Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Բեռլինն ու Փարիզն առաջարկում են ԵՄ տնտեսության վերականգնման հիմնադրամ ստեղծել՝ 500 մլրդ եվրո ծավալով
 |tert.am|

Բեռլինն ու Փարիզն առաջարկում են ԵՄ տնտեսության վերականգնման հիմնադրամ ստեղծել՝ 500 մլրդ եվրո ծավալով |tert.am|

tert.am: Գերմանիան և Ֆրանսիան առաջարկում են եվրոպական տնտեսության վերականգնման հիմնադրամ ստեղծել՝ ընդհանուր 500 մլրդ եվրո ծավալով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ավարտին: «Կորոնավիրուսի համավարակն ամենածանր ճգնաժամն է ԵՄ պատմության մեջ: Նման ճգնաժամը համապատասխան պատասխան է պահանջում»,- ասել է Մերկելը: Նրա խոսքով՝ Բեռլինը և Փարիզը ցանկանում են գործել միասին Եվրամիության մյուս երկրների հետ։«Մենք նշել ենք, որ տնտեսության վերականգնման հիմնադրամի կարիք ունենք: Գերմանիան և Ֆրանսիան ակտիվ քննարկումներ են ունեցել, թե ինչպիսին պետք է լինի այդ հիմնադրամը: Կարևոր է արագ վերականգնել տնտեսությունը: Այդ առնչությամբ մենք ցանկանում ենք սեղմ ժամկետներում ստեղծել 500 մլրդ եվրո ծավալով հիմնադրամը, որը ԵՄ բյուջեի միջոցները պետք է հատկացնի առավել տուժած շրջաններին և հատվածներին»,- հավելել է կանցլերը:
22:35 - 18 մայիսի, 2020
Թրամփն ու Մակրոնը ԱՀԿ-ում բարեփոխումների անհրաժեշտություն են տեսնում |armenpress.am|

Թրամփն ու Մակրոնը ԱՀԿ-ում բարեփոխումների անհրաժեշտություն են տեսնում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը նշում է, որ այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը:  Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի դրական ընթացքը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել աշխարհի տնտեսությունը կրկին բացելու ուղիներին: Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կանցկացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների մասնակցությամբ քննարկում, որպեսզի անդրադարձ կատարվի կորոնավիրուսի դեմ պայքարում ՄԱԿ-ի ջանքերին: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համաձայնության են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտության հարցի շուրջ: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր:   
10:25 - 27 ապրիլի, 2020
Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից. Էմանուել Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին

Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից. Էմանուել Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:Նամակում ասված է. «Պարոն նախագահ, Սիրելի բարեկամ, Հայոց ցեղասպանության 105-ամյակի հիշատակի այս օրը Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին հղում եմ իմ լավագույն եղբայրական և բարեկամական ողջույնները: Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլիսի 600 հայ մտավորականների սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը: Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից: Անցյալ տարի իմ երկիրը, համաձայն իմ ստանձնած հանձնառության, Ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Խստորեն հարգելով ներկա առողջապահական վիճակի թելադրած հրահանգները՝ ես որոշել եմ, որ այս տարի նույնպես այդ օրը պետք է նշվի՝ Փարիզում, սեղմ արարողությամբ, Ֆրանսիայի կառավարության անդամների ներկայությամբ: Այդ ժառանգությունը և համատեղ հիշողությունն են մեր երկու երկրների միջև այսքան յուրահատուկ հարաբերության հիմք հանդիսանում: Այսօր աշխարհը պատուհասած կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է առողջապահական, տնտեսական և սոցիալական նոր մարտահրավերներ: Այդ մարտահրավերներին մենք կդիմագրավենք միասին։ Եվ ես համոզված եմ, որ Ֆրանսիան և Հայաստանը համատեղ կգործեն միջազգային շրջանակներում՝ ի նպաստ առավել արդյունավետ բազմակողմանիության և նորահաստատ համերաշխության: Ինչպիսին էլ լինեն դժվարությունները, հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա: Հավատարիմ իր հանձնառություններին՝ Ֆրանսիան հայերի կողքին է խաղաղության և բագավաճման հասնելու նրանց իղձերի մեջ: Պարոն Նախագահ, Խնդրում եմ ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»:
13:08 - 24 ապրիլի, 2020
Ֆրանսիայում մեկ ամսով երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը |1lurer.am|

Ֆրանսիայում մեկ ամսով երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի համավարակի ֆոնին մինչև մայիսի 11-ը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում: Փոխանցում է РИА Новости-ն:«Ֆրանսիայում մի շարք հիվանդանոցներ լեփ-լեցուն են, ուստի մենք պետք է շարունակենք մեր ջանքերն ու պահպանենք սահմանված կանոնները: Արտակարգ դրության ընթացքում սահմանված խիստ միջոցներն ու փակ սահմանները կպահպանվեն մինչև մայիսի 11-ը»,- ասել է Մակրոնը:Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակվել են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները, ոչ մթերային խանութները: Մարտի 17-ից խիստ վերահսկվում է մարդկանց տեղաշարժը: Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում գրանցվել է վարակման 98 076 դեպք, մահացել է 14 967 մարդ:
23:57 - 13 ապրիլի, 2020
Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում |tert.am|

Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում |tert.am|

tert.am: Ֆրանսիան հանդես է եկել ի աջակցություն Հունաստանի և Բուլղարիայի՝ հայտարարելով, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ria.ru-ն:Օրերս Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլևս չի կարողանա զսպել փախստականների հոսքը երկիր և ԵՄ-ի հետ բացել է իր սահմանները:«Լիակատար աջակցություն հատնելով Հունաստանին և Բուլղարիային՝ Ֆրանսիան պատրաստ է ներդրում ունենալ եվրոպական երկրների՝ օպերատիվ օգնություն ցուցաբերելու և սահմանները պաշտպանելու համար գործադրվող ջանքերում: Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի խուսափենք մարդասիրական և միգրացիոն ճգնաժամից»,- Twitter-ում գրել է Մակրոնը:Կիրակի Հունաստանի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ փախստականների հետ կապված իրադրությունը «լուրջ, բացառիկ և անհամաչափ սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը»:
11:49 - 02 մարտի, 2020