունյանը:Ի հակադրություն Մարուքյանի տեսակետի՝ նա նշեց, որ եթե նախագիծն ընդունեն, դա կլինի խտրականություն. «Երևանում էլ ապրող մարդիկ կան, որոնք ունեն բնակարանի խնդիր: Եվ այնպես չէ, որ Երևանում բնակվողն անպայմանորեն ավելի լավ պայմաններ ունի, քան մարզում ապրողը»Թունյանի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է բազում ռիսկեր, թե նախագիծն ընդունելու դեպքում ինչ կեղծ գործարքներ կարող են լինել, որոնց հետևանքով բյուջեն կարող է կորուստներ կրել: Թունյանի կարծիքով՝ նախագիծը լիագումար նիստերի օրակարգ մտցնելն իմաստ չունի, հանձնաժողովում մասնագիտական քննարկում արել են արդեն, հասկացել են, որ չկա ընդհանուր եզր՝ հայտարարի գալու համար: Նա առաջարկեց մտածել ավելի խորքային լուծումներ գտնելու համար:Քվեարկությամբ նախագիծը ստացավ 36 կողմ, 74 դեմ, 1 ձեռնպահ ձայներ՝ չընդգրկվելով 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանի նիստերի օրակարգ:  
07:50 - 09 սեպտեմբերի, 2019
Խորհրդարանը հրաժարվեց փոխհատուցում վճարել մարտական հերթապահությունից դուրս վիրավորված զինծառայողներին |news.am|

Խորհրդարանը հրաժարվեց փոխհատուցում վճարել մարտական հերթապահությունից դուրս վիրավորված զինծառայողներին |news.am|

news.am։ Մենք ցանկանում ենք վերականգնել արդարությունը եւ հավասարեցնել մեր բոլոր զինծառայողների իրավունքները։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումների ընթացքում, սեպտեմբերի 9-ին, ասել է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանում նախատեսված է պարտադիր զինվորական ծառայություն, բայց փոխհատուցում, եթե վնասվի նրա առողջությունը զինծառայության ժամանակ, նախատեսված է ոչ բոլորի համար։ «Հայաստանի Զինված ուժերում, ըստ գործող օրենսդրության, առողջության վնասվելու համար փոխհատուցում կարող են ստանալ այն զինծառայողները, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության ժամանակ։ Միեւնույն ժամանակ, փոխհատուցումները չեն տարածվում այն զինծառայողների վրա, ովքեր, զինծառայություն անցնելու ժամանակ, վիրավորվել են կամ վնասել առողջությունը՝ չգտնվելով դիրքերում։ Օրինակ, եթե զինծառայողը ՃՏՊ-ից է վնասվել, նա փոխհատուցում չի ստանում»,- պարզաբանել է Գորգիսյանը։ Նշենք, որ միջոցները նախատեսվում էր հատկացնել Հայաստանի ՊՆ հատուկ ֆոնդից, բայց այդ միջոցները, համաձայն գործող օրենսդրության, նորից հատկացվում են միայն այն զինծառայողներին, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության ժամանակ։ Կարճ քննարկումներից հետո պատգամավորները մերժեցին ընդդիմադիր պատգամավորի առաջարկը։ 
07:41 - 09 սեպտեմբերի, 2019