«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Պատերազմի ընթացքում հայտարարված համազգային դրամահավաք-արշավին մասնակցել է շուրջ 750 հազար նվիրատու |armenpress.am|

Պատերազմի ընթացքում հայտարարված համազգային դրամահավաք-արշավին մասնակցել է շուրջ 750 հազար նվիրատու |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին մասնակցել է շուրջ 750 հազար նվիրատու: Այս մասին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը՝ ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը նախագահող՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Արշամյանին խնդրեց ներկայացնել դրամահավաքի անցկացման նպատակները, դրամահավաքի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, դրամահավաքին մասնակցող անձանց քանակը: Հիմնադրամի տնօրենը հիշեցրեց դրամահավաք-արշավի մեկնարկը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմով: «Համազգային դրամահավաքին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 750  հազար նվիրատու, որից 500 հազար նվիրատուի գումարներն ուղիղ եկել են հիմնադրամի տարբեր հաշիվներին: Հիմնադրամն ունի դրամային հաշիվներ ԿԲ-ում, նաև հաշվեհամարներ՝ տարբեր մասնավոր բանկերում, գանձապետական հաշվեհամար չունի: Այդ 500 հազար նվիրատուի մի լուրջ հատվածը եկել է արտասահմանից»,-ասաց Արշամյանը: Այդ թվերը մոտավոր են: Նվիրատուների մի լուրջ հատվածի ուղղակի նույնականացնել չի լինում, կարճ հաղորդագրությունների միջոցով 1000 դրամներ փոխանցած անձանց անհատական տվյալներ չկան: Բացի այդ առցանց նվիրատվություններ կատարած բազմաթիվ նվիրատուներ չեն նշել իրենց անուն-ազգանունները: Արշամյանը վստահեցրեց, որ դրամահավաքի մեկնարկը համաձայնեցվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի, խորհրդի մի շարք անդամների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ: «Դա համազգային ջանք է եղել, և հիմնադրամը սեպտեմբերի 27-ին ուղղակի չի արթնացել և ասել, որ դրամահավաք է սկսում: Ռազմական դրության պայմաններում պետք է այդ ամեն ինչը համաձայնեցնել համապատասխան կառույցների հետ, թե արդյոք ճի՞շտ է, որ հիմնադրամը դա անի: Ի վերջո, այդ կոնսենսուսային որոշումն է եղել, որ համազգային դրամահավաքն իրականացվի բացառապես հիմնադրամի միջոցով: Այսինքն՝ հիմնադրամը կամուրջ է հանդիսացել պատերազմի մարտահրավերները դիմագրավելու համար դրամահավաք իրականացնելու առումով»,-ասաց հիմնադրամի տնօրենը: «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը հետաքրքրվեց, թե դրամահավաքը ո՞վ է նախաձեռնել, դա եղե՞լ է պատվեր կառավարության կողմից, առաջա՞րկ ՀՀ նախագահի կողմից, թե՞ հիմնադրամի տնօրենն ինքն է առաջարկել դա պաշտոնատար անձանց: Արշամյանը պատասխանեց՝ «և, և, և»:
17:04 - 11 հունվարի, 2022
Արցախում խաղաղապահ առաքելության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա․ Տիգրան Աբրահամյան

Արցախում խաղաղապահ առաքելության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա․ Տիգրան Աբրահամյան

Արցախում մեկ օրվա մեջ ադրբեջանական 3 սադրանք է գրանցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանցիները խոցել են տան բակում կանգնած քաղաքացիական մեքենա, որը պայթել է, Նախիջևանիկ գյուղի այգիներում աշխատող տրակտորի և 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ ինտենսիվ կրակ վարվել։ Երրորդ միջադեպը վերաբերվում է Շուշիի հարակից հատվածող անցնող ճանապարհին, որտեղ թշնամին քարերով խոցել է հայ խաղաղ բնակչի մեքենան։ Այս երեք միջադեպերը արձանագրվել են երեկ՝ հունվարի 10-ին և 3-ի դեպքում էլ գլխավոր ընդհանրությունն այն է, որ ադրբեջանցի զինծառայողները հայկական բնակավայրերի, բնակիչների ուղղությամբ նպատակային կրակ են վարել՝ խոցելու գյուղատնտեսական տեխնիկա, քաղաքացիական մեքենա և խաղաղ բնակիչների։ Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության տեսանկյունից, ճիշտ կլիներ, որպեսզի ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա՝ հանվեին այն մարտական դիրքերը, որոնք հայկական բնակավայրերի մերձակա հատվածում են և տարբեր իրավիճակներում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։ Հետպատերազմյան փուլում, ռուս խաղաղապահների միջամտությամբ, տարբեր ուղղություններում դիրքեր հանվել են և կարծում եմ, որ այս դեպքում ևս, ադրբեջանական լկտիությունները հաշվի առնելով, Ադրբեջանին ստիպելու և կրակ վարող դիրքերը առհասարակ հանելու հնարավորություն կա»,- գրել է Աբրահամյանը։
11:41 - 11 հունվարի, 2022
Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի Արցախում քաղաքական անկայունության և ճգնաժամի հրահրման միջոցով Արցախին զրկել սուբյեկտայնության բաղադրիչներից. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի Արցախում քաղաքական անկայունության և ճգնաժամի հրահրման միջոցով Արցախին զրկել սուբյեկտայնության բաղադրիչներից. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախում ներքաղաքական կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի գործող հիմնական ուժերը վերադառնան քաղաքական կոնսուլտացիաների հետպատերազմական փուլին։ Պատերազմից անմիջապես հետո, իշխող ուժի և խորհրդարանական ընդդիմության միջև նախնական կոնսենսուս էր ձևավորվել առ այն, որ Արցախի սահմանադրության և օրենքների շրջանակներում գործող նախագահը, մեծամասնություն ունեցող ուժը պետք է տարբեր առանցքային պաշտոններ, ոլորտներ զիջեն քաղաքական դաշտի մի քանի ուժերի, որոնք էլ իրենց հերթին կոալիցիոն կամ մեկ այլ սկզբունքով կայուն մեծամասնություն կձևավորեին ու երկիրը դուրս կբերեն ոչ միայն ներքաղաքական ճգնաժամից, այլ պատերազմի հետևանքով ստեղծված ծանր դրությունից։ Այս սցենարը չաշխատեց, որովհետև Հայաստանի իշխանությունները միջամտեցին և Արցախում ստեղծեցին քաղաքական այնպիսի «բալանս», որն ըստ իրենց նախընտրությունների, ցանկացած պահին կարող էին փոխել։ Հենց այս օրերին, իրենց ստեղծած «թակարդի» միջոցով Հայաստանի իշխանությունը փորձ է անում Արցախում ներքաղաքական ճգնաժամ ստեղծել, ինչն առաջին փուլում, խորհրդարանական ընդդիմության խոհեմության ու ջանքերի գնով թույլ չի տրվում։ Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի Արցախում քաղաքական անկայունության և ճգնաժամի հրահրման միջոցով Արցախին զրկել սուբեկտայնության բաղադրիչներից, դա է պատճառը, որ կուլիսային այդ գործողությունները ուղեկցվում է Փաշինյանի և նրա քաղաքական/քարոզչական թիմի ագրեսիվ դրսևորումներով, որի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ Արցախի հայկական մնալն անհնար է, պայքարն անիմաստ է և գործընթացը ներկայիս իներցիոն հունից տեղափոխել թուրք-ադրբեջանական տրամաբանության դաշտ»։
12:55 - 27 դեկտեմբերի, 2021
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները անհասկանալի պատճառաբանությամբ մերժել են Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման առաջարկը․Հակոբ Արշակյան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները անհասկանալի պատճառաբանությամբ մերժել են Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման առաջարկը․Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է․   «Այսօր տեղեկացանք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների մասին փակ քննարկում անցկացնելու` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված առաջարկը։   Նախ ցանկանում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ նույն ընդդիմադիր պատգամավորների կողմից բազմիցս նշվել է Վարչապետի, պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Այս նպատակով նրանց կողմից նախաձեռնվել է ԱԺ արտահերթ նիստ։   Այնուամենայնիվ, ստանալով փակ քննարկման հնարավորություն, անհասկանալի պատճառաբանությամբ մերժել են հանդիպման առաջարկը։   Պատճառաբանությունը, թե իբր բաց քննարկման անհրաժեշտություն կա` անհիմն է, հաշվի առնելով, որ ԱԺ յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ նման քննարկում, հարց֊պատասխանի ֆորմատով, տեղի է ունենում։ Նման բաց ֆորմատով սակայն, հասկանալի պատճառով, բանակցային պրոցեսի բազմաթիվ նրբություններ չեն կարող բարձրաձայնվել։   Հանդիպումից հրաժարվելու փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվել է միջազգային տարբեր կառույցներում և բարեկամական խմբերում մաս կազմել Հայաստանը ներկայացնող պատվիրակություններին` ինքնին ապացուցում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները միտված չեն տեղեկանալու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին, տեղեկանալու բանակցային նախկին և ներկա իրավիճակին և մանրամասներին, ինչպես նաև միտված չեն լծվել այդ մարտահրավերները միասնական պետական օրակարգով հաղթահարելու գործին` ինչի համար բազմահազար ընտրող քաղաքացիների կողմից գործուղվել են Ազգային Ժողով և աշխատավարձ են ստանում պետական բյուջեից։   Հույս եմ հայտնում, որ մեր ընդդիմադիր գործընկերները հետ կկանգնեն այս վտանգավոր գործելաոճից և հարցականի տակ չեն դնի արտաքին մարտահրավերները միավորված կերպով հաղթահարելու հայ ժողովրդի ցանկությունը և նպատակը»։
22:30 - 23 դեկտեմբերի, 2021
Վերահաստատում ենք փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը․ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատասխանը Փաշինյանի առաջարկին

Վերահաստատում ենք փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը․ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատասխանը Փաշինյանի առաջարկին

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել․ «Հաշվի առնելով տարածված տեղեկությունները՝ հայտնում ենք, որ Ալեն Սիմոնյանի կողմից ընդդիմադիր խմբակցություններին փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկություն: եմ Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թվականի հոկտեմբերին՝ պատերազմի օրերին, նման ձևաչափով հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցել են, որոնք մինչ օրս մանիպուլացվում և խեղաթյուրվում են հենց վերջինիս կողմից։ Այս ժամանակահատվածում, իշխանությունները քանիցս ապացուցել են, որ ժողովրդից գաղտնի իրականացնում են կասկածելի բանակցություններ, առաջ մղելով բացառապես սեփական ապազգային օրակարգը: Բանակցային ցանկացած գործընթաց ինքնին չի հանդիսանում պետական կամ ռազմական գաղտնիք: Փակ հանդիպման ձևաչափը հայ ժողովրդին առնչվող հարցերի վերաբերյալ առհասարակ անընդունելի է, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նման ձևաչափով հանդիպման վերաբերյալ նախկինում արդեն իսկ տարածվել է հայտարարություն: Ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ հանդիպման կմասնակցեն բացառապես բաց, հավասար և ժողովրդի առջև հաշվետու պայմաններում, ինչը մերժվել է, հետևաբար վերահաստատում ենք փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը»։
10:51 - 23 դեկտեմբերի, 2021
ՔՊ խմբակցությունը անթաքույց իրականացնում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ. հայտարարություն

ՔՊ խմբակցությունը անթաքույց իրականացնում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ. հայտարարություն

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 21.12.2021թ. արտահերթ նիստում իշխող ՔՊ խմբակցությունը ներկայացնող պատգամավորները՝ հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ, հայտարարեցին, թե իբր նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը անցել է ՔՊ-ին, սակայն իրենք «մեծահոգաբար» սպասում են ընդդիմության կողմից իրենց հետ խորհրդակցության միջոցով ընդունելի թեկնածու առաջադրելու նախաձեռնությանը: Հատուկ ի գիտություն Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի տեղեկացնում ենք, որ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն. 1. Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է «Հայաստան» խմբակցությանը: 2. Թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: 3. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ՝ հանձնաժողովի որոշմամբ: 4. Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է հանձնաժողովի կազմը հաստատվելուց, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 5. Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու խմբակցության իրավունքն անցնում է իշխող ուժին, եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում հանձնաժողովի տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում: «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 8-րդ և 9-րդ, ինչպես նաև վկայակոչված հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան, «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո իր որոշմամբ առաջադրել է թեկնածու և չի հրաժարվել այդ իրավունքից: «ԱԺ կանոնակարգ» Սահմանադրական օրենքով «Հայաստան» խմբակցությունը չունի իր առաջադրումը (Ա. Ղազինյանի թեկնածությունը) շարունակաբար գրավոր վերահաստատելու որևէ պարտավորություն: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ս.թ. նոյեմբերի  30-ին ԱԺ հետ համատեղ ընդունած հայտարարությամբ վերահաստատել են այդ պաշտոնում առաջադրված Ա. Ղազինյանի թեկնածությունը պաշտպանելու իրենց անփոփոխ որոշումը: Ամփոփելով արձանագրենք՝ ՔՊ խմբակցությունը, կոպտորեն խախտելով ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները, անթաքույց իրականացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ: Նույնիսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի նման կարգավիճակի պայմաններում քաղաքական իշխանությունը ցույց է տալիս իր հակաժողովրդավարական, հակօրինական և անհանդուրժող էությունը»:
15:07 - 22 դեկտեմբերի, 2021
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում ԲԴԽ-ի դիմաց |armenpress.am|

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում ԲԴԽ-ի դիմաց |armenpress.am|

armenpress.am: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում Բարձրագույն դատական խորհրդի դիմաց:   Նրանք պահանջում են վերջ տալ իրավական ամենաթողությանը, նշելով, որ ՏԻՄ ընտրություններից հետո սկսվել է ընտրված համայնքապետերի նկատմամբ հետապնդումներ, որը, ըստ իրենց բնորոշման, քաղաքական ենթատեքստ է պարունակում: «Եկել ենք ասելու, որ թույլ չենք տալու նման գործընթացներ իրականացնել»,- ասաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ասաց, որ այս հավաքով ուզում են ո՛չ ասել իրավական ամենաթողությանը: Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմացից բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
13:57 - 17 դեկտեմբերի, 2021
Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ նիստը չկայացավ |armenpress.am|

Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ նիստը չկայացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ, քվորում ապահովելու համար սահմանված ժամանակում չգրանցվեցին բավարար թվով պատգամավորներ: Ժամը 12:00-ին  գրանցվել էր 30 պատգամավոր, քվորումի համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն, հայտարարվել էր, որ պատգամավորների գրանցումը շարունակվում է մինչև 4 ժամ: Նիստին չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ բացի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից: 4 ժամ անց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 4 ժամվա գրանցման ժամանակահատվածում քվորում չի ապահովվել, այսպիսով նիստի իրավազորության ապահովում չի եղել, փաստորեն նիստը համարվում է չկայացած: Նիստը հրավիրվել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ, օրակարգում մեկ հարց էր՝ Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծն ԱԺ հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:
16:31 - 15 դեկտեմբերի, 2021
Ինչո՞վ է զբաղված պաշտպանության նախարարը․ ներքաղաքական բնույթի հաղորդագրությունների պատրաստմա՞մբ, գերեվարվածների մասին իր իսկ գործընկերների հայտարարությունները լուռ ընդունմա՞մբ․ Աբրահամյան

Ինչո՞վ է զբաղված պաշտպանության նախարարը․ ներքաղաքական բնույթի հաղորդագրությունների պատրաստմա՞մբ, գերեվարվածների մասին իր իսկ գործընկերների հայտարարությունները լուռ ընդունմա՞մբ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մոտ 1 ամիս առաջ, 44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած քաղաքացի էր դիմել, ով տեղեկացրել էր իր նկատմամբ իրականացրած անարդարացի վերաբերմունքի և կամայականությունների մասին։ Ահազանգի հիման վրա գրություն էի ուղարկել պաշտպանության նախարարին, սակայն օրենքի խախտմամբ, մինչև հիմա գրությունս մնացել է անպատասխան։ Այսինքն՝ իշխանության համար մարդիկ կարևոր են միայն զորակոչվելու և պատերազմ տանելու համար, իսկ վիրավորում ստացած անձանց խնդիրը կարող է անտեսվել և օրենքի խախտմամբ մնալ անպատասխան։ Իսկ ինչո՞վ է զբաղված պաշտպանության նախարարը։ Ներքաղաքական բնույթի հաղորդագրությունների պատրաստմա՞մբ, անհետ կորածների և գերեվարվածների մասին իր իսկ գործընկերների հայտարարությունները լուռ ընդունմա՞մբ։ Գոնե հիշեք, որ պատերազմը չի ավարտվել և երկրի պաշտպանությունը նույն անտեսված մարդկանց ուսերին է»։
14:22 - 13 դեկտեմբերի, 2021
Խորհրդարանն ընդունեց 2022 թվականի պետբյուջեի նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանն ընդունեց 2022 թվականի պետբյուջեի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Քվեարկությամբ օրենքի նախագիծը ստացավ 61 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ ձայներ, ծրարներով կողմ քվեարկություններ էր թողել նաև ՔՊ-ի 4 պատգամավոր: Նիստին ներկա ընդդիմադիր պատգամավորները դեմ էին քվեարկել, «Պատիվ ունեմ»-ից Իշխան Զաքարյանը՝ ձեռնպահ: Պետբյուջեի նախագծով կանխատեսվում է, որ 2022 թվականին կգրանցվի 7 տոկոս տնտեսական աճ: Խորհրդարանում 3 շաբաթ առաջ տեղի ունեցած քննարկումից հետո նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ, օրինակ՝ բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 մլրդ 548.3 մլն դրամ, այլ եկամուտները նվազել են 42.8 մլրդ դրամով: Փոփոխությունների արդյունքում պետբյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5 մլրդ 187.9 մլն դրամով: Բյուջեի եկամուտների և ծախսերի թվարկված փոփոխությունների արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամ չափով: Նախագծով նախատեսվում է, որ 2020-ին արձանագրված ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս մակարդակից պարտքի հետևողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի ՀՆԱ-ի 60.2 մակարդակին մոտ:
10:33 - 09 դեկտեմբերի, 2021
Աբրահամյանը դժգոհում է՝ ԶՈՒ-ի հետ կապված բարեփոխումները որևէ արտացոլում չեն գտել 2022 թվականի բյուջեի նախագծում |armenpress.am|

Աբրահամյանը դժգոհում է՝ ԶՈՒ-ի հետ կապված բարեփոխումները որևէ արտացոլում չեն գտել 2022 թվականի բյուջեի նախագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ ռազմական բյուջեի մասով, անընդունելի է համարում: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց պետբյուջեի նախագծի քննարկմանն ԱԺ-ում խմբակցության անունից ելույթում՝ անդրադառնալով նախագծի՝ անվտանգությանը վերաբերող բլոկին: «Գլխավոր խնդիրը, որը կա այս բյուջեի ռազմական բլոկում, այն է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում հռչակված ԶՈՒ բարեփոխումների ծրագիրն առ այս պահը դեռ չի հաստատվել, ավելին՝ դա նույնիսկ քննարկում չի անցել պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, ըստ այդմ ԶՈՒ-ի հետ կապված պայմանական բարեփոխումները որևէ արտացոլում չունեն 2022 թվականի պետական բյուջեի նախագծում: Այսինքն՝ մենք ունենք հետպատերազմյան ժամանակահատված, ունենք աղետալի հետևանքներ, որն արտացոլված է և սահմանագծում և առհասարակ ԶՈՒ-ում և  անվտանգության համակարգում: Մեկ տարի է ՝խոսում ենք Զինված ուժերի բարեփոխումների մասին, բայց մինչև այժմ այդ բարեփոխումները ոչ միայն առարկայական քննարկումներ չեն ստացել, որևէ ձևով այդ հայեցակարգն ընդունված չէ, բայց մենք քննարկում կամ հաստատում ենք ռազմական բյուջե: Մենք չենք էլ ձևակերպել, թե ու՞ր ենք գնում, ի՞նչ ճանապարհով ենք գնում»,-ասաց Աբրահամյանը: Պատգամավորը նշեց, որ պատերազմից հետո և սպառազինությունների՝ ռազմական տեխնիկայի, զինամթերքի, ավտոմոբիլային պարկի կորուստ կա, և բյուջեի նախագծում  որևէ կերպով արտացոլում չունեն կորուստների վերականգնումը, մարտունակության բարձրացման, անվտանգության աստիճանի բարձրացման հետ կապված ստեղծված խնդիրները: «Եվ այս պարագայում այդ փաստաթուղթը բերել ընդունել, գոնե նվազագույնը ռազմական բյուջեի մասով եմ ասում, ուղղակի անթույլատրելի, անտրամաբանական է»,-ասաց պատգամավորը:
14:29 - 08 դեկտեմբերի, 2021