ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

ԵԱՏՄ-ն եւ Սինգապուրն ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքեցին |news.am|

ԵԱՏՄ-ն եւ Սինգապուրն ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքեցին |news.am|

news.am։ Երեւանում ընթացող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակում ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր, ինչպես նաեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր կնքվեց:Փաստաթուղթը ստորագրեցին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Միության երկրների փոխվարչապետերը, ինչպես նաեւ Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական եւ սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը:ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նիստին մասնակցում է որպես դիտորդ պետության ղեկավար, իսկ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ որպես պատվավոր հյուրեր: 2019-ին միության նախագահող երկիրն է Հայաստանը:
13:18 - 01 հոկտեմբերի, 2019
Կարևոր է պահպանել ԵԱՏՄ անդամ երկրների կայուն տնտեսական աճը. Կասիմ-Ժոմարտ Տոկաև |shantnews.am|

Կարևոր է պահպանել ԵԱՏՄ անդամ երկրների կայուն տնտեսական աճը. Կասիմ-Ժոմարտ Տոկաև |shantnews.am|

shantnews.am։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց՝ ԵՏՄ-ում Հայաստանի նախագահությունը հաջող է անցնում: Տոկաևն ընդգծեց՝ ԵՏՄ-ում նախագահող երկիր Հայաստանն իր ներդրումն է ունենում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում: Տոկաևը տեղեկացրեց՝ Ղազախստանի արտադրանքի արտահանումը նվազել է ավելի քան 6 տոկոսով, ինչն իրենց մտահոգում է: Ու թեպետ դրանում, ըստ Տոկաևի, օբյեկտիվ տնտեսական պատճառներ կան, բայց նաև ընդգծեց՝ վարչական խոչընդոտների մասին էլ պետք չէ մոռանալ:Ղազախստանի նախագահի համոզմամբ՝ կարևոր է պահպանել ԵՏՄ անդամ երկրների կայուն տնտեսական աճը: Նա նշեց՝ պետք է ընդհանուր ներքին շուկայում խոչընդոտները վերացնել: Վերջինս նաև կարևորեց Եվրասիական դատարանի դերի ամրապնդումը:
13:07 - 01 հոկտեմբերի, 2019
Բելառուսը 2020-ին կստանձնի ԵՏՄ նախագահությունը, մենք լրջությամբ պատրաստվում ենք. Լուկաշենկո |shantnews.am|

Բելառուսը 2020-ին կստանձնի ԵՏՄ նախագահությունը, մենք լրջությամբ պատրաստվում ենք. Լուկաշենկո |shantnews.am|

shantnews.am։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման և ջերմ ընդունելության համար, ինչպես նաև ինտեգրացիոն միության ամրապնդման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերի համար: Նա անդրադարձավ նաև միության առաջ ի հայտ եկող խոչընդոտներին, նշեց՝ դրանց թիվը բավարար է, սակայն հատկապես մտահոգիչ է, երբ խոչընդոտներ են ի հայտ գալիս այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին է Պետգնումների ոլորտը: Լուկաշենկոն նշեց՝ կարծում է, որ քաղաքական որոշում կայացնելու ժամանակն է:«2020-ին Բելառուսը ԵՏՄ նախագահությունը կստանձնի: Մենք ամբողջ լրջությամբ պատրաստվում ենք: ԵՏՄ-ն երիտասարդ կառույց է, դեռ շատ միջոցներ ու ռեսուրսներ պետք է ներդրվեն արդյունավետ տնտեսական միություն կառուցելու համար»,- ասաց նա:
12:40 - 01 հոկտեմբերի, 2019
ԵԱՏՄ-ն և Սերբիան ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները. Փաշինյան |armenpress.am|

ԵԱՏՄ-ն և Սերբիան ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am։ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացվող նիստը կառույցում Հայաստանի նախագահության յուրահատուկ կուլմինացիա է: Այս մասին հոկտեմբերի 1-ն ընթացող ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց Փաշինյանը:«Ինձ համար պատիվ է ձեզ ողջունել Երևանում հերթական նիստի ընթացքում: Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, շարունակում է տարեցտարի ավելի ամուր դառնալ: Այն արդեն ցույց է տվել իր կենսունակությունը և գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միություն: Հայաստանն այս տարի նախագահում է կառույցում, և ԵԱՏՄ այս նիստը, որին մասնակցում են Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները, մեր նախագահության խորհրդանշական կուլմինացիա է: Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս ԵԱՏՄ-ի միջտնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը»,- ասաց Փաշինյանը:ՀՀ վարչապետը նշեց, որ արդեն ավարտվել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները: Բանակցություններ են տարվում նաև Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ համագործակցության համար:Վարչապետի խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացն ավելի դինամիկ կլինի, եթե քաղաքացիները տեսնեն, որ ԵԱՏՄ գործունեության միջոցով իրենց կյանքի ու աշխատանքի բարելավմանը նպաստող որոշումներ են կայացվում: ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցում են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին ներկա է՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:
12:38 - 01 հոկտեմբերի, 2019
|news.am| Ընթանում է ԵՏՄ ընդլայնված կազմով նիստը․ Ուղիղ

|news.am| Ընթանում է ԵՏՄ ընդլայնված կազմով նիստը․ Ուղիղ

news.am։ Ավելի քան 10 հարց է քննարկվում Երեւանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում: Նիստի մասնակիցները քննարկում են, մասնավորապես, ԵԱՏՄ Դատարան դիմելու դեպքում տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող մաքսատուրքերի չափի հաստատման մասին, 2014-ի հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, 2018-ի համար ԵԱՏՄ բյուջեի կատարման հարցով զեկույցի մասին, ԵԱՏՄ բյուջեի մասին, 2020-ի համար ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին, ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի մասին, 2014-ի մայիսի 29-ին ԵԱՏՄ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություններ ստորագրելու մասին, ԵԱՏՄ բյուջեում բաժնեմասային ներդրումներ կատարելու հարցով ԵԱՏՄ անդամ պետությունների պարտքի մարման կարգի հաստատման մասին, կազմակերպության անդամների միջեւ գազի մատակարարման եւ փոխադրման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի իրավասությունների վաղաժամկետ դադարեցման եւ կոլեգիայի անդամի նշանակման մասին, ԵՏՀ աշխատանքների վարելակարգում թիվ 1 դրույթում փոփոխություններ կատարելու մասին, ԵԱՏՄ ագրոարդյունաբերության քաղաքականության հարցերի խորհրդի մասին դրույթում փոփոխություններ կատարելու մասին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստ անցկացնելու ամսաթվի եւ վայրի մասին հարցերը: Նեղ կազմով նիստին մասնակցել են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:Ընդլայնված կազմով նիստին կմասնակցեն նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ կապված ԵՏՄ-ին առընթեր որպես դիտորդ պետություն Մոլդովայի կարգավիճակի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լուն՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ:
12:23 - 01 հոկտեմբերի, 2019
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը մեկնարկել է. Փաշինյանը բացման խոսք է ասել |lragir.am|

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը մեկնարկել է. Փաշինյանը բացման խոսք է ասել |lragir.am|

lragir.am։ Երևանում աշխատանքներն է սկսել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կրկնակի հաճելի է այսօրվա նիստը Հայաստանում անցկացնելը, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի դրան մասնակցում են նաև Իրանի և Սինգապուրի ղեկավարները, որոնց հետ ԵԱՏՄ-ն առևտրատնտեսական կապերը զարգացնում է: Ըստ նրա՝ անդամ երկրների համագործակցության արդյունքում հաջողվել է ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը:Փաշինյանն ասաց, որ բազմիցս նշել է՝ Հայաստանը հակված է ԵԱՏՄ շրջանակներում մաքսիմալ արդյունավետ մասնակցության՝ միաժամանակ ջանքեր ներդնելով համագործակցության մեխանիզմների և ինտեգարցիոն գործընթացի կատարելագործման ուղղությամբ:Փաշինյանի բացման խոսքից հետո նիստը դռնփակ է շարունակվում, լրատվամիջոցները դուրս հրավիրվեցին:
10:21 - 01 հոկտեմբերի, 2019
Հայտնի է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը

Հայտնի է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ընդգրկած է 19 հարց: Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք նիստում հարցերից 3-ը կքննարկվի նեղ, իսկ 16-ը՝ ընդլայնված կազմով: ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական ֆորումին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահությանն ու անձնակազմին, ԵԱՏՄ անդամ երկրներ ներկրվող ապրանքների մաքսատուրքերին առնչվող հարցերը: Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ 2018թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ և Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը:Բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցեն Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
08:38 - 01 հոկտեմբերի, 2019
Դանդաղ որոշումների ընդունումը սպանում է ԵԱՏՄ տարանցիկ ներուժը. Տիգրան Սարգսյան

Դանդաղ որոշումների ընդունումը սպանում է ԵԱՏՄ տարանցիկ ներուժը. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Երևանում անցկացվող «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով գագաթնաժողովի ժամանակ նշեց, որ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության ավելացման հիմնական խոչընդոտը դանդաղ որոշումների կայացումն է։ «Մենք որոշումները ընդունում ենք շատ դանդաղ։ Հաճախ տարրական հարցերի հետ կապված որոշումներ ընդունում ենք տարիներով, իսկ հետո պարզվում է, որ աշխարհում փոփոխություններ են տեղի ունեցել, և մեր որոշումը հնացած է։ Նույնը եղավ մեր ԵԱՏՄ-ի միանական պայմանագրի հետ, որտեղ չէինք ներառել թվայնացման միասնական օրակարգի հետ կապված հարցը։ Աշխարհը գնում է ակտիվ և արագ որոշումներ կայացնելու ճանապարհով»,-ասաց նա և ընդգծեց, որ որոշումների արագ կայացումը ԵԱՏՄ-ի հիմնական մարտահրավերներից է։ Տիգրան Սարգսյանը նաև ասաց, որ ԵԱՏՄ-ի ներսում համաձայնեցված քաղաքականությունը պետք է կատարելագորվի։ Նա խոսեց ԵԱՏՄ-ում առկա ևս մեկ խնդրի մասին․ «Ապրանքի վերջնական գնի մեջ մեծ տոկոս է կազմում տրանզիտի գինը, ինչը մրցունակության խնդիր է առաջացնում աշխարհում։ ԵԱՏՄ-ում այն կազմում է 30%, ԵՄ-ում՝ 10 %, ԱՄՆ-ում՝ 9 %։ Սա աղետալի է մեզ համար, մենք չենք դիմանա մրցակցությանը»,-ասաց նա։ Տիգրան Սարգսյանը խոսեց նաև ԵԱՏՄ տարածքով անցնող բեռների և դրանց պարբերաբար ստուգման մասին։ Նա նշեց, որ միասնական միությունը հենց նրա համար է, որ մեկ թույլտվությունը բավարար լինի բեռների ազատ տեղափոխման համար։ «Եթե մի ապրանք մտել է մեր տարածք, ուրեմն ԵԱՏՄ-ն տվել է իր համաձայնությունը, իսկ անընդհատ այն կանգնեցնելով ու ստուգելով՝ սպանում ենք մեր տարանցիկ ներուժը»,-ասաց նա։ԵՏՀ նախագահն իբրև օրինակ նշեց, որ ԵԱՏՄ-ում կա 46 տարբեր ստուգող օրգաններ, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կանգնեցնել և ստուգել անցնող ապրանքը։ «Անհրաժեշտ է ավելի մեծ լիազորություններ տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, արագ հարմարեցնել օրենսդրական դաշտն ու վարչական բազաները, որպեսզի հնարավոր լինի դառնալ մրցունակ աշխարհում», - նկատեց նա։
09:17 - 30 սեպտեմբերի, 2019
Վաղը Երևանում կանցկացվի ԵԱՏՄ գագաթնաժողովը․ կմասնակցեն նաև Իրանի և Մոլդովայի նախագահները, Սինգապուրի վարչապետը |azatutyun.am|

Վաղը Երևանում կանցկացվի ԵԱՏՄ գագաթնաժողովը․ կմասնակցեն նաև Իրանի և Մոլդովայի նախագահները, Սինգապուրի վարչապետը |azatutyun.am|

azatutyun.am։ Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին չեղարկել է իր մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աջակցությամբ Հայաստանում նախատեսված համաժողովին, որին հաջորդելու է ԵԱՏՄ գագաթնաժողովը: «Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու», - The Washington Post-ին ասել է Ջուլիանին:
05:30 - 30 սեպտեմբերի, 2019
ԵԱՏՄ-ում հայ տաքսիստների համար ևս կստեղծվի միասնական թվային բազա |shantnews.am|

ԵԱՏՄ-ում հայ տաքսիստների համար ևս կստեղծվի միասնական թվային բազա |shantnews.am|

shantnews.am։ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը մտադիր են ստեղծել տաքսիների և տաքսու վարորդների միասնական գրանցամատյան (խոսքը վարորդների թվային պրոֆիլների մասին է): «ՏԱՔՍԻ» Միջազգային Եվրասիական ֆորումից տեսակետ են հայտնում, որ եթե ​​ԵԱՏՄ երկրները ունենան վարորդների միասնական բազա, դա կազատի ճանապարհները ոչ պրոֆեսիոնալ վարորդներից: Ըստ «Известия» թերթի՝ գաղափարն արդեն իսկ ստացել է ԵԱՏՄ բիզնես խորհրդի աջակցությունը: Նոյեմբերին այդ նախաձեռնությունը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ): Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ին, առաջարկը կքննարկվի Բիշքեկում անցկացվող «Եվրասիական շաբաթ» ֆորումում:Այս գաղափարի վերջնական նպատակը փոխադրումների անվտանգության բարձրացումն ու ապօրինի ներգաղթյալներից և կեղծ վարորդական իրավունքներով վարորդներից ազատվելն է:Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքներով վարորդներին թույլատրվելու է առևտրային փոխադրումներ կատարել, սակայն միայն այն դեպքում, եթե «հայրենի» երկիրը ռուսերենը ճանաչի որպես երկրորդ պետական ​​լեզու: Այսպիսով՝ ԵԱՏՄ բոլոր երկրներից միայն Հայաստանը չի բավարարում այդ պահանջներին, և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի վարորդները չեն կարողանա առևտրային փոխադրում իրականացնել:Իսկ թե ո՞վ է զբաղվելու վարորդների թվային պրոֆիլի մշակման հարցերով, դեռ պարզ չէ:
09:51 - 26 սեպտեմբերի, 2019
ԵԱՏՄ նախարարը դիտարկում է ՌԴ-Բելառուս միության օրինակը ԵԱՏՄ վրա տարածելը |shantnews.am|

ԵԱՏՄ նախարարը դիտարկում է ՌԴ-Բելառուս միության օրինակը ԵԱՏՄ վրա տարածելը |shantnews.am|

shantnews.am։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության նախարար Ալեքսանդր Սուբբոտինը հնարավոր է համարում, որ Ռուսաստան-Բելառուս միութենական հանրապետության օրինակը տարածվի ԵԱՏՄ ամբողջ տարածքի վրա։ Այս մասին նա այսօր հայտարարել է Մոսկվայում։ Նախարարի խոսքերով՝ երկկողմ հարաբերություններում պայմանավորվածություններն ավելի հեշտ են ստացվում, բազմակողմում՝ կարգով ավելի բարդ են դրանք։ Այսպիսով՝ պաշտոնյայի տեսությունն այն է, որ Ռուսաստան-Բելառուս ինտեգրացիայի տարբեր ուղղություններում կուտակված փորձը կարելի է տարածել ամբողջ տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ի վրա։«Մենք պարտավոր ենք այդ «զույգի» ֆորմատով խորացող ինտեգրացիան ներառել ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրացիայի գործընթացի մեջ։ Չի կարող լինել այնպես, որ երկու պետություններ, որ ավելի խոր միության մեջ են միմյանց հետ, դեմ գնան ԵԱՏՄ-ին։ Այդպիսի դեպքում կստացվի, որ մենք տարբեր ուղղություններով ենք շարժվում, և ամեն ինչ կկորցնի իր իմաստը»,- ասել է նա։
13:44 - 17 սեպտեմբերի, 2019