ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ում դատարանը Թրամփին թույլ չի տվել կառուցել Մեքսիկայի սահմանին պատը |news.am|

ԱՄՆ-ում դատարանը Թրամփին թույլ չի տվել կառուցել Մեքսիկայի սահմանին պատը |news.am|

news.am:  Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա նահանգ) ԱՄՆ 9-րդ շրջանի վերաքննիչ դատարանը չորեքշաբթի որոշել է ուժի մեջ թողնել ավելի վաղ ընդունված որոշումները, որոնցով խոչընդոտվում է Պենտագոնի բյուջեից միջոցների հատկացումը Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար: Վճիռը հրապարակվել է դատարանի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությունը, որը փորձել էր վիճարկել Կալիֆոռնիա նահանգի Հյուսիսային շրջանի դաշնային դատարանի որոշումները, որոնք ընդունվել էին մայիսին եւ հունիսին: Դրանցում նշվում էր, որ ԱՄՆ վարչակազմը չի կարող առանց ԱՄՆ Կոնգրեսի համաձայնության ամերիկյան պաշտպանական գերատեսչության բյուջեի միջոցները Մեքսիկայի սահմանին խոչընդոտի կառուցմանն ուղղել: Այսպիսով, դաշնային դատարանը բավարարել է մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների եւ ամերիկյան մի շարք նահանգների հայցերը, որտեղ նահանգապետները դեմոկրատներ են:
08:01 - 04 հուլիսի, 2019
Ամերիկյան աջակցությունը կարևոր նշանակություն է ունեցել մեր երկրի զարգացման համար․ Նիկոլ Փաշինյան

Ամերիկյան աջակցությունը կարևոր նշանակություն է ունեցել մեր երկրի զարգացման համար․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ:  «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Միացյալ Նահանգների անկախության հռչակումը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա՝ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով ազատության ու ժողովրդավարության ձգտող բազմաթիվ ժողովուրդների համար: Հպարտ ենք, որ ամերիկահայ համայնքն իր ուրույն ներդրումն է ունեցել ԱՄՆ-ի զարգացման և բարգավաճման գործում՝ հանդիսանալով մեր երկու երկրները կապող կարևոր կամուրջ: Անցած մեկ տարվա ընթացքում աննախադեպ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում: Ժողովրդավարությունը վերահաստատվեց մեր երկրում: Վերացան խոսքի ազատության սահմանափակումները: Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորվեց նոր կառավարություն, որը վճռական քայլեր է ձեռնարկում օրենքի գերակայության հաստատման և ժողովրդավարության նվաճումներն ամրապնդելու ուղղությամբ: Այսօր առաջնային են արդարադատության համակարգի բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Մենք մեծապես գնահատում ենք անկախությունից ի վեր Հայաստանին տրամադրվող ամերիկյան ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Այն մշտապես կարևոր նշանակություն է ունեցել մեր երկրի զարգացման համար: ԱՄՆ-ի օժանդակությունն այսօր ևս թույլ կտա առավել սահուն ու արագ իրականացնել բարեփոխումները և անշրջելի դարձնել ժողովրդավարությունը Հայաստանում: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել Երևանում վերջերս կայացած Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը: Այն դարձավ մեր երկրների միջև ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունների առաջընթացի վկայությունը: Հայաստանը շահագրգռված է կատարելագործել այդ հարաբերությունները և զարգացնել երկկողմ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում:Մեծապես կարևորում եմ ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի հասնել խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և անվտանգության: Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ` մաղթելով խաղաղություն, հետա¬գա առաջընթաց և բարօրություն»:
06:30 - 04 հուլիսի, 2019
Հեղափոխությունից  հետո կտրուկ ավելացել է ԱՄՆ-ից` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների թիվը |amerikayidzayn.com|

Հեղափոխությունից հետո կտրուկ ավելացել է ԱՄՆ-ից` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների թիվը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Հեղափոխությունից հետո կտրուկ ավելացել է ԱՄՆ-ից` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների թիվը: Այդ մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը՝ նկատելով, որ անկախությունից ի վեր ՀՀ քաղաքացիության և երկքաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ կառավարության մոտեցումները փոփոխվել են: Հայաստանն ունի երկքաղաքացիության մասին օրենք, որն ընդունվել է 2007 թվականին և լրամշակվել՝ 2017-ին, համաձայն որի, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն մեկից ավելի քաղաքացիություն ունենալ: «Մենք ունենք Սփյուռք, և մեր հայրենակիցներից շատերը ցանկանում են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Նրանք օրենքով սահմանված կարգով օգտվում են այդ իրավունքից: Հեղափոխությունից հետո մեր հայրենակիցների մոտ բոլորովին փոխվեցին ձգտումները, ընկալումները, Հայաստանին նայում են այլ աչքով, մեծ ցանկություն ունեն Հայաստանի հետ կապվելու: Քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ձեռք բերելն այդ ձևերից մեկն է»,- ասել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում հաշվել և պարզել են, որ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը կրկնապատկվել է: ԱՄՆ-ում Հայաստանն ունի 3 դիվանագիտական ներկայացուցչություն: Հայաստանի քաղաքացիության ձեռք բերման գործընթացը տևում է մինչև 6 ամիս: ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն շնորհելուց հետո տվյալ անձը պետք է գնա Հայաստան անձնագիրը ստանալուհամար:
07:35 - 02 հուլիսի, 2019
Ռուսաստանը Թրամփին 2020թ. Մոսկվա է հրավիրել. ԱՄՆ նախագահը դրական է արձագանքել |tert.am

Ռուսաստանը Թրամփին 2020թ. Մոսկվա է հրավիրել. ԱՄՆ նախագահը դրական է արձագանքել |tert.am

tert.am: Ռուսաստանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությանը: Ինչպես նշում է Russia Today-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Մենք ԱՄՆ նախագահին հրավիրել ենք հաջորդ տարվա մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարությանը»,-«Ռոսիա 24»-ի եթերում ասել է Ուշակովը: Նա հավելել է, որ Թրամփը դրական արձագանք է տվել: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ 2020թ. նշվելիք տարեդարձն իրոք առանձնահատուկ է լինելու: Հանդիպման մեկնարկից առաջ ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ հրաշալի արդյունքներ է ակնկալում այս հանդիպումից: Հատկանշական է, որ հանդիպման ժամանակ Թրամփը կատակել է՝ ասելով Պուտինին, որ նա «չմիջամտի ամերիկյան ընտրություններին»: Նշենք, որ վերջին երեք տարում սա երկու ղեկավարների երրորդ հանդիպումն է:
11:14 - 28 հունիսի, 2019
ԱՄՆ-ը մտադիր չԷ նոր միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում. Պենտագոն |armenpress.am|

ԱՄՆ-ը մտադիր չԷ նոր միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում. Պենտագոն |armenpress.am|

armenpress.am։ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն մտադիր չեն վերգետնյա բազավորման նոր միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում այն բանից հետո, երբ օգոստոսի 2-ին ավարտվի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների արգելման մասին պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողությունը: Հունիսի 27-ին Twitter-ում համապատասխան դիրքորոշումը հավաստել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսփերը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի Միջուկային պլանավորման խմբի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:«Մենք ՆԱՏՕ-ի Միջուկային պլանավորման խմբի արդյունավետ հանդիպում անցկացրեցինք Ռուսաեստանի կողմից ՄՓՀՀՊ-ի խախտումների քննարկման համար: Մենք մտադիր չենք վերգետնյա բազավորման նոր միջուկային հրթիռներ ծավալել Եվրոպայում, մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ցանկանում»,- հայտարարել Է նա: Այդ նույն դիրքորոշումն ավելի վաղ արդեն հնչեցրել են ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը եւ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:30 - 27 հունիսի, 2019
ԱՄՆ-ն լրացուցիչ $8.6 մլն կտա ՀՀ-ում ընտրական պրոցեսների բարելավմանը |panarmenian.net|

ԱՄՆ-ն լրացուցիչ $8.6 մլն կտա ՀՀ-ում ընտրական պրոցեսների բարելավմանը |panarmenian.net|

panarmenian.net։ ԱՄՆ-ն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի լրացուցիչ $8.6 մլն-ի ֆինանսավորում` հատկացվող ֆինանսավորման չափը հասցնելով մինչև $35.1 մլն-ի:Համապատասխան նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգում:Լրացուցիչ օժանդակությունն առաջին հերթին ուղղվելու է ընտրական գործընթացների թափանցիկությանը, հաշվետվողականության և արդյունավետության, ընտրական վարչարարության և ընտրական իրավական դաշտի բարելավմանը, ընտրողների կրթության ամրապնդմանը, ընտրական գործընթացներում քաղաքացիական ներգրավվածության խթանմանը, արդյունավետ ռազմավարական հաղորդակցության արշավների և հանրային շփումների խրախուսմանը, ինչպես նաև խորհրդարանի հետ ընտրողների կապի ամրապնդմանը:Փոփոխությամբ նախատեսվում է նաև Համաձայնագրի ավարտի ամսաթիվը 2020 թվականի սեպտեմբերի 30-ից երկարաձգել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնել դրանով սահմանված ծրագրերի իրականացումը:
08:45 - 27 հունիսի, 2019
Նոր փոփոխություն. ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին կավելանա 7,4 մլն դոլարով եւ կկազմի 80 մլն դոլար |news.am|

Նոր փոփոխություն. ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին կավելանա 7,4 մլն դոլարով եւ կկազմի 80 մլն դոլար |news.am|

news.am։ Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ 2019-ի մայիսի 8-ին ստորագրված «Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 12 փոփոխությունը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:Որոշման հիմնավորման մեջ նշվում է.«Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի ձեւավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը:Այնուհետեւ, ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել եւ 2010-2018թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ համաձայնագրի փոփոխություններ թիվ 1-12-ը:Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության եւ ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո:Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 73,255 մլն ԱՄՆ դոլար:ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 12 փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ 7,449 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:Արդյունքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակներում կկազմի 80,7 մլն ԱՄՆ դոլար:
08:24 - 27 հունիսի, 2019
Իրանը հաստատում է ամերիկյան կիբերհարձակման մասին տեղեկությունները |azatutyun.am|

Իրանը հաստատում է ամերիկյան կիբերհարձակման մասին տեղեկությունները |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի հեռահաղորդակցության նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին այսօր Twitter-ում արված գրառմամբ հաստատել է, որ անցած շաբաթվա վերջին Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող մի շարք թիրախներ ենթարկվել են կիբեռահարձակման:Դրա հետ մեկտեղ իրանցի նախարարը նշել է, որ այդ հարձակումը չի հասել իր նպատակին:Նախարարի պնդմամբ, իրանական թիրախների դեմ իրականացվող այս գործողությունները «կիբեռահաբեկչության վառ դրսևորում են»:AP գործակալության տեղեկություններով Միացյալ Նահանգների զինված ուժերը Իրանի բանակի համակարգչային ցանցի դեմ հարձակումն իրականացրել են անցած հինգշաբթի, նույն այն օրը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին պահին չեղարկել է Իսլամական Հանրապետության տարածքի հրթիռակոծումը: Վաշինգտոնն այդ քայլին մտադիր էր դիմել Պարսից ծոցում ամերիկյան անօդաչու սարքի ոչնչացմանն ի պատասխան:
08:35 - 24 հունիսի, 2019
ԱՄՆ֊ը ցանկանում է ստեղծել «գլոբալ կոալիցիա» Իրանի դեմ |azatutyun.am|

ԱՄՆ֊ը ցանկանում է ստեղծել «գլոբալ կոալիցիա» Իրանի դեմ |azatutyun.am|

azatutyun.am։ Պետքարտուղար Մայք Փոմփեոն Սաուդիան Արաբիա և Միացյալ Արաբական Էմիրություններ մեկնելիս հայտարարել է, որ ցանկանում է «գլոբալ կոալիցիա» ստեղծել Իրանի դեմ։Փոմպեոն հունիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ բոլորի հետ քննարկելու են ռազմավարական ուղիները՝ ստեղծելու համար գլոբալ կոալիցիա, որը կազմված կլինի ոչ միայն Պարսից ծոցի, այլ եվրոպական և ասիական երկրներից ու նպատակ կունենա զսպելու «ահաբեկչության ամենամեծ հովանավոր» երկրին։Միաժամանակ Փոմպեոն կրկնել է Թրամփի խոսքերը, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների երկու երկրների միջև առկա լարվածությունը թուլացնելու նպատակով։Երկու երկրների՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները սկսել են սրվել անցած տարվանից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով տնտեսական պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ: Ի պատասխան Իրանը անցյալ շաբաթասկզբին հայտարարեց, թե հրաժարվում է համաձայնագրով ստանձնած պարտավորություններից և վերականգնում է ուրանի հարստացումը:
06:16 - 24 հունիսի, 2019
ԱՄՆ֊ում հաստատել են իրանական հրթիռի կողմից անօդաչու սարքի խոցման մասին լուրը  |azatutyun.am|

ԱՄՆ֊ում հաստատել են իրանական հրթիռի կողմից անօդաչու սարքի խոցման մասին լուրը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներում հաստատել են իրանական զենիթային հրթիռի կողմից միջագային օդային տարածքում ռազմական անօդաչու սարքի խոցման մասին լուրերը:Մի շարք լրատվամիջոցներ՝ Reuters-ը, Fox News-ը և AP-ն, հայտնում են, որ հունիսի 20-ին ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ անանուն մնալու պայմանով հայտարարել են, որ Triton MQ-4C ամերիկյան անօդաչու սարքը խոցվել է Հորմուզի նեղուցի մերձակայքում։Այս միջադեպը տեղի է ունենում երկու երկրների միջև ծայրաստիճան լարված հարաբերությունների ֆոնին: Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում Օմանի ծոցում երկու նավթակիր լցանավերի վրա հարձակումների մեջ: Միացյալ Նահանգները պնդում է, որ գրոհները կազմակերպել է Իրանի Հեղափոխության պահապանների գվարդիան:Փորձագետները խոսում են երկու երկրների միջև ռազմական հակամարտության վտանգի մասին: Վաշինգտոնը որոշել է հարյուր հազարավոր զինվորականներ ուղարկել այդ տարածաշրջան։
09:28 - 20 հունիսի, 2019
Պենտագոնը Մերձավոր Արևելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախույզ-ինքնաթիռներ |aysor.am|

Պենտագոնը Մերձավոր Արևելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախույզ-ինքնաթիռներ |aysor.am|

aysor.am։ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Մերձավոր Արևելք կուղարկի լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող ապարատներ եւ հետախուզական տվյալների հավաքման ինքնաթիռներ: Ինչպես հայտնել են Պենտագոնում՝ դա կարվի Իրանի շուրջ ստեղծված իրադրության առնչությամբ հազար ամերիկացի զինծառայողներ տարածաշրջան ուղարկելու՝ երկուշաբթի հայտարարված որոշման շրջանակներում: Ինչպես նշված է հայտարարության մեջ, պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) խնդրանքով ուղարկում է «Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախուզական տվյալների հավաքման համար կառավարվող թռչող ապարատներ, կործանիչ և ավիացիոն օժանդակության թռչող ապարատ, նաև դիմադարձման այլ միջոցներ»: «Միացյալ Նահանգներն Իրանի հետ բախման չի ձգտում, բայց մենք տեղաբաշխում ենք (զորքեր Մերձավոր Արեւելքում) եւ պատրաստ ենք պաշտպանելու ամերիկյան ուժերն ու շահերը տարածաշրջանում»,- հայտարարել են Պենտագոնում:
08:07 - 20 հունիսի, 2019
Դեմոկրատ Բերնի Սանդերսը խիստ քննադատել է Թրամփին |azatutyun.am|

Դեմոկրատ Բերնի Սանդերսը խիստ քննադատել է Թրամփին |azatutyun.am|

azatutyun.am։ Դեմոկրատական կուսակցությունից Բերնի Սանդերսը, ով հայտարարել էր 2020 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, տեսաելույթով իսկույն արձագանքել է Թրամփի հայտարարություններին ու խստորեն քննադատել նրան:«Նախագահի մեկուկես ժամանոց ելույթը՝ ստի, խեղաթյուրումների, և բացարձակ անհեթեթությունների մասին է»,- ասել է Սանդեսրը: Նա հերթով նշել է այն խնդիրները, որոնց մասին նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի հանրահավաքում Թրամփը «մոռացել» է խոսել: Սանդերսի խոսքերով Թրամփը «ռասիստ է, սեքսիստ, հոմոֆոբ ու քսենոֆոբ: Վերընտրվելու իր քաղաքականության ռազմավարությունը կառուցում է ամերիկացիներին բաժանելու վրա: Բաժանելու ըստ մաշկի գույնի, ըստ ծննդյան վայրի, հավատքի, ըստ սեռական կողմնորոշումների: Մեր գործն է թույլ չտալ նրան կատարելու դա, մեր գործն է համախմբել Ամերիկայի ժողովրդին»,- ասել է 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած դեմոկրատ Բերնի Սանդերսը:
11:15 - 19 հունիսի, 2019