Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Եռակողմ հանդիպման ժամանակ չհամաձայնեցված հարցերը շատ նուրբ և զգայուն են․ Պուտին |armenpress.am|

Եռակողմ հանդիպման ժամանակ չհամաձայնեցված հարցերը շատ նուրբ և զգայուն են․ Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ որոշ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, սակայն  հրաժարվել է բարձրաձայնել  դրանց մասին։  Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, եռակողմ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում Պուտինն ընդգծել է, որ այն հարցերը, որոնց շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, շատ նուրբ ու զգայուն են։ «Ինչ վերաբերվում է հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության հասնել։ Կարելի է՞ դրանց մասին խոսել։ Այո, կարելի է, բայց պետք չէ, որովհետև, եթե դրանք դեռ կարգավորված չեն, ապա, իմ կարծիքով, պետք չէ դրանց վրա սևեռել մամուլի և հասարակության ուշադրությունը։ Անհրաժեշտ է պարզապես հանգիստ և փակ ռեժիմով համաձայնության հասնել։ Սրանք շատ նուրբ, զգայուն հարցեր են երկու կողմերի համար։ Եվ ես ինձ իրավունք չեմ վերահապի ներկայացնել դրանք առանց գործընկերներիս հետ համաձայնեցնելու»,- հայտարարել է Պուտինը։ ՌԴ նախագահը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցին, նշել է․ «Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան կարևորագույն հարցն է։ Մենք այսօր, բնականաբար, դրա մասին շատ ենք խոսել, և կան որոշակի նախադրյալներ, որ ճանապարհն ընդհանուր առմամբ գտնվել է։ Եթե դուք ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, ապա դուք այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ․․․դե, իհարկե, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են լինել»։  ՌԴ նախագահը հավելել է, որ իրենք պատրաստ են տրամադրել Խորհրդային Միության բանակի գլխավոր շտաբի քարտեզները, որոնք իրենց տրամադրության տակ են։ «Ինչպես հասկանում ենք, դրանք ամենաճիշտ քարտեզներն են։ Պատրաստ ենք այդ հիմքի վրա, քննարկելով երկու կողմերի հետ, առաջ շարժվել։ Մենք պայմանավորվել ենք, որ այս շփումները, այս բանակցությունները, խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասել է Պուտինը։ 
09:48 - 01 նոյեմբերի, 2022
Պուտինն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հնարավոր պայմանագրի և ԼՂ-ում խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգելու հարցերին |armenpress.am|

Պուտինն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հնարավոր պայմանագրի և ԼՂ-ում խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգելու հարցերին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս վաղ է համարում խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական բաղադրիչների մասին։ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահն ընդգծել է, որ դա փոխզիջումների հիման վրա պետք է լինի, որոնց պետք է կողմերը հասնեն միջնորդությամբ․ եթե կողմերը ցանկանան, այդ միջնորդը կարող է լինել նաև Ռուսաստանը։ Անդրադառնալով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր նույնիսկ մինչև 20 տարով երկարաձգել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետը՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ մասին խոսել են, սակայն դրա համար անհրաժեշտ են համատեղ պայմանավորվածություններ։ Պուտինն ընդգծել է, որ դա կարող է կախված լինել նաև այլ հարցերից․ խոսքը կողմերի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին է։ ՌԴ նախագահի խոսքով՝ եթե այդ  հարցերը լուծվեն, ապա խաղաղապահների հարցն այլ տեսանկյունից կլինի։ «Եթե լուծված չլինեն կամ լուծված լինեն որոշակի ծավալով, ապա դրանից կախված կլինի մեր խաղաղապահ առաքելության ճակատագիրը։ Սակայն ամեն դեպքում երկու կողմերն էլ իրենց շնորհակալությունն են հայտնել Ռուաստանին այն աշխատանքի համար, որ մենք այնտեղ անում ենք»,- նշել է Պուտինը։
09:37 - 01 նոյեմբերի, 2022
Սոչիում ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանն ընդունվել է հայտարարություն

Սոչիում ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանն ընդունվել է հայտարարություն

Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Սոչի ժամանելու և բանակցություններ անցկացնելու համար և հավելել, որ ռուսական կողմը կշարունակի ներդնել բոլոր ջանքերը` խաղաղության և կայունության հասնելու համար: Հանդիպման արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն, որում, մասնավորապես նշվել է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում և քննարկեցինք 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Վերահաստատեցինք նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանման հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։ Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ: Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։ Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։ Ընդգծեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան: Շեշտեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը»։ 
23:17 - 31 հոկտեմբերի, 2022
Ավարտվել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը. համաձայնեցվել է հայտարարություն

Ավարտվել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը. համաձայնեցվել է հայտարարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների` Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի` Սոչիում տեղի ունեցող եռակողմ հանդիպումն ավարտվել է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարության շուրջ համաձայնության են եկել: «Այսօր մենք պայմանավորվեցինք համատեղ հայտարարության շուրջ, պետք է անկեղծորեն ասեմ, որ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված էր, որոշ բաներ պետք է հանվեին մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից», - նշել է ՌԴ ղեկավարը։ «Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումը օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծում իրավիճակի կարգավորման հետագա քայլերի համար», - ընդգծել է Պուտինը։ Պուտինը նշել է, որ առանձին հանդիպումներ է ունեցել երկու երկների նախագահների հետ և իրենց կարծիքով դրանք օգտակար են եղել։  Ռուսաստանը կանի ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական կարգավորման հասնելու համար, ասել է ՌԴ նախագահը։ Ինչպես պայմանավորվել ենք, մենք կապի մեջ կլինենք, կշարունակենք այս երկխոսությունը և կշարունակենք փնտրել լուծումներ, որոնք անհրաժեշտ են այս երկարատև հակամարտությանը վերջ դնելու համար։ Այսօրվա քննարկումը հուշում է, որ մենք կարող ենք նաև բանակցել մեր բոլոր երկրների ապագայի մասին: Երբ ասում եմ մեր բոլոր երկրները, ես նկատի ունեմ Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և տարածաշրջանի բոլոր երկրները: Որովհետև բոլոր ժողովուրդները շահագրգռված են կարգավորել հարաբերությունները, որոնք ապրում են դրանում: տարածք»,- ասել է Պուտինը։
22:32 - 31 հոկտեմբերի, 2022
Ըստ Ալիևի՝ «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա» |1lurer.am|

Ըստ Ալիևի՝ «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա» |1lurer.am|

1lurer.am: Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար։ «Այսօրվա հանդիպումը նվիրված է մեր տարածաշրջանային խնդիրներին։ Եվս մեկ անգամ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ այն դերի համար, որ Դուք խաղացել եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, որը վերջ դրեց երկարաժամկետ հակամարտությանը»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևի խոսքով՝ հիմա եկել է ժամանակը խոսելու և գործելու Ադրբեջանի ու  Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական դերակատարումն այս հարցում։ Այսօրվա եռակողմ հանդիպումը մեր առաջին հանդիպումը չէ, Ձեր նախաձեռնությամբ նման հանդիպումներ եղել են, և ես տեսնում եմ, որ դրանք դրական խթան են եղել կարգավորման գործընթացի համար»,- նշել է նա։ Ալիևն անդրադարձել է նաև բուն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին: «Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ քաշեց հինգ հիմնական սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։ Դրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են, և, կարծում եմ, որ այդ հիմքի վրա կարելի է հասնել կարգավորման: Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը մի ձևաչափ է, որը, իհարկե, շատ լուրջ քայլեր է պահանջում։  Մենք անհամբեր սպասում ենք Ձեր անձնական և Ռուսաստանի շարունակական ակտիվ դերակատարմանը՝ այդ նպատակներին հասնելու գործում»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։
19:53 - 31 հոկտեմբերի, 2022
Պետք է ուղիներ փնտրել՝ լուծելու դեռ չկարգավորված հարցերը.  Վլադիմիր Պուտին |1lurer.am|

Պետք է ուղիներ փնտրել՝ լուծելու դեռ չկարգավորված հարցերը. Վլադիմիր Պուտին |1lurer.am|

1lurer.am: Տեղի է ունեցել Պուտին-Ալիև հանդիպումը: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Սոչի այցելելու համար: Պուտինը կարևորել է այն հանգամանքը, որ հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ: «Այս հանդիպման նպատակը 2020 և 2021 թվականներին մեր ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունների կատարման ապահովումն է։ Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը նշանակալի, կարևոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում։ Եվ հիմա մեր խաղաղապահ զորակազմն իր առաքելությունն իրականացնում է այնպես, ինչպես որ պետք է։ Ես շնորհակալ եմ այս գնահատականների համար»,- նշել է Պուտինը: ՌԴ նախագահը կարևորել է նաև դեռևս չկարգավորված հարցերի լուծման ուղիներ փնտրելը:  «Անհրաժեշտ է խոսել այն իրավիճակի մասին, որն այսօր ստեղծվել է, ուղիներ փնտրել՝ լուծելու դեռ չկարգավորված հարցերը։ Այս առումով կառանձնացնեի նաև տնտեսական բնույթի մի կարևոր բաղադրիչ՝ մենք ստեղծել ենք եռակողմ աշխատանքային խումբ, որը գլխավորում են փոխվարչապետները։ Նրանք բավական առաջ են գնացել այն հարցերի լուծման առումով, որոնց մասին մենք խոսում էինք դեռ երկու տարի առաջ։ Այստեղ էլ, ըստ երևույթին, անհրաժեշտ է լրացուցիչ թափ հաղորդել։ Ես գիտեմ, որ ադրբեջանական կողմն այս ուղղությամբ բավականին ակտիվ է աշխատում։ Հարցերի շրջանակը բավականին մեծ է»,-  ասել է նախագահ Պուտինը։  
19:26 - 31 հոկտեմբերի, 2022
Հուսանք` եռակողմ հանդիպմանը ՀՀ-ն և Ադրբեջանը առաջ կշարժվեն խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով․ ՌԴ փոխարտգործնախարար |factor.am|

Հուսանք` եռակողմ հանդիպմանը ՀՀ-ն և Ադրբեջանը առաջ կշարժվեն խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով․ ՌԴ փոխարտգործնախարար |factor.am|

factor.am: Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա եռակողմ հանդիպումը հնարավորություն կտա առաջ շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Խնդիրները դեռ շատ են։ Կարծում եմ՝ բոլորը կբարձրաձայնվեն, այդ թվում՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը։ Հուսով ենք, որ այն թույլ կտա ինչ-որ կերպ առաջ շարժվել մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհով», – ասել է Ռուդենկոն լրագրողներին։ Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 31-ին, վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կկայանա Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
21:36 - 30 հոկտեմբերի, 2022
Պատգամավորը ներկայացրեց Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն ու ակնկալիքը

 |armenpress.am|

Պատգամավորը ներկայացրեց Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն ու ակնկալիքը |armenpress.am|

armenpress.am: Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն է լինելու վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալը, ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ խոսակցությունները, եռակողմ հայտարարությունների կատարման ընթացի վերլուծությունը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: «Մեկ տարի է անցել այս ֆորմատով եռակողմ հանդիպումից հետո, և կարծում եմ՝ ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա: Եվ հայկական կողմի օրակարգն այն հարցերի պարզաբանումն է, որոնք մինչև այս պահը՝ վերջին 1 տարվա ընթացքում, տեղի են ունեցել, մասնավորապես, ադրբեջանական վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Նաև նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունն է լինելու հայկական կողմի ակնկալիքը հանդիպումից»,-ասաց Խանդանյանը: Իսկ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից ՀՀ օրակարգն է ցանկացած հարթակում: Դա Հայաստանի համար կարմիր գիծ ու պահանջ է: Նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ընդգծեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ, այլ անհրաժեշտություն է: «Անկախ նրանից, թե բանակցություններն ինչ ընթացք կստանան, այն,  ինչը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, քննարկման նյութ չէ: Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևէ չի հանդուրժվելու, նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից: Մնացած բոլոր դեպքերում դա պահպանելու է լարվածությունը  մեր սահմանների վրա, իսկ դա ոչ ոքի լավ տեղ չի հասցնելու»,-ասաց Քոչարյանը: Անդրադառնալով բանակցություններից առաջ հայկական կողմի հնարավոր նախապայմանի վերաբերյալ հարցին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առհասարակ որևէ բանակցություններում ցանկացած նախապայման, մանավանդ այս գերլարված իրավիճակում, նշանակելու է գործընթացների սառեցում և կանգնեցում, ինչը խիստ վտանգավոր է: Հայկական կողմը Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջը հնարավոր հարթակներում ներկայացնում է: «Պահանջը ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները՝ շատ կոնկրետ և հասցեական: Եվ մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջիվերջո զորքերը հետ կքաշի ելման դիրքեր: Եվ բանակցությունների գործընթացում այս պահանջները միմյանց հետ զուգահեռ են ընթանում: Մենք հույս ունենք, որ երբ գա մի պահ, երբ հնարավոր կլինի որևէ տեքստի շուրջ խոսել խաղաղության պայմանագրի վերաբերյալ և որևէ գործնական քայլի անցնել, այդ պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը դուրս կգան Հայաստանի սուվերեն տարածքից և կդադարեցնեն հայկական հողերի օկուպացիան»,-եզրափակեց պատգամավորը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում հաստատել էր Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ ձևաչափով ակնկալվող հանդիպմանն իր մասնակցությունը։
12:36 - 27 հոկտեմբերի, 2022
Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը
 |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին։Պեսկովը նշել է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նման հանդիպում տեղի կունենա, գրում է gazeta.ru։«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա, տեղի և ժամանակի առնչությամբ հավելյալ կկողմնորոշվենք», - ասել է Կրեմլի խոսնակը։Հոկտեմբերի 24-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան ևս մեկ եռակողմ գագաթնաժողովի` քննարկելու եռակողմ և երկկողմանի մի շարք հարցեր։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան անհանգստացած է, որ Արևմուտքը փորձում է Անդրկովկասի տարածք տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»։ Այդուհանդերձ, ընդգծել է Զախարովան, Մոսկվային և Երևանին կռվեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա։
14:51 - 26 հոկտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանի տեղեկություններով Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի |news.am|

Ալեն Սիմոնյանի տեղեկություններով Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի |news.am|

news.am: Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու մասին արտահայտությունը որպես այդպիսին համաձայնության հետեւանք չէ, դա ինչ-որ լռելյայն վերջնաժամկետ է, որը երկու կողմն էլ դրա հետ կապված ցանկություններ ունեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի: «Ես էլ եմ ցանկանում, որ մենք հնարավորինս արագ կնքենք խաղաղության պայմանագիր: Խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ պետք է կնքվի: Կրկնում եմ՝ Հայաստանի 29,8 հազար քառակուսի կմ-ն մեզ համար կարմիր գիծ է»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք հայկական կողմը նախապայման է դնելու, որ քանի դեռ Ադրբեջանի զորքը հետ չի քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքից, որեւէ պայմանագիր չի կնքելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բոլոր այն տարածքներից, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք են, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ լքեն: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ դա առաջին կետն է: ես չեմ ուզում խոսել խաղաղության պայմանագրի շրջանակում, որովհետեւ ԱԳ նախարարը չեմ, չեմ ուզում ինչ-որ նախապայմաններ դնեմ, բայց միանշանակ հասկանալի է, որ ոնց կարելի է այլ պարագայում առաջ գնալ: Դա քննարկման ենթակա չէ»: «Իմ տեղեկություններով, այո, գնալու է»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին գնալու է Սոչի։ Հարցին, թե հանդիպում տեղի ունենալո՞ւ է Իլամ Ալիևի հետ, Սիմոնյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ այո»։
12:36 - 26 հոկտեմբերի, 2022