Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրը և ինքնիշխանությունն անքննելի են. կան կարմիր գծեր. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրը և ինքնիշխանությունն անքննելի են. կան կարմիր գծեր. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Հաշվի առնելով, թե ով է խաղաղության պայմանագրի հակառակ կողմը, մինչև այդ պայմանագիրը չկնքվի, ես անձամբ որևէ հույս չեմ ունենալու: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Նրանց գործողություններն իմ մոտ վստահության բացակայություն են ձևավորել: Տեսնում եք, որ ներգրավված են միջազգային գործընկերները, մասնավորապես ՀՀ վարչապետը երեկ նշեց, որ հանդիպում է լինելու Մակրոնի մասնակցությամբ, ինչպես նաև տեսաք, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ սեպտեմբերի 13-ի փոքր պատերազմի ժամանակահատվածում գերեվարվածները վերադարձան: Մշտապես քննարկվում է, թե Ադրբեջանն ինչ-որ զիջումների դիմաց է համաձայնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, տարբեր փաստաթղթեր ու սկզբունքներ են վկայակոչվում: Իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն ասում են, որ ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլոմետրը և ինքնիշխանությունն անքննելի են: Կան կարմիր գծեր»,- ասաց նա: Սիմոնյանը շեշտեց, որ Արցախի կարգավիճակից հետ կանգնելու խնդիր չի եղել: «Խոսքը եղել է իրավունքների մասին: Փորձում ենք Արցախին վերադարձնել խոսակցության սեղանին, որպեսզի այլ հարց չլինի, որ Հայաստանից մի կարծիք հնչի, Արցախի ԱԺ-ից՝ մեկ այլ կարծիք»,- ասաց Սիմոնյանը:
15:15 - 06 հոկտեմբերի, 2022
Հպարտանում և գնահատում ենք ձեր աշխատանքը, խոնարհվում բազմաչարչար վաստակի առաջ․ Ալեն Սիմոնյան

Հպարտանում և գնահատում ենք ձեր աշխատանքը, խոնարհվում բազմաչարչար վաստակի առաջ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում նշված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի իր ուսուցիչը, ում խորհուրդները երբեք չեն հնանում, իսկ փոխանցած գիտելիքը միշտ ճիշտ պահին է պետք գալիս: Հայտնի խոսք է, որ հնարավոր պատերազմները կանխում կամ հաղթում են՝ դպրոցում ստացած գիտելիքների և ուսուցիչների խորիմաստ շրջահայացության ու կյանքի մարտահրավերներին պատրաստ սերունդներ կրթելու ունակության շնորհիվ: Մաղթում եմ, որ երբեք բացառիկ հեղինակության տիտղոսը չզիջեք, չթուլանաք ու շարունակեք ծնողական ջերմությամբ սիրել տալ ուսումը: Անվիճելի է, որ ձեզ է վստահված սերունդների միջև դեսպանի ու թարգմանչի դերը, դուք կարողանում եք երեխային դարձնել աշակերտ ու հետո՝ քաղաքացի: Հպարտանում և գնահատում ենք ձեր աշխատանքը, խոնարհվում բազմաչարչար վաստակի առաջ»:
11:40 - 05 հոկտեմբերի, 2022
Այո, խնդիր կա, բայց մենք պետք է երկար մտածենք, թե հետո ինչ ենք անելու. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
 |news.am|

Այո, խնդիր կա, բայց մենք պետք է երկար մտածենք, թե հետո ինչ ենք անելու. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին |news.am|

news.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա, անպայման քննարկելու է Ռուսաստանի ու Հայաստանի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերը: «Քննարկելու եմ եւ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը, եւ Հայաստան-Ռուսաստան փոխօգնության պայմանագրի հետ կապված  հարցերը, որով Հայաստանը դիմել է եւ մինչ օրս պատասխան չունենք, նույնիսկ «չէ» պատասխանը չունենք»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Կարո՞ղ է եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը» հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց. «Գիտեք ինչ, եկեք այդ հարցին ես չպատասխանեմ, որովհետեւ շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն, ընդհանրապես,  որոշում կայացնի՝ դուրս գալ Հայաստանից: Որովհետեւ այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ նույն կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք: Բայց միաժամանակ սա խաղուպար չէ, որ մենք արագ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե հետո ինչ ենք անելու եւ դրան ինչ է հետեւելու: Բայց այն, որ այո, խնդիր կա, միանշանակ է: Այդ  մասին ես խոսելու եմ եւ պնդելու եմ իմ հայտարարությունները, որոնք արել եմ Հանրային հեռուստատեսության եթերում»:
15:01 - 04 հոկտեմբերի, 2022
Իմ ռուս գործընկերների հետ նման խոսակցության ականատես չեմ եղել․ Ալեն Սիմոնյանը՝ այն մասին, թե ՌԴ-ն ուզում է Հայաստանը դարձնել միութենական պետության մաս |tert.am|

Իմ ռուս գործընկերների հետ նման խոսակցության ականատես չեմ եղել․ Ալեն Սիմոնյանը՝ այն մասին, թե ՌԴ-ն ուզում է Հայաստանը դարձնել միութենական պետության մաս |tert.am|

tert.am: Արցախի վերաբերյալ բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս՝ նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանություններին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Խոսելով խաղաղության պայմանագրի և քննարկվող ստորագրվելիք փաստաթղթի մասին, Սիմոնյանը ասաց, որ չկա փաստաթղթի որևէ օրինակ։ «ՀՀ-ն երբևէ տարածքային պահանջներ չի ունեցել իր հարևան երկրներից, Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991թ-ից, տարածքային պահանջի մասին երբևէ խոսք չի գնացել, խոսքը միշտ եղել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին և չեմ կարծում Արցախ բառը պետք է լինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ»,- ասաց Սիմոնյանը։ ԱԺ նախագահը նաև նշեց, որ պատրաստ են կնքել այդ պայմանագիրը՝ միջազգային նորմերին համապատասխան։ Հարցին՝ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին միութենական պետության մեջ մտնելու պահանջ կամ առաջարկ եղե՞լ է, Սիմոնյանը ասաց․ «Ես իմ ռուս գործընկերների հետ նման խոսակցության ականատես չեմ եղել, նման խոսակցություն չկա և ինձ համար չի էլ կարող լիել, ՀՀ-ի անկախությունը և ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն»,- ասաց Սիմոնյանը՝ բացառելով, որ նման առաջարկի դեպքում ինքը տեղեկություն չունենար։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում լույս տեսած հավաստի հեղինակի հրապարակումներին ՝ (https://infocom.am/hy/article/89606), (https://infocom.am/hy/article/89661) Սիմոնյանն ասաց․ «Չգիտեմ լրագրողի նպատակը որն է եղել դա գրելու, բայց այն, ինչ գրվում է մի լրատվամիջոցում, որը կարելի է կապել գործող իշխանությունների հետ, չի կարելի վերագրել իշխանությունների ցանկություններին»։ Ճշտող հարցին՝ հավաստի համարում է  այդ աղբյուրը, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Ոչ, չեմ համարում, ես նման ինֆորմացիա չունեմ և չեմ համարում, որ նման բան Հայաստանում պետք է քննարկենք, ինձ համար ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը անքննելի են։ Զանգե՛ք «Հայկական ժամանակ» ճշտեք, ես ասում եմ չկա որևից է նախապայման»։
14:09 - 04 հոկտեմբերի, 2022
Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան

 |armenpress.am|

Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է Ռուսաստան առաջիկա այցի ընթացքում քննարկել նաև ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանն առ այն, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից և լրագրողի հարցին, թե դա արդյոք Ռուսաստանի մասի՞ն է, Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել, որ վարչապետի այդ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, նման ինֆորմացիայի չի տիրապետում: «Կարծում եմ՝ եթե նման բան կա, դա, միգուցե, կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով»: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իր՝ ՌԴ առաջիկա այցի ընթացքում քննարկելու է ՀԱՊԿ- ի հետ կապված հարցերը, Հայաստան-Ռուսաստան փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերը: «Դրանով Հայաստանը դիմել է, և մինչև օրս, եթե ես չեմ սխալվում, մենք պատասխան չունենք: Նույնիսկ «չէ» չունենք»,- ասաց նա: Անդրադառնալով հարցին՝ եկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը՝ Սիմոնյանը պատասխանեց. «Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից, որովհետև, եթե այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք: Բայց միևնույն ժամանակ սա խաղ ու պար չէ, որ մենք արագ ինչ-որ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե հետո ինչ ենք անելու, հետո ինչ է դրան հետևելու: Բայց, այն, որ խնդիր կա, միանշանակ, ես դրա մասին խոսելու եմ»,- ասաց նա:
13:29 - 04 հոկտեմբերի, 2022
Պետք է ստիպենք՝ ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այն չկա. Ալեն Սիմոնյան |tert.am|

Պետք է ստիպենք՝ ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այն չկա. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Պետք է ստիպենք ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այդ մեխանիզմը չկա: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը բախվել է այն խնդրին, որ ՀԱՊԿ անդամ պետություն լինելով՝ չկարողանանք որոշ պետություններից զենք գնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք զբաղվում ենք Ձեր նշած խնդրով, և ակնհայտ է, որ միայն մի տեղից զենքի մասով հույս չենք դնում, առավել ևս, որ հիմա պարզ պատճառներով խնդիրներ կան և Ձեր հնչեցրած մտահոգությունը մենք գիտենք և այդ տրամաբանության մեջ փորձում ենք կառուցել մեր անվտանգային համակարգը»։ Ազգային ժողովի նախագահը ավելացրեց․ «Մենք որևիցե ձևով չենք զսպելու մեզ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու հարցում։ Անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, մեզ համար գերագույն նպատակ է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
18:54 - 30 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման հարցը

Ալեն Սիմոնյանը Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական դիրքորոշումը` ադրբեջանական ագրեսիայի դատապարտման, Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու նախաձեռնության հարցերում: Նա շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին ադրբեջանական ագրեսիայից հետո համերաշխության այցի համար: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման հարցը: Կողմերը համակարծիք են եղել, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ: «Ակնկալում ենք, որ մեր ֆրանսիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու, Արցախի` ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման դադարեցման ուղղությամբ»,- անդրադառնալով հետպատերազմյան Արցախին` հանդիպումը եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:
13:22 - 27 սեպտեմբերի, 2022
ԱԺ նախագահը կարգապահական տույժ է կիրառել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ

ԱԺ նախագահը կարգապահական տույժ է կիրառել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ կարգապահական տույժ է կիրառել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ․  «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի  223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով՝ կարգադրում եմ. 1. Աշխատանքային  պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻ նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»,- նշված է որոշման մեջ։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի մամուլի ասուլիսի ժամանակ թարգմանության ընթացքում տեխնիկական խնդիրներ առաջացան։ Ենթադրաբար կարգապահական տույժը կիրառվել է այս դեպքերի առնչությամբ։  
18:15 - 23 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին

  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Մարտինեսին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ: Շնորհավորելով Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր կապերի, այլեւ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության հիմնարար արժեքների վրա: Հանդիպմանը զրուցակիցները փաստել են երկկողմ փոխգործակցության ակտիվացման եւ փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների սահմանման կարեւորությունը: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու՝ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ: Կողմերն անդրադարձել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիային եւ փխրուն հրադադարին: ՀՀ ԱԺ նախագահը կոչ է արել բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Իսպանիային, խստորեն եւ ուղիղ դատապարտել ադրբեջանական ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի կոպտագույն խախտումները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իսպանիայի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի կենդանի եւ դինամիկ ժողովրդավարությունը լավ օրինակ է, ինչն էլ դրվելու է հետագա նախագծերի առանցքում: 
12:07 - 23 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է պատվիրակության ղեկավարին ջերմ ողջույններ փոխանցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյոյին եւ Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզին: Նա ընդգծել է, որ մեր երկիրը կարեւորում է Բելգիայի հետ բարձր մակարդակի շփումները: Այս համատեքստում առանցքային է համարվել բարեկամական խմբերի ձեւաչափերով համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը համագործակցության լավագույն օրինակ է համարել Դեմեսմեկերի կողմից այս տարվա հուլիսի 2-6-ը Բիրմինգհեմում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին հայկական կողմի ներկայացրած բանաձեւի նախագծում առաջարկած լրացումներին միանալը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի անվտանգությանը եւ Արցախի հայ բնակչության իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր: «Մենք ակնկալում ենք, որ մեր բելգիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա վստահություն է հայտնել, որ ինչպես 2020 թ. պատերազմի դեպքում, այնպես էլ հիմա, բելգիացի գործընկերները ձայն կբարձրացնեն՝ դատապարտելու Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան: 
12:13 - 22 սեպտեմբերի, 2022
Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները և անկախ Հայաստանում ծնվածներն անցել և անցնում ենք բազում փորձությունների միջով․ Ալեն Սիմոնյան

Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները և անկախ Հայաստանում ծնվածներն անցել և անցնում ենք բազում փորձությունների միջով․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության միասնական երազանքի կատարման օրն է: Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները եւ անկախ Հայաստանում ծնվածներն անցել եւ անցնում ենք բազում փորձությունների միջով: Երախտիքի եւ շնորհակալության խոսքեր ենք հղում անկախության գաղափարին անմնացորդ հավատարիմ, բազում զրկանքներ եւ մարտահրավերներ կրած մեր եղբայրներին եւ քույրերին: Հարգանք եւ խոնարհում 31 տարվա ընթացքում հայրենիքի, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը չխնայած քաջերին: Մեր հայրենիքի համար այս օրերին, երբ ծանր կորուստներ ենք կրել, կարեւոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու եւ արարելու հանուն անկախության, հանուն ապագայի: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության, մեր վերագտած պետականության օրվա առթիվ»:
10:51 - 21 սեպտեմբերի, 2022
Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը դեմ ենք լինելու․  Ջեքի Սփիեր

Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը դեմ ենք լինելու․ Ջեքի Սփիեր

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էին Ծիծառնակաբերդ, իսկ դրանից հետո ունեցել էին հանդիպում, որի ընթացքում քննարկվել էր տարածաշրջանում տիրող իրավիճակը։  Նրանք հանդես եկան նաև համատեղ ասուլիսով, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ՀՀ ԱԺ նախագահին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին։  «Հանրային հեռուստաընկերության» այն հարցին, թե ինչպիսի՞ն է  պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Ադրբեջանի նպատակի մասին, որը Հայաստանի տարածքով միջանցք ստանալն է, Փելոսին պատասխանեց․ «Ինչպես տեսաք՝ ԱՄՆ-ի անմիջական արձագանքն այն էր՝ դադարեցնել բռնությունները եւ հրադադար հաստատել, եւ մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել [ագրեսիան](.խմբ), մենք ընդունել ենք»։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ  Ջեքի Սփիերն էլ իր հերթին շեշտեց, որ  շարունակելու են աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ դեմ են լինելու Հայաստանի սահմանների որեւէ փոփոխության։ «Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակը բոլորս ենք՝ այստեղ ներկաներս, մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, եւ ես հուսով ենք, որ մենք առաջ կշարժվենք այդ բանաձեւով»,- ասաց նա։ Ալեն Սիմոնյանին նույնպես հարց ուղղվեց, թե  վերջին իրադարձությունների համատեքստում ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ-ն ԱՄՆ-ից։ ՀՀ ԱԺ խոսնակը նշեց, որ Հայաստանը սպասում է ժողովրդավարության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ աջակցություն՝ բոլոր ու հնարավոր ուղղություններով։ «Եւս մեկ անգամ ուզում եմ խնդրել եւ հորդորել՝ դուրս բերել խոսակցության միջից միջանցք արտահայտությունը։ ՀՀ ստորագրած կամ քննարկած փաստաթղթերի մեջ կա մի միջանցք ւե դա Լաչինի միջանցքն է։ Մնացած բոլոր հիշատակումները դրանք կամ սակարկումներ են կամ թյուրըմբռնում այն քննարկումներին, որոնք կան, եւ չեմ կարծում, որ ճիշտ է՝ մենք այդ քննարկումներին ուժ տանք», - հավելեց Սիմոնյանը։    
14:26 - 18 սեպտեմբերի, 2022