Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակված՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է. խոսնակ

Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակված՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է. խոսնակ

Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է, այս մասին հայտնում է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը. «Հարգելի լրագրող գործընկերներ, ի պատասխան զանգերի, հայտնում եմ, որ այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է: Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շնորհակալ եմ համագործակցության համար»,-գրել է նա։ Նշենք, որ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում Ալեն Սիմոյնանը մասնավորապես նշել էր, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 240 զոհ: Նշենք, որ վերջին տվյալներով՝ ՀՀ ԱԽ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:   Լուսանկարը՝ Ազգային ժողովի
13:18 - 26 հոկտեմբերի, 2022
Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն՝ Պուտինի հրավերն օգտակար է իրենց համար, թե ոչ․ ԱՄՆ Պետդեպ |tert.am|

Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն՝ Պուտինի հրավերն օգտակար է իրենց համար, թե ոչ․ ԱՄՆ Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում լրագրողի խնդրանքով անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության  առ այն, որ «Արևմուտքը զբաղված է ինքնագովազդով և փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից»:«Նախ, մենք վիճարկում ենք մեր ջանքերի որպես ինքնագովազդ որակումը: Ոչ մի ինքնագովազդային բան չկա նրանում, որ փորձում ենք վերջ դնել տարիներ շարունակվող հակամարտություններին և տարիների բռնկումներին, որոնք հանգեցրել են բռնությունների և, ի վերջո, մահվան, ինչպես հայերի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքացիների շրջանում:Ինչպես ընդգծել է պետքարտուղարը, մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք երկու ղեկավարներին էլ խրախուսել ենք հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է Փրայսը:Անդրադառնալով հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմանը՝ Պետդեպի ներկայացուցիչն ասել է.«Ի վերջո, Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն, թե արդյոք նախագահ Պուտինի հրավերն օգտակար կամ պիտանի կլինի նրանց համար կայուն խաղաղության ձգտման հարցում: 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակական դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանի ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի: Բայց, ի վերջո, սա կլինի մի որոշում, որը պետք է կայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը։  
11:36 - 26 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանն ավելացնում է 2023թ․ պաշտպանության ու անվտանգության բյուջեն
 |factor.am|

Ադրբեջանն ավելացնում է 2023թ․ պաշտպանության ու անվտանգության բյուջեն |factor.am|

factor.am: Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի պետական բյուջեից պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու են 4,6 տոկոսով՝ հասցնելով 5 մլրդ 320,1 մլն մանաթի (ներկա փոխարժեքով՝ 3 մլրդ 129,5 մլն դոլար), գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նման ծախսեր նախատեսված են Ադրբեջանի 2023 թվականի պետական բյուջեի նախագծով, որը ներկայացվել է Միլլի Մեջլիսին։ Ընդհանուր առմամբ, հաջորդ տարի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը նախատեսվում է ուղղել ամբողջ բյուջետային ծախսերի 16 տոկոսը։ Պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի կառուցվածքում 2023 թվականին պաշտպանության ոլորտի կարիքների համար նախատեսված է 2 միլիարդ 403,4 միլիոն մանաթ, ազգային անվտանգության՝ 364,2 միլիոն մանաթ, սահմանային ծառայության կարիքների համար՝ 470,8 միլիոն մանաթ։ Բացի այդ, հաջորդ տարի նախատեսվում է 2 մլրդ 70 մլն մանաթ (1,2 մլրդ դոլար) ուղղել անվտանգության ոլորտում հատուկ նշանակության ծրագրերի ու միջոցառումների իրականացմանը։ Մյուս ծախսերն ուղղվելու են այլ նպատակների։
15:32 - 25 հոկտեմբերի, 2022
Ինչ շահեր է հետապնդում ԵՄ-ը Բաքվի ու Երևանի խաղաղ գործընթացում. հայացք Բրյուսելից
 |amerikayidzayn.com|

Ինչ շահեր է հետապնդում ԵՄ-ը Բաքվի ու Երևանի խաղաղ գործընթացում. հայացք Բրյուսելից |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: «Ամերիկայի ձայն»-ը զրուցել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Բաքվի ու Երևանի միջև հակամարտության, տարածաշրջանային զարգացումների և ԵՄ ներգրավվածության մասին ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում, հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նրա պնդմամբ, դրա վառ վկայություններից է ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը, ով չորս հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում ՀՀ-ի ու Ադրբեջանի առաջնորդների միջև, ինչպես նաև իր սեփական ջանքերն այս ուղղությամբ: «ԵՄ-ն այստեղ ունի իր շահերը: Սա մեր հարևան տարածաշրջանն է, ուստի ակնհայտ շահագրգռվածություն ունենք խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասում: Դրա համար կարևոր է, որ կարող լինենք կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- պնդում է նա: Ըստ նրա՝ ԵՄ ակտիվության նշաններից է նաև դիտոդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: «Դիտորդական առաքելությունը կմեծացնի մեր աջակցման կարողությունը: Բացի այդ, այստեղ ԵՄ ֆիզիկական ներկայության տեսանկյունից, այն ի ցույց է դնում մեր հանձնառությունը խաղաղությանն ու կայունությանն այստեղ, ինչպես նաև այն լրջությունը, որով ԵՄ-ը մոտենում է իր առաքելությանը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ կարգավորմանը»,- նշում է նա: Տոյվո Կլաարն ակնկալում է, որ դիտորդական առաքելությունն ավելի լավ կտեղեկացնի Բրյուսելին տեղում իրավիճակի ու առկա մարտահրավերների մասին, որի միջոցով հնարավոր է ավելի արդյունավետ նպաստել խաղաղ գործընթացին: Նա ընդգծում է՝ առաքելության ժամկետը երկու ամիս է: Միջոցները տրամադրվել են Վրաստանում դիտորդական առաքելության բյուջեից: Մենք կարող ենք անել դա կարճ ժամանակահատվածի համար, բայց ոչ երկրարաժամկետի, հայտնում է եվրոպացի դիվանագետը: «Կարճ ժամանակահատվածի համար մենք կարող ենք որոշակի միջոցներ տրամադրել Վրաստանի դիտորդական առաքելությունից՝ առանց վտանգելու ԵՄ դիտորդական առաքելությունների կարողությունները և այսպիսով դիտորդներ տեղակայել Հայաստանում»,- ընդգծում է նա: Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործությունների մասին տեղեկության վերաբերյալ՝ եվրոպացի դիվանագետը նշում է, որ իր տեղեկությամբ երկու կողմերում էլ ընթանում են հետաքննություններ այս տեղեկության մասին: Ապացուցման դեպքում, Բրյուսելն ակնկալում է, որ երկրների համապատասխան մարմինները իրավական ընթացակարգային քայլեր կձեռնարկեն՝ մեղավորներին պատժելու համար, քանի որ նրանք ստանձնել են համապատասխան պարտավորություններ: Տոյվո Կլաարը վստահ է՝ ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի բոլոր երկրների վրա: Երեք երկրներն էլ կորցնում են տնտեսական հնարավորություններ այս հակամարտության պատճառով, այդ թվում՝ Վրաստանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը, սահմանների, հաղորդակցության վերաբացումը, առևտրի վերականգնումը ձեռնտու է Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններին: Շարունակությունը՝ amerikayidzayn.com-ում
14:37 - 25 հոկտեմբերի, 2022
Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որ միջանցք ունենան իրենք Ադրբեջանի հետ. Գագիկ Մելքոնյան |news.am|

Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որ միջանցք ունենան իրենք Ադրբեջանի հետ. Գագիկ Մելքոնյան |news.am|

news.am: Ես ոչ մի լավ սպասելիք չունեմ Ռուսաստանում Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպումից ու չգիտեմ՝ կլինի, թե չի լինի այդ հանդիպումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ Նշենք, որ եռակողմ հանդիպման մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ո՞վ է ասել, որ լինելու է: Ձեզ են ասել Կրեմլից, մեզ ոչ մի բան չեն ասել: Եթե հանդիպում լիներ, Աստանայում կլիներ: Ինչո՞ւ չեղավ այդ հանդիպումը, չցանկացած, որ հանդիպումը տեղի ունենա: Այսինքն եթե Ռուսաստանի թագավորը ուզենար հանդիպում կազմակերպել այնտեղ, կկազմակերպեր, բայց չուզեցավ: Հիմա եթե պաշտոնական կհրավիրի, կտեսնենք: Սպասելիք չունեմ, որովհետև եթե դուք լսեիք Ալիևի վերջին հայտարարություններն Աստանայում, ասաց՝ եթե չլինի «միջանցքը», ես ուրիշ ձևով կվերցնեմ: Ոտքը ընկել էր այնտեղ, իրեն լավ էր զգում: Երբ գալիս է Բրյուսել, արդեն ուրիշ ձև է խոսում, մոտեցումներն ուրիշ են, Ռուսաստանում ուրիշ է, ոնց որ իր հայրենիքում լինի, ոնց որ ձուկը ջրում: Իսկ երբ գնում է Բրյուսել, գլուխը կախած, նստած է»,-ասաց Գագիկ մելքոնյանը: Նա համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանը կողմնապահություն է անում հայ-ադրբեջանական հարցերում. «Դուք չե՞ք զգացել դա: Ես Արևմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումը չեմ տեսել: Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որպեսզի միջանցք ունենան իրենք Ադրբեջանի հետ»: Նա նաև նշեց․ «Մենք ուզում ենք 1991 թվականի ԱՊՀ ստեղծման ժամանակ հաստատված սահմաններով ունենանք մեր երկիրը և խաղաղություն կնքվի. մենք գնում ենք դրան, զիջելու բան չունենք»։ «Խնդիրը դրված է, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքենք, բայց դա կլինի, թե ոչ, ոչ ոք չգիտի: Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչև տարեվերջ պետք է կնքեք այդ պայմանագիրը: Բայց Լյուքսեմբուրգից հետո Ալիևը կանգնեց ու Աստանայում ասաց, որ Ռուսաստանն է դադարեցրել պատերազմը, սկսեց հոխորտալ, այս ամեն ինչից երևում է, որ մինչև տարեվերջ դժվար թե խաղաղության պայմանագիր կնքենք»,- ասաց նա: Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ մենք պետք է հասկանանք, որ մենք ենք կռվելու մեր երկրի համար, ոչ ոք չի գա էստեղ մեզ համար կռվի․ «Դրա համար պետք է մեր ժողովուրդը համախմբվի, և մենք կարողանանք մեր երկիրն այս վիճակից հանել»: Հարցին, թե որ առաջարկներն են ավելի բարենպաստ Հայաստանի համար՝ Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի, Մելքոնյանը պատասխանեց. «Բարենպաստն այն է, որ մենք կարողանանք թշնամուն դուրս քշենք մեր սահմաններից, կարողանանք մեր երկրի սահմանները պահենք: Այսօր արդեն միջազգային կառույցները ստիպում են Ադրբեջանին: Եվրոպացի դիտորդների արձանագրություններից է կախված, որ այդ գործողությունները պետք է կատարվեն: ԱՄՆ-ն, Ֆրանսիան ասել են, որ հետ գնացեք ձեր նախկին դիրքերը»:
13:32 - 25 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը խոչընդոտում է հայ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները իր օկուպացրած տարածքներում․ Փաշինյան

Ադրբեջանը խոչընդոտում է հայ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները իր օկուպացրած տարածքներում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է հայ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքներին այն տարածքներում, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից։ «Սեպտեմբերի 14-ից սկսած՝ Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական կողմի վերջին օկուպացիայի գոտում հայ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների համար։ Սա հակահումանիստական և անընդունելի պահվածք է»,- նշել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետը իր թվիթերյան միկրոբլոգում անհետ կորածների թվեր թր հրապարակել․ «Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 217-ը՝ ԼՂ 2-րդ պատերազմից, և 29 անհետ կորած հայ՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ Հուսով ենք՝ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագիրը ճշտելու հարցում»։
13:17 - 25 հոկտեմբերի, 2022
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքը փորձում է Անդրկովկաս տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները» |aravot.am|

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքը փորձում է Անդրկովկաս տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները» |aravot.am|

aravot.am: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել՝ ի պատասխան լրատվամիջոցների խնդրանքի մեկնաբանելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող զարգացումները: Հայտարարության մեջ ասվում է. «Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալից միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։ Տեսնում ենք՝ ինչ աննախադեպ ճնշման է դրսից ենթարկվում եղբայրական Հայաստանը: Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու ձգտումներում քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի և Բրյուսելի թելադրանքով, վրեժխնդիր կերպով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել»։ Զախարովան համոզմունք է հայտնել նաև, որ Մոսկվայի և Երևանի միջև վեճ գցելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա․ «Մենք տրամադրված ենք ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունը, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները»։ «Արևմուտքի անպարկեշտ և լկտի մոտեցումը կարելի է նկատել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում: Հաշվի չի առնվում խնդրի ո՛չ տարածաշրջանային առանձնահատկությունը, ո՛չ էլ հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ամենևին փոխզիջումային և հավասարակշռված լուծումների մշակումը չէ, այլ ինքնագովազդը և Ռուսաստանը Անդրկովկասից դուրս մղելը։ Մեր եռակողմ զարգացումները յուրացվում և աղավաղվում են: Հաճախակի են դարձել Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Ֆրանսիայի քողի տակ արևմտյան էմիսարների ժամանումները Հայաստան։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Սա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել դժվարին պայմաններում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Զուգահեռաբար շրջանառվում են անհիմն մեղադրանքներ, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի նկատմամբ իր անվտանգության պարտավորությունները։ Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ հենց մեր երկիրն էր, որ կանգնեցրեց պատերազմը 2020թ. նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահներ, որոնք խաղաղություն և կայունություն բերեցին տարածաշրջան և մինչ օրս վճռական ներդրում ունեն Բաքվի և Երևանի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում:  Արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու ռուսական խաղաղապահ զորամիավորման դուրսբերմանը, ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը»,- նշված է հայտարարության մեջ։ Առավել մանրամասն՝ aravot.am-ում
12:19 - 25 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը Հայաստանի տարածքից մոտ 127 քառակուսի կմ է օկուպացրել. իշխանական պատգամավոր
 |azatutyun.am|

Ադրբեջանը Հայաստանի տարածքից մոտ 127 քառակուսի կմ է օկուպացրել. իշխանական պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք, այս մասին հայտարարել է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում։ «Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք», - ասել է պատգամավորը։ Նշենք, որ ՀՀ վարչապետը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, իսկ 2021-ին՝ 41։ Պաշտոնապես հրապարակված այս թվերի գումարը 51 է, անհայտ է մնում մնացած 76 քառակուսի կմ-ի հարցը և թե ինչո՞ւ է մինչ այժմ այլ տվյալ հրապարակվել։  
11:43 - 25 հոկտեմբերի, 2022
Շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, որտեղ աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ. Պետդեպ
 |tert.am|

Շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, որտեղ աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանին Իրանի վերջին զորավարժություններին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմն այս առնչությամբ որևէ մեկնաբանություն ունի:«Ես դրա վերաբերյալ առանձնահատուկ մեկնաբանություն չունեմ։ Իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել, և մենք հստակ նշել ենք, որ շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, մի տարածաշրջան, որտեղ մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որպեսզի թուլացնենք լարվածությունը այդ երկու երկրների միջև և աշխատենք թուլացնելու ցանկացած ավելի լայն լարվածություն, որը կարող է առաջանալ»,- ասել է Փրայսը: Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի զորավարժություններն սկսվել են հոկտեմբերի 17-ին առավոտյան Արաքս գետի շրջանում, Արեւելյան Ադրբեջան եւ Արդեբիլ նահանգների հյուսիսում։ 
11:12 - 25 հոկտեմբերի, 2022
Զուրաբիշվիլի-Ալիև հանդիպում չի կայացել. պարզվում է՝ Վրաստանի նախագահը տեղեկացված չի եղել Ալիևի այցի մասին
 |armtimes.com|

Զուրաբիշվիլի-Ալիև հանդիպում չի կայացել. պարզվում է՝ Վրաստանի նախագահը տեղեկացված չի եղել Ալիևի այցի մասին |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի վերաբերյալ և նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։ Հենց այդ պատճառով էլ երկու երկրների նախագահների հանդիպում տեղի չի ունեցել:   Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Խնդրի կարևորությունից ելնելով՝ Վրաստանի նախագահի աշխատակազմը նպատակահարմար է համարում հանրությանը տեղեկացնել, որ նախագահը տեղեկացված չի եղել մեր հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։  Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր կատարած այցի ընթացքում, չկարողացավ կայանալ։ Վրաստանի նախագահը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ու ցանկությունը մոտ ապագայում պաշտոնական այցով հյուրընկալելու Ադրբեջանի Հանրապետության նախագահին»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ աշխատանքային այցով ժամանել էր Վրաստան։ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում տեղի էր ունեցել Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը, նրան դիմավորել էր Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։ Ադրբեջանի նախագահը հանդիպում էր ունեցել Վրաստանի վարչապետի հետ։   Լուսանկարը՝ արխիվային
10:39 - 25 հոկտեմբերի, 2022
Շարունակելու ենք աջակցել խաղաղության քաղաքականությանը. Իրակլի Ղարիբաշվիլի

 |armenpress.am|

Շարունակելու ենք աջակցել խաղաղության քաղաքականությանը. Իրակլի Ղարիբաշվիլի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման խաղաղ գործընթացին: Վրաստանի վարչապետն այս մասին ասել է Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո: «Մենք քննարկել ենք տարածաշրջանում առկա իրավիճակը, անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը: Դա, իհարկե, մեզ հույս է ներշնչում: Վրաստանը, ես և մեր կառավարությունը հայտարարում ենք, որ ամբողջությամբ պատրաստ ենք շարունակել խաղաղության քաղաքականությունը, որը մենք միասին ենք սկսել: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղ հարևանության նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի: Հակառակը՝ այն կօգնի, և ես հավատում եմ, որ միասին մենք շատ կարևոր գործեր կանենք»,- ասել է Ղարիբաշվիլին:
16:48 - 24 հոկտեմբերի, 2022
Եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ կլինենք այս ձևաչափը սկսել թեկուզ այսօր. Ալիևը՝ Հայաստան- Ադրբեջան-Վրաստան խորհրդակցությունների մասին
 |tert.am|

Եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ կլինենք այս ձևաչափը սկսել թեկուզ այսօր. Ալիևը՝ Հայաստան- Ադրբեջան-Վրաստան խորհրդակցությունների մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ ասել է, որ հնարավորություն կա խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև, գրում է minval.az-ը:«Ղարաբաղյան պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել: Ես Վրաստանի վարչապետին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին և կարծում ենք, որ այս հակամարտության լուծումը պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Մենք Հայաստանի հետ արդեն կիսվել ենք հինգ հիմնարար սկզբունքներով, և հուսով ենք, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի, խաղաղ բանակցություններ կսկսի և խաղաղության պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ։ Եթե դա տեղի ունենա, Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի և համագործակցության նոր հնարավորություններ կհայտնվեն։Այսօր մենք նաև հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև, եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք պատրաստ կլինենք սկսել այս ձևաչափը թեկուզ այսօր»,- ասել է Ալիևը:
15:48 - 24 հոկտեմբերի, 2022