Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին

 |armenpress.am|

Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պահանջում է նախագահ Բայդենի վարչակազմից միանալ Կոնգրեսին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև աշխատել Ադրբեջանի կառավարության կողմից ապօրինի պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Ես հույս ունեմ, որ նախագահը կպահպանի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր հանձնառությունը: ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել է այն և ես հպարտ եմ, որ նախորդ տարի հովանավորել եմ այն: Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունել է: Ժամանակն է, որ ԱՄՆ նախագահն անի այն, ինչ Կոնգրեսի մնացած հատվածը, որպես Ամերիկայի ժողովրդի ներկայացուցիչ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,-ասել է սենատորը: Նշվում է, որ Մենենդեսը սկսել է դիմել Սենատի գործընկերներին, որպեսզի միանան իրեն ՝ համատեղ նամակ ուղարկելու նախագահ Բայդենին, որով կոչ կարվի ապրիլի 24-ի հայտարարության մեջ պատշաճ կերպով բնութագրել Հայոց ցեղասպանությունը: Սենատորը նաև շարունակում է կոչ անել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ն ավելի ակտիվ լինի, ներառյալ Ադրբեջանում անօրինական պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց ազատ արձակելու ուղղությամբ: «Լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը, թե հայ ռազմագերիների ազատ արձակումը, սենատոր Մենենդեսը սկզբունքային, ուժեղ, համառ պաշտպան է՝ արդյունավետ առաջ տանելով ինչպես ԱՄՆ-ի շահերը, այնպես էլ Ամերիկայի արժեքները»,-ասել է Հայ դատի հանձնախմբի անդամ Անի Չաղլասյանը:
12:06 - 06 մարտի, 2021
Սպիտակ տունը հրապարակեց իր ազգային անվտանգության ռազմավարության որոշ դրույթներ |azatutyun.am|

Սպիտակ տունը հրապարակեց իր ազգային անվտանգության ռազմավարության որոշ դրույթներ |azatutyun.am|

azatutyun.am: Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է իր ազգային անվտանգության ռազմավարության որոշ դրույթների մասին: Մասնավորապես, Ջո Բայդենի վարչակազմը խոստանում է շեշտը դնել դիվանագիտության վրա և կարծում է, որ Ռուսաստանը ապակառուցողական դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ, իսկ Չինաստանը Միացյալ Նահանգների միակ իրական մրցակիցն է: 24-էջանոց փաստաթղթում նոր վարչակազմը խոստացել է երկրից դուրս ռազմական ուժ կիրառել միայն այն ժամանակ, երբ սպառված կլինեն հակամարտությունների լուծման այլ միջոցները: ԱՄՆ-ը մտադիր է դադարեցնել «անվերջ պատերազմները», ինչպիսին է Աֆղանստանի պատերազմը: Պենտագոնին առաջարկվել է հրաժարվել հնացած ռազմական համակարգերից և միջոցներ ներդնել նորագույն զենքի ստեղծման մեջ: Առաջնահերթություն է տրվել նաև կիբերհարձակումներից պաշտպանության արդյունավետ միջոցների ստեղծմանը:
12:21 - 04 մարտի, 2021
Տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի և Սաուդյան Արաբիայի թագավորի հեռախոսազրույցը |1lurer.am|

Տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի և Սաուդյան Արաբիայի թագավորի հեռախոսազրույցը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ-Սաուդի հետ՝ կարևորելով կայունությունն ու թափանցիկությունը երկկողմ հարաբերություններում՝ ներկայացնում է Reuters-ը:   Զրուցակիցները քննարկել են «տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ներառյալ ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի կողմից Եմենում պատերազմը դադարեցնելու նոր ջանքերը»: Բայդենը վերահաստատել է Սաուդյան Արաբիային «Իրանի հետ կապված խմբավորումների հարձակումներից» պաշտպանելու իր մտադրությունը: Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ տեղի է ունեցել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ ԱՄՆ հետախուզության զեկույցի հրապարակումից առաջ: Ըստ աղբյուրների՝ սպանությունը կատարվել է Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավար, 35-ամյա թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի գիտությամբ: Էր Ռիադը հերքում է նման պնդումները:
13:28 - 26 փետրվարի, 2021
Բայդենը չի փոխել քաղաքականությունը Իրանի նկատմամբ. Զարիֆ |tert.am|

Բայդենը չի փոխել քաղաքականությունը Իրանի նկատմամբ. Զարիֆ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փոխել իր նախորդի քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ոչինչ չի փոխվել: Բայդենն ասում է, որ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը պարզվել է, որ առավելագույն ձախողման քաղաքականություն է: Սակայն նրանք չեն փոխել իրենց քաղաքականությունը: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն կախվածություն ունի պատժամիջոցներից»,-ասել է Զարիֆը: «Մեզ գործողություններ են պետք, ոչ թե խոստումներ: Մենք ուզում ենք վարքի փոփոխություն տեսնել, որպեսզի Դոնալդ Թրամփի օրոք սկսված ապօրինությունները չկրկնվեն»,-հավելել է նախարարը: Ըստ նրա, «բոլորի կողմից միջուկային գործարքի իրենց պարտավորությունների մասի կատարումից հետո» տեղի կունենան նաև բանակցություններ ԱՄՆ-ի մասնակցությամբ միջուկային գործարքի շուրջ, բայց դրանք չեն վերաբերվի համաձայնագրի փոփոխություններին կամ գործարքի նոր դրույթներին՝ տարածաշրջանային խնդիրներ և իրանական հրթիռային ծրագիր: «Այնուամենայնիվ, մենք կքննարկենք, թե ինչպես ապահովել, որ ԱՄՆ գործողությունները (գործարքից դուրս գալը և պատժամիջոցների վերականգնումը) այլևս չկրկնվեն, ինչպես խուսափել դրանից»,-ասել է Զարիֆը:
15:59 - 21 փետրվարի, 2021
Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծն ու ՆԱՏՕ-ն. Ջո Բայդեն |1lurer.am|

Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծն ու ՆԱՏՕ-ն. Ջո Բայդեն |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները ձգտում են «խարխլել տրանսատլանտյան միասնությունը» և թուլացնել «եվրոպական նախագիծն» ու ՆԱՏՕ-ն՝ փոխանցում է Russia Today-ը: Անվտանգության թեմայով մյունխենյան համաժողովում ելույթ ժամանակ ԱՄՆ ղեկավարը Մոսկվային մեղադրել է ամերիկյան ժողովրդավարության դեմ հարձակումների, ինչպես նաև ամբողջ աշխարհում մի շարք կիբեռհարձակումներին ներգրավվելու համար: «Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծն ու ՆԱՏՕ-ի դաշինքը: Նա ցանկանում է տապալել տրանսատլանտյան միասնությունն ու մեր վճռականությունը, քանի որ Կրեմլի համար ավելի հեշտ է վախեցնել ու սպառնալ առանձին պետությունների, քան բանակցություններ վարել հզոր և համախմբված տրանսատլանտյան համայնքի հետ»,- հայտարարել է Ջո Բայդենը: Միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է անվտանգության միջազգային ճարտարապետության կառուցման անհրաժեշտությունը, որը պետք է ներառի Ռուսաստանի հետ երկխոսությունը:
19:45 - 20 փետրվարի, 2021
Բայդենն առաջին անգամ կմասնակցի G7-ի առաջնորդների հանդիպմանը |tert.am|

Բայդենն առաջին անգամ կմասնակցի G7-ի առաջնորդների հանդիպմանը |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմասնակցի «Մեծ յոթնյակ»-ի (G7) պետությունների ղեկավարների առցանց հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 19-ին` տեսակոնֆերանսի ձևաչափով:Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարությունում, գրում է Reuters-ը:Նշվում է՝ Բայդենը մտադիր է քննարկել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին, համաշխարհային տնտեսության վերականգնմանը, ինչպես նաև Չինաստանի կողմից տնտեսական մարտահրավերներին դիմագրավելուն առնչվող հարցեր: «Շուկայական տնտեսություն ունեցող առաջատար ժողովրդավարությունների առաջնորդների հետ այս առցանց հանդիպումը հնարավորություն կտա նախագահ Բայդենին քննարկել համավարակի դեմ պայքարի և համաշխարհային տնտեսությունը վերականգնելու ծրագրերը», - ասվում է հայտարարության տեքստում:Բացի այդ, հստակեցվում է՝ ԱՄՆ ղեկավարը, մասնավորապես, կկենտրոնանա «հակակորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրության, բաշխման և մատակարարման համակարգման, ինչպես նաև նոր վարակիչ հիվանդությունների սպառնալիքին հակազդելու համար մոբիլիզացման և համագործակցության շարունակական ջանքերի վրա»:Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այս ասպարեզում Բայդենը կկարևորի «կոլեկտիվ մրցունակությունն ամրապնդելու համար ներդրումներ կատարելու» անհրաժեշտությունը և կքննարկի «համաշխարհային նորմերի արդիականացման կարևորությունը`տնտեսական մարտահրավերներին, այդ թվում Չինաստանի կողմից ներկայացվածներին, դիմակայելու համար»:
18:08 - 15 փետրվարի, 2021
Բայդենը մեկնաբանել է Թրամփի իմփիչմենթի գործով Սենատի քվեարկության արդյունքները |tert.am|

Բայդենը մեկնաբանել է Թրամփի իմփիչմենթի գործով Սենատի քվեարկության արդյունքները |tert.am|

tert.am: Կապիտոլիումի գրոհը տխուր էջ է ԱՄՆ պատմության մեջ, իսկ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ, հայտարարել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով Սենատում՝ նախկին նախագահին իմփիչմենթի ենթարկելու հարցով քվեարկությունը, գրում է CNN-ը։ «Թեև վերջնական քվեարկությունը չի հանգեցրել դատապարտման, մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ», -ասված է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը: Բայդենի խոսքով՝ «նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին քննադատությանը, ինչպես, օրինակ, Սենատում փոքրամասնության առաջնորդ Մակքոնելը, կարծում են, որ Դոնալդ Թրամփը մեղավոր է իր պարտքը չկատարելու համար և գործնականում բարոյապես պատասխանատու է Կոնգրեսի շենքում տեղի ունեցած սադրանքի համար»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատն արդարացրել է ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին նրան իմփիչմենթ հայտարարելու գործի շրջանակում։ Թրամփին իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր 100 սենատորից 67-ի կողմ քվեարկությունը: Հօգուտ իմփիչմենթի քվեարկել էր 57, դեմ՝ 43 սենատոր, և ոչ բավարար թվով կողմ ձայների առկայությամբ նախագիծը մերժվել էր:
11:09 - 14 փետրվարի, 2021
Բայդենը շեշտել է Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը. Սերբիայի նախագահն արձագանքել է |tert.am|

Բայդենը շեշտել է Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը. Սերբիայի նախագահն արձագանքել է |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության օրվա գալիք տոնի առթիվ՝ երկրի նախագահին ուղղված նամակում շեշտելով բարեփոխումների և Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Սերբիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը հղումով: «Ամերիկայի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին փետրվարի 15-ին Պետականության օրվա առթիվ: Հաշվի առնելով մեր երկրների միջև 140-ամյա գործընկերությունը՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկարաժամկետ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության ու ժողովրդավարական արժեքների զարգացման հարցերում: Մենք կշարունակենք հավատարիմ մնալ եվրոպական ինտեգրման ասպարեզում Սերբիային աջակցելուն և կսատարենք Ձեզ այդ նպատակին հասնելու ընթացքում հետագա դժվարին քայլերում, այդ թվում՝ անհրաժեշտ բարեփոխումների իրագործումն ու Կոսովոյի հետ համապարփակ համաձայնագրի ստորագրումը, որը կենտրոնացած կլինի համատեղ ճանաչման վրա»,- նշված է Բայդենի նամակում:Բացի այդ, ԱՄՆ նախագահը հիշատակել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Վաշինգտոնի և Բելգրադի դաշնակցության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում համագործակցության մասին՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական կապերի խորացումը:Ի պատասխան Բայդենի նամակին՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարությամբ է հանդես եկել Պանչևո քաղաքում ու նշել, որ «Կոսովոյի ճանաչման հարցում Բելգրադի դիրքորոշումը պարզ է, սակայն Բելգրադը պետք է հոգ տանի իր սեփական պետական շահերի մասին և չտրվի զգացմունքներին»:«Շնորհակալ եմ Բայդենին շնորհավորանքների համար: Ինչ վերաբերում է փոխադարձ ճանաչմանը, ապա դա չի նկատվում որևէ միջազգային կազմակերպության գործողություններում: Մենք հասկանում ենք, որ սա ամերիկյան նոր քաղաքականություն է», - ասել է Վուչիչը:
09:42 - 08 փետրվարի, 2021