Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Լուրեր ունեմ, որ դրսից լրագրողներ են սկսել ժամանել Հայաստան. Սամվել Մարտիրոսյան
 |armtimes.com|

Լուրեր ունեմ, որ դրսից լրագրողներ են սկսել ժամանել Հայաստան. Սամվել Մարտիրոսյան |armtimes.com|

armtimes.com: Տավուշյան մարտերի համեմատ այս պահին հայկական կողմը տեղեկատվական դաշտում շատ ավելի ակտիվ է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ինչպես սովորաբար՝ այս դեպքում եւս Արցախի սահմանին սադրանքներ հրահրելուն զուգահեռ, Ադրբեջանը նաեւ տեղեկատվական պատերազմ է վարում: Երեկ նրանք կոտրել էին մի շարք լրատվական կայքեր, որոնք սակայն կարճ ժամանակ անց վերականանգնվեցին: ՀԺ-ն Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել է տեղեկատվական պատերազմի ներկա վիճակի մասին:  - Պարո՛ն Մարտիրոսյան այս պահին իրական պատերազմին զուգահեռ ի՞նչ իրավիճակ է տեղեկատվական պատերազմում: - Գլոբալ առումով բեկումնային բաներ չկան ոչ մի կողմի մոտ: Տավուշյան դեպքերը կարելի է ասել փորձ եղավ. Ադրբեջանը կիրառեց ինչ հնարավոր մեթոդ ուներ ու հիմա փաստացի լուրջ ազդեցություն չեն կարողանում ունենալ: Իհարկե՛, կայքերի վրա լուրջ հարձակումներ իրականացրեցին եւ շատերը երեկ ազդվեցին, որ ադրբեջանցիների կողմից միանգամից մեծ քանակի կայքեր կոտրվեցին՝ նաեւ լրատվականներ, սակայն իրականում տեխնիկական տեսանկյունից դա մի հարձակում էր: Կոտրել էին մեկ հաշիվ, որի միջոցով էլ մնացած կայքերը կարողացել էին կոտրել: Այս պահին ավելի շատ հակամարտությունը գնում է երրորդ կողմի վրա, այսինքն՝ ցույց տալ, թե ով է մեղավորը: Այստեղ հետաքրքիր զարգացումներ կան. դրսից լուրջ ներգրավվածություն կա: «Թվիթեր»-ում մի կողմից կարելի է տեսնել, որ պակիստանցիների ու թուրքերի մեծ բանակներ աջակցում են Ադրբեջանին, մյուս կողմից կարելի է տեսնել, որ հնդիկները, հույները, եզդիները լրջորեն աջակցում են հայերին: «Թվիթեր»-ում քանակով ադրբեջանցիները շատ են, սա պետք է հաշվի առնել: Նրանք տարիներով են ձեւավորել այս համակարգը: Տավուշի դեպքերի ժամանակ էլ հետազոտություն էր արվել եւ նշվել էր, որ Ալիեւը ունի ֆեյքաբուծարան, որն օգտագործում է: - Միջազգային մամուլն ինչպե՞ս է ներկայացնում իրավիճակը: - Այս անգամ, ի տարբերություն Տավուշյանի, ակնհայտորեն հայկական կողմը սկսեց մեծ քանակի լուսանկարներ եւ տեսանյութեր տրամադրել միջազգային մամուլին՝ ինչը կարեւոր է: Տավուշյանի ժամանակ շուրջ մեկուկես օր միջազգային ամբողջ լրահոսը միայն ադրբեջանական կողմի տրամադրած նյութերն էր: Հիմա այդպես չէ, այնպես որ կարող ենք ֆիքսել, որ այդ դասը հաշվի է առնվել: Միջազգային մամուլը գլոբալ առումով դեռ նոր է փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում: Կորոնավիրուսը լրջորեն ազդում է, քանի որ տեղում լրագրողներ չկան եւ իրենք նստած հիմնվում են երկու կողմից տարածվող լուրերի վրա: Շատ լրագրողներ մտնում են «Թվիթեր», որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում: Լուրեր ունեմ, որ դրսից լրագրողներ են սկսել ժամանել Հայաստան: - Հայկական հաքերային խմբերն ինչ-որ գործողություններ իրականացրե՞լ են: - Շատ չմանրամասնելով մի օրինակ բերեմ. այնտեղի մի քանի լրատվականներում հայաստանյան հաքերները կարողացել են ապատեղեկատվություն տարածել, չեմ ասի ինչ, ինչպես եւ այլն, բայց ուզում եմ ասել, որ լինում են դեպքեր, երբ հաքերային գործողությունները չեն երեւում, բայց դրանց ազդեցությունը կարող է լինել շատ ավելի մեծ: - Ըստ էության, ռուսական մամուլն էլ լավ չի հասկանում իրավիճակը, քանի որ տեղում լրագրող չունեն: Ուղղակի 2 կողմի ասածները դնում են: Բայց մի հետաքրքիր բան կա. արդեն քանի օր է՝ հատկապես «Տելեգրամ»-ում ռուս փորձագետները անընդհատ աղաղակում են՝ Սիրիայից, Լիբիայից թուրքական գրոհայինների ներմուծման մասին: Շատ ակնհայտ հող են պատրաստում ինչ-որ լուրջ հնարավոր գործողությունների համար, քանի որ ակնհայտ երեւում է, որ ռուսներին շատ է նյարդայնացնում այն հանգամանքը, որ Թուրքիան եկել մտել է արդեն ռուսական սահմանին մոտ: Եթե «Տելեգրամ» ալիքները նայեք, որոնք ռազմական բնույթի են՝ հիմա հիմնականում հայկական կողմի կարծիքն են տալիս:  
19:08 - 28 սեպտեմբերի, 2020
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ. ՄԻՊ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ. ՄԻՊ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով:  Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը։ Սա հատուկ ընթացակարգ է ու այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Հաղորդումն ուղարկվել է նաև միջազգային այլ կառույցների: Դրանում ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով: Հաղորդման մեջ եզրահանգումներ են արված այն մասին, որ իրական վտանգի տակ են երեխաների, կանանց, տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը, դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները:
18:37 - 28 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են պատերազմին դեմ արտահայտված ակտիվիստին |armenpress.am|

Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են պատերազմին դեմ արտահայտված ակտիվիստին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել է երկրի հատուկ ծառայությունների կողմից` համացանցում հակապատերազմական կոչեր անելու համար: Աս մասին հայտնում է OC-Media-ն: Իբրահիմովի օգտահաշվում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի անվտանգության ծառայությունները մուտք գործում Բաքվում գտնվող իր բնակարան և հրաժարվում պարզաբանել, թե ինչու են իրեն ձերբակալում: «Սկզբում նրանք ասացին, որ ոստիկանությունից են, ասացին, որ ինձ կտանեն զինվորական կոմիսարիատ, ես խնդրեցի, որպեսզի փաստաթղթեր ներկայացնեն, իսկ նրանք ասացին, որ կտանեն ինձ Ազգային անվտանգության ծառայություն»,- տեսանյութում ասում է Իբրահիմովը: Տեսանյութում ակտիվիստը նշում է, որ, իր կարծիքով, բերման ենթարկման պատճառը համացանցում պատերազմի դեմ իր հրապարակումներն են:
18:25 - 28 սեպտեմբերի, 2020
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին․ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին․ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել

Ադրբեջանական մեդիատիրույթում այսօր տեղեկություն է տարածվել, ըստ որի՝ Հայաստանը չի կարող դիմել ՀԱՊԿ անդամ պետություններին՝ արցախա-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողություններում աջակցություն ստանալու համար։  Մասնավորապես, կայքերից մեկը հղում է տալիս ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շեւչենկոյին, որը յութուբյան իր վիդեոբլոգում ասել է, թե, իր տեղեկությունների համաձայն, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով դիմել է Ռուսաստանին՝ օգնություն տրամադրելու համար։ Սակայն Մոսկվան հրաժարվել է տրամադրել աջակցություն, քանի որ մարտերն ընթանում են ոչ թե Հայաստանի, այլ Արցախի սահմանին։ Հոդվածի հեղինակը խոսել է նաեւ վրացի, ռուս եւ բելառուս փորձագետների հետ, որոնք նույնպես փաստել են, որ Հայաստանը չի կարող դիմել ՀԱՊԿ անդամ պետությունների օգնությանը։ Հայաստանը կարո՞ղ է դիմել ՀԱՊԿ օգնությանը  Համաձայն ՀԱՊԿ կանոնադրության չորրորդ հոդվածի՝ եթե մասնակից պետություններից մեկը (այս դեպքում Հայաստանը) ենթարկվի հարձակման (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող), ապա դա մասնակից երկրների կողմից կընկալվի որպես հարձակում (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) ներկայիս պայմանագրի բոլոր մասնակից պետությունների վրա։ Ցանկացած մասնակից պետության վրա հարձակում կատարելու դեպքում (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) մյուս բոլոր մասնակից պետությունները այդ մասնակից պետության խնդրանքով անհապաղ կտրամադրեն նրան անհրաժեշտ օգնությունը, ներառյալ ռազմական, ինչպես նաև իրենց տրամադրության տակ եղած միջոցներով կաջակցեն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն խմբակային պաշտպանություն իրագործելու հարցում։ Գործող հոդվածի հիման վրա ձեռնարկված միջոցառումների մասին մասնակից պետությունները անհապաղ կհայտնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։  Այդ միջոցառումների իրագործման պայմաններում մասնակից պետությունները հավատարիմ կմնան ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան դրույթներին։ Այս պարագայում քանի որ մարտական գործողությունները ծավալվում են Արցախյան սահմանի երկայնքով, իսկ Արցախը միջազգայնորեն ճանաչված պետություն չէ, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ պետություն չէ, չի կարող դիմել ՀԱՊԿ-ին։ Սակայն Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, բացի այդ՝ հարձակումներ եւ ռմբակոծություններ եղել են ոչ միայն Արցախի սահմանին եւ խաղաղ բնակչության ուղղությամբ, այլ նաեւ Հայաստանի տարածքում, ինչի ապացույցն է Վարդենիսի շրջանում՝ ավելի կոնկրետ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի հարակից տարածքում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն, ինչպես նաեւ Վարդենիսի դիրքերի ուղղությամբ պարբերաբար արձակված կրակոցները։ Բացի այս, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կդիմի Ռուսաստանին՝ ռուսական զենքի նոր մատակարարումների հարցով, սակայն այդ մասին խոսակցություն առայժմ չկա․ «Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է, զենքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումն ընթանում է նորմալ ռեժիմով: Այսօրվա դրությամբ իրավիճակը փոխվում է, մենք այս պահին երրորդ կողմ ունենք՝ Թուրքիան: Եթե անհրաժեշտ լինի, կդիմենք և կլուծենք հարցերը` (զենքի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ,-հեղ.) առաջին հերթին Ռուսաստանին»,- ասել է Տողանյանը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ կառույցին դիմելուն, ապա Տողանյանն ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին․ «Արցախում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը»,- ասել է նա։  Ավելի վաղ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն էր հայտնել միջամտելու իրավիճակի կարգավորմանը, սակայն Հայաստանը չի դիմել միջամտության խնդրանքով։ Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանը չի դիմել եւ չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ օգնությանը՝ Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ, իսկ անմիջապես Ռուսաստանին, ինչպես հայտարարել է Տողանյանը, կդիմենք՝ ըստ անհրաժեշտության։ Ըստ այդմ՝ տարածվող լուրերը, թե Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, չի համապատասխանում իրականությանը։ Նարեկ Մարտիրոսյան
18:21 - 28 սեպտեմբերի, 2020
Ռազմական տարբերակը հարատև լուծում չի ապահովի․ Թեհրան |azatutyun.am|

Ռազմական տարբերակը հարատև լուծում չի ապահովի․ Թեհրան |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Սաեդ Խաթիբզահեդն այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությանը: Նա նշել է, որ երեկ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսով զրուցել է հայ և ադրբեջանցի պաշտոնակիցներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Զարիֆը մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ և կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել դրանք ու «վերսկսել բանակցային գործընթացը միջազգային իրավունքի շրջանակներում»: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Խաթիբզադեհի փոխանցմամբ, Իրանը պատրաստ է ունեցած բոլոր հնարավորությունները ծառայեցնել հակամարտության շուտափույթ կարգավորմանը: «Ոչ մի լավ բան հիմա չի կատարվում, տարածաշրջանն այլևս չունի մի նոր հակամարտություն տանելու կարողություն: Մենք համոզված ենք, որ որքան շուտ վերսկսվեն բանակցություններն, այնքան լավ, և հրադադարի հաստատումը միակ ելքն է: Իրանը վստահ է, որ այս ռազմական տարբերակն այս հակամարտության հարատև լուծում չունի»,- այսօր ասել է ԻԻՀ ԱԳ խոսնակը: Խաթիբզադեհի խոսքերով, «Իրանն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին և ակնկալում է կրակի դադարեցում»: «Հրադադարի արագ հաստատումը, ռազմական գործողությունների դադարեցումը և բանակցությունների վերսկսումը խնդիրը լուծելու միակ հուսալի ճանապարհն է: Իրանի քաղաքականությունն այս հարցում երբեք չի փոխվել, Իրանը միշտ փորձել է աջակցել կողմերի միջև երկխոսությանը, մենք համոզված ենք, որ ռազմական տարբերակն այս երկարատև հակամարտության հարատև լուծում չի ապահովի»,- ասել է Խաթիբզադեհը: Խոսնակն ասել է, որ «դժբատխտաբար, երկու երկրներում էլ խաղաղ բնակիչներն են տուժում այդ կոնֆլիկտից»:
18:18 - 28 սեպտեմբերի, 2020
Էլ ի՞նչ պետք է լինի, որ միջազգային հանրություն կոչվածն արձագանքի. Սոս Ավետիսյանը կոչով դիմում է աշխարհին |armtimes.com|

Էլ ի՞նչ պետք է լինի, որ միջազգային հանրություն կոչվածն արձագանքի. Սոս Ավետիսյանը կոչով դիմում է աշխարհին |armtimes.com|

armtimes.com: Երբ Ադրբեջանի կոնկրետ ցեղասպանական գործողությունների նկատմամբ չի լինում թիրախավորված քննադատություն եւ քայլեր, դրա հետեւանքն այս ագրեսիան է: Այս մասին Ազգային ժողովում, դիմելով միջազգային հանրությանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը: Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը եւ հավելեց, որ չի պատկերացնում, թե էլ ինչ պետք է լինի, որ միջազգային հանրություն կոչվածն արձագանքի: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ աշխատելու են բոլոր դիվանագիտական ուղղություններով, որպեսզի միջազգային գործընկերները հասկանան իրավիճակը: Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, այս պահին ամենակարեւորը մեր Զինված ուժերի կողքին լինելն ու ճիշտ ինֆորմացիոն հոսքերը կարգավորելն է: «Այս պատերազմը, ըստ էության, կարճ չի տեւելու, այս պատերազմը բավականին կործանարար է, եւ պետք է միահամուռ լինել ու ամեն օր կանգնել մեր ԶՈՒ-ի կողքին»,- ասաց Ավետիսյանը, ընդծելով, որ միայն այս պարագայում հնարավոր կլինի խոսել միջազգային հանրության հետ եւ գրանցել հաղթանակ: Նա նաեւ վստահեցրեց, որ այս ամենի ելքը լինելու է հաղթական եւ ամրագրվելու է բոլոր հնարավոր առումներով:
18:17 - 28 սեպտեմբերի, 2020
Պաշտոնական Անկարան կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին |azatutyun.am|

Պաշտոնական Անկարան կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կրկին խոսել է բարեկամական և եղբայրական Ադրբեջանին ողջ կարողությամբ աջակցելու Անկարայի պատրաստակամության մասին: «Եկել է ժամանակը վերջ դնելու տարածաշրջանում սկսված ճգնաժամին», - ասել է Թուրքիայի նախագահը Արևելյան Միջերկրականի թեմայով այսօր կայացած գիտաժողովի ժամանակ իր ելույթում՝ կրկին պնդելով, թե «տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, թե Հայաստանը դուրս գա օկուպացված տարածքներից»։ «Վերջին զարգացումները տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների համար լավ առիթ են խնդրի իրական և արդար լուծմանն ուղղված միջոցներ գործադրելու համար: Հուսով ենք, որ այս հնարավորությունը ամենաարդյունավետ կերպով կօգտագործվի»,- նաև ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրի նախագահը։ Կիրակի Ղարաբաղում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից ի վեր պաշտոնական Անկարան արդեն մի քանի անգամ Ադրբեջանին սատարող հայտարարություններ է արել։ Հայաստանն էլ իր հերթին մատնացույց է անում, որ Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։ Այսօր տարածած հայտարարությունում Հայաստանի արտաքին գերատեսչությունը, մասնավորապես, շեշտել է. - «Հատկանշական է, որ Թուրքիան սատարել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության շրջանակներում դեռևս անցյալ դարի 90-ական թվականներից, երբ ցամաքային շրջափակման ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը։ Այնուհանդերձ, այս ագրեսիայի և դրան նախապատրաստվելու ընթացքում Թուրքիայի աջակցությունը կրել է որակական փոփոխություններ և բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում Թուրքիայի ուղղակի ներկայությամբ: Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանին»: Թուրքիայի նախագահը, այսօր անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, ընդգծել է, որ եռանախագահող երկրները 30 տարի է` չեն լուծել ղարաբաղյան հարցը: Խոսելով հնչող քննադատություններին մասին, թե թուրքական զինուժը աջակցում է Ադրբեջանին, Էրդողանը հիշատակել է Սիրիայի հյուսիսային շրջաններ զենք ու զինամթերք մատակարարող ուժերին, նշելով, թե նրանք հաշիվ պահանջելու իրավունք չունեն: «Արդեն եկել է պատասխան տալու ժամանակը, Ադրբեջանը ստիպված է իր ուժերով կերտել սեփական ճակատագիրը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
18:16 - 28 սեպտեմբերի, 2020
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է լրատվամիջոցներին

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է լրատվամիջոցներին

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հարցազրույցներ է տվել վրացական առաջատար լրատվամիջոցներին (Ռուսթավի 2, Իմեդի, Վրաստանի հանրային հեռուստաընկերություն և այլն)։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Հարցազրույցներում դեսպանը, մասնավորապես, անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը։ Դեսպանը նաև դատապարտել է Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների ռազմամոլական հայտարարությունները` նշելով, որ բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ։  
18:04 - 28 սեպտեմբերի, 2020
Անկեղծորեն խնդրում ենք.Բելառուսը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|

Անկեղծորեն խնդրում ենք.Բելառուսը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|

armenpress.am: Բելառուսը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ և ռազմական էսկալացիայով, որի ընթացքում կիրառվում է տարբեր տեսակի ծանր զինտեխնիկա և օդուժ: Այս մասին ասված է Բելառուսի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին` Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել ռազմական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Վերահաստատում ենք պատրաստակամությունը ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերի միջև երկխոսության առաջխաղացման և իրենց համար այլ ընդունելի ձևաչափերում»,- ասված է հայտարարությունում: Նախարարությունը նշում է, որ այսօր կարևոր է որքան հնարավոր է շուտ կանգնեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից: «Մարդկային կյանքերն անգին են, այդ պատճառով շատ կարևոր է ներդնել բոլոր ջանքերը խաղաղության պահպանման և տարածաշրջանում հանգստության հաստատման հարցում»,- նշում է Բելառուսի ԱԳՆ-ն:
17:59 - 28 սեպտեմբերի, 2020
Քանի որ գործողությունները հիմա մեզ համար բարենպաստ են գնում, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

Քանի որ գործողությունները հիմա մեզ համար բարենպաստ են գնում, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: Մենք հարձակվելու որևէ նպատակ չունենք, դիրքերը բարելավելու որևէ խնդիր չունենք, մեր խնդիրն է՝ անվտանգության գոտին պահպանելով՝ պահպանել մեր ազգաբնակչության անվտանգությունը․ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում։     Քոչարյանը համարում է, որ երկրում ռազմական դրություն հայտարարելը ամենակարևոր դրսևորումն էր պետության կողմից՝ նշելով, որ եթե այսպիսի գործողություններ ձեռնարկվեին 2016-ի ապրիլին, «պատկերը գուցե այլ լիներ»։ «Մոբիլիզացիոն գործընթացը ամենամեծ ձեռքբերումն էր երեկվա ընթացքում, և այս պահի դրությամբ մենք ունենք հաջողություններ։ Առավոտյան մենք հաջողություններ ենք գրանցել Ասկերան-Մարտունի հատման հատվածում, Ջաբրայիլում, հակառակորդը տվել է մարդկային և տեխնիկական կորուստներ»,- ասել է պատգամավորը։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այս անգամ Թուրքիայի հրահրմամբ օգտագործել է իր զինանոցի այս պահին գուցե 70%-ը։ «Սա շատ ուժեղ հարված էր, ես 90-ականներից բանակի ակունքներում եմ, եղել են գործողություններ՝ մեծ, ծավալուն, վերելքներ, անկումներ, բայց երեկվա գործողություններն իրենց ծավալով ահռելի էին»,- նշել է նա։ Անդրադառնալով ճանաչման հարցին՝ Քոչարյանն ասաց, որ քանի որ գործողությունները հիմա մեզ համար բարենպաստ են գնում, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել։  «Դա կախված է զարգացումներրից, մարտի դաշտում ինչ ընթացք կլինի։ Ճանաչումն էլ օրակարգում կա, վարչապետը նշեց էդ մասին»։ Անդրադառնալով խոսակցություններին, թե ինչու օրինակ «Իսկանդերը» չի օգտագործվում, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ «երբ որ պետք լինի, դա էլ գործի կդնենք»։ Պատգամավորը նշեց, որ մեր գործելաոճի մեջ կարևոր հանգամանքներից է այն, որ վիրավորների մասին անմիջապես տեղյակ են պահում ծնողներին, հարազատներին։ Նախկինում դա միշտ ուշացվել է, ինչը, ըստ Քոչարյանի, բերել է որոշակի լարվածության։ Ավելին՝ civilnet.am-ում
17:53 - 28 սեպտեմբերի, 2020
Էսկալացիայի մասշտաբների վերջնակետը տեսանելի չէ. ՀՀ ԱԳ նախարարը՝ «Ալ Արաբիային»

Էսկալացիայի մասշտաբների վերջնակետը տեսանելի չէ. ՀՀ ԱԳ նախարարը՝ «Ալ Արաբիային»

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» հեռուստաալիքին:  Ալ Արաբիա. Ինչո՞ւ է այս հին հակամարտությունն այս երկու երկրների միջև կրկին իր մասին հիշեցրել։ Զոհրաբ Մնացականյան․ Այս ամենը նոր չէ, սա պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում ձգտելու, ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական և հետևողական մտադրության գործնական ցուցադրումն է: Այս տարիների ընթացքում և, հատկապես, վերջին ամիսներին նրանք բավական հետևողական կերպով սպառնում էին ուժի կիրառմամբ: Հուլիսից հետո շատ ագրեսիվ հռետորաբանությունը զուգակցվում էր ագրեսիվ գործողություններով, որոնք վկայում էին ռազմական էսկալացիայի մասին, և այսօր նրանք համարձակվեցին գնալ այդ ուղղությամբ, ուժ կիրառել և հետամուտ լինել ռազմական լուծմանը, որը Հայաստանը և Արցախը կտրականապես մերժում են: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը շատ հետևողական են եղել այն հարցում, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Մենք լիովին պատրաստ ենք և միանգամայն վճռական ևս մեկ անգամ հետ մղելու ագրեսիան: Մի ագրեսիան սանձազերծվեց 2016թ., և ևս մեկը՝ 2020թ.-ին, իսկ այժմ սա հակամարտության համար ռազմական լուծում գտնելու, ռազմական լուծման հանգեցնելու նրանց երրորդ փորձն էր: Սա նորից հետ կշպրտվի, իսկ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վճռականությունը եղել է ու կմնա շատ ամուր: Ալ Արաբիա. Հայաստանը հայտարարում է, որ Թուրքիան ագրեսիվ կերպով միջամտում է հակամարտությանը։ Ձեր կարծիքով կան արդյո՞ք ներգրավված այլ երկրներ։ Զոհրաբ Մնացականյան. Թուրքիան գործում է ծայրաստիճան ապակայունացնող կերպով, ծայրաստիճան թշնամական դիրքերից: Սա նոր զարգացում է այս հակամարտության մեջ, երբ նրանք շատ ագրեսիվ կերպով դիրքավորվել են Հայաստանի և Արցախի դեմ. նրանք ռազմական տեխնիկա են մատակարարում Ադրբեջանին, վերջին ամիսներին զորավարժություններ են անցկացրել, սարքավորումներ են տեղափոխել այնտեղ: Մենք օդում նկատում ենք թուրքական ռազմական ինքնաթիռներ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հարևանությամբ: Մենք ահաբեկիչների հավաքագրման մասին շատ անհանգստացնող հաղորդագրություններ ենք ստանում այն վայրերից, որոնք վերահսկվում են Թուրքիայի կողմից Սիրիայում: Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում ռազմական ներկայության ուժեղացմանը, և սա նույնպես ի ցույց է դնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի աջակցությունը և Հայաստանի նկատմամբ շատ ագրեսիվ հռետորաբանությունը: Ալ Արաբիա. Ի՞նչ եք կարծում եք, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ռազմական առճակատմանը։ Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը և Արցախն ունեն պաշտպանվելու լիարժեքորեն կարողություն, պաշտպանելու Արցախի ժողովրդի ազատությունը, Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգությունը: Մեր վճռականությունը շատ ամուր է: Կա նաև միասնության և պաշտպանվելու կարողության շատ ուժեղ զգացում: Այսօր` ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է ռազմական դրություն և մոբիլիզացիա: Նույնը տեղի է ունենում Հայաստանում: Ժողովուրդը միասնական է: Եվ մեր կարողությունները, ռազմական ներուժն ու ոգին շատ ամուր են` մեր ժողովրդի դեմ և մեր ժողովրդի ազատության և անվտանգության դեմ այս ագրեսիան հետ մղելու գործում: Բայց մենք մերժում ենք ռազմական լուծումը, մենք մերժել ենք այն բացարձակ վճռականությամբ այս բոլոր տարիների ընթացքում: Մեր վստահության հիման վրա է, որ մենք գիտենք, որ ռազմական լուծումն ապակայունացնելու է տարածաշրջանը և աղետաբեր է լինելու շատ մարդկանց համար` Ադրբեջանում և տարածաշրջանի այլ վայրերում: Ռազմական լուծումը տարբերակ չէ: Մենք հաստատակամ ենք եղել այդ հարցում: Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ մեր դիրքորոշումն այդ հարցում մնում է շատ ամուր ու հաստատակամ: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, որն իրականացվում է բանակցությունների միջոցով երեք կարևոր երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, և հանգուցալուծումը պետք է հիմնված լինի հավասարակշռված, չափելի փոխզիջման վրա: Սա եղել է Հայաստանի շատ հետևողական դիրքորոշումը: Ալ Արաբիա. Հայկական որոշ լրատվական գործակալություններ հայտարարեցին, որ որոշ սիրիացի վարձկան զինյալներ են սպանվել, հատկապես նրանք, ովքեր Ադրբեջանի կողմից էին մարտնչում: Բացի այդ, ես նաև նշեցի, որ սիրիացի վարձկան զինյալներով բեռնված ռազմական մեքենա է ռմբակոծվել: Պարոն նախարար, Թուրքիան բացահայտորեն հայտարարել է, որ հանդիսանում է այս հակամարտության կամ մարտական գործողությունների կողմ։ Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար, մասնավորապես, երբ խոսում ենք վարձկան զինյալների մասին, ովքեր գալիս են Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչելու, հատկապես, որ Թուրքիան է բերում նրանց: Զոհրաբ Մնացականյան. Մենք նման տեղեկություն ստանում ենք: Նման տեղեկություն ստացվել է տարբեր աղբյուրներից: Մենք շատ զգուշորեն ենք վերաբերում դրան, քանի որ պետք է վստահ լինենք դրանց արժանահավատությանը, սակայն այդպիսի տեղեկությունների ինտենսիվությունն ու ծավալը ցույց են տալիս, որ, դրանք, ըստ էության, արժանահավատ են: Մենք բարձրաձայնել ենք սա: Եվ հենց սա է դեպի Հարավային Կովկաս անկայունություն սերմանելու և արտահանելու Թուրքիայի ընտրած ուղին, որը ողջունելի չէ: Ալ Արաբիա. Պարոն նախարար, սա երևի իմ վերջին հարցն է: Դուք նշեցիք, որ Հայաստանը, պատրաստ լինելով ռազմական գործողությունների, հավատում է հիմնախնդրի քաղաքական լուծմանը և չի ցանկանում ռազմական լուծում։ Արդյո՞ք վերջինս խոսում է այն մասին, որ իրավիճակը վերահսկողության տակ է, թե հնարավոր է վերափոխվի բաց առճակատման։ Զոհրաբ Մնացականյան. Էսկալացիան սկսվել է վաղ առավոտյան, երբ ադրբեջանական ուժերը զանգվածային հարձակում են նախաձեռնել Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Մարտերը շարունակվում են: Մեր քաղաքացիական բնակավայրերն են հարձակման տակ: Մենք ունենք զոհեր խաղաղ բնակչությունից: Հարձակում է տեղի ունեցել շփման գծի երկայնքով տեղակայված պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Մենք նրանց վճռական պատասխան ենք տալիս: Եվ այս պահին շարունակական մարտերի փուլում ենք գտնվում, իսկ էսկալացիայի մասշտաբների վերջնակետը տեսանելի չէ: Սա այն է, ինչ մենք ունենք այս պահին:
17:44 - 28 սեպտեմբերի, 2020
Շփման գծի հարավային ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է․ ընթանում են թեթև մարտեր․ Արծրուն Հովհաննիսյան

Շփման գծի հարավային ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է․ ընթանում են թեթև մարտեր․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են գործողությունները։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։ «Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում՝ հրանետային միջոցների կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հաջողությամբ հայկական զինված ուժերը հետ են մղում»,- հավելեց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ հարավային ուղղությամբ Ադրբեջանի բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ հետ են մղվել, և այդ ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն կորցրել է 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր․ այդ ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է․ ընթանում են թեթև մարտեր։ «Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր օրվա ընթացքում։ Հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը՝ մասնավորապես Մարտակերտը։ Մարտակերտում և հարակից վայրերում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։ Անդրադառնալով վիրավորների՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այլ վիրավորներ են տեղափոխվել ՀՀ հիվանդանոցներ և հոսպիտալներ։ Հովհաննիսյանի խոսքով՝ նրանք մեծամասամբ ունեն թեթև վիրավորում և առաջին բուժօգնությունից հետո վերադարձել են շարք, կատարում են իրենց մարտական խնդիրները։ «Մեր վիրավորների թիվը փոխվել է դեպի նվազում․ երբ հանել ենք թեթեւ վիրավորների թիվը, որոնք շարունակում են ծառայությունը, վիրավորների թիվը մնացել է 100-120-ի շրջակայքում։ Ծանր վիարվորների մասով այս պահին ամփոփիչ տվյալներ չեմ կարող ներկայացնել, բայց այն մարդիկ, որոնց խորքային կամ մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել,  տեղափոխվել են հիմնականում Երեւանի մասնագիտացված հիվանդանոցներ»,- հավելեց նա։
17:42 - 28 սեպտեմբերի, 2020
Մենք այս պահին ունենք միջազգային հանրության՝ ուժի կիրառման անվերապահ դատապարտումը եւ վստահորեն գիտենք՝ այդ կոչն ում է ուղղված․ Աննա Նաղդալյան

Մենք այս պահին ունենք միջազգային հանրության՝ ուժի կիրառման անվերապահ դատապարտումը եւ վստահորեն գիտենք՝ այդ կոչն ում է ուղղված․ Աննա Նաղդալյան

Մենք այս պահին ունենք միջազգային հանրության՝ ուժի կիրառման անվերապահ դատապարտումը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ մենք վստահորեն գիտենք, թե այդ կոչը որ կողմին է ուղղված։ «Մեր փաստերով, որոնք ուղարկված են մեր գործընկերներին, գիտենք՝ որ կողմն է սկսել ագրեսիան Արցախի դեմ»,- շեշտեց ԱԳՆ խոսնակը։ Նա ասաց, որ Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման և համապարփակ անվտանգության երաշխավորման ուղղությամբ ԱԳՆ-ի կողմից կա գործիքակազմի մշակված հստակ ցուցակ, և այն գործի է դրվում՝ ըստ իրադրության զարգացման և ըստ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության․ «Դիվանագիտության մեջ մենք նախապես չենք ներկայացնում այն քայլերը, որոնք ձեռնարկելու ենք»,- ասաց Նաղդալյանը՝ խոսելով ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին։
17:40 - 28 սեպտեմբերի, 2020
Սաակաշվիլու գրքի թարգմանչի արձագանքը՝ Արցախի հարցի վերաբերյալ Սաակաշվիլու գրառմանը

Սաակաշվիլու գրքի թարգմանչի արձագանքը՝ Արցախի հարցի վերաբերյալ Սաակաշվիլու գրառմանը

Մեր հարևան Վրաստանում առաջիկայում սպասվող ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող Միխեիլ Սաակաշվիլին հանդես է եկել կտրուկ և ոչ հավասարակշռված հայտարարությամբ, որով պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքացու որոշում կուսակցության անդամ, Սաակաշվիլու Ուժերի զարթոնք գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը։   «Ուզում եմ հատուկ նշել, որ այս կոնֆլիկտը ծագել է, երբ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը Ադրբեջանը պատասխանել է ագրեսիայով։ Այս համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստարկը ոչ այլ ինչ է, քան խրախուսման մեխանիզմ՝ նորանոր ագրեսիաների համար, ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ աշխարհի այլ կետերում։ Եվ այս արձանագրումը միջազգային հանրության կողմից երաշխիք կդառնա աշխարհի տարբեր կետերում արկածախնդիր ագրեսորներին զսպելու հարցում։   Կարծում եմ՝ պարոն Սաակաշվիլին կարիք ունի տարածաշրջանին նայելու ոչ միայն նախընտրական հաշվարկների, այլև երկարաժամկետ կայունության տեսանկյունից, որովհետև մենք ոչ մի տեղ չենք կորչելու և հաճախ ենք ստիպված լինելու առնչվել մեկս մյուսի համար նուրբ հարցերի»,- գրել է Նահապետյանը։   Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է Արցախի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ Արցախը ներկայացնելով որպես Ադրբեջանի մաս։
17:12 - 28 սեպտեմբերի, 2020
ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ բնակավայրերը լքած արցախցիներին ընդունելու համար հրապարակումներ կատարելուց

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ բնակավայրերը լքած արցախցիներին ընդունելու համար հրապարակումներ կատարելուց

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի՛  հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով պայմանավորված, հայրենասիրական և մարդասիրական մղումներից ելնելով, www.facebook.com սոցիալական ցանցում մեր հայրենակիցները սկսել են կատարել գրառումներ, որոնցում պատրաստակամություն են հայտնում իրենց տներում ընդունել ռազմական գործողությունների հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին: Ամենայն հարգանք տածելով մեր հայրենակիցների մարդասիրական և հայրենասիրական մղումների հանդեպ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հետայսու զերծ մնալ նմանատիպ հրապարակումներ կատարելուց, քանի որ հակառակորդը դրանք կարող է օգտագործել ապատեղեկատվական սադրանքներ իրականացնելու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարություններն իրականացնում են լիակատար ու համապարփակ կառավարում և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցառումներն, այդ թվում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ: Նման անհրաժեշտություն ծագելու դեպքում կտրվի պաշտոնական հաղորդագրություն»:
16:46 - 28 սեպտեմբերի, 2020
Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք, հաղթելու ենք. ՀՀ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք, հաղթելու ենք. ՀՀ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը կյանքի և գոյության համար կռվում հետքայլի տեղ չունի, հաղթելու է: Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ խորհրդարանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը: «Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք: Մենք զիջելու տեղ չունենք, ունենք մի անելիք՝ լինել միասնական և հաղթել: Հավերժ փառք ու պատիվ բոլոր հայրենակիցներին, որոնք այս կռվում զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը՝ պարտավորեցնելով մեզ ապրել»,-ասաց Հայրապետյանն ու ցավակցեց, իր զորակցությունը հայտնեց բոլոր հերոս տղաների հարազատներին, նրանց ընտանիքներին: Պատգամավորը շեշտեց, որ իրավիճակը բարդանում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության պայմաններում: «Այդուհանդերձ մենք հաղթելու ենք մեր միասնական ուժով, իսկ մեզ բնաջնջելու փորձերն ամբողջությամբ ձախողվելու են և ծանր հետևանքներ ունենալու՝ այդ փորձերն անողների համար»,-ասաց Հայրապետյանը: Նա կարևորեց նաև այս օրերում միջազգային հարթակներում տեղ հասցնել և ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ Ադրբեջանին և նրան ակտիվորեն աջակցող Թուրքիայի ֆաշիստական էությունը: Պատգամավորն այս առումով կոչով դիմեց տարբեր երկրների մայրաքաղաքներում գտնվող ՀՀ դեսպաններին ու դիվանագետներին: «Հաղթելու ենք»,-եզրափակեց պատգամավորը:
16:36 - 28 սեպտեմբերի, 2020