Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ 8 համայնքների թաքստոցները համալրվեցին անհրաժեշտ պարագաներով

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ 8 համայնքների թաքստոցները համալրվեցին անհրաժեշտ պարագաներով

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/hetq.am/ Սեպտեմբերի 8-ին և 9-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» Գործառնությունների տնօրեն Մարինա Հովհաննիսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և նվիրատուներ այցելեցին Բերդի տարածաշրջան՝ ծանոթանալու սահմանամերձ համայնքների թաքստոցների իրավիճակին և հանձնելու թաքստոցների և ապաստարանների համալրման համար անհրաժեշտ հիմնական պարագաներ։ Այս մասին ասվում է «Վորլդ Վիժնի» տարածած հաղորդագրությունում: Այս տարի հուլիսին «Վորլդ Վիժն Հայաստանը» սկսեց դրամահավաք, որի նպատակն էր կենսական միջոցներով համալրել Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Տավուշ, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար սահմանամերձ համայնքների թաքստոցները։ Ըստ հաղորդագրության՝ համագործակցելով Տավուշի մարզպետարանի հետ՝ Վորլդ Վիժնի մասնագետները նշեցին թաքստոցների և ապաստարանների հիմնական կարիքները՝  ջրի բաքեր՝ ծորակով, էլեկտրական գեներատորներ, լապտերներ՝ հոսանքից լիցքավորվող մարտկոցով, քնապարկեր, ծածկոցներ, դեղարկղեր՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով և պարագաներով, բարձրախոսներ (рупор):
13:14 - 10 սեպտեմբերի, 2020
Երևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Փարպեցի փ. 9, 9Ա, 11, 13 շենքեր, Թումանյան 2-րդ փակուղի, Թումանյան փ. 19, 39 շենքեր, Թումանյան 2-րդ փակ 1 շենք, Սարյան փ. 1, 1ա, 20 շենքեր, Պուշկին փ. 49 շենք, Փարպեցի փ. 14, 16, 20, Պուշկին 52, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կասյան փ. 6 շենք, Քոչար փ. 8 շենք, Ա.Խաչատրյան փ. 20 շենք, Ա.Խաչատրյան փ. 1/2, 1/4, 30, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 19փ. 6 շենք, Բաղրամյան պող. 62 շենք, Գուլակյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գյուլբենկյան փ. 34ա շենք, Արաբկիր 27փ. 6/2 շենք, Արաբկիր 43 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեփսիուսի փ. 21, 23 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ 2, 6 շենքեր, թիվ 132 դպրոց, թիվ 33 մանկապարտեզ, Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Տիգրանյան փ. 19, 19/1, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Փափազյան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ 5-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 12ա, 24, 28, 34 շենքեր, Բագրատունյաց պող․ 12 շենք, Մանթաշյան փ․ 4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքեր, Մանթաշյան փ. 1-ին նրբանցքի սեփական տներ, Մխչյան, Բայդուկովի փողոցների սեփական տներ, Ս․Տարոնցի նրբ․ 3, 5, 7, 8, 9, 11, 13 շենքեր, Ս․Տարոնցի փ․ 24, 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ․ 38 շենք, Նորք Մարաշ՝ Նորքի 5, 7, 9 փողոցների սեփական տներ, Գ․ Հովսեփյան փողոցի սեփական տներ, Գ․Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքեր, թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի 1-ին նրբ․ 5 շենք, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Ն․Ստեփանյան փ. 3/6 շենք, Նոր Նորք 4-րդ զանգ,՝ Գյուլիքևխյան փ. 3 շենք, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Բ․ Մուրադյան փ. 3 շենք, Մառի փ. 6 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 9 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 53, 67/1 շենքեր, Ավան՝ Բրյուսով թաղ․ 66 շենք, Ավան՝ 6փ. 18-29 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 10։00-16։00 Ագարակ և Աղձք գյուղեր, 11:00-17:00 Ռյա Թազա, Միրաթ, Մելիքգյուղ, Դերեկ, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար, Ջամշլու, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ և Ագարակ գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան, Սաֆարյան, Գայի, Խանջյան, Զաքարյան․ Սայաթ Նովա փողոցներ, Շիրակի, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-13։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։30 Սևան քաղաք, Նաիրյա փ. 148, 150, 152 շենքեր, ՀՀ ԱԻՆ-ի թիվ 33 ՀՓՋ-ն, «Արարատբանկ» ընկերություն, «Ամալ» մարկետ, «Ն.Սարգսյան» և «Գ.Սահակյա» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:30–16:30 «ԱԲԶ», «Գեգա Սթար», «Այ Էմ Սի» և «Անի» ՍՊԸ-ներ, «ԱԲԶ», «Եր Ռու», «Ալպրիս» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Փոքր Սարիար գյուղ կենտրոնական մաս, Տավուշի մարզում՝ 10:00-14:00 Դիլիջան քաղաք, Կամո փողոց մասնակի, Լոռու մարզում՝ 10:00-16:00 Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Թեղուտ և Քարկոփ գյուղեր, 11:00-17:00 Սարատովկա, Նովոսելցովո և Գետավան գյուղեր, Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Սիսիան քաղաք, 1, 2, 3, 4 փողոցներ, Իսրաելյան փողոց մասնակի, Գ.Լուսավորիչ փողոց, Սիսական փ. 9, 11, 13, 15, շենքեր, Դուրյան փ. 2 շենք, 11:30-12:30 Սիսիան քաղաք, Անդոկ Իշխանի Գավիթ փողոց, Սիսական փ. 31, 39, 41, 43, 45, 46, 47, 49 շենքեր, Ա.Մանուկյան փողոց մասնակի, 13:00-14:00 Սիսիան քաղաք, Մյասնիկյան, Ադոնց, Սիսական, Ա.Մանուկյան փողոցներ մասնակի,Ադոնցի նրբանցք, 14:30-15:30 Սիսիան քաղաք, Շիրակ փողոց, 11:00-17:00 Դարաբաս, Լոր, Գետաթաղ, Շենաթաղ, Լծեն գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ, 11:30-16:00 Տաթև, Սվարանց, Քաշունի, Տանձատափ, Տանձավեր, Աղվանի գյուղեր և հարակից ոչ-բնակիչ-բաժանորդներ, 10:30-12:00 Անդոկավան գյուղ մասնակի:
09:36 - 10 սեպտեմբերի, 2020
Սահմանամերձ գոտիներից պետք է հաճախ մշակութային լուրեր հնչեն. Տավուշում կմեկնարկի «Երևան ջազ ֆեստը» |armenpress.am|

Սահմանամերձ գոտիներից պետք է հաճախ մշակութային լուրեր հնչեն. Տավուշում կմեկնարկի «Երևան ջազ ֆեստը» |armenpress.am|

armenpress.am: «Երևան ջազ ֆեստը», որը մշտապես իր շուրջն է համախմբում ոչ միայն հայ, այլև օտարերկրացի ականավոր ջազմենների, սեպտեմբերի 13-ին կմեկնարկի Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում: «Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրով բացօթյա hամերգին հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիոն, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio-ն։ Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն ասաց, որ նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են, մնում է լուծել տեխնիկական հարցերը: «Մենք  ցանկանում ենք փառատոնը եզրափակել ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կամ մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Պայմանավորվածություններ կան մի շարք արտասահմանցի երաժիշտների հետ, սակայն մենք չենք կարող հայտնել նրանց անունները, քանի որ, համավարակով պայմանավորված, ոչ ամեն բան է հստակեցված: Ճապոնիայից, Եվրոպայից երաժիշտների ենք հրավիրել, սակայն նրանք կարող են ժամանել միայն այն դեպքում, եթե բացվեն ճանապարհները, երբ թույլ տան փակ համերգասրահներում միջոցառումներ կազմակերպել: Այդ ժամանակ մենք կարող ենք օրինականացնել պայմանագրերը»,-նշեց Մովսեսյանն ու հավելեց՝ եթե այդ թույլտվությունները չլինեն, ստիպված օնլայն համերգներ կնախաձեռնեն, ինչը այնքան էլ նրա սրտով չէ, քանի որ այդ դեպքում երաժիշտների և հանդիսատեսի հաղորդակցությունբ անմիջական չի լինի: Նրա համոզմամբ՝ եթե չկա կենդանի շփում, պակասում է էներգետիկան, և ինչ-որ բան ասես կիսատ լինի: Հնարավոր է՝ սպասեն, որ վիրուսը նահանջի, ամեն բան իր տեղն ընկնի, նոր կազմակերպեն լայնածավալ համերգային ծրագրեր: Խոսելով փառատոնի բացումը Տավուշում անցկացնելու մասին՝ Մովսեսյանը հիշեցրեց՝ առաջին տարին չէ, որ Երևանից դուրս են կազմակերպում միջոցառումը: Փառատոնը մի քանի անգամ իրականացվել է Գյումրիում, հետագայում նաև Շուշիում: «Մեզ համար գեղեցիկ ավանդույթ է դարձել «Երևան ջազ ֆեստը» Երևանից բացի այլ քաղաքներում և Արցախում անցկացնելը: Կարևորում ենք, որ մեր մարզերում մշակութային կյանքը զարգանա, ակտիվանա: Իհարկե, Երևանում համերգներն ավելի շատ են: Ըստ իս՝ պետք է մի փոքր վերաբաշխում լինի: Պետք է ավելի շատ համերգներ կազմակերպել սահամանամերձ մարզերում»,-շեշտեց ասոցիացիայի նախագահը: Ըստ Մովսեսյանի՝ սահմանամեերձ գոտիներից հիմնականում կրակոցների մասին լուրեր ենք լսում, այնինչ պետք է նաև մշակութային իրադարձությունների մասին լուրեր լսենք:
11:34 - 09 սեպտեմբերի, 2020
Կարևոր է, որ սահմանին կանգնած զինվորները հետ նայելիս տեսնեն զարգացող բնակավայր թիկունքում. Փաշինյան

 |armenpress.am|

Կարևոր է, որ սահմանին կանգնած զինվորները հետ նայելիս տեսնեն զարգացող բնակավայր թիկունքում. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ սահմանին կանգնած զինվորները հետ նայելիս իրենց թիկունքում տեսնեն զարգացող և ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող, մշակույթով ապրող թիկունք: Փաշինյանն այս մասին ասաց Տավուշի մարզի Բերդ համայնքում «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման իր ելույթում: Փաշինյանը նշեց՝ այսօրվա բոլոր միջոցառումները նպատակ ունեն գնահատանքի և հարգանքի տուրք մատուցել Տավուշի տարածաշրջանի, Բերդ խոշորացված  համայնքի հերոսական ժողովրդին: «Հուլիսյան հաղթական մարտերը իհարկե կերտել են մեր զինվորականները, բանակը, բայց նրանց համար ամուր և հաղթական թիկունք է հանդիսացել Բերդի, Տավուշի մեր հերոսական ժողովուրդը: Եվ շատ կարևոր է ասել, որ մենք այսօր կարող ենք անել արձանագրումներ մի քանի առիթներով՝ օգտագործելով աննախադեպ բառը՝ ցույց տալու համար, որ ընդհանրապես հաղթանակներն ամենատարբեր մասշտաբների, օդից չեն ընկնում, դրանք ինչ-որ հավաքականության, ինչ-որ հետևողականության արդյունք են»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ Չինարի սահմանապահ համայնքում ՀՀ անկախությունից ի վեր ոչ մի բնակելի տուն չի կառուցվել:  Այսօր Չինարիում զրոյից կառուցվում է բնակելի տուն՝ կառավարության նախաձեռնությամբ, և այն մինչև տարեվերջ կհանձնվի բազամազավակ, տասը հոգանոց ընտանիքի՝ ընդ որում մինչև վերջ կահավորված: Մովսես գյուղն իր գոյության 300 տարվա ընթացքում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Մովսես գյուղն ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող  ճանապարհ: «Ներքին Կարմիրաղբյուր գյուղը անկախությունից ի վեր երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Ներքին Կարմիրաղբյուր գյուղը համայնքին հանրապետական նշանակության ճանապարհին կապում է նորակառույց ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհը: Եվ հույս ունենանք, որ մինչև տարեվերջ Ներքին Կարմիրաղբյուրը կունենա մի ժամանակակից զբոսայգի, որը կփոխի Ներքին Կարմիրաղբյուրի մթնոլորտը: Այգեպար համայնքը երբեք ասֆալտապատ փողոցներ չի ունեցել: Այսօր Այգեպարի բոլոր փողոցներն ասֆալտապատվում են և հրետակոծությունից տուժած տանիքները փոխվում են, և դրանք փոխում են բնակավայրի գույնը: Այս ամենը ոչ միայն տավուշցիների, այդ գյուղերի համար ենք անում: Ես այսօր մտածում էի Այգեպարի նորացված տանիքների մասին, և ինձ համար ամենակարևոր պատկերը հետևյալն էր՝ իսկ ի՞նչ է տեսնում մեր զինվորը դիրքերից հետ նայելով: Տանիքներն առավել կարևոր են դիրքերում կանգնած մեր զինվորների համար, երբ նրանք հետ նայեն, տեսնեն իրենց թիկունքում ապրող, զարգացող և ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող թիկունք և տեսնեն նաև մշակույթով ապրող թիկունք»,-ասաց վարչապետն ու հիշեցրեց համերգի խորագիրը՝ «Մշակույթը՝ թիկունք»: Վարչապետը նշեց՝ այսօրվա շրջայցը պատկերում է համայնքներում, գյուղական բնակայրերում մարդկանց նոր ապրելակերպի, նոր կենսակերպի մասին կառավարության տեսլականը: «Չի հիշվում, թե դասական երաժշտության համերգ երբ է վերջին անգամ եղել Բերդում, բայց մենք ուզում ենք, որ այսպիսի համերգներ անընդհատ լինեն այստեղ: Մենք ընդ որում ուզում ենք, որ այսպիսի համերգները լինեն ոչ միայն հրավիրատոմսերով, մենք ուզում ենք, որ Բերդում, տարբեր համայնքներում լինեն տոմսարկղեր և մարդիկ հերթ կանգնեն այդտեղ, ունենան վճարունակությունը և վճարեն այս կարգի համերգներին ներկա գտնվելու համար»,-ասաց Փաշինյանը: Բերդ խոշորացված համայնքի հայրենակիցներին դիմելով՝ վարչապետը շնորհակալություն հայտնեց: «Շնորհակալություն, որ այսպես ամուր պահում եք բանակի թիկունքը և այսպես ամուր պահում եք մեր երկրի սահմանը, առաջին հերթին՝ հոգեբանորեն, հոգեբանական սահմանը»,-ասաց Փաշինյանը:
19:35 - 07 սեպտեմբերի, 2020
Կարևոր է, որ կարողանանք պետության և քաղաքացու պարտավորությունների ճիշտ բալանս ձևակերպել․ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի սահմանապահ համայնքներ

Կարևոր է, որ կարողանանք պետության և քաղաքացու պարտավորությունների ճիշտ բալանս ձևակերպել․ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի սահմանապահ համայնքներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ: Կառավարության ղեկավարին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը: Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ եղել են Չինարի համայնքում, որտեղ հանդիպել են տեղի բնակիչներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել սահմանապահ համայնքի բնակիչներին` հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար: «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հուլիսյան հաղթական մարտերի կապակցությամբ: Որովհետև, ճիշտ է, Զինված ուժերն են մեր հաղթանակի կերտողը, բայց նրանք եթե չիմանային, որ իրենք ամուր թիկունք ունեն, այդքան ուժեղ և դուխով չէին լինի: Նախ դրա համար շնորհակալություն: Երկրորդն էլ, այո՛, մեր վերաբերմունքն այն է, որ այս իրավիճակներում պետությունը պետք է կարողանա իր պարտավորությունները հստակ կատարել: Մեր պետական աջակցությունն ընդհանրապես պետք է կազմակերպենք այնպես, որ մարդկանց ոչ թե զրկի որևէ բան անելու մոտիվացիայից, այլ հակառակը՝ քաջալերի: Որովհետև հիմա, այսպես ասած, «բարեգործական» տրամաբանությունը շատ հաճախ վնասակար է: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք պետության և քաղաքացու պարտավորությունների ճիշտ բալանս ձևակերպել՝ ի՞նչն է պետության պարտավորությունը, ի՞նչն է քաղաքացու պարտավորությունը: Մենք պետք է արձանագրենք մի բան, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր խնդիրները լուծելու ձևը աշխատանքն է: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ինքը փորձի աշխատանքով իր տված պատասխանատվության շրջանակում իր հարցը լուծել: Եվ այստեղ էլ պետք է պետությունը քաղաքացուն աջակցի, քաղաքացին էլ` պետությանը: Եթե պետությունը բոլոր խնդիրների լուծումը գցում է քաղաքացու վրա, կամ քաղաքացին է բոլոր խնդիրների լուծումը գցում կառավարության վրա, դա նշանակում է, որ ոչ մի խնդիր չի լուծվում: Եվ մեր հիմնական տրամաբանությունը պետք է սա լինի, որ պետք է կառավարությունը լինի քաղաքացու կողքին, քաղաքացին էլ պետք է լինի կառավարության կողքին: Կառավարությունը իր պարտավորությունները պետք է գրանցի, ճանաչի և իրականացնի: Քաղաքացին էլ, իր հերթին, պետք է իր պարտավորությունները կատարի, գրանցի և իրականացնի»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իհարկե, առանձնահատուկ քաղաքականություն պետք է լինի սահմանապահ գյուղերի նկատմամբ: «Այսօր մենք ի՞նչ ենք արձանագրում՝ 90-ականներից առաջին անգամ Չինարի գյուղում զրոյից, հիմքից տուն է սարքվում: Ու չպետք է նայեք այնպես, որ իմը չի սարքում, ուրիշինն է սարքում: Դրա համար մեր կարգախոսն ի՞նչ է՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»»,- նշել է վարչապետը: Խոսելով սահմանապահ գյուղերի համար ստեղծվող հնարավորությունների մասին` կառավարության ղեկավարն ասել է, որ փոփոխություն է կատարվել այստեղ աշխատող կանանց համար. վերջիններս երեխա ունենալու պարագայում ամսական կստանան 50000 դրամ՝ որպես երեխայի խնամքի վճար, իսկ չաշխատող մայրերը՝ 26000: «Վերջին տարիներին ինձ համար Չինարի գյուղն օրինակ է եղել: Մեր խնդիրն այն է, որ անցած տարի արտահանված 600 տոննա թուզը դառնա 6000 տոննա: Հողի մեջ է ձեր հարցերի լուծումը: Մենք խնդիր ունենք, որ ձեր թզի այգիները ձեզ համար դառնան փող տպելու մեխանիզմ»,- ասել է վարչապետը: Համայնքապետը տեղեկացրել է, որ թզի մթերման խնդիրը նույնպես լուծվել է, այն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Հավելելով, վարչապետն ընդգծել է, որ հուլիսյան հաղթանակը պետք է դարձնել Չինարիի վերածննդի և ընդհանրապես սահմանապահ գյուղերի վերածննդի հարց: «Մենք մեր խեղճությունը պետք է հաղթահարենք: Ու սա է այսօրվա ամենակարևոր իմաստը: Որովհետև հաղթած ժողովուրդը պետք է ինքն իր ներսում սկսի ապրել որպես հաղթանակած: Դա սեղանի պարունակության հետ կապ չունի, դա գրպանի պարունակության հետ կապ չունի: Դա, առաջին հերթին, հոգեվիճակն է: Այդ հոգեվիճակը որ գալիս է, մնացածը հերթով կկարգավորվի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանն այցելել են Չինարիի բնակիչներից մեկի նոր տան կառուցման շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Տունը հակառակորդի հրետակոծությունից ավերվել էր ամբողջությամբ, և կառավարության հատկացրած միջոցներով այժմ կառուցվում է վեց սենյականոց նոր տուն` իր ապաստարանով: Բացի այդ, Չինարիում արդեն իսկ ավարտվել են 12 բնակարանների վերանորոգման աշխատանքները, որոնք ևս տուժել էին հրետակոծությունից: Այնուհետև վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մովսես համայնք: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հանդիպմանը բնակիչների հետ քննարկվել է գյուղում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը: 300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է: Վարչապետն ընդգծել է` իր գլխավորած կառավարության նպատակն է` Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության հրապարակից մինչև Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ: Վարչապետի հաջորդ կանգառը եղել է սահմանապահ Այգեպարում, որը վերածվել է մեծ շինհրապարակի։ Այստեղ հիմնանորոգվում կամ ամբողջովին վերակառուցվում են հրետակոծությունից փլուզված և վնասված տները, որոնց թիվը հասնում է երեք տասնյակի, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա սշխատանքով։ Նրանք շնորհակալություն են հայտնել վարչապետին և կառավարությանը` իրականացվող լայնածավալ աշխատանքների համար, ինչը լուծում է ոչ միայն իրենց բնակարանային, այլև աշխատատեղերի խնդիրը: Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին և շնորհակալություն հայտնել այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար։ Նիկոլ Փաշինյանին և տիկին Հակոբյանին են ներկայացվել նաև Այգեպարի դպրոցի նոր ապաստարանի կառուցման աշխատանքները: Կառավարության ղեկավարը եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր համայնքում, որտեղ ծանոթացել է «Մայրիկ» անունը կրող պուրակ-խաղաղահրապարկի կառուցման և հրետակոծությունից վնասված 8 բնակարանների վերանորոգման աշխատանքներին: Այստեղ նույնպես ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքները. տեղի բնակիչների ներգրավմամբ վերանորոգվում են տների վնասված տանիքները, պատերն ու լուսամուտները: Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ եղել է նաև Բերդի ամրոցում, որտեղ իրականացվում են պեղումներ: Ակնկալվում է, որ ամրոցն առաջիկայում կդառնա Բերդի զբոսաշրջային կենտրոններից մեկը:
18:42 - 07 սեպտեմբերի, 2020
50 նոր համակարգիչ՝ սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար

50 նոր համակարգիչ՝ սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար

Գործարար համակարգը շարունակում է արձագանքել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հեռավար կրթության կազմակերպմանն աջակցելու ամիսներ առաջ արած կոչին։ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ և Լոռու մարզի լեռնային գոտիների աշակերտները IDBank-ի և Idram ընկերության «Մի դրամի ուժը» նախաձեռնությունից կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան 50 նոր համակարգիչ՝ հեռավար կրթությանն արդյունավետ մասնակցելու համար: Հունիսի 5-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Իդրամ հավելվածի, կայքի, IDBanking.am առցանց հարթակի, և Իդրամի տերմինալների միջոցով կատարված ցանկացած վճարման դիմաց ընկերություններն իրենց միջոցներից 1 դրամ փոխանցել են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Արդյունքում հավաքվել է 5 մլն 34 հազար 750 ՀՀ դրամ, որով սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար գնել են համակարգիչներ։ Այսօր բանկի ներկայացուցիչները համակարգիչների մի մասը հանձնել են ԿԳՄՍ նախարարությանը՝ սահմանամերձ գյուղերի աշակերտներին տրամադրելու նպատակով, ապա ուղևորվել Լոռու մարզ՝ դրանք անձամբ աշակերտներին փոխանցելու: ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կազմակերպատնտեսական վարչության պետ Արմեն Ավետիսյանը, ողջունելով նախաձեռնությունը, շնորհակալություն է հայտնել նախարարության կոչին արձագանքելու համար. «Այս նվիրաբերման միջոցով կընդլայնվի հեռավար կրթության հասանելիությունը, կբարձրանա արդյունավետությունը»,- ասել է Ա. Ավետիսյանը՝ հավելելով, որ բաշխումը կիրականացվի առաջիկա օրերին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանն ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում կատարած յուրաքանչյուր ներդրում ուղղված է ապագային . «Ցավոք, կան աշակերտներ, որոնք գտնվում են ռիսկային խմբում և սեպտեմբերի 15-ից դասերին պետք է մասնակցեն հեռավար, բայց դրա համար չունեն անհրաժեշտ սարքավորումներ: Այս նախաձեռնությունը հրաշալի միջոց է նրանց տրամադրությունը բարձրացնելու և որակյալ ու հարմարավետ համակարգիչներով դասերին մասնակցելու հնարավորություն տալու համար: Շնորհակալություն եմ հայտնում և՛ նախարարության անունից, և՛ որպես ուսուցիչ: Համավարակն անցնելու է, կյանքը՝ շարունակվելու, և հանրակրթության ոլորտում կատարված յուրաքանչյուր ներդրում մեծ արդյունքով վերադառնալու է՝ այդ թվում բանկային ոլորտ: Շատ հնարավոր է՝ այսօր դուք օգնում եք մի աշակերտի, որը հետագայում մեծ գործ է անելու Հայաստանի բանկային համակարգում»,- ասել է Ա. Թորոսյանը: IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը, կարևորելով կրթության ոլորտի հետ համագործակցությունը, նշել է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կատարած նվիրատվությամբ փորձում են նպաստել երեխաների կրթության շարունակականության ապահովմանը. «Մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, որ գուցե սիմվոլիկ թվացող 1 դրամներն իսկապես կարող են խնդիր լուծել։ Մեր հաջորդ ծրագիրը նույնքան ոգևորիչ է. հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի հրդեհ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդի հարակից այգում և մեծ վնաս էր հասցրել շրջակա միջավայրին, օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամակահատվածում հավաքված մի դրամների գումարը կուղղվի հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում ծառատունկ իրականացնելուն»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը՝ հույս հայտնելով, որ սոցիալական գործընկերության շրջանակում ծրագրերը կշարունակվեն:
16:28 - 04 սեպտեմբերի, 2020
Բերդում կմեկնարկի «Երևանյան հեռանկարները» և ելույթ կունենա Ֆիլհարմոնիկ նվագախումբը   |armenpress.am|

Բերդում կմեկնարկի «Երևանյան հեռանկարները» և ելույթ կունենա Ֆիլհարմոնիկ նվագախումբը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայ-ադրբեջական հուլիսյան սրացումներից հետո որոշել է մշակութային բովանդակությամբ հագեցնել Տավուշի մարզը: Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ ներկայացնելով «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի վերաբերյալ մանրամասներ, որի մեկնարկը կտրվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ուրույն ծրագրով կներկայանան «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքում: «Գիտեք, որ այս ծրագրի շրջանակում արդեն մի քանի խմբեր ելույթ են ունեցել Տավուշի սահմանամերձ համայնքներում, և ոգևորությունը պարզապես աննկարագրելի է: Սակայն այն, ինչ տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին, առանց չափազանցության համարում եմ պատմական իրադարձություն, որովհետև երբևէ չի եղել, որ այնպիսի ծանրակշիռ, հեղինակավոր, ահռելի պատմություն ունեցող փառատոն, ինչպիսին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն է, իր մեկնարկը տա Տավուշում՝ սահմանմերձ Բերդ քաղաքում, և երբեք չի եղել այնպես, որ մեր ամենահեղինակավոր կոլեկտիվներից մեկը՝  Ֆիլհամոնիկ նվագախումբը ելույթ ունենա սահմանամերձ համայնքում»,- ընդգծեց Խզմալյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահ է, որ այս երկու ծանրակշիռ նախագծերի համատեղ ներկայությունը սահմանագծին, նաև նախարարության աջակցությունը այս նախագծերին, չի կարող չփոխել առօրյան և չի կարող չփոխել մշակույթի հանդեպ հանրության վերաբերմունքը:
14:41 - 04 սեպտեմբերի, 2020
Տավուշի Այգեձոր գյուղի առողջության կենտրոնը կհիմնանորոգվի և նոր հարկաբաժին կկառուցվի

Տավուշի Այգեձոր գյուղի առողջության կենտրոնը կհիմնանորոգվի և նոր հարկաբաժին կկառուցվի

Տավուշի մարզի Այգեձոր գյուղում կհիմնանորոգվի առողջության կենտրոնը և կկառուցվի նոր հարկաբաժին` բարձրացնելով սահմանապահ համայնքներում բժշկական օգնության որակը, ստեղծելով նոր աշխատատեղեր, զարգացնելով համայնքային կյանքը: Այս մասին ասված է Տավուշի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջում: Այսօր Տավուշի մարզպետարանում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Stone Development ընկերության գլխավոր տնօրեն Ակիմ Պողոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Ազդարարվել է «Այգեձոր» առողջության կենտրոնի հիմնանորոգման և նոր հարկաբաժնի կառուցման աշխատանքների մեկնարկը։ Առողջության կենտրոնը ռազմավարական նշանակություն կունենա տարածաշրջանի համար և կսպասարկի Տավուշի սահմանապահ չորս համայնքների բնակիչներին։ «Այգեձոր» առողջության կենտրոնի շենքը համապատասխանելու է առողջապահական և ճարտարապետական ժամանակակից չափորոշիչներին։ Նախատեսվում է հիմնանորոգումն ու նոր հարկաբաժնի կառուցումն ավարտին հասցնել 2021 թ. երկրորդ եռամսյակում։
16:32 - 03 սեպտեմբերի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`  Երևանում՝ 10։00-16։00 Արգիշտի փ. 11/8 շենք, Հանրապետության փ. 76/3 շենք, Չայկովսկի փ. 30 շենք, Աբովյան փ. 22 շենք, Մոսկովյան փ. 24, 36, 38 շենքեր, Ամիրյան փ. 13 շենք, Արամի փ. 64 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 76 շենք, Գյուլբենկյան փ. 44 շենք, Ա.Ավետիսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Անհաղթ փ. 2 շենք, Ռուբինյանց փ. 15 շենք, Թբիլիսյան խճ.7 շենք, Ն.Տիգրանյան փ. 6, Մամիկոնյանց փ. 25 շենքեր, Խաչատրյան փ. 30, 32 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաչատրյան փ. 1-ին նրբ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 49 փողոցի սեփական տներ, Հյուսիսային Ճառագայթ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 41, 43, 44 շենքեր և հարկից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մինսկի փ. 11, 12, 13, 14, 15, 17, 18, 19, 20, 21, 38 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փ․ 2, 4, 6, 6/1, 6ա, 6/2, 8, 10 շենքեր, թիվ 169 դպրոց, Աէրացիա թաղ. 2/1, 2/2, 2/3, 2/4 բնակելի շենքեր, Շարուրի փ․ 26, 28բ շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 1 (30), 3 (31), 5 (31ա) շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորք 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 1, 2, 3, 4, 5 շենքեր, Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Նոր-Գյուղ և Կոտայք գյուղեր, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Ձորաղբյուր գյուղեր մասնակի, Պտղնիի ամառանոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10։00-16։00 Գյումրի քաղաք, Հ. Սարգսյան, Մարտի 8-ի, Սահմանապահների, Վոլկովի փողոցներ, “Չերկեզի Ձոր” համալիր, թիվ 206 տնակային ավան, Աշոցքի տարածաշրջան, Թորոսգյուղ գյուղի կենտրոնական մաս, Լոռու մարզում՝ 10։00-16։00 Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Թեղուտ և Քարկոփ գյուղեր, Տավուշի մարզում՝ 11։00-13։00 Դիլիջան քաղաք՝ Անդրանիկ թաղամաս, Շամախյան, Գորկի փողոցներ մասնակի:
09:15 - 03 սեպտեմբերի, 2020
Թոռներին դաժան ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված պապը ծայրահեղ ծանր վիճակում է․ մկնդեղ է օգտագործել |armtimes.com|

Թոռներին դաժան ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված պապը ծայրահեղ ծանր վիճակում է․ մկնդեղ է օգտագործել |armtimes.com|

armtimes.com: Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը հիվանդանոցում է: Պարզվում է՝ նա նույնպես մկնդեղ է օգտագործել եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:  Նշված համայնքի մեկ ընտանիքից օրեր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել յոթ երեխա, նրանք թունավորված էին մկնդեղով, մարմինների վրա դաժան ծեծի հետքեր էին։ Հիվանդանոցում վեցամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։ Թոռներին ծեծելու մեղադրանքով կալանավորվել էր նրանց 57-ամյա պապը։ Բուժկենտրոնի թունաբաններից բժիշկ Գաբրիելյանը նշեց, որ կալանավայրից օգոստոսի 30-ին իրենց մոտ տեղափոխված հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքին վտանգ է սպառնում։ Այն հարցին, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում իր արարքը, ինչո՞ւ է մկնդեղ ընդունել, բժիշկը պատասխանեց, որ հիվանդը թեպետ գիտակցությունը չի կորցրել, սակայն իրենց հարցերին չի պատասխանում։ Կարո՞ղ էր մկնդեղ ընդունելը լինել պատահականություն․ այս հարցին ի պատասխան՝ բժիշկ Գաբրիելյանն ասաց․ «Նույն ընտանիքն է, նույն ժամանակահատվածում խմել են մկնդեղը, կարո՞ղ էր դա պատահականություն լինել․․․ ես չեմ կարող ասել, նման հարցերին ուղղակի չենք կարող պատասխանել»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:21 - 01 սեպտեմբերի, 2020
Խոշորացումից առաջ դժվարանում էի ֆինանսավորում գտնել, իսկ hիմա, եթե ծրագիր լինում է, ներդրում արվում է․ Նորաշենի վարչական ղեկավար

Խոշորացումից առաջ դժվարանում էի ֆինանսավորում գտնել, իսկ hիմա, եթե ծրագիր լինում է, ներդրում արվում է․ Նորաշենի վարչական ղեկավար

Բերդ խոշորացված համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Աբրահամյանի հետ զրուցել ենք համայնքների խոշորացման թեմայով։ - Պարո՛ն Աբրահամյան, Նորաշենում մարդիկ ինչպե՞ս են վերաբերում խոշորացմանը։ - Ե՛վ դրական, ե՛ւ բացասական։ - Ինչի՞ց են գոհ, եւ ի՞նչ բողոքներ ունեն։ - Խոշորացումից բողոքներ չեմ ստացել։ Թեթեւ, մանր հարցեր կան, որոնց արագ լուծում է պետք: Կարող է դանդաղել լուծումը, դրա համար կարող են բողոքել։ - Հարցերի դանդաղ լուծվելն ինչի՞ հետ է կապված․ գուցե խնդիրն այն է, որ դրանք պետք է համաձայնեցվեն համայնքի ղեկավարի հե՞տ։ - Խոշորացման առավելություններից մեկն այն է, որ մեծ ներդրումների համար գումար կա։ Մի ժամանակ մենք տարբեր կազմակերպությունների էինք դիմում, ամեն մեկից մի քիչ վերցնում էինք, որ ներդում լիներ։  - Հիմա ներդրումները շատացե՞լ են։ - Հիմա Եթե ծրագիրը կա, գումարը կա։ Համայնքապետն էլ այդ գործերից լավ է․ ներդրում անում է, եթե ծրագիրը լինի։ Խոշորացման թերությունն էլ այն է, որ կարող է մի տեղում ջրի 2000 դրամանոց փական փչանալ, եւ պիտի գնանք, դիմենք համայնքապետարան, մի քիչ ձգձգվում է։ Բնակավայրը պետք է ինչ-որ խանութի, կազմակերպության հետ մատակարարման պայմանագիր ունենա։ Այդ առումով խնդրի լուծումը մի քիչ ձգձգվում է։ Ճիշտ կլինի, որ ամեն բնակավայր ինչ-որ սիմվոլիկ գումար ունենա, որ հրատապ հարցերի համար օգտագործի։ - Փաստորեն, խոշորացման հիմնական խնդիրն այն է, որ բյուջետային հարցերով միայն համայնքի ղեկավա՞րն է զբաղվում։ - Այո՛, հիմնական խնդիրը դա է։ Ընդհանուր թերություններ կան։ Գուցե ճիշտ լիներ, որ մի քիչ փոքր լիներ մեր համայնքը․ 17 գյուղը շատ է։ - Համայնքում շատ բնակավայրերի միավորված լինելն ինչո՞վ է խանգարում։ Որեւէ տարբերություն կա՞ փոքր եւ մեծ բնակավայրերի համար։ - Մեր գյուղն էլ է մեծ, 1400 բնակիչ ունենք։ Բոլոր գյուղերում էլ համայնքապետն աշխատում է ծրագրեր անել։ Օրինակ, փողոցների լուսավորություն Բերդում չի արել, բայց մեր գյուղում արել է։ - Այս պահին Նորաշենում ի՞նչ ծրագրեր են իրականացվում։ - Նոր մանկապարտեզի կառուցման ծրագիր ունեինք հաստատված, համայնքը ներդրումը կատարում էր, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն էր՝ 20 տոկոս համաֆինանսավորումով, ուղղակի համավարակի պատճառով ձգձգվեց, ծրագիրը փակվեց։ - Հետո նախատեսվո՞ւմ է իրականացնել ու մանկապարտեզը կառուցել։ - Ծրագիրը փակվել է արդեն, դժվար թե։ Նաեւ փողոցների լուսավորություն ենք անցկացրել մոտ 1,5 կմ։ - Ճանապարհների վիճակը լա՞վ է Նորաշենում։  - Մեզ մոտ ճանապարհները հիմնականում ասֆալտապատ են, գրեյդեր ենք ձեռք բերել, գալիս է մեզ մոտ, աշխատում է՝ ինչքան պետք է։ Ճանապարհները բարեկարգում ենք։ Այս տարի մի անգամ բնակավայրի ներսում է աշխատել, որտեղ անհրաժեշտ է եղել, հետո դաշտամիջյան ճանապարհներն ենք բարեկարգել, որ տեխնիկան նորմալ աշխատի։ Սուբվենցիոն ծրագիր է հաստատված, մշակույթի տան տանիքը, դռներ, պատուհաններ պետք է փոխենք, կոմբայն ենք ձեռք բերել, ներդրումը համայնքն արել է՝ 20 տոկոս։ - Ընդհանուր առմամբ՝ խոշորացումից հետո մի շարք խնդիրների, կարծես, լուծումներ են տրվել։ - Ես առաջ համայնքապետ եմ եղել։ Ներդրումների հետ կապված դժվարանում էի ֆինանսավորում ճարել, որովհետեւ համայնքը չուներ միջոցներ, պետք է դիմեինք տարբեր կազմակերպությունների։ Հիմա որ ծրագիր է լինում, ասում ենք, ներդրումն անում են։ Խնդիրը միայն հրատապ լուծում պահանջող թեթեւ հարցերն են, որոնք պետք է արագ կազմակերպվեն։  - Դուք ավագանու նիտերին մասնակցելու հնարավորություն ունեք։ Այս եւ այլ խնդիրների մասին բարձրաձայնո՞ւմ եք նիտերի ժամանակ։ - Եթե մեր համայնքին վերաբերող հարց է լինում, մասնակցում եմ ու կարծիք եմ հայտնում։ - Դուք այս պահին ունեք գրեթե բոլոր լիազորությունները, ինչ նախկինում ունեիք՝ որպես համայնքապետ։ Բնակիչները փաստաթղթային եւ այլ հարցրերով Ձե՞զ են դիմում ու լուծում ստանում, թե՞ կան հարցեր, որոնք լուծելու համար պետք է հասնեն համայնքային կենտրոն։ - Հիմնականում մեզ մոտ լուծվում են բոլոր հարցերը․ գույքահարկի հետ կապված հարցեր կան միայն, որ պետք է գնան համայնքային կենտրոն, բայց նախկինում էլ էին գնում։ Հիմնականում բոլոր փաստաթղթերը տալիս ենք։ Շատ քիչ հարցեր կան, որոնց համար գնում են համայնքային կենտրոն։  Աննա Սահակյան
21:31 - 28 օգոստոսի, 2020