Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև |armenpress.am|

Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Ղրիմը հետ նվաճելու Ուկրաինայի փորձը հիմք կդառնա ցանկացած զենքի, այդ թվում՝ միջուկային դոկտրինայով նախատեսված զենքի կիրառման համար: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Եթե խոսենք ինչ-որ լուրջ հարձակումների մասին, որոնք կապված են Ղրիմը հետ գրավելու փորձի հետ, ապա միանգամայն ակնհայտ է, որ դա հիմք է պաշտպանության բոլոր միջոցների կիրառման համար, ներառյալ՝ միջուկային զսպման հիմնական դոկտրինայի հիմունքներով նախատեսվածները, երբ Ռուսաստանի դեմ ցանկացած տեսակի զենքի օգտագործումը սպառնում է հենց պետության գոյությանը», - ասել է Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Նա հստակեցրել Է, որ «պետության մի մասը պոկելու փորձը նշանակում է, որ դա ոտնձգություն է հենց պետության գոյության դեմ»։ «Ուստի հետևություններ արեք ինքներդ. այստեղ միանգամայն ակնհայտորեն հիմքեր կան ցանկացած զենքի կիրառման համար: Բացարձակապես ցանկացած», - ասել Է Անվտանգության խորհրդի փոխնախագահը՝ հույս հայտնելով, որ դա հասկանում են օվկիանոսից այն կողմ ՌԴ-ի բոլոր «բարեկամները: Ըստ որում, Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինայի հայտարարությունները Ղրիմը «վերադարձնելու» մասին շատ բանով քարոզչություն են։ «Զանազան հայտարարությունները Ղրիմը կամ ևս ինչ-որ բան վերադարձնելու մասին… հասկանում եք, քարոզչություն է, դրան պետք է այդպես Էլ վերաբերվել, և պատերազմի ժամանակ դա միշտ կա», - նշել Է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
15:56 - 24 մարտի, 2023
Սլովակիան Ուկրաինային է փոխանցել МиГ-29 տեսակի 4 կործանիչ |hetq.am|

Սլովակիան Ուկրաինային է փոխանցել МиГ-29 տեսակի 4 կործանիչ |hetq.am|

hetq.am: Սլովակիան Ուկրաինային է փոխանցել МиГ-29 տեսակի առաջին 4 կործանիչը։ Այդ մասին հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը։ «Առաջին չորս МиГ-29 տեսակի կործանիչները հաջողությամբ փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերին և արդեն լքել են Սլովակիայի Հանրապետության տարածքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նադը։ Փոխադրումն իրականացվել է ուկրաինացի օդաչուների կողմից՝ Սլովակիայի ռազմաօդային ուժերի հետ համաձայնությամբ։ Նադը նշել է, որ Սլովակիան գտնվում է ճիշտ կողմի վրա, իսկ այդ ժեստով երկիրն իր անունը գրել է ժամանակակից համաշխարհային պատմության մեջ։ «Մենք ճիշտ ենք գործում, որովհետև հենց Ռուսաստանն է ներխուժել Ուկրաինա, հենց Ռուսաստանն է գտնվում ուկրաինական տարածքում, և հենց Ռուսաստանը, հանելով իր զորքերը, անմիջապես կդադարեցնի պատերազմը»,- հայտարարել է սլովակ քաղաքական գործիչը։ Հիշեցնենք, որ Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը մարտի 9-ին հայտնել էր, որ այդ երկիրը, Լեհաստանի հետ համատեղ, պաշտոնապես համաձայն է Ուկրաինա ուղարկել «ավելորդ» МиГ-29 ինքնաթիռները։ Ընդհանուր առմամբ, Լեհաստանը Կիևին պատրաստվում է փոխանցել մինչև 10 նմանատիպ ինքնաթիռ։ Մարտի 17-ին Սլովակիայի կառավարությունը հաստատել էր Ուկրաինային МиГ-29 տեսակի 13 կործանիչի փոխանցման որոշումը։ 
11:33 - 24 մարտի, 2023
Ճապոնիան 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն կտրամադրի Կիևին․ կայացել է Ճապոնիայի վարչապետի ու Զելենսկիի հանդիպումը

Ճապոնիան 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն կտրամադրի Կիևին․ կայացել է Ճապոնիայի վարչապետի ու Զելենսկիի հանդիպումը

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան չհայտարարված այցող մեկնել է Կիև G7 գագաթնաժողովին ընդառաջ, որը հյուրընկալելու է Տոկիոն մայիսին։ Նշենք, որ Կիշիդայի այս այցը տեղի է ունենում Չինաստանի նախագահի՝ Ռուսաստան կատարած այցի ֆոնին։  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ Կիշիդան հայտարարել է, որ Զելենսկիին հրավիրել է մասնակցելու Հիրոսիմայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին՝ միաժամանակ խոստանալով 30 միլիոն դոլարի ոչ մահաբեր սարքավորումներ մատակարարել Ուկրաինային ՆԱՏՕ-ի հիմնադրամի միջոցով։ Այս մասին գրում է ճապոնական Kyodo-ն։ Nikkei թերթի փոխանցմամբ Ճապոնիայի վարչապետը Կիևին խոստացել է 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն էներգետիկ ոլորտում։ Համատեղ հայտարարության մեջ Կիշիդան ու Զելենսկին խոստացել են անպատիժ չթողնել ռուսական ներխուժման ժամանակ իրականացված «ռազմական հանցագործություններն ու վայրագությունները»։ Նրանք նաև հաստատել են իրենց «անսասան համերաշխությունը» և պահանջել են Մոսկվայից «անհապաղ և առանց նախապայմանների» հետ քաշել զորքերը Ուկրաինայից։ Կիև այցից հետո Կիշիդան մեկնել է նաև Բուչա քաղաք, որտեղ, հիշեցնենք, բազմաթիվ քաղաքացիական դիեր էին հայտնաբերվել, երբ ռուսական զորքերը լքել էին քաղաքը, ու այն կրկին անցել էր ուկրաինական կողմի վերահսկողության ներքո։ Բուչայում Ճապոնիայի վարչապետը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել՝ աջակցելու Ուկրաինային խաղաղությունը վերականգնելու հարցում»։ Ճապոնիան ֆինանսական աջակցություն է առաջարկել Ուկրաինային, ինչպես նաև մարդասիրական և բժշկական պարագաների, պաշտպանական սարքավորումների մատակարարում, ինչպիսիք են զրահաբաճկոնները և սաղավարտները: Սակայն Տոկիոն զենք չի մատակարարել Ուկրաինային, քանի որ Ճապոնիայի հետպատերազմյան պացիֆիստական Սահմանադրությունը փաստացի արգելում է Ինքնապաշտպանության ուժերին ռազմական սպառազինություն տրամադրել օտար ուժերի։ Կիշիդան պատրաստակամություն է հայտնել աջակցելու հակամարտությամբ ավերված Ուկրաինայի վերականգնմանը։ Երկու ղեկավարները հաստատել են, որ միասին աշխատելու են օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային կարգը պահպանելու համար՝ միևնույն ժամանակ համաձայնելով, որ իրենք դեմ են ստատուս քվոն միակողմանիորեն փոխելու Ռուսաստանի փորձին: Սպասվում է, որ Ուկրաինայի հետ կապված հարցերը կդառնան Հիրոսիմայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի օրակարգային հիմնական կետը, քանի որ Չինաստանը ճգնաժամը լուծելու համար երկխոսության կոչ է արել։ Չինաստանի ԱԳՆ խոսնակը երեքշաբթի օրը քննադատել է Կիշիդային՝ ասելով, որ միջազգային հանրությունը պետք է արագացնի խաղաղության բանակցություններն ու պայմաններ ստեղծի Ուկրաինայի կոնֆլիկտի քաղաքական կարգավորման համար։ Նա նշել է, որ Ճապոնիան «պետք է աջակցի իրադրությունը դեէսկալացնելուն հակառակն անելու փոխարեն»։ Ճապոնիայի վարչապետը խոստացել է G7 գագաթնաժողովին ներկայացնել առանց միջուկային զենքի աշխարհի իր տեսլականը այն վախերի ֆոնին, որ Ռուսաստանը կարող է ընթացող պատերազմում կիրառել այն։ Ճապոնիայի ու Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են, քանի որ Տոկիոն միացել է «Մեծ յոթնյակի» երկրներին ու տնտեսական պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ։
13:50 - 22 մարտի, 2023
Ուկրաինական ծովային անօդաչուները հարձակվել են Սևաստոպոլի վրա
 |hetq.am|

Ուկրաինական ծովային անօդաչուները հարձակվել են Սևաստոպոլի վրա |hetq.am|

hetq.am: Մարտի 22-ի առավոտյան Ռուսաստանի զինված ուժերի Սևծովյան նավատորմը Սևաստոպոլի հատվածում ենթարկվել է ուկրաինական ծովային անօդաչուների հարձակմանը։ Այդ մասին հայտարարել է դաշնային նշանակության այդ քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։  «Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ոչնչացվել է երեք օբյեկտ։ Նրանք փորձում էին ներթափանցել ծովածոց։ Մեր ծովայինները դրանց ուղղությամբ կրակ են արձակել հրաձգային զենքից։ Օդային թիրախների ուղղությամբ աշխատել է նաև ՀՕՊ-ը», - իր տելեգրամյան ալիքում գրել է Ռազվոժաևը։ Վերջինիս տվյալներով՝ հարձակման հետևանքով ռազմանավերը չեն տուժել, սակայն որոշ կառույցների ապակիներ կոտրվել են՝ խոցված անօդաչուների պայթյունների հետևանքով։ Ըստ Ռազվոժաևի տուժածներ չկան։ Ավելի վաղ, սոցիալական ցանցերում տեղացիները հայտնել էին Սևաստոպոլում պայթյունների ձայների մասին։ Իր տելեգրամյան ալիքում քաղաքի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վարչությունը չորեքշաբթի առավոտյան հայտնել էր, որ Սևաստոպոլում կանգնեցվել է ծովային ուղևորափոխադրումների շարժը։
12:52 - 22 մարտի, 2023
«Պեկինը ուկրաինական ճգնաժամում անաչառ դիրքորոշում ունի»․ ավարտվել է Չինաստանի նախագահի այցը Մոսկվա

«Պեկինը ուկրաինական ճգնաժամում անաչառ դիրքորոշում ունի»․ ավարտվել է Չինաստանի նախագահի այցը Մոսկվա

Չինաստանի նախագահի՝ Ռուսաստան կատարած պետական այցի արդյունքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Սա Սի Ծինփինի առաջին պաշտոնական այցն է Չինաստանի ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Ռուսասատանի նախագահի համար սա առաջին հանդիպումն է այլ երկրի ղեկավարի հետ Հաագայի դատարանի՝ իրեն ձերբակալելու օրդերից հետո։ Այցի ընթացքում Ծինփինը Պուտինին հրավիրել է Չինաստանը «իր համար հարմար ժամանակ այս տարվա ընթացքում»։ Washington Post-ը այս հրավերը անվանել է Ռուսաստանին «աջակցության դրսևորում»։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մեկնաբանելով Սի Ծինփինի այցը Մոսկվա, մեղադրել էր Չինաստանի նախագահին Պուտինի համար «դիվանագիտական ծածկոց» ապահովելու համար, որ Ռուսաստանը այնպիսի հանցագործություններ իրականացնի, որոնց փաստով էլ Միջազգային քրեական դատարանը հրապարակել է ձերբակալման օրդերը։ Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հիշեցրել է Չինաստանի ներկայացրած խաղաղության պլանի մասին, որը իր խոսքով կարող է հիմք լինել կարգավորման համար, «երբ դրան պատրաստ լինեն Ուկրաինան ու Արևմուտքը»։ Ինքը Սի Ծինփինը հերթական անգամ հայտնել է, որ Պեկինը առաջնորդվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և «ուկրաինական ճգնաժամում» անաչառ դիրքորոշում ունի ու հանդես է գալիս հանուն խաղաղության և երկխոսության։ Կրեմլում տեղի ունեցած բանակցություններից հետո, որոնք տևել են 3 ժամ, հայտնի է դարձել, որ ղեկավարները ստորագրել են 14 փաստաթուղթ և երկու համատեղ հայտարարություն։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ավելացնել բնական գազի և նավթի մատակարարումները Չինաստան։ Նրա խոսքով կողմերը նաև քննարկել են «Սիբիրյան գազ-2» գաղատարի նախագիծը։ Բացի այդ՝ Պուտինը ասել է Ռուսաստանից Չինաստան մսի ու հացահատիկի արտահանման զգալի աճի հնարավորությունների մասին։ Չինաստանի նախագահի այցը Մոսկվա ավարտվել է։ Նա այսօր վերադարձել է Պեկին։
11:23 - 22 մարտի, 2023
Ճապոնիայի վարչապետը Կիևում է |tert.am|

Ճապոնիայի վարչապետը Կիևում է |tert.am|

tert.am: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան այցով ժամանել է Կիև։ Ճապոնական NHK հեռուստաալիքը կադրեր է տարածել երկաթուղային կայարանից, որտեղ Ճապոնիայի կառավարության ղեկավարին դիմավորել են, մասնավորապես, Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Էմինե Ջապարովան և Ուկրաինայում Ճապոնիայի դեսպան Կունինորի Մացուդան, գրում է kommersant.ru-ն: Ֆումիո Կիշիդայի Ուկրաինա այցի մասին նախկինում պաշտոնապես չէր հաղորդվել։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Կիշիդան Ուկրաինա այցելելու հրավեր է ստացել նախագահ Վլադիմիր Զելենսկիից՝ հունվարին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Սպասվում է, որ այսօր՝ մարտի 21-ին, Ուկրաինայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը հանդիպում կունենան և կքննարկեն ենթակառուցվածքների վերականգնման հարցում Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Սա Կիշիդայի առաջին այցն է Ուկրաինա՝ ռուսական ռազմական գործողության սկզբից ի վեր։ Այն տեղի է ունենում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի՝ Ռուսաստան կատարած այցի ֆոնին։
15:32 - 21 մարտի, 2023
ԱԹՍ-ների հարձակում կամ պայթյուն Ջանկոյում. ռուսական և ուկրաինական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ղրիմում տեղի ունեցածը |armenpress.am|

ԱԹՍ-ների հարձակում կամ պայթյուն Ջանկոյում. ռուսական և ուկրաինական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ղրիմում տեղի ունեցածը |armenpress.am|

armenpress.am: Ղրիմի Ջանկոյ քաղաքում տեղային մակարդակի արտակարգ դրություն է մտցվել:  Քաղաքային վարչակազմի ղեկավար Իգոր Իվինը հայտնել է, որ քաղաքում մարտի 20-ի երեկոյան անօդաչու թռչող սարքեր են խոցվել, մեկ մարդ վիրավորվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նաև վնասվել են էլեկտրացանցերի մի քանի օբյեկտներ: Իվինը հայտնել է, որ Ջանկոյի երկու փողոցներում հայտնաբերվել են ԱԹՍ-ների բեկորներ: Ռուսաստանի Քննչական կոմիտեն իր հերթին հայտնել է, որ հետաքննում է դեպքի հանգամանքները։ «Նախնական տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են տնային տնտեսություն և խանութ, մեկ մարդ վիրավորվել է: Բոլոր խոցված անօդաչուների թիրախը եղել են քաղաքացիական օբյեկտները», - ասվում է Քննչական կոմիտեի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում: Իսկ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «ժամանակավորապես բռնակցված Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացել են ռուսական «Կալիբր ՆԿ» թևավոր հրթիռներ, երբ դրանք տեղափոխվում էին երկաթուղով: Միևնույն ժամանակ, Կիևը չի հաստատում և չի հերքում իր մասնակցությունը ենթադրյալ հարվածին:
13:06 - 21 մարտի, 2023
Բարդ խնդիրները պարզ լուծումներ չունեն. Սի Ծինփինը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին |factor.am|

Բարդ խնդիրները պարզ լուծումներ չունեն. Սի Ծինփինը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին |factor.am|

factor.am: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Մոսկվա այցի նախօրեին հոդված է գրել ռուսական լրատվամիջոցների համար, որտեղ խոսել է ռուս-չինական հարաբերությունների մասին և առանձին անդրադարձել Ուկրաինայում պատերազմին։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նա հիշեցրել է նաև հակամարտության կարգավորման՝ 12 կետից բաղկացած իր ծրագիրը, որը հրապարակվել էր Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցի օրը։ Արևմուտքում այս ծրագրի նպատակներն անիրատեսական էին անվանել։ «Բարդ խնդիրները պարզ լուծումներ չունեն։ Մենք համոզված ենք, որ ուկրաինական ճգնաժամից ռացիոնալ ելքն ու կայուն խաղաղության և համընդհանուր անվտանգության ճանապարհ աշխարհում կգտնվի, եթե բոլորն առաջնորդվեն ընդհանուր, համալիր, համատեղ ու կայուն անվտանգության հայեցակարգով, շարունակեն երկխոսությունն ու խորհրդակցությունները իրավահավասար, խելամիտ և պրագմատիկ ձևով»,- գրել է Չինաստանի ղեկավարն իր հոդվածում։ Շարունակությունը՝ factor.am-ում
13:52 - 20 մարտի, 2023
Հանդես ենք գալիս ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի, այլ ոչ թե «ոսկե միլիարդի» կարիքները սպասարկող որոշակի «կանոնների» վրա. Պուտինը հոդված է գրել |tert.am|

Հանդես ենք գալիս ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի, այլ ոչ թե «ոսկե միլիարդի» կարիքները սպասարկող որոշակի «կանոնների» վրա. Պուտինը հոդված է գրել |tert.am|

tert.am: Չինական «Ժենմին ժիբաո» («Ժողովրդական օրաթերթ») թերթը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:Դրանում Պուտինը կրկին հանդես է եկել «ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման» օգտին և հավաստիացրել է «ուկրաինական ճգնաժամի» քաղաքական և դիվանագիտական կարգավորման հարցում պատրաստակամությունը՝ «հաշվի առնելով գերակշռող աշխարհաքաղաքական իրողությունները»։Ռուսաստանում Սի Ծինփինի հետ հանդիպումից սպասելիքների մասինՌուսաստանում Սի Ծինփինի հետ հանդիպումից իր սպասելիքների մասով ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը «մեծ սպասումներ» է կապում Չինաստանի ղեկավարի այցի հետ։«Սա նաև ինձ համար հիանալի հնարավորություն է տեսնելու հին լավ ընկերոջս, որի հետ մենք ամենաջերմ հարաբերություններն ունենք»,- ասվում է հոդվածում։ Ըստ Պուտինի՝ «երկու երկրների հարաբերությունները իրենց ամբողջ պատմության ընթացքում հասել են ամենաբարձր մակարդակին և շարունակում են ամրապնդվել»։Աշխարհաքաղաքականության մասինՌուսաստանի Դաշնությունը, Չինաստանը և դաշնակիցները հանդես են գալիս «ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին, որը հիմնված է միջազգային իրավունքի, այլ ոչ թե որոշակի «կանոնների» վրա, որոնք սպասարկում են «ոսկե միլիարդի» կարիքները»: Չինաստանի գլոբալ անվտանգության նախաձեռնությունը Պուտինը համարում է ռուսական մոտեցումներին համահունչ։Արևմուտքի հետ հարաբերությունների մասին«Հավաքական Արևմուտքն» ավելի ու ավելի հուսահատորեն կառչում է արխայիկ դոգմաներից, իր վերացող գերակայությունից՝ վտանգի տակ դնելով ամբողջ պետությունների և ժողովուրդների ճակատագիրը»,- ասվում է հոդվածում։ Պուտինը կարծում է, որ ԱՄՆ քաղաքականությունը՝ «կրկնակի զսպելու Ռուսաստանին և Չինաստանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր չեն ենթարկվում ամերիկյան թելադրանքին, դառնում է ավելի սուր և ինքնավստահ»։  Նրա կարծիքով՝ ընթանում է «միջազգային անվտանգության և համագործակցության ճարտարապետության ապամոնտաժում»։ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է «անմիջական սպառնալիք», իսկ Չինաստանը՝ «ռազմավարական մրցակից»։Ուկրաինայի մասինՊուտինը երախտագիտություն է հայտնել ՉԺՀ-ին «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հավասարակշռված դիրքորոշման, դրանց նախապատմությունն ու իրական պատճառները հասկանալու համար»։ Նա ողջունել է Պեկինի պատրաստակամությունը՝ «կառուցողական դեր խաղալ ճգնաժամի կարգավորման գործում»: ՌԴ նախագահի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է «ուկրաինական ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը»։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ բանակցությունները դադարեցվել են 2022 թվականի ապրիլին «ոչ Ռուսաստանի կողմից»։  Շարունակությունը՝ tert.am-ում
11:15 - 20 մարտի, 2023
Զելենսկին պատմական է գնահատել Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարանի որոշումը |azatutyun.am|

Զելենսկին պատմական է գնահատել Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարանի որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային իր ավանդական ամենօրյա ուղերձում պատմական է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու միջազգային քրեական դատարանի որոշումը։ «Այդպիսի հանցավոր գործողություն հնարավոր չէր կատարել առանց ահաբեկիչ-երկրի գլխավոր ղեկավարության հրամանի։ Երեխաներին ընտանիքներից բաժանելը, հարազատների հետ կապվելու ցանկացած հնարավորությունից զրկելը, երեխաներին Ռուսաստանի տարածքում թաղելը, հեռավոր տարածաշրջաններով ցրելը՝ այս ամենը ակնհայտորեն ռուսական պետական քաղաքականություն է, պետական որոշում, պետական չարիք, սկսած այդ պետության առաջին պաշտոնատար անձից։ Ես երախտապարտ եմ դատախազ Քարիմ Խանի թիմին և միջազգային քրեական դատարանին և աշխարհում բոլորին, ովքեր օգնում են մեզ պայքարելու հանուն արդարության»,- ասել է Զելենսկին։
14:34 - 18 մարտի, 2023
ՌԴ նախագահը ռուսաստանցիների համար Ուկրաինայի քաղաքացիության դադարեցման մասին օրենք է ստորագրել |armenpress.am|

ՌԴ նախագահը ռուսաստանցիների համար Ուկրաինայի քաղաքացիության դադարեցման մասին օրենք է ստորագրել |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիների Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցված է համարվելու նրանց՝ ՌԴ Ներքին գործերի նախարարություն դիմելու օրվանից սկսած: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։ Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Լեոնիդ Կալաշնիկովը, Սերգեյ Կաբիշևը, Սերգեյ Լեոնովն ու Արտեմ Տուրովը: «Տվյալ մեխանիզմի գործնական կիրառումը պետք է ապահովի ՌԴ նման քաղաքացիների՝ պետական ​​և քաղաքային մարմիններում աշխատանքի անցնելու իրավունքները, կրթական կազմակերպություններում վերապատրաստումը, ինչպես նաև այլ հարցերի կարգավորումը, որոնց լուծման համար Ուկրաինայի քաղաքացիությունը սահմանափակող գործոն է»,- ասված է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի եզրակացության մեջ։  Օրենքի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացի չլինելու համար դիմում ներկայացնելու օրվանից սկսած Ռուսաստանի Դաշնության քաղաքացին պարտավոր է չձեռնարկել գործողություններ «կապված Ուկրաինայի քաղաքացիների իրավունքների իրացման և պարտականությունների կատարման հետ»: Այս պարտավորությունը չկատարելու դեպքում տրվում է եզրակացություն, ըստ որի՝ Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը համարվում է անվավեր։
14:22 - 18 մարտի, 2023
ՌԴ դեսպանատունն արձագանքել է Պուտինին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը
 |armenpress.am|

ՌԴ դեսպանատունն արձագանքել է Պուտինին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը Միջազգային քրեական դատարանի որոշումների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումն անհեթեթ է համարել: «ՌԻԱ Նովոստի»-ին փոխանցում է, որ այսպես է դեսպանատունը մեկնաբանել Սպիտակ տան ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք արդարացված են անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալության օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշումը։ «Անընդունելի արտահայտություններ անելով Ռուսաստանի ղեկավարի հասցեին՝ ամերիկյան իշխանությունները միտումնավոր լռում են Իրաքում, Հարավսլավիայում, Լիբիայում և Վիետնամում սեփական «վայրագությունների» մասին: Ավելին, փորձելով պաշտպանել իրենց քաղաքացիներին միջազգային հետապնդումներից՝ ԱՄՆ-ն նույնիսկ անթույլատերի միջոցների է դիմում. դատարանի ղեկավարության դեմ աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում», - նշել է դիվանագիտական ​​առաքելությունը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին, թեեւ նշել է, որ ԱՄՆ-ն միջազգայնորեն չի ճանաչում դատարանը։ Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել: Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։
13:16 - 18 մարտի, 2023