Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Ավելի քան 8000 զանգ և 1000 անհատական այց ենք ընդունել մեր գրասենյակում անհետ կորածների ընտանիքներից․ Կարմիր խաչ

Ավելի քան 8000 զանգ և 1000 անհատական այց ենք ընդունել մեր գրասենյակում անհետ կորածների ընտանիքներից․ Կարմիր խաչ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տեղեկացնում է. «Ղարաբաղյան հակամարտության սրման առաջին իսկ օրվանից մենք ակտիվորեն ներգրավված ենք և աջակցում ենք անհայտ կորածներին և հակամարտության առնչությամբ պահվողներին վերաբերող հարցերի լուծմանը։ Ավելի քան 8000 զանգ և 1000 անհատական այց ենք ընդունել մեր գրասենյակում՝ անհայտ կորածների ընտանիքներից։ Անհայտ կորած քաղաքացիական անձանց, ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված զինծառայողների կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 297415/16/17, 098255273 հեռախոսահամարներով։ Անհայտ կորած զինծառայողների և որոնողական աշխատանքների վերաբերյալ տվյալների ճշտման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարության ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 288980 հեռախոսահամարներով»:
20:29 - 10 դեկտեմբերի, 2020
ԿԽՄԿ ռեսուրսներն Արցախում ավելանալու են, և շարունակվելու է հումանիտար օգնության բաշխումը  |armenpress.am|

ԿԽՄԿ ռեսուրսներն Արցախում ավելանալու են, և շարունակվելու է հումանիտար օգնության բաշխումը |armenpress.am|

armenpress.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն իր հնարավորությունների սահմաններում օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը: Դեկտեմբերի 4-ի դրությամբ` ԿԽՄԿ-ն Արցախի ղեկավարությանն է փոխանցել սննդամթերքի 4350 ծանրոց, հիգիենայի պարագաների 17220 հավաքածու, 13500 ծածկոց, խոհանոցային պարագաների 1400 հավաքածու: Այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանը: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում փորձում էր հնարավորինս հումանիտար օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը:  Ստեփանակերտի քաղաքապետարանին պարբերաբար սնունդ էինք տրամադրում, հիգիենայի պարագաներ, որպեսզի նրանք այս ամենը բաշխեն այն բնակչության միջև, որոնք ռազմական գործողությունների ժամանակ գտնվում էին թաքստոցներում, ապաստարաններում: Մենք նաև բժշկական պարագաներ ենք տրամադրել բուժհաստատություններին, որպեսզի բուժաշխատողները կարողանան վիրավորներին ժամանակին օգնություն ցուցաբերել»,- ասաց Մուսայելյանը: Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության խոսնակը նշեց, որ պատերազմի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարությունից հետո ԿԽՄԿ-ի հնարավորությունները մեծացել են, որովհետև կարողանում են գնահատել իրավիճակը և հասկանալ պատերազմի հետևաքները: Այդ հարցում ԿԽՄԿ-ն երկխոսության մեջ է Արցախի պատկան մարմինների հետ: «Մեր ռեսուրսներն ավելացել են, ավելանալու են, մենք փորձելու ենք ինչքան հնարավոր է մեր մանդատի շրջանակում օգնել տուժած բնակչությանը»,- եզրափակեց Մուսայելյանը:
15:58 - 04 դեկտեմբերի, 2020
Անհետ կորածների որոնողական աշխատանքների ժամանակ դուրս են բերվում աճյուններ. Զառա Ամատունի |pastinfo.am|

Անհետ կորածների որոնողական աշխատանքների ժամանակ դուրս են բերվում աճյուններ. Զառա Ամատունի |pastinfo.am|

pastinfo.am: «Անհայտ կորածների որոնողական աշխատանքների ընթացքում գտնվում և դուրս են բերվում մարդկանց աճյուններ։ Անհետ կորածն այն կատեգորիան է, որը ոչ ողջ է, ոչ մահացած, այլ մարդ է, որի մասին տեղեկություն չկա»,- այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով անհետ կորածների որոնողական աշխատանքներին։  Անհայտ կորածի ճակատագրի պարզաբանումը ցավոք, հանգեցնում է այլ արդյունքի՝ մահացած մարդու ինքնությունը ճանաչելուն։ Երբեմն երկար ժամանակ է պահանջվում նույնականացման համար։ ԴՆԹ –ի միջոցով փորձում են ճանաչել անձի ինքնությունը։ «Ամենօրյա իրականացվող որոնողական աշխատանքներում տեսնում ենք, ինչպես են թիմերն աշխատում և դուրս բերում մարմիններ։ Մեր կողմից նույնականացվում են կամ միանգամից ճանաչվում են ընտանիքի կողմից»։ Հոկտեմբերից կոմիտեն այցելում է քաղաքացիական անձանց և զինվորականների, որոնք անազատության մեջ են պահվում, իրավունք ունեն կապ պահել իրենց հարազատների հետ, սակայն նրանց վերադարձնելու որոշումը կայացնում են կողմերը։ «Մենք ունեցել ենք հնարավորություն այցելելու մի շարք մարդկանց և առ այսօր ունենում ենք նոր հաստատումներ իշխանությունների կողմից, որը թույլ է տալիս մեր պատվիրակներին տեսակցել մի շարք անձանց, որոնց մասին մենք տեղեկությունները ստանում ենք և կապի մեջ ենք ընտանիքների հետ։ Կամ այլ աղբյուրներով ստացվող տեղեկություններով,կարողանում ենք ընթացիկ ճշտումների և հաստատումների ընթացքում պարզել այդ մարդկանց պահման վայրը»։ Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսակցել են՝ թե քաղաքացիական, թե զինվորական մի շարք անձանց։ Նույնը վերաբերում է նաև հայկական կողմում պահվող ադրբեջանցի գերիներին։ Իսկ բոլորը բոլորի դիմա՞ց, թե փուլային տարբերակով է տեղի ունենալու գերիների փոխանակումը, Ամատունին չնշեց. «Կողմերի հնչեցվող մտադրությունները մենք ողջունում ենք։ Ինչ վերաբերում է կոնկրետ գործընթացներին կամ ինչպես են ընթանում փոխանակման առաջարկները կողմերի միջև, կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակների տիրույթում են և չենք կարող ընթացքի հետ կապված որևէ մեկնաբանություն տրամադրել»։ Ավելին՝ pastinfo.am-ում
16:45 - 03 դեկտեմբերի, 2020
Արա Այվազյանը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ

Արա Այվազյանը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպման առանցքում էին Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի փոխանակման հարցը: Այս առնչությամբ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համատեղել ջանքերը նշված առաջնային խնդիրներին հրատապ և լիարժեք լուծում տալու գործում: Հայաստանի արտգործնախարարն իր մտահոգությունն է հայտնել «Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ գերիների և խաղաղ բնակչության հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և հաշվեհարդարի բազմաթիվ դեպքերի վրա»: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժաի հաղթահարման հարցերին, մասնավորապես՝ պատերազմից տուժած արցախահայության աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, Արցախ վերադարձող տեղահանված բկաչությանը հրատապ օգնության: Արա Այվազյանը բարձր է գնահատել այս ուղղությամբ գործադրվող ԿԽՄԿ ջանքերը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը շարունակել սերտորեն համագործակցել՝ հումանիտար արձագանքումն առավել արդյունավետ դարձնելու համար:
20:10 - 02 դեկտեմբերի, 2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությանը

Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Շյուպը նշել է, որ ԿԽՄԿ-ի ու Հայաստանի միջև արդյունավետ երկխոսություն է հաստատվել: Նա նաև կարևորել է Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցությունը:Քննարկվել են գերիների փոխանակման, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ պետք է ամեն ինչ անել այս գործընթացը հնարավորինս արագացնելու համար:Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Առաջարկվում է նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների ետ վերադարձնել նրանց:Կողմերը անդրադարձել են նաև Արցախում հումանիտար իրավիճակին և ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցերին: 
16:53 - 02 դեկտեմբերի, 2020
Փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Հադրութի շրջանում |armenpress.am|

Փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Հադրութի շրջանում |armenpress.am|

armenpress.am: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ է իրականացնում Հադրութի շրջանում: Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում այդ աշխատաքները դեռ չեն իրականացվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի միջև բանակցություններ են ընթանում: Այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: «Մինչև այսօր իրականացված որոնողական աշխատաքների արդյունքում 655 մարմին արդեն հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին: Աշխատանքները դեկտեմեբերի 1-ին շարունակվել են Հադրութի շրջանում, փրկարարները Հադրութ քաղաք դեռ չեն մտել: 19 դի այդ շրջանում հայտնաբերվել է: Որոնողական աշխատանքները Հադրութի մերձակա տարածքում այս պահին շարունակվում են»,- ասաց Թադևոսյանը: ԱԻՊԾ ներկայացուցչի խոսքով` Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներ փրկարարները դեռ չեն հասել, բայց վերջին երկու-երեք օրերի ընթացքում դրական տեղաշարժ կա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի բանակցություններում: «Մենք ունենք որոնողական աշխատաքներ իրականացնելու ներուժը, խնդիրը բանակցող կողմինն է. ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել, բայց հիմա արդեն թույլտվություն կա: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի բանակցություններն ընթանում, իսկ մենք կատարում ենք»,- ասաց Թադևոսյանը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ հակամարտության կողմերն են որոշում որտեղ և երբ իրականացնել որոնողական աշխատանքները, իսկ ԿԽՄԿ-ն միջնորդ և աջակից կողմ է այդ հարցում: «Այո, ԿԽՄԿ-ն աջակցող դեր ունի, սակայն չենք կարող բացատրել կամ մեկնաբանել, թե ինչու են կողմերը այս կամ այն որոշումը կայացրել: Աշխատանքները ընթանում են, և ամեն օր այդ որոնումները տեղի են ունենում, որոնումները չեն դադարեցվել»,- նշեց Ամատունին:
12:49 - 02 դեկտեմբերի, 2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է ԼՂ հակամարտությունից տուժած անձանց

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է ԼՂ հակամարտությունից տուժած անձանց

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից մարդասիրական օգնություն է տրամադրում անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված անձանց։ Այս մասին հայտնեցին Հայկական Կարմիր խաչի ընկերությունից: «Այսօր ստեղծված իրավիճակի հետևանքով կոնֆլիկտի ազդեցությունից տուժած մարդասիրական կարիքները բազմազան են՝ սոցիալ-առողջապահականից մինչև հոգեբանական, և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որն աշխատում է ՀՀ ամբողջ տարածքում՝ որպես չեզոք և անկախ կազմակերպություն, իր ողջ մարդկային և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման միջոցով անում է հնարավորը` այդ կարիքներին արձագանքելու համար, - ասում է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։   Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ  համագործակցությամբ, մոբիլիզացված 1300 կամավորների միջոցով, Երևանում և 9 մարզերի 34 համայնքներում ավելի քան 45 000 անձի  տրամադրվել են սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների աջակցություն, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման և անկողնային պարագաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության դասընթացներ և արկղիկներ, սայլակներ, քայլակներ և ձեռնափայտեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբաններն ու առաջին օգնության թիմերը հոգեբանական աջակցություն և հոգեբանական առաջին օգնություն են ցուցաբերել մոտ 10 000 մարդու, այդ թվում՝ հոսպիտալներում վիրավոր զինվորներին և նրանց հարազատներին, ՀԿԽԸ թեժ գծով դիմող անձանց, հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացներին մասնակցող քաղաքացիներին, ինչպես նաև անհայտ կորածների և գերիների հարազատներին։ ՀԿԽԸ հատուկ պատրաստված կամավորներն աշխատում են 7 մարզերի ժամանակավոր կացարաններում՝ դպրոցներում, մանկապարտեզներում և հյուրանոցներում ապաստանած 2500 երեխաների հետ՝ կազմակերպելով նրանց առօրյան և տրամադրելով հոգեբանական աջակցություն։   ՀԿԽԸ հետվնասվածքային վերականգնողական կենտրոնն իր ամբողջ  ներուժն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնում է վիրավոր զինածառայողների բուժման և վերականգնման գործընթացին։ Հակամարտության հետևանքով ընտանիքների տարանջատումը կանխելու և տարանջատված ընտանիքների վերամիավորմանը նպաստելու նպատակով ՀԿԽԸ-ն ակտիվացրել է իր «Որոնում» ծառայությունը, որը մինչ օրս ստացել է մոտ 3200 զանգ։ ՀԿԽԸ-ն աջակցել է մասնավոր կացարաններում ապաստանած մարդկանց՝ նրանց համար ապահովելու հիմնական ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են էլեկտրականությունը, ջեռուցումը և ջուրը, տրամադրելով 311 միլիոն ՀՀ դրամ՝ նոյեմբեր ամսվա կոմունալ ծախսերի համար։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերների և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից ավելի քան 3 100 000 ԱՄՆ դոլար է տրամադրվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ մարդկանց ամենահրատապ ու անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։ Ողջ գործունեությունն իրականացվում է հետևելով հակահամաճարակային կանոններին և նպաստելով դրանց պահպանմանը՝ տրամադրելով տեղեկատվական թերթիկներ և պաշտպանիչ նյութեր։ «Հաշվի առնելով, որ առջևում ձմեռ է, և մարդասիրական կարիքները բազմապատկվելու են, մշակում ենք միջնաժամկետ ծրագրեր, այդ թվում ապահովելու համար հիմնական ծառայությունների և առաջին անհրաժեշտության իրերի՝ այդ թվում ջեռուցման, էլեկտրականության և ջրի հասանելիությունը։ Այնուհետև, հիմնվելով գնահատումների և խիստ կարիքի վրա կանցնենք  վաղ վերականգնման և վերակառուցման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը: Արդեն 100 տարի է, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես երկրում գործող խոշոր մարդասիրական կազմակերպություն, մշտապես ամենախոցելիների կողքին է », - հավելում է գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:  
12:04 - 01 դեկտեմբերի, 2020
Տիգրան Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները

Տիգրան Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները

Նոյեմբերի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ վերջինիս առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Քլեր Մեյթրոյին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար, ինչպես նաև հույս հայտնել, որ Թիերի Ռիբոյի ղեկավարությամբ ԿԽՄԿ պատվիրակության հետ համապարփակ համագործակցությունը կշարունակվի ու էլ ավելի կընդլայնվի: ԿԽՄԿ պաշտոնյաները շնորհակալություն են հայտնել ՀՀ պետական գերատեսչություններին աջակցության համար, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով իրականացնել կազմակերպության առաքելությունը: Քլեր Մեյթրոն ու Թիերի Ռիբոն նաև մանրամասն ներկայացրել են ԿԽՄԿ աշխատանքների ընթացքը:Կողմերը քննարկել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Տիգրան Ավինյանը կարևորել է ԿԽՄԿ ցուցաբերած աջակցությունը և միջնորդական դերը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներն արագացնելու հրատապությունը: Նա նշել է, որ հայկական կողմը ամբողջովին հետևում է Ժնևի կոնվենցիաներով և դրանց լրացուցիչ արձանագրություններով հաստատված ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի քաղաքակիրթ կանոններին, և շարունակելու է հետևել կոնվենցիաների տառին ու ոգուն:Փոխվարչապետն անդրադարձել է ռազմական գործողությունների ընթացքում և դրանց ավարտից հետո Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտման դեպքերին: Նա նաև մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետ վերադարձի, անհետ կորածների և զոհվածների դիերի որոնողական աշխատանքներում ադրբեջանական կողմի ստեղծած խոչընդոտների կապակցությամբ: Տիգրան Ավինյանը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքները ու մեխանիզմները: Նա նաև ընդգծել է գործընթացն առավելագույնս արագացնելու կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախում առկա հումանիտար իրավիճակին ու արցախցիների կարիքների գնահատման հարցերին:
19:23 - 30 նոյեմբերի, 2020
Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինծառայողների մայրերի հետ

Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինծառայողների մայրերի հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Կառավարության ամառանոցում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ:   Տիկին Հակոբյանն իր զորակցությունը հայտնեց հայ մայրերին. «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու անհնարինը իրավիճակից ելք գտնելու, մեր տղաներին ընտանիք վերադարձնելու համար»:   Հանդիպմանը մայրերն իրենց ունեցած տեղեկությունները, անհանգստությունները, բողոքը հայտնեցին վարչապետի տիկնոջը: Տիկին Հակոբյանը մայրերին հայտնեց, որ ուժերի ու լիազորությունների սահմաններում կփորձի մայրերի բարձրացրած հարցերն ուղղել համապատասխան կառույցներին:   Զրույցի ընթացքում ի հայտ եկավ նաև ընտանիքների կրտսեր անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն, ուստի «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուները կանեն կարիքների գրանցում ու կկազմակերպեն մասնագետների հանդիպումներ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ:   Հոգեբանական աջակցությունը կկազմակերպվի Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համագործակցությամբ:  
19:06 - 30 նոյեմբերի, 2020
Վարչապետը ԿԽՄԿ ներկայացուցիչներին մտահոգություն է հայտնել աշխատանքների ծավալների կապակցությամբ

Վարչապետը ԿԽՄԿ ներկայացուցիչներին մտահոգություն է հայտնել աշխատանքների ծավալների կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Վարչապետը նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից  գերեվարված անձանց վիճակի, առողջության, պահման պայմանների  վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրման կարևորությունը: Քլեր Մեյթրոն մանրամասն վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին: Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ Պաշտպանության բանակի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահների հետ համագործակցությունից: Միաժամանակ, անհետ կորածների և դիերի հայտնաբերման ամենօրյա աշխատանքների հարցում տիկին Մեյթրոն առանձնակի ընդգծել է ՀՀ ՊՆ-ի կողմից կոնկրետ տեղանքների նշումներով տրամադրված քարտեզի կարևորությունը, ինչը մեծացնում է որոնողական աշխատանքների արդյունավետությունը:  Որոնողական աշխատանքների առավել արագ իրականացման հարցում որպես խոչընդոտ նա նշել է ականապատված տարածքների, ինչպես նաև եղանակային վատ պայմանների առկայությունը:        Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վերը նշված հարցերում արդյունավետ համագործակցությանը, գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
21:18 - 27 նոյեմբերի, 2020
Իմ ղեկավարած կառույցը չունի որևէ մանդատ գերիների հարցով բանակցություններ վարելու․ Արման Թաթոյան |hetq.am|

Իմ ղեկավարած կառույցը չունի որևէ մանդատ գերիների հարցով բանակցություններ վարելու․ Արման Թաթոյան |hetq.am|

hetq.am: Գերիների և անհայտ կորածների հարցերով Ադրբեջանն ակնհայտորեն արհեստական ձգձգում է պրոցեսը: Նման համոզմունք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում: «Մի դեպքում նշվում է դիակների փոխանակման պրոցեսի ավարտից հետո, մի դեպքում այլ խոչընդոտներ են առաջացնում: Սա ակնհայտ կազմակերպված քաղաքականության մասին է խոսում, և դրան զուգահեռ շարունակվում է նրանց կողմից խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի հրապարակումը: Սա բացարձակ դատապարտելի երևույթ է, ամբողջ հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը խախտելուն ուղղված դիտավորված գործողություններ են»,- ասաց Արման Թաթոյանը: Արման Թաթոյանն անդրադարձավ Ադրբեջանի գլխավոր դատախազության այն հայտարարությանը, թե նման տեսանյութեր տարածած և խոշտանգումներ իրականացրած զինծառայողների նկատմամբ վարույթներ են հարուցվելու: Թաթոյանի համոզմամբ` այդ գործողություններն ատելության քարոզի շրջանակներում են իրականացվել, այդ ամենը կազմակերպված քաղաքականության մաս է, հետևաբար չէր կարող որևէ զինծառայող իր հայեցողության շրջանակում խոշտանգումներ իրականացնել և այդ ամենը տեսանկարահանել: Արման Թաթոյանը հիշեցրեց, որ նման տեսանյութեր են տարածվել ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում, այլ դրանից առաջ, և դրանք վերաբերել են նաև քաղաքացիական անձանց: Հայաստանի օմբուդսմենը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը չունի որևէ մանդատ գերիների հարցով բանակցություններ վարելու, որպես ապաքաղաքական մարմին՝ բարձր հավաստիություն ունեցող տեղեկություններ են հավաքագրում և փոխանցում գործընկեր կառույցներին: «Նպաստում ենք պրոցեսին, բայց կոնկրետ բանակցությունների կամ ժամկետների հետ կապված իրավասություն չունենք»,- ասաց նա: Թաթոյանի խոսքով` չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ են ներկայացվել, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է ավելի լայն ծավալով աշխատանքներ տանել: «Միանշանակ է, որ Կառավարությունն իր համապատասխան մարմիններով պետք է այս հարցերով զբաղվի, դա հստակ է, ուղիղ պատասխանատվությունը Կառավարությանն է: Կան աջակցող մարմիններ, օրինակ՝ ՄԻՊ-ը»,- ասաց Թաթոյանը` չցանկանալով մեկնաբանել Կառավարության գործունեությունը գերիների փոխանակման հարցում: Գերիների թվեր Թաթոյանը չհնչեցրեց` ասելով, որ աշխատակազմն ունի իր վիճակագրությունը, որը հիմնված է նաև Քննչական կոմիտեի, փաստաբանների, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության թվերի համադրության վրա: Շարունակությունը՝ hetq.am-ում։
16:19 - 27 նոյեմբերի, 2020
150 հայ զինծառայողի գերեվարության մասին լուրը կեղծ է․ Կարմիր խաչը հորդորում է չտրվել խուճապային տեղեկությունների |armtimes.com|

150 հայ զինծառայողի գերեվարության մասին լուրը կեղծ է․ Կարմիր խաչը հորդորում է չտրվել խուճապային տեղեկությունների |armtimes.com|

armtimes.com: Համացանցում տարածված այն տեղեկությունը, թե Ադրբեջանում գերեվարվել է 150 հայ զինծառայող, կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը։ «Մեդիա կենտրոն»-ի կողմից հրավիրված առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Հոկտեմբերի կեսերից սկսած եւ առ այսօր մենք ունենք մուտքի որոշակի հնարավորություն, ճշտել ենք մի շարք անձանց գերեվարման փաստերը եւ կարողացել իրենց տեսակցել, սակայն որեւէ ամբողջական տվյալ, որ սկսել է համացանցում տարածում գտնել, կեղծ է: Խնդրում եմ դրանց մեջբերումներ չանել, ընտանիքներին էլ խորհուրդ եմ տալիս չհավատալ եւ մեզ հետ կապի մեջ լինել»,- ասաց նա՝ հորդորելով չտրվել խուճապային եւ սենսացիոն տեղեկությունների։ Հարցին, թե իրականում որքա՞ն է կազմում Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողների թիվն իրենց տվյալներով, Զառա Ամատունին չպատասխանեց՝ ասելով, որ իրենց իրավասությունից դուրս է վիճակագրական տվյալներ հրապարակելը․ «Մեր ձեւաչափը հաշվի առնելով՝ մենք չենք հրապարակում վիճակագրական տվյալներ եւ ամենայն հավանականությամբ չենք էլ հրապարակի, թե որքան անձինք են գրանցվել՝ որպես փնտրվող, գերիներ: Չենք տրամադրում այդ տվյալները նաեւ այլ ատյանների եւ աշխատում ենք իշխանությունների հետ: Յուրաքանչյուր դեպքով աշխատում ենք երկկողմանի եւ կոնֆիդենցիալ ձեւաչափով, ինչը թույլ է տալիս ապահովել գերիների շահերը եւ կողմերին հիշեցնել միջազգային պարտավորությունների ներքո իրենց ստանձնած պատասխանատվության մասին»։ Ամատունին շեշտեց, որ միջազգային իրավունքն էլ է թելադրում գերիներին հեռու պահել հանրային ուշադրությունից․ «Նրանք գտնվում են բարդ իրավիճակում, եւ հարցեր, խնդիրներ վերլուծելը իշխանությունների գործն է, որտեղ մենք միջնորդի դեր ունենք: Հանրությունը կարող է աջակցել, եթե կողմերը դա որոշեն, բայց՝ ոչ մենք. մեր դերը աջակցելն է նրանց տեսակցելու, պահման պայմանները ստուգելու եւ օգնելու հարցում, քանի դեռ նրանք անազատության մեջ են»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:57 - 27 նոյեմբերի, 2020
ԿԽՄԿ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում |armenpress.am|

ԿԽՄԿ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես չեզոք կառույց աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում, սակայն որոշումները կայացնում են հակամարտության կողմերը: Այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, պատասխանելով այն հարցին, թե, ի վերջո, երբ է իրականացվելու գերիների փոխանակումը և ինչ դեր ունի ԿԽՄԿ-ն այդ հարցում: «Երբ է իրականացվելու և ինչպես, որոշելու են կողմերը: Մենք օգնում ենք կողմերին համաձայնության  գալ այդ հարցում, սակայն առաջարկները, որոշումները, ժամկետները որոշում են հակամարտության կողմերը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այդ հարցում որևէ բան չի որոշում»,- ասաց Ամատունին: Նրա խոսքով` որպես չեզոք միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության դերն է ստուգել յուրաքանչյուր կողմում անձանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ: «Հոկտեմբերից սկսած, համապատասխան իշխանության կողմից հաստատում ստանալով,  մեր կազմակերպությունը շարունակում է այցելել մի շարք անձանց . դրանց մեջ են և՛ քաղաքացիական անձինք, և՛ զինվորականներ:  Կան մարդիկ, ովքեր անազատության մեջ են և իրավունք ունեն կապ պահել իրենց հարազատների հետ, մենք աջակցում ենք, որպեսզի իրենք այդ կապը ունենան, առողջական վիճակին ենք հետևում, սակայն այդ անձինքն երբ պետք է վերադարձվեն, նման որոշումներ կայացնում են հակամարտության կողմերը և իրենք են որոշում բոլոր տեսակի հարցերը կապված այդ համաձայնության հետ, մենք օգնում ենք այդ համաձայնությանը, միջնորդելով որպես կառույց, որպեսզի կարողանան այդ եզրերը գտնել»,- ասաց Ամատունին:
11:30 - 27 նոյեմբերի, 2020