Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

ՄԻԵԴ-ը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար |factor.am|

ՄԻԵԴ-ը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար |factor.am|

factor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ճանաչել է Ռուսաստանի իշխանությունների պատասխանատվությունը՝ ԱԴԾ նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար: ՄԻԵԴ-ը նրա այրու համար 100 հազար եվրոյի փոխհատուցում է նախատեսել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռուսաստանն է պատասխանատու 2006 թվականին Լիտվինենկոյին Մեծ Բրիտանիայում ռադիոակտիվ պոլոնիումով թունավորելու համար: Դատարանը որոշել է, որ Ռուսաստանը գործի արդյունավետ քննություն չի իրականացրել և չի ապահովել Անդրեյ Լուգովոյի և Դմիտրի Կովտունի քրեական հետապնդումը, որոնց բրիտանացի քննիչները ճանաչել էին որպես սպանության հեղինակներ: ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 100 հազար եվրոյի փոխհատուցում վճարել նրա կնոջը՝ Մարիա Քարթերին (նախկինում Մարինա Լիտվինենկո): Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է 2006 թվականի նոյեմբերի 23-ին Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցում, 43 տարեկանում: Նրա մահը հանգեցրել է Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունների սառեցմանը:
14:27 - 21 սեպտեմբերի, 2021
Ֆրանսիան խորհրդատվությունների համար Փարիզ է կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր դեսպաններին |armenpress.am|

Ֆրանսիան խորհրդատվությունների համար Փարիզ է կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր դեսպաններին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Ֆրանսիական կողմի նման քայլը հաջորդել է երկու երկրների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությանը, համաձայն որի անվտանգության հարցով համագործակցություն է սկսվելու Միացյալ Թագավորության հետ, իսկ պաշտոնական Կանբերան խզել է Փարիզի հետ սուզանավերի մատակարարման պայմանագիրը: «Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով ես կարգադրել եմ խորհրդատվությունների համար անհապաղ Փարիզ կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում մեր դեսպաններին: Այս որոշումը պայմանավորված է Ավստրալիայի և ԱՄՆ կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունների լրջության հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նա ընդգծել է, որ դա դաշնակիցների և գործընկերների միջև անթույլատրելի վարքագիծ է: Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերություն ստեղծելու՝ AUKUS-ի մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»:  
12:22 - 18 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան նոր ռազմական համաձայնագիր են կնքել |azatutyun.am|

ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան նոր ռազմական համաձայնագիր են կնքել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան նոր ռազմական համաձայնագիր են կնքում։ Երեք երկրների ղեկավարները՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ավստրալական կառավարության ղեկավար Սքոթ Մորիսոնն այս մասին հայտարարեցին անցած գիշեր կայացած հեռուստակամրջի ընթացքում։ Կնքված պայմանագրի համաձայն, Միացյալ Նահանգները Ավստրալիային կփոխանցի միջուկային սուզանավերի արտադրության տեխնոլոգիաները։ Դա Ավստրալիային թույլ կտա առաջիկա տարիներին իր նավատորմը համալրեր առնվազն ութ նորագույն սուզանավերով։ «Այսօր մենք ևս մեկ պատմական քայլ ենք կատարում՝ուղղված մեր երեք երկրների համագործակցության խորացմանը, դրան ֆորմալ բնույթ հաղորդելուն։ Մենք բոլորս էլ ընդունում ենք Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։
12:52 - 16 սեպտեմբերի, 2021
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պաշտոնանկ է արվել |azatutyun.am|

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պաշտոնանկ է արվել |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մի շարք փոխատեղումներ է կատարել ղեկավարած կառավարության կազմում։ Դրանցից առանցքայինը դիվանագիտական գերատեսչության ղեկավարի փոփոխությունն է․ Միացյալ Թագավորության արտգործնախարարի պաշտոնում Դոմինիկ Ռաաբին փոխարինելու է Էլիզաբեթ Թրասը։ Նախկինում Թրասը զբաղեցնում էր արտաքին առևտրի նախարարի պաշտոնը։ Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտգործնախարարը 46 տարեկան է, բրիտանական խորհրդարանի կազմում առաջին անգամ ընտրվել է 2010 թվականին։ Ուշագրավ է, որ ուսանողական տարիներին Թրասը անդամակցել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը, հետագայում լքելով այն և համալրելով պահպանողականների շարքերը։ Արդեն Պահպանողական կուսակցության կազմում Թրասը բավական տևական ժամանակ ընդդիմանում էր Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի դուրս գալու, «Բրեքզիթի» գաղափարին։ Հետագայում, սակայն, Թրասը խոստովանել է, որ այս հարցում ևս փոխել է իր տեսակետը։
12:24 - 16 սեպտեմբերի, 2021
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դեսպանին ծանոթացրել է կոմիտեի կողմից իրականացվող հարկային և մաքսային բարեփոխումներին և առկա ծրագրերին, ներկայացրել օտարերկրյա և միջազգային կառույցների հետ ՊԵԿ համագործակցության շրջանակները։ Նա հատուկ ուշադրության է արժանացրել կոմիտեի և Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» (Good Governance Fund) համագործակցությամբ իրականացված աշխատանքները։  Ռ․ Բադասյանը կարևորել է բրիտանական հիմնադրամի աջակցությունը ՊԵԿ ծրագրերին և հույս հայտնել, որ կայացած արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ մաքսային և հարկային բարեփոխումներ իրականացնելիս, մասնավորապես՝ սահմանային գործընթացների վերակազմակերպման, արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների գործարկման, մաքսային ծառայությունում աշխատանքների կազմակերպման կատարելագործմանն ուղղված միջոցառումների ժամանակ։ Դեսպանը ևս ընդգծել է նախատեսվող բարեփոխումների կարևորությունը և դրանց դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: Գործընկերական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հարցեր։
12:00 - 08 սեպտեմբերի, 2021
Լոնդոնը շփվելու է թալիբների հետ առանց նրանց իշխանությունը պաշտոնապես ճանաչելու. Դոմինիկ Ռաաբ |azatutyun.am|

Լոնդոնը շփվելու է թալիբների հետ առանց նրանց իշխանությունը պաշտոնապես ճանաչելու. Դոմինիկ Ռաաբ |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Լոնդոնը չի պատրաստվում ճանաչել «Թալիբանի» իշխանությունը, սակայն այդ շարժման հետ շփումներից հրաժարվել ևս չի ցանկանում։ Քաթար կատարած այցի ընթացքում այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։ «Մենք չենք պատրաստվում ճանաչել «Թալիբանին»։ Դրա հետ մեկտեղ այդ շարժման հետ ուղղակի շփումների կարիք մենք զգում ենք։ Նման շփումների պարագայում է միայն հնարավոր ուղերձներ փոխանցել և ստանալ դրանց պատասխանը», - հայտարարում էր Ռաաբը՝ ընդգծելով, որ այժմ միջազգային հանրությունը գնահատում է Աֆղանստանի գրեթե ողջ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանած շարժման առաջին քայլերը։ «Առաջին քննությունը Քաբուլի օդանավակայանից իրականացված տարհանման հանդեպ թալիբների որդեգրած մոտեցումն էր։ Այժմ արդեն այլ իրադրություն է, և մենք պետք է տեսնենք՝ արդյոք ապահովվելու է Աֆղանստանն ազատորեն լքելու մարդկանց իրավունքը», - հայտարարում էր Մեծ Բրիտանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
09:47 - 03 սեպտեմբերի, 2021
Միացյալ Թագավորությունը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ստորագրել կոնվենցիա, որը պարտավորեցնում է դադարեցնել ականների տարածումը

Միացյալ Թագավորությունը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ստորագրել կոնվենցիա, որը պարտավորեցնում է դադարեցնել ականների տարածումը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը ուղերձով է հանդես եկել՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը, մասնավորապես՝ մարդկային կյանքերի ու կենսապայմանների կորուստը, կործանարար է եղել տարածաշրջանի համար: «Հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունն առաջին միջազգային գործընկերն էր, որն աջակցություն ցուցաբերեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական գործունեությանը՝ նվիրաբերելով 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (660 միլիոն դրամ): Ներկայում Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում համագործակցում ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ՝ հակամարտությունից տուժածներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և նրանց համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանն օժանդակելու նպատակով»,- դեսպանի խոսքերը փոխանցում է Հայաստանում բրիտանական դեսպանատունը:  Ջոն Գալագերի վստահեցմամբ՝ Միացյալ Թագավորությունը նաև հանձնառու է աջակցել հեռացնել պատերազմից հետո մնացած բոլոր զենքերը, ականները և պայթուցիկ զինամթերքը, որոնք վտանգ են ներկայացնում մարդու կյանքի համար և սահմանափակում հողօգտագործումը: «Ուստի ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը հայտարարել է 500 000 ֆունտ ստեռլինգի (330 միլիոն դրամ) չափով ներդրման մասին՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ՄԱԶԾ-ի ջանքերին աջակցելու նպատակով։ Հուսով ենք, որ այլ միջազգային գործընկերներ ևս կաջակցեն ՄԱԿ-ին այս կարևոր գործում և կոչ ենք անում բոլոր կողմերին աշխատել ՄԱԿ-ի հետ` ՄԱԿ-ի և հումանիտար այլ գործակալությունների համար հակամարտությունից տուժած բոլոր տարածքներ լիակատար մուտք ապահովելու նպատակով: Մեր ներդրումը նաև վկայում է Միացյալ Թագավորության` աշխարհն ականներից ազատելու հանձնառության մասին: Այդ նպատակով մենք հաստատակամորեն աջակցում ենք «Հակահետևակային ականների արգելման կոնվենցիային»»,- նշել է դեսպանը: Ուղերձում ասվում է, որ Միացյալ Թագավորությունը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ստորագրել այդ կոնվենցիան, որը հայտնի է «Օտտավայի կոնվենցիա» անվանումով և պարտավորեցնում է դադարեցնել ականների տարածումը: «Միասին մենք կարող ենք նպաստել ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի ապահովմանը բոլոր նրանց համար, ովքեր տուժել են անցյալ տարվա հակամարտությունից»,- հավատացնում է դեսպանը:
11:36 - 02 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ը չի մասնակցի Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի վարժանքներին |armenpress.am|

ԱՄՆ-ը չի մասնակցի Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի վարժանքներին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը չի մասնակցի Կորեայի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի հարվածային ավիակիր խմբի համատեղ ռազմածովային զորավարժություններին: Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել Է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը: «Հարվածային խմբի մեջ են մտնում մի շարք այլ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի նավեր, սակայն զինավարժանքները կլինեն բացառապես երկկողմ»,- նշված Է հաղորդագրության մեջ: Հումանիտար առաքելություններին եւ տարերային աղետների դեպքում օգնության ցուցաբերման մասնակցության մշակման վարժանքները պլանավորված են օգոստոսի 31-ին Կորեական թերակղզու ջրերում՝ Queen Elizabeth ավիակրի ձասնակցությամբ: Queen Elizabeth-ը մայիսի 22-ին դուրս Է եկել Փորտսմուտում Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի հենակայանից՝ գլխավորելով 28-շաբաթյա արշավը: Դրա տարածությունը կկազմի ընդհանուր առամբ 26 հազար ծովային մղոն (48,1 հազար կիլոմետ)՝ կանգ աներով Հնդկաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ Սինգապուրում: Ավելի վաղ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ բրիտանական ավիակրի՝ սկզբնապես պլանավորված մուտքը Պուսան քաղաքի նավահանգիստ չեղյալ Է հայտարարվել Հարավային Կորեայում բարդ համաճարակային իրադրության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:07 - 30 օգոստոսի, 2021
«Մտադիր ենք ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնել Քաբուլում անվտանգության գոտի ստեղծելու մասին». Մակրոն |tert.am|

«Մտադիր ենք ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնել Քաբուլում անվտանգության գոտի ստեղծելու մասին». Մակրոն |tert.am|

tert.am: Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում բանաձևի նախագիծ կներկայացնեն Քաբուլում ՄԱԿ-ի կողմից կառավարվող անվտանգության գոտիներ ստեղծելու մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:«Մեր բանաձևի նախագիծը նախատեսում է Քաբուլում ՄԱԿ-ի կողմից վերահսկվող անվտանգության գոտու որոշում, ինչը թույլ կտա շարունակել հումանիտար գործունեությունը: Դա հիմք կտա ՄԱԿ-ին անհապաղ գործողություններ իրականացնելու, բացի այդ բոլորին հնարավորություն կընձեռի զբաղվելու իրենց գործով, իսկ միջազգային հանրությանը՝ պահպանել ճնշումը «Թալիբան»-ի նկատմամբ»,- ասել է Մակրոնը:Տվյալ գոտին անհրաժեշտ է այդ թվում և նրա համար, որ այնտեղ կարողանան թաքնվել աֆղանները, որոնք չեն հասցնի հեռանալ տարհանման չվերթներով: Մակրոնի խոսքով՝ երկրում «մի քանի հազար» մարդ է մնալու, որոնց Ֆրանսիան ցանկանում է ապաստան տալ:
14:49 - 29 օգոստոսի, 2021
Մեծ Բրիտանիան ավարտել է Աֆղանստանից քաղաքացիականների ու զինվորականների տարհանումը |armenpress.am|

Մեծ Բրիտանիան ավարտել է Աֆղանստանից քաղաքացիականների ու զինվորականների տարհանումը |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան ավարտել է Քաբուլի օդանավակայանից քաղաքացիական անձանց, զինծառայողների, ինչպես նաև Աֆղանստանի այն քաղաքացիների տարհանումը, ովքեր այդ երկրում բրիտանական ռազմական գործողությունների երկար տարիների ընթացքում աջակցել են Լոնդոնին: Այս մասին հայտարարել է Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն: Նրա խոսքով՝ օգոստոսի 13-ից իրենք Աֆղանստանից տարհանել են շուրջ 15 հազար քաղաքացիական անձանց և հազար զինծառայողների: «Ժամանակն է ավարտել գործողությունների այս փուլը, սակայն մենք չենք մոռացել այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում են լքել երկիրը: Մենք շարունակում ենք անել հնարավոր ամեն բան նրանց օգնելու նպատակով: Մենք նաև չենք մոռացել Աֆղանստանի քաջ ժողովրդին, որն արժանի է ապրել խաղաղության ու անվտանգության մեջ»,- Քաբուլի օդանավակայանից արված տեսաուղերձում ասել է Բրիստոուն: Քաբուլի օդանավակայանն այս պահին ամերիկյան ուժերի վերահսկողության տակ է: Նրանք հեռանալու են Աֆղանստանից օգոստոսի 31-ին:
18:27 - 28 օգոստոսի, 2021
Արևմտյան երկրները հորդորել են քաղաքացիներին անհապաղ հեռանալ Քաբուլի օդանավակայանի հարակից տարածքներից |azatutyun.am|

Արևմտյան երկրները հորդորել են քաղաքացիներին անհապաղ հեռանալ Քաբուլի օդանավակայանի հարակից տարածքներից |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը, արևմտյան այլ երկրներ նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին անհապաղ հեռանալ Քաբուլի օդանավակայանի հարակից տարածքներից՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Հազարավոր մարդիկ կուտակվել են օդանավակայանի մոտ՝ փորձելով հասնել տարհանման թռիչքներին: Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 25-ի ուշ երեկոյան տարածած հայտարարության մեջ կոչ է արել լքել տարածքը՝ նշելով «անվտանգության սպառնալիքները»: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ևս նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել՝ օդանավակայանի մոտ գտնվող մարդկանց հորդորելով «հեռանալ անվտանգ վայր»՝ հավելելով, որ կա «ահաբեկչական հարձակման շարունակական և բարձր սպառնալիք»: Ավստրալիան ևս կոչ է արել իր քաղաքացիներին՝ լքել տարածքը՝ նախազգուշացնելով «ահաբեկչական հարձակման շատ բարձր սպառնալիքի» մասին: ԱՄՆ նախագահը օրերս հայտարարել էր, որ մտադիր են ավելացնել թռիչքների թիվը՝ արագացնելու համար տարհանման գործընթացը: Ընդհանուր առմամբ, կոալիցիոն ուժերը նախատեսում էին Քաբուլից տարհանել ևս մոտ12 հազար մարդու:
10:41 - 26 օգոստոսի, 2021
«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի առավել զարգացած 7 պետությունների ղեկավարներն այսօր հեռավար հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ։ «Մեծ յոթնյակի» (G7) այս հանդիպումն արտահերթ է, և առաջինը՝ թալիբների սրընթաց առաջխաղացումից ու Աֆղանստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ի վեր։ «Նպատակն է համաձայնեցնել դիրքորոշումները և արձանագրել, որ թալիբների հարցում Արևմուտքը միաձայն է լինելու», - նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք արդեն իսկ տեսնում ենք միջազգային համայնքի շատ հստակ արձագանքը, առ այն, որ «Թալիբան» շարժման հետ հարաբերություններում մեր քայլերն ու հայտարարությունները լինելու են միասնական։ Կարծում եմ, որ «Մեծ յոթանյակի» հետ հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը հենց այդ ուղերձն է փոխանցելու», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ Ջանքերը համակարգելու անհրաժեշտության մասին երեկ նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարեց՝ առավել հստակ շեշտադրմամբ․ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ Աֆղանստանում մնացած օտարեկրյա զինվորականներին, դիվանագետներին ու նրանց հետ համագործակցած աֆղանցիներին տարհանելու համար։ Այս հարցն առավել հրատապ դարձավ նախօրեին, երբ թալիբները հայտարարեցին, թե մտադիր չեն երկարաձգել տարհանման համար տրված ժամանակը։ Ըստ այդմ, միջազգային ուժերը պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ առաջիկա մեկ աբաթվա ընթացքում, երկրից հեռանան։ «Կարծում եմ, այս առումով հրատապ երկու հարց կա, նախ՝ ինչպես ենք մենք համակարգելու տարհանման ուղղությամբ մեր քայլերը, և, ի վերջո, որքան երկար է այս գործընթացը շարունակվելու։ Կկարողանանք արդյոք մարդկանց դուրս բերել նաև օգոստոսի 31-ից հետո, թե՝ ոչ։ Եվ երկրորդ՝ ինչպես կարող ենք բարելավել համագործակցությունը տեղում՝ երաշխավորելու, որ մարդկանց մուտքը օդանավակայան լինի անարգել», - ասել է Հայկո Մաասը։ Տարհանումը կազմակերպելուց հետո հաջորդ՝ ոչ պակաս կարևոր հարցը աֆղանցի փախստականների պատսպարումն է․ «ինչպես է կառավարվելու ներգաղթյալների այս նոր ալիքը, որ երկիր, քանի ներգաղթյալի է ընդունելու և ով, ինչի համար է պատասխանատվություն ստանձնելու», երեկ հարցեր էր բարձրացնում Գերմանիայի արտգործնախարարը։ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ավելի քան կես միլիոն մարդ է տեղահանվել: Կանադան, իր հերթին, չի բացառել, որ վերը նշված թեմաներից բացի «Մեծ յոթնյակը» կարող է թալիբների դեմ պատժամիջոցների հարցը քննարկել։ «Այդ խմբավորումը մեր երկրում վաղուց է ընդգրկված ահաբեկչական կազմակերպությունների շարքում», - հանդիպմանն ընդառաջ հիշեցրել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Ավելի վաղ արևմտյան առաջնորդներն ընդգծել էին, որ ուշի ուշով հետևելու են թալիբների ձևավորած կառավարության քայլերին, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու կանանց ազատությունների պաշտպանության հարցում։ Ակնկալվում է, որ այս հարցը ևս այսօր քննարկման կդրվի համաժողովում, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները։
10:17 - 24 օգոստոսի, 2021
ՄԱԿ-ը կոչ է անում խուսափել լցանավի վրա հարձակման հարցով սրացման տանող գործողություններից |armenpress.am|

ՄԱԿ-ը կոչ է անում խուսափել լցանավի վրա հարձակման հարցով սրացման տանող գործողություններից |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ը կոչ է անում ձեռնպահ մնալ «Mercer Street» լցանավի վրա հարձակման հարցով սրացման տանող գործողություններից և հայտարարություններից: Այս մասին հայտնել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մեզ համար կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը խուսափեն սրացման տանող որևէ քայլերից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են խորացնել լարված իրավիճակը»,-ասել է նա ՝ մեկնաբանելով լցանավի վրա հարձակման վերաբերյալ Իրանի հասցեին հնչող մեղադրանքները: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը Ռումինիայի և Լիբերիայի հետ միասին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բարձրացնելով «Mercer Street»-ի վրա հարձակման հարցը: Թեհրանի վարկածով ՝ նրա հասցեին մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են և անհիմն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Mercer Street»-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկումը տեղի կունենա օգոստոսի 6-ին փակ ձևաչափով:  
22:39 - 05 օգոստոսի, 2021
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Արաբական ծովում Mercer Street լցանավի դեմ հարձակման մեղադրանքները |tert.am|

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Արաբական ծովում Mercer Street լցանավի դեմ հարձակման մեղադրանքները |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքներն Արաբական ծովում իսրայելական Mercer Street լցանավի վրա հարձակման մեջ հակասական և անհիմն են: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ներկաայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:«Այդ մեղադրանքները բոլորավին անհիմն են: ԱՄՆ-ի և Բրիտանիայի այդ բոլոր հայտարարությունները հակասական արտահայտություններ են պարունակում: Նախ Իրանին մեղադրում են հարձակման մեջ` առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, այնուհետև խոսում են այն մասին, որ դա հնարավոր էր»,- ասվում է ԱԳՆ ներկայացուցչի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:Վերջինս հավելել է, որ Իրանն առանց հապաղելու կպաշտպանի իր ազգային շահերը, ինչպես նաև կարձագանքի ցանկացած հնարավոր արկածախնդրության, որն ուղղված կլինի իր դեմ:
17:17 - 02 օգոստոսի, 2021