ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ԼՂ-ում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը․ Պեսկովը

ԼՂ-ում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը․ Պեսկովը

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե դրա համար կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը, և դա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը։ Գիտեք, որ և Հայաստանն է մեր ամենամոտ դաշնակիցներից մեկը, և Ադրբեջանն է մեզ համար շատ արժեքավոր և թանկ գործընկեր»,- ասել է Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ուրեմն ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ռուսական զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու համար»։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: ԿԽՄԿ միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին միայն մեկ անգամ 10 տոննա մարդասիրական բեռ՝ մանկական և այլ սնունդ, դեղորայք է տեղափոխվել ՀՀ-ից Արցախ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ դեղորայքը կարող է բավարարել 10 օրվա պահանջարկը։ 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 5 հայ և 4 օտարերկրացի է միայն ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
15:28 - 29 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք․ ՀՀ ՄԻՊ
 |factor.am|

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք․ ՀՀ ՄԻՊ |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արգելափակված է արդեն 17-րդ օրը։ Սա հարցի շուրջ հստակ պատկերացում ունենալու միակ միջոցն է։ Եվ այո՛, լոկ այն փաստը, որ միայն ԿԽՄԿ-ի մեքենաներն են կարողանում տեղաշարժվել, նշանակում է, որ շրջափակումը շարունակվում է»,-Twitter-ում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
13:21 - 28 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում վերացնել կանանց նկատմամբ բոլոր սահմանափակումները
 |1lurer.am|

ՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում վերացնել կանանց նկատմամբ բոլոր սահմանափակումները |1lurer.am|

1lurer.am: Թալիբները պետք է անհապաղ չեղյալ հայտարարեն բոլոր օրենքները, որոնք սահմանափակում են կանանց իրավունքները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ հիշեցնելով երկրի միջազգային պարտավորությունները։ Պաշտոնյան ընդգծել է նաև, որ կանայք «պետք է մասնակցեն և իրենց ներդրումն ունենան երկրի սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են Աֆղանստանը վերահսկող թալիբների որոշումը՝ արգելել կանանց կրթությունը երկրի բուհերում և կոչ են արել հրաժարվել նման միջոցառումից։ Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նշվում է նաև, որ «խորապես անհանգստացած են այն հաղորդումներով, որ թալիբներն արգելել են հասարակական և միջազգային կազմակերպությունների կին աշխատակիցներին աշխատել, ինչը զգալի ու անմիջական հետևանքներ կունենա երկրում հումանիտար գործողությունների վրա, այդ թվում՝ հենց ՄԱԿ-ի»: Associated Press-ը հիշեցնում է, որ իշխանության գալով՝ թալիբները խոստացել էին ստեղծել ավելի չափավոր կառավարման ձև, ինչպես նաև ապահովել կանանց ու փոքրամասնությունների իրավունքները։ Այնուամենայնիվ, թալիբները հետագայում արգելեցին աղջիկներին հաճախել միջին և ավագ դպրոցներ, սահմանափակեցին կանանց մուտքը մի շարք մասնագիտություններ, արգելվեց հաճախել այգիներ և մարզասրահներ, ինչպես նաև պահանջվեց ոտքից գլուխ ծածկող հագուստ կրել հասարակական վայրերում:
12:51 - 28 դեկտեմբերի, 2022
Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունների բաց նամակը ԵՄ հայաստանյան գրասենյակին և ՄԱԿ-ին

Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունների բաց նամակը ԵՄ հայաստանյան գրասենյակին և ՄԱԿ-ին

Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունները բաց նամակով դիմել են ԵՄ հայաստանյան գրասենյակին և ՄԱԿ-ին։ Ստորև ներկայացնում ենք այն․ «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը երկկողմ ուղղությամբ արգելափակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 120.000 մարդ հայտնվել է մեկուսացման մեջ։ Արցախ Հանրապետություն չեն մատակարարվում սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր։  Շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի միջազգայնորեն երաշխավորված հիմնարար իրավունքները։ Լրջորեն վտանգված են մարդկանց կյանքը և անվտանգությունը, նրանք զրկված են  ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու և այլ իրավունքներից, չի իրականացվում տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների տեղաշարժ, արգելափակված է կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Այս իրավիճակի տևական շարունակականությունը արդեն իսկ անխուսափելիորեն հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, որի հետևանքը մարդկային նոր կորուստներն են, նոր պատերազմն ու տարածաշրջանում լարվածության աճը։  Ադրբեջանական կողմն այս և պարբերաբար իրականացվող այլ գործողություններով կոպտորեն խախտում է իր իսկ կողմից վավերացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով սահմանվում է նաև յուրաքանչյուր անհատի կրթություն ստանալու իրավունքը։  Փաստացի, պարբերաբար խաթարվում է 30.000 երեխայի կրթության իրավունքը, որը երաշխավորված է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով։ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման արդյունքում մի շարք հայաստանյան և միջազգային կրթական կազմակերպություններ չեն կարողանում պատշաճ ձևով կատարել իրենց աշխատանքները։ Վերջիններիս բազմաթիվ աշխատակիցներ կա՛մ չեն կարողանում վերադառնալ իրենց համայնքներ, կա՛մ գտնվում են շրջափակման մեջ՝ հենց Արցախում։   Ընդ որում, Արցախն ամբողջական շրջափակման մեջ է. չկա որևէ տեսակի հաղորդակցություն՝ ցամաքային կամ օդային: Այս ամենի հետ միասին, պետք է հաշվի առնել նաև, որ ճանապարհն արգելափակելուն զուգահեռ, Ադրբեջանը ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք ուղղված են լրացուցիչ զրկանքներ պատճառելուն և 120,000-ից ավելի մարդկանց բնականոն կյանքը անհնարին դարձնելուն: Խոսքը վերաբերում է ձմռան ամիսներին պարբերաբար գազի մատակարարումն Արցախ դիտավորությամբ դադարեցնելուն, որի պատճառով տասնյակ հազարավոր երեխաներ մի քանի օր բացարձակ զրկվել էին ջեռուցումից, տաք ջրից, անհրաժեշտ սննդամթերքից, ինչպես նաև դադարեցվել էր բոլոր կրթական հաստատությունների աշխատանքը: Ադրբեջանական կողմը չի խորշում կիրառել իր ունեցած ողջ գործիքակազմը՝ սահմանային գյուղերի դպրոցների դասընթացները խափանելուց մինչև քաղաքացիների կյանքը վտանգող գործողություններ։ Մանկապարտեզներում, դպրոցներում և համալսարաններում  դասերի հաճախակի ընդհատումները խոչընդոտում են միջազգայնորեն երաշխավորված որակյալ կրթության ու անվտանգ կրթական միջավայրի ապահովումը։  Ներքոստորագրյալ կազմակերպությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների հակամարդասիրական և անմարդկային այս տևական քաղաքականությունը, որն ունի էթնիկ խտրականության հիմքեր՝ ազգությամբ հայերի նկատմամբ (Արմենոֆոբիա) և խախտում է  ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիան։ Շրջափակման ամեն հաջորդ օրն էլ ավելի է բարդացնում իրավիճակն արցախահայության համար և ևս մեկ քայլով խորացնում մարդասիրական աղետը։ Միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները պետք է գործեն առավել ակտիվ՝ իրենց միջազգային պատասխանատվությանը համապատասխան, և կանխեն խտրական վերաբերմունքը։ Այլևս ակնհայտ է, որ միայն միանշանակ և հասցեական քննադատությունը, պատասխանատվության միջոցներն ու գործողությունները կարող են երաշխավորել Արցախում բնակվող 30,000 երեխաների կյանքն ու անվտանգությունը, նրանց կրթության իրավունքը։ Անպատժելիությունը միայն խրախուսում է իրավունքների առավել կոպիտ ոտնահարումներն ու հանցանքները խաղաղ բնակչության նկատմամբ: Քաղաքակիրթ աշխարհը չպետք է հանդուրժի մարդու հիմնարար իրավունքների նմանօրինակ խախտումները։  Այս համատեքստում կրթության և գիտության ոլորտի մի շարք կազմակերպությունների կողմից ձևավորված խումբը, պարբերաբար բախվելով Արցախի հայ աշակերտների կրթության շարունակականության պահպանման և հասանելիության ապահովման  դեմ ադրբեջանական գործողություններին, միջազգային կառույցներից ու օտարերկրյա դիվանագիտական առաքելություններից պահանջում է իրենց մանդատի շրջանակներում վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը, ապահովել անվտանգ կրթական միջավայր և կանխել խտրական վերաբերմունքը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հրատապ կերպով վերականգնել Արցախը Հայաստանին կապող ցամաքային միակ ճանապարհով անվտանգ հաղորդակցությունը, որ գործել է մինչև 2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումը: Որպես լրացուցիչ միջոց՝ անհրաժեշտ է ապահովել օդային մարդասիրական հաղորդակցություն այն դեպքերի համար, երբ այդ ճանապարհի օգտագործումն անհրաժեշտ է հրատապ մարդասիրական նպատակներով:  Այս պահանջների կյանքի կոչման համար պատրաստ ենք աջակցել և մեր ունեցած փորձով կիսվել կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրի մշակման համար։  Հարգանքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն   «Այբ» կրթական հիմնադրամ Հայ Կրթական Հիմնարկություն Հայ բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ  «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ ««ռեԱրմենիա» համագործակցության հարթակ» Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղ  «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST) «Ես» կրթական հիմնադրամ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա ՀԿ  «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնություն Արդյունավետ Կառավարություն Հիմնադրամ»,-նշված է նամակում։
11:44 - 27 դեկտեմբերի, 2022
Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու օգտին
 |armenpress.am|

Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու օգտին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այն կարծիքին է, որ անհրաժեշտ է մշակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը «կասեցնելու» մեխանիզմ. միևնույն ժամանակ նա խոստովանել Է, որ ներկայում դա հնարավոր չէ։ Այդ մասին տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում Միշելը Ռուսաստանին մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ նշելով, որ երբ դա անում է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամը, ապա «միջազգային իրավունքում թերություն կա»: «Իմ կարծիքով, պետք է ստեղծվի անդամակցության կասեցման մեխանիզմ. ես չեմ խոսում Ռուսաստանին լիովին հեռացնելու մասին, բայց առնվազն Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը  կասեցնելու մասին», - հայտարարել Է նա։ Միևնույն ժամանակ Եվրախորհրդի ղեկավարը խոստովանել է, որ «այս պահին դա հնարավոր չէ, դա փակուղու առջև կկանգնեցնի ՄԱԿ-ի անվտանգության բուն հայեցակարգը»: «Այնուամենայնիվ մենք հստակ տեսանք, որ մինչև այս պատերազմի սկսվելը ՄԱԿ-ի անվտանգության հայեցակարգն արդեն շատ երերուն էր և բազմաթիվ դժվարություններ ուներ միջազգային լուրջ խնդիրները լուծելու գործում: Այնպես որ, ես այն մարդկանց թվում եմ, ովքեր կարծում են, որ վաղ թե ուշ ՄԱԿ-ի աշխատանքի բարեփոխումը պարտադիր Է լինելու, օրինակ՝ արդի աշխարհակարգի հավասարակշռությունն ավելի լավ հաշվի առնելու համար», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Մասնավորապես, ըստ նրա, Աֆրիկան և Լատինական Ամերիկան այժմ վատ են ներկայացված ՄԱԿ-ի կառույցներում։ «Կարծում եմ, որ ՄԱԿ-ի համակարգի խորը բարեփոխման մասին քննարկում լինելու է»,- եզրափակել Է նա։
18:28 - 23 դեկտեմբերի, 2022
Արցախի ԱԺ-ն դիմում է ՄԱԿ-ին մոնիթորինգային խումբ գործուղելու Արցախ և հարակից տարածքներ

Արցախի ԱԺ-ն դիմում է ՄԱԿ-ին մոնիթորինգային խումբ գործուղելու Արցախ և հարակից տարածքներ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին․ «2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական պատրվակով, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար աղետի վերածվելու և փխրուն խաղաղությունը խաթարելու ու տարածաշրջանային նոր ապակայունացման միտում ունի: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը երախտագիտություն է հայտնում խնդրով մտահոգ երկրներին, միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակին արձագանքելու համար: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ին՝ բնապահպանական մտացածին պատրվակով Ադրբեջանի իշխանությունների սադրանքները քողազերծելու, տարածաշրջանային բնապահպանական հիմնախնդիրներին ծանոթանալու և համապատասխան եզրակացություններ ներկայացնելու նպատակով կիրառել միջազգային անհրաժեշտ գործիքակազմեր, մասնավորապես Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախի Հանրապետություն և հարակից տարածքներ: Ակնկալում ենք գործուն քայլերով հանգուցալուծելու տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
13:39 - 22 դեկտեմբերի, 2022
Պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ․ Փաշինյան

Պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանը։ Նա հիշեցրեց, որ նախորդ նիստին կարևորել է միասնական ջանքերը միջազգային հանրությանը հասցնելու Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի թեման։ «ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա։ Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Պիտի նաև արձանագրեմ, որ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է փորձերը Հայաստանին մեղադրել իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Նման փորձերը սին են և հիմնազուրկ»,- նշեց Փաշինյանը։  Ի հավելումն Փաշինյանը նշեց, որ ՀՀ-Ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, որ իրենք պատրաստ են ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը․ «Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»։ ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել․ «ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման։ ՀՀ-ն  դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչ օր պատասխան չենք ստացել»։ Փաշինյանը հավելեց, որ այդ առաջարկները ներառում են ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը։ «Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան և նրա զորքերը պետք է ետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»։ «Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների՝ մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ համապարփակ լուծումների գնալու, խաղաղության և կայունություն ապահովելու ուղղությամբ։ Որքան էլ հասկանում ենք այս առաքելության բարդությունը, սրանից մեր վերաբերմունքը և նպատակասլացությունը չի փոխվում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
11:33 - 22 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն «խորապես հիասթափված է» ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի շուրջ քննարկմանը երկրների հայտնած դիրքորոշումից
 |factor.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն «խորապես հիասթափված է» ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի շուրջ քննարկմանը երկրների հայտնած դիրքորոշումից |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն է արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկմանն ու միջանցքը բացելու՝ երկրների հնչեցրած կոչերին։ Ադրբեջանի ԱԳՆ-ում, մասնավորապես, նշել են, որ Արցախում հումանիտար ճգնաժամի մասին լուրերը կեղծ են։ Բաքուն շարունակում է պնդել, թե, իբր, Արցախը շրջափակման մեջ չէ։ «Խորապես հիասթափեցնող է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ որոշ երկրներ չեն խուսափում կողմնակալ, միակողմանի դիրքորոշում ցուցաբերելուց։ Հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի տարածքի մի մասի ոչ ճիշտ հիշատակումը։ Ինչպես նշվել է քննարկումների ժամանակ՝ Ադրբեջանը մերժում է նման հղումները՝ որպես միջամտություն իր ներքին գործերին, ինչպես նաև աշխարհագրական անվանումների օգտագործման վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան պահանջների խախտում»,- ասվում է  հայտարարության մեջ։ Բացի այդ, Ադրբեջանը կոչ է արել միջազգային հանրությանը համոզել Հայաստանին՝ պատասխանել Բաքվի առաջարկին, դադարեցնել, իբր, «քաղաքական ու ռազմական սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները՝ բոլոր հարցերին դիվանագիտական լուծում գտնելու համար»։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
17:36 - 21 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ և ՅՈՒՆԵՍԿՕ

Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ և ՅՈՒՆԵՍԿՕ

Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միջանցքը,  երեխաների կրթություն ստանալու իրավունքն է խախտել. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս հարցով դիմել է թե՛ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ուշադրություն հրավիրի երեխաների հիմնարար իրավունքների խախտումներին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ընդգծելով,  որ միջազգային կառույցների հասցեական արձագանքը և քայլերը շատ կարևոր են և  կնպաստեն իրավիճակի արագ հանգուցալուծմանը: Նա ասաց,  որ  առաջին իսկ օրվանից իրենք մշտական կապի մեջ են Արցախի հետ և համապատասխան աշխատանքային կապերի շրջանակներում ստանում են տեղեկատվություն ու փորձում են հասկանալ՝ ինչո՞վ կարող են աջակցել: «Իհարկե, բոլորի առաջնային խնդիրը օր առաջ վերադառնալն է իրենց հարազատների և ընտանիքների մոտ: Բայց պետք է ասեմ, որ  Գորիսում բոլոր կառույցները, մարզպետարանը  հենց առաջին ժամերին ապահովել են անհրաժեշտ կեցության  և սննդի ծախսերը: Զրուցեցի երեխաների և նրանց ուղեկցողների հետ, կարծես թե այդ մասով բոլոր խնդիրները կարգավորված են, և այս պահին էլ կարիքների գնահատում արվում է, հասկանանք ինչի՞ կարիքը կա, որպեսզի այդ ամենը շատ արագ կարգավորվի»,- ասաց Անդրեասյանը: Նախարարը շեշտեց, որ առաջին իսկ պահից բոլոր դպրոցներին ասվել է, որ երեխաները ցանկացած օր կարող են գնալ և իրենց համապատասխանող դասարանում մասնակցել դասապրոցեսին, որպեսզի և՛ բաց չթողնեն դասերը, և՛  նոր ընկերներ ձեռք բերեն ու դրական միջավայրում հոգեբանական աջակցություն ստանան:
16:54 - 21 դեկտեմբերի, 2022
Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր. Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ հայտարարության մասին |news.am|

Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր. Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ հայտարարության մասին |news.am|

news.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հայտարարությունը միանշանակ չէր արտացոլում Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով օրեր շարունակ նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: «Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր: Այսինքն՝ բնականաբար, հաշվի առնելով իմ կարգավիճակը որոշակի գնահատականների հարցում զսպվածություն եմ ցուցաբերում, բայց այն, որ ՌԴ հայտարարությունը իրականությունը չէր արտացոլում, սա ինձ համար միանշանակ է: Պատճառների մասին կարող եմ ուղղակի ենթադրել. հաշվի են առել տարբեր շահեր, փոխկապակցվածություններ, հնարավոր ռիսկեր, բայց սա իրենք պետք է մեկնաբանեն, թե ինչու են այդպիսի հայտարարություններ արել»,- ասաց Բեգլարյանը:
15:23 - 21 դեկտեմբերի, 2022
Փաստի արձանագրման տեսանկյունից կոնսենսուս կա․ ավելի էական է, թե  ինչ ծավալով միջազգային ճնշում կլինի Ադրբեջանի վրա․ Մամիջանյանը՝ ԱԽ նիստի մասին

Փաստի արձանագրման տեսանկյունից կոնսենսուս կա․ ավելի էական է, թե  ինչ ծավալով միջազգային ճնշում կլինի Ադրբեջանի վրա․ Մամիջանյանը՝ ԱԽ նիստի մասին

Հայ Մամիջանյանը կարծում է, որ միջազգային հանրության շրջանում արդարության շուրջ կոնսենսուս կա, սակայն ավելի էական է, թե  ինչ ծավալով և ինչ ինտենսիվությամբ միջազգային ճնշում կլինի Ադրբեջանի վրա, և արդյո՞ք դա կհանգեցնի խնդրի լուծմանը։ Այս մասին Մամիջանյանը հայտնել է՝ անդրադառնալով երեկ՝ ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի նիստում, Լաչինի միջանցքի փակման հարցի վերաբերյալ քննարկմանը։ «Սա արդեն Հայաստանի Հանրապետության, այսպես կոչված, իշխանությունների աշխատանքի խնդիրն է։ Որովհետև, նորից փաստենք, աշխարհում որևէ մեկը չի վիճարկում, բացի թուրքերից, այն փաստը, որ (օրինակ եմ բերում) եղել է Հայոց ցեղասպանություն, ավելին ասեմ՝ երկրներից շատերը դա ընդունում են, բայց այս կամ այն շահերից ելնելով՝ չեն կարողանում դրան տալ պետական մակարդակի կարգավիճակ կամ ճանաչման կարգավիճակ։ Նույն իրավիճակը այստեղ է։ Այնպես որ, փաստի արձանագրման տեսանկյունից, այո՛, կոնսենսուս կա․ թե ինչ գործուն քայլեր կհետևեն դրան, այ դա արդեն կտեսնենք»։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր ողջ գործիքակազմով Արցախի կողքին լինի․ «Ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն իր ամբողջ գործիքակազմով (իսկ ՀՀ գործիքակազմը ենթադրում է թե՛ փափուկ և թե՛ կոշտ միջոցներ) պիտի լինիի Արցախի կողքին, որովհետև դա նախ գոյաբանական խնդիր է, և երկրորդ՝ զուտ սահմանադրաիրավական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխիք»։ Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը։ Նիստի ժամանակ Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել քայլեր ձեռնարկելու, պահանջելու Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայելու Լաչինի միջանցքում:  ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «իրենք կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին հնարավորինս արագ վերականգնելու ազատ երթևեկությունը, ներառյալ մարդասիրական և առևտրային օգտագործումը»։ Իսկ ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց «հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնման և Լաչինի միջանցքի մասնակի բացման»։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:  
13:53 - 21 դեկտեմբերի, 2022
Գնահատում եմ բացասական. Ալեն Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթի մասին
 |1lurer.am|

Գնահատում եմ բացասական. Ալեն Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթի մասին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանն այսօր իր գործողությունների հետևանքով փակուղում է հայտնվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով երեկ կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստը: «Ենթադրում եմ՝ Ադրբեջանը չէր սպասում նման արձագանքի: Շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, որոնք հասու են ՀՀ-ին և որոնք Հայաստանին չեն ներքաշի մեկ այլ պրոցեսի մեջ, շարունակել այս ուղղությամբ աշխատանքը»,- ասաց Սիմոնյանը: Հարցին, թե ինչպես է գնահատում ՌԴ ներկայացուցչի ելույթը՝ Սիմոնյանը պատասխանեց. «Ելույթը գնահատում եմ բացասական, որովհետև համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել, դա արեցին երկրներ, որոնք ՀՀ-ի հետ սերտ կապեր չունեն: Կարծում եմ՝ կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ չի կարողանում և չի ուզում: Ես զարմացած չեմ, վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է՝ ՌԴ-ի կողմից լիներ արձագանք, ու հնչեր գնահատականը: Երևի այն պատճառով, որ հենց ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, այսինքն՝ նրանք այդ ձևով ուզում են իրենց վրա շատ պատասխանատվություն չվերցնել»: Գլխավոր լուսանկարը՝ Ազգային ժողովի
13:40 - 21 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանցի «բնապահպանները»  դժգոհություն են հայտնել ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ հնչած ելույթների վերաբերյալ

Ադրբեջանցի «բնապահպանները» դժգոհություն են հայտնել ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ հնչած ելույթների վերաբերյալ

Լաչինի միջանցքը կեղծ բնապահպանական պատճառներով փակած ադրբեջանցիները հայտարարություն են տարածել, որում դժգոհություն են հայտնել երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հնչած ելույթների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Ըստ նրանց՝ «այդ քննարկումները չեն արտացոլում իրական դեպքերը»։ Հայտարարության մեջ հատուկ մեղադրանք կա նաև՝ ուղղված Հայաստանին ու Ֆրանսիային, իբր վերջիններս «միջազգային հանրության մոլորեցնում են»։ Իրենց բնապահպան համարող ադրբեջանցիները նաև պնդում են, թե Լաչինի միջանցքը բաց է բոլորի համար՝ միաժամանակ մեղադրելով Հայաստանին Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ զենք տեղափոխելու մեջ։ Նրանք նաև մեղադրել են ՄԱԿ-ին՝ նշելով, թե կազմակերպությունը «երկակի ստանդարտների գերի է դարձել»։ Նշենք՝ Լաչինի միջանցքը արդեն 10-րդ օրն է՝ փակ է։ Միջանցքով միայն մեկ անգամ և մեկ բուժառու է տեղափոխվել ՀՀ։ Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը։ Նիստի ժամանակ Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել քայլեր ձեռնարկելու, պահանջելու Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայելու Լաչինի միջանցքում:  ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «իրենք կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին հնարավորինս արագ վերականգնելու ազատ երթևեկությունը, ներառյալ մարդասիրական և առևտրային օգտագործումը»։ Իսկ ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց «հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնման և Լաչինի միջանցքի մասնակի բացման»։
13:29 - 21 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ-ի ԱԽ ծանրակշիռ անդամները կոչ են արել, որպեսզի անհապաղ բացվի Լաչինի միջանցքը. ԱԺ փոխնախագահ
 |armenpress.am|

ՄԱԿ-ի ԱԽ ծանրակշիռ անդամները կոչ են արել, որպեսզի անհապաղ բացվի Լաչինի միջանցքը. ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ծանրակշիռ անդամները կոչ են արել, որպեսզի անհապաղ բացվի  Լաչինի միջանցքը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Դա շատ կարևոր է, դա նաև արված ծավալուն աշխատանքի արդյունք է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր եղբայրները և քույրերը հնարավորինս շուտ այդ միջանցքով կարողանան երթևեկել, և բեռների փոխադրման իրավունքը վերականգնվի»,- ընդգծեց Արշակյանը: Հարցին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, բացի հայտարարություն անելուց, ունի՞ գործուն մեխանիզմներ, որ ստիպի Ադրբեջանին բացել միջանցքը, Արշակյանը պատասխանեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է ընդունել բանաձև, նաև տարբեր տեսակի քաղաքական մեխանիզմներ կիրառել: «Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ գործիքակազմը կիրառվի ամբողջ ծավալով»,- ավելացրեց Արշակյանը:
13:17 - 21 դեկտեմբերի, 2022
«Լաչինի միջանցքի ցանկացած արգելափակում պետք է լուծվի որպես հրատապ խնդիր»․ Գանայի ներկայացուցիչ

 |aravot.am|

«Լաչինի միջանցքի ցանկացած արգելափակում պետք է լուծվի որպես հրատապ խնդիր»․ Գանայի ներկայացուցիչ |aravot.am|

aravot.am: ՀՀ դիմումի հիման վրա կայացած՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Գանան 4 հայտարարություն հրապարակեց․ -Կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը եւ ձեռնպահ մնալ միակողմանի գործողություններից, բորբոքող հռետորաբանությունից, որը նախկինում հեշտությամբ վերածվել է ռազմական գործողությունների։ -Պետական մարմինները պետք է ձգտեն հրադադարի հասնել երկխոսության միջոցով։ Համայնքները հավասարապես պետք է հանձնառու լինեն հաղթահարելու ԼՂ հակամարտության հետ կապված ցանկացած տարաձայնություն։ -Քաղաքացիական հասարակությանը կոչ ենք անում աջակցել խաղաղության գործընթացին։ -Կողմերին կեչ ենք անում հանձնառու լինել եռակողմ հայտարարության դրույթներին։ Բոլոր կողմերը պարտավոր են ապահովել իրենց պարտականությունների շարունակականությունը՝ այդ թվում Լաչինի միջանցքի առնչությամբ։ ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը նշեց․ «Կարեւոր է նաեւ, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացն իրականացվի միջազգային նորմերի եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա՝ հաշվի առնելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ուժի եւ ուժի սպառնալիքի բացառումը։ Երկու կողմերին կոչ ենք անում բաց մնալ միջնորդական բոլոր ջանքերի համար։ Կողմերը պետք է բացառեն այն գործողությունները, որոնք խախտում են մարդկանց հիմնարար իրավունքները։ Լաչինի միջանցքի ցանկացած արգելափակում պետք է լուծվի որպես հրատապ խնդիր»։
12:45 - 21 դեկտեմբերի, 2022