Երեւան

ՀՀ մայրաքաղաքն է ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Տարածքը 227 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից 1000մ։ 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երեւանն ստացել է մարզի (Երեւանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան եւ օրհներգ: Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին եւ քաղաքապետը: Գործող քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ ընտրված «Իմ քայլը» դաշինքից։ Ավագանիում ներկայացված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունները։

«Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է մոտ 27 ՀՀ քաղաքացի

«Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է մոտ 27 ՀՀ քաղաքացի

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է մոտ 27 ՀՀ քաղաքացի։ Վերջիններս չեն ցանկացել հետևել օդանավակայանում չգտնվելու վերաբերյալ դեսպանության հորդորներին և հրաժարվել են հյուրատներ ու ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու հնարավորություններից։ Միևնույն ժամանակ դեսպանությունը քաղաքացիներին տեղեկացրել է հնարավոր չվերթի սպասողների համար համապատասխան կարգով ցուցակագրում անցնելու անհրաժեշտության մասին` խնդրելով հարգել դեսպանությունում արդեն իսկ ցուցակագրված այն քաղաքացիներին, ովքեր, դրսևորելով համբերատարություն, սպասում են հնարավոր առաջիկա չվերթով Հայաստան վերադառնալու իրենց հերթին։ Տեղեկացնում ենք նաև, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ օդանավակայանում գտնվող, չի կարող օգտվել Հայաստան մեկնելու հնարավորությունից՝ խախտելով արդեն իսկ հրապարակված ցուցակների հերթականությունը։ Ընդգծենք, որ Մոսկվայից դեպի Երևան հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես լրացուցիչ կհայտնենք:
12:54 - 27 ապրիլի, 2020
Մայիսի 4-ին իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ․Լիբանանում Հայաստանի դեսպանություն

Մայիսի 4-ին իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ․Լիբանանում Հայաստանի դեսպանություն

Լիբանանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ ս.թ. մայիսի 4-ին Middle East Airlines ավիաընկերության կողմից իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ:Հաշվի առնելով նոր տիպի կորոնովարիսուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ս.թ. ապրիլի 29-ը՝ անհրաժեշտ պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, միայն որից հետո հնարավոր կլինի ավիատոմսեր ձեռք բերել Middle East Airlines ընկերության գրասենյակներից: Դեսպանությունում գրանցվելու համար խնդրում ենք անձնագրային տվյալներն ուղարկել [email protected] էլ. փոստին կամ դեսպանության թեժ գծին՝ + 961 3 157 305 հեռախոսահամարի whatsapp հավելվածով:Հիշեցնում ենք, որ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում:Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 թեժ գծի հեռախոսահամարով:  
12:28 - 27 ապրիլի, 2020
Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի

Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակում է արվել, որում ասվում է․ ««S7» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Երևան։Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ և այլն)։Խորին երախտագիտություն ենք հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար»։
17:46 - 22 ապրիլի, 2020
100․000 դրամի տուգանք՝ սյուներին, ծառերին հայտարարություններ փակցնելու համար

100․000 դրամի տուգանք՝ սյուներին, ծառերին հայտարարություններ փակցնելու համար

Էլեկտրասյուներին, ծառերին հայտարարություններ փակցնելու համար 100,000 դրամ տուգանք է սահմանված։ Այդ մասին ասվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ ասվում է, որ օրեր առաջ ՀՀ նախագահը ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, այսինքն՝ մինչև 100,000 դրամ։ «Արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում»,- ասվում է գրառման մեջ։ Բացառություն են կազմում բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևանի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակները:
15:27 - 15 ապրիլի, 2020
Խախտվել են բնակելի թաղամասի կառուցման գործընթացում շինարարական նորմերի պահանջները

Խախտվել են բնակելի թաղամասի կառուցման գործընթացում շինարարական նորմերի պահանջները

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևանի Ն. Տիգրանյան 1/1 փակուղի հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության համակողմանիությունն ապահովելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից: Արդյունքում պարզվել է, որ առևտրային ընկերության կողմից Արաբկիր վարչական շրջանի նշված հասցեում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման համար Երևանի քաղաքապետի կողմից 2018թ. մարտի 2-ին տրվել է նախագծման թույլտվություն: Համաձայն վերջինիս՝ թույլատրվել է մշակել թվով 5 բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման նախագիծ՝ գործող նորմատիվային պահանջների համաձայն նախատեսելով ապահովել հարակից շինություններից և միմյանցից կառույցների վերգետնյա մասերի անհրաժեշտ նվազագույն հեռավորությունը։ Երևանի քաղաքապետի կողմից 2018թ. ապրիլի 27-ին ընկերությանը տրվել է հիշյալ բնակելի թաղամասի կառուցման շինարարության թույլտվությունը։ Դրա համար հիմք են հանդիսացել ինչպես նախագծման թույլտվությունը, մասնագիտացած ընկերության կողմից մշակված աշխատանքային նախագիծը, վերջինիս վերաբերյալ մեկ այլ ընկերության կողմից հաստատված փորձաքննության եզրակացությունը, այնպես էլ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տված եզրակացությունները։ Սակայն ավելի ուշ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակելի թաղամասի մասնաշենքերից մեկը գտնվում է հարակից տարածքում գտնվող արտադրական օբյեկտից 3,4 մետր, իսկ մեկ այլ մասնաշենք՝ 9,3 մետր հեռավորության վրա: Այսինքն բնակելի թաղամասը արտադրական գոտում կառուցելուց հաշվի չի առնվել շինարարական նորմի այն պահանջը, համաձայն որի՝ հասարակական և խառը կառուցապատման գոտիներին կից տեղակայված արտադրական օբյեկտների հողամասերի սահմանից հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերը, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և նախադպրոցական, առողջապահական և հանգստի հաստատությունների հողամասերի սահմանները, պետք է լինի 50մ-ից ոչ պակաս: Ընդ որում, բազմաթիվ քաղաքացիների հետ կնքվել են կառուցվող բնակելի թաղամասի շենքերում գտնվող անշարժ գույքերը գնելու իրավունքի մասին պայմանագրեր, որոնք ստացել են պետական գրանցում: Այսինքն ուսումանսիրությամբ պարզվել է, որ կառուցապատման նախագծի ճարտարապետաշինարարական մասը մշակած ընկերության ծառայողի կողմից կազմվել է նախագծման թույլտվության և շինարարական նորմերով սահմանված պահանջներին հակասող՝ բնակելի թաղամասի նախագիծ, իսկ փորձաքննության եզրակացությունը հաստատած առևտրային ընկերության ծառայողի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ պաշտոնատար անձանց կողմից նախագծի վերաբերյալ տրվել են առերևույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ եզրակացություններ, որոնք տրամադրվել են շինթույլտվություն ստացող ընկերությանը, վերջինս էլ իր հերթին դրանք ներկայացրել է Երևանի քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք իրենց հերթին անտեսել են շինարարական նորմերով և նախագծման թույլտվությամբ սահմանված պահանջները: Արդյունքում տրվել է առերևույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ շինթույլտվություն, ինչը հարակից տարածքում գտնվող արտադրական օբյեկտի սեփականատիրոջ և անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագրեր կնքած քաղաքացիների համար առաջացրել է ծանր հետևանքներ։ Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններով ի հայտ են բերվել ենթադրյալ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
14:38 - 01 ապրիլի, 2020
Հարկադիր դադար. ինչպես են աշխատում հյուրանոցները |hetq.am|

Հարկադիր դադար. ինչպես են աշխատում հյուրանոցները |hetq.am|

hetq.am: Հայաստանում կորոնավիրուսի տարածումից հետո հյուրանոցների մի մասը դադարել է աշխատել. «Հետքը» փորձել է կապ հաստատել 15 հյուրանոցի հետ։ Նրանցի 5-ը փակ է, 4-ը գործում է մասամբ, իսկ մնացածները չեն պատասխանել մեր հարցերին։ Չեն գործում նշված հյուրանոցների բարերն ու ռեստորանները։ Հյուրանոցների ղեկավարներից մի քանիսը պատմել են, թե ինչպես են վճարելու աշխատակիցներին եւ ինչ ակնկալիքներ ունեն Կառավարությունից։ «The Grand Hotel Yerevan»-ի ընդունարանի աշխատակիցը հեռախոսազրույցում հայտնեց, որ հյուրանոցը մարտի 23-ից ապրիլի 30-ը չի գործելու։ Ընկերության ֆեյսբուքյան էջի հայտարարությունում նշված է, որ նպատակը մեկն է՝ պահպանել հաճախորդների, աշխատողների եւ նրանց ընտանիքների առողջությունը։   «Իբիս» Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Իբիս» հյուրանոցը շարունակում է իր աշխատանքը:  «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ աշխատակիցների մի մասը չի աշխատում, բայց դա չի անդրադառնա նրանց աշխատավարձերի վրա, չաշխատած օրերի համար էլ նրանք կվարձատրվեն »,- տեղեկացրեց հյուրանոցի աշխատակիցը: Նա հավաստիացրեց, որ տարածքը պարբերաբար ախտահանվում է, պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» Գյումրի քաղաքի «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցի տնօրեն Արմեն Մաթևոսյանը տեղեկացրեց, որ հյուրանոցը մարտի 24-ից դադարեցրել է աշխատանքը։ «Փակվել ենք երեկվանից, բայց արդեն մի ամիս է՝ այցելու չունենք, հուսով ենք, որ պետությունը գոնե կհասկանա, որ դժվար կացության մեջ ենք, կօգնի, հարկերը կնվազեցնի, որ աշխատողների աշխատավարձերը կարողանանք վճարել»,- ասում է տնօրենը:   Նա նշում է նաև, որ ըստ պարետի ցուցումների՝ չեն աշխատի առաջիկա մի շաբաթվա ընթացում, հետագա որոշումները կախված կլինեն երկրում տիրող իրավիճակից: «Դայմոնդ Հաուս հոթել»  Արամի 6 հասցեում գտնվող «Դայմոնդ» հյուրանոցը ևս մարտի 16-ից չի գործում: Հյուրանոցի տնօրեն Իգոր Անիսիմովը մեզ հետ զրույցում նշեց, որ պետությունից միակ ակնկալիքը, որ ունեն, վարկերի տոկոսների նվազեցումն ու սուբսիդավորումն է: «Հյուրանոցը չի աշխատում մարտի 16-ից, չի աշխատի նաև ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում, չեղարկել ենք բոլոր ամրագրումները, աշխատողներին իրենց հաշվին արձակուրդ ենք ուղարկել, մարտ ամսվա աշխատավարձը կվճարվի»,- ասաց տնօրենը: Եթե հյուրանոցը երկար ժամանակ չաշխատի, տնօրինությունը  չի կարող վճարել բանկերի վարկերն ու աշխատողների աշխատավարձերը, պետության օժանդակությունն, ըստ տնօրենի, անհրաժեշտ է: «Նաիրի Սպա Ռեզորթս» Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Նաիրի Սպա Ռեզորթս»-ը չի գործում մարտի 10-ից: Հյուրանոցի գլխավոր մենեջեր Լիլիթ Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ  հյուրանոցում կարանտինային ռեժիմ է սահմանված:     «Անվտանգության նկատառումներից ելնելով ենք փակել, օրվա ընթացքում մեզ կարող է 60 այցելու զանգել գալու, հանգստանալու համար, բայց մենք, աշխատակիցների, հյուրերի անվտանգությունից ելնելով, չենք աշխատում»,- նշեց գլխավոր մենեջերը: Կառավարության մարտի 26-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հյուրանոցներին, նշեց, որ փորձելու են բանակցել հյուրանոցների հետ, որպեսզի մեկուսացված անձանց տեղավորեն հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը եւ մյուս կարիքները. «Ես կարծում եմ, որ պետք է այս քաղաքականությունը շարունակենք, բանակցենք հյուրանոցների հետ, նաեւ տնտեսության առումով, հյուրանոցները ըստ էության դատարկ են։ Իհարկե, կվախենան իրենց բրենդի հետագա գործունեության համար»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ հյուրանոցների տերերը պարտավոր են հյուրանոցները ժամանակ առ ժամանակ ախտահանել։ «Նաիրի հանգստյան տուն» «Նաիրի հանգստյան տունը» ֆեյսբուքի իր էջում մարտի 26-ին հայտարարություն հրապարակեց, որ պատրաստ են հյուրանոցը տրամադրել մեկուսացված անձանց։ «Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի «Նաիրի հանգստյան տունը»` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ անհատույց տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,- նշված է հայտարարության մեջ:   Մենք զրուցեցինք հանգստյան տան տնօրեն Միհրան Աղաբեկյանի հետ, որը մեզ ներկայացրեց, որ հյուրանոցը մեկուսացման համար տրամադրելու որոշումը կայացվել է մի քանի օր առաջ՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Ըստ նրա՝ արդեն երեք օր է՝ այստեղ մեկուսացվել են քաղաքացիներ. «Բուժանձնակազմի հետ 120 հոգի կլինեն այստեղ, աշխատողների մի մասը, ովքեր ցանկացել են աշխատել, Առողջապահության նախարարության հետ են պայմանավորվել, նախարարությունը նրանց կվճարի, մի մասը պարապուրդի մեջ է։ Հասկանում եք, պիտի տեղից մարդ լինի, ով տեղյակ է»,- ասում է Միհրան Աղաբեկյանը՝ հավելելով, որ հյուրանոցը մարդկանց մեկուսացման համար տրամադրվել է անվճար։ Ավելին՝ hetq.am-ում
16:30 - 28 մարտի, 2020