Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Փոխվարչապետը վերահաստատել է` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագությունն է |armenpress.am|

Փոխվարչապետը վերահաստատել է` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագությունն է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: «Ադրբեջանական կողմի հայտարարությունների հետ կապված՝ պետք է հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը, որն օժտված է միջազգային հանրության մանդատով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է` Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսքով»,- ասել է Գրիգորյանը: Փոխվարչապետը նշել է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Ադրբեջանը հրթիռակոծում և ռմբակոծում է Արցախի բոլոր քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտն ու մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, քաղաքացիական ենթակառուցվածքները, բժշկական հաստատությունները, դպրոցները, մանկապարտեզները, կրթաշմակութային և կրոնական հուշարձանները: «Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, բազմաթիվ երկրների ղեկավարների ու միջազգայն հեղինակավոր կազմակերպությունների կոչերին, Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է և շարունակում է խախտել կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել է փոխվարչապետը:
16:16 - 06 նոյեմբերի, 2020
ԱՊՀ նիստում Հայաստանն Ադրբեջանին մեղադրել է ԼՂ-ում ռազմական հանցագործությունների կատարման մեջ |armenpress.am|

ԱՊՀ նիստում Հայաստանն Ադրբեջանին մեղադրել է ԼՂ-ում ռազմական հանցագործությունների կատարման մեջ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից աջակցվող Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այս պահի դրությամբ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, ընդ որում ագրեսիան իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ և Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Ադրբեջանական կողմից կռվողները կիրառում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները, այնպիսիք, ինչպիսիք են տանջանքները, գնդակահարություններն ու ռազմագերիների գլխատումները, զոհվածների մարմինների նկատմամբ ոտնձգությունները: Ադրբեջանի ղեկավարության խղճին մի շարք ռազմական հանցագործություններ են»,- ասել է Գրիգորյանը:
14:58 - 06 նոյեմբերի, 2020
Կառավարությունը քննարկում է ՀՀ տեղափոխված արցախցիների խնդիրներին կանոնակարգված լուծում տալու հարցը |armenpress.am|

Կառավարությունը քննարկում է ՀՀ տեղափոխված արցախցիների խնդիրներին կանոնակարգված լուծում տալու հարցը |armenpress.am|

armenpress.am: Արցախից Հայաստան եկած հայրենակիցների կեցության կամ որևէ այլ խնդիր այս պահին որոշակիորեն լուծված են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք քննարկում ենք խնդիրը, որպեսզի ստեղծենք գործիքներ, որոնք այս հարցերին կտան ավելի կանոնակարգված լուծում: Իհարկե, այդ ամենը կախված կլինի, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, կլինի՞, արդյոք, այնպես, ինչպես կանխատեսում ենք»,- նշեց փոխվարչապետը։ Գրիգորյանը վստահեցրեց, որ ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների խնդիրներն օրակարգային են: Նա ընդգծեց՝ կա շտաբ, որը զբաղվում է այդ հարցերով, և կառավարության կողմից լուծում կտրվի ցանկացած խնդրի։ Փոխվարչապետի խոսքով՝ բոլոր հարցերը դեռևս կարգավորվում են Կառավարության աշխատակազմի կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, սակայն մոտ ժամանակներում ձևափոխումներ կարվեն:
15:54 - 02 նոյեմբերի, 2020
Մհեր Գրիգորյանը հավանական չի համարում «լոքդաուն»-ին անցնելը |hetq.am|

Մհեր Գրիգորյանը հավանական չի համարում «լոքդաուն»-ին անցնելը |hetq.am|

hetq.am: Չեմ կարծում, որ ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք տնտեսական գործունեության «լոքդաունի»:     Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով կորոնավիրուսային համաճարակի թվերի աճին: «Եթե անցած փորձը ամփոփենք, ընդ որում ոչ միայն Վրաստանի, այլ նաև եվրոպական երկրների, նման օրակարգ այս պահի դրությամբ չենք ունենալու, բայց բոլորիս կոչ եմ անում կանխարգելիչ միջոցառումները ինքնակամ ապահովենք»,- ասաց Գրիգորյանը: Անդրադառնալով 2021 թվականի պետական բյուջեի նախագծին փոխվարչապետն ընդգծեց, որ այն այս պահին հաշվեկշռված տեսք ունի, հստակ է, թե ինչ եկամուտներ ենք ունենալու, ինչ մարտահրավերներ ունենք ու ինչ ծախսեր ենք ունենալու: Ըստ Գրիգորյանի` նախագիծը հաշվի է առնում բոլոր հանգամանքները և ունի ֆինանսական տրամաբանություն` կայուն տնտեսություն և կայուն սոցիալական վիճակ ունենալու համար: Մհեր Գրիգորյանի խոսքով` թե՛ ռազմական դրությունը, թե՛ կորոնավիրուսային հիվանդությունը բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցել են: Պետական պարտքի շեմի աճ սպասվում է, սակայն ըստ փոխվարչապետի շեմն այդքան կարևոր չէ, որքան ծախսման արդյունավետությունը: «Որևէ մեկը չի պատրաստվում պարտքեր վերցնել ու իրականացնել ծախսեր, որոնք պայմանավորված չեն մարտահրավերներով: Ավելի շատ պետք է հետևեք ֆինանսների նախարարության փորձագետների պարզաբանումներին, թե ինչպես է այդ պարտքը ծախսվելու, և ինչ հավելյալ արժեքներ ենք գեներացնելու, որոնք հնարավորություն կտան պարտքում ներգրավված միջոցները բնականոն սպասարկել: Կարծում եմ` հնարավոր չէ, որ շեմի փոփոխություն չլինի, բայց վստահ եմ շեմի փոփոխության հետևանքով կունենանք այնպիսի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն, որ ծախսերը կնպաստեն արդյունքների գեներացմանը»,- ասաց նա:
12:53 - 02 նոյեմբերի, 2020
Փոխվարչապետը համավարակի և պատերազմի պայմաններում կայուն մակրոմիջավայրի ապահովումը համարեց աննախադեպ



 |armenpress.am|

Փոխվարչապետը համավարակի և պատերազմի պայմաններում կայուն մակրոմիջավայրի ապահովումը համարեց աննախադեպ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոմիջավայր՝ թե 2019-ին, թե 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նման հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը ստեղծված իրավիճակում շատ կարևոր համարեց կենտրոնացնել բոլորի ջանքերը 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վրա: Նա հիշեցրեց, որ երկրի երկարաժամկետ զարգացման և ոլորտային ռազմավարությունների վերանայման աշխատանքները սկսվել են դեռ 2018-ին, 2019-ին իրականացվել են ոլորտային ռազմավարությունների, գլոբալ ռազմավարության բազմաթիվ ճշգրտումներ: «Մակրոտնտեսական կայունության ապահովումը իհարկե լրջագույն և կարևորագույն երաշխիք է ներդրումների ներգրավման և տնտեսական աճի պոտենցիալի մեծացման համար: Սերտորեն համագործակցելով Կենտրոնական բանկի հետ՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացիայի արդյունքում, հնարավոր եղավ ապահովել կայուն մակրոմիջավայր թե 2019-ին, թե 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում»,-ասաց Գրիգորյանը: Նա շեշտեց՝ ակնհայտ է, որ 2021 թվականը լարված տարի է լինելու, բայց և վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի ունենալ բյուջե, որը հաշվի կառնի բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները, բավարար ռեսուրսներ կգեներացնի դրանց արդյունավետ չեզոքացման և դիմակայման ուղղությամբ, ինչպես նաև կապահովի  երկրի սոցիալ-տնտեսական կայունությունն ու անվտանգությունը: «Ակնհայտ է, որ թիվ մեկ խնդիրը, որը մենք պարտավոր ենք լուծել և որի հետ կապված, վստահ եմ, որ քննարկումների արդյունքում կգտնեք լուծումներ, արդյունավետությունն է: Ըստ էության մեր բոլոր ռազմավարություններին և քաղաքականություններին համահունչ ծախսերի տրամաբանություն  հնարավոր է եղել ապահովել մեր համատեղ աշխատանքի արդյունքում: Բայց մենք այսօր ունեք կորոնավիրուսի հետևանք, որին գումարվել է պատերազմական իրավիճակը, հետևաբար այդ հարցերի պատասխանը նույնպես պետք է գտնենք»,-ասաց փոխվարչապետը: Նա վստահություն հայտնեց, որ հնարավոր կլինի գտնել ու ապահովել անհրաժեշտ կայունությունը, և կլինի ֆինանսական բալանս, որը հնարավորություն կտա և շարունակել ապահովել կայունությունը և ներդրումների հոսքը, և իրականացնել ծախսերն այնպիսի արդյունավետության մակարդակով, որը հնարավորություն կտա հասնել  նպատակներին և  հաղթահարել ընթացիկ մարտահրավերները:
11:03 - 02 նոյեմբերի, 2020
Թուրքական արտադրանքի որակի ապրանքներ կարող են արտադրվել նաև Հայաստանում, հայտարարում է փոխվարչապետը |azatutyun.am|

Թուրքական արտադրանքի որակի ապրանքներ կարող են արտադրվել նաև Հայաստանում, հայտարարում է փոխվարչապետը |azatutyun.am|

azatutyun.am: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նույն թուրքական արտադրանքի որակի և տեսակի վերջնական սպառման ապրանքներ կարող են ներմուծվել այլ երկրներից, ինչպես նաև արտադրվել Հայաստանում, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հարցին, թե արդյոք թուրքական ապրանքներ ներկրելու փոխարեն ձեռնարկատերերը կգտնե՞ն այլ տարբերակներ, թե՞ կառավարությունը կօգնի: «Հայաստանում արտադրություն կազմակերպելու մասով, վստահ եմ, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ֆինանսական օժանդակության գործիքներ կառաջարկի՝ վարկերի սուբսիդավորման և նոր ներդրումների խրախուսման ձևաչափով: Այլընտանքային շուկաներից ներմուծումների մասով, վստահ եմ, որ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում կկազմակերպի նոր շուկաներում և նոր գործարար կապերի հաստատման միջոցառումներ: Ընդ որում, հավանական խնդիրների լուծումների վերաբերյալ մենք արդեն իսկ քննարկումներ ենք իրականացրել ԵԱՏՄ երկրների որոշ գործընկերների հետ», - արձագանքել է փոխվարչապետը:
14:15 - 17 հոկտեմբերի, 2020
Իրական հումանիտար աղետը հենց Արցախում է, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ուղղակի աջակցությունը․ Մհեր Գրիգորյանը՝ Շոմբի Շարփին

Իրական հումանիտար աղետը հենց Արցախում է, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ուղղակի աջակցությունը․ Մհեր Գրիգորյանը՝ Շոմբի Շարփին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, որի հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը: Փոխվարչապետն անդրադարձել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանն ու Ադրբեջանին աջակցությանը, այդ թվում նաև՝ խոսել է Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման արդյունքում տարածաշրջանում և դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգի մասին: Մհեր Գրիգորյանը, շեշտելով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման փաստը, անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Շոմբի Շարփի հետ քննարկել տեղում դրա հասցեագրման հնարավորությունները: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ իրական հումանիտար աղետը հենց Արցախում է, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ուղղակի աջակցությունը: Քննարկվել են նաև ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: 
21:23 - 15 հոկտեմբերի, 2020
Միայն միջազգային պատշաճ արձագանքը կկանխի տարածաշրջանի հումանիտար աղետը. փոխվարչապետը՝ ԵՄ դեսպանին

Միայն միջազգային պատշաճ արձագանքը կկանխի տարածաշրջանի հումանիտար աղետը. փոխվարչապետը՝ ԵՄ դեսպանին

Տարածաշրջանին սպառնացող հումանիտար աղետը կարող է կանխվել միմիայն Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր գործողություններին ուղղված միջազգային պատշաճ արձագանքի միջոցով։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում ՀՀ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ագրեսիան, անդրադարձել է արգելված զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և կենսական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերին։ Փոխվարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հանցավոր գործողությունները, այդ թվում՝ տարածաշրջան ահաբեկչական խմբավորումների տեղափոխումը և խաղաղ բնակչության թիրախավորումը չեն կարող անարձագանք մնալ միջազգային հանրության կողմից և որ Արցախի ժողովրդի գոյութենական սպառնալիքը կարող է կանխվել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմամբ և իրականացմամբ։ Մհեր Գրիգորյանն ընդգծել է նաև, որ տարածաշրջանին սպառնացող հումանիտար աղետը կարող է կանխվել միմիայն Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր գործողություններին ուղղված միջազգային պատշաճ արձագանքի միջոցով։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին կառուցողական համագործակցության համար: Կողմերը քննարկել են համատեղ իրականացվող «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր», «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար», «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» բյուջետային աջակցության ծրագրերի ընթացքը, այդ թվում նաև առաջիկա մասհանումների իրականացման ուղղությամբ տարված աշխատանքները: Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը գոհունակությամբ են նշել, որ արդեն ուժի մեջ են մտել երկու նոր բյուջետային աջակցության ծրագրեր՝ «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ 1» և «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր»: Մհեր Գրիգորյանը նշել է նաև, որ չնայած կորոնավիրուսային համավարակի և ռազմական դրության պայմաններին Կառավարությունը նաև շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն ուղղված աշխատանքները:
20:27 - 15 հոկտեմբերի, 2020
Մհեր Գրիգորյանը և ՀԲ փոխնախագահը քննարկել են համատեղ ծրագրերն ու հետագա համագործակցության շրջանակը

Մհեր Գրիգորյանը և ՀԲ փոխնախագահը քննարկել են համատեղ ծրագրերն ու հետագա համագործակցության շրջանակը

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Տարեկան հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մասով փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տեսազանգի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ փոխնախագահին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետն անդրադարձել է Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ նշելով, որ սեպտեմբերի 27-ից սկսած հարվածներ են հասցվում Արցախի քաղաքներին և բնակավայրերին, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտին: Մհեր Գրիգորյանը նաև շեշտել է, որ այս պատերազմը չէր սկսի առանց Թուրքիայի կողմից ամբողջական ներգրավվածության և աջակցության՝ ընդգծելով, որ կան փաստեր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներգրավվածության և հակամարտության գոտի նրանց տեղափոխման վերաբերյալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումն ու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի դատապարտումը: Ընդգծելով, որ Համաշխարհային բանկը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԲ՝ Երկրի գործընկերության շրջանակի հիմնական ուղղությունները, ներառյալ տնտեսական մրցունակության բարձրացումն ու արտահանման խթանումը, մարդկային կապիտալի զարգացումը և շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարումը: Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը ներկայացրել է կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն՝ ուղղված կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը:
22:52 - 14 հոկտեմբերի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին և ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (նախարարներին): Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և վերջին զարգացումները՝ ընդգծելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հանձինս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Երևանում միջկառավարական խորհրդի նիստը կազմակերպելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Երևանում ս.թ. հոկտեմբերի 9-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցերին: 
20:20 - 07 հոկտեմբերի, 2020
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին անդրադարձ է կատարվել տնտեսական և IT ոլորտներին

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին անդրադարձ է կատարվել տնտեսական և IT ոլորտներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Մեթ Մյուրեյի համանախագահությամբ կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարին: Սեդրակ Բարսեղյանն ամերիկյան կողմին ներկայացրել է Հայաստանի Կառավարության գերակայությունները՝ անդրադառնալով ոլորտային ռազմավարությունների և 2020-2050 թթ. ՀՀ վերափոխման ռազմավարության կարևորությանը և առաջնահերթություններին: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանին տրամադրվող աջակցությունն ընդլայնելու համար, որն ուղղված էր ոչ միայն կորոնավիրուսի հաղթահարմանը առողջապահության ոլորտում, այլև մյուս ոլորտներում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը: Հայկական կողմից ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունների ներկայացուցիչները:  ԱՄՆ կողմից համանախագահող Մեթ Մյուրեյը նիստի ընթացքում, շնորհավորելով հայկական կողմին սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած Անկախության տոնի կապակցությամբ, ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում կանանց դերի խթանման հարցին: ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին նիստի ընթացքում ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ամփոփելով նիստը հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները կարևորել են նման ձևաչափով քննարկումները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
22:15 - 22 սեպտեմբերի, 2020