Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Ռուսաստանը պատասխանատվություն է կրում լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամի համար. Մեծ Բրիտանիա  |azatutyun.am|

Ռուսաստանը պատասխանատվություն է կրում լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամի համար. Մեծ Բրիտանիա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը ներգրավված է և պատասխանատվություն է կրում Բելառուսի ու Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամի համար, հայտարարում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրասը: The Sunday Telegraph-ում արած հրապարակման մեջ նա նշել է, որ Ռուսաստանը պետք է ճնշում գործադրի բելառուսական իշխանությունների վրա՝ ճգնաժամը դադարեցնելու և երկխոսություն սկսելու համար։ «Տեսեք, թե ինչ է կատարվում Բելառուսում: Լեհաստանի սահմանին դիմակայության սրումը [նախագահ Ալեքսանդր] Լուկաշենկոյի վարչակարգի գործողությունն է տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար», - պնդել է Թրասը` հավելելով, որ Բելառուսի ղեկավարը իր իշխանությունը պահելու համար օգտագործում է հուսահատ փախստականներին: Նա խոստացել է, որ Մեծ Բրիտանիան կօգնի Լեհաստանի իշխանություններին ամրապնդել Բելառուսի հետ սահմանը։
12:50 - 14 նոյեմբերի, 2021
«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|

«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի պետական ավիափոխադրողը՝ «Բելավիա»-ն, հայտարարել է, որ այսօրվանից դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս՝ պաշտոնական Անկարայի խնդրանքով։ Որոշումը կայացվել է Լեհաստանի և Բելառուսի սահմանին օրեր շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Ավելի վաղ՝ նախօրեին, արևմտյան կառավարությունները ՄԱԿ-ում դատապարտել էին Բելառուսի իշխանություններին և պնդել, թե Լուկաշենկոյի վարչակազմը միտումնավոր է ներգաղթյալներին ուղղորդում դեպի Եվրամիության սահման՝ վրեժխնդիր լինելու իր դեմ սահմանված պատժամիջոցների համար։ Լեհական լրատվամիջոցները հաղորդում են, որ անցած գիշեր իշխանությունները կանխել են ներգաղթյալների երկու խմբի կողմից ապօրինի սահմանահատումը, այսօր նման փորձերը շարունակվել են։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Էստոնիան ու մի շարք այլ երկրներ երեկ ՄԱԿ-ում հայտարարել են, որ Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնալիք է դարձել տարածաշրջանի անվտանգության համար։ Մոսկվան Լուկաշենկոյին իր աջակցությունը ցույց տալու համար երկու օր անընդմեջ միջուկային զենք կրելու ընդունակ ռազմավարական ռմբակոծիչներ էր ուղարկել Բելառուսի օդային տարածք։
14:52 - 12 նոյեմբերի, 2021
Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան

Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել։ Քրգործի հարուցումից գրեթե կես տարի անց՝ նախաքննության ներկա փուլում, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Իսկ թե ովքեր են քրեական գործում որպես վկա ներգրավված, Դատախազությունը չի հայտնում՝ նշելով, որ այդ տեղեկությունը նախաքննական գաղտնիք է եւ ենթակա չէ հրապարակման։ Այս տարվա մարտի 30-ին 53 փաստաբաններ, այդ թվում՝ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության վերաբերյալ։ Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. Միացյալ Թագավորության՝ առնվազն 10 տարվա քաղաքացիություն է ունեցել եւ ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա՝ Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչեւ 01.03.2012 թվականը: Փաստաբաններն այս հարցով նախ դիմել էին Հատուկ քննչական ծառայություն, որը, սակայն, մերժել էր քրեական գործ հարուցել։ Բայց Գլխավոր դատախազությունը վերացրել էր Հատուկ քննչական ծառայության մերժումը եւ քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից Հայարփի Բաղդասարյան
13:07 - 27 հոկտեմբերի, 2021
ՀՀ դեսպանը ՄԹ խորհրդարանի անդամներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

ՀՀ դեսպանը ՄԹ խորհրդարանի անդամներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է ՄԹ խորհրդարանի Համայնքի պալատի լեյբորիստական կուսակցության եւ ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամներ Քեթրին Ուեսթի եւ Ջեյմս Մարեյի հետ։ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել պատգամավորների կողմից Հայաստանին եւ Արցախին հատկապես պատերազմի ժամանակ մշտական աջակցություն ցուցաբերելու եւ ՄԹ խորհրդարանում Հայաստանի մոտեցումները բարձրաձայնելու եւ սատարելու համար։ Դեսպանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակական ագրեսիվ գործողությունները եւ բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունները։ Վարուժան Ներսեսյանը հատուկ կարեւորել է Բաքվում մինչ օրս գտնվող ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը։ Դեսպանը ներկայացրել է նաեւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով այս հարցում միջազգային գործընկերների հստակ դիրքորոշում արտահայտելու կարեւորությունը։  Կողմերը քննարկել են նաև Թուրքիայի գործոնը եւ տարածաշրջանում բացասական ազդեցությունը, որի վառ արտացոլումն էր Արցախում անցած տարվա պատերազմում անմիջական ներգրավվածությունը։ Դեսպանը և ՄԹ խորհրդարանի համայնքների պալատի անդամները կարեւորել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը և երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացումը, փոխադարձ այցերի կազմակերպումը եւ միջազգային հարթակներում տարբեր հարցերի շուրջ փոխգործակցությունը։
11:05 - 21 հոկտեմբերի, 2021
Մեծ Բրիտանիան հաստատել է երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակի տարածման փաստը |armenpress.am|

Մեծ Բրիտանիան հաստատել է երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակի տարածման փաստը |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հայտնել է, որ երկրում տարածվում է կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակը: Սակայն նա նշել է, որ դեռևս չկան ապացույցներ, որ այդ ենթատեսակն ավելի վտանգավոր է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ դելտա շտամի նոր ենթատեսակը՝ AY.4.2-ը, կարող է բուն «դելտա»-ից 10-15 տոկոսով ավելի վարակիչ լինել: Եթե այդ տվյալները հաստատվեն, ապա այս տեսակը կդառնա ամենավարակիչը կորոնավիրուսի տարածումից ի վեր: Գիտնականները կարծում են, որ հենց AY.4.2-ը կարող է պատճառ լինել Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեպքերի թվի աճի համար: Հայտնի է, որ երկրում վարակումների 10 տոկոսն արդեն պատկանում են AY.4.2 տեսակին: «Կորոնավիրուսը մուտացվում է, և մենք անդադար նոր տեսակներ ենք հայտնաբերում, այդ թվում և «դելտա»-ի նոր տեսակը, որն այս պահին անվանում են AY.4.2: Այս տեսակն այժմ արագ տարածվում է: Թեպետ այս պահին չկան տվյալներ այն մասին, որ AY.4.2-ն ավելի վտանգավոր է, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է հաջորդել դրան: Մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է նախարարը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:  
22:17 - 20 հոկտեմբերի, 2021
ՄԹ–ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, դեսպանն ասել է ՀՀ ԱԳ նախարարին

ՄԹ–ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, դեսպանն ասել է ՀՀ ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած շարունակական աջակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտները որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ:Կողմերը քննարկել են նաև այս տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրումը և համախմբումը: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը: Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: ՀՀ ԱԳ նախարարը նաև կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը:
16:00 - 20 հոկտեմբերի, 2021
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԹ դեսպանին. կողմերը քննարկել են Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԹ դեսպանին. կողմերը քննարկել են Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում է փոխվարչապետի գրասենյակը: Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել հանդիպման և ծանոթության համար՝ նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար կարևոր է: Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններում բազում չօգտագործված հնարավորություններ կան և անհրաժեշտ է երկուստեք ջանքերի ներդրմամբ նոր օրակարգեր ձևավորել: Սուրեն Պապիկյանն արտահայտել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և գիտակրթական ոլորտներում: Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ միաժամանակ շնորհավորելով Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ գործունեություն: Ներկայացնելով Հայաստանի պետական-քաղաքական տարբեր շրջանակների հետ հանդիպումների արդյունքները՝ նա շեշտել է, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է բազմակողմ համագործակցությամբ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ գործակցության հեռանկարները տարբեր բնագավառներում, ինչպես օրինակ՝ գործարարության, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների, կլիմայի փոփոխության մարտահրավերի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը հավատարիմ է կառավարման համակարգի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման քաղաքականությանը: Ըստ նրա՝ Հայաստանը հանձնառու է 2018թ. հեղափոխությունից ստանձնած պարտավորությանը՝ հաստատակամորեն ընթանալու աշխարհի ժողովրդավարական պետությունների ընտանիքի անդամ դառնալու ուղղությամբ: Զրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնացրել է հայ-բրիտանական համագործակցության հնարավոր ուղղությունները տնտեսական ասպարեզում: Մասնավորապես նշվել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթների վերականգնման անհրաժեշտությունը՝ ելնելով երկկողմ համագործակցության խորացման և բիզնես ոլորտի զարգացման անհրաժեշտությունից: Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցության, գիտության ու կրթության բնագավառներում նոր տեխնոլոգիաների համատեղ կիրառման հնարավորություններին: Անդրադառնալով հետպատերազմյան շրջանում ստեղծված իրադրությանը՝ փոխվարչապետն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ բազմակողմանի ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Նա գնահատելի է համարել Միացյալ Թագավորության դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը կայուն և երկարատև խաղաղություն կբերի: Քննարկվել է նաև Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը: Այդ համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է մարզի ճանապարհային ցանցի նորացման, համայնքների զարգացման և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ վստահություն արտահայտելով, որ մինչև տարեվերջ այդ ուղղությամբ էական տեղաշարժեր են սպասվում:
16:30 - 01 հոկտեմբերի, 2021
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագաների հովանու ներքո |tert.am|

Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագաների հովանու ներքո |tert.am|

tert.am: ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության փոխղեկավար Դեյդրե Բրաունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտայիայի ԱԳՆ կայքը:«Միացյալ Թագավորությունը ողջունում է ԵԱՀԿ համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների վերջին համատեղ հայտարարությունը, որն արվել է ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ: Գոհունակություն ենք հայտնում, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նույնպես մասնակցել է հանդիպմանը: Կարևորում ենք նրա և իր թիմի կատարած աշխատանքը:Միացյալ Թագավորությունը վերահաստատում է իր ամբողջական և անվերապահ աջակցությունը Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ: Հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ՄԽ համանախագաների հետ՝ տարածաշրջանում լարվածությանը մեկընդմիշտ վերջ դնելու և հակամարտությանն առնչվող բոլոր հարցերը կարգավորելու համար»,- ասվում է ՄԹ ԱԳՆ հայտարարության մեջ:  
23:28 - 30 սեպտեմբերի, 2021
Մեծ Բրիտանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում փակուղային իրավիճակին բանակցված լուծում գտնել  |armenpress.am|

Մեծ Բրիտանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում փակուղային իրավիճակին բանակցված լուծում գտնել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված համաժողովում հայաստանյան լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է հայ-ադրբեջանական չլուծված հակամարտությանը և այն փաստին, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմից մեկ տարի անց շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ և 5 ամիս շարունակ դուրս չբերելով իր զորքերը ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքից: Դեսպան Ջոն Գալագերը հայտնել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը կողմերին կոչ է անում իրար հետ խոսել բանակցությունների սեղանի շուրջ և բանակցված լուծում գտնել ներկայիս փակուղային իրավիճակին: Ընդ որում, դեսպանը շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը միակ ճիշտ հարթակն է դրա համար: «Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումն այն է, որ մենք խրախուսում ենք երկու կողմերին իրար հետ խոսել բանակցությունների սեղանի շուրջ և բանակցված լուծում գտնել ներկայիս փակուղային իրավիճակին: Մենք խրախուսում ենք ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ կայուն և երկարաժամկետ լուծում գտնելու համար: Եվ մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ճիշտ հարթակն է դրա համար»,- հայտարարել է դեսպան Գալագերը:
13:45 - 30 սեպտեմբերի, 2021