Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Չենք պնդում, որ դա է լավագույն լուծումը. նախարարը՝ դատախազի, տեղակալների աշխատավարձի հնարավոր բարձրացման մասին |armenpress.am|

Չենք պնդում, որ դա է լավագույն լուծումը. նախարարը՝ դատախազի, տեղակալների աշխատավարձի հնարավոր բարձրացման մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու են ցանկանում մեծ չափով բարձրացնել ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների աշխատավարձերը:  Նախարարն այս մասին խոսեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: «Այնպես չէ, որ Արդարադատության նախարարությունը շատ անհանգստացած է կոնկրետ որևէ մեկ կամ մի քանի պաշտոնյաների աշխատավարձները բարձրացնելու հանգամանքով: Տրամաբանությունը եղել է հետևյալը. մենք իրականացնում ենք հակակոռուպցիոն ընդհանուր համակարգի բարեփոխման և ռազմավարության իրագործումը: Այսինքն՝ նախարարությունը, բացի իր գործառույթներից նաև անհանգստացած է և կազմակերպում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը: Եվ ինչ է տեղի ունեցել. Հակակոռուպցիոն դատարանում և Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավել բարձր են, քան այն ստորաբաժանումում՝ Դատախազությունում, որը դատարանի և կոմիտեի միջև միջին օղակն է: Հետևաբար, անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ: Եվ մենք առաջարկեցինք, որ բարձր լինի դատախազներինը: Բայց, եթե Գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի աշխատավարձը դարձնում էինք համաչափ քննիչի և դատավորի հետ, ստացվում էր, որ գլխավոր դատախազության վարչության պետն ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանա, քան Գլխավոր դատախազի տեղակալն ու գլխավոր դատախազը»,- ասաց նա: Նախարարի խոսքով՝ այդ լուծումն այլ կերպ չէին տեսնում, քան ընդհանուր համակարգում բոլորինը բարձրացնելը: Նախարարը հավելեց, որ դա նաև միջազգային փորձագետների տրամաբանությունն է, բոլորի պահանջն է, որ հակակոռուպցիոն բլոկի աշխատողների աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի: «Որևէ պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելը տվյալ դեպքում չի քննարկվում: Սա ընդամենը նպատակ է՝ հասկանալու, թե ինչպես անել, որ հակակոռուպցիոն համակարգը, որն ունի մի քանի անգամ ավելի բարդություններ, ռիսկեր, այնպես անենք, որ եթե այն բարձր է լինելու, այդ բարձր լինելը փոքր-ինչ տրամաբանական լինի: Եվ գուցե մեր լուծումը լավագույնը չէ, որ փորձում ենք վարչության պետի և դատախազների համար բարձրացնել իրենց ղեկավարի աշխատավարձը, որ դա տրամաբանություն լինի, դրա համար դա դրել ենք քննարկման: Նույնիսկ պաշտոնապես դեռ չենք էլ պնդում, որ դա է լավագույն լուծումը»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ ուզում են լսել նաև միջազգային փորձագետների առաջարկները, թե ինչպես անել, որ ղեկավարն ավելի ցածր ստանա, քան ենթական:
13:46 - 03 նոյեմբերի, 2021
Անդրեասյանը տեղեկություն է ստացել քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը գրանցվելու մասին |armenpress.am|

Անդրեասյանը տեղեկություն է ստացել քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը գրանցվելու մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը տեղեկություն է ստացել, որ գրանցվել է քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Նախարարն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի հարցին: «Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք առաջին մահը քրեակատարողական հիմնարկում՝ կորոնավիրուսով պայմանավորված, եթե ինձ ճիշտ են զեկուցել: Ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան: Բայց նախնական, առերևույթ տեղեկացրեցին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը»,-ասաց Անդրեասյանը: Նախարարը շեշտեց՝ հիմա հրատապ միջոցներ են քննարկում, թե ինչպես գոնե ժամանակավոր սահմանափակեն շարժը, որ ապահովեն ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջությունը համաճարակային պայմաններում: «Ապագայում էլ մտածում ենք, թե ինչպիսի համակարգային մոտեցումներով նաև 2022 թվականին այս խնդիրը կարգավորենք: Մինչև այս օրը թերևս ավելի պաշտանված են եղել փակ հաստատությունները, քանի որ այնտեղ ռեժիմն ավելի օգտակար է եղել համաճարակի դեմ, սակայն հիմա վիրուսի ավելի ագրեսիվ լինելու պատճառով նույնիսկ փակ հաստատություններն ունեն դժվարություններ»,-ասաց նա ու հավելեց, որ առաջիկա օրերին կներկայացնեն ՔԿՀ-ներում քաղաքացիներին պաշտպանելու իրենց ծրագիրը:
13:20 - 03 նոյեմբերի, 2021
Հայաստանում դատարանները գերծանրաբեռնված են. ԲԴԽ դեպարտամենտի ղեկավար |armenpress.am|

Հայաստանում դատարանները գերծանրաբեռնված են. ԲԴԽ դեպարտամենտի ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանի պնդմամբ՝ Հայաստանում դատարաններն աշխատում են գերծանրաբեռնված: Նա այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի  պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքում: «Հայաստանում դատարանները գերծանրաբեռնված են: Քաղաքացիական գործերով և Երևանում, և մարզերում միջին ծանրաբեռնվածությունը գրեթե 1500-2000 գործ է, որը բավականաչափ շատ է, նույնը քրեական գործերով: Հույս ունենք, որ մինչդատական վարույթի առանձնացմամբ պայմանավորված՝ որոշակի թեթևացում կլինի»,-ասաց Ղազարյանը: Նրա վստահեցմամբ՝ դատավորների թիվն ավելացնելու ցանկությունը մեծ է, սակայն կախված է ֆինանսավորումից և քաղաքացիական, և վարչական գործերով: Նա նաև նշեց, որ սնանկության դատարանում արդեն իսկ 2021 թվականին ավելացել է դատավորների թվակազմը 4-ով, 6 դատավորով՝ Վերաքննիչ ատյանի դատարաններում և այլն: Եվս 29 դատավոր նախատեսվում է ավելացնել: Անդրադառնալով պետբյուջեի նախագծին՝ նա ասաց, որ ԲԴԽ-ին 2022-ի բյուջեի նախագծով հատկացվելիք գումարը 14 մլրդ 341 մլն 250 հազար դրամ է: Սակայն ԲԴԽ-ի կողմից բյուջետային հայտ է ներկայացվել է 14 մլրդ 237 մլն 497 հազար դրամի չափով: 2021-ի բյուջետային հայտի գումարը կազմել է 12 մլրդ 165 մլն 312 հազար դրամ: «30 դատավոր ավելացվել է, սակայն, 29 դատավոր ևս կավելացվի: Այսինքն՝ 59 դատավոր պետք է ավելացվի»,-ասաց Ղազարյանը:
12:15 - 03 նոյեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Կարեն Անդրեասյանը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի երկուսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի նորանշանակ տնօրեն Կարոլին Գեգինատին ներկայացրել է նախարարության բարեփոխումների օրակարգը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, մանրամասնելով, որ այդ օրակարգն ուղղված է հակակոռուպցիոն և Սահմանադրական բարեփոխումներին, խոսքի ազատության ոլորտի կատարելագործմանը, արբիտրաժի ինստիտուտի, փաստաբանական համայնքի կարողությունների զարգացմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը և այլն։ Նախարարը շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ հատկապես արդարադատության և ոստիկանության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են զարգացնել առկա արդյունավետ համագործակցությունը։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:42 - 03 նոյեմբերի, 2021
Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց վեթինգի գործընթացի արագացմանն ուղղված առաջարկ |armenpress.am|

Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց վեթինգի գործընթացի արագացմանն ուղղված առաջարկ |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրությունը հնարավորություն է տալիս դատական իշխանությունում վեթինգի գործընթացը ավելի արագացնել, գնդակը օրենսդիր մարմնի դաշտում է: «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկման ժամանակ այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը: «Իրավապահ մարմինների մաքրման, զտման կամ, ինչպես հիմա է ընդունված ասել, վեթինգի խնդիրը չի ծագել 2018 թվականի իշխանափոխությունից հետո, դա շատ ավելի առաջ էր ծագել: Դեռևս 2011 թվականին դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ էի մշակել և առաջին անգամ այդ խնդիրը այդտեղ եմ բարձրաձայնել, որ անհրաժեշտ է մեր դատական համակարգը մաքրել, զտել, ինչպես նաև իրավապահ այլ կառույցները` նախաքննական, դատախազական, օպերատիվ հետախուզական:  2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո հարյուրավոր անմեղ մարդիկ հայտնվեցին կալանավայրերում, հազարավորներն ենթարկվեցին վարչական, ոստիկանական, հարկային, մաքսային և այլ տեռորի»,- ասաց Ջհանգիրյանը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նկատեց, որ 2015 թվականի փոփոխված սահմանադրությունը, իր տասնյակ և հարյուրավոր խոչերով, խութերով հանդերձ, մի շատ կարևոր դրույթ է պարունակում, մասնավորապես ՀՀ սահմանադրության 164 հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասությունը (Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ): «Դա հնարավորություն է տալիս Դատական օրենսգրքով սահմանել գործող դատավորների համար անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Սա այն սահմանադրական լծակն է, որը հնարավորություն է տալիս զտման գործընթացն ավելի արագացնել: Գնդակը ոչ միայն գործադիր մարմնի դաշտում է, այլ նաև  օրենսդիր մարմնի դաշտում: Ցավոք, անցած երեք տարիների ընթացքում այս դրույթի հնարավորությունը չի օգտագործվել: Հուսամ, որ հիմա իշխանությունները ոչ միայն քաղաքական կամք կդրսևորեն, այլ նաև հստակ քայլեր կձեռնարկեն, որպեսզի դատական օրենսգիրքը լրամշակվի: Դա մեզ հնարավորություն կտա իրավիճակին համահունչ արձանագրել զտման, մաքրման և վեթինգի գործընթացը»,- եզրափակեց Ջհանգիրյանը:
13:32 - 02 նոյեմբերի, 2021
Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց

ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է հավելումներ սահմանել ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների համար: «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման այս նախագծի համար, ինչպես նշում է Նախարարությունը, հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությանը, ԱԱԾ-ին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցման միջոցով տրամադրված պատասխանները, որոնք պարունակում են տվյալ պաշտոնների մասին տեղեկատվություն և դրանց՝ առանձնակի ռիսկայնության և մասնագիտացման վերաբերյալ հիմնավորումները: Հիշյալ պաշտոնների համար հավելում նախատեսելու առաջարկի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հսկողություն և վերահսկողություն իրականացնելը կրում է առանձնակի ռիսկային բնույթ: Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի հավելումը սահմանել 95%, նրա տեղակալինը՝ 100%, գլխավոր դատախազի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի հավելումը՝ 120%, գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի հավելումը՝ 90%, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազինը՝ 100%: Նախագծի ընդունումը, ԱՆ-ի համոզմամբ, ի թիվս այլնի, պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման N 1 հավելվածի 4.1.1.-ին կետի կարգավորումներով, որոնց համաձայն՝ վարչական կոռուպցիայի հաղթահարման կարևորագույն տարրերից է նաև անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը: Այս համատեքստում նախարարությունը կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումը: Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ կարգավորմամբ առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված հավելումների նախատեսումը բխում է վերոնշյալ որոշմամբ նախատեսված միջոցառումներից: Ի դեպ՝ ինչպես նկատելի է, առաջարկվող կարգավորմամբ ՀՀ գլխավոր դատախազի այն տեղակալները, որոնց համակարգման ոլորտում չի լինելու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքների համակարգումը, որոշման ընդունման դեպքում եւս ստանալու են հավելում։ Նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ այս պարագայում հավելման սահմանումը նպատակ ունի ապահովել, որպեսզի տեղի չունենա մեծ շեղում ընդհանուր կանոններից, քանի որ դրա չսահմանման դեպքում, ըստ նախարարության, ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի վարձատրության չափը կկգերազանցի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վարձատրության չափը, ինչը կխաթարի դատախազության աստիճանակարգված ենթակայության տրամաբանությունը։ Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների (թվով 21) համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է լինելու շուրջ 144․000․000 ՀՀ դրամ։
12:59 - 02 նոյեմբերի, 2021
Դատական իշխանությունում վեթինգի գործընթացը սկսվել է. Կարեն Անդրեասյան |armenpress.am|

Դատական իշխանությունում վեթինգի գործընթացը սկսվել է. Կարեն Անդրեասյան |armenpress.am|

armenpress.am: Դատական իշխանությունում վեթինգի գործընթացը սկսվել է  բարձրագույն դատական խորհրդի կազմի բացարձակ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ: «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկման ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: «Մենք` որպես Բարձագույն դատական խորհրդին դիմող կողմ, հատուկ ուզում ենք փաստել, որ հատկապես վերջին շրջանում, երբ ուսումնասիրում ենք ԲԴԽ-ի կողմից դիմումների նույնիսկ մերժումները, դրանք մեզ թվում են հիմնավոր, հասկանալի: Դա չի նշանակում, որ նախարարությունը սխալվել է, որ այդ գործերով միջնորդություններ է ներկայացրել բարձրագույն դատական խորհուրդ, դա նշանակում է, որ մենք մեկնաբանել ենք  օրենսդրությունը և դրա կիրառումը մի կերպ, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը մեզ օգնել է հասկանալ, թե որն է ճիշտ մեկնաբանությունը»,- նշեց Անդրեասյանը: Կառավարության անդամի խոսքով` Արդարադատության նախարարությունը կարող է ունենալ Բարձրագույն դատական խորհրդի հետ տարընկալումներ, սակայն պատրաստ են բաց քննարկել այդ բոլոր հարցերը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
12:57 - 02 նոյեմբերի, 2021
Կդադարեցվի «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը

Կդադարեցվի «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը

ՀՀ կառավարության որոշմամբ 2022թ․ հունվարի 1-ից կդադարեցվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը:  Նախագիծը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծի ընդունվելու դեպքում 2022թ․ կխնայվի 1 միլիարդ 200 միլիոն դրամ։ «Բայց այս նախագիծը գումարի խնայողության մասին չէ, սա շատ կարեւոր սկիզբ է քրեակատարողական համակարգի հետագա բարելավման համար։ Ունենք 12 ՔԿՀ, եւ եթե այս նախագիծն արժանանա հավանության, ապա մենք կունենանք 10 ՔԿՀ, որոնց վրա կենտրոնանալով եւ որոնց պայմանները լավանցելով, կառավարումը լավացնելով՝ կկարողանանք հետագայում ավելի օպտիմալացնել համակարգը, լուծել մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, լուծել այդ համակարգում աշխատողների մի շարք կարեւոր հարցեր»,- նշեց Անդրեասյանը։ Նրա հայտնեց, որ այժմ ունենք 5346 լրակազմ, այսինքն՝ տեղ, որտեղ կարող են պահվել ազատազկվածները, բայց այն համալրված է 2113-ով, եւ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում կիսով չափ դատարկ են այդ տեղերը․ «Սա իհարկե հետեւանք է վերջին տարիների տքնաջան, քրեական արդարադատության ոլորտում արված մի շարք բարեփոխումների եւ աշխատանքների, քանի որ դրանք եղել են շատ մարդակենտրոն, ունեցել ենք այսպիսի բեռնաթափում։ Համեմատության համար ասեմ՝ օրինակ, որ տարիներ առաջ ունեինք 4530 կալանավոր եւ դատապարտյալ, իսկ հիմա թիվը գրեթե կեսն է»։ Ամփոփելով՝ նախարարը ասաց, որ կա խնդիր, որ 280 հաստիքի կրճատում է լիենլու, սա կարող է առաջացնել որոշակի դժգոհություններ առանձին քաղաքացիների մոտ, բայց խնդիր կա որոշակի վեթթինգ իրակացնելու նաեւ ՔԿՀ-ում․ «Այդ 280 մարդուց 70-ը տեղափոխվելու է այլ ՔԿՀ՝ աշխատանքի, 50-ը՝ պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը լինելու են կադրերի ռեզերվում։ Մենք էստեղ էլ ունենք խնդիր՝ կրճատելու այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել, կան բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ արդեն պրոֆեսիոնալ գործող մեր ՔԿՀ աշխատակիցների համար»։ Նիկոլ Փաշինյանը եւս շեշտեց, որ ՀՀ-ում կալանավորված եւ դատապարտված անձանց պատմական մինիմումն է․ «Բավական երկար ժամանակ մենք ունենք նման իրավիճակ, եւ սրա շնորհիվ է, որ այսօր այս որոշումը կարողանում ենք կայացնել, որովհետեւ եթե մեր կալանավորված եւ դատապարտված մարդկանց թիվը լիներ մեծ, այս որոշումը չէինք կարող կայացնել»։  Փաշինյանը հավելեց, որ ՔԿՀ-ների մի մասում, մասնավորապես՝ «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ներում դատապարտված անձինք պահվում են անմարդկային պայմաններում։ Նա նշեց, որ ՔԿՀ-ները, ցավոք սրտի, շատ երկար ժամանակ, նաեւ հիմա հանցագործ արտադրող ձեռնարկություններ են՝ հավելելով, որ պետք է առնվազն քրեակատարողական նոր հիմնարկ ստեղծելու խնդիր լուծեն առաջիկայում։  Փաշինյանը անդրադարձավ նաեւ ՔԿՀ-ներում սննդի հարցին՝ ընդգծելով, որ սնունդը արժանապատիվ է հիմա, եւնախկինում այդպես չի եղել։
12:36 - 28 հոկտեմբերի, 2021
«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին տրվել է ժամկետանց դեղորայք. ՄԻՊ–ը հայտնաբերել է մեծ քանակի և տեսակի ժամկետանց դեղեր, անփույթ լրացված ու ջնջումներով մատյաններ

«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին տրվել է ժամկետանց դեղորայք. ՄԻՊ–ը հայտնաբերել է մեծ քանակի և տեսակի ժամկետանց դեղեր, անփույթ լրացված ու ջնջումներով մատյաններ

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել ահազանգ այն մասին, որ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին տրամադրվել է ժամկետանց դեղորայք: Ըստ ահազանգի՝ արդյունքում դատապարտյալի մոտ որովայնի շրջանում առաջացել է ցան և ստամոքսիայրոցի զգացում, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։Ահազանգի հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ, աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումը չհայտարարված այց է իրականացրել «Կոշ» ՔԿՀ։Այցի ընթացքում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կոշ» ստորաբաժանումում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր՝ «Ամլոդիպին», «Վերապամիլ», «Դիցինոն», «Ակտիվ ածուխ», «Կորսիզ», «Ռեոպոլիգլյուկին» և «Պոլիգլյուկին»։Ավելին, «Դատապարտյալների ամբուլատոր բժշկական օգնության ցուցաբերման» մատյանի ուսումնասիրությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ դատապարտյալն իր առողջական գանգատների կապակցությամբ ստացել է տարբեր դեղամիջոցներ` առանց այդ մասին բժշկի համապատասխան ցուցումի։Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում դատապարտյալն առանձին օրերին ստացել է «Մեզիմ», «Սպազմալգոն», «Գլյուկոզա», «Նոշպա», «Պարացետամոլ», «Վալիդոլ», «Ասկոֆեն», «Անալգին», «Դիմիդրոլ» դեղամիջոցներ, որոնք նրան ցուցված չեն եղել։Ուսումնասիրությամբ՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին ազատությունից զրկված անձը ստացել է 10-ական հաբ «Կրիոն»։ Հոկտեմբերի 20-ին նա ստացել է 1 հաբ «Կրիոն» ստամոքսի ուժեղ ցավի կապակցությամբ։ Հոկտեմբերի 22-ին դատապարտյալը կրկին ստացել է 10 հաբ «Կրիոն»։ Սրանք բոլորը ևս ցուցված չեն եղել։ Ավելին, այցի պահին «Կրիոն» տեսակի դեղամիջոցը եղել է դատապարտյալի մոտ՝ ժամկետանց վիճակում։Հարկ է նկատել նաև, որ դատապարտյալի բժշկական քարտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս բժշկական զննության է ենթարկվել 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ախտորոշվել է «քրոնիկ տոտալ կատարալ կոլիտ»։ Նշանակվել է «Ուլկավիս», «Դոքսիցիկլին» և «Լինեքս»։ Այդուամենայնիվ, ցուցված դեղամիջոցները դատապարտյալին չեն տրամադրվել, բացառությամբ 1 հաբ «Լինեքս»։Դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի համաձայն՝ նախորդող բժշկական զննությունը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 19-ին, որով չի նշանակվել երկարատև բուժում։Դրանից բացի, «Կոշ» ՔԿՀ այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ խիստ անընդունելի սանիտարահիգիենիկ ու թափթփված վիճակում են գտնվում բժշկական ստորաբաժանման աշխատանքային սենյակները:Ջնջումներով ու անփույթ են լրացված եղել դեղերի հաշվառմանը մատյանները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հիմնավոր ենթադրությամբ՝ ջնջումներն արվել են նաև դեղերի քանակների արհեստական փոփոխություններ:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (կանխարգելման ազգային մեխանիզմ) շարունակելու է մշտադիտարկումներն ու ուսումնասիրությունները՝ կապված Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում բուժօգնության ու սպասարկման խնդիրների, այդ թվում՝ ժամկետանց դեղերի խնդրի հետ:Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ապօրինի արարքները, այն է՝ ժամկետանց դեղերը սահմանված կարգով չոչնչացնելը, ավելին՝ մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր պահելը, դեղերի ոչնչացման կարգի խախտումները, ժամկետանց դեղորայք ազատությունից զրկված անձանց նշանակելը կոպիտ խախտումներ են: Դրանք ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի բացահայտ վկայություն են:Այս պրակտիկան պետք է անհապաղ դադարեցվի ու դա պետք է լինի համատարած՝ հաշվի առնելով, որ ՔԿՀ-ներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն արձանագրել են նաև ժամկետանց դեղերի, ջնջումներով ու անփույթ լրացված մատյանների, սանիտարահիգիենիկ անընդունելի պայմանների այլ դեպքեր:Սույն հայտարարությամբ հայտնաբերված ոչ բոլոր ժամկետանց դեղորայքն է հրապարակվում: Մնացածը պաշտոնական նամակով կուղարկվի Արդարադատության նախարարություն:  
18:13 - 26 հոկտեմբերի, 2021
Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով

Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով

Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովը: Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով: «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբերի 26-ին սկսվող հերթական նիստերում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
16:26 - 25 հոկտեմբերի, 2021
Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ․ Կարեն Անդրեասյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը մանրամասներ են քննարկել

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ․ Կարեն Անդրեասյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը մանրամասներ են քննարկել

Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին համահունչ։  Այս մասին պայմանավորվել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ Նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ «Շվեդիայի դեսպան Սվենսոնը շնորհավորել է նախարար Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և քննարկման ընթացքում անդրադարձել համագործակցության հիմնական ուղղություններին՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Կարեն Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է Նախարարության բարեփոխումների օրակարգն ու դրա առաջնահերթությունները։ Դեսպանը կարևորել է 2019թ-ին Հայաստանի և Շվեդիայի միջև  վերսկսված երկկողմ համագործակցության  շարունակականության ապահովումն ու անդրադարձել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում»։      
18:40 - 22 հոկտեմբերի, 2021
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ, Ֆրանսիայի քաղաքացի, 1988թ. ծնված Ա. Ս.-ի ինքնազգացողությունը հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ վերջինիս է այցելել հիմնարկի բժիշկը, սակայն րոպեներ անց՝ ժամը 11։35-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Ս.-ի կենսաբանական մահը։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից։ Ա. Ս.-ն կալանավորվել էր 2021թ. սեպտեմբերի 4-ին, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար: ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի կապակցությամբ քրեակատարողական ծառայողների գործողություններում հնարավոր կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի հանձնարարությամբ իրականացվում է ուսումնասիրություն
11:33 - 22 հոկտեմբերի, 2021
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-ի հակակոռուպցիոն ջանքերին․ Անդրեասյանն ընդունել է Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Շվեյցարիան աջակցում է ՀՀ-ի հակակոռուպցիոն ջանքերին․ Անդրեասյանն ընդունել է Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութին։ Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վերներ Թութին հանդիպման հրավերն ընդունելու և Շվեյցարիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու հատկապես հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու համար՝ ուղղված օրենքի գերակայության, մարդու իրավունքների ամրապնդմանը։ Այդ համատեքստում, Կարեն Անդրեասյանը նաև բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման առաջատար իրավապահ մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի  ստեղծման աշխատանքներին ցուցաբերվող օժանդակությունը։ Վերներ Թութի հետ զրույցի ընթացքում արդարադատության նախարարը ներկայացրել է բարեփոխումների օրակարգը՝ ուղղված քրեակատարողական, ոստիկանության, դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, վրացական օրինակով Հայաստանում հանրային ծառայությունները մեկ վայրում մատուցող «Արդարադատության տներ»-ի ստեղծման ծրագրին,  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը և այլն։ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ավարտին կողմերը քննարկել են թվարկված ուղղություններով ևս համագործակցելու հնարավորություններն ու պայմանավորվել են զարգացնել  առկա փոխգործակցությունը։
20:01 - 21 հոկտեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանը ԵԽ բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցը

Կարեն Անդրեասյանը ԵԽ բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցը

Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպայի խորհուրդը հստակ դիրքորոշում կցուցաբերի Ադրբեջանի հարցում, ճնշում կգործադրի այդ երկրի նկատմամբ, որպեսզի  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական այլ անձինք վերադարձվեն հայրենիք։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, այս մասին ՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախարար Կարեն Անդրեասյանը: Նշվում է, որ նախարարը ողջունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներին Արդարադատության նախարարությունում և ընդգծել, որ ԵԽ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ընթանում է մի շարք ուղղություններով՝ ընտանեկան բռնության դեմ պայքար, Պրոբացիայի ծառայության բարելավում, ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանություն, դատական բարեփոխումներ, հակակոռուպցիոն պայքար և այլն։ Այդ համատեքստում Կարեն Անդրեասյանն իր երախտագիտություն է հայտնել ԵԽ -ին և առանցքային դոնոր երկրներին` Հայաստանի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամության համար: Ի պատասխան ԵԽ դեսպանների հարցերի՝ նախարար Անդրեասյանն անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների, դատաիրավական համակարգի թվայնացման գործընթացներին, վրացական օրինակով Հայաստանում հանրային ծառայությունները մեկ վայրում մատուցող «Արդարադատության տներ»-ի ստեղծման ծրագրին,  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացման հնարավորություններին, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին, Պարեկային ծառայության մոդելով նոր և բարեվարք ծառայողներով քրեակատարողական հիմնարկ կառուցելուն և այլն։ Պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը նշել է, որ ոգևորված է իրականացված բարեփոխումներով և նախատեսվող ծրագրերով ու հաջողություն է մաղթել հավակնոտ օրակարգը իրականացնելու ճանապարհին։ Պատվիրակության կազմում են եղել նաև ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ԵԽ Գլխավոր քարտուղարության Ծրագրերի Գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, այլք։ Պատվիրակությանն ուղեկցել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։            
14:22 - 18 հոկտեմբերի, 2021
ԻԻՀ գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

ԻԻՀ գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Հայաստանի Հանրապետություն կատարած իր հագեցած աշխատանքային այցն ավարտել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելությամբ: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Նպատակն էր ծանոթանալ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Իրանի քաղաքացի դատապարտյալների և նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման պայմաններին: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և հիմնականում «Արմավիր» ՔԿՀ-ում ներկա պահին գտվում է ԻԻՀ 35 քաղաքացի: Նրանցից 10-ի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, 7-ի վերաբերյալ թեև կա կայացված դատավճիռ, սակայն դրանք գտնվում են դատական բողոքարկման փուլում, իսկ 18 անձ նախաքննության կամ դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով գտնվում է նախնական կալանքի տակ: Իրավական ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման համատեքստում հետագա պատիժը հայրենիքում կրելու նպատակով 2020-2021թթ. ընթացքում ՀՀ-ի կողմից ԻԻՀ-ին է հանձնվել այդ երկրի 47 քաղաքացի: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի և «Արմավիր» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ պարոն Մոթազերին շրջել է քրեակատարողական հիմնարկի վարչական, ինչպես նաև պահվող անձանց բնակելի տարածքներում, զբոսահրապարակներում: Տեղում անմիջականորեն ծանոթացել է  պահվող անձանց կեցության պայմաններին, Իրանի քաղաքացիների առողջության պահպանման և սպասարկման համար քրեակատարողական հիմնարկում առկա կարողություններին: Նա հետաքրքրվել է նաև դատապարտյալների սննդի որակից և խոհանոցային պայմաններից, ինչպես նաև առօրյայի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներից: ԻԻՀ գլխավոր դատախազին ընդհանուր գծերով ներկայացվել է քրեակատարողական ծառայությունում իրականացվող և նախանշվող բարեփոխումների էությունը, նպատակներն ու խնդիրները, որոնք ուղղված են առաջին հերթին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց, այդ թվում նաև օտարերկրացիների պահման պայմանների, նրանց կենսական և այլ իրավունքների պաշտպանության, ինչպես նաև վերասոցիալականացման մեխանիզմների բարելավմանը: ԻԻՀ գլխավոր դատախազը նաև զրուցել է ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Իրանի քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքներն իրենց նկատմամբ ՔԿՀ-ում դրսևորվող վերաբերմունքի, պահման ընդհանուր վիճակի մասին, պատասխանել նրանց հարցերին: Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին գոհունակություն է հայտնել ԻԻՀ քաղաքացիների համար քրեակատարողական հիմնարկում ստեղծված  պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի կապակցությամբ: 
12:28 - 15 հոկտեմբերի, 2021