ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Մենք չենք փորձում միջուկային զենք ստեղծել. Իրանի արտգործնախարարի պատասխանը Թրամփին |tert.am|

Մենք չենք փորձում միջուկային զենք ստեղծել. Իրանի արտգործնախարարի պատասխանը Թրամփին |tert.am|

tert.am։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգների հետ լարված հարաբերությունների ֆոնին հայտարարել է, որ Թեհրանը չի փորձում միջուկային զենք ստեղծել: Ինչպես նշում է rferl.org-ը, Զարիֆն այս թվիթերյան գրառումն արել է նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում հայտարարել է, որ ԱՄՆ չի ցանկանում Իրանում իշխող ռեժիմի փոփոխության հասնել և ցանկանում է միայն այնպես անել, որ Թեհրանը միջուկային զենքեր չարտադրի: «Ես ամենևին էլ չեմ ցանկանում վնասել Իրանին: Ես ցանկանում եմ, որ Իրանն ասի «ոչ մի միջուկային զենք»»,-ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է The Hill-ը: Նա ենթադրել է, որ ամերիկյան կողմն ի վերջո համաձայնության կգա Թեհրանի հետ: «Կարծում եմ Իրանն ահռելի տնտեսական ներուժ ունի և սպասում եմ այն պահին, երբ թույլ կտամ Իրանին բեմ վերադառնալ ու ցույց տալ այդ ներուժը: Նրանք հրաշալի ժողովուրդ են: Իրանը ներկայիս ղեկավարությամբ հրաշալի երկիր լինելու հնարավորություն ունի: Մենք ռեժիմի փոփոխության հասնելու ձգտում չունենք: Ուզում եմ, որ դա պարզ լինի: Մենք ցանկանում ենք վերացնել միջուկային զենքերը»,-հայտարարել է Թրամփը:
09:43 - 28 մայիսի, 2019
«ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը». Պոմպեո |tert.am|

«ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը». Պոմպեո |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և հակված է այդ հարցում հաստատուն որոշում փնտրելու առումով աջակցություն ցուցաբերել կողմերին։ Ինչպես գրում է minval.az-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկրի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։ «ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կողմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը․․․ Մենք գնահատում ենք կողմերի՝ վերջին ժամանակներս բանակցությունների միջոցով հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար բարձր մակարդակով մասնակցությունը, ինչպես նաև այն ջանքերը, որոնք ներդրվում են արդյունավետ քննարկումների և ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մեջ»,- ասվում է Պոմպեոյի շնորհավորական ուղերձում։
05:55 - 28 մայիսի, 2019
ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները |shantnews.am|

ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները: Դատարանը նշել է, որ նման որոշումները հակասում են իշխանությունների տարանջատման սկզբունքներին: Կալիֆորնիայի դատարանը ժամանակավոր արգելանք է սահմանել պաշտպանության բյուջեից միջոցների օգտագործման համար՝ Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար: Այս մասին հաղորդում է DW-ն: Դատավոր Հեյվուդ Գիլյամը հիմնավորել է իր որոշումը` ասելով, որ Կոնգրեսը չի տրամադրել այդ գումարի նպատակային օգտագործումը Դոնալդ Թրամփի «ամենահեղինակավոր նախագծի» իրականացման համար: Ըստ դատարանի՝ կառավարության գործողությունները հակասում են Միացյալ Նահանգների՝ հիմնադրման պահից ուժի մեջ մտած իշխանությունների տարանջատման սկզբունքներին: Դատավորի դիտարկումը վերաբերում է Պենտագոնի 6,7 միլիարդ դոլար բյուջեից 1 միլիարդ դոլար տրամադրելուն: Նախատեսվում էր, որ տրամադրված միջոցները կօգտագործվեն Տեխասի 91 կմ երկարությամբ պատի կառուցման համար: Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր երկրի հարավային սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին: Ինչպես պարզաբանել է Սպիտակ տունը, դա թույլ կտա երկրի ղեկավարին, մասնավորապես, հավաքել ընդհանուր առմամբ մոտ 8 մլրդ դոլար: ԱՄՆ վարչակազմը մտադիր է ծախսել այս բոլոր միջոցները Մեքսիկայի հետ 376.5 կմ սահմանում գտնվող ցանկապատերի շինարարության կամ վերանորոգման համար: Կառավարությունը հավատում է, որ դա կօգնի իշխանություններին դադարեցնել անօրինական ներգաղթը և թմրանյութերի մաքսանենգությունը:  
12:42 - 25 մայիսի, 2019
Կալիֆոռնիայի Սենատն օրինագիծ է ընդունել Հայաստանի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնման մասին |news.am|

Կալիֆոռնիայի Սենատն օրինագիծ է ընդունել Հայաստանի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնման մասին |news.am|

news.am: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը միաձայն հավանություն է տվել SB 302 օրինագծին, որով վերականգնվում է Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրային համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:Օրինագիծը ներկայացրել է սենատոր Էնթոն Պորտանտինոն, նշում է աղբյուրը: Նրա խոսքով՝ SB 302-ը պաշտոնականացնում է Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները:«Ես անհամբերությամբ եմ սպասում երկրում առեւտրային ներկայացուցչություն բացելու հնարավորությանը: Կալիֆոռնիան տնտեսական առաջնորդ է, իսկ հայկական համայնքը՝ մեր հաջողության կենսականորեն կարեւոր տարրը»,- նշել է Պորտանտինոն:ԱՄՆ Հայ դատի եւ Արեւմտյան տարածաշրջանի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեպյանը նշում է, որ «ANCA-ն շնորհակալություն է հայտնում Կալիֆոռնիա նահանգի Սենատին եւ սենատոր Պորտանտինոյին նման կարեւոր քայլի ճանաչման համար՝ Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման նպատակով, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, բիոտեխնոլոգիայի եւ այլ ոլորտներում»:«Գլխավոր հյուպատոսի պաշտոնում իմ հիմնական առաքելություններից մեկը Հայաստանի եւ Կալիֆոռնիայի միջեւ տնտեսական կապերի զարգացումն է: Ես ուրախ եմ ելույթ ունենալ այս կարեւոր առաջարկի աջակցությամբ: Հույս ունենք, որ այն կհանգեցնի փոխշահավետ համագործակցության»,- նշել էր նա:
09:45 - 23 մայիսի, 2019
ԱՄՆ-ում երթեր են ընթացել ընդդեմ աբորտի իրավունքի սահմանափակման |news.am|

ԱՄՆ-ում երթեր են ընթացել ընդդեմ աբորտի իրավունքի սահմանափակման |news.am|

news.am: Երկուշաբթի ամբողջ Միացյալ Նահանգներով ընթացել են երթեր ընդդեմ աբորտի իրավունքի սահմանափակման: Դժգոհության ալիք է առաջացրել նախօրեին Ալաբամա նահանգում ընդունված օրենքը, որն առավելագույնս սահմանափակում է կանանց աբորտի իրավունքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Բողոքի նման ցույցերից մեկը տեղի է ունեցել Վաշինգտոնում Գերագույն դատարանի շենքի մոտ, որը 46 տարի առաջ որոշում էր ընդունել հանրահայտ «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով: Այն աբորտի իրավունքը հաստատել էր համադաշնային մասշտաբով: Նահանգների մեծ մասը, սակայն, մտցրել է որոշակի սահմանափակումներ: Ավելի քան 50 կազմակերպություններ միավորվել են #ԿասեցնելԱրգելքները հեշթեգի եւ «Իմ մարմինն է՝ իմ ընտրությունը» կարգախոսի ներքո: ԱՄՆ մայրաքաղաքում ցույցին ներգրավվել են հարյուրավոր ակտիվիստներ եւ նույնիսկ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված նախագահի մի քանի թեկնածուներ:ԱՄՆ-ն աբորտները քաղաքականացնում է«Ես հանուն սրա պայքարել եմ 60-ական թվականներին, եւ այսօր կրկին այստեղ եմ ու չեմ կարողանում դրան հավատալ: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ Թրամփն է իշխանության: Նա փորձում է ցանկացած միջոցով մեծացնել ընտրական բազան: Դա սարսափելի է»,- ասում է ակտիվիստներից Փեմ Լեքլենդը, որը Planned Parenthood կազմակերպության անդամ է:Վերջին տարիներին մի շարք նահանգներ կտրուկ խստացրել են աբորտի սահմանափակումները: Այս տարվա ապրիլին Ինդիանայում դե ֆակտո աբորտներն արգելվել էին երկրորդ եռամսյակում, իսկ Օհայոյում օրենք էր ընդունվել վաղ աբորտների արգելման մասին՝ այն պահից, երբ կարելի է ճանաչել սաղմի սրտի զարկերը:Ընթացիկ տարում պտղի սրտի զարկերի հետ կապված համանման օրենքներ էին ընդունել Ջորջիա, Կենտուկի եւ Միսիսիպի նահանգներում, որոնց կարող են հաջորդել եւս 12 նահանգներ: Աբորտ կատարելն այս կամ այն չափով սահմանափակող օրենքների ընդհանուր թիվը հասնում է տասնյակների:Լեքլենդի կարծիքով՝ նման միջոցները կարող են հանգեցնել աբորտ կատարող ապօրինի կենտրոնների ի հայտ գալուն:Լեքլենդը նաեւ հնարավոր է համարում, որ ապագայում Գերագույն դատարանը չեղարկի «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով որոշումը:Նրա հետ համաձայն է մեկ այլ ակտիվիստ՝ Շերին: «Նրանք աբորտները չեն արգելում, նրանք արգելում են աբորտների անվտանգ օրենքները: Որովհետեւ դրա կարիքն ունեցող կանայք միջոց կգտնեն, իսկ դա նշանակում է, որ ավելի շատ կանայք կմահանան»,- վստահ է գործակալության զրուցակիցը:Գերագույն դատարանի շենքի մոտ երթի եկածները միաձայն հայտարարել են այն մասին, որ ԱՄՆ-ում աբորտի հարցը չափից ավելի քաղաքականացված է, իսկ վերջին օրենքներն առաջ են մղվում այն նպատակով, որպեսզի գրավեն ընտրողների ձայները:Հնարավոր է, որ ընդունված սահմանափակող օրենքները բողոքարկվեն ԱՄՆ Գերագույն դատարանում: Սակայն դատարանում իրավիճակը փոխվել է աբորտների հակառակորդների օգտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկու պահպանողական դատավորներ Նիլ Գորսաչի եւ Բրեթ Կավանոյի նշանակումից հետո:Աբորտների կողմնակիցները հայտարարում են իրենց մարմինը ինքնուրույն տնօրինելու կանանց իրավունքների եւ այն մասին, որ ձեւավորման վաղ փուլերում սաղմը չի կարող համարվել մարդկային անհատ: Նրանք նաեւ նշում են այն, որ աբորտների արգելքը կարող է հանգեցնել այս վիրահատության քրեականացման եւ շատ կանանց մահվան, որոնք օրենքը խախտելով կփորձեն ազատվել հղիությունից:Աբորտների հակառակորդները վկայակոչում են կրոնական պատվիրանները եւ հայեցակարգը, որ մարդու կյանքը սկսում է բեղմնավորման պահից, ինչի հետ կապված աբորտներն ապաբարոյական գործողություն են համարում կամ անգամ հանցագործություն:
06:22 - 22 մայիսի, 2019
Կոնգրեսում հայտարարել են, որ Թրամփի անզիջողականությունը հղի է իմպիչմենտով |news.am|

Կոնգրեսում հայտարարել են, որ Թրամփի անզիջողականությունը հղի է իմպիչմենտով |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դեմոկրատներին ընդառաջ գնալու ցուցադրական մերժումը հղի է իմպիչմենտի գործընթացով: Երկուշաբթի CNN-ի եթերում նման զգուշացումով հանդես է եկել Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը (դեմոկրատ՝ Նյու Յորք նահանգից):Նրան խնդրել են մեկնաբանել Սպիտակ տան՝ իրենց նախկին իրավական խորհրդատու Դոնալդ Մաքգանին Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական հանձնաժողովի լսումների օրակարգը անտեսելու թույլտվություն տալու Սպիտակ տան որոշումը, որը կապված է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ավարտած հետաքննության հետ, որը վերաբերում է 2016-ի ԱՄՆ-ի ընտրություններին ՌԴ միջամտության հետ: «Նախագահի անիզիջողականության եւ անօրինական վարքի պատճառով ավելի դժվար է դառնում անտեսել այլընտրանքային ազդեցության միջոցները, այդ թվում, իմպիչմենտը: Մենք կքննարկենք իմպիչմենտն ու այլ այլընտրանքներ», - ասել է կոնգրեսականը:«Նախագահը չի կարող բարձր լինել օրենքից», - հավելել է Նադլերը: Նա համոզմունք է հայտնել, որ Թրամփը «գործում է ի վնաս իրեն, եթե ցանկանում է Կոնգրեսում դեմոկրատներին դրդել իմպիչմենտի ընթացակարգի»: «Մենք շատ բաներ ենք մտածում, եւ մենք կարող ենք դա անել (հեռացնել պաշտոնից)», - հավելել է հանձնաժողովի նախագահը: ԱՄՆ արդարադատության նախարարությունը ապրիլի 18-ին հրապարակել էր Մյուլլերի զեկույցը: Հատուկ դատախազը պնդում է, որ Ռուսաստանը փորձել է ազդել 2016 թ. Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա:Միեւնույն ժամանակ Մյուլերը խոստովանել է, որ հետաքննությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն չի հայտնաբերել: Միաժամանակ հատուկ դատախազը շեշտել է, որ չի կարող միանշանակ եզրակացություն անել, թե արդյոք պետության ղեկավարը խոչընդոտներ ստեղծել է արդարադատության համար:
11:43 - 21 մայիսի, 2019
Կարակասն ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից կորուստները գնահատել Է 130 մլրդ դոլար |armenpress.am|

Կարակասն ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից կորուստները գնահատել Է 130 մլրդ դոլար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստները կազմել են 130 միլիարդ դոլար: Այդ մասին ասել Է ՌԴ-ում Վենեսուելայի դեսպան Կառլոս Ռաֆայել Ֆարիա Տորտոսան:«2015 – 2018 թվականներին Միացյալ Նահանգների կողմից սահմանված տնտեսական շրջափակման հետեւանքով Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստներն ու վնասները գնահատվում են 130 միլիարդ դոլար»,- ասել Է դիվանագետը ճեպազրույցում:Դեսպանի խոսքով՝այդ միջոցներով Վենեսուելայի տնտեսությունը կարող Էր գոյություն ունենալ 9 տարի: Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները գործում են 2015 թվականի մարտից, երբ նախագահ Բարաք Օբաման դրանք սահմանեց մի շարք վենեսուելացի պաշտոնյաների դեմ ի պատասխան երկրից ամերիկացի դիվանագետների վտարման: Այդ ժամանակվանից ի վեր պատժամիջոցներն ընդլայնվել են: ԱՄՆ-ը վերջին ժամանակներս խստացրել Է Վենեսուելայի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցներ, այդ թվում՝ պետական ընկերությունների դեմ:Վաշինգտոնը հունվարի 28-ին հայտարարել Է PDVSA նավթի-գազի ազգային ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հաորդել Է ՌԻԱ Նովոստին:
10:33 - 21 մայիսի, 2019
ԱՄՆ միջուկային թափոնները կարող են հայտնվել Խաղաղ օվկիանոսում |news.am|

ԱՄՆ միջուկային թափոնները կարող են հայտնվել Խաղաղ օվկիանոսում |news.am|

news.am։ ԱՄՆ-ում միջուկային զենքի փորձարկումների ընթացքում գոյացած ռադիոակտիվ թափոնները կարող են հայտնվել Խաղաղ օվկիանոսում։ Այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Fox News-ին։Խոսքը Ռանիթ կղզում (Էնիվեթոկ աթոլի կազմում) ռադիոակտիվ թափոնատեղիի մասին է, որտեղ 1948-1958 թվականներին միջուկային պայթյուններ են իրականացվել, իսկ ավելի ուշ վարակված հող է տեղափոխվել այլ փորձարկումներից հետո։ Ըստ Գուտերիշի՝ ներկայում այնտեղ պահվող ռադիոակտիվ թափոնները կարող են հայտնվել ծովում։ Ռադիոակտիվ թափոններով լցված բետոնե խառնարանն անվանում են «միջուկային դագաղ»։ 1970-ականներին կառուցված 43 սանտիմետր հաստությամբ գմբեթը նախատեսվել է որպես ժամանակավոր միջոց, բայց ավելի ուշ ԱՄՆ իշխանություններն այն համարել են բավական հուսալի՝ վարակված հողի երկարատեւ պահման համար։Մարշալյան կղզիների նախագահ Հիլդա Հայնը նախազգուշացրել է Գուտերիշինի, որ այստեղ արդեն գոյացել է ճեղք, իսկ ուժեղ մերձարեւադարձային ցիկլոնի դեպքում այն կարող է լրիվ քանդվել։
13:31 - 20 մայիսի, 2019
Պատերազմի վտանգը Exxon Mobil-ին ստիպում է դուրս է հանել աշխատակիցներին |azatutyun.am|

Պատերազմի վտանգը Exxon Mobil-ին ստիպում է դուրս է հանել աշխատակիցներին |azatutyun.am|

azatutyun.am։ Exxon Mobil ամերիկիյան նավթարդյունահանող խոշոր ընկերությունը դուրս է հանել աշխատակիցներին Իրաքի տարածքում գտնվող նավթահանքերից:Այդ մասին հայտնել է Իրաքի նավթարդունաբերության նախարար Թամեր Ղադբանը:Exxon Mobil-ն Իրաքից դուրս է հանել մոտ 60 աշխատակիցների, որոնց մեծ մասն ամերիկացիներ են:Դա, վերլուծաբանների համոզմամբ, վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգների և Իրանի հետզհետե սրվող հարաբերությունները կարող են հանգեցնել ռազմական առճակատման:Իրաքի նավթարդյունաբերության նախարար Ղադբանը հրապարակել է հայտարարություն, որով Exxon Mobil-ի ղեկավարներին խստորեն քննադատել է աշխատակիցներին դուրս հանելու համար և պնդել , որ ընկերությունը չհիմնավորված և անընդունելի քայլ է կատարել, «քանի որ Իրաքի հարավում գտնվող նավթահանքերին որևէ վտանգ չի սպառնում»:Վաշինգտոնը վերջին շրջանում ավելացրել է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում, իսկ պետական դեպարտամենտն Իրաքում աշխատող դիվանագետներին կարգադրել է հեռանալ երկրից:
11:46 - 19 մայիսի, 2019
«Թրամփը պաշտոնանկության է արժանի». ԱՄՆ կոնգրեսականն անդրադարձել է ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ զեկույցին |tert.am|

«Թրամփը պաշտոնանկության է արժանի». ԱՄՆ կոնգրեսականն անդրադարձել է ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ զեկույցին |tert.am|

tert.am։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջասթին Ամաշը հայտնել է, որ ռուսական միջամտության մասին զեկույցը կարդալուց հետո նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելն արդարացի է համարում: Կոնգրեսականի թվիթերյան գրառման համաձայն՝ Թրամփը «պաշտոնանկ լինելու շեմին» է: Նա հստակեցրել է, որ նախագահը ներգրավված է եղել «հատուկ գործողությունների մեջ» և անպատժաճ վերաբերմունք է ցուցաբերել: Ամաշն ընդգծել է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ ռուսական գործի Վերաբերյալ զեկույցում Թրամփի կողմից արդարադատությանը հակասող բազմաթիվ ապացույցներ կան: «Նախագահից բացի Միացյալ Նահանգների ցանկացած այլ պաշտոնյայի նկատմամբ նման զեկույցի հիման վրա մեղադրանք կառաջադրվեր»,- եզրափակել է դեմոկրատ պատգամավորը: Թրամփն ու նրա օգնականները բազմիցս հերքել են նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանի պաշտոնյաների հետ ունեցած ապօրինի կապերի մեղադրանքները:
11:07 - 19 մայիսի, 2019
Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել բեռնանավը |azatutyun.am|

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել բեռնանավը |azatutyun.am|

azatutyun.am։ Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին խնդրել է միջնորդել Միացյալ Նահանգների կողմից առգրավված բեռնանավը վերադարձնելու հարցում:Պաշտոնական Փհենյանն «ապօրինի» է որակել ամերիկացիների գործողությունները: Մինչդեռ Վաշինգտոնը հայտարարել է, թե կալանքի տակ է վերցրել ածուխ փոխադրող նավը, քանի ածխի արտահանումը հակասում է ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների ռեժիմին:Փհենյանը «գանգստերական քայլ» է անվանել բեռնատար նավի առգրավումը:Այդ նավը նախ կալանքի տակ են վերցրել ապրիլին՝ Ինդոնեզիայի ափի մոտ, ապա դրա նկատմամբ հսկողություն են սահմանել ամերիկյան պատկան մարմինները: Ներկայումս նրանք նավը փոխադրում են դեպի ամերիկյան տարածքային ջրեր:Վաշինգտոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայից ածուխ արտահանելու փորձը հակասում է ԱՄՆ-ի և Բրիտանիայի սահմանած պատժամիջոցներին:
06:26 - 19 մայիսի, 2019