Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արևմտյան երկրների կողմից ներկայացված առաջարկները

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արևմտյան երկրների կողմից ներկայացված առաջարկները

Ընդհանուր առմամբ, մեզ համար անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջարկված տարբերակները․ «Տարբերակներից մեկի համաձայն, որ եկեք հիմա ԼՂ հարցի վրա շատ չկենտրոնանանք, համարենք այս վիճակը ինչ-որ ձևով ստատուս քվո արձանագրենք և լուծենք ՀՀ-Ադրբեջան հարցը։ Մյուս մոտեցումը այն է, որ եկեք լուծենք ԼՂ հարցը․ կարող է հարց ծագել, բա էդ կողմերից ո՞վ է ԼՂ-ն համարում Ադրբեջանի մաս, և ո՞վ է չի համարում Ադրբեջանի մաս։ Ես իմ վերջին հարցազրույցում ցավով արձանագրեցի, որ միջագային հանրությունը, բոլորը պետությունները՝ առանց բացառության (այսօր չէ միայն, երեկ էլ, առավել ևս 2007 թվականից հետո, դրանից առաջ 1996թ․ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո) Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։ Եթե աշխարհում կա երկիր, որ Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող հրապարակային արտահայտվի։ Որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակը այլ է։  Մենք ասում ենք ՝ մենք ուզում ենք խաղաղություն, բայց կա մի կարևոր հանգամանք․ նման կոնֆլիկտներում խաղաղություն երբեք չի հաստատվել, եթե չի եղել խաղաղության պայմանավորվածությունների շուրջ երաշխավորներ։ Դրանք կարող են լինել գերտերությունները․ ո՞վ է, որ մեզ օգնում է հասնել խաղաղության, և ո՞վ է, որ երաշխավորում է պայմանավորվածությունների ի կատար ածումը» ,- ընդգծեց վարչապետը։ 
13:13 - 29 հոկտեմբերի, 2022
Ռուսաստանյան առաջարկությունները համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան. Հարությունյան

Ռուսաստանյան առաջարկությունները համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան. Հարությունյան

Վերջին ժամանակներս, առանց չափազանցության, ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին մի քանի ուժային կենտրոնների կողմից ներկայացվել են առաջարկություններ՝ կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Առաջարկված սկզբունքներն ու մոտեցումները, դրանց ընդունման և իրացման դեպքում, վճռորոշ նշանակություն են ունենալու թե՛ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, և թե՛ Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների համար։ Հենց այդ պատճառով էլ մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական դառնալ։ Մենք վստահ ենք, որ պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում են հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ են դնում Արցախի գոյությունը։ Եվ դա բխում է ոչ միայն Արցախի Հանրապետության շահերից, այլև՝ ողջ հայության, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը ձևավորում են մեկ միասնական հայրենիք և արժեքների ու շահերի անբաժանելի ամբողջություն: Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա վերահաստատել հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ Անշուշտ, մենք կուզեինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման: Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան։ Հույս ենք հայտնում, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ գագաթնաժողովի արդյունքում կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի առաքելության անժամկետ երկարաձգման մասին։ Արցախում նրանց գտնվելը կենսական նշանակություն ունի, քանի որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության էական բաժինը կրում են ռուս խաղաղապահները։ Երկրորդ առանցքային պարամետրը հանդիսանում է Արցախի առնվազն ներկայիս կարգավիճակի պահպանումը։ «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում, որ այդ նպատակները միանգամայն իրականանալի են։ Ակնկալում ենք, որ կայանալիք բանակցությունների ժամանակ լիովին կպաշտպանվեն Արցախի Հանրապետության կենսական շահերը և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի իրացման արդյունքների միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կհաջողվի թույլ չտալ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ուժի անօրինական կիրառման հետևանքների լեգիտիմացումը՝ դրանով իսկ պայմաններ ապահովելով մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի համար»,- գրել է Հարությունյանը։
10:50 - 29 հոկտեմբերի, 2022
Չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ․ կան ադրբեջանական և ռուսական նախագծեր․Էդմոն  Մարուքյան

Չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ․ կան ադրբեջանական և ռուսական նախագծեր․Էդմոն Մարուքյան

Պաշտոնապես ասում եմ, չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում, աշխատանքները ավարտվել են, որի վերաբերյալ ապագա հանդիպմանը կլինի քննարկում։ Այս մասին «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ  հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․ «Այն ինչ Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից պատռում էր, անգամ եթե ընդունենք, որ դա իրական է, դա հանդիպման ամփոփագիր է, պայմանագրի նախագիծ չէ։ Երբևէ Գեղամ Մանուկյանը ռիսկ կանի պատռել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Կա ռուսական նախագիծ։ Վարչապետն ասել է, որ սեպտեմբերին ներկայացվել է և հայկական կողմը համաձայնել է այդ առաջարկներին։ Ռուսական կողմը գիտի, որ դա ընդունելի է հայկական կողմի համար ու անընդունելի ադրբեջանական կողմի համար»,- նշել է Մարուքյանը։
22:27 - 28 հոկտեմբերի, 2022
Բաքուն պնդում է՝ Երևանը դեռևս չի պատասխանել խաղաղության պայմանագրի տարրերին
 |azatutyun.am|

Բաքուն պնդում է՝ Երևանը դեռևս չի պատասխանել խաղաղության պայմանագրի տարրերին |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը դեռևս չի արձագանքել հոկտեմբերի 2-ին Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը հայկական կողմին ներկայացված խաղաղության պայմանագրի տարրերին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայրամովը ամերիկացի պաշտոնյայի հետ զրույցում խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, Բաքվի դիրքորոշման և առաջարկների մասին։ «Նախարարը նշել է, որ հայկական կողմը դեռ չի պատասխանել խաղաղության պայմանագրի այն տարրերին, որոնք տրամադրվել են Հայաստանին Ժնևում արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հետո», - ասվում է հաղորդագրությունում։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Դոնֆրիդն ընդգծել է «առաջնորդների և նախարարների հանդիպման ժամանակ խաղաղ գործընթացի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների առաջմղման կարևորությունը։  
17:53 - 28 հոկտեմբերի, 2022
ՌԴ-ն անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար․ Պուտին

ՌԴ-ն անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար․ Պուտին

Ռուսաստանը անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին օգնություն տրամադրելու հարցով նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։  «Ռուսաստանը ավանդաբար միշտ ուշադրություն է դարձրել այդ ուղղությամբ կայունությանը և վաղ ժամանակներից աջակցել է մեր հայ ընկերներին՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Այսօր էլ մենք անում ենք հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես և Ռուսաստանը, բոլորս մեկ պետության մաս էինք։ Մենք շատ կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Իհարկե, բոլորս էլ բավականին ծանր վիճակում ենք։ Բայց, իհարկե, մենք չենք կարող անմասն մնալ Ռուսաստանին բարեկամ պետությունների միջև առկա խնդիրներից ու հակասություններից և միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը»,- ասաց ՌԴ նախագահը։ Վլադիմիր Պուտինը նշեց, որ դեպի խաղաղություն տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումը։  «Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ այս պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ է, որ հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։ Հարցն այն է, թե ինչպես գտնել այս լուծումները, դա հեշտ չէ, բայց դրանք հնարավոր է գտնել միայն այս ճանապարհով: Ապագայում դա թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի»,- եզրափակեց ՌԴ նախագահը։
15:03 - 28 հոկտեմբերի, 2022
Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ, Պուտինի մեսիջները ուղղված էին հայ ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան
 |tert.am|

Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ, Պուտինի մեսիջները ուղղված էին հայ ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները շատ դժվար է մեկնաբանել այն առումով, որ վերջին չորս տարիները ցույց են տվել, որ իշխանությունները ասում են մեկ բան, անում` ճիշտ հակառակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և ի պատասխան դրա՝ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառմանը։ «Փաշինյանի հայտարարություններից դժվար է ենթադրել, թե Հայաստանը ո՞ր ճանապարհով կգնա։ Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախի ճակատագրի հետ կապված որևէ քննարկումներից։ Սցենարային առումով Հայաստանը համաձայնություն է տվել այն զարգացումներին, որը ենթադրում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում»,- ասաց Աբրահամյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմք չեն՝ հասկանալու, թե Հայաստանը որ ուղղությամբ է շարժվելու։ «Նիկոլ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների առաջնային նպատակն է հնարավորինս ձերբազատվել Արցախի հարցից և լավագույն դեպքում սահմանափակվել հումանիտար բնույթի հարցերի բարձրաձայնմամբ»,- ասաց պատգամավորը։ Շարունակությունը՝ tert.am-ում  
14:12 - 28 հոկտեմբերի, 2022
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ի վերջո պետք է լուծումներ գտնեն սահմանազատման և խնդրահարույց հարցերի շուրջ. Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին
 |tert.am|

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ի վերջո պետք է լուծումներ գտնեն սահմանազատման և խնդրահարույց հարցերի շուրջ. Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին |tert.am|

tert.am: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, գրում է interfax.ru-ն։«Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ, շարունակում է հանդես գալ և օգնություն կտրամադրի, որպեսզի երկու երկրները հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ուրբաթ հայտարարել է Մատվիենկոն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։Դաշնային խորհրդի նախագահը հիշեցրել է, որ ելույթ ունենալով Վալդայ ֆորումում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կօգնի տարածաշրջանում խաղաղության հասնելուն և, իհարկե, պետք է հաշվի առնի երկու երկրների շահերը։«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ի վերջո պետք է լուծումներ գտնեն սահմանի սահմանազատման և խնդրահարույց հարցերի շուրջ»,- ասել է Մատվիենկոն։Նա նշել է, որ այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաև խորհրդարանական համագործակցությունը։
11:52 - 28 հոկտեմբերի, 2022
Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր ներկայացրած առաջարկները. Նիկոլ Փաշինյան

Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր ներկայացրած առաջարկները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել ՌԴ ներկայացրած, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա ու պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել. «Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի առաջարկով հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում: Իսկ երեկ՝ հոկտեմբերի 27-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր․  «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն, իհարկե, պետք է, և մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը: Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, Վաշինգտոնյանը, որքանով ես եմ հասկանում, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա խնդրեմ»։  
11:28 - 28 հոկտեմբերի, 2022
Մենք երկար տարիներ Հայաստանին առաջարկել ենք վերադարձնել 5 շրջաններն ու լուծել ԼՂ հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով․ Պուտին
 |tert.am|

Մենք երկար տարիներ Հայաստանին առաջարկել ենք վերադարձնել 5 շրջաններն ու լուծել ԼՂ հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով․ Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկում էր Ղարաբաղի հարցը լուծել 5 շրջանները, որտեղից մարդիկ դուրս էին եկել, Բաքվին վերադարձնելու ճանապարհով, սակայն Երևանը գնաց իր ճանապարհով․ այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք երկար տարիներ հայկական կողմի հետ երկխոսում էինք ու առաջարկում Ղարաբաղի հետ կապված հարցը լուծել հետևյալ կերպ, Հայաստանը փաստացի տնօրինում էր Ադրբեջանի 7 շրջանները։ Մենք ասում էին՝ եկեք շարժվենք դեպի կարգավորում, ահա կա երկու շրջան, մեծ շրջաններ։ Ինչ-որ փուլի կպայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ․ տվեք 5 շրջանները, դրանք պետք չեն, դատարկ են, այնտեղից մարդիկ հեռացել են, ինչո՞ւ դրանք պահենք, անմիտ է»,-ասել է Պուտինը՝ «Վալդայ» ակումբի ժողովի ժամանակ։ Նա պնդել է, թե արդար կլիներ փախստականներին վերադարձնելն ու դա լավ քայլ կլիներ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ «Բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես գիտեք, դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- ասել է ՌԴ նախագահը։
11:03 - 28 հոկտեմբերի, 2022
Վաշինգտոնյան համաձայնագիրը ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եթե Հայաստանը դա է ընտրում, ապա խնդրեմ, մենք չենք կարող պարտադրել. Պուտին |tert.am|

Վաշինգտոնյան համաձայնագիրը ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եթե Հայաստանը դա է ընտրում, ապա խնդրեմ, մենք չենք կարող պարտադրել. Պուտին |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն, իհարկե, պետք է, և մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի ժամանակ։ Նա նշել է, որ հայ ժողովուրդն ու ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց պետք, սակայն ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի ՌԴ համար։ «Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի գործող ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։ Այսպես կոչված, Վաշինգտոնյանը, որքանով ես եմ հասկանում, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա խնդրեմ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Պուտինը նաև նշել է, որ եթե Հայաստանն ու ներկա իշխանությունը կարծում են, որ Ղարաբաղը ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել պայմանագրում, դա նույնպես հնարավոր է քննարկել։ «Սա շատ դժվար ու ծանր հարց է, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և մենք, նկատի առնելով Ադրբեջանի շահերը, պետք է կենտրոնանանք այն հարցերի վրա, որոնք կառաջարկի Հայաստանը»,- ասել է ՌԴ նախագահը։
20:52 - 27 հոկտեմբերի, 2022