Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 24-ին նախատեսած Հիշողության երթը կտեղափոխի վիրտուալ հարթություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 24-ին նախատեսած Հիշողության երթը կտեղափոխի վիրտուալ հարթություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարություն է տարածել․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսել էր այս տարի ապրիլի 24-ին Հիշողության երթ կազմակերպել՝ կոչ ուղղելով մեր հայրենակիցներին այդ օրը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատի լուսանկար-վահանակով, իսկ լուսանկար չլինելու պարագայում գրել նրանց անուն-ազգանունները, դնել Ցեղասպանության զոհ մեր մտավորականների կամ մեր մշակութային ժառանգությունների լուսանկարները: Քանի որ համաճարակային իրավիճակը կարծես թե թույլ չի տալիս իրականացնել այդ մտահաղացումը, մենք որոշեցինք Հիշողության երթը տեղափոխել վիրտուալ հարթություն: Այս նախաձեռնությունն արտակարգ իրավիճակում, երբ սահմանափակված է մեր տեղաշարժման շառավիղը, ապրիլի 24-ը ոգեկոչելու ձև է, այսպես ասած «Հիշողության վիրտուալ երթ»: Հիշողության այս երթի նպատակն է հիշել ցեղասպանության զոհ, վերապրած, ցեղասպանության արհավիրքներին դիմակայած մեր տատիկ-պապիկներին և հորդորել մեր հայրենակիցներին իրենց ֆեյսբուքյան դիմապատկերների նկարները փոխարինել Ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատների նկարներով առաջարկվող ձևակի մեջ՝ այս կերպ կիսելով իրենց նախնիների լուսանկարներն ու պատմությունները։ Այս նախաձեռնությունը որևէ կապ չունի 100-ամյակի հայտնի կարգախոսի հետ: 100-ամյակին ընդունված Հռչակագիրն ու «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսը մեր ինքնության, պատմության, պայքարի անքակտելի մասն են: Այս նախաձեռնությունը ապրիլի 24-ը արտակարգ իրավիճակում հիշատակելու գործողություն է»:
10:02 - 11 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

armtimes.com: Հաշվի առնելով ներկայիս կորոնավիրուսի համաճարակից ստեղծված իրավիճակը՝ Լոս Անջելեսի միացյալ մարմինը, Միացյալ հայ երիտասարդները եւ Հայոց ցեղասպանության հանձնախումբը որոշեցին չեղարկել Ապրիլ 24-ի ոգեկոչմանն առնչվող բոլոր միջոցառումները: Համայնքային այս երեք կազմակերպությունները ծրագրել էին՝ ա) Ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր բ) Քայլարշավ ցույց Փոքր Հայաստան, Լոս Անջելոս գ) Բողոքի ցույց Լոս Անջելոսի թուրքական հյուպատոսության առջեւ: Վերոհիշյալ կազմակերպությունները կայացրել են նման որոշում՝ ոչ միայն ելնելով զուտ բարոյական նկատառումներից, այլ նաեւ հետեւելով տեղական իշխանությունների առողջապահական կանոնակարգին, որոնք ստեղծվել են կորոնավիրուսի տարածումը մեղմացնելու եւ կյանքեր փրկելու համար: Մենք շարունակում ենք մնալ հավատարիմ Հայ Դատի պահանջնրին եւ շարունակելու ենք մեր աշխատանքներն ուղված Հայոց ցեղասպանության արդար լուծորոշմանը՝ պահանջելով ճանաչում Թուրքիայի կառավարությունից, ինչպես նաեւ արդար փոխհատուցում: Թեպետ մենք չենք կարողանալու միասնական բողոքի ձայն բարձրացնել Ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր միասնական աշխատանքները պետք է տարվեն տարին 365 օր: Մենք կշարունակենք լինել միասնական եւ մեր ձայնը լսելի կդարձնենք մեր 1,5 միլիոն զոհերի համար: Առաջիկա օրերին կհայտարարենք Ապրիլ 24-ի ոգեկոչման այլ ծրագրերի մասին, որոնք կփոխարինեն ավանդական հավաքներին: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան պալատին եւ Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ճշմարտությունը եւ արդարությունը վերահաստատելու համար: Շնորհակալ ենք նաեւ իրենց անկոտրում աշխատանքների համար այս անորոշ եւ դժվար ժամանակներում: Մենք հուսով ենք եւ աղոթում ենք, որ այս համաճարակը շուտով կվերջանա, ու մեր համայնքն է՛լ ավելի կհզորանա: Միացյալ այս հանձնախումբը ձեզ մաղթում է ամենայն բարիք: Մնացեք միշտ առողջ եւ ապահով:
11:15 - 09 ապրիլի, 2020
Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

iravaban.net: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր թվիթերյան միկրոբլոգում ապրիլքսանչորսյան գրառում է արել. «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ոգեկոչում ենք 108 տարի առաջ սարսափելի Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայերին: Անցյալ տարի մեր պատվիրակությունը մեծ պատիվ ունեցավ այցելելու Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցելու սպանված տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին»։ Նա նաև հիշեցրել է, որ 2019 թվականին Կոնգրեսն Օսմանյան կայսրության վայրագությունները ճանաչել է որպես Ցեղասպանություն։ «Երբ նա ստանձնեց պաշտոնը, ԱՄՆ նախագահը կատարեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր խոստումը։ Հաստատելով այս ողբերգության պատմությունը՝ մենք աշխատում ենք այնպես անել, որ նման սարսափն այլևս երբեք չկրկնվի», – շարունակել է Փելոսին: Մեկ այլ գրառմամբ էլ Փելոսին նշել է, որ նախորդ տարվա կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան վերահաստատել է, որ Կոնգրեսը հանձնառու է Հայաստանի կայունությանը, անվտանգությանն ու ժողովրդավարությանը: «Այսօր և ամեն օր Ամերիկան լիովին հավատարիմ է մնում այս առաքելությանը», – հավելել է քաղաքական գործիչը:
00:00 - 01 հունվարի, 0001