Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Սերժ Սարգսյան. «Եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ» |hetq.am|

Սերժ Սարգսյան. «Եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ» |hetq.am|

hetq.am: «Պատիվ ունեմ» դաշինքն այսօր հանդիպում է ունեցել Սյունիքի բնակիչների հետ, որի ընթացքում ՀՀ երրորդ նախագահին հարց են տվել՝ արդյոք նա տիրապետում է՝ ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը։ Որին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ այն հայանպաստ փաստաթուղթ է, բայց չի ստորագրել։ «Բա ինչու՞ չի ստորագրել, բա Ալիևը չէր ստիպել ստորագրել։ Բա Ալիևն ինչի՞ է մտել մեր տարածքներ»,- ասաց Սարգսյանը։ Տեղեկացրեց, որ այսօր եղել է Տեղ գյուղում, որի տարածքներից 350 հա-ն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ Սարգսյանի՝ Ալիևը մտել է այդ տարածքներ, որ ճնշի Փաշինյանին, իսկ վերջինս ստորագրի փաստաթուղթը։ «Ինչ պատահեց, որ Ալիևը համբերում է մինչև ընտրություններն ավարտվի, բա հայանպաստ է, ստորագրեր, բա ինչի՞ արտաքին գործերի նախարարը հրաժարական տվեց իր տեղակալներով հանդերձ, ինչու՞, երբ ունենք հսկայական խնդիրներ նաև միջազգային ասպարեզում և չունենք մեկը, որը կարողանա ներկայացնել ՀՀ ԱԳՆ-ն տարբեր հարթակներում։ Թող ինքն ասի՝ ինչ է խոստացել Ալիևին, որ նա իր կարծիքը փոխել է»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Ըստ Սարգսյանի՝ եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ, եթե չի ստորագրել, ուրեմն պետք է սպասել նոր «սյուրպրիզների»։ Հարց հնչեցրեց, եթե փաստաթուղթը հայանպաստ է, ինչու՞ են գաղտնի պահել և խոսել դրա մասին միայն հասարակական ճնշումից հետո։Շարունակությունը՝ hetq.am-ում։
23:02 - 10 հունիսի, 2021
Ընտրություններում մեր խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է. Փաշինյան |armenpress.am|

Ընտրություններում մեր խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ Հայաստանի Հանրապետությունում մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է։ Այս մասին ասաց կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը:  «Եվ ինչպես 2018 թվականի ապրիլի 17-ին հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկը, պատիվ ունեմ այսօր՝ այստեղ, այս հրաշալի հրապարակից, այս բարձր ժողովրդական ամբիոնից հայտարարել Հայաստանում ժողովրդական, պողպատյա հեղափոխության մեկնարկը: Եվ այդ հեղափոխության առաջին արարը հնչելու է հունիսի 20-ին, երբ Հայատանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրական տեղամասեր և կասեն, որ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա», - ասաց նա:    
22:08 - 10 հունիսի, 2021
Հուսահատ կռիվ ենք տվել հողերը տալու դեմ. Փաշինյանն արձագանքեց Քոչարյանին |armenpress.am|

Հուսահատ կռիվ ենք տվել հողերը տալու դեմ. Փաշինյանն արձագանքեց Քոչարյանին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Շուշին դիտավորյալ հանձնելու մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մտքին: Փաշինյանն այս թեմային անդրադարձավ քարոզարշավի շրջանակում Օձունում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Բա իհարկե Շուշին դիտավորյալ հանձնվել է, որ դուք փոխանակ Շուշին պաշտպանեիք, Հանրապետության հրապարակի կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեիք: Բա ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞: Հիմա Շուշիում եղած և Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց, հարցրեք, թե ով է հանձնել Շուշին: Սեյրան Օհանյանը եղել է այնտեղից պատասխանատուներից մեկը, նախկին ԳՇ պետն իրենց թիմում է, թող ասի, թե ով է հրաման տվել, թող կանգնի ասի, թե ասել են Շուշին հանձնի: Այսինքն` ես հրամա՞ն եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է»,-հարցրեց նա: Փաշինյանը նկատեց, որ նախկին իշխանության ներկայացուցիչներ դեռ 2018-ի մայիսից ասում էին, թե Փաշինյանը եկել է իշխանության, որ հողերը տա: «Ինչու էին ասում, որովհետև իրենք բերել հասցրել էին այն եզրին, որ հողերը պետք է տաս….Եվ մենք դրա դեմ պայքարել ենք, հուսահատ կռիվ ենք տվել, բայց ինչի՞ համար, որովհետև իմացել ենք, որ այն եզրը չի երևում, որտեղ պիտի տանք ու որտեղ այդ ամեն ինչը պետք է կանգնի, որովհետև հաջորդ փուլով Ադրբեջանի ներքին տեղահանվածների անվան տակ ադրբեջանցիները պիտի վերադառնային Ղարաբաղ»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցն էլ անորոշ էր մնում: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի շրջանակում Արագածոտնում նշել էր՝ հիմնավոր կասկածներ ունի, որ Շուշին հանձնվել է:
20:22 - 10 հունիսի, 2021
Միջազգային կառույցներն են բարձրաձայնում, որ 2019-ին ձեռք է բերվել տասնամյակի ընթացքում ձեռք բերված սպառազինության 62%-ը, իսկ 2019-20թթ՝ մինչև 80%-ը»․ Փաշինյան |armtimes.com|

Միջազգային կառույցներն են բարձրաձայնում, որ 2019-ին ձեռք է բերվել տասնամյակի ընթացքում ձեռք բերված սպառազինության 62%-ը, իսկ 2019-20թթ՝ մինչև 80%-ը»․ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Սերժ Սարգսյանի ձեռամբ հիմա բացվել է 2018 թվականի բանակցային իրադրությունը: Ըստ էության, Հայաստանին առաջարկվում էր տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը: Թող իրենք կանգնեն ասեն, թե այդ պահից սկսած ինչ գործողություններ էին անելու, ինչ տրամաբանությամբ էին առաջնորդվելու: Երբ որ մենք արձանագրում ենք, թե 2018 թվականին ինչ իրադրության մեջ ենք ժառանգել ԼՂ հարցը, ամենատարբեր առիթներով հրապարակել ենք դա, հիմա արդեն ձայնագրություններ են հրապարակում, չգիտեմ ինչեր են անում: Այս մասին Օձունում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:   «Եվ այդ բոլոր մարդիկ պետք է պատասխանեն մի հարցի. և Լևոն Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի ձեռամբ հիմա բացվել է 2018 թվականի բանակցային իրադրությունը: Ըստ էության, Հայաստանին առաջարկվում էր տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը: Թող իրենք կանգնեն ասեն, թե այ էդ պահից սկսած ինչ գործողություններ էին անելու, ինչ տրամաբանությամբ էին առաջնորդվելու: Սրանից առաջ որ ասում էինք, ինչ էիք անելու, ոնց էիք լուծելու Ղարաբաղի հարցը, ասում էին դե մենք տեղյակ չենք, մենք չգիտեինք, մենք ինֆորմացված չենք: Հիմա բոլորդ ամեն ինչի մասին ինֆորմացված եք: Սկսած 96 թվականից ինֆորմացված եք: Թող ասեն բոլորը, թե ոնց են պատկերացնում այդ կետից գործողությունների հետագա պլանը: Եթե ասում  են, թող շարունակությունն էլ ասեն: Լևոն Տեր-Պետրոսյանն օրինակ շարունակում է իր ապոկալիպտիկ քննադատությունները, բայց չի ասում ոնց էր Ղարաբաղի հարցի պատկերացումը էդ կետից: Երբ որ Հայաստանին ըստ էության ասվում էր, որ 7 շրջանները պետք է տալ, և ադրբեջանցիները ներքին տեղահանվածի անվան տակ պետք է վերադառնան Ղարաբաղ, և Ղարաբաղի կարգավիճակը տեսանելի հարյուրամյակում անգամ չի ճշգրտվելու, ոնց էին պատկերացնում էդ իրավիճակը, ոնց էին պատկերացնում լուծումը: Լուծումը պետք է լիներ մեկը. 2018 թվականի դրությամբ մենք բոլոր առումներով մեր երկրի դիմակայունության և մարտունակության բարձր մակարդակ պիտի ունենայինք, սրանով պետք է զուգորդվեր ամբողջ բանակցային գործընթացը, ինչը տեղի չի ունեցել: Թող ներվի ինձ այս անհամեստությունը, բայց միայն 2018 թվականից հետո է, որ այդպես եղել է: Հիմա արդեն միջազգային կառույցներն են այդ մասին բարձրաձայնում ու արձանագրում, որ 2011-ից 2020-նն ընկած ժամանակահատվածը, 2019 թվականին ձեռք է բերվել այդ տասնամյակի ընթացքում ձեռք բերված սպառազինության 62 տոկոսը, իսկ 2019-20թթ՝ մինչև 80 տոկոսը»,-ասաց Փաշինյանը: Իսկ ինչո՞վ է գործող իշխանությունը զուգորդել բանակցությունները: Պետական եկամուտների ավելացմամբ, զինվորականների աշխատավարձը բարձրացնելով, զինվորների սննդի հարցը լուծելով: «Ես բացեմ, թե էդ սննդի պատմությունը ոնց է եղել: Վարչապետ դառնալուց հետո գնացել էի առաջնագիծ: Գնացի, բացեցի սննդի ցանկը, ասեցի էս, էս, էս բերեք: Պահածոներ էին ու տարբեր ուտելիքներ, կերա դրանից ինչ որ զինվորներն ուտում էին: Էնպես չի, որ ես շատ փափկասուն եմ, բայց մի ժամ հետո իմ ինքնազգացողությունը վատացավ: Ես հարց դրեցի, ասեցի  սա ուղղակի ուտելու հարց չի, սա ինքնազգացողույն հարց է, մարդը պետք է 2 ժամ ժամապահ լինի ամենաբարձր զգոնությամբ: Էս սնունդն ուտելով ինքը չի կարող դա անել, իր մարտունակությունն էս սնունդը գցում է: Ասում են ելակ եք տվել, բա ինչ անեինք: Ելակ էլ ենք տվել, հրթիռ էլ ենք տվել, ավտոմատ էլ ենք տվել, էքսկավատոր էլ ենք տվել, սապոգ էլ ենք տվել, շոր էլ ենք տվել, փող էլ ենք տվել, վստահություն էլ ենք տվել, դուխ էլ ենք տվել, ասել ենք մեջքներիդ կանգնած ենք: Ինչ-որ պետք է տվել ենք»:
20:08 - 10 հունիսի, 2021
2019-ին սպառազինության ծախսերի գերակշիռ մասն ուղղվել է «ՍՈՒ-30»-ների ձեռքբերմանը

2019-ին սպառազինության ծախսերի գերակշիռ մասն ուղղվել է «ՍՈՒ-30»-ների ձեռքբերմանը

Մի քանի օր առաջ Արարատի մարզի Մասիս գյուղում՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հղում անելով Ստոկհոլմի՝ Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի հրապարակած տվյալներին (Stockholm International Peace Research Institute), նշեց, որ միայն 2019-ին Հայաստանը ներկրել է 248 մլն դոլարի սպառազինություն, կամ 10 տարվա կտրվածքով ներկրվածի 62․3%-ը․ «Երկու տարին տասը տարվա 20%-ն է, բայց էդ 20% ժամանակահատվածի ընթացքում մենք ներկրել ենք վերջին տասը տարում՝ մինչև 2020 թիվը, Հայաստան ներկրված սպառազինության 62%-ը»։  Ստոկհոլմի՝ Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի հրապարակած տվյալներից (տվյալները կարող եք ներբեռնել այստեղից) տեղեկանում ենք, որ Փաշինյանը ճիշտ է․ 2019-ին Հայաստանն, իսկապես, 248 մլն դոլարի սպառազինություն է ներկրել։ 2011-ից 2020 թթ․ Հայաստանն, ընդհանուր առմամբ, ներկրել է 398 մլն դոլարի սպառազինություն։ Ինստիտուտը սպառազինության ներկրումների ծախսերը ներկայացնելիս նաև նշել է, թե սպառազինության յուրաքանչյուր տեսակի համար որքան գումար է ծախսվել։ Այսպիսով՝ 2011-2020 թթ․ ընթացքում Հայաստանը հրթիռներ ներկրելու համար ծախսել է 146 մլն դոլար։ 2018-ին և 2020-ին Հայաստանը հրթիռներ չի ներկրել, իսկ 2019-ին դրանց ներկրման համար ծախսել է 17 մլն դոլար։ Հրթիռների ներկրման համար ամենամեծ գումարը Հայաստանը ծախսել է 2016-ին (100 մլն դոլար)։ Հիշեցնենք, որ 2016-ին՝ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ, առաջին անգամ ցուցադրվեցին Հայաստանի ձեռք բերած «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը։ Հրետանի ներկրելու համար Հայաստանը 2011-2020 թթ․ ընթացքում ծախսել է 11 մլն դոլար, 2018-ից 2020 թթ․ ընթացքում հրետանի ներկրելու համար ծախսեր չեն եղել։ Զրահամեքենաներ ներկրելու համար 2011-2020 թթ․ Հայաստանը ծախսել է 6 մլն դոլար, 2018-2020 թթ․ զրահամեքենաներ ձեռք բերելու համար ծախսեր չեն եղել։ Հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար 2011-2020 թթ․ ընթացքում Հայաստանը ծախսել է 41 մլն դոլար․ այս ողջ գումարը ծախսվել է 2019-ի ընթացքում։  Ինքնաթիռներ ձեռք բերելու համար 2011-2020 թթ․ ընթացքում Հայաստանը ծախսել է 194 մլն դոլար, որից 190 մլն դոլարը ծախսվել է 2019-ին։ Հիշեցնենք, որ 2019-ին Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել 4 միավոր «ՍՈՒ-30» կործանիչ։ Փաստորեն, 2019 թ․ ռազմական ներկրումների համար ծախսված 248 մլն դոլարից 190 մլն դոլարով (2019-ին ծախսված գումարի 76․61%) ձեռք են բերվել «ՍՈՒ-30» կործանիչներ։ 2020-ի պատերազմից հետո ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն ասուլիս տվեց, որի ընթացքում անդրադարձավ նաև «ՍՈՒ-30»-ներին՝ նշելով, որ դրանք  չեն կրակել պատերազմի ընթացքում։ Հակոբյանը մեղադրեց իշխանությանը, որ զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, թե որ զինամթերքն իրեն չեն վաճառելու․ «Այն զինամթերքը, որ ձեռք է բերվել, ՌԴ կառավարության որոշմամբ, այդ զինամթերքի՝ երկրորդ երկրին վաճառելն արգելվում է, դրա համար այդ «ՍՈՒ-30»-ները Հայաստանում են առանց զինամթերքի»։ Անդրադառնալով «ՍՈՒ-30»-ներն առանց հրթիռների ձեռք բերելու և վերջին պատերազմի ժամանակ չկիրառվելու հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Մեզ ասում են` ինչի եք ինքնաթիռ գնել։ Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել, և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու՞ չուներ կործանիչ ավիացիա»։ Փաշինյանի խոսքով՝ կոնկրետ ռազմական իրավիճակում «ՍՈՒ-30»-ների օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են՝ հաշվի առնելով, թե եղած սպառազինությունը որքանով է հնարավորություն տալիս, որ դրանք կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները․ «Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել անհրաժեշտ աքսեսուարները, հրթիռները, որ հնարավորություն կտային «ՍՈՒ-30 ԷսԷՄ» գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ ու հզորությամբ»։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որպես իր կառավարման ժամանակահատվածի դրական արդյունք է ներկայացնում սպառազինության ներկրման ծախսերի ավելացումը, սակայն այդ ծախսերի մեծ մասով ձեռք են բերվել առանց հրթիռների «ՍՈՒ-30»-ներ, որոնք պատերազմի ժամանակ չեն կիրառվել։ Ստոկհոլմի՝ Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտը  տվյալներ ունի Հաայաստանի՝ սպառազինության ներկրման ծախսերի վերաբերյալ՝ սկսած 1993-ից։ 1993-2020 թթ․ ընթացքում Հայաստանը սպառազինություն ներկրելու համար ծախսել է, ընդհանուր առմամբ, 916 մլն դոլար, որից 300 մլն դոլարը՝ 1993-ից 1997 թթ․, 121 մլն դոլարը՝ 1998-2007 թթ․, 247 մլն դոլարը՝ 2008-2017 թթ․, 248 մլն դոլարը՝ 2018-2020 թթ․։ Աննա Սահակյան
18:15 - 10 հունիսի, 2021
Այս պատերազմից հետո ոչ միայն պարտվել ենք, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել. Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|

Այս պատերազմից հետո ոչ միայն պարտվել ենք, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել. Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|

tert.am: Հարևան բոլոր պետությունները, անգամ բարեկամ պետությունները պետք է հստակ սահմանագծեն տարածքները, այստեղ խնդիր չկա, գուցե, ուշացել ենք, մենք շուտ պիտի անեինք այդ բանը, սա պարտադիր պայման է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:Հարցին, թե արդյոք այդ սահմանազատումները չեն անդրադառնա Արցախի հարցի վրա և առաջ չի գա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ այս հարցը վաղուց կա:«Երեսուն տարի է՝ այս հարցը կա, Ադրբեջանը պնդելու է տարածքային ամբողջականության հարցը, միշտ: Իսկ, թե ինչ ազդեցություն կունենա սա Արցախի ճակատագրի վրա, ես չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ Հայաստանի ներկայացուցիչների տեսակետները, դա միայն Նիկոլ Փաշինյանը գիտի: Մի բան ֆիքսենք՝ մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել. եթե Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, ապա այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում, մենք այլևս խաղացող չենք»,- ասաց նա:
15:27 - 10 հունիսի, 2021
Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի պնդման մասին, թե առաջին նախագահն իրեն ասել է՝ հողերը պետք է տաս

Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի պնդման մասին, թե առաջին նախագահն իրեն ասել է՝ հողերը պետք է տաս

Դուք ոչ թե ինձ պետք է հարցնեք, այլ Նիկոլ Փաշինյանին, ցույց տուր այդ ասածի ձայնագրությունը, իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ,«Հայ ագզային կոնգրես» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Լևոն Տեր–Պետրոսյանը իրեն 2018 թվականին ասել է՝ հողերը պետք է տաս։ «Ես գնացել եմ նրան մի բան ասելու։ Եթե դուք հետևել եք իմ հրապարակումներին, ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը՝ անկախ նրանից Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, Նիկոլ Փաշինյանի օրոք, ես նրան ասել եմ հետևյալը․ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը, որ դու Ղարաբաղի հարցում ստացել ես Սերժ Սարգսյանից փաստաթղթով։ Հարց է տալիս ինչ փաստաթուղթ, ասում եմ՝ ես հիմա թելադրում եմ, նամակ ես գրում ԱԳ նախարարին, պահանջում եմ երկու օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ։ Ասեց ինչու է պետք քեզ, որպեսզի դու դա ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել, դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը»,-ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
14:49 - 10 հունիսի, 2021
Հանրությունը չի հասկանում` Սարգսյանն իր ձայնագրությամբ Փաշինյանին ուզում էր վնաս տալ, թե՞ օգուտ. Նիկոլ Փաշինյան |hetq.am|hetq.amhetq.am

Հանրությունը չի հասկանում` Սարգսյանն իր ձայնագրությամբ Փաշինյանին ուզում էր վնաս տալ, թե՞ օգուտ. Նիկոլ Փաշինյան |hetq.am|hetq.amhetq.am

hetq.amhetq.amhetq.am: Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզի Սպիտակ քաղաքում անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը, որից հետո, ըստ Սարգսյանի, հանրությունն իր գնահատականը պետք է տար Նիկոլ Փաշինյանին: «Որքան հետևել եմ արձագանքներին, հանրությունը տարակուսած է, նրանք հարց են տալիս, ասում են` հիմա այդ ձայնագրությամբ չհասկացանք` Սարգսյանն ուզում էր վնաս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ տալ, և այդ հարցը շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին յոթ ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից ներկայացրել ենք ժողովրդին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով`պատմությունն այն մասին է, որ 2018 թվականի մայիսից իր ժառանգած ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել, և այդ պահի դրությամբ ամենամեծ խնդիրը եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների և խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են նույն դիրքորոշումը, ինչ Ադրբեջանը: «Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել, դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Ես խոսել եմ այդ մասին` խոսելով 2016-ի հունվարի իրադարձությունների մասին, երբ միջնորդները Հայաստանին, ըստ էության, պայման են ներկայացրել հրաժարվել Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից: Ինչը նշանակում է, որ, ըստ էության, հարցը դրված է եղել այսպես` նախկինում գոյություն ուներ տարածքներ կարգավիճակի դիմաց, հետո` տարածքներ խաղաղության դիմաց բանաձև, 2016-2018 թվականներին ձևակերպվեց և ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը: Ըստ Փաշինյանի` 1998 թվականին Արցախին բանակցային գործընթացից հանելով` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչնչացրել է արցախյան առաջին պատերազմի դիվանագիտական հաղթանակը, ապա, նրա համոզմամբ, Քոչարյանն առաջ է քաշել Մեղրին Ադրբեջանին հանձնելու տարբերակը, ինչը մերժել են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը: Փաշինյանն ասաց` նույնիսկ գործընկերների հետ է քննարկել, թե ինչու է Սերժ Սարգսյանն այդ ձայնագրությունը հրապարակել, և այդպես էլ պատասխան չի գտել: Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին այդ ձայնագրությունը հրապարակելու համար: Նա վստահեցրեց` կառավարությունը նախորդող երեք տարիներին ուժերի ներածին չափով արել է հնարավորն ու անհնարը` նման սցենարից խուսափելու համար: Նա հարց հնչեցրեց, թե ինչու Սարգսյանը, հրապարակելով այդ ձայնագրությունը, չի անդրադարձել այն մեղադրանքներին, թե իբր Փաշինյանը Դուբայում 5 միլիարդ դոլարով հողերը ծախել է: «Բա ի՞նչ եղավ էդ հողերը ծախելու թեման, հիմա էլ հողերը չտալու մեջ են մեղադրում, ժողովուրդ»,-ասաց նա` դիմելով հավաքվածներին: Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
13:46 - 10 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և նշել, որ այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները քննարկելու համար: Վարչապետի պաշտոնակատարը գնահատանքի խոսքեր է հայտնել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձի կապակցությամբ և հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության համար, քանզի հայ ժողովրդի անվտանգային մարտահրավերները վերջին 100 տարում չեն փոխվել, և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը դա ցույց տվեց, քանի որ այս պատերազմում ներգրավված էին նույն դերակատարները, որոնք ներգրավված են եղել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման գործում: Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է գտնվել Երևանում, հայ գործընկերների հետ քննարկել երկկողմ հարաբերությունները: Ֆիլիպ Ռիքերը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ողջույնները և վերահաստատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը: Ամերիկացի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացները և օրինակելի համարել 2018 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Նշվել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարևորությունը և լարվածության թուլացման համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Արցախի հարցի համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի շրջանակում, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա: Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված միավորների անհապաղ դուրսբերման անհրաժեշտության վրա: Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր:
13:29 - 10 հունիսի, 2021
«Ալիևը ոչ մի արժեք չի էլ տեսնի նման փոխանակման մեջ»․ Զուրաբյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին |hetq.am|

«Ալիևը ոչ մի արժեք չի էլ տեսնի նման փոխանակման մեջ»․ Զուրաբյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին |hetq.am|

hetq.am Փաշինյանը նման առաջարկ անում է, որ ժողովրդի մի հատվածի մոտ ստեղծվի տպավորություն, թե աստվածաշնչյան, բիբլիական պատրաստակամությամբ նա պատրաստ է զոհաբերել իր զավակին՝ հանուն սեփական ժողովրդի շահերի»,- այս մասին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ըստ Զուրաբյանի՝ Փաշինյանը շատ լավ գիտի, որ դա մի էժանագին հնարք է, որն ուղղված է ներքին սպառման համար։  «Ինքը շատ լավ գիտի, որ այդ առաջարկի, այսպես կոչված, հասցեատերը՝ Իլհամ Ալիևը, ուղղակի արհամարհանքով կպատասխանի նման առաջարկին։ Բնականաբար, Ալիևը ոչ մի արժեք չի էլ տեսնի նման փոխանակման մեջ և չի էլ պատրաստվում լուրջ պատասխան տալ դրան։ Փաշինյանի առաջարկով ընդգծվում է այն նվաստացման վիճակը, որում Հայաստանը հայտնվել է այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։ Այդ հնարքների մեջ մտնում է նաև մյուս կողմը, որն ամբողջ օրը մկաններ է ցույց տալիս և կարծում, որ քաղաքականությունը կամ ուժը մկանների մեջ է՝ այդպես էլ չհասկանալով, որ ուժը խելքի մեջ Է»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը։ Զուրաբյանն ասաց՝ լրջանալու պահը պետք է վերաբերվի նաև քաղաքական բանավեճերի մասնակիցներին։
21:03 - 09 հունիսի, 2021
Մեր խոսակցությունն այլևս պետք է լինի ապագայի մասին. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Մեր խոսակցությունն այլևս պետք է լինի ապագայի մասին. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ոչ միայն անցյալին վերադարձ չի լինելու, այլև՝ անցյալի անցյալին վերադարձ չի լինելու, անցյալի անցյալի անցյալին վերադարձ չի լինելու: Եվ մեր խոսակցությունն այլևս պետք է լինի ապագայի մասին՝ Գյումրիում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ելույթը վերնագրել է «Վերջին 30 տարում առաջին անգամ»: Ըստ Փաշինյանի՝ նախորդ իշխանությունների կառավարությունների տրամաբանությունը եղել է երևացող տեղերում «պսպղացնել, փայլեցնել, ներկել», բայց մի քանի մետր այն կողմ միանգամայն այլ վիճակ է եղել: «Մենք այդ տրամաբանության մեջ չենք գործել, այլ գործել ենք բոլորովին հակառակ տրամաբանության մեջ: Մենք գնացել ենք նրանց հետևից այն տեղերում, ում ձայնը լսելի չի եղել, պաշտպանել ենք նրանց, ովքեր անպաշտպան են եղել: Մենք հարգել ենք նրանց, ում քամահրանքով են վերաբերվել: Մենք խոնարհվել ենք նրանց առաջ, ում վերևից են նայել»,- ասաց Փաշինյանը: Նա ներկայացրեց իրենց կառավարության աշխատանքները՝ կառուցվել են ճանապարհներ, որոնք 30 տարի չեն նորոգվել, 3 մլրդ դրամ է հատկացվել աղետի գոտու 277 ընտանիքների բնակարանային կարիքների համար, բնակարանով ապահովվել են փախստականները և այլն: Փաշինյանը նաև շեշտեց՝ ոչ թե մարդն է իշխանության համար, այլ՝ իշխանությունը մարդու: «Մարդը ոչ թե պոտենցիալ սպառող է, պոտենցիալ ատկատներ գեներացնող, այլ մարդը սուբյեկտ է, որին ծառայել ենք, ծառայում ենք, ինչքան ուժ ու նվիրում ենք ունեցել»,- շեշտեց նա:
20:09 - 09 հունիսի, 2021
Սերժ Սարգսյանը հրապարակել է խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը հրապարակել է խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Նիկոլ Փաշինյանի մասին, որտեղ վերջինս խոսում է ղարաբաղյան բանակցություններից, նշում, որ 2018 թվականի մայիսին Սոչիում իրեն են մոտեցել Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն, ասել, որ ինքն ունի ժողովրդական մեծ վստահություն, ու դա պատմական շանս է Ղարաբաղի հարցը լուծելու համար, և կրկին առաջարկել են Լավրովյան պլանը, իսկ Փաշինյանը նշել է, թե առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման դա ընդհանրապես քննարկելու թեմա չէ։ Ապա Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասում է․ «Ինձ համար պարզ էր, էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել, ուրիշ տեղ հայտնվել։ Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, բայց դա կլինի, պետք է այդ կոնվեյերի վրայից դուրս պրծնել»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին 24 ժամ ժամանակ էր տվել՝ ապացուցելու պնդումը, թե ինքը «բանակի գումարները տանուլ է տվել կազինոներում»՝ նշելով․ «Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա»։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:23 - 09 հունիսի, 2021
ՀՀ-ն պատրաստ է ցանկացած պահի սկսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին արված առաջարկի իրագործումը. Փաշինյան |armenpress.am|

ՀՀ-ն պատրաստ է ցանկացած պահի սկսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին արված առաջարկի իրագործումը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին արված իր առաջարկի իրագործումը`  Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով:  Փաշինյանն այս մասին հայտարարել է Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ: «Պատրաստ ենք ցանկացած պահի սկսել առաջարկի իրագործումը: Առաջարկի էությունը հետևյալն է. քանի որ Ադրբեջանն ասում է, որ իրենք քարտեզներ ունեն և խնդիրը սահմանային ճշգրտման մեջ է, մենք առաջարկում ենք, որ երկու կողմը (Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը – խմբ.) հայելային եղանակով հետ քաշեն զորքերը, սահմանային գծի երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավմամբ սկսենք սահմանային գծի ճշգրտման աշխատանքները Սոթք-Խոզնավար հատվածում»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը հայկական կողմի համար մերժելի չէ: «Շատերը փորձում են այդ բառերով վախեցնել, լարվածություն մտցնել: Ուրեմն այդպիսի երկիր չկա, որ նման անհրաժեշտության առաջ չի կանգնել: Այսինքն`ցանկացած անկախ երկիր ինչ-որ մի պահի պետք է այդ խնդրի առաջ կանգի: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ն հայտարարություն է արել, որ պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել սահմանի դեմարկացիայի և դելիմիատացիայի աշխատանքներին, միևնույն ժամանակ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը:ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահեցնում է, որ Հայաստանի համար խաղաղ դարաշրջան ստեղծելը չի նշանակում, որ դա պետք է արվի Հայաստանի և Արցախի շահերը զոհաբերելու հաշվին: «Մեկը մյուսին չի հակասում, ընդհակառակը՝ մեկը մյուսին լրացնում է»,- եզրափակեց Փաշինյանը: 
14:03 - 09 հունիսի, 2021
Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումը էականորեն կավելանա

Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումը էականորեն կավելանա

Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումն էականորեն ավելանալու է: Այս մասին Արթիկում ընտրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք որոշումներ ենք կայացրել, որոնց արդյունքում մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձ երեքուկես անգամ բարձրանալու է: Միայն 2022 թվականին, արդեն կայացրած որոշումներով, գիտաշխատողների աշխատավարձի ֆոնդը գրեթե կրկնապատկվել է՝ 4 մլդ դրամից դառնալով 7.7 մլդ, բայց մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձային ֆոնդը դառնալու է 16 մլդ դրամ: Այս որոշումներն արդեն կայացված են»,- ընդգծեց Փաշինյանը։ Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը՝ թեկնածուն նշեց, որ 2019 թվականին նրանց աշխատավարձը 10 տոկոսով բարձրացվեց: «Բայց 10 տոկոսով բարձրացնելով՝ մենք հասկանում էինք, որ դպրոցում՝ մանկավարժների մեջ, կան ուսուցիչներ, որոնք շատ ավելի աշխատավարձի են արժանի, և ներդրեցինք ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որը մայիսից արդեն գործում է: Սկսում ենք հիմնական 5 առարկաներից: Այն ուսուցիչները, որոնք ատեստավորում են անցնում, նրանց աշխատավարձը այս տարվա նոյեմբերից 30-50 տոկոսով կբարձրանա՝ նայած թե ինչ միավորներ են հավաքել»: Նիկոլ Փաշինյանը չհերքեց՝ 2020 թվականին  թոշակի բարձրացում չի եղել՝ ճգնաժամի պատճառով, 2021 թվականին՝  պաշտպանական ոլորտի լուրջ ծախսերի հետ կապված:
13:17 - 09 հունիսի, 2021