Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ ունենք 10 հաստատված աջակցման  միջոցառումներ, որոնցից 6-ն արդեն լիարժեք ուժի մեջ են։ «Երեկվա դրությամբ ամփոփեցինք արդեն ուժի մեջ իմպլեմենտացված միջոցառումների ընթացքը։ Միջոցառումներով հասանելի գումարների ընդհանուր չափը երեկվա դրությամբ կազմել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ։ Մենք համարում ենք, որ սա վատ արդյունք չէ, ըստ էության՝ սա երկու օրվա արդյունք է»,- նշեց նա։ Փոխվարչապետն ասաց, որ այսօր ևս մեկ միջոցառում հաստատվեց, որը վերաբերում է միկրոբիզնեսին՝ ձեռնարկատերերին, որոնք գրանցված չեն որպես ԱՁ կամ իրավաբանական անձ։ Ըստ փոխվարչապետի՝ այս միջոցառման իմպլեմենտացիոն գործընթացը շատ արագ կիրականացվի, որովհետև թիրախը հստակ է, և շտեմարանները, որոնցով պետք է աշխատել, բավականին պարզ են։  «Մենք շտեմարանների ինտենսիվ մշակման փուլում ենք և ճշգրտման աշխատանքներ ենք իրականացնում 7-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումների մասով։ 7-րդ միջոցառման սկիզբը մենք վաղը կհայտարարենք, մնացած միջոցառումների՝ 8-րդի, 9-րդի և 10-րդի փաստացի իրականացման գործընթացը ծրագրել ենք սկսել երկուշաբթի օրվանից»,- նշեց նա։  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ արդեն հասանելի է 4-րդ և 6-րդ աջակցման ծրագրերի ֆինանսավուրումը, 2 օր է՝ քաղաքացիները, որոնք այս ծրագրերի շահառու են, կարողանում են ստանալ գումարը։ «4-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձանց, որոնք ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, և 6-րդ ծրագիրը նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց մասին է, որոնք երեխաներ չունեն»,- նշեց նա։  Նախարաը հիշեցրեց, որ քաղաքացին իր՝ ծրագրերի շահառու լինել/չլինելը կարող է ստուգել արդեն գործարկված օնլայն ssa.am կայքում՝ մուտքագրելով իր տվյալները։ Կայքում նշված է նաև այն բանկը, որտեղ քաղաքացին կարող է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և ստանալ միանվագ աջակցությունը։ Զարուհի Բաթոյանը հավելեց, որ 4-րդ ծրագրի դեպքում ցանկն անընդհատ թարմացվում է։ Եթե մարդը տվյալ պահին իր անունը չի գտնում,  պետք է փորձի ավելի ուշ։  «Վաղը սկսվի ֆինանսավորումը 7-րդ ծրագրի, որը վերաբերում է հղի կանանց, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից, կամ իրենք չեն աշխատում։ ՄԵնք ստացել ենք շուրջ 15 հազար հղի կնոջ մասին տվյալներ։ Այդ տվյալները մենք պետք է համադրենք մեր մյուս բազաների հետ՝ ՊԵԿ-ի, Բնակչության պետական ռեգիստրի և այլնի, և պետք է հասկանանք՝ այս խմբից ովքեր են ծրագրի շահառուները։ Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա արդեն իր աջակցությունը ստանալ։ Սա այն թիվն է, որ այս պահին իդենտիֆիկացված է»,- ասաց նախարարը։   Նա նշեց, որ 8-րդ և 9-րդ ծրագրերը դիմումի հիման վրա են իրականացվելու։ Նախորդ ծրագրերը  դիմումի անհրաժեշտություն չունեն։ 
13:05 - 09 ապրիլի, 2020
Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են

Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի N 33 որոշմամբ հաստատվել է կրիտիկական ներմուծման ապրանքները ցանկը, որոնց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս մաքսատուրքերից ազատման տեսքով:Ցանկում ներառվել են մի շարք գյուղատնտեսական եւ պարենային ապրանքներ, մասնավորապես՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, պղպեղ, տարեկան, բրինձ, հնդկաձավար, հյութեր եւ մանկական սննդի համար պատրաստի մթերքներ, ինչպես նաև որոշ դեղամիջոցներ եւ բժշկական նշանակության պարագաներ:Որոշումն արդեն ուժի մեջ է մտել և տարածվում է որոշման հավելվածում նշված ցանկի ապրանքների վրա:Ուժի մեջ է մտել նաև 34 N որոշումը, որով ընդլայնվել է ս.թ. մարտի 16-ի որոշմամբ հաստատված մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող անհատական պաշտպանության միջոցներ, ախտահանման միջոցներ, առանձին բժշկական սարքավորումներ և նյութեր ներառող ապրանքների ցանկը, որոնց ներմուծման մաքսատուրքը զրոյացվել են։
16:39 - 08 ապրիլի, 2020
Եթե մեզ հաջողվի սահմանին գազի գինը նվազեցնել 23 դոլարով, ապա գազի սակագինը չի փոխվի․ փոխվարչապետ |armtimes.com|

Եթե մեզ հաջողվի սահմանին գազի գինը նվազեցնել 23 դոլարով, ապա գազի սակագինը չի փոխվի․ փոխվարչապետ |armtimes.com|

armtimes.com: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հայտով առաջարկում է բոլոր սպառողների համար սահմանել գազի միասնական գին՝ ընդհանուր առմամբ գազի գործող միջին սակագինը թանկացնելով շուրջ 11 տոկոսով։ Այս մասին հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նախօրեին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն եւ «Տրանսգազ» ՍՊԸ-ն «Ազդարար» կայքի միջոցով ծանուցել են բնական գազի սակագների վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մտադրության մասին։ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020 թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով խավի սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել շուրջ 36 տոկոսով։ Մինչ այժմ նրանք սովորական՝ 139 դրամի փոխարեն վճարում էին 100 դրամ։ Այժմ ընկերությունը ցանկանում է մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների համար գազի 1000 խմ դիմաց սահմանել 135 հազար 909.6 դրամ սակագին։ Հարցին, թե տվյալ պարագայում ինչ սցենարներ են սպասվում, արդյոք հակասություն չկա իր կողմից «Գազպրոմ» ՀԲԸ-ին՝ սահմանին գազի գնի նվազեցման հարցով դիմելու եւ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից թանկացման հայտ ներկայացնելու միջեւ, փոխվարչապետը պատասխանել է․ «Նշեմ, որ ներկայումս գործում են հինգ սպառողական խմբեր, որոնց համար սահմանված են տարբեր սակագներ։ Այս հինգ սպառողական խմբերի համար սահմանված սակագների միջին կշռութայինն այս պահին կազմում է 255 դոլար, հայտով առաջարկվում է այն սահմանել 283 դոլար։ Ըստ հայտով ներկայացված առաջարկի՝ գազը որոշ խմբի համար կէժանանա, որոշների համար կթանկանա»,- նշել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այս բոլոր հաշվարկները բխում են սահմանին 165 դոլար գնին գումարած ընկերության մարժան (խմբ. առք ու վաճառքի գների տարբերություն), որի չափը պետք է քննարկվի եւ հաստատվի ՀԾԿՀ- կողմից, եթե հիմնավորված համարվի: Փոխվարչապետն ընդգծլ է՝ ելնելով հիմնավորումների արդյունքում ձեւավորված միջին գնից՝ ՀԾԿՀ-ի կողմից սահմանվելու է տարբեր սպառողական խմբերի սակագները:  «Հաշվի առնելով համաշխարհային շուկաներում էներգոռեսուրսների, այդ թվում՝ նավթի եւ գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, ես 31.03.2020թ. դիմել եմ «Գազպրոմ ՀԲԸ» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին նամակով, որով առաջարկել եմ նոր բանակցություններ սկսել, մասնավորապես՝ նշված 165 ԱՄՆ դոլար սահմանի գնի նվազեցման շուրջ»,- հայտնել է Գրիգորյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:49 - 02 ապրիլի, 2020
Փոխվարչապետ Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության աջակցության ծրագրերը

Փոխվարչապետ Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության աջակցության ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախաձեռնությամբ մարտի 31-ին կազմակերպվել է ՀՀ պարետատան, առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի զարգացման գործընկերներ՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, զարգացման գործակալությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանս:Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, Տեսակապի միջոցով կազմակերպված քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից նախաձեռնված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները և առաջարկել միավորել ջանքերը դրանք ավելի արդյունավետ և թիրախային դարձնելու համար:Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել է միջազգային գործընկերների աշխատանքների համակարգման գործընթացը և ընդգծել իրենց պատրաստակամությունը շարունակելու աջակցել ՀՀ կառավարության ջանքերին՝  ուղղված կորոնավիրուսային հիվանդության տարածմանը:Քննարկման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացնող հակահամաճարակային միջոցառումները:Միջազգային մի շարք գործընկերներ ներկայացրել են առկա իրավիճակում իրենց կազմակերպությունների արագ արձագանքնման աջակցության գործիքակազմն ու հնարավորությունները:Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և կառավարության անունից շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այս կարևոր փուլում Հայաստանի կողքին լինելու համար:
21:35 - 31 մարտի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նամակում մասնավորապես ասվում է. «Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգոռեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների՝ այդ թվում առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր: Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգոռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»: 
14:54 - 31 մարտի, 2020
Հայտնի չէ՝ մարտի 31-ից կհանվի տեղաշարժի խիստ սահմանափակումը, թե՝ ոչ․ Մհեր Գրիգորյան |panarmenian.net|

Հայտնի չէ՝ մարտի 31-ից կհանվի տեղաշարժի խիստ սահմանափակումը, թե՝ ոչ․ Մհեր Գրիգորյան |panarmenian.net|

panarmenian.net: ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով տեղաշարժի խիստ սահմանափակման ժամկետը մարտի 31-ին է լրանում և սահմանափակումը վերացնելու հարցին հնարավոր կլինի պատասխանել միայն այդ ժամանակ, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մինչև մարտի 31-ը ցանկացած օրվա վիճակագրություն նշանակություն կունենա այդ օրը կայացվելիք որոշման վրա: Ըստ այդմ, պետք է սպասել, որ այդ հարցի պատասխանը կլինի այն օրը, երբ որոշում կկայացի»,- ասել է Գրիգորյանը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Երկրում մինչև մարտի 31-ը տեղաշարժման խիստ սահմանափակումներ են գործում, մարդիկ կարող են տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում՝ տեղաշարժման թերթիկ լրացնելով: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից վերականգնվել է 30 հոգի:
15:51 - 30 մարտի, 2020
Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառու ունեցողը ութերորդն է՝ 100.000-ից ավելի մարդ |1lurer.am|

Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառու ունեցողը ութերորդն է՝ 100.000-ից ավելի մարդ |1lurer.am|

1lurer.am: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասուլիսում ներկայացրեց, որ Կառավարությունն այսօր հաստատեց ևս երեք միջոցառում, որոնք կիրագործվեն ապրիլի 1-ի, 2-ի, 9-ի վերջնաժամկետներով: Փոխվարչապետն անդրադարձավ ձեռնարկված բոլոր ութ միջոցառումներին: Արդյունքում՝ այսօրվա լրամշակումներով միջոցառումների վերաբերյալ որոշումները, հրապարակելուց հետո, կլինեն 8-ը: Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ սոցիալական գործիքներից ամենաշատ շահառու ունեցող գործիքը ութերորդն է: Շահառուների թիվը գերազանցում է 100.000-ը: Թիվը հստակ է, որովհետև շահառու կարող են լինել այն անձինք, որոնք պաշտոնապես ձևակերպված աշխատողներ են: Մյուս ծրագրերի շահառուների քանակը կհրապարակեն մոնիտորինգի և ընթացքը գնահատելու արդյունքում:  Գրիգորյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև աշխարհում գազի գնի նկատելի փոփոխությանը: Նշեց, որ դա կհանգեցնի նաև էներգակիրների գների փոփոխման, և անգամ նվազման: «Մենք մեր դիրքերը պետք է վերագնահատենք և հասկանանք, բայց պետք է հաշվի առնել, որ նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ գնումն իրականացվում է լողացող բանաձևով: Մեր դեպքում բանաձև չէ, այլ ֆիքսված գին է, որը որոշ դեպքերում տալիս է արդյունքներ, որոշ դեպքերում՝ ոչ այնքան: Մենք պետք է վերլուծություններ անենք, միջինացնենք,  և եթե հասկանանք, որ այս իրավիճակը երկար է տևելու պետք է մտածենք բանաձևային գնի տարբերակի մասին: Մեկ շաբաթանոց կամ մեկամսյա կտրվածքով գնի անկման հիման վրա որոշում կայացնել, որ ֆիքսված գնից տեղափոխվում ենք բանաձևայինի, կարծում եմ՝ սխալ կլինի»,- ասաց փոխվարչապետը՝ չբացառելով, որ, ամեն դեպքում, նման քննարկում կնախաձեռնվի:
14:47 - 30 մարտի, 2020
Կարծում եմ՝ դա ոչ վերջնական որոշում է. Մհեր Գրիգորյանը՝ Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման մասին
 |pastinfo.am|

Կարծում եմ՝ դա ոչ վերջնական որոշում է. Մհեր Գրիգորյանը՝ Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման մասին |pastinfo.am|

pastinfo.am: «Կարծում եմ՝ դա ոչ թե վերջնական որոշում է այլ ընթացակարգային նախագծի տեսք ունի դեռեւս եւ կարծում եմ, որ ի վերջո երբ դառնա իրավական դիրքորոշում, դա մի քիչ այլ կլինի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է դադարեցնել Արցախին տրամադրվող ուղիղ ֆինանսական օգնությունը: Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը այս առնչությամբ՝ մանավանդ, որ հարցը դեռ չի մտել ԱՄՆ Կոնգրես: Մհեր Գրիգորյանը ասաց նաեւ, որ հարցին կամ գրավոր կամ հանդիպման ընթացքում՝ ԱԳ նախարարի ներկայությամբ կարող են անդրադառնալ, քանի որ այս պահին ինքը համապարփակ պատասխան տալ չի կարող:
21:34 - 25 մարտի, 2020
Փոխվարչապետը չի բացառում սահմանին գազի բանաձևային գնագոյացման անցնելու հնարավորությունը

Փոխվարչապետը չի բացառում սահմանին գազի բանաձևային գնագոյացման անցնելու հնարավորությունը

Հայաստանը սահմանին ռուսական գազի համար բանաձևային գնագոյացման անցնելու հնարավորություն ունի, իրավապայմանագրային բազան թույլ է տալիս, սակայն կառավարությունը դրանում որոշակի ռիսկեր է տեսնում: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե հաշվի առնելով գազի և նավթի միջազգային շուկայում գների անկումը, Հայաստանը նավթի և գազի ներկրման համար պայմանագրերը վերանայելու մտադրություն ունի՞ արդյոք:   «Եթե տեսնենք, թե այսօր ինչ է կատարվում նավթի գների հետ, և թե պոտենցիալ ինչ ազդեցություն կունենա գազի գնի վրա, համաձայն եմ,  որ մտածելու բան կա: Բայց միշտ պետք է հիշենք, որ սահմանին գազի գնի համար կա երկու տարբերակ` երկու տարբեր ռիսկեր, որ կարող ենք մի պահ միասին քննարկել ու որոշել, թե որ ռիսկին ենք գնում: Եթե մենք ունենայինք լողացող սակագին, որը պայմանավորված կլինի բոլոր միտումների ազդեցությամբ, ապա այդ դեպքում կարող է մենք հիմա սահմանին ունենայինք գազի շատ լավ գին, բայց կարող էր կես տարի հետո այդ գինը լիովին այլ լինել»,-ասաց Գրիգորյանը: Հայաստանը ռուսական կողմի հետ հետ ունի գազի ֆիքսված գնի պայմանավորվածություն: «Եթե այս իրավիճակը մի քիչ էլ երկարի ու միջինացված նայենք, գուցե ստացվի, որ ներկա գինը թանկ է, բայց դեռևս այս պահին, եթե միջինացված նայենք, այդ գինը համարվում է որոշ չափով արտոնյալ: Սակայն, հաշվի առնելով, թե ինչ կկատարվի մոտ ժամանակներում և գործընթացներն ինչպես կշարժվեն, գուցե և ժամանակն է, որ մենք մտածենք նրա մասին, որ գազի գինը սահմանին պետք է կապված լինի որոշակի բանաձևի հետ: Ըստ էության, այսօրվա իրավապայմանագրային բազան թույլ տալիս է, որպեսզի նման բան կիրառվի»,-ասաց  փոխվարչապետը:
19:56 - 25 մարտի, 2020
Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներկրման խնդիրը լուծվել է. փոխվարչապետ  |civilnet.am|

Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներկրման խնդիրը լուծվել է. փոխվարչապետ |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանից Հայաստան հացահատիկային կուլտուրաների ներկրման խնդիր առաջացել էր, բայց այն այժմ լուծվել է: Այս մասին Ազգային ժողովում մարտի 25-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մարտի 20-ին ՌԴ կառավարությունը, պայմանավորված երկրում կորոնավիրուսի համաճարակի սահմանափակումներով, ժամանակավորապես արգելել է արտահանել բոլոր տեսակի հացահատիկային կուլտուրաների արտահանումը:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց կառավարությանը՝ արդյոք ԱԳՆ-ն ճշտել է, թե որքան կտևի արտահանման արգելքը, և ինչ ազդեցություն կունենա Հայաստանի «պարենային անվտանգության վրա»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախ նշեց, որ նման խնդիր առաջացել էր, և այն քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում: «ԵԱՏՄ հարթակում նիստ է եղել․ և կա պայմանավորվածություն, որ նման իրավիճակները կբացառվեն: Ուղղակի ռուսական կողմը խնդիր է դնում, որ ԵԱՏՄ տարածքում, այսինքն՝ մենք յուրաքանչյուրս մեր սահմանների համար արտահանման արգելքներ դնենք, որպեսզի չստացվի, որ նույն ապրանքը ԵԱՏՄ երկրի միջոցով գնում է երրորդ երկիր»,- ասաց փոխվարչապետը: Գրիգորյանը նշեց՝ ապրիլի 3-ին վերջնական պայմանավորվածության կհասնեն, բայց այս պահին Ռուսաստանից Հայաստան հացահատաիկի ներկրման խնդիր չկա: Գրիգորյանը հավելեց, որ խնդիր կա առողջապահական սարքավորումների մասով, որը քնարկվում է: «Դրա վերաբերյալ այս պահին բան չեմ կարող ասել, քննարկում ենք: Խնդիրը շատ խիստ է դրված Ռուսաստանի Դաշնությունում, բայց կարծում ենք՝ ինչ-որ քվոտաների շուրջ կպայմանավորվենք»,- հույս հայտնեց նա: Այնուհետև պատգամավոր Արմեն Եղիազարյանը հետաքրքրվեց՝ արդյոք պայմանավորված ներկա իրավիճակով՝ Հայաստանը նույնպե՞ս պետք է սահմանափակի ռազմավարական նշանակության սննդամթերքի արտահանումը: «Կարող է գալ ժամանակ, որ մենք ներքին սպասարկման խնդիր ունենանք, և սահմանափակված լինենք ներմուծումների առումով», - նշեց պատգամավորը: Հարցը արտակարգ դրության պարետի լիրազորությունների դաշտում է, նշեց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ պարետը բավարար լիազորությունններ ունի այն կարգավորելու համար: «Պետք է զգուշավոր ու բալասանվորված լինենք: Ներմուծան և արտահանման բալանսի խնդիրը գիտակցենցք: Այս հարցը հընթացս կկառավարվի: Այս պահին հաշվարկները ցույց են տալիս, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա»,- ասաց նա: 
17:13 - 25 մարտի, 2020
Հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը

Հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը: Որոշման համաձայն՝ խորհրդի  նախագահն է վարչապետ Փաշինյանը, ոլորտը համակարգողը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Խորհրդի կազմում են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ՝ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Մակունցը, Շաքե Իսայանը, Անի Սամսոնյանը: Խորհրդի կազմում են նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից Անի Հովհաննիսյանը և այլք:
19:07 - 19 մարտի, 2020
Տնտեսվարողներին տրվող ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը․ Նիկոլ Փաշինյան

Տնտեսվարողներին տրվող ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպիսին էլ լինելու տնտեսվարողներին տրվող աջակցությունը։ «Կորոնավիրուսը և գլոբալ շուկաների այսօրվա տիրող իրավիճակը բերում են սպառման անկանոն վիճակի, այդ թվում՝ նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին, այդ բարձիկներն օգտագործելով, սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածը անցնել առանց էական վնասների կամ կորուստների»,- ասաց նա։ Փոխվարչապետի խոսքով՝ ձևավորվել է պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում։ «Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրները այս իրավիճակում՝ դա լինելու է կա՛մ ապահովման միջոցի անբավարարություն, կա՛մ արժութային ռիսկ, այսինքն՝ դրամով վարկերի դեֆիցիտ, կա՛մ տոկոսադրույքի գծով ծախսեր։ Երեք խնդիրն էլ , մեր կարծիքով, լուծել ենք օժանդակության ձևերով»,- նշեց նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունն առաջարկում է  ճգնաժամային  վարկային պորտֆելներ բիզնեսին։ Ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը։ «Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը։ Այսինքն՝ տնտեսվարողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ»,- նշեց նա։ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե այս վարկային միջոցները տնտեվարողներն ինչ ուղղություններով կարող են օգտագործել․  տնտեսվարողներին, աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարում, յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 դրամ և ոչ ավել, քան 3 ամսվա համար, հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և վարկառու տնտեսվարոը տնօրինում է անհրաժեշտ համապատասպան արտադրական հզորություններին,  սարքերի և սարքավորումների, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերը և սարքավորուները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով,   էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացում,  առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, եթե գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ոմ,  պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղատնտեսական նշանակության այլ հումքի գնում կամ ներմուծում։  «Այս ծրագիրը գործարկելուց հետո այն անընդհատ մոնիթորինգի տակ կլինի, եթե տեսնենք, որ ինչ-որ բան չի աշխատում,  կվերադառնանք բովանակությանը և կանենք փոփոխություններ։ Տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացող խումբ կա դե ֆակտո ձևավորված, դա կառավարության տնտեսական բլոկն է, մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Նաև ԱԺ-ի ներկայացուցիչներ կան»,- ասաց վարչապետը։
12:16 - 19 մարտի, 2020
Արտակարգ դրություն սահմանելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրել-չթույլատրելու հարցում կա 3 տարբերակ |factor.am|

Արտակարգ դրություն սահմանելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրել-չթույլատրելու հարցում կա 3 տարբերակ |factor.am|

factor.am: Արտակարգ դրություն սահմանելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրել-չթույլատրելու վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցում կա 3 տարբերակ։ Առաջինը նախագծով սահմանված տարբերակն է, ըստ որի՝ Առողջապահության նախարարության սահմանած երկրների ցանկ կազմել, որտեղից կարգելվի օտարերկրացիների մուտքը Հայաստան, իսկ պարետն իրավունք կունենա որոշակի փոփոխություններ մտցնել այս ցանկում։ Երկրորդ առաջարկը՝ ուղղակի արգելել բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր, և երրորդը, որը վարչապետը համարում է ամենատրամաբանականը, արգելվի բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան, իսկ պարետը կարող է որոշակի բացառություններ սահմանել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Այն պահին, երբ դա հրապարակենք, ոչ մեկը չի թռնի Հայաստան, էլ չեն խորանալու՝ պարետը թույլ կտա՞, թե՞ չի տա։ Ես Ձեզ վստահեցնում եմ, պետք չի նման բան անել»։
16:50 - 16 մարտի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացներին առնչվող հարցեր: Սեբաստիան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար և գոհունակությամբ խոսել բարեփոխումների ընթացքի մասին: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Հայաստանի ձեռնարկած քայլերը և հայտնել է, որ Համաշխարհային բանկի կողմից հաստատվել են աջակցության տարբեր ձևաչափի ֆինանսական գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հասանելի լինել նաև Հայաստանի համար: Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ներգրավվածությունը Հայաստանի Կառավարության ձեռնարկած բարեփոխումների իրականացման գործում և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար: 
17:33 - 10 մարտի, 2020