Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանի ԱԳՆ–ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոք է հայտնել Սենատում ընդունված բանաձևի համար
 |armtimes.com|

Ադրբեջանի ԱԳՆ–ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոք է հայտնել Սենատում ընդունված բանաձևի համար |armtimes.com|

armtimes.com: Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, և նրան խիստ բողոք են հայտնել՝ կապված նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի հետ։  Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը նշվել է, որ Ազգային ժողովի այս բանաձեւը, ինչպես և որոշ ժամանակ առաջ Սենատում ընդունված բանաձևը, Ֆրանսիայի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ։ «Միջազգային իրավունքին հակասող այս բանաձևի յուրաքանչյուր պնդմանը, որն արտացոլում է Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը մեր երկրի նկատմամբ, տրվել է ծանրակշիռ պատասխան։ Այս բանաձեւը, ինչպես Ֆրանսիայի կողմից ձեռնարկված մի շարք այլ քայլեր, փորձ է հարվածելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատման ջանքերին»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Ընդգծվել է, որ բանաձևի վերաբերյալ լսումներին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, և որ «այդ երկիրը չի կարող արդար ու չեզոք միջնորդի դերում հանդես գալ»։ Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանը կտրականապես մերժում է բանաձևը և պահանջում է ֆրանսիական կողմից «զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից ու հայտարարություններից, ինչպես նաև չմիջամտել երկրի ներքին գործերին»։ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը նշել է, որ և՛ Սենատում որոշ ժամանակ առաջ ընդունված, և՛ Ազգային ժողովում ընդունված բանաձևը չեն արտացոլում Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը, և որ կառավարությունն աջակցում է կողմերի բանակցություններին։  Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել, որում նշել էին, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ցույց է տալիս, որ պաշտոնական Փարիզն ի վիճակի չէ հանդես գալ որպես ոչ կանխակալ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև, որով, ի թիվս այլ դրույթների, Ֆրանսիայի Ազգային ժողովը կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք, անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորության առաջարկ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում:
09:55 - 02 դեկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանն ու Ֆիլիպ Ռիքերը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ու Ֆիլիպ Ռիքերը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է նրա այցը տարածաշրջան և բարձր գնահատել ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի: Կարևորվել է ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: 
16:35 - 01 դեկտեմբերի, 2022
Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, թե ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունից առաջ հանդիպում են ունեցել։  «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։  Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։  Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»,- ասված է Վահան Հունանյանի գրառման մեջ։ 
15:24 - 01 դեկտեմբերի, 2022
Արևմտյան երկրները Մինսկի խումբը ոչնչացնելուց հետո փորձում են միջամտել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բարելավելու ՌԴ միջնորդական ջանքերին․ Լավրով  |armenpress.am|

Արևմտյան երկրները Մինսկի խումբը ոչնչացնելուց հետո փորձում են միջամտել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բարելավելու ՌԴ միջնորդական ջանքերին․ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային և Եվրոպական Միությանը մեղադրել է Մինսկի խումբը «թաղելու» մեջ՝ նշելով, որ նրանք են հրաժարվել Ռուսաստանի հետ որևէ ձևաչափով համագործակցելուց: Դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում: «Արևմուտքը հայտարարել է, որ ոչ մի ձևաչափով Ռուսաստանի հետ չի համագործակցի: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին: Ժամանակին Մինսկի խումբը ստեղծվել է ՝ միավորելու այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանում, որոնք կարող են ազդանշաններ ուղարկել և՛ Երևանին, և՛ Բաքվին և որոնք պայմանավորվել են աշխատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահության ներքո: Ինչ-որ մի փուլում Ֆրանսիան ևս դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Այդ ժամանակից ի վեր համանախագահները շատ օգտակար աշխատանք են կատարել, հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և՛ առանձին, և՛ անցկացրել են համատեղ միջոցառումներ», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Այդ միջոցառումներից Լավրովն առանձնացրել է Մադրիդում տեղի ունեցած հանդիպումը, որի ընթացքում առաջարկվել են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է Ռուսաստանի առաջատար դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նշելով, որ 2008-ին, 2011-ին, Ռուսաստանը Երևանի և Բաքվի ղեկավարների հետ շուրջ 10 եռակողմ հանդիպում է անցկացրել, որոնց որպես համանախագահ ներկա են գտնվել նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: «2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի 44-օրյա պատերազմից հետո, երբ մեր միջնորդական ջանքերով հրադադար հաստատվեց, Ռուսաստանը շարունակեց և շարունակում է օգնել հայկական և ադրբեջանական կողմերին այդ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործում, ինչը, բնականաբար, խթան կհանդիսանա  ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի զարգացման համար, այլև մյուս հարևան երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի: Ռուսաստանը ևս դրանում հետաքրքրված է: Բացի այդ, մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը երկու կողմերին կօգնի սահմանի սահմանազատման գործում: Եվ երրորդ, մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը կաջակցի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելու հարցում», - ասել է Լավրովը: Դիվանագետը շեշտել է, որ այս բոլոր բանակցությունները ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած գագաթնաժողովների արդյունքում: Նա միևնույն ժամանակ մեկնաբանել է արևմտյան երկրների ներգրավվածությունը բանակցային գործընթացի մեջ: «Այս ամենին զուգահեռ մենք ականատես ենք եղել այլ խաղացողների ջղաձիգ փորձերին՝ խցկվելու այս գործընթացների մեջ: Մենք դրա հետ կապված ոչ մի խնդիր չունենք: Միակ բանը, որ մենք նշել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն է, որ Արևմուտքը հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով հայտարարել է, որ ոչ մի տեղ, ոչ մի ձևաչափով Ռուսաստանի հետ չի համագործակցի: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին: Այդ պատճառով, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են Մինսկի խմբի մասին, մենք ասում ենք, որ այդ հարցը մեզ չպետք է ուղղվի: Այդ հարցը պետք է ուղղվի ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնք հայտարարեցին, որ նրանք այլևս չեն հավաքի այդ խումբը, և, իհարկե, հարցը պետք է ուղղվի Ադրբեջանին, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության միջնորդական որևէ ջանք անիմաստ է»: ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ արևմտյան երկրները փորձում են միջամտել միջնորդական ջանքերին: «Հիմա և՛ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները, և, ընդհանուր առմամբ, Եվրոպական Միությունը փորձում են փոխհատուցել իրենց կողմից «թաղված» Մինսկի խումբը՝ խցկվելով միջնորդական ջանքերի մեջ, ընդ որում, փորձում են վերցնել և սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Ռուսաստանի մասնակցությամբ», - ասել է Լավրովը:   Նա շեշտել է, որ Բրյուսելում անցկացվում է սահմանազատման հանձնաժողովների նիստ, որին հայերն ու ադրբեջանցիները, լինելով բարեկիրթ մարդիկ, գնում են, սակայն Բրյուսելը չունի նախկին խորհրդային երկրների քարտեզները, «դրանք գոյություն ունեն միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում»: «Նույնը խաղաղության պայմանագրի հետ կապված: Նրանք գնացել էին Պրահա՝ Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումին, այնտեղ ստորագրել են փաստաթուղթ այն մասին, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվեն ՄԱԿ-ի կանոնակարգի և 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված սահմանի վրա: Իսկ Ալմա-Աթայի հռչակագրով բոլոր խորհրդային հանրապետությունները կազմում են Անկախ պետությունների համագործակցություն և հաստատում են սահմանների անփոփոխությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության միութենական հանրապետությունների միջև: Այլ կերպ ասած, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, միանշանակ, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս էր: Եվ երբ դրան հավանություն տվեցին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ֆրանսիան, և՛ պարոն Միշելը այն փաստաթղթի շրջանակներում, որ իրենք ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագիրը առանց նախապայմանների, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին: Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է ոչ թե կարգավիճակի մասին, այլ այն մասին, որ հարկավոր է ապահովել հայ բնակչության իրավունքները Ղարաբաղում: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են տրամադրել իրավունքների երաշխիքներ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները: Իսկ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում»,- ասել է Լավրովը:  
15:03 - 01 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի պնդմամբ՝ Բաքվի մաքսակետերից մեկում հայկական արտադրության շինարարական ապրանքներ են հայտնաբերվել

Ադրբեջանի պնդմամբ՝ Բաքվի մաքսակետերից մեկում հայկական արտադրության շինարարական ապրանքներ են հայտնաբերվել

Բաքվի մաքսակետերից մեկում այլ ապրանքների մեջ հայտնաբերվել են, ըստ ապրանքների վրայի գրության, հայկական արտադրության շինարարական ապրանքներ, որոնք չեն հայտարարագրել մաքսայի մարմնի կողմից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։ «Մինչ այժմ ապօրինի ճանապարհով Ադրբեջան մտցվող ապրանքների թվում եղել են միայն հայկական արտադրության մթերքներ կամ ալկոհոլային խմիչքներ։ Իսկ այս անգամ հայտնաբերված ապրանքների մեջ էին շինարարական աշխատանքների մեջ օգտագործվող սիլիկոնե արտադրանքի համար նախատեսված 24 820 տարա և սիլիկոնե արտադրանքը փաթեթավորելու համար նախատեսված 1050 դատարկ ստվարաթղթե տուփ»,- ասված է հաղորդագրության մեջ։  Ըստ հաղորդագրության՝ ապրանքներն ուղարկվել են Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող ընկերության կողմից՝ Ադրբեջանում գտնվող ֆիզիկական անձի հասցեով։ Նշվում է, որ պետական մաքսային կոմիտեն և պետական ​​անվտանգության ծառայությունը համատեղ քննություն են իրականացնում։ Լուսանկարը՝ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի
14:35 - 01 դեկտեմբերի, 2022
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կայցելի Երևան՝ Բաքվից ու Թբիլիսիից հետո
 |amerikayidzayn.com|

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կայցելի Երևան՝ Բաքվից ու Թբիլիսիից հետո |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Անդրբեջանում ԱՄՆ դեսպանությունից տեսաուղերձով հայտնել է Բաքու կատարած իր այցի մասին և անդրադարձել տարածաշրջանին, ասելով. «ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խորապես հավատացած է, որ հարավային Կովկասում խաղաղության նախադրյալ և հնարավորության կա: Նա ինձ խնդրեց այս շաբաթ վերադառնալ տարածաշրջան, քանզի աշխարհագրությունը կարևոր է, Բաքվից ես կմեկնեմ Թբիլիսի, ապա` Երևան, ուր հանդիպում են աշխարհագրությունն ու պատմությունը: Մենք գիտենք, որ խաղաղության գործընթացը հեշտ չէ, և հակամարտությունը մեծ դժվարություններ ու տառապանքներ է պատճառել բոլոր կողմերին տարիների ընթացքում: Բայց ես հավատում եմ, որ խաղաղ ապագայի հույս կա։ Հույս, որ խաղաղությունը կպահպանվի այս բանակցությունների արդյունքում և ավելի պայծառ ապագայի նոր էջ կբացվի բոլորի համար: Ես տեսել եմ իրական, խիզախ քայլեր երկու երկրների կողմից ցանկալի խաղաղության համար: Ինպես ասել է ԱՄՆ պետքարտուղարը6 երկու երկրներն էլ աշխատում են հարավային Կովկասում ավելի բարգավաճ ապագայի ուղղությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը և կոչ է անում շարունակել այս ջանքերը նաև հաջորդ տարի: Զգալի առաջընթաց է գրանցվել և խաղաղությունը ավելի պայծառ և լավ ապագա է երաշխավորում: Ես նկատում եմ խիզախությունը, համառությունն ու առաջնորդությունը, որոնք հարկավոր են այդ նպատակին հասնելու համար», - ասել է Ռիքերը։
12:29 - 01 դեկտեմբերի, 2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստացել է օգնել ադրբեջանցի զինծառայողների իրականացրած ռազմական հանցագործությունները փաստագրելու հարցում

 |armenpress.am|

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստացել է օգնել ադրբեջանցի զինծառայողների իրականացրած ռազմական հանցագործությունները փաստագրելու հարցում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ այլ երկրներում ԱՄՆ դեսպանները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են հակամարտությունների գոտում, պետք է հետամուտ լինեն ճշմարտությանը, որպեսզի իրենք՝ որպես քաղաքականություն իրականացնողներ, կարողանան որոշել՝ ինչ անել այդ ճշմարտության հետ: Այս մասին Մենենդեսը հայտարարել է դեսպանների թեկնածուների հաստատման հարցով լսումների ժամանակ: Մենենդեսը բարձրացրել է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների հարցը: Որպես պատասխանող կողմ նախ հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ով այժմ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն է: Թրեյսին նշել է, որ հայ կին զինծառայողի մարմինը պղծելու տեսանյութը դիտելուց հետո կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստուգել է այդ և այլ տեսանյութերի իսկությունը:   «Այժմ մեր նպատակն է պատասխանատվության ենթարկել դա իրագործողներին… Մենք այդ մասին զեկուցել ենք պետքարտուղարությանը», - ասել է Լին Թրեյսին: Բոբ Մենենդեսը շեշտել է, որ պատճառ չունի վիճարկելու նշված տեսանյութերը: «Մեր դեսպանները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են հակամարտությունների գոտում, պետք է հետամուտ լինեն ճշմարտությանը, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն իրականացնողներ, կարողանանք որոշել՝ ինչ անել այդ ճշմարտության հետ», - ասել է Մենենդեսը՝ շեշտելով, որ եթե չկա պատասխանատվություն, չկա արդարադատություն: Լսումների ընթացքում Մենենդեսը հարցեր է ուղղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենին: Նա դարձյալ հիշեցրել է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունների և խոշտանգումների, ինչպես նաև այլ ռազմական հանցագործությունների մասին՝ հարց ուղղելով՝ արդյոք դեսպանի թեկնածուն կառաջնորդի դեսպանատան ջանքերը՝ փաստագրելու ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ հայերի դեմ իրականացված ենթադրյալ վայրագությունները: «Ես տեսել եմ սեպտեմբերի այդ սարսափելի տեսանյութերից մի քանիսը և կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ փաստագրել դրանք, եթե հայկական կողմը դիմի», - պատասխանել է Քվիենը: Ի պատասխան՝ Մենենդեսը նշել է, որ չի ցանկանում, որ հայկական կողմը դիմի, հարկավոր է, որ ամերիկյան կողմն ակտիվություն դրսևորի այս հարցում: «Մենք պետք է իմանանք՝ արդյոք ադրբեջանցիներն իրականացնում են այդ գործողությունները, որպեսզի կարողանանք վճիռ կայացնել՝ արդյոք «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումից պետք է հրաժարվել, թե ոչ: Ես ուզում եմ՝ նշանակվի դեսպան, որն ակտիվ ներգրավմամբ կօգնի մեզ որոշել՝ արդյոք այս մահապատիժները, անդամահատումները, այլ գործողությունները ճիշտ ե՞ն, թե՞ ոչ, և կարողանա պետքարտուղարությանն ու այս հանձնաժողովին ասել՝ արդյոք դրանք ճիշտ ե՞ն, թե՞ ոչ, արդյոք դրանցից մի քանիսն են ճիշտ, որպեսզի մենք կարողանանք որոշում կայացնել», - ասել է Մենենդեսը: Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն պատասխանել է, որ նման հանցանքների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելն իր համար շատ կարևոր է: Իր հերթին, սենատոր Քրիս Վան Հոլլենը հայտնել է, որ ցանկացած բանակցություններում վստահելի կողմ լինելու համար հարկավոր է ագրեսիան անվանել ագրեսիա: «Անկախ լրատվական աղբյուրների կողմից շատ լավ փաստագրվել է, որ Ադրբեջանն է հարձակումներ սկսել, ինչպես նաև տարբեր տեսակի վայրագություններ իրականացրել», - ասել է Վան Հոլլենը: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչներին հարց է ուղղվել՝ արդյոք ԱՄՆ-ն որոշել է, թե ով է ագրեսորը, սակայն պատասխան չի եղել: «Ես հասկանում եմ միջնորդ լինելու կարևորությունը, սակայն հավաստի միջնորդ լինելու համար, իմ կարծիքով, առնվազն պետք է սկսել փաստերից և կարողանալ հանրության առաջ բարձրաձայնել դրանք: Դուք գնում եք շատ կարևոր մի երկիր, աշխարհի շատ կոնֆլիկտային հատվածում, և հույս ունեմ, որ կկարողանաք փաստերն իրենց անունով կոչել», - եզրափակել է սենատորը: «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: 2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:  
12:06 - 01 դեկտեմբերի, 2022
«Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը ցույց է տալիս, որ այդ երկիրը չի կարող լինել անկաշառ միջնորդ»․ Ադրբեջանի ԱԳՆ
 |aravot.am|

«Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը ցույց է տալիս, որ այդ երկիրը չի կարող լինել անկաշառ միջնորդ»․ Ադրբեջանի ԱԳՆ |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պաշտոնական Փարիզն ի վիճակի չէ հանդես գալ որպես ոչ կանխակալ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում: «Այդ բանաձևը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ևս մեկ անգամ ակնհայտ ցույց է տալիս Ֆրանսիայի կանխակալ քաղաքական դիրքորոշումը, համապատասխանաբար այն, որ նա ընդունակ չէ հանդես գալ որպես արդար և անկաշառ միջնորդ», -ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ ադրբեջանական գերատեսչության, այն փաստը, որ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը «լսումների ժամանակ փաստացի սատարեց այդ բանաձևը, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, որը վերջին շրջանում բացահայտորեն ձեռնարկում է հակաադրբեջանական նախաձեռնություններ տարբեր հարթակներում»: «Մոտ 25 տարի Ֆրանսիան, որպես արդարացում բերելով իր միջնորդական դերը, գնահատական չի տվել Հայաստանի ագրեսիային և օկուպացիոն քաղաքականությանը և չի փորձել կարգավորել հակամարտությունը: Բացահայտ զրպարտիչ արշավը և մեղադրանքների առաջքաշումն Ադրբեջանի դեմ այն բանից հետո, երբ ի վերջո մեր երկիրը վերջ դրեց օկուպացիային և ինքնուրույն կարգավորեց հակամարտությունը, Ֆրանսիայի կանխակալ մտադրությունների դրսևորում է»,- ասվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։  Ֆրանսիայից ԱԳՆ-ից մեկնաբանել էին ընդունված բանաձևը և նշել, որ այդ բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի։
11:45 - 01 դեկտեմբերի, 2022
Խորհրդարանի ընդունած բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Խորհրդարանի ընդունած բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Խորհրդարանական նախաձեռնությամբ ընդունված այս բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի։ Նման հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով երկրի Սենատի ու Ազգային ժողովի ընդունած բանաձևերին։ «Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է նախարարի կողմից, ներառյալ նոյեմբերի 29-ին: Դիրքորոշումն այն է, որ «Ֆրանսիան շարունակում է կողմերին կոչ անել առաջ շարժվելու այս բանակցություններում՝ օգտվելու խաղաղության հնարավորությունից»։ Հենց այս ոգով էր, որ Հանրապետության նախագահը Պրահայում կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որը, մասնավորապես, հանգեցրեց Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։  Իսկ ավելի վաղ՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը։ 
10:36 - 01 դեկտեմբերի, 2022
Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև

Այսօր Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը. - Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք; - Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում; - Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը); - Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը; - Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։ Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրերի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը։ Բանաձևի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով:
22:06 - 30 նոյեմբերի, 2022
Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը |armenpress.am|

Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը հայտարարել էր, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներում չի հստակեցվել, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան: Էդմոն Մարուքյանը թեմային անդրադարձել է: -Պարոն Մարուքյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցին, հայտարարել է, որ Պրահայի և Սոչիի գագաթնաժողովներին հաջորդած հայտարարություններում նշվել է, որ սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, սակայն դրանցում իբրև թեխոսք չկա այն մասին, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է դա տեղի ունենա։ Մինչդեռ միևնույն ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարում է, թե իբրև ադրբեջանական գյուղեր կան Հայաստանի վերահսկողության ներքո։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը. -Ուզում եմ նշել, որ Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն մի հարցի շուրջ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի՞, թե ոչ, քանի որ նրանք 2021թ. մայիսի 12-ի և 2022թ. սեպտեմբերի 13-ի Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիաների և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի ժամանակ պնդել են, որ սահմանը դելիմիտացված չէ, և չկա սահման, իսկ հիմա ինչպե՞ս են պնդում, որ ադրբեջանական տարածքներ կան, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։ Նման պնդում անելով՝ ադրբեջանական կողմն ընդունում է, որ գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահման։ Պետական սահմանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է և բխում է միջազգային իրավունքից. այն է՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահման գոյություն ունի, Ալմա-Աթայի հռչակագրի և դրան կից արձանագրությունների հիման վրա այս սահմանի ճանաչումը կողմերը վերահաստատել են 2022թ. հոկտեմբերի 7-ի Պրահայի քառակողմ հանդիպման և 2022թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ: Արձանագրելով պետական սահմանի առկայությունը՝ մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ Հայաստանի Տավուշի մարզի մի շարք գյուղերի՝ Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոս և Ջրամբարի մեծ հատվածը, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերի վարելահողերը ևս 90-ականներից մինչև հիմա օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Հայաստանը հետևողական է լինելու, որ նշված տարածքները նույնպես վերադարձվեն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պարբերաբար բարձրացվող քարտեզների հարցին, թե իբրև հայտարարություններում խոսք չկա հստակ քարտեզների մասին և իբրև հստակ չէ, թե ինչ քարտեզներով պետք է սահմանազատումն իրականացվի, ապա այստեղ էլ ադրբեջանական կողմը ինքն իրեն հակասում է։ Ալմա-Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով միմյանց սահմանները փոխադարձ ճանաչելով՝ Ադրբեջանն այլևս փակել է քարտեզների շահարկման թեման, քանի որ հստակ է, որ խոսքը Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանների մասին է։ Հետևաբար այստեղ ևս հնարավոր չէ մի դեպքում պնդել, որ այո՝ ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով, սակայն հետո շարունակել պատմական քարտեզների մասին անորոշ խոսույթը։ -Ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի Հանրապետությունը, ինչի՞ հիման վրա պետք է առաջ շարժվել, ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում դուք: -Հայաստանը բազմիցս պաշտոնապես արձագանքել է և առաջարկել այնպես անել, որ ամբողջ սահմանի երկայնքով օկուպացված տարածքներ չլինեն, ինչպես նաև սահմանի երկայնքով հայելային հետքաշման և ապառազմականացված գոտի ստեղծելու լուծումներ առաջարկել, սակայն այդ լուծումներին ի պատասխան՝ նախ ադրբեջանական կողմը իր զորքերը չվերադարձրեց մինչև 2021թ. մայիսի 12-ի դրությամբ տեղակայման վայրեր և հետո արհամարհելով Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովների ընթացող աշխատանքը, սույն թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծեց նոր ագրեսիա, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից նոր տարածքներ օկուպացվեցին։ Ամփոփելով ասվածը՝ պետք է շեշտեմ, որ հիմնարար հարցն այստեղ հետևյալն է, որ Ադրբեջանը չի կարող պնդել, որ հստակ սահման ունենք բոլոր այն դեպքերում, երբ փորձ է արվում ներկայացնել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքների պատմություն, իսկ Հայաստանի դեմ պատերազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծելիս և տարածքներ օկուպացնելիս՝ պնդել հակառակը, որ սահման չկա և այն ենթակա է սահմանազատման։ Հայաստանի կողմից ներկայացված բոլոր առաջարկներն ուժի մեջ են, և Ադրբեջանի քաղաքական կամքի առկայության պարագայում, առաջնորդվելով Ալմա Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով, Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանների հիմքով, պետք է առաջ շարժվել և արագ սահմանազատել փոխադարձ ճանաչված պետական սահմանները, որն իր դրական ազդեցությունը կունենա խաղաղության պայմանագրի ստորագրմանն ընդառաջ։
14:58 - 30 նոյեմբերի, 2022
Ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ
 |amerikayidzayn.com|

Ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Դեսպան Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը․ Մեզ հետ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը: Շնորհակալություն պարոն դեսպան, որ համաձայնվել եք զրուցել մեզ հետ: Համուզված եմ, որ հետևում եք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այստեղ ի հայտ են գալիս որոշակի դժվարություններ: Խաղաղ գործընթացը ինքնին կարծես հայտնվում է դադարեցման վտանգի տակ: Ականատես ենք հռետորաբանության կոշտացմանը: Ինչպե՞ս կգնահատեք գործընթացի ներկայիս փուլը և որո՞նք են հիմնական ռիսկերը: Ինձ իրականում լավատեսություն է ներշնչում վերջին մի քանի ամիսների գործընթացը: Լավ նշան է, որ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպեցին միմյանց: Մասնավորապես Սոչիում կայացած հանդիպումը դրական արդյունք տվեց. կողմերը համաձայնեցին ուժի չկիրառման վերաբերյալ: Ապագայում կան նաև առաջընթացի հնարավորություններ՝ դեկտեմբերի 7-ին Եվրամիության շրջանակում հնարավոր հանդիպման հետ կապված: Չեմ ակնկալում, որ բոլոր քննարկումները կանցնեն առանց դժվարությունների: Եվ, իհարկե, հռետորաբանությունը, հավանաբար, երկու կողմից էլ կարող է փոխվել, բայց դա չպետք է խանգարի գործընթացի առաջխաղացմանը: Կարևոր է, որ կողմերը խոսեն և կարևոր է, որ լինի բանակցային գործընթաց: Պարոն դեսպան, սակայն, դեռևս պարզ չէ, թե արդյոք կկայանան դեկտեմբերի 7-ի բանակցությունները, թե ոչ, քանի որ կողմերի մոտ առկա են որոշակի անհամաձայնություններ այս առիթով: Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանվորված այս հետընթացը խաղաղ գործընթացում: Առկա են որոշակի տարաձայնություններ, որոնք, իմ ընկալմամբ, վերաբերում են նախագահ Մակրոնի մասնակցությանը բանակցություններին: Հայկական կողմը ցանկանում է, որ Մակրոնը շարունակի մասնակցել երկխոսությանը և ինչու ոչ առաջնորդի այն, մինչդեռ նախագահ Ալիևը կտրուկ հայտարարություններ է արել Մակրոնի մասնակցության դեմ: Սա կարծում եմ մեծ խնդիր չէ, որը կողմերը պետք է հաղթահարեն, քանի որ ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ անկախ ձևաչափից կամ բանակցության մասնակիցներից: Պարոն դեսպան, Ձեր կարծիքով՝ ո՞րն է կողմերի միջև կարգավորմանը խանգարող ամենագլխավոր խոչընդոտը: Ամենամեծ մարտահրավերն այն է, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է միանգամից կարգավորել: Պետք է միաժամանակ շատ հարցերի շուրջ գործընթացներ ընթանան։ Կարևոր է, որ նախագահը և վարչապետը խրախուսեն այն: Օրինակ, չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց լինի, որը կարող է նվազեցնել հակամարտության հավանականությունը: Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկում լինի: Ես ամբողջապես տեղյակ եմ, որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ հակամարտության բոլոր հարցերը կարգավորված են, և որ այս ամենն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց է, սակայն առկա է գործընթացի անհաժեշտություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Դա կարևոր քննարկում է կարգավիճակի շուրջ: Կան նաև այլ հարցեր։ Օրինակ՝ կոմունիկացիան, ջրային ռեսուրսները, ռազմագերիների վերադարձը։ Սրանք բոլորն այն խնդիրներն են, որոնք բախվում են խոչընդոտների, բայց կարող են լուծվել, որի համար պետք է լինի բազմակողմ մոտեցում, առաջին հերթին, նախագահի և վարչապետի ներգրավմամբ: Դուք նշեցիք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գործոնը, ում մասնակցությունը բանակցութուններում դարձել է կողմերի միջև տարաձայնության պատճառ: Ադրբեջանի նախագահը ուղղակի դեմ է հանդես եկել նախագահ Մակրոնի մասնակցությանը, ինչպես նաև մատնանշել վերջերս Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձևը Հայաստանի ու Ադրբեջանին հակամարտության մասին: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը այս առումով և ինչպե՞ս է այն հնարավոր կարգավորել: Կարծում եմ, որ նախագահ Մակրոնը իսկապես հասկանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, և նա կարող է լինել անաչառ, արդար միջնորդ այս գործընթացում։ Բայց իմ տեսակետները կարևորը չեն: Կարևոր է այնպիսի գործընթացի առկայություն, որը կվայելի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վստահությունը ինչպիսի ձևաչափ էլ որ լինի և որտեղ էլ որ այն տեղի ունենա։ Կարևոր է, որ կողմերը վստահություն ունենան գործընթացի նկատմամբ և հավատարիմ լինեն առաջ շարժվելուն: Այնպես որ, ես իսկապես չեմ կարծում, որ ձևաչափն այնքան կարևոր է, որքան Ալիևի և Փաշինյանի հանձնառությունը՝ խաղաղության քննարկումներում արդյունավետորեն առաջ շարժվելուն: Պարոն դեսպան, այս օրերին Բաքվում էր գլխավոր բանակցող, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ով հանդիպել էր Ադրբեջանի նախագահի ու ղեկավարության հետ: Նա պատրաստվում է նաև այցելել Երևան՝ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպելու համար: Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի ակտիվությունը և դերն այս գործընթացում: Դեսպան Ռիքերը բավականին բարձրաստիճան դիվանագետ է, և ես շատ ուրախ եմ, որ նա նշանակվել է հատուկ բանակցողի պաշտոնում: Հուսադրող է նաև, որ և՛ պետքարտուղարը, և՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զբաղվում են այս խնդրով: Դա պետք է լինի կայուն պարտավորություն: Ամերիկյան կողմի հետ մեկ հանդիպումը բավարար չէ: Այն պետք է դառնա պարտավորություն ԱՄՆ կառավարության, իհարկե, նաև Եվրոպական միության և այլ կառույցների կողմից՝ այս գործընթացը առաջ տանելու համար: Հակառակ դեպքում մենք կվերադառնանք ռազմական հակամարտությանը: Այն, ինչ ես այժմ տեսնում եմ ԱՄՆ վարչակազմի կողմից, շատ դրական է, և այդ ներգրավածությունը պետք է կանոնավոր կերպով շարունակվի ոչ միայն դեսպան Ռիքերի, այլև ԱՄՆ կառավարության այլ բարձրաստիճան անդամների կողմից: Ինչպե՞ս կգնահատեք Մոսկվայի դերը այս գործընթացում: Այն ապակառուցողական է, թե՞ կարող է որոշակի դրական տարրեր պարունակել: Ուկրաինա ներխուժումից հետո դժվար է պատկերացնել Մոսկվային խաղաղություն արարողի դերում: Դժվար է պատկերացնել, որ այսօր ԱՄՆ-ը և Եվրամիությունը կարող են արդյունավետ աշխատել Մոսկվայի հետ: Այնուամենայնիվ, չնայած բոլոր տարաձայնություններին, որոնք մենք ունենք Ռուսաստանի հետ, մենք ունենք նաև ընդհանուր շահեր ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության հաստատմանը: Կարծում եմ, որ ռուսական կողմը չի ցանկանում իր հարևանությամբ ունենալն ծավալվող հակամարտություն և կցանկա այստեղ տեսնել գործուն մի գործընթաց: Իհարկե ռուսական կողմը չպետք է վերահսկի գործընթացը, այլ պետք է լինի գործընթացի մասնակից տարածաշրջանի մյուս երկրների հետ մեկտեղ։ Ռուսաստանը ունի յուրահատուկ պատմություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որը մենք պետք է հասկանանք։ Այնպես որ, ես հավատացած եմ, որ Ռուսաստանը կարող է արդյունավետ դեր խաղալ, սակայն որքան հասկանում եմ համանախագահության ձևաչափն այլևս կենսունակ միջոց չէ՝ հակամարտությունը միջնորդելու համար: Շարունակությունը՝ amerikayidzayn.com-ում
11:42 - 30 նոյեմբերի, 2022