Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը. Զախարովա

 |armenpress.am|

Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու Արևմուտքը կարող է Ռուսաստանի հետ համատեղ երկխոսություն վարել Վրաստանի շուրջ՝ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած Ժնևյան քննարկումների շրջանակներում, մինչդեռ հրաժարվում է համագործակցել Մոսկվայի հետ Ղարաբաղի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Լինելով Մինսկի խմբի համանախագահներ՝ այս տարվա փետրվարին Վաշինգտոնը և Փարիզը մտացածին պատրվակներով հրաժարվեցին Մոսկվայի հետ համագործակցությունից՝ «թաղելով» խումբը որպես միջազգային հարթակ: Ի՞նչ կարող եմ սրան ավելացնել: Ինչ վերաբերում է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումներին, ապա այս հարթակում աշխատանքն իրականացվում է համանախագահների հովանու ներքո՝ ի դեմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի, իսկ Վաշինգտոնը բանակցությունների մասնակիցներից միայն մեկն է։ Այս առումով մենք սխալ ենք համարում այս երկու ձևաչափերը նույն հարթության վրա դնելը», - ասել է Զախարովան։Զախարովան անդրադարձել է նաև դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը: «Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպի կարգավորման հարցով զբաղվել է ռուսական խաղաղապահ զորակազմը, և հայկական ու ադրբեջանական կողմերի հետ  համատեղ Լաչինի միջանցքով երթևեկությունը հնարավոր է եղել վերականգնել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, Զախարովան նշել է, որ Լավրովի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չկա: ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան ցանկանում է տեսնել այդ հարցի շուրջ Երևանի պաշտոնական, միասնական դիրքորոշումը, որից հետո միայն հնարավոր կլինի քննարկում անցկացնել հարցի տարբեր նրբերանգների շուրջ:
17:16 - 08 դեկտեմբերի, 2022
Հայկական կողմին փոխանցված 13 զինծառայողների մարմինները նույնականացվել են
 |azatutyun.am|

Հայկական կողմին փոխանցված 13 զինծառայողների մարմինները նույնականացվել են |azatutyun.am|

azatutyun.am: 10 օր առաջ Ադրբեջանը սեպտեմբերյան մարտերում զոհված 13 զինծառայողների մարմիններ փոխանցեց հայկական կողմին։ Գենետիկ փորձաքննություններն այսօր ավարտվել են՝ բոլոր մարմինները նույնականացվել, տեղեկացանք Դատաբժշկական կենտրոնից։ «Բոլոր տասներեք մարմիններն էլ նույնականացվել են։ Ես կարծում եմ, որ արդեն հանձնել են ծնողներին։ Մենք մեր մասով աշխատանքները ավարտել ենք հենց այսօր»,- փոխանցեց Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ կրկնակի փորձաքննության կարիք չի եղել, մարտերից ավելի քան երկու ամիս անց աշխատել են միայն ոսկրային հյուսվածքների հետ. - «Էս դեպքում աշխատել ենք միայն ոսկրային հյուսվածքների հետ, սակայն ունեցել ենք լիարժեք բնութագրեր հենց առաջին փորձից ու ստացել ենք նույնականացումներ»։
16:05 - 08 դեկտեմբերի, 2022
Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ. Զախարովա

 |armenpress.am|

Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով: Զախարովան նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին լուրերը: «Մենք գիտենք, որ Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի տեղում հաստատի իր ներկայությունը և, ի վերջո, տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին, դա նրանց երազանքն է: Մենք  հայտնել ենք մեր վերաբերմունքն այս հարցի նկատմամբ: Մենք հիմա իրադարձությունների զարգացման հետ կապված կանխատեսումներ չենք անի: Գոյություն ունեն տարբեր, նույնիսկ տրամագծորեն հակադիր տեսակետեր, այդ թվում՝ Անդրկովկասի պետությունների մոտ՝ կապված Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի ուժեղացման հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Զախարովան նշել է, որ տվյալ թեման պարբերաբար քննարկվում է և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ շփումներում: «Եթե Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին որոշում կայացվի, այդ ժամանակ մենք լրացուցիչ կմեկնաբանենք այդ սյուժեն: Իսկ առայժմ ամեն ինչ վկայում է այն մասին, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով», - հավելել է Զախարովան: 
15:55 - 08 դեկտեմբերի, 2022
Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվում են: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի մասով ադրբեջանական կողմի առաջարկներին, որը փոխանցվել էր հայկական կողմին: «Տեքստի վրա շարունակում ենք աշխատել, և մեր կողմից խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին»,- ասաց Գրիգորյանը: ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ հայկական կողմը իր ամբողջ ջանքերը կներդնի, որպեսզի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքվի: «Հայաստանը՝ ի դեմս իշխանության, իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի կարողանանք ունենալ խաղաղության պայմանագիրը: Հիմա ավելի մոտիկ լինելով տարեվերջին՝ դժվար է ասել, որ կստացվի, բայց շարունակելու ենք աշխատել և աշխատանքների արդյունքներից է կախված այդ ամենը»,- նշեց Գրիգորյանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Գրիգորյանը միայն ասաց, որ դեռևս վերջնական որոշումը չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու: «Վաշինգտոնում համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաև հստակություն չկա խաղաղության պայմանագրո՞վ է դա արվելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս: Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, կողմ է, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,- եզրափակեց Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բաքուն խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին։ Բայրամովը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդոււարդ Աղաջանյանը՝ հայտնեց, որ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների։ Աղաջանյանը նաև չբացառեց, որ մինչև տարեվերջ հնարավոր է լինի ԱԳ նախարարների կամ երկրի ղեկավարների մակարդակով հանդիպում։ 
15:14 - 08 դեկտեմբերի, 2022
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման ձևաչափով հանդիպում նախաձեռնելու նպատակով ներդրած ջանքերի համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը: Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն են եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն: Այս համատեքստում Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները: «Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը», - շեշտել է Աննա Վարդապետյանը: Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձ է կատարել նաև երեք երկրների գլխավոր դատախազների մասնակցությամբ այս ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Հայաստանը կատարել է բոլոր պայմանավորվածությունները: Աննա Վարդապետյանը կրկին շնորհակալություն է հայտնել ՌԳ գլխավոր դատախազին և շեշտել, որ Հայաստանն ակնկալում է եռակողմ հայտարարության 8-րդ կետի կատարման կապակցությամբ կոնկրետ արդյունքներ:
14:24 - 08 դեկտեմբերի, 2022
«Ձեր խաղաղության օրակարգը կեղծ է». Թագուհի Թովմասյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Օրուջային

«Ձեր խաղաղության օրակարգը կեղծ է». Թագուհի Թովմասյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Օրուջային

Պատերազմական հանցագործություններով հայտնի Ադրբեջանում փաստորեն գոյություն ունի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել: Նա մասնավորապես, գրել է. «Լրատվական կայքերում տարածվում է Ադրբեջանի խորհրդարանի` Մարդու իրավունքներով զբաղվող ինչ-որ հանձնաժողովի նախագահ Զ․ Օրուջայի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը պատերազմով տիրեց Շուշիին, խաղաղությամբ էլ կտիրի Երևանին։ Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ մարդու իրավունքներով զբաղվող Ադրբեջանի այս պաշտոնյան ըստ էության անտեսում է մարդու անօտարելի, համընդհանուր իրավունքների պաշտպանությանը վերաբերող այն առանցքային դրույթները, որոնցով պետությունները պարտավորված են առաջնորդվել իրենց միջազգային հարաբերություններում։ Մասնավորապես․ այս հայտարարությամբ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը փաստորեն ողջունում է Ադրբեջանի վարքագիծն առ այն, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում դրված, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, կիրառել ընդհանուր միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությունը եւ ենթակառուցվածքները: Իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հետևանքով հազարավոր մարդկային կյանքերի կորուստը ցավալի է, որ որևէ կերպ չի հետաքրքրում մարդու իրավունքներով զբաղվող այս պաշտոնյային։ Զ․ Օրուջան, հավատարիմ Ադրբեջանի նվաճողական քաղաքականության տրամաբանությանը, խոսում է միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու մասին, որը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։ Ինչ վերաբերում է վերջինիս հիշատակած խաղաղությանը, ընդգծում եմ՝ Ձեր խաղաղությունը՝  ամենօրյա հրաձգային, ականանետային կրակոցներն են,  հայ խաղաղ բնակչության, զինծառայողների սպանություններն ու վիրավորումներն են, քաղաքացիական բնակչության ուղղակի թիրախավորումը,  հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պատանդառությունը, գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները,  բռնի անհետացումը,  քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ խոշտանգումները, դաժան և անմարդկային վերաբերմունքը,  հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելությունը, նոր ցեղասպանության իրագործման պետական քաղաքականության կյանքի կոչումը,  Արցախի շրջափակումն ու աշխարհի հետ կապի արգելափակումը,  Երեխաներին սննդի մատակարարումների արգելափակումը, նրանց կյանքի իրավունքի ոտնահարումները,  վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնության արգելափակումը,  առհասարակ անարգանքը միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ... Թերևս այս պաշտոնյային հիշեցնեմ՝ Ձեր խաղաղության օրակարգն այնքան կեղծ է, որ Արդարադատության միջազգային դատարանը ձեզ պարտավորեցրել է՝ 1․ «Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են՝ 2020թ․ զինված հակամարտությամբ պայմանավորված, և դեռևս շարունակում են մնալ գերեվարված, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը», 2․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»․․․ Միաժամանակ կարող եք ընդունել ի գիտություն, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը։ Իսկ Ձեր երկրում մարդու իրավունքների խայտառակ վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող եք ծանոթանալ Freedom House-ի 2021, 2022 թվականների զեկույցներին հետևյալ հղումով։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի
10:48 - 08 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցել է նաև Վիտալի Բալասանյանը. Արցախի ԱԽ գրասենյակը պարզաբանում է տարածել

Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցել է նաև Վիտալի Բալասանյանը. Արցախի ԱԽ գրասենյակը պարզաբանում է տարածել

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանում է տարածել դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հանդիպման վերաբերյալ: Ներկայացնում ենք Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունը.   «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին Արցախի Հանրապետության կողմից մասնակցում են միայն լիազորված ներկայացուցիչները: Մասնավորապես, ս.թ. դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող:  Հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից:  Անդրադառնալով վերը նշված հանդիպմանը՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին: Միևնույն ժամանակ կրկին շեշտում ենք, որ արցախյան կողմը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով Արցախի շահերը պաշտպանելու հանձնառությունը»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։  Արցախի բնապահպանության կոմիտեն հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի՝ ընդերքի մասին օրենսգրքով, և որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով։  Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց, որ հանդիպում են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, որի ժամանակ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման ու այդ գործունեության հետևանքների առնչությամբ»։ Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Արցախի Իվանյան քաղաքում կրկին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպաններից» կազմված մոնիթորինգային խմբի քննարկում:
10:09 - 08 դեկտեմբերի, 2022
Արցախի նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին |armenpress.am|

Արցախի նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներ:  Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը ներկայացրել է Ֆրանսիա կատարած այցի նպատակները, նշել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար և հաճախակի դարձած ագրեսիվ վարքի դրսևորումները, հետևողական կերպով հումանիտար խնդիրների ստեղծումը, թվարկել այն սպառնալիքները, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի գոյության համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Ֆրանսիայի միջոցով նա ցանկանում է ուղերձ հղել եվրոպական բոլոր պետություններին, որ միջոցներ ձեռնարկեն կանխելու Ադրբեջանի վերոնշյալ սանձարձակ պահվածքը, որին աներկբա սատարում է Թուրքիան:  Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է լրագրողների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև առանձին հարցազրույց է տվել «Ֆրանս պրես» պետական լրատվական գործակալությանը և հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին: «Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, սակայն մեր հորդորն է հարգել մեր ժողովրդի ինքնորոշման ու գոյության իրավունքները և առկա գործիքակազմերով թույլ չտալ Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական քաղաքականության իրականացումը: Այս իմաստով տեղին է նշել նաև վերջին երկու տարիների ընթացքում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարած հարձակումներն ու ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթումները»,- ասել է Արայիկ Հարությունյանը: 
21:21 - 07 դեկտեմբերի, 2022
Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում. Միրզոյան

 |armenpress.am|

Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում, Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է, քանի որ կա նրանց էթնիկ զտումների վտանգ: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով պատգամավոր Արման Եղոյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած մեղադրանքների մասին, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն ամբողջովին չեն կատարվում: Ադրբեջանի ԱԳ նախարարը, մասնավորապես, մատնանշել է տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման խնդիրը՝ մեղադրելով Հայաստանին, խոսել է նաև ԼՂ տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայության մասին: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում: Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ: Եվ այս միավորման, բանակի անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է: Եվ այս առաքելությունն այսօր առավել քան երբևէ պահանջված է: ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների: Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այն ժամանակ կարծում եմ, որ ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ»,-ասաց Միրզոյանը: Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ԱԳ նախարարն ասաց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, ցավոք, ոչ ամբողջությամբ են կյանքի կոչված: Խոսքն առաջին հերթին հայ ռազմագերիների և ապօրինաբար պահվող մյուս անձանց ազատ արձակման ձգձգումն է: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային, տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ Միրզոյանն ասաց. «Երեկ ենք հանդիպել աշխատանքային խմբի շրջանակներում: Աշխատանքները, քննարկումներն ընթանում են: Քննարկվող հարցերը բավականին բարդ են, բավականին բարդ շերտեր ու ենթաշերտեր կան, բայց աշխատանքներն ընթանում են»,- ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարը հավաստիացրեց, որ բոլոր թեմաներով բոլոր հանդիպումներում հայկական կողմը դրսևորում է առավելագույն կառուցողականություն:  
17:57 - 07 դեկտեմբերի, 2022
Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ. Միրզոյան

 |armenpress.am|

Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահ չէ, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ: Այս մասին Միրզոյանն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին: «Խաղաղության կամ հարաբերությունների հաստատման կարգավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ փուլում են, շարունակվում են: Նոր խմբագրությամբ փաստաթուղթ է շրջանառվում: Այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, հանդես կգանք մեր հերթական առաջարկներով: Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց նաև հենց դրա համար են բանակցությունները, որ կարողանանք հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել ու ունենալ համատեղ արդյունք»,-ասաց Միրզոյանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առայժմ շարունակվում են: Կան միմյանց համար անընդունելի  հատվածներ, կան հատվածներ, որտեղ կողմերը կարող են միմյանց ընդառաջ քայլեր անել: Այս պահին մինչև տարեվերջ հանդիպում պլանավորված չէ ԱԳ նախարարների միջև: «Բայց ես ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ մենք կունենանք ևս մեկ հանդիպում: Համենայնդեպս, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, մենք ակտիվ և կառուցողական ենք այս բանակցություններում: Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ, թեև նախապես այդպես էինք հայտարարել, բայց դա մտադրության հայտարարություն է: Մեր մտադրությունը, մեծ հաշվով, ուժի մեջ է: Մենք աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության և այս համապարփակ կարգավորմանը»,-ասաց ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ չստացվի մինչև տարեվերջ, բանակցությունները կշարունակվեն դրանից հետո:
17:42 - 07 դեկտեմբերի, 2022
Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել միայն իրավիճակի սրմանը. Միրզոյանը՝ մայրուղին փակելու ադրբեջանական սադրանքի մասին

 |armenpress.am|

Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել միայն իրավիճակի սրմանը. Միրզոյանը՝ մայրուղին փակելու ադրբեջանական սադրանքի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է օրերս Ադրբեջանի իրականացրած հերթական սադրանքին, երբ ադրբեջանցիները փակել էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախը: Միրզոյանն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին: Միրզոյանն ընդգծեց, որ մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ: Սակայն, նաև ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում հարցն արագորեն հարթվել է: «Եվ ընդհանրապես կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռքբերված են, արձանագրված ու ընդունված բոլոր կողմերի կողմից և հանրահայտ են: Անշուշտ, պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, և ահա նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել միայն իրավիճակի սրացմանը՝ միտումնավոր, թե ոչ միտումնավոր, դա արդեն մեկնաբանությունների հարց է»,-ասաց ԱԳ նախարարը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։  Ավելի ուշ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ:  Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։ Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարեց, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։
17:01 - 07 դեկտեմբերի, 2022
Չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի․ Փաշինյանը՝ փոխվարչապետերի հանդիպմանը քննարկված  Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման մասին

Չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի․ Փաշինյանը՝ փոխվարչապետերի հանդիպմանը քննարկված Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման մասին

Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման հարցը, չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն պատրաստ է եւ շահագրգռված է ծրագրի իրականացմամբ եւ մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ եւ ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները եւ երբ այս պատկերացնումների արձանագրման պահից պատրաստ են սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները եւ, իհարկե, ավելորդ է ասել, որ երկաթուղին, ճանապարհները պետք է գործել ՀՀ օրենսդրության շրջանակում․ ցանկացած պահի, երբ այդ արձանագրումը թղթի վրա կանենք, պատրաստ ենք սկսել աշխատանքները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։  Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են հարցեր` կապված ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։
16:44 - 07 դեկտեմբերի, 2022
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման անցկացմանը․ Պեսկով
 |news.am|

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման անցկացմանը․ Պեսկով |news.am|

news.am: Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ռուսաստանն, անկասկած, պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում նման հանդիպման անցկացման համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, հնարավո՞ր է արդյոք, որ մինչեւ տարեվերջ Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանում կայանա։ Նա նաեւ նշել է, որ եթե այս հանդիպումից հետո որեւէ փոխըմբռնում լինի, ապա այդ մասին կտեղեկացվի։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
15:49 - 07 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանցի լրագրողները փորձել են ներխուժել Արցախի տարածք․ խաղաղապահները խոչընդոտել են

Ադրբեջանցի լրագրողները փորձել են ներխուժել Արցախի տարածք․ խաղաղապահները խոչընդոտել են

Արցախի Իվանյան քաղաքում այսօր տեղի է ունեցել ռուս խաղաղապահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպաններից» կազմված մոնիթորինգային խմբի քննարկում: Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութեր՝ նշելով, թե Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը՝ հրամանատար Անդրեյ Վոլկովի գլխավորությամբ, թույլ չի տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին լուսաբանել քննարկումները։  Հրապարակված տեսանյութերից մեկում, ադրբեջանջի լրագրողների պնդումներին ի պատասխան, թե իրենց աշխատանքն ու իրավունքներն են խախտվում, ռուսական զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը նշում է, որ տեսախցիկների ու լրագրողների մուտքը քննարկումներին արգելված է․  «Ոչ մի տեսախցիկ։ Ոչ մի բան։ Ես էլ եմ ամեն ինչ կարդում ու տեսնում։ Դա վարկաբեկիչ է»,- նշում է ռուս հրամանատարը՝ նկատի ունենալով ադրբեջանական լրատվամիջոցներում ռուս խաղաղապահների եւ իր հասցեին ուղղված բացասական հրապարակումները։ Հրապարակված մեկ այլ տեսանյութում ադրբեջանցի լրագրողները փորձում են ոտքով անցնել ռուսական խաղաղապահ զորախմբի անցակետը և ներխուժել Արցախի տարածք՝ Ստեփանակերտի ուղղությամբ։ Սակայն խաղաղապահները ներգրավել են լրացուցիչ ուժեր և խոչընդոտել նրանց՝ փակելով ճանապարհը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։  Արցախի բնապահպանության կոմիտեն հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի՝ ընդերքի մասին օրենսգրքով, և որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով։  Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց, որ հանդիպում են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, որի ժամանակ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման ու այդ գործունեության հետևանքների առնչությամբ»։  
15:44 - 07 դեկտեմբերի, 2022
Փաշինյան-Ալիև հանդիպում հնարավոր է՝ մինչև ամսվա վերջ լինի, թե որտեղ՝ հայտնի չէ․ Սիմոնյան
 |news.am|

Փաշինյան-Ալիև հանդիպում հնարավոր է՝ մինչև ամսվա վերջ լինի, թե որտեղ՝ հայտնի չէ․ Սիմոնյան |news.am|

news.am: Հնարավոր է մինչեւ ամսվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում լինի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցին, թե արդյոք Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի պահանջին, որ այդ հանդիպման չպետք է ներկա լինի Ֆրանսիայի նխագահ Էմանուել Մակրոնը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Որեւէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման: Դուք գիտեք, որ փոխվարչապետների հանդիպումն է երեկ տեղի ունեցել, նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ: Երկրի ղեկավարների հանդիպման մասով մենք դեռ որեւէ կոնկրետ ինֆորմացիա  չունենք, բայց կրկնում եմ՝ Բրյուսելով սահմանափակում չկա»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
14:42 - 07 դեկտեմբերի, 2022