ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Շոլցը հստակեցրել է՝ ՆԱՏՕ-ն «ռազմական միջամտություն» չի իրականացնելու Ուկրաինայում

Շոլցը հստակեցրել է՝ ՆԱՏՕ-ն «ռազմական միջամտություն» չի իրականացնելու Ուկրաինայում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հստակեցրել է, որ ՆԱՏՕ-ն «ռազմական միջամտություն» չի իրականացնելու Ուկրաինայում։ ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ նպատակն է կանխել հակամարտությունների էսկալացումը: Այս մասին հայտում է DW-ն։ Յենս Ստոլտենբերգն ու Օլաֆ Շոլցը հանդիպում են ունեցել։ Հանդիպմանը նախորդել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը Գերմանիայի Բունդեսթագում։ «Մի բան պետք է հստակեցնել․ ՆԱՏՕ-ն ռազմական միջամտություն չի ունենա այս պատերազմին»,- ասել է Շոլցը Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո։ Շոլցի տեսակետը համընկնում է Ստոլտենբերգի հայտարարությանն այն մասինն, որ ՆԱՏՕ ներգրավվածությունն Ուկրաինայում կմեծացնի պատերազմի տարածման հավանականությունը։ ՆԱՏՕ ղեկավարը նաև գովաբանել է Գերմանիային Ուկրաինային աջակցելու համար՝ ընդգծելով, որ Գերմանիան Ուկրաինային ցուցաբերել է ռազմական, հումանիտար և քաղաքական աջակցություն։
17:19 - 17 մարտի, 2022
ՆԱՏՕ-ն՝ որպես դաշինք, շատ քիչ բան է անում այս իրավիճակում և ինչ-որ բան անելը պատվիրակել է անդամ երկրներին. Դմիտրի Կուլեբա

ՆԱՏՕ-ն՝ որպես դաշինք, շատ քիչ բան է անում այս իրավիճակում և ինչ-որ բան անելը պատվիրակել է անդամ երկրներին. Դմիտրի Կուլեբա

Ուկրաինայի ԱԳ նախարարը nv.ua-ին տված հարցազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Լեհաստանից Ուկրաինա ինքնաթիռների տեղափոխումն ուշանում է, քանի որ ԱՄՆ-ն վախենում է լրացուցիչ էսկալացիայից, ասել է․ «Ես բացարձակ չեմ ընդունում այն փաստարկը, որ ինչ-որ բան պետք չէ անել, քանի որ դա կբերի հետագա էսկալացիայի։ Սրանի՞ց էլ մեծ էսկալացիա: Ես այս փաստարկը լսում եմ մի քանի երկրներից, բայց ես կոշտ պայքարում և մերժում եմ դա»։ Խոսելով հենց ինքնաթիռների մասին՝ Կուլեբան նշել է, որ այս հարցի շուրջ բազմաթիվ դիվանագիտական մանևրներ կան։ «Բայց ես այս պատմությունը կարող եմ մեկնաբանել այսպես. Պուտինը շատ լավ է զգում վախը։ Եվ ոչինչ նրան ավելի չի հրահրում, որքան վախը։ Այսպիսով, շրջադարձային պահը, երբ ՆԱՏՕ-ն հարվածի տակ կհայտնվի, կլինի այն ժամանակ, երբ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի ներսում վախ կտեսնի, ոչ թե այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ մեզ ինքնաթիռներ են տրամադրեն»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը: Կուլեբայի խոսքով՝ ՆԱՏՕ-ն՝ որպես դաշինք, շատ քիչ բան է անում այս իրավիճակում և ինչ-որ բան անելը պատվիրակել է անդամ երկրներին։ «Այնպես որ, այդ հենց ինչ-որ զենք, ինքնաթիռ կամ որևէ այլ բան չփոխանցելն է հրահրում Պուտինին»,- ասել է նա։ Լրագրողը Կուլեբային հիշեցրել է արևմտյան լրատվամիջոցների այն պնդումների մասին, որ Ռուսաստանը դիմել է Չինաստանին՝ ռազմական ու տնտեսական օգնության խնդրանքով, և հարցրել, թե արդյո՞ք Ուկրաինան շփումներ ունի Չինաստանի հետ։ «Ես խոսել եմ Չինաստանի նախարարի հետ, դրանից հետո մենք նամակներ ենք փոխանակել։ Շփում կա: Մենք շահագրգռված ենք, որ Ուկրաինայի և Չինաստանի ղեկավարների միջև բանակցություններ լինեն, որպեսզի նրանք ուղղակի բաց քննարկում ունենան այս հարցի շուրջ։ Մեզ հետ համակարգելով՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ևս Չինաստանի հետ հշփումներ ունեն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հարցով»,- ասել է Կուլեբան։ Պատասխանելով հարցին՝ Ուկրաինան պատկերացում ունի՞ այն մասին, թե արդյո՞ք Չինաստանը պատրաստ է օգնելու Ուկրաինային, Կուլեբան նշել է․ «Եթե խոսենք դինվանագիտորեն, Չինաստանը հստակ և ուղղակիորեն կողմ է արտահայտվում դիվանագիտական ճանապարհով պատերազմը դադարեցնելուն»։ Հիշեցնենք, որ Չինաստանի ԱԳՆ խոսնակը ապատեղեկատվություն էր անվանել պնդումները, համաձայն որոնց՝ Մոսկվան Պեկինից ռազմական օգնություն է խնդրել՝ Ուկրաինայի դեմ «հատուկ ռազմական գործողության» համար։
12:48 - 17 մարտի, 2022
Լեհաստանի փոխվարչապետի կարծիքով անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն, հավանաբար ավելի լայն միջազգային կառույց, որը կգործի ուկրաինայի տարածքում

Լեհաստանի փոխվարչապետի կարծիքով անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն, հավանաբար ավելի լայն միջազգային կառույց, որը կգործի ուկրաինայի տարածքում

Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին Կիևում նախագահ Զելենսկիի հետ հանդիպումից հետո կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելությունն, հավանաբար ավելի լայն միջազգային կառույց, որը կգործի ուկրաինայի տարածքում, կպաշտպանի ինքն իրեն։ Այս մասին հաղորդում է Ukrinform-ը։ Կաչինսկին ընդգծել է, որ Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և եթե համաձայնի նման առաքելությանը, դա բավարար կլինի միջազգային իրավունքի տեսանկյունից, և չի լինի Casus belli (գործողություն կամ իրավիճակ, որը կհրահրի պատերազմ- խմբ․)։ Հիշեցնենք՝ երեկ Լեհաստանի, Չեխիայի, Սլովենիայի վարչապետերը՝ որպես Եվրոպական խորհրդի ներկայացուցիչներ, մեկնել էին Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և վարչապետ Դենիս Շմիհալին։ Ըստ Լեհաստանի նախարարների աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ այցի նպատակն է եղել հաստատել ողջ Եվրամիության միանշանակ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը։
13:26 - 16 մարտի, 2022
Նույնիսկ մինչ Ռուսաստանի այս ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում մտնել ՆԱՏՕ. Բլինքեն

Նույնիսկ մինչ Ռուսաստանի այս ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում մտնել ՆԱՏՕ. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում Զելենսկու հայտարարությունը ՆԱՏՕ-ին շուտ միանալու անհնարինության մասին անվանել է «իրականության արտացոլում»։ «Չեմ կարծում, որ դա զիջում է: Կարծում եմ՝ առաջին հերթին, դա իրականության արտացոլումն է։ Նույնիսկ մինչ Ռուսաստանի այս ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում մտնել ՆԱՏՕ։ Ահա թե ինչու, երբ Պուտինն ասում էր, որ Ուկրաինայի վերաբերյալ իրենց մտահոգությունները կենտրոնացած են ՆԱՏՕ-ին նրա անդամակցության վրա, սխալ էր: Դա սուտ էր»,- ասել է Բլինքենը: Բլինքենի խոսքով՝ Պուտինը ցույց է տվել, որ Ուկրաինայում պատերազմը «Ուկրաինայի անկախ գոյությունը մերժելու համար է»։ Հշեցնենք՝ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Կիևին հասկացրել են, որ չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին։ 
11:07 - 16 մարտի, 2022
Զելենսկին դարձյալ դիմել է արևմտյան երկրներին՝ փակելու Ուկրաինայի երկինքը

Զելենսկին դարձյալ դիմել է արևմտյան երկրներին՝ փակելու Ուկրաինայի երկինքը

Մենք անցնում ենք մեր պատմության, մեր կյանքի ամենասարսափելի փորձությունը: Մենք պաշտպանում ենք ամենաթանկը, ինչ ունենք: Այս մասին գիշերվա տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք պետք է դիմադրենք: Մենք պետք է պայքարենք: Եվ մենք կհաղթենք: Ես դա գիտեմ: Հավատացեք դրան»,- դիմելով ուկրաինացիներին՝ ասել է նա։ Զելենսկին անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակացություններին․ «Մեր երկրների պատվիրակությունները ամեն օր տեսակապի միջոցով շփվում են։ Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա. ամեն ինչ անել, որ նախագահների հանդիպումը կայանա։ Հանդիպում, որին մարդիկ, վստահ եմ, սպասում են։ Մենք հասկացանք, որ սա դժվար պատմություն է, դժվար ճանապարրհ, բայց անհրաժեշտ ճանապարհ, որ այս դժվար բանակցային գործընթացում Ուկրաինան ստանա անհրաժեշտ արդյունք, անհրաժեշտ մեզ համար, աշխարհի համար, անվտանգության համար, և որպեսզի մենք ունենանք նորմալ և արդյունավետ երաշխքիներ»։ Զելենսկին դարձյալ դիմել է արևմտյան երկրներին․ «Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է՝ երբ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»:
10:59 - 14 մարտի, 2022
Կարծում եմ՝ այս պահին Պուտինը կարող է կիրառել հնարավոր ամեն ինչ, հատկապես, երբ դժվար իրավիճակում է․ Անջեյ Դուդա

Կարծում եմ՝ այս պահին Պուտինը կարող է կիրառել հնարավոր ամեն ինչ, հատկապես, երբ դժվար իրավիճակում է․ Անջեյ Դուդա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր ասել է, որ Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառումը «կփոխի խաղի կանոնները», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կվերանայի իր դիրքորոշումն ուկրաինական հակամարտությանը միջամտելու վերաբերյալ։ Լեհաստանի առաջնորդը նաև կարծիք է հայտնել, որ ռուսական ղեկավարությունն ունակ է այդ քայլին դիմելու։ «Եթե ինձ հարցնում եք, թե արդյոք Պուտինը կարող է քիմիական զենք կիրառել, ապա, կարծում եմ, այս պահին Պուտինը կարող է կիրառել հնարավոր ամեն ինչ, հատկապես, երբ դժվար իրավիճակում է։ Նա արդեն պարտվել է այս պատերազմը քաղաքական տեսանկյունից, ռազմական տեսանկյունից նույնպես ակնհայտորեն չի հաղթում»,- ասել է Դուդան։ Նա զգուշացրել է, որ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում սպառնալիքն ուղղված կլինի ոչ միայն Եվրոպային, այլև ողջ աշխարհին, և ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ինչ-որ բան որոշել։   Նորա Վանյան
17:13 - 13 մարտի, 2022