Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Փաշինյանը Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում․ Զուրաբյան

Փաշինյանը Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում․ Զուրաբյան

Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ու նրան անվանել «Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակ»։ «Հենց նոր մեծն պատուհաս Նիկոլ Փաշինյանը ասեց հետևյալը. «Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը Ղարաբաղն Ադրբեջանին տալն էր»: Բա որ ասում ենք՝ սա Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում ու նույն քարոզչությունը տանում», - գրել է ՀԱԿ փոխնախագահը, ապա շարունակել՝ նշելով, որ «իրականը գտեն այս հղմամբ»։ Գրառմանը կից Զուրաբյանը հրապարկել է «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»-ի կայքում հրապարակված իր «Ճշմարտությունը սրբխեչի ուլ չի, որ էդքան հեշտ մատաղ անեք, կամ` ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին - 2» վերտառությամբ հոդվածը, որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Հրապարակված հոդվածը՝ այստեղ։
14:09 - 28 մայիսի, 2021
Նախկին իշխանությունները այնպես են արել, որ հյուսիս-հարավ ճանապարհը չանցնի Տիգրանաշենով․ Փաշինյան

Նախկին իշխանությունները այնպես են արել, որ հյուսիս-հարավ ճանապարհը չանցնի Տիգրանաշենով․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ՔՊ համակիրների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ մի թեմայի՝ նշելով, որ այդ մասին երբևէ հրապարակային չի խոսել։ «Հյուսիս-հարավ ճանապարհը նախագծվել է մեզնից շատ առաջ՝ 2013 թվականին։ Խոսքը նախնական նախագծման մասին է, այսինքն, թե ինչպե՞ս պետք է անցնի այդ ճանապարհը։ Ինտերնետում կարծեմ կա, բայց եթե ինտերնետում էլ չգտնեք, փաստաթղթային ապացուցվող բան է։ Արտաշատ-Եղեգնաձոր հատվածը Հայաստանի Հանրապետության ոչ կապիտուլյանտ իշխանությունը նախագծել է հետևյալ կերպ․ հյուսիս հարավը ոչ թե գնում է մեր իմացած ճանապարհով, չի գնում հասնում Երասխ, պտտվում, բարձրանում դեպի Պարույր Սևակ և Տիգրանաշեն, այլ գալիս է մտնում է Վեդի, շարունակվում է Ուրցաձորով և գնում է, դուրս է գալիս Զանգակատան տակ։ Ու դրա արդյունքում այս նախագիծը 70-100 միլիոն դոլարով ավելի թանկացել է, բա ինչու՞ էիք այդպես նախագծում, 100 միլիոն դոլարի ճանապարհը տանում, բարդացնում էիք։ Ինչու՞ էիք այդպես անում, հայրենասեր բարեկամներ։ Համակիրների դիտարկմանը, որ դա արվել է փողերի լվացման նպատակով, Փաշինյանն արձագանքեց, որ դա ոչ թե փողերի լվացում է, այլ արվել է այնպես, որ ճանապարհը Տիգրանաշենով չանցնի։ «Այդ նախագծի մեջ պետք է միջազգային դոնորոներ ներգրավված լինեին, և այդ իշխանությունը ասել է՝ այո, մենք չենք կարող այդ տեղով անցնել, մենք կանցնենք այդտեղով։ Դե թող պատասխան տան»,- եզրափակեց Փաշինյանը։
13:58 - 28 մայիսի, 2021
ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց պատերազմի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց պատերազմի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ՔՊ համակիրների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց պատերազմի։ Նրա խոսքով՝ այս պարագայում սահմանների ճշգրտման պարզ և բարդ հարց կա։ «Այսինքն՝ քաղաքական առումով պարզ հարց է, գործնական առումով բարդ հարց է , բայց աշխարհը դրա ձևը գիտի․ դա կոչվում է սահմանների ճշգրտում՝ դեմարկացիա և դելիմիտացիա։ Եվ միջազգային հանրությանն եմ դիմել, առաջին հերթին՝ Ռուսաստանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկներին։ Պարզ բան եմ ասում։ Հիմա Ադրբեջանը եկել է, ասում է՝ պետք է դուրս գաս։ Ասում է՝ մի րոպե, ինչու՞ եք այսպես ագրեսիվ արձագանքում, մենք ընդամենը քարտեզ ունենք, որ սա մեր տարածքն է։ Մենք էլ ասում ենք, որ մենք քարտեզ ունենք, որ սա մեր տարածքն է»։ Փաշինյանը հավելեց՝ եթե իրոք խնդիրը սահմանային ճշգրտման մեջ է, պարզ առաջարկ են անում։ «Ասում ենք՝ եկեք Սոթքից մինչև Խոզնավար զորքերը երկուստեք ետ քաշենք, տանենք մշտական տեղկայման վայրեր, թող գան միջազգային դիտորդներ կամ Ռուսասատանից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահությունից։ Ընդ որում, այստեղ Ռուսաստանի արձագանքն էլ շատ կարևոր, ինչ կարծիքի է Ռուսաստանը։ Հանենք զորքերը ընդհանրապես այդտեղից, և միջազգային հովանու ներքո հանենք փաստաթղթերը, տեսնենք՝ սահմանը որտեղով է անցնում, և այդ սահմանը դեմարկացիա, դելիմիտացիա անենք։ Եվ ես կարծում եմ, որ այո, սա մեր խնդիրն է, և մենք պետք է գնանք, այս
13:25 - 28 մայիսի, 2021
Մեզ մեղադրում են նոր տարածքներ բանաձևի մեջ, բայց իրենք են այդ բանաձևի հեղինակը․ Նիկոլ Փաշինյանը

Մեզ մեղադրում են նոր տարածքներ բանաձևի մեջ, բայց իրենք են այդ բանաձևի հեղինակը․ Նիկոլ Փաշինյանը

Այսօր մեզ մեղադրում են, որ մենք ասել ենք՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Հիմա նոր տեսանյութ է հայտնվել համացանցում, որ 2016 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է՝ եթե Ադրբեջանը հարձակվի, նոր տարածքներ կկորցնի։ Փաստորեն մեզ մեղադրում են նոր տարածքներ բանաձևի մեջ, բայց իրենք են այդ բանաձևի հեղինակը։ Այս մասին այօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման  ընթացքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ « Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է ՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ արտահայտությունը ինչու՞ ես արել։ Իր տեսակետից ճիշտ է ասում, որովհետև ասում եմ՝ իր ամբողջ ասածը հետևյալն է․ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ։ Եթե իրենք գտնում են, որ պետք է ասեինք ՝ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ, մենք համաձայն չենք դրա հետ, համաձայն չենք եղել և այսօր էլ համաձայն չենք։ Ռոբերտ Քոչարյանի Արտաքին գործերի նախարարը 1999 թվականին ինտերվյու է տալիս, ասում է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքները։ Հիմա այսօր մեզ ասում են՝ վայ, մեր հայրենիքը հանձնել եք, այդ ձեր հայրենիքը օկուպացված տարածքներ էի՞ք անվանում»,- եզրափակեց Փաշինյանը։
13:06 - 28 մայիսի, 2021
Այն քաղաքական ուժը, որը ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ  մեղադրում է դավաճանության մեջ․ Նիկոլ Փաշինյան

Այն քաղաքական ուժը, որը ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ մեղադրում է դավաճանության մեջ․ Նիկոլ Փաշինյան

Մենք ոչ թե նախկիններին ենք մեղադրում, այլ նախկիններն են մեզ մեղադրում։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ընթացքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով էս էր վիճակը, էս էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում, թե հարցի կարգավորման իր պատկերացումը ո՞րն էր, էսօր ո՞րն է։ Իսկ պետք է հստակ ասել, որ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը ամբողջությամբ տանք, և դրանով թեման համարենք փակված։ Եթե ասվում է, խոսքը պետք է ասվի մինչև վերջ։ Այն քաղաքական ուժը, որը ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ այսօր մեղադրում է դավաճանության մեջ։ Ես ուրիշ բան եմ ասում, ասում եմ՝ ինչի՞ իրենց դավաճան չեք հանում, որովհետև ձեր կուսակցությունից են, դրա համա՞ր։ Երբ Ալեքսանդրապոլի ու Բաթումի պայմանագիր ստորագրողներին կհամարեք դավաճան, այն ժամանակ իրավունք կունենաք այդ բանի մասին խոսելու»,- հավելեց Փաշինյանը։ Վերջինս նշեց, որ «մեր պետական շենքը», որը կառուցվել է 30 տարվա ընթացքում, այդ պետական շենքի ցեմենտը տարել են,արմատուրան տարել են,շինարարության մեջ գողացել են, բաշխման մեջ գողացել են, և այդ երկրաշարժի արդյունքում շենքը չի դիմացել այդ ցնցմանը։ «Երբ մենք 2018-ին եկել ենք իշխանության, այդ շենքը ամրացնելուն ուղղված հուսահատ գործողություններ ենք իրականացրել։ Եվ այսօր նախկին իշխանություններից որևէ մեկը մեզ որևէ բանում մեղադրելու ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունքը չունի»։
12:30 - 28 մայիսի, 2021
Առաջին անգամ Սարդարապատի հուշահամալիրը փակ էր լրագրողների և քաղաքացիների համար

Առաջին անգամ Սարդարապատի հուշահամալիրը փակ էր լրագրողների և քաղաքացիների համար

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության 103 ամյակն է։ Ամեն տարի բարձրաստիճան պաշտոնատար անձինք հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցում են Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Նրանք ծաղկեպսակ են դնում Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցում։ Այս օրերին Սարդարապատի հուշահամալիրը մշտապես բազմամարդ է եղել բացառությամբ անցյալ տարվա, որը պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակով։ Այսօր անհասկանալի պատճառներով Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մուտքը փակ է լրագրողների և քաղաքացիների առջև։ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 08։00-11։00 տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածք փակ կլինի՝ արարողակարգային միջոցառումներով պայմանավորված։  Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր զրույցում մեկնաբանեց, որ միջոցառումը եղել է արարողակարգային և լուսաբանվել է բաց կապուղով։ Հարցին, որ նախորդ տարիներին երբևէ միջոցառումը փակ չի անցկացվել, ինչու՞ է այս անգամ փակ անցկացվում, Խաչատրյանն ասաց, որ որոշում է կայացվել միջոցառումը լուսաբանել միայն կառավարության կողմից՝ հանրային հեռուստատեսությամբ։ Նրա խոսքով եղել է արարողակարգային միջոցառում, որի լուսաբանումն ապահովվել է։ Հիշեցնենք, որ օրինակ 2019 թվականին հուշահամալիրը բազմամարդ էր։ Միջոցառման մասնակիցները նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ միաժամանակ հուշահամալիրում էին։ 2018 թվականին Առաջին հանրապետության օրվա տոնակատարությանը մասնակցում էին մի շարք քաղաքացիներ։ Վարչապետը արարողակարգից հետո քայլում և շփվում էր միջոցառման մասնակից քաղաքացիների հետ։ Ընդ որում հենց վարչապետն էր ֆեյսբուքյան գրառում արել, որ հույս ունի շատերին տեսնել Սարդարապատի հուշահամալիրում։ 2017 թվականին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում քաղաքացիները միջոցառմանը մասնակցել են Սերժ Սարգսյանի հետ զուգահեռաբար։ 2016 թվականի հարգանքի տուրքի միջոցառման լուսանկարներում նույնպես երևում են միջոցառման մասնակից քաղաքացիներ։ 2015 թվականին տոնակատարությունը նույնպես բազմամարդ էր։ Նախագահ Սարգսյանի հետ հուշահամալիրի տարածքում կային բազում քաղաքացիներ։ Այսպիսով կարող ենք փաստել, որ բացառությամբ 2020 թվականի սահմանափակման, որը պայմանավորված էր կորոնավիրուսով, ոչ մի տարի Առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառումները հանրության և լրագրողների համար փակ չեն անցկացվել։  Նարեկ Մարտիրոսյան
12:21 - 28 մայիսի, 2021
Մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք և կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում․ Փաշինյան

Մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք և կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասվում է․  «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: Այս տոնն անկախության և ազատության համար մարտնչելու մեր ժողովրդի աննկուն կամքի խորհրդանիշն է։ Այն մարմնավորում է անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի դարավոր ձգտումը։ 1918 թվականի այս օրերին մեր ժողովուրդն օրհասական վտանգի առջև էր կանգնած։ Թվում էր, թե անխուսափելի է կործանումը։ Թվում էր, թե մենք վերջնականորեն կորցնելու ենք մեր հայրենի հողի վրա պետություն ստեղծելու և մեր բնօրրանում ապրելու իրավունքից։ Սակայն ժողովրդի ուժերի գերլարումով, Արամ Մանուկյանի ոգու և կամքի առաջնորդությամբ հայությունը կարողացավ կանգնեցնել թշնամու գրոհը և Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում մեկընդմիշտ հաստատել ինքնիշխան պետություն ունենալու իր անքակտելի իրավունքը: Սիրելի հայրենակիցներ, Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները՝ Արամ Մանուկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Դրոն, Նժդեհը, Դանիել ու Պողոս Բեկ-Փիրումյանները, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղան, ողջ հայկական բանակն ու աշխարհազորայինները, զենքը ձեռքին կռվող հոգևորականները դարձան Հայաստանի անկախության կերտողները: Այսօրվա Արամ Մանուկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Դրոն ու մյուս հերոսները մեր սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչներն են, ովքեր առանց վարանելու ամուր կանգնած են իրենց հողի և ջրի վրա: Դժվար պահերին հայ ժողովուրդը մշտապես կարողացել է համախմբվել, լինել մի բռունցք, բոլոր ուժերն ուղղել հանուն պաշտպանության, հանուն ինքնիշխանության և պետականության: Համոզված եմ, այսօր էլ պետք է գործենք նույն ոգով, Երևանից մինչև սահմանապահ գյուղեր լինենք որպես մեկ ընտանիք՝ ի շահ մեր սիրելի Հայրենիքի անվտանգության ապահովման: Մենք մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք և կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում և թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին: Մեր սուվերենությունն ու անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող: Եվ ինչպես Արամ Մանուկյանն էր 1918-ի հուսահատության օրերին ասում՝ «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն այսօրվա մեր առաջնային խնդիրն է, որից հետո, անկասկած, հայ ժողովուրդը քայլելու է մեր երազանքների Հայաստանի կերտման ճանապարհով:Ուստի միասին դեպի գործ և աշխատանք»:
11:28 - 28 մայիսի, 2021
Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և ադրբեջանական զինուժը, տեղակայել միջազգային դիտորդներ

Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և ադրբեջանական զինուժը, տեղակայել միջազգային դիտորդներ

Իրադրությունը լարված է, և այդ լարվածության դինամիկան աճողական է, այսինքն՝ ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է  և մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել, որովհետև վերջին 15 օրերի ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները, մեր զինվորները և մեր ստորաբաժաանումները փոխներթափանցված վիճակում են, այսինքն՝  ոչ միայն գտնվում են դեմ դիմաց, այլև խառը փոխներթափանցված վիճակ է։Եվ իմ գնահատականը այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման։ Այս մասին այսօր ԱԽ նիստում ասած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։  Վերջինս առաջարկեց Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ: «Տեղյակ եք, որ Ադրբեջանը իր գործողությունները բացատրում է, պատճառաբանում է իր մոտ առկա ինչ-որ քարտեզներով,որ մեր և իրենց պատկերացումները սահմանային գծի տեղակայման և աշխարհագրության վերաբերյալ տարբերվում են։ Մենք իհարկե գնահատականը չենք կիսում և դրա վերաբերյալ ունենք մեր հստակ դիրքորոշումը, բայց քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին, ես բաց առաջարկով եմ հանդես գալիս։ Սա անում եմ հայ հանրության առաջ, ուղղված միջազգային հանրությանը և այս առաջարկը ուղված է նաև Ադրբեջանի կառավարությանը։ Առաջարկը հետևյալն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի, ԶՈՒ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից, սահմանի վերաբերյալ  որոշակի կիլոմետրերի տարբերություն կա։ Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր։ Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկին խմբի համանախագահությունը ներկայացնող։ Դիտորդների ներկայությունը այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որ համոզված լինեն կողմերը, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝ զորքերը չի մոտեցնում սահմանգծին։ Ընդ որում՝ ես ուզում եմ ասել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը։
18:28 - 27 մայիսի, 2021
ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները իրադրությունը շտկելու համար․Փաշինյան

ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները իրադրությունը շտկելու համար․Փաշինյան

Այսօր՝ Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այսօր առավոտյան 6 հայ զինծառայողների գերեվարման փաստին․ «ՀՀ զինված ուժերի  6 զինծառայողներ ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ։ Իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքները իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամաբ, այսինքն՝ դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել, զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ։ Այս գործողությունները իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Իհարկե հետագայում արդեն եղել է այն տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են։ Գերեվարման հանգամանքները դեռ իհարկե պետք է պարզվի, բայց մի բան հստակ է, որ դա, ըստ էության, գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից» Փաշինյանն ընդգծեց, որ այս հարցը չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով։ «Սա կարևոր եմ համարում, ընդ որում՝ կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի և ԶՈՒ դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինծառայողները, զինվորները, բանակը կատարում են ՀՀ սահմանները պահպանելու, պաշտպանելու իրենց գործառույթը, նաև միանշանակ է, որ արդեն վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերը արձանագրում են, որ սա ամենևին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել մասնավորապես Ադրբեջանի իշխանությունների կողմից, սա ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և սա այն պարագան է , երբ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները իրադրությունը շտկելու և կարգավորելու, և մենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք»։ Նա նաև ասաց, որ անհրաժեշտ է է հստակ տեղեկատվություն տալ տեղի ունեցած դեպքի մանրամասների մասին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի, այդ թվում՝ հայկական լրատվական տիրույթում։ «Ես կարծում եմ, որ մեր հանրությունը, այո, այսօր առավել ևս պետք է համախմբված լինի մեր բանակի, մեր Զինված ուժերի շուրջ, պետական ինստիտուտների շուրջ, որպեսզի մենք այս իրադրությունը հետևողական և հանգիստ հաղաթահարենք»։ Փաշինյանը հավելեց,, որ պետք էէ արձանագրել և կառավարել հակառակորդի երկու նպատակները։ «Նպատակներից մեկը իրադրությունը զարգացնել այնպես, որ իրենց ԶՈՒ ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես ինքնին ենթադրվող և սովորական բան, երկրորդ սցենարի մասին ես մի քանի անգամ խոսել եմ․ հրահրել ռազմական բախում՝  իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով։ Մենք այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպիտի տանք․առաջինը՝ հստակ է մեր պահանջը, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն անվերապահորեն պետք է դուրս գա ՀՀ տարածքից, և երկրորդը՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց և սադրանքների կառավարումը պետք է իրականացնենք առավել շրջահայացորեն»։ Փաշինյանն ասաց, որ Զինված ուժերը պետք է շարունակի կատարել Հայաստանի սահմանների պահպանության և ամրության, տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց գործառույթները։ «Ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնում, ներվային և չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները, կեցվածքները այստեղ ամենևին տեղին չեն»։  
11:35 - 27 մայիսի, 2021
ՀԱՊԿ-ը Փաշինյանի դիմումն ընդունել է ի գիտություն

 |armenpress.am|

ՀԱՊԿ-ը Փաշինյանի դիմումն ընդունել է ի գիտություն |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիմումը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունն ընդունվել է ի գիտություն: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարությամբ համապատասխան աշխատանքը շարունակվում է»,- հայտարարել է նա: Զայնետդինովը հիշեցրել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության կոմիտեների ներկայացուցիչների հանդիպմանը կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հայտարարությունն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել՝  առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական բնույթի, ինչպես նաև պետական սահմանների տվյալ հատվածում իրականացնել դեմարկացիա և դելիմիտացիա:
19:50 - 26 մայիսի, 2021
ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ համար, իսկ Ադրբեջանն այդ կարմիր գիծը հատել է, և անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի. Փաշինյան
 |tert.am|

ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ համար, իսկ Ադրբեջանն այդ կարմիր գիծը հատել է, և անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի. Փաշինյան |tert.am|

tert.am:   Տիգրան Ուրիխանյանն այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանից հարցրեց, թե արդյոք ունեն մտավախություն, որ եթե ՀՀ-ն պատժիչ գործողություններ իրականացնի մեր սահմանը հատած Ադրբեջանի Զինված ուժերի  նկատմամբ, այնուհետև ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը չեն ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն: «Դուք նկատի ունեք ՀԱՊԿ-ը կամ ՌԴ-ն իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարե՞ն, այդպիսի բան ո՞նց է հնարավոր, դա նշանակում է, որ այդ կազմակերպությունը կամ որևէ երկիր հայտարարի ինքնալուծարման մասին, քանի որ իր միջազգային պարտավորությունը չի կատարում: ՌԴ դիրքորոշումը եղել է, կա և շարունակում է մնալ այն, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է Ռուսաստանի Դաշնության համար, և այո, ցավալի փաստ է, որ Ադրբեջանը այդ կարմիր գիծը հատել է։ Ես անհավանական եմ, անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի: Դրանց ամբողջ իմաստը այն է, և մեկնաբանությունը այն է, որ հարձակումը ՀՀ-ի վրա, հարձակում է ՌԴ-ի վրա, դա գրված է թղթի վրա, սա նշանակում է, որ եթե որևէ մեկը կարող է անպատիժ հարձակվել ՀՀ-ի վրա, ուրեմն ցանկացած մեկը կարող է անպատիժ հարձակվել ՌԴ-ի վրա»,-ասաց Փաշինյանը։Ավելին՝ tert.am-ում։
19:20 - 26 մայիսի, 2021
Արդեն կա 3 օպերատիվ գործ. Փաշինյանը՝ ընտրակաշառք բաժանելու խոսակցությունների մասին

 |1lurer.am|

Արդեն կա 3 օպերատիվ գործ. Փաշինյանը՝ ընտրակաշառք բաժանելու խոսակցությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Այն մարդկանց, որոնք հույս ունեն վերականգնելու հին ավանդույթները, խորհուրդ չեմ տա, քանի որ չեմ կարծում, որ ապագա համաներումները ընտրակաշառքի գործերի վրա տարածվելու են: Ընտրակաշառք բաժանելու լուրերի վերաբերյալ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընտրակաշառքի մասին խոստումն արդեն քրեական հանցագործություն է և ծանր պատասխանատվություն է ենթադրում:  «Ինձ զեկուցել են, որ արդեն կա 3 օպերատիվ գործ՝ մի քանի ուղղություններով, որոնց անձանց շրջանակը պարզված է, նրանց նկատմամբ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում, որոնց մասին նրանք չեն կռահում: Կարող եք հանգիստ լինել, որ անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկվեն»,- վստահեցրեց Փաշինյանը:  Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ իշխանությունը և ընդդիմության մի հատվածը իրար չեն կասկածում ընտրակաշառք բաժանելու մեջ, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ այս հարցում իրենք համագործակցելու սահմանափակում չունեն: «Եթե այս փոխվստահության մթնոլորտը պահենք, վստահ եղեք՝ որևէ այդպիսի մեխանիզմ չի կարող գործել: Կոչ եմ անում հրապարակային համագործակցել այս հարցում և արդյունքներ արձանագրել»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: 
18:17 - 26 մայիսի, 2021
Առաջիկայում սպասվում է պաշտպանության նախարարի այցը ՌԴ․ կարծում ենք՝ որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք․ Փաշինյան

Առաջիկայում սպասվում է պաշտպանության նախարարի այցը ՌԴ․ կարծում ենք՝ որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք․ Փաշինյան

Առաջիկայում սպասվում է պաշտպանության նախարարի այցը Ռուսաստանի Դաշնություն, և մենք կարծում ենք, որ որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք։ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանին այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտեց, որ պետք է շարունակեն խորացնել  համագործակցությունը ՀԱՊԿ  գործընկերների և անվտանգային թիվ մեկ դաշնակից ՌԴ-ի հետ։ Խոսելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ հարցին, վերջինս ասաց․ «Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելուն, Փաշինյանն ասաց, որ հարցը քննարկման առարկա եղել է, շարունակում է քննարկման առարկա լինել։ Այնտեղ կան նրբություններ, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ, այսպես ասած նախապես նախապտրաստական աշխատանքներ իրականացնել, և մենք երբեք չենք բացառել և չենք բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար»։ Անդրադառնալով փաստաթղթին, որի մասին խոսելով, Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է ստորագրել այն, ասաց։ «Այդ փաստաթուղթը դեռ չէր հրապարակվել, չէր արտահոսել, մենք երկու գրավոր առաջարկ ենք ներկայացրել դրա բովանդակության վերաբերյալ։ Առաջինը՝ գերիների ամբողջական վերադարձի վերաբերյալ, և երկրորդը տվել ենք կոորդիանտներ, թե զորքերը Ադրբեջանի որ կոորդինատներից անդին պետք է լինեն։ Այդ պահից սկսած մեր առաջարկին մենք ոչ մի արձագանք չենք ստացել։ Այդ պահից սկսած որևէ նոր բան տեղի չի ունեցել։ Ես չգիտեմ՝ որքանով է դրա վրա ազդել մեր քննարկումները և մեր դիրքորոշումները, բայց այդ փաստաթղթի հետ կապված որևէ այլ բան տեղի չի ունեցել»։ Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ չգիտի՝ ում հետ է համաձայնեցված ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածք մտնելու այս ծրագիրը։ «Ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, ոմանց հետ համաձայնեցվել է այս ծրագիրը, բայց քանի որ կոնկրետություն չկա, մենք այս ուղղություններով պետք է աշխատենք, և եթե ունենանք հիմնավոր տեղեկություն, որ այս այս միջազգային սուբյեկտների հետ այս գործողությունը համաձայնեցված է, պետք է մեր ժողովորդին հրապարակային ասենք, և գուցե բաց հրապարակային ասենք վերջին երեք չորս հինք յոթ ութ գուցե տասը տարվա իրադարձությունների մասին։ Շատ կարևոր է այս աղմուկի մեջ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ վերջին 15 ընթացքում»։ Նա նաև ասաց, որ ինքը բազմիցս խոսել է Ղարաբաղի հարցի կարգավորման մասին։  «Ցանկացած մարդ, ով ուզում է փաստերը դնել կողք կողքի, վերլուծել, իմ ասածը ամբողջ պատկերը կգծագրի, և ոչ մի հարց իր մոտ չի առաջանա»։
17:57 - 26 մայիսի, 2021
ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան

ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան

Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ սահմաններում  ստեղծված իրավիճակին՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։ «Ինչպես նախորդ նիստում ես ասել եմ, հիմա էլ ես կարծում եմ, որ Սև լիճ անվանվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, և ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սև լճից դեպի Բիչենեկ տարածք»։ Փաշինյանը հավելեց՝ այս գնահատականն էր պատճառը, որ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը անդրադարձավ այն դիտարկումներին, ըստ որոնց Հայաստանի բանակը ուժային գործողություններ չի անում, և դիմում է ՀԱՊԿ-ին։ «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց ՀԱՊԿ-ը և այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը։ Հետևաբար, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ոչ թե հանդես է գալիս որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ երկրները միասին ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակներում օգտագործելու համար»։ Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը իրենց չի բավարարում։ «Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ, և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել։ Այն նախնական մտահղացումը, որը ունի Ադրբեջանը, այդ մտահղացումը այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում։ Այստեղ պետք է այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները հստակ տեղեկացված լինեն, և պետք է հստակ դիրքորոշում ներկայացնեն։ Ընդ որում՝ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ երկրները, և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի։ Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումը արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Այս հարցերում հստակություն պիտի մտցվի։ Ասվում է, որ ՀՀ այդ տարածքում դեմարկացիա և դելիմիտացիա արված չի։ Նույն Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանները ամբողջությամբ դեմարկացված և դելիմիտացված չեն, ի՞նչ է սա նշանակում, և մենք պետք է այս հարցերում հստակություն մտցնենք»։
17:45 - 26 մայիսի, 2021