Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց. Իրանի ԱԳՆ |azatutyun.am|

Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց. Իրանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սայեդ Խաթիբզադեհը շաբաթական ասուլիսում հայտարարել է, որ Վիեննայում Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները «ճիշտ ուղու վրա են և գրանցել են լավ առաջընթաց»: Նրա փոխանցմամբ, «բանակցող կողմերի միջև առկա տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ կարգավորվել են»։ «Ամենակարևորն այն է, որ բոլոր կողմերը համաձայն են, որ Միացյալ Նահանգները հետագայում չպետք է նորից հրաժարվի հնարավոր գործարքից», - ասել է Խահթիբզադեհը: Իրանը կարևորում է հնարավոր համաձայնության վերաբերյալ հստակ երաշխիքների տրամադրումը: Խաթիբզադեհը նշել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ ընդունել Իրանի առաջարկած մի շարք գործնական գաղափարներ: Նա Վաշինգտոնին կոչ է արել՝ հնարավորինս արագ որոշումներ կայացնել Թեհրանի հետ պահպանվող տարաձայնությունների վերաբերյալ: Թեհրանը բանակցությունները շարունակելու համար պահանջում է Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների չեղարկում: Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններին մասնակցում են Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչն այս փուլում ընթացող քննարկումներում հեռակա կարգով է ներգրավված: Վիեննայի բանակցությունները մեկնարկել են 2021 թվականի ապրիլին: Կողմերը ցանկանում են վերականգնել Իրանի և գերտերությունների 2015 թվականի հուլիսի պայմանագիրը, որով Իրանը պետք է սահմանափակի միջուկային ակտիվությունն, իսկ գերտերությունները պետք է աստիճանաբար թուլացնեն պատժամիջոցները: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վճռով Վաշինգտոնը 2018 թվականի մայիսին դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները: Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենի համոզմամբ, նպատակահարմար է թեկուզ խմբագրված տարբերակով վերականգնել այդ պայմանագիրը:
13:21 - 25 հունվարի, 2022
Ուկրաինան հայտարարում է, որ Գերմանիան «խրախուսում է Պուտինին»՝ հրաժարվելով զենք մատակարարել
 |azatutyun.am|

Ուկրաինան հայտարարում է, որ Գերմանիան «խրախուսում է Պուտինին»՝ հրաժարվելով զենք մատակարարել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան մեղադրել է Գերմանիային «միասնությունը խաթարելու» և «Վլադիմիր Պուտինին խրախուսելու» մեջ՝ հրաժարվելով Կիևին զենք մատակարարել՝ ռուսական հնարավոր ներխուժման մտավախությունների ֆոնին: Կուլեբան Թվիթերում գրել է, որ «Գերմանիայի վերջին հայտարարությունները Ուկրաինային պաշտպանական զենք փոխանցելու անհնարինության մասին չեն համապատասխանում» երկու երկրների հարաբերությունների մակարդակին և «անվտանգության ներկա իրավիճակին»։ Կուլեբան ասել է, որ Կիևը երախտապարտ է Բեռլինին՝ 2014 թվականից ի վեր աջակցության համար, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և բռնակցեց Ղրիմի թերակղզին, միաժամանակ հավելել` «Գերմանիայի ներկայիս փակուղային իրավիճակը հիասթափեցնող է և հակասում է այդ աջակցությանը և ջանքերին»: Գերմանիայի պաշտպանության նախարարը երեկ տեղեկացրել է, որ Բեռլինը փետրվարին դաշտային հոսպիտալ կուղարկի Ուկրաինա, սակայն հրաժարվում է զենքի մատակարարումից։ «Զենքի մատակարարումն այս պահին օգտակար չի լինի, դա դաշնային կառավարության կոնսենսուսն է», - ասել է Լամբրեխտը: Ուկրաինական սահմանների երկայնքում կուտակված 127 հազար ռուս զինվորականների առկայության պայմաններում` Կիևը խնդրել է Բեռլինին տրամադրել սաղավարտներ և պաշտպանիչ բաճկոններ, ինչպես նաև վերանայել իր դիրքորոշումը զենքի մատակարարման հարցում:
17:14 - 23 հունվարի, 2022
Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը․ Ուկրաինայի ԱԳՆ-ը Գերմանիայի կառավարությունից հերքում է պահանջում |factor.am|

Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը․ Ուկրաինայի ԱԳՆ-ը Գերմանիայի կառավարությունից հերքում է պահանջում |factor.am|

factor.am: Գերմանիայի ռազմածովային ուժերի ղեկավար, փոխծովակալ Կայ-Ահիմ Շենբախը հայտարարել է, որ Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը։ Корреспондент.net-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Մանոհար Պարիկարի անվան պաշտպանական հետազոտությունների հնդկական ինստիտուտի համաժողովում։ Նրա խոսքով ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինային անհրաժեշտ է համապատասխանել դաշինքի բոլոր պահանջներին, իսկ այժմ դա անհնար է օկուպացիայի պատճառով: «Ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում։ Ղրիմի կղզին կորել է, և այն երբեք չի վերադառնա։ Դա փաստ է», – ասել է Շենբախը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն պահանջել է Գերմանիայի կառավարությունից հրապարակայնորեն հերքել Ղրիմի մասին երկրի ռազմածովային ուժերի հրամանատար Կայ-Ահիմ Շենբահի հայտարարությունները: Այս մասին հունվարի 22-ին հայտնել է ուկրաինական գերատեսչության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն։
19:37 - 22 հունվարի, 2022
ՄԱԿ-ը դատապարտել է Հոլոքոստի ժխտումը
 |1lurer.am|

ՄԱԿ-ը դատապարտել է Հոլոքոստի ժխտումը |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով դատապարտում և մերժում է Հոլոքոստի ժխտումը որպես պատմական փաստ։ Փաստաթուղթը նախաձեռնել են Իսրայելն ու Գերմանիան, համահեղինակել է ավելի քան 60 երկիր։ Բանաձևը հաստատվել է կոնսենսուսով, այսինքն՝ առանց քվեարկության՝ հաղորդում է Euronews-ը։ Տեքստում նշվում է, որ Հոլոքոստի հիշողությունը «ցեղասպանության նոր դեպքերի կանխարգելման բանալին է»։ ՄԱԿ-ում Իսրայելի բանագնաց Գիլադ Էրդանը մեջբերել է հետևյալ թվերը. «Աշխարհի բնակչության միայն 54%-ն է լսել Հոլոքոստի մասին, իսկ մարդկանց մեկ երրորդը թերահավատորեն է վերաբերվում փաստերին: Ոմանք կարծում են, որ զոհերի թիվը չափազանցված է, մյուսները հավատացած են, որ Հոլոքոստը պարզապես առասպել է: Քանի որ Հոլոքոստը վերապրածների թիվը նվազում է, սոցիալական մեդիան ավելի շատ է երիտասարդների մեջ իրականության վերաբերյալ կասկածներ սերմանում և ամրապնդում ստի հանդեպ հավատը»: ՄԱԿ-ը կոչ է արել սոցցանցերի սեփականատերերին թույլ չտալ, որ իրենց կայքերն օգտագործվեն հակասեմիտականությունը քարոզելու և պատմությունը խեղաթյուրելու համար:
19:01 - 21 հունվարի, 2022
Քյոլնում քննարկվել են Հայաստանում ներդրումների հնարավորությունները |armenpress.am|

Քյոլնում քննարկվել են Հայաստանում ներդրումների հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am: Քյոլն կատարած այցի շրջանակներում ՀՀ դեսպանության պատվիրակությունը Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբում աշխատանքային հանդիպում է ունեցել NRW Global Business գործակալության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը: Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբը, որը ստեղծվել է 1912թ․ որպես տնտեսության և գիտության, մշակույթի և քաղաքականության ֆորում, հյուրընկալել է հանրաճանաչ գործիչներ և առաջնորդներ։ NRW Global Business գործակալության գործադիր տնօրեն Ֆելիքս Նոյգարթի (Felix Neugart), Ելենա Մատեկինայի (Elena Matekina) և Թիմուր Կուրթի (Timur Kurt) հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ներդրումների, ինչպես նաև Հայաստանի և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի միջև տնտեսական փոխադարձ շահավետ համագործակցության հնարավորությունները։ Զրուցակիցները պայմանավորվեցին գործնական քայլեր ձեռնարկել տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ։
17:48 - 21 հունվարի, 2022
Քննարկվել են Գերմանիայի ակադեմիական ծառայության հետ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

Քննարկվել են Գերմանիայի ակադեմիական ծառայության հետ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հունվարի 18-ին ընդունել է Գերմանիայի ակադեմիական ծառայության (DAAD) պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհական և հետբուհական կրթության տարբեր աստիճաններում DAAD-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Ողջունելով գերմանական պատվիրակությանը՝ Կարեն Թռչունյանը նշել է, որ որպես DAAD-ի շրջանավարտ՝ շատ լավ պատկերացնում է առկա բոլոր խնդիրները, և նախարարությունը պատրաստակամ է՝ հանդես գալու համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված համապատասխան առաջարկներով: Ըստ նախարարի տեղակալի՝ Գերմանիայի ակադեմիական ծառայությունը մի շարք երկրների հատկացնում է կրթաթոշակային ֆոնդեր՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու համար: Նա հույս է հայտնել, որ նույն սկզբունքով DAAD-ի՝ մեր երկրին հատկացվող գումարները քանակական և որակական աճ կունենան տարբեր կրթական մակարդակների համար: Կարեն Թռչունյանը հավաստիացրել է, որ հայկական կողմն էլ, իր հերթին, ամեն ինչ կանի, որպեսզի դրամաշնորհների համար որակյալ հայտեր ներկայացվեն: Կողմերն անդրադարձել են նաև միջբուհական համագործակցության հարցերին՝ ընդգծելով, որ DAAD-ի ներկայացուցիչների պարբերական այցերը բուհեր և համապատասխան տեղեկատվության տրամադրումը կնպաստեն դրամաշնորհների դիմող հայտատուների թվաքանակի ավելացմանը: Կարեն Թռչունյանն առաջարկել է ավելացնել Հայաստանին տրամադրվող ոչ միայն ամառային կրթաթոշակների թիվը, այլև երիտասարդ գիտնականների և դասախոսների համար նախատեսված դրամաշնորհների քանակը: Այդ համատեքստում Գերմանիայի ակադեմիական ծառայության ներկայացուցիչներն առաջարկել են դիտարկել համագործակցության համատեղ կրթահետազոտական ծրագիր իրականացնելու հնարավորությունը, որը ենթադրում է երիտասարդ գիտնականների աջակցմանն ուղղված համատեղ ֆինանսավորման գործիքակազմի կիրառում: Անդրադարձ է եղել նաև գիտահետազոտական երկկողմ ծրագրերի իրականացման հնարավորությանը՝ կրկին համաֆինանսավորման հիմքով: Կողմերը փաստել են, որ վերոնշյալ գործընթացները կնպաստեն երիտասարդ գիտնականների և դասախոսների շարժունության բարձրացմանը և երկուստեք հետաքրքրության մեծացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես Հայաստանի հետ առանձին, այնպես էլ տարածաշրջանային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությանը: Քննարկվել են նաև բուհական կրեդիտների փոխճանաչման և կրկնակի դիպլոմների տրամադրման հնարավորությանը վերաբերող հարցեր:
10:54 - 19 հունվարի, 2022
Սերգեյ Լավրովն ու Աննալենա Բերբոքն անդրադարձել են Մոսկվայի առաջարկած փաստաթղթերին
 |1lurer.am|

Սերգեյ Լավրովն ու Աննալենա Բերբոքն անդրադարձել են Մոսկվայի առաջարկած փաստաթղթերին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բավական օգտակար է համարել Գերմանիայի արտգործնախար Աննալենա Բերբոքի հետ բանակցությունները, որոնց ժամանակ անդրադարձ է եղել բոլոր այն հարցերին, որոնց շուրջ Մոսկվան ու Բեռլինը տարաձայնություններ ունեն: ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ չնայած հակասություններին՝ Ռուսաստանը և Գերմանիան կարող են առաջ շարժվել հարաբերությունների զարգացման գործում: Լավրովի խոսքով՝ ԱԳ նախարարներն անդրադարձել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկած փաստաթղթերի նախագծերին: «Մտահոգություն եմ հայտնել Ռուսաստանի Դաշնությանը զսպելու՝ ՆԱՏՕ-ի ուղեգծի առնչությամբ: Այդ կապակցությամբ նախարարի ուշադրությունն եմ հրավիրել և բավական մանրամասն խոսել այն նախաձեռնությունների մասին, որոնք ռուսական կողմը ներկայացրել է անվտանգության հուսալի իրավական երաշխիքների համաձայնեցման վերաբերյալ»,- ասել է դիվանագետը բանակցություններից հետո: ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների սպառնալիքը «զգացմունքային է», իսկ անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսություն առաջարկելով՝ Ռուսաստանը որևէ մեկին չի սպառնում: Աննալենա Բերբոքն իր հերթին նշել է, որ Բեռլինը պատրաստ է Ռուսաստանի հետ լուրջ երկխոսություն վարելու անվտանգության փոխադարձ քայլերի շուրջ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, եթե էներգետիկ հարցերը Ռուսաստանն օգտագործի որպես «զենք», ապա դա կհանգեցնի բացասական հետևանքների «Հյուսիսային հոսք 2» նախագծի համար: Կողմերն անդրադարձել են նաև Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին: Բերբոքը նշել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի «փրկության» համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում, և բանակցություններում առաջընթաց է հարկավոր:
19:00 - 18 հունվարի, 2022
Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները համատեղ մտադիր են այցելել Դոնբասի շփման գիծ |armenpress.am|

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները համատեղ մտադիր են այցելել Դոնբասի շփման գիծ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան, Ֆրանսիան միջնորդի նոր փորձ են ձեռնարկում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը և Ֆրանսիայի իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանը մտադիր են մոտ ժամանակահատվածում այցելել Դոնբասի շփման գիծ: Այցի հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն նշվում է, որ հնարավոր է իրականացնել ոչ ուշ քան փետրվարին: «Տիկին Բերբոկը սկզբում կուղևորվի Ուկրաինա ԱԳ նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի շրջանակում: Այնուհետև կնախապատրաստվի ֆրանս-գերմանական համատեղ այց շփման գիծ»,-հայտնել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:  Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հունվարի 17-ին կայցելի Կիև, կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
16:24 - 15 հունվարի, 2022
Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների խորհրդականները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը |1lurer.am|

Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների խորհրդականները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականները հինգշաբթի կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և անհրաժեշտ են համարել Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք կատարումը։ Այդ մասին ուրբաթ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԳԴՀ Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը՝ հաղորդում է ТАСС-ը։ «Բանակցությունների կենտրոնում Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակն էր և Մինսկի պայմանավորվածությունների կատարումը: Մասնակիցները միակարծիք են, որ անհրաժեշտ է նորմանդական ձևաչափով շարունակել բանակցությունները՝ մինսկյան պայմանավորվածություններն ամբողջությամբ իրականացնելու համար»,- ասել է Հոֆմանը՝ նշելով Գերմանիայի «հատուկ պատասխանատվությունն» այս ձևաչափում։
16:29 - 07 հունվարի, 2022
Բեռլինում հավաստել են, որ ՌԴ-ի, ԳԴՀ-ի եւ Ֆրանսիայի խորհրդականների հանդիպումը տեղի կունենա հունվարի 6-ին

 |armenpress.am|

Բեռլինում հավաստել են, որ ՌԴ-ի, ԳԴՀ-ի եւ Ֆրանսիայի խորհրդականների հանդիպումը տեղի կունենա հունվարի 6-ին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական խորհրդականների՝ հանդիպումը՝ նվիրված ուկրաինական թամատիկային տեղի կունենա հունվարի 6-ին, հավաստել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում: «Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի խորհրդականների հանդիպումը պլանավորված Է հունվարի 6-ին»,- հունվարի 4-ին հայտարարել Է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման: Ավելի վաղ ՌԴ-ի նախագահի վարչակազմի աղբյուրը հայտնել Է, որ ՌԴ-ի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հունվարի 6-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի «նորմանդական ձեւաչափի» գծով գերմանացի եւ ֆրանսիացի պաշտոնակիցների հետ: Հանդիպմանը Բեռլինը կներկայացնի կանցլերի արտաքին քաղաքական խորհրդական Ենս Պլյոտները:  
16:48 - 04 հունվարի, 2022
Պուտինն ու Շոլցը քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները

 |armenpress.am|

Պուտինն ու Շոլցը քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկների մասին՝ բացառելով ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումը դեպի արևելք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է երկարաժամկետ, օրինականորեն ամրագրված անվտանգության երաշխիքների ռուսական առաջարկների մասին՝ բացառելով ՆԱՏՕ-ի ցանկացած հետագա առաջխաղացում դեպի արևելք, ինչպես նաև հարվածային զենքի համակարգերի տեղակայումը Ռուսաստանին հարակից երկրներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրերի նախագծերի բովանդակությունը, ինչպես նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրերը, որոնք փոխանցվել են արևմտյան գործընկերներին, այդ թվում` Գերմանիային։
21:35 - 21 դեկտեմբերի, 2021
Գերմանիան շարունակելու է նպաստել ՀՀ-ում անցկացվող դատաիրավական բարեփոխումներին. ՍԴ նախագահն ընդունել է Վիկտոր Ռիխտերին

Գերմանիան շարունակելու է նպաստել ՀՀ-ում անցկացվող դատաիրավական բարեփոխումներին. ՍԴ նախագահն ընդունել է Վիկտոր Ռիխտերին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դեկտեմբերի 15-ին  քաղաքավարական հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ:   Շնորհավորելով Վիկտոր Ռիխտերին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-գերմանական իրավական հարաբերությունների ու համագործակցության հետագա զարգացմանը:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վիկտոր Ռիխտերը նշել է, որ Գերմանիան շարունակելու է նպաստել Հայաստանում անցկացվող ժողովրդավարական ու դատաիրավական բարեփոխումներին:   Դեսպանը վստահեցրել է, որ անհրաժեշտ ջանքեր կներդնի՝ ընդլայնելու հայ-գերմանական երկկողմ փոխգործակցությունը նաև սահմանադրական արդարադատության ոլորտում:   Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև իրավական կապերի ակտիվացման, մասնավորապես իրավունքի գերակայության, սահմանադրական արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով երկուստեք ընդգծվել է Սահմանադրական դատարանի և գերմանական տարբեր մասնագիտական գործակալությունների երկխոսության և տեխնիկական գործակցության կարևորությունը:   Դեսպան Ռիխտերի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը և ներկայումս իրականացվող ինստիտուտիցոնալ ծրագրերի ընթացքը:    
19:57 - 15 դեկտեմբերի, 2021
Մենք ծանոթ ենք և՛ ԱԳՆ դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագի քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ. Սաղաթելյանը՝  Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյային և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Մենք ծանոթ ենք և՛ ԱԳՆ դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագի քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ. Սաղաթելյանը՝ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյային և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Ռիխտերին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին: Հայաստանը շահագրգռված է երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմամբ, եւ ԳԴՀ-ն՝ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանի, Հայաստանի եւ Արցախի համար. ասել է ԱԺ փոխնախագահը: Նա փաստել է՝ Հայաստանը գտնվում է դժվարին ժամանակաշրջանում, եւ այս համատեքստում կարեւոր է Գերմանիայի՝ որպես ԵՄ անդամ երկրի դերակատարությունը հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում: «Մենք ծանոթ ենք եւ՛ արտգործնախարարի դիրքորոշմանը, եւ՛ Բունդեսթագում տեղի ունեցող քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք»,-ընդգծել է Իշխան Սաղաթելյանը: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ագրեսիան եւ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: «Չպետք է դադարեցնենք մեր ջանքերը գործադրել՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-շեշտել է Մաթիաս Լյութենբերգը: Մաթիաս Լյութենբերգն իր հերթին բարձր է գնահատել հայ-գերմանական ներկայիս հարաբերությունները՝ նշելով, որ դրանց զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում: Հյուրի խոսքով՝ նոր ձեւավորված Բունդեսթագը, ինչպես նաեւ Գերմանիայի կառավարությունը շահագրգռված են՝ սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:  Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, սահմանազատման եւ սահմանագծման, հնարավոր ներդրումների, հայաստանյան ներքաղաքական հարցերի վերաբերյալ:
15:12 - 14 դեկտեմբերի, 2021