ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

ԵԱՏՄ երկրներում աշխատանքի որոնման միասնական համակարգ կներդրվի |24news.am|

ԵԱՏՄ երկրներում աշխատանքի որոնման միասնական համակարգ կներդրվի |24news.am|

24news.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ անդամ պետություններում (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան եւ Ռուսաստան) աշխատանքի որոնման միասնական համակարգի նախագծին:«Նախագծի հիմնական գաղափարը որոնման համակարգի ստեղծումն է, որը ցանկացած քաղաքացու կամ գործատուի թույլ կտա թափուր աշխատատեղեր կամ ռեզյումեներ որոնել ԵԱՏՄ բոլոր երկրներում: Նախագիծը ծրագրվում է իրականացնել մինչեւ 2020թ. վերջ»,- հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից: Նախագծի իրականացման համար ներգրավվել են ԵԱՏՄ 5 երկրների ազգային հարթակներ: Որոնողական համակարգը թույլ կտա հասանելիություն ստանալ ազատ աշխատատեղերի եւ աշխատանք փնտրողների մասին տեղեկություններին: Արդյունքում համակարգից օգտվողներին՝ աշխատանք փնտրողներին եւ գործատուներին, հնարավորություն կտրվի ընտրել միության մեկ կամ մի քանի երկիր, որոնց տարածքներում անհրաժեշտ է աշխատանք փնտրել կամ անձնակազմ հավաքել, ձեւավորել ազգային տեղեկատվական համակարգերի ունիվերսալ որոնողական հարցում, հասանելիություն ստանալ աշխատատեղերի եւ ռեզյումեների մասին ինֆորմացիային, ինչպես նաեւ ինտերակտիվ փոխգործակցության հնարավորություն ստանալ։ Համակարգը կօգնի ընդհանուր աշխատաշուկա ստեղծել, արագացնել աշխատուժի ազատ տեղաշարժի ընթացակարգը:
16:01 - 11 սեպտեմբերի, 2019
ԵԱՏՄ նախարարը Իրանը դիտարկում է որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս |armenpress.am|

ԵԱՏՄ նախարարը Իրանը դիտարկում է որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը Իրանի Իսլամական Հանրապետությունը դիտարկում է, որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս, որով հնարավոր կլինի այնտեղ հասցնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սուբոտինն ասաց օգոստոսի 16-ին կազմակերպված տեսակամուրջի ընթացքում՝ անդրադառնալով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագրին: «Իրանական շուկան ընդհանուր առմամբ մեզ համար շատ հեռանկարային է, շատ հետաքրքիր է միության անդամ երկրների համար: Առաջին հերթին հետաքրքիր է իր ծավալներով, և Իրանը կարելի է դիտարկել նաև որպես Մերձավոր Արևելքի դարպաս` մեր ապրանքներն այնտեղ հասցնելու համար»,- ասաց Սուբոտինը:
12:39 - 16 օգոստոսի, 2019
Քննարկվել է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը.Նիկոլ Փաշինյան |aysor.am|

Քննարկվել է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը.Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և, մասնավորապես, ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը: Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը», - ասել է Փաշինյանը: Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը՝ խնդրելով հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի: «Խնդրում եմ ձեզ այս հարցը պահել անձնական ուշադրության ներքո: ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին», - ասել է նա։Փաշինյանը նշել է, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով: «Ակնկալվում է, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները և արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաև Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր», - ասել է նա:
08:11 - 09 օգոստոսի, 2019
ԵԱՏՄ փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 4.8 տոկոսով. ԵԱՏՀ զեկույց |armenpress.am|

ԵԱՏՄ փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 4.8 տոկոսով. ԵԱՏՀ զեկույց |armenpress.am|

armenpress.am:  Ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ-ում հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների գծով աճ է գրանցվել, մինչդեռ փոխադարձ և արտաքին առևտրի ծավալները նվազում են արձանագրել։ Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Այսպես՝ Միության երկրների շարքում արդյունաբերական արտադրանքի ամենաբարձր աճը գրանցվել է Ղրղզստանում՝ 19.7 տոկոս, այնուհետև Հայաստանում՝ 6.9 տոկոս։ Նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 583,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Ռուսաստանի մասնաբաժինն ընդհանուր արդյունաբերական արտադրանքում 88.4% է, Ղազախստանինը՝ 6.5%, Բելառուսինը՝ 4.5%, Հայաստանինը և Ղրղզստանինը՝ յուրաքանչյուրը 0.3%։ ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի վերամշակող արդյունաբերությունը՝ 61.4 տոկոս, ինչը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ նվազել է 1 տոկոսային կետով։ Հանքարդյունաբերության և քարհանքի մշակման մասնաբաժինն աճել է 1.1 տոկոսով՝ կազմելով 28.4 տոկոս։ 2019-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում վերամշակող արդյունաբերության որոշ ապրանքատեսակների գծով աճ է գրանցվել։ Ի տարբերություն 2017-ի հունվար-հունիսի նկատմամբ 2018-ի առաջին կիսամյակում գրանցված անկմանը, կտրուկ աճել են վերամշակված կաթի արտադրության ծավալները մոտ 39 տոկոսով, ձավարեղենինը՝ 30.7 տոկոսով։ Աճ են գրանցել նաև կարագի արտադրության ծավալները մոտ 41 տոկոսով։ Կտրուկ կրճատվել են չվերամշակված բուսական յուղի արտադրության ծավալները։ ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 1.2 տոկոսով։ Բացառությամբ Հայաստանի, մնացած երկրների գծով աճ է գրանցվել, ընդ որում համեմատաբար ամենամեծ աճը գրանցել է Ղազախստանը՝ 3.8 տոկոս։ Հայաստանում գյուղարտադրանքի ծավալները կրճատվել են 6.5 տոկոսով։ Դիտարկվող ժամանակահատվածում շինարարության ծավալներն աճել են 0.8 տոկոսով՝ չնայած Ղրղզստանում և Հայաստանում գրանցված անկմանը՝ համապատասխանաբար 0.1 և 19.1 տոկոսով։ ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրն աճել է 2.1 տոկոսով, մինչդեռ 2018-ի առաջին կիսամյակում 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել էր 3.3 տոկոս։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մանրածախ առևտրի ամենաբարձր աճը գրանցվել է ՀՀ-ում՝ 5.5 տոկոս, ապա Բելառուսում՝ 5.4 տոկոս։ Աճ են գրանցել են նաև ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ծավալները, համապատասխանաբար 6.5 և 1.5 տոկոսով։ ՀՀ ուղևորաշրջանառության 2.4 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է երկաթուղային տրանսպորտով կատարված ուղևորաշրջանառության՝ 22 տոկոս, ինչպես նաև օդային տրանսպորտաշրջանառության՝ 17.1 տոկոս աճով։ ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառության աճը պայմանավորված է օդային տրանսպորտով ուղևորաշրջանառությամբ՝ 12.9 տոկոս։ Զեկույցում ԵԱՏՄ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ծավալների տվյալները վերաբերում են ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին։ Դիտարկվող ժամանակահատվածում փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 4.8 տոկոսով, իսկ արտաքին առևտրի ծավալները՝ 0.9 տոկոսով։ Բացառությամբ Ղազախստանի և Ղրղզստանի, մնացած երկրներում արտահանման ծավալները կրճատվել են։ Ներմուծման ծավալներն աճել են միայն Բելառուսում և Ղրղզստանում։  
10:30 - 08 օգոստոսի, 2019
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵՏՄ էկոնոմիկայի նախարարների նիստին

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵՏՄ էկոնոմիկայի նախարարների նիստին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը աշխատանքային այցով օգոստոսի 6-9-ը Ղրղզստանում է։ Օգոստոսի 7-ին՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ, Իսսիկ-Կուլում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների էկոնոմիկայի նախարարների առաջին հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ- պետությունների էկոնոմիկայի նախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են տնտեսական օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես `քննարկվել են անդամ-պետությունների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակի և առևտրաշրջանառության ծավալների հետ կապված հարցեր: Նախարարները քննարկել են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական կայունության բարձրացման հեռանկարները: Մասնակիցներն անդրադարձել են նաև մինչև 2025 թվականը տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Այցի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ Տիգրան Խաչատրյանը նաև կմասնակցի օգոստոսի 9-ին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
16:24 - 07 օգոստոսի, 2019
ԵԱՏՀ-ն ԵԱՏՄ ներկրվող գյուղտնտապրանքների առանձին տեսակների տարիֆային քվոտաներ Է սահմանել 2020-ի համար |armenpress.am|

ԵԱՏՀ-ն ԵԱՏՄ ներկրվող գյուղտնտապրանքների առանձին տեսակների տարիֆային քվոտաներ Է սահմանել 2020-ի համար |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հուլիսի 31-ին քննարկել Է հարցեր, որոնք վերաբերում են մաքսային-տարիֆային կարգավորման, միջազգային համագործակցության, տնտեսության թվայնացման, վիճակագրության, հանրային իրավունքի, Եվրասիական տնտեսական միության երկրների ներքին շուկայի գործառման ոլորտներին: Այդ մասին ասված Է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության՝ օգոստոսի 1-ին տարածված մամուլի տեղեկագրում: ԵԱՏՀ-ի կոլեգիան ԵԱՏՄ ներկրվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների տարիֆային քվոտաներ Է սահմանել 2020 թվականի համար: Այդ կապակցությամբ Հայաստանը տեղեկացրել Է 2020 թվականի համար տարիֆային քվոտաների սահմանման անհրաժեշտության բացակայության մասին: ԵԱՏՀ-ի կոլեգիայի որոշմամբ նախատեսված Է, որ անդամ պետությունները տարիֆային քվոտաների ծավալներն արտաքին առեւտրական գործունեության մասնակիցների միջեւ կբաշխեն ազգային օրենսդրությանը համապատասխան: Նրանց լիազոր մարմիններն արտադրանքի ներմուծման թույլատրագրեր կտրամադրեն սահմանված տարիֆային քվոտաների շրջանակում: Սահմանված տարիֆային քվոտաների շրջանակում երրորդ երկրներից գյուղտնտեսական արտադրանքի ներկրումը թույլատրվում Է ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքներով, քան Միասնական մաքսային տարիֆի դրույքներն են: Կոլեգիան հավանություն Է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության միջեւ փոխըմբռնման հուշագրին:Մի շարք ընդհանուր գործընթացներ են գործարկվել մաքսային կարգավորման ոլորտում: Դրանք ապահովում են մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահման պահեստների սեփականատերերի, մաքսային պահեստների տերերի եւ մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրների ձեւավորումը, վարումը եւ օգտագործումը: Կոլեգիայի համապատասխան կարգադրություններն ընդունվել են ԵԱՏՄ-ի ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման համար:
11:35 - 01 օգոստոսի, 2019
ԵԱՏՄ-ում մշակվելու են ենթակարանտինային ապրանքների հետագծելիության համակարգեր |hetq.am|

ԵԱՏՄ-ում մշակվելու են ենթակարանտինային ապրանքների հետագծելիության համակարգեր |hetq.am|

hetq.am։ Բուսասանիտարական ռիսկերը կառավարելու համար նախատեսվում է ստեղծել ենթակարանտինային ապրանքների հետագծելիության համակարգեր։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում։ Ըստ ԵՏՀ-ի՝ կառավարման համակարգը հնարավորություն կտա անվտանգ ճանաչված ապրանքները ազատ տեղափոխել Եվրասիական տնտեսական միության տարածքում Բացի այդ, այն թույլ կտա վերահսկել ենթակարանտինային ապրանքների շրջանառությունը ոչ միայն ԵԱՏՄ տարածքում, այլ նաև՝ երրորդ երկրներից ներկրվող։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սանիտարական, բուսասանիտարական եւ անասնաբուժական միջոցառումների բաժնի տնօրեն Իգոր Գայեվսկին հայտնել է, որ քանի որ երրորդ երկրներից ԵԱՏՄ ենթակարանտինային ապրանքներին ներկրումը շատացել է, ապա փոփոխություններ կատարելիս պետք է հաշվի առնել նաև այդ հանգամանքը․ «Այսօր ենթակարանտինային ապրանքների համաշխարհային շուկայում իրավիճակը սրընթաց փոխվում է։ Շատ երկրներ, որոնք նախկինում ԵԱՏՄ ապրանք չէին մատակարարում, արդեն առաջատար դիրքեր են զբաղեցնում մեր երկրների հետ առևտրում,-ասել է Իգոր Գայեվսկին։ - Սա, անկասկած, պետք է հաշվի առնել ապրանքների նկատմամբ բուսասանիտարական նորմերի փոփոխության մշակման ժամանակ։ Սա ժամանակի պահանջն է, և մենք պետք է քայլենք ժամանակին համընթաց»,-ասել է նա։ Համակարգի փոփոխություների մեխանիզմները մշակելու համար ներգրավվելու են միության անդամ երկրների փորձագետները։ Այդ համակարգը հնարավորություն կտա համապատասխան վերահսկող պետական մարմիններին ավելի զարգացնելու կապը և փոխանակելու վտանագավոր կամ անվտանգ ճանաչված ապրաքների մասին տեղեկատվությունը։ Ըստ ԵՏՀ-ի՝ սրա շնորհիվ պետական մարմինները կխնայեն և՛ ժամանակը, և ՛ լրացուցիչ ռեսուրսները, որոնք պետք է ծախսեին ապրանքները լրացուցիչ փորձաքննելու համար։  
11:56 - 27 հուլիսի, 2019
ԵԱՏՀ-ն պատրաստ Է պաշտպանել ԵԱՏՄ-ի միասնական ռեյտինգային գործակալության ստեղծման նախաձեռնությունը. Տիգրան Սարգսյան |armenpress.am|

ԵԱՏՀ-ն պատրաստ Է պաշտպանել ԵԱՏՄ-ի միասնական ռեյտինգային գործակալության ստեղծման նախաձեռնությունը. Տիգրան Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակնկալում Է Եվրասիական տնտեսական միության հետաքրքրությունը անդամ հինգ երկրների միասնական ռեյտինգային գործակալության ստեղծման նկատմամբ եւ պատրաստ Է պաշտպանել այդ նախաձեռնությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Մենք սպասում ենք, որ նախաձեռնողները մեզ կտրամադրեն իրենց գաղափարները:Որպես նման նախաձեռնող կարող Է հանդես գալ, օրինակ, ռեյտինգային գործակալությունը, որը ցանկանում Է ընդլայնվել եւ դառնալ Եվրասիական ռեյտինգային գործակալություն, կամ դա կարող Է լինել տարբեր երկրների գոյություն ունեցող ռեյտինգային գործակալությունների միավորում»,-ասել Է նա՝ պատասխանելով ԵԱՏՄ-ի ռեյտինգային գործակալությունների փոխադարձ ճանաչման կամ միասնական գործակալության ստեղծման հնարավորությանը վերաբերող հարցին: «Բայց ամենագլխավորն այստեղ այն Է, որ այդ հետաքրքրությունը դրսեւորի բիզնեսը: Այստեղ անձամբ ինձ համար գերակա Է, որ այդ նախաձեռնությունը բխեր նրանից: Եթե հայտնվեն ռեյտինգային գործակալություններ, որոնք համաձայնության կգան միմյանց միջեւ եւ կհայտարարեն, որ իրենք պատրաստ են նման ծառայություններ մատուցել ԵԱՏՄ-ի տարածքում, ապա մենք կպաշտպանենք նրանց»,- հավելել Է Սարգսյանը, նշելով, որ առայժմ հանձնաժողովը նման դիմումներ չի ստացել:
09:32 - 28 հունիսի, 2019
Ներդրումների և տնտեսական աճի մակարդակով Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է. ԵՏՀ վիճակագրություն |armenpress.am|

Ներդրումների և տնտեսական աճի մակարդակով Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է. ԵՏՀ վիճակագրություն |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա հունվար-ապրիլի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։  2019 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 0.9 տոկոսով։ Միության երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճը գրանցվել է Հայաստանում՝ 7.1 տոկոս, այնուհետև Ղրղզստանում՝ 5.3 տոկոս։ Նշված ժամանակահատվածում միության ներսում ներդրումներն աճել են 1.4 տոկոսով, ընդ որում, ամենից բարձր աճը ևս նկատվել է Հայաստանում՝ 10.8 տոկոս։ Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, բացառությամբ փոխադարձ առևտրի, մնացած ցուցանիշների գծով ԵԱՏՄ-ում աճ է գրանցվել։ Այսպես՝ դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 384,9 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ ավելացել է 2.8-ով։ Ռուսաստանի մասնաբաժինն ընդհանուր արդյունաբերական արտադրանքում 88,5% է, Ղազախստանինը՝ 6,4%, Բելառուսինը՝ 4,5%, Հայաստանինը և Ղրղզստանինը՝ 0,3%։ ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի վերամշակող արդյունաբերությունը՝ 60.2 տոկոս, ինչը նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ նվազել է 0.8 տոկոսային կետով։ Հայաստանում հանքարդյունաբերության գծով անկումը կազմել է 2.4 տոկոս։ ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 1.3 տոկոսով, ընդ որում համեմատաբար ամենամեծ աճը գրանցել է Ղազախստանը՝ 3.6 տոկոս։ Բելառուսում գյուղարտադրանքի ծավալները կրճատվել են 0.6 տոկոսով։ Դիտարկվող ժամանակահատվածում շինարարության ծավալներն աճել են 0.7 տոկոսով, սակայն Ղրղզստանում և Հայաստանում նկատվել է անկում, համապատասխանաբար, 1.6 և 10.7 տոկոսով։ ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրն աճել է 2.1 տոկոսով. ամենաբարձր աճը գրանցվել է ՀՀ-ում՝ 7.5 տոկոս, ապա Բելառուսում՝ 5.9 տոկոս։ Աճ են գրանցել են նաև ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ծավալները, համապատասխանաբար, 6.2 և 2.2 տոկոսով։ ՀՀ ուղևորաշրջանառության 0.3 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է երկաթուղային տրանսպորտով կատարված ուղևորաշրջանառությամբ՝ 16 տոկոս, մինչդեռ օդային տրանսպորտով ուղևորաշրջանառության անկումը կազմել է 19.4 տոկոս։ ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառության աճը պայմանավորված է օդային տրանսպորտով ուղևորաշրջանառությամբ՝ 12.8 տոկոս։ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալներն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ կրճատվել են 7 տոկոսով, մինչդեռ արտաքին առևտրի ծավալները չեն փոփոխվել։ Արտահանման ծավալն աճել է 1,4%-ով, ներմուծումը կրճատվել 2,6%-ով։ Զուտ արտահանումը կազմել է 55,4 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2018-ի առաջին եռամսյակի 52,2 մլրդ ԱՄՆ դոլարի դիմաց։ Բացառությամբ Ռուսաստանի և Ղրղզստանի, մնացած երկրներում արտահանման ծավալները կրճատվել են։ Ներմուծման գծով ԵԱՏՄ անդամ երկրներում ևս անկում է գրանցվել, բացի Բելառուսից, որի ներմուծման ծավալները չեն փոփոխվել։ Արտահանման ապրանքային կառուցվածքում գերակշռում են հանքային ապրանքները (68,7%), իսկ ներմուծման կառուցվածքում մեծ տեղ են զբաղեցնում մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցները՝ 41.8 տոկոս, քիմիական արդյունաբերության արտադրանքը՝ 19.2 տոկոս, սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանքը՝ 12.5 տոկոս։ 2019 թվականի առաջին եռամսյակում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի արտահանման ապրանքային կառուցվածքում ՀՀ-ից հանքային ապրանքների արտահանումն աճել է շուրջ 2 անգամ։
16:27 - 13 հունիսի, 2019
Մեդվեդեւը չի բացառել Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը |news.am|

Մեդվեդեւը չի բացառել Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը |news.am|

news.am: Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց միավորում է, որի կազմը կարող է ընդլայնվել։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Ռոսիա-24» հեռուստաալիքի հարցազրույցում՝ ԵՏՄ ստեղծման հնգամյակի առիթով։Պատասխանելով Եվրասիական միության նպատակների մասին հարցին՝ Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ «հնգյակի» երկրները «չպետք է հետ մնան համաշխարհային օրակարգից», որին վերաբերում են թվային տնտեսությունը, արհեստական ինտելեկտի օգտագործումը, քվանտային համակարգչի ստեղծումը եւ կարեւոր մի շարք այլ նախագծեր։ «Միայն այդ դեպքում մեր Եվրասիական միությունը հաջող կլինի։ Եվ մեր բոլոր երկրները, որոնք այն կազմում են (իսկ մենք բաց միություն ենք, մեզ մոտ դիտորդներն էլ նոր են հայտնվել, գուցե, կազմը ընդլայնվի) հաջող կլինեն»,- ամփոփել է Մեդվեդեւը։ «Իսկ քանի որ այդպես է (կամ եթե այդպես լինի), ապա մեր երկրների քաղաքացիների համար լավ կլինի, նրանք իրենց վստահ կզգան մեր բուռն դարաշրջանում»,- ավելացրել է ՌԴ կառավարության ղեկավարը։ Նա նշել է, որ ԵՏՄ երկրները սովորում են իտեգրացիոն այլ միավորումների սխալների վրա։ Նրա խոսքով՝ որոշ հարցեր, որոնց վրա այլ միություններ տարիներ ու տասնամյակներ են ծախսել, «հնգյակի» երկրներն արագ են լուծել։ «Բայց մեզ մոտ, գուցե, այդ ժամանակն էլ չկա։ Մի բան էր ստեղծել Եվրոպական միությունը 1950-1960 թվականներին, այդ ամենն այն ժամանակ սկսվեց, եւ կարելի էր գործել այնպես, զգույշ, զգացումով, մտածելով, դասավորելով։ Իսկ հիմա պետք է գործել ավելի արագ, ժամանակը շատ է խտացել»,- ընդգծել է Մեդվեդեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
07:02 - 28 մայիսի, 2019
Գերմանիայում հավատարմագրված ԵԱՏՄ դեսպանների հանդիպում ՀՀ դեսպանությունում

Գերմանիայում հավատարմագրված ԵԱՏՄ դեսպանների հանդիպում ՀՀ դեսպանությունում

Մայիսի 10-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Նեչաևի (Сергей Нечаев), Բելառուսի դեսպան Դենիս Սիդորենկոյի (Денис Сидоренко), Ղազախստանի դեսպան Բոլատ Նուսուպովի (Болат Нусупов) և Ղրղզստանի դեսպան Էրինես Օտորբաևի (Еринес Оторбаев), ինչպես նաև դեսպանությունների տնտեսական հարցերով պատասխանատու դիվանագետների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գերմանիայի գործարար շրջանակների համար Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունների ներկայացմանը նվիրված համատեղ միջոցառում կազմակերպելու հեռանկարները։ Հանդիպման ընթացքում դեսպանները քննարկեցին նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև անդամ պետությունների միջև բազմակողմ այլ ձևաչափերում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
17:37 - 10 մայիսի, 2019
Իրանի դեմ պատժամիջոցները կարող են նպաստել ԵՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը. Տիգրան Սարգսյան |news.am|

Իրանի դեմ պատժամիջոցները կարող են նպաստել ԵՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը. Տիգրան Սարգսյան |news.am|

news.am։ Իրանի դեմ պատժամիջոցները կարող են նպաստել ԵՏՄ-ի հետ Իրանի հարաբերությունների զարգացմանը եւ Հայաստանի դերը մեծացնել որպես Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ կամուրջ: Այս մասին ապրիլի 30-ին Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ի պատասխան գործընկերների հետ ազատ առեւտրի գոտիների մասին հարցին՝ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ արդեն 2 տարի ԱԱԳ-ն գործում է Վիետնամի հետ: Այն ցույց է տվել իր արդյունավետությունը, ամեն տարի տնտեսական ակտիվության ցուցանիշները երկնիշ աճ ունեն, հավելեց Տիգրան Սարգսյանը՝ հիշեցնելով, որ վիետնամական շուկան մեծ է ու դինամիկ, եւ հայկական արտադրանքի համար հետաքրքրություն է ներկայացնում: Սերբիայի հետ վարվում են ԱԱԳ ստեղծելու բանակցություններ, ընդ որում՝ այս հարցն առաջին հերթին արդիական է Հայաստանի եւ Ղրղզստանի համար, քանի որ ԵՏՄ մյուս երկրները Սերբիայի հետ համաձայնագիր ունեն: Բանակցություններ են վարվում նաեւ Սինգապուրի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ Իսրայելի հետ:
13:06 - 30 ապրիլի, 2019
ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտներն ու սահմանափակումները հաղթահարելու համար անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը. Տիգրան Սարգսյան |armenpress.am|

ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտներն ու սահմանափակումները հաղթահարելու համար անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը. Տիգրան Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստերում սովորաբար քննարկվում են խնդրահարույց հարցեր, որոնցում կոնսենսուս է անհրաժեշտ: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Վարչապետների մակարդակով քննարկումները թույլ են տալիս նիստի շրջանակներում ընդունել քաղաքական որոշումներ՝ այդ փոխզիջումներին հասնելու համար: Եվ մենք այսօր զեկուցում ենք, որ բոլոր 13 հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել »,- ասաց Սարգսյանը:  Նա բարձրաձայնեց խնդրահարույց հարցերի մասին, որոնք եղել են նիստի օրակարգում: «Առաջին խնդրահարույց հարցը, որի վրա ուշադրություն է դարձնում բիզնեսը, այն խոչընդոտներն ու սահմանափակումներն են, որոնք թույլ չեն տալիս ձևավորել միասնական շուկաներ: Մենք եռամսյակը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում վարչապետներին մեր ընդհանուր շուկաներում տիրող իրավիճակի մասին, որպեսզի կարողանանք ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար, որ նրանք խոչընդոտների չհանդիպեն: Ցավոք, մենք արձանագրեցինք, որ այդ խնդիրները այսօր լուծված չեն, և անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի բոլոր կառավարությունները վերահսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի կարողանանք հանել այն շուրջ 65 խոչընդոտները, որոնք նկարագրված են մեր հաստատած «Սպիտակ գրքում»»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ մշակել են նաև այդ խոչընդոտները հաղթահարելու ճանապարհային քարտեզ:
12:33 - 30 ապրիլի, 2019
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամները հաստատեցին քննարկված հարցերի շուրջ ընդունված որոշումները |armenpress.am|

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամները հաստատեցին քննարկված հարցերի շուրջ ընդունված որոշումները |armenpress.am|

armenpress.am։ Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները հաստատեցին օրակարգով քննարկված հարցերի շուրջ ընդունված որոշումները:  «Մենք այսօր նեղ կազմով անցկացրինք շատ արդյունավետ քննարկում: Բոլոր երկրները դրսևորեցին կառուցողական կեցվածք: Բայց կարծում եմ, որ դա տեղի ունեցավ մեծամասամբ այն բանի շնորհիվ, որ դուք՝ հարգելի Նիկոլ Վովայի, միացաք մեզ: Հուսով եմ, որ մենք հետագայում նույնպես այդպիսի արդյունքներ կգրանցենք: Ես Հայաստանին ցանկանում եմ հաջողություններ ԵԱՏՄ նախագահության գործում»,- ասաց Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը: Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը նշեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը նոր տեմպ կհաղորդի կառույցին: «Վստահ եմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը մեր կառույցին նոր տեմպ կհաղորդի: Այս տարին մեր կառույցի համար հոբելյանական է: 2018թ. մենք ամփոփեցինք մի շարք ոլորտներում տնտեսական աճով»,- ասաց Մամինը: Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը շեշտեց այն հանգամանքը, որ 2019թ. լրանում է միության ստեղծման պայմանագրի կնքման հինգերորդ տարին: «Այս տարի մենք նշում ենք ԵԱՏՄ-ի ստեղծման պայմանագրի կնքման 5 տարին: ԵԱՏՄ-ն հանդիսանում է երիտասարդ և արագ զարգացող ինտեգրացիոն միություններից մեկը: Փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, ինչպես նաև մեծ Եվրասիական հարթակի մտահղացման զարգացումը հանդիսանում են ԵԱՏՄ զարգացման հիմնական ուղղությունները: Միության ներսում գրանցված տնտեսական հաջողությունները խոսում են ԵԱՏՄ անդամ երկրների միջև տնտեսական հաջող և ինտենսիվ համագործակցության մասին»,- նշեց Աբիլգազիևը։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ կառույցի ինտեգրացիոն ծրագիրն, ընդհանուր առմամբ, կայացել է: «5 տարին երկար ժամկետ չէ, բայց կարելի է խոսել իրականացած աշխատանքների մասին: Կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ ինտեգրացիոն ծրագիրն, ընդհանուր առմամբ, կայացել է: Այն աշխատում է, մեր հնգյակի միասնական շուկան զարգանում է: Դրական փոփոխություններ կան բոլոր ուղղություններով»,- ասաց Մեդվեդևը:
11:43 - 30 ապրիլի, 2019