Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Արաբական ծովում Mercer Street լցանավի դեմ հարձակման մեղադրանքները |tert.am|

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Արաբական ծովում Mercer Street լցանավի դեմ հարձակման մեղադրանքները |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքներն Արաբական ծովում իսրայելական Mercer Street լցանավի վրա հարձակման մեջ հակասական և անհիմն են: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ներկաայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:«Այդ մեղադրանքները բոլորավին անհիմն են: ԱՄՆ-ի և Բրիտանիայի այդ բոլոր հայտարարությունները հակասական արտահայտություններ են պարունակում: Նախ Իրանին մեղադրում են հարձակման մեջ` առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, այնուհետև խոսում են այն մասին, որ դա հնարավոր էր»,- ասվում է ԱԳՆ ներկայացուցչի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:Վերջինս հավելել է, որ Իրանն առանց հապաղելու կպաշտպանի իր ազգային շահերը, ինչպես նաև կարձագանքի ցանկացած հնարավոր արկածախնդրության, որն ուղղված կլինի իր դեմ:
17:17 - 02 օգոստոսի, 2021
Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street լցանավի վրա հարձակվելու մեջ |tert.am|

Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street լցանավի վրա հարձակվելու մեջ |tert.am|

tert.am: Լոնդոնը կարծիք է հայտնել, որ Իրանը պատասխանատվություն է կրում Արաբական ծովում ճապոնական Mercer Street լցանավի վրա իրականացված հարձակման համար, ինչի հետևանքով անձնակազմի երկու անդամ է մահացել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի:«Կարծում ենք, որ դա միջազգային իրավունքի նորմերի նպատակաուղղված և ակնհայտ խախտում է Իրանի կողմից: Միացյալ Թագավորության իրականացրած գնահատման արդյունքում եզրակացություն է արվել, որ Իրանը հուլիսի 29-ին բարձր ճշգրտությամբ հարձակում է իրականացրել Mercer Street-ի վրա Օմանի ծոցի ափամերձ միջազգային ջրերում՝ կիրառելով մեկ կամ ավելի անօդաչու թռչող սարք»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է թագավորության ԱԳՆ հայտարարության մեջ:Հայտարարության մեջ նաև ասվում է նավարկության ազատության ապահովման անհրաժեշտության և այն մասին, որ «Իրանը պարտավոր է դադարեցնել նման հարձակումներ իրականացնել»:
22:19 - 01 օգոստոսի, 2021
Մեծ Բրիտանիան պատրաստ Է համագործակցելու թալիբների հետ, եթե նրանք իշխանության գլուխ անցնեն |armenpress.am|

Մեծ Բրիտանիան պատրաստ Է համագործակցելու թալիբների հետ, եթե նրանք իշխանության գլուխ անցնեն |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհամագործակցի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, եթե նրանք մտնեն Աֆղանստանի կառավարության կազմ: Հուլիսի 13-ին Daily Telegraph թերթում հրապարակված հարցազրւյցում համապատասխան հայտարարությունն արել Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Ինչպես նշում Է Ուոլեսը, Մեծ Բրիտանիան կհամաձայնվի Աֆղանստանում այդ իրավիճակին, եթե կատարվեն որոշակի միջազգային պարտավորություններ: «ինչպիսին Էլ որ լինի կառավարության կազմը, պայմանով, որ այն կհետեւի որոշակի միջազգային նորմաների, Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաշխատի նրանց հետ»,- հայտարարել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Նրա կարծիքով՝ թալիբները չեն կատարի անցայլի սխալները: Նրանք ցանկանում են միջազգային ճանաչում, իսկ դրա համար անհրաժեշտ Է լինել խաղաղության կողմնակից: Նաեւ Ուոլեսն Աֆղանստանի նախագահի Աշրաֆ Ղանիին եւ թալիբներին կոչ Է արել սկսելու համագործակցել՝ երկրում կայունությունը վերականգելու համար հակամարտության տասնամյակներից հետո: Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ ընդհարումներն ակտիվացել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի արած հայտրարությունից հետո: Ապրիլի 14-ին նա հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն աարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի 6-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել Է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Միեւնույն ժամանակ Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանը» սաստկացումն Է հարձակման տեմպերը: Այս պահին «Թալիբան» շարժումը վերահսկում Է Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով: Քաբուլը պլանավորում Է զանգվածային հակահարձակում շարժման կողմնակիցների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:
17:47 - 14 հուլիսի, 2021
Արևմուտքը հասկանում է, որ 3-րդ համաշխարհային պատերազմից հաղթող դուրս չի գա. Պուտին |tert.am|

Արևմուտքը հասկանում է, որ 3-րդ համաշխարհային պատերազմից հաղթող դուրս չի գա. Պուտին |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի սադրանքը Ռուսաստանի տարածքային ջրերում չէր կարող հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, քանի որ Արևմուտքը գիտակցում է, որ դրանից չէր կարողանա հաղթող դուրս գալ: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին քաղաքացիների հետ ուղիղ կապի ժամանակ հայտարարել է ՌԴ  նախագահ Վլաադիմիր Պուտինը:«Նույնիսկ եթե մենք խորտակեինք այդ նավը (Defender- Խմբ.), աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին չէր հայտնվի, քանի որ նրանք, ովքեր դա անում են, գիտեն, որ այս պատերազմում չեն կարող հաղթող դուրս գալ, սա շատ կարևոր բան է: Չեմ կարծում, որ մենք նույնպես ուրախ կլինեինք իրադարձությունների նման զարգացման համար, բայց գոնե մենք գիտենք, թե ինչի համար ենք պայքարում: Մենք մեր տարածքում ենք, պայքարում ենք հանուն մեզ, մեր ապագայի: Մենք չէինք, որ նրանց մոտ ենք գնացել հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, թռչել ենք կամ ջրով գնացել. նրանք են եկել մեր սահմանների մոտ և խախտել մեր տարածքային ծովը», - ասել է Պուտինը:Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի Defender կործանիչի շարժման կուրսով, որը Սև ծովում մտել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր: «Էսկադրային ականակիրը նախազգուշացվել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտման դեպքում զենքի օգտագործման մասին: Նա չի արձագանքել նախազգուշացմանը», - ասել էին ռազմական գերատեսչությունից:
17:08 - 30 հունիսի, 2021
Բրիտանիայում հուլիսի 19-ին կչեղարկեն կորոնավիրուսային արգելքների մեծ մասը |azatutyun.am|

Բրիտանիայում հուլիսի 19-ին կչեղարկեն կորոնավիրուսային արգելքների մեծ մասը |azatutyun.am|

azatutyun.am: Բրիտանիայում մտադիր են հուլիսի 19-ին չեղարկել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքների մեծ մասը: Այդ մասին վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ է ասել: Բրիտանական մամուլում հուլիսի 19-ն անվանել են «ազատության օր»: Վարչապետն ընդգծել է զգուշավորություն պահպանելու անհրաժեշտությունը: «Կարծում եմ` առաջիկա երեք և կես շաբաթների ընթացքում մենք պետք է զգուշությամբ, բայց անդառնալիորեն շարժվենք առաջ, ևս 5 միլիոն դեղաչափ ներարկենք, որ էլ ավելի հզորացնենք մեր պաշտպանությունը և հասնենք հուլիսի 19-ին, որը կդառնա նախակովիդային ժամանակներին վերադառնալու առաջին օրը»,- ասել է Բորիս Ջոնսոնը: Բրիտանիայում մտադիր էին ավելի վաղ հայտարարել կորոնավիրուսային արգելքների չեղարկման մեկնարկը, սակայն վերջին շրջանում վիրուսի «դելտա» տարբերակի տարածումը ստիպել է դա հետաձգել մինչև հուլիսի 19-ը:
15:22 - 29 հունիսի, 2021
Միացյալ Թագավորությունը շնորհավորել է Հայաստանին հաջողված խորհրդարանական ընտրությունների առթիվ |armenpress.am|

Միացյալ Թագավորությունը շնորհավորել է Հայաստանին հաջողված խորհրդարանական ընտրությունների առթիվ |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության դեսպան Նիլ Բուշը շնորհավորել է հայ ժողովրդին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը՝ ընտրությունները դիտարկելու և դրանց արդյունքներով զեկույցներ ներկայացնելու առնչությամբ: Այս մասին Բուշը խոսել է ԵԱՀԿ նստաշրջանում: «Ուրախ էինք տեղեկանալու, որ ընտրությունները մրցակցային էին և կարճ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ լավ կազմակերպված: Ընտրողներին ներկայացվել է կարծիքների լայն շրջանակ, հիմնարար իրավունքներն ու ազատությունները մեծամասամբ հարգվել են, մասնակիցները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել»,- նշել է դեսպանը: Նա կիսել է մտահոգություններն այն մասին, որ քարոզարշավի ժամանակաշրջանն աչքի էր ընկնում խիստ բևեռացմամբ և հրահրող հռետորաբանությամբ, և որ քարոզարշավի ընթացքում կանայք երկրորդ պլան էին մղված: «Ակնկալում ենք տեսնել ընտրությունները դիտարկող առաքելության վերջնական զեկույցը, որը արժեքավոր տեղեկություններ կպարունակի՝ ուղղված ընտրական գործընթացի հետագա բարելավմանը և կլուծի ի հայտ եկած խնդիրները: ԺՀՄԻԳ օբյեկտիվ ուսումնասիրություններն ու առաջարկություններն արժեքավոր գործիք են, և մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել դրանցից, այդ թվում և՝ կյանքի կոչելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ այս և նախկին առաջարկները: Միացյալ Թագավորությունը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում և ժողովրդավարության ու տնտեսական բարեփոխումների ոլորտում համագործակցության միջոցով»,- հայտարարել է Նիլ Բուշը:
15:27 - 25 հունիսի, 2021
Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին. Զելենսկի |azatutyun.am|

Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում։ «Մենք ամեն ինչ արել ենք անդամակցության ծրագիրը ստանալու համար, և հիմա եկել է ժամանակը, որ մեր գործընկերներն ու դաշնակիցներն աջակցեն Ուկարինային՝ հստակ քայլերով ու որոշումներով», - ըստ նախագահական նստավայրի, ասել է Զելենսկին։ Վերջինս նաև պնդել է, թե լավ կլիներ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդի հետ առաջիկա չորեքշաբթի կայանալիք բանակցություններից առաջ նախ իր հետ հանդիպեր։ «Ուկրաինան ամեն օր է ապացուցում, որ մենք ավելի պատրաստ ենք լինել ՆԱՏՕ-ում, քան եվրոպական երկրներից շատերը», - ասել է Զելենսկին։
09:31 - 15 հունիսի, 2021
Խափանումներ են տեղի ունեցել համաշխարհային խոշոր կայքերի աշխատանքում |armenpress.am|

Խափանումներ են տեղի ունեցել համաշխարհային խոշոր կայքերի աշխատանքում |armenpress.am|

armenpress.am: Հունիսի 8-ին խափանումներ են դիտվել համաշխարհային մի շարք խոշոր կայքերի, այդ թվում նաեւ առաջատար ԶԼՄ-ների աշխատանքում: Մասնավորապես, խնդիրներ են առաջացել, կապված Amazon-ի եւ Reddit-ի կայքերի, ինչպես նաեւ ամերիկյան եւ բրիտանական խոշոր ԶԼՄ-ների ինտերնետ-տարբերակների հետ, ինչպիսիք են՝ CNN հեռուստաալիքը, New York Times, Guardian, Financial Times, Independent թերթերը: Չի բացվել նաեւ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը: Փորձելով բացել վերը նշված կայքերը, հաղորդագրություն Է հայտնվել 503 սխալի վերաբերյալ, ինչը մատնանշում Է սերվերի հետ կապված խնդիրը: Առայժմ խափանման պատճառի մասին տվյալներ չկան: Հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան իր հերթին հաղորդում Է, որ այդ միջադեպը կարող Է կապված լինել Fastly ամպային հաշվումների մատակարարի հետ, որը պահպանում Է բազմաթիվ խոշոր կայքեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: Խափամուներից մոտ մեկ ժամ անց Fastly-ն հայտարարել է, որ խնդիրը շտկվել է, կայքերը կրկին հասանելի են։
16:12 - 08 հունիսի, 2021
Բելառուսը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով

Բելառուսը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով

ՄԱԿ-ում Բելառուսի մշտական առաքելությունը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի առաքելություններին, որոնք հայտարարություն են տարածել Ryanair ավիաընկերության չվերթի հետ կապված միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնել է երկրում ՄԱԿ-ի մշտական առաքելության ղեկավար Վալենտին Ռիբակովը, գրում է EurAsia Daily-ն:Բողոքի նոտան ուղարկվել է Էստոնիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բելգիա և Գերմանիա՝ այն բանից հետո, երբ չորեքշաբթի Ֆրանսիան, Իռլանդիան և Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել են փակ քննարկում Մինսկում ինքնաթիռի վայրէջքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով:Արդյունքում, 8 երկիր, որոնց նկատմամբ այժմ բողոք է հայտնել Մինսկը, հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք պնդում են, որ Ryanair-ի վայրէջքը Մինսկում կանխամտածված է եղել և կատարվել է շինծու դրդապատճառներով: Բացի այդ, հայտարարության հեղինակները կոչ են անում ազատ արձակել NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն՝ Սոֆյա Սապեգային:«Մենք բողոքի նոտա ենք հղել նույն բովանդակությամբ այս հայտարարությունն արած բոլոր 8 երկրներին: Դրանում մենք նշել ենք, որ այս դեպքի վերաբերյալ ցանկացած կարծիքների և գնահատականների հրապարակումը, նախքան համապատասխան քննություն իրականացնելը և համապատասխան արդյունքներ ստանալը, ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության իրավունքի խախտման վառ օրինակ է»,- ասել է Ռիբակովը:Մշտական ներկայացուցիչն անթույլատրելի է համարել ցանկացած հայտարարության հրապարակումը «նախքան պաշտոնական հետաքննության իրականացումն իրավասու կառույցների (առաջին հերթին ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության) կողմից, որոնք իրավունք ունեն նման հետաքննություններ իրականացնել»:
11:09 - 28 մայիսի, 2021
ԱՄՆ-ը եւ Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել են, որ Սիրիայում ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի |armenpress.am|

ԱՄՆ-ը եւ Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել են, որ Սիրիայում ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Սիրիայում նախագահական ընտրությունների նախաշեմին նախազգուշացրել են, որ այդ գործընթացն արդարացի եւ ազատ չեն համարում: «Մենք՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունների ղեկավարներս, ցանկանում ենք հստակ բացատրել, որ մայիսի 26-ին Սիրիայում նախագահական ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի»,-նշվում Է Պետդեպարտամենտի կողմից տարածված հայտարարության մեջ: Նախարարներն ընդգծում են, որ դատապարտում են «առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւում նշված պայմանները հաշվի առնելու» այդ քվեարկությունն անցկացնելու որոշումը: «Մենք համաձայն ենք բոլոր սիրիացիների, ներառյալ սիրիական ընդդիմությունը, կազմակերպությունների հետ, որոնք պաշտպանում են քաղաքացիական հասարակությանը՝ ընտրությունները համարելով անօրինական»,-ասվում Է հայտարարության մեջ: Դամասկոսի կողմից կազմակերպված Սիրիայի նախագահի ընտրությունները տեղի են ունենում մայիսի 26-ին: Սպասվում Է, որ դրանցում հաղթանակ կտանի պետության գործող նախագահ Բաշար Ասադը: Սիրիայի նախագահի թեկնածուների թվում են՝ ներքին ընդդիմությունից («Ժողովրդավարական ընդդիմադիր ճակատ»)՝ Մահմուդ Ահմեդ Մարեյը, Սոցիալիստական կուսակցությունից նախկին պատգամավոր Աբդալլահ Սալյում Աբդալլահը: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել Էին նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Սա արդեն նախագահական երկրորդ ընտրություններն են Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր: Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականին, երբ Ասադը հաղթանակ տարավ՝ հավաքելով ձայների 88 տոկոսը: Սիրիայի ներկայիս ղեկավարն իշխանության գլուխ Է գտնվում 2000 թվականից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:20 - 26 մայիսի, 2021