ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով․ Վաչե Տերտերյան

Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով․ Վաչե Տերտերյան

Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքները։ Խորհրդարանում քննարկվելու են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության, «Ֆինանսական համահարթեցման մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, եւ այլ հարցեր։ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկման թեմային չառնչվող մի հարց տվեց նախագծի զեկուցող, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին․ հարցը վերաբերում էր վերջին շրջանում հաճախ հիշատակված՝ «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ընդունված այդ օրենքի համաձայն են հստակեցվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։ Մինասյանը, մասնավորապես, դիմելով Վաչե Տերտերյանին, հարցրեց․ «Դուք երկար տարիներ եղել եք այն կառավարությունում, որը ոչ միայն հեղինակել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ իր բոլոր փոփոխություններով, այլ եղել եք պատասխանատու այդ դիրքում։ Դուք լսել եք այն մեղադրանքները, թե իբր այդ օրենքով նկարագրված է ՀՀ պետական սահմանը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ․ Դուք այս տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ եք համարում, որ էդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»։ Տերտերյանն ի պատասխան նախ նշեց, որ ինքը եղել է ոչ միայն այն կառավարություններում, որոնք խոսել են վարչատարածքային փոփոխությունների մասին, այլ աշխատել են բոլոր այն կառավարությունների ժամանակ, որոնք վարչատարածքային բաժանման, եւ, ընդհանրապես, տեղական ինքնակառավարման հիմնադրման ժամանակից են․ «Ես էս ոլորտում ակտիվ աշխատել եմ 1996 թվականից։ Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Ոչ ոք էդպիսի բան չի ասել, համենայն դեպս, իմ հիշողության մեջ էդպիսի բան չկա, ե՛ւ հին, ե՛ւ նոր ժամանակաշրջաններում»,- եզրափակեց Տերտերյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով այս օրենքի վերաբերյալ ընդդիմադիրների հիշատակմանը, ասաց, թե՝ նրանք չեն ժխտում, որ այդ օրենքն ընդունել են, կողմ ենք քվեարկել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանն է․ «Չեն ժխտում, որ էդ օրենքը նախ եկել է պրոֆիլային հանձնաժողով, որտեղ նստած՝ առաջարկ չեն ներկայացրել, որ եկեք էդ Ադրբեջանը չգրենք, գրենք՝ Հայաստանի սահմանն ավարտվում է։ Չեն ժխտում, ասում են՝ դրանով Հայաստանի պետական սահմանը չի որոշվում։ Է, չի որոշվում՝ գրեիք Շվեյցարիան է գտնվում, ի՞նչ կլիներ, ավելի լավ չէ՞ր լինի։ Կարծում եք՝ ՀՀ քաղաքացիներին կարելի է էդպես մոլորեցնե՞լ»,- ասաց Ալեքսանյանը։ Այս ելույթին արձագանքելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ Վաչե Տերտերյանն իր պատասխանով գտնվեց մասնագիտական գործունեության բարեխղճության մակարդակում․ «Հուսով եմ՝ պարոն Տերտերյանի համար քաղաքական հետեւանքներ չեն լինի»։ Ապա, անդրադառնալով Ալեքսանյանի ելույթին, Վարդեւանյանն ասաց․ «Եթե գրված լիներ Շվեյցարիա, ցավոք, ոչինչ էլ չէր փոխվի, որովհետեւ եթե էդ բանաձեւն աշխատեր, առաջարկում եմ հենց հիմա բերենք օրենքի նախագիծ, հասնենք մինչեւ Ստամբուլ»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում նկատեց․ «Անցնող մեկ տարին, հողատվության ընթացքը Սյունիքում, նույնիսկ հակառակ կապիտուլյացիոն հայտարարությանը, մեր զորքերը հետ քաշվեցին մեկ տասնյակից ավելի կմ-ով, թշնամուն հանձնվեցին հայկական բնակավայրեր, սյունեցի մեր հայրենակիցների սեփականությունը դավաճանաբար տվեցին ադրբեջանցուն։ Այդ ամենը իշխանությունը, վարչապետի պաշտոնը զբաղեցնողն արդարացնում էին 2010-ի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Այսօր Վաչե Տերտերյանն ասաց, որ այդ օրենքով չէր կարելի դա անել, դա հանցագործություն է։ Պարոն Տերտերյան, հիմա տեսնո՞ւմ եք՝ հայրենազրկումը, հողատվությունն ու դավաճանությունը ոնց են արդարացնում Ձեր ներկայացրած օրենքի նախագծով»,- ասաց Մանուկյանը՝ դիմելով Վաչե Տերտերյանին։
11:53 - 05 հոկտեմբերի, 2021
Համայնքների ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը կլինի կին. Սանոսյան |1lurer.am|

Համայնքների ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը կլինի կին. Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում համայնքների ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը կլինի կին, կանանց ներգրավվածությունը տեղական կառավարման մարմիններում կմեծանա: «Այս ամբողջ միավորման, խոշորացման գործընթացում մի կարևոր բան կա. քանի որ մենք գնում ենք համամասնական ընտրակարգով, մեր ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը պետք է լինի կին: Եվ ես սա համարում են շատ դրական գործընթաց: Մարզերում, համայնքներում, տեղական կառավարման մարմիններում բավականին մեծ թվով կանայք կներգրավվեն և՛ ավագանիում, և՛, համոզված եմ՝ համայնքապետարանում այլ գործընթաց կիրականացնեն»,- շեշտեց Սանոսյանը: Նա համոզմունք հայտնեց, որ արդյունքում համայնքի կառավարման արդյունավետությունը շատ կբարձրանա:
14:03 - 24 սեպտեմբերի, 2021
Բնակիչը կկարողանա իր գյուղում ԱՁ ձևավորել, գրանցել ամուսնությունը. նախարար |armenpress.am|

Բնակիչը կկարողանա իր գյուղում ԱՁ ձևավորել, գրանցել ամուսնությունը. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վարչատարածքային բաժանման փոփոխությունների գործընթացի արդյունքում հետագայում բնակիչները կկարողանան իրենց գյուղերում մի շարք ծառայություններ ստանալ, ձևավորել ԱՁ, ՍՊԸ, գրանցել ամուսնությունը: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանում որևէ բնակավայր չի փակվելու: Որևէ բնակավայրի անուն կամ ցուցանակ չի փոխվելու: Այն բոլոր հարցերի համար, որ համայնքի բնակիչը գնում էր համայնքապետարան, շարունակելու է գնալ»,-ասաց Սանոսյանն ու հավելեց՝ պարզապես համայնքապետարաններում ավելի քիչ թվով մարդիկ են աշխատելու: Նախարարի վստահեցմամբ՝ այդ գործընթացի շարունակությունը բերելու է նրան, որ ավելի շատ ծառայություններ են մատուցվելու տեղում, քան՝ հիմա կա: Խոսքը մոտ 60 պետական ծառայության մասին է: «Համայնքների կենտրոնում ստեղծվում է քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որը բազմաթիվ ծառայություններ է մատուցում: Այդ գրասենյակն էլեկտրոնային կապով կապված է բոլոր բնակավայրերի համայնքապետարանների հետ: Քաղաքացին կարող է գնալ այնտեղ, կարգավորել իր խնդիրը: Այս գործընթացների արդյունքում կգա ժամանակ, որ մեր բնակիչը կկարողանա իր գյուղում իրավաբանական անձ ձևակերպել՝ ԱՁ, ՍՊԸ և այլն, կարող է իրենց գյուղում զագսավորվել, ստանալ կադաստրի վկայական և այլն»,-ասաց նախարարը: Խոշորացման գործընթացը, սակայն, ենթադրում է որոշակի հաստիքների կրճատում: Օրինակ, 1700 մարդ կրճատվել կամ զրկվել է աշխատանքից 2016-2017թթ տեղի ունեցած խոշորացումների արդյունքում: Նախարարը նշեց, որ, սակայն, նրանցից 1200-ն աշխատում են: Այսինքն, որոշ հաստիքներ փակվել են, խոշորացված համայնքում են բացվել, կամ այլ նոր հաստիքներ են ի հայտ եկել: Ըստ նրա՝ երբեմն համայնքապետարանների հաստիքներն ուռճացված են: «Համայնքապետարանում, օրինակ, մեկ ավել ոչ այդքան ծանրաբեռնված հաստիք կփոխարինվի մանկապարտեզում երաժշտության ուսուցչի կամ դաստիարակի հաստիքով, կամ՝ այլ աշխատատեղով, որը համայնքի կարիքից կամ շահից է բխում»,-ասաց նա: Կան խոշորացված համայնքներ, որոնց միավորման արդյունքում հաստիքների քանակն ավելացել է, ոչ թե կրճատվել: «Այնպես չէ, որ այս պրոցեսը համատարած մեծ սոցիալական խնդիր կառաջացնի»,-վստահեցրեց Սանոսյանը:
13:23 - 24 սեպտեմբերի, 2021
Կառավարությունը կապահովի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի  մանկական առողջարարական ճամբարներում

Կառավարությունը կապահովի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի  մանկական առողջարարական ճամբարներում

Այսօր կառավարությունն ընդունեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։  Ըստ նախագծի՝  ։  Ընտրվել են«Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և «ԼԱՎԱ Աղբյուր» մանկական առողջարարական ճամբարները։  Նախագծում նշվում է, որ երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակներում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովվելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված է շուրջ 13 միլիոն դրամ գումար, սակայն ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն՝ փաստացի կատարված ծախսերը կազմում են շուրջ 14 միլիոն դրամ: Նախագիծը կառավարությունում ներկայացրեց  ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդարդառնալով ծրագրին, նշեց, որ այն պետք է իրականացվի բարձր մակարդակով։ Վարչապետի խոսքով միջոցառումը պետք է ունենա կրթական և հոգեբանական կոմպոնենտ, որպեսզի երեխաները լիցքավորված վերադառնան իրենց ընտանիքներ։ 
12:54 - 24 սեպտեմբերի, 2021
Խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, կլինի առնվազն 2 աշխատակից |armenpress.am|

Խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, կլինի առնվազն 2 աշխատակից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվող համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, համայնքապետարանում կաշխատի առնվազն 2 աշխատակից: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Իհարկե չենք փակում: Բոլոր համայնքապետարաններում առնվազն 2 աշխատակից կլինի՝ մեկը վարչական ղեկավար, մյուսը՝ օպերատոր: Իսկ խոշոր համայնքներում կլինեն 2-ից ավելի աշխատողներ, դա կորոշի համայնքապետն ու ավագանին»,- անդրադառնալով համայնքներից հնչող մտահոգություններին, թե արդյոք փակվելու են համայնքապետարաններն՝ ասաց նա: Դիտարկմանն՝ արդյոք բյուջեն հավասարաչափ կբաշխվի, Սանոսյանը համոզմունք հայտնեց, որ բյուջեն ոչ միայն արդար, այլ նաև խելամիտ կբաշխվի: Այս խոշորացումը մեծ փուլ է, սակայն, Սանոսյանի համոզմամբ, վարչատարածքային բաժանումը երբեք ավարտ չունի՝ ոչ մի երկրում: Անդրադառնալով քննարկումներին՝ հետպատերազմյան վիճակում սահմանամերձ շրջաններում ճի՞շտ է խոշորացում անել, ասաց. «Պատերազմը ցույց տվեց, որ պատերազմից առաջ արդեն իսկ խոշորացված մեր համայնքներն իրենց շատ լավ դրսևորել են: Օրինակ, Գեղարքունիքում՝ Ճամբարակը, Շողակաթը»
12:30 - 24 սեպտեմբերի, 2021
Չլիցենզավորված կազմակերպություններում տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի. ՏԿԵՆ-ի նախագիծը |armenpress.am|

Չլիցենզավորված կազմակերպություններում տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի. ՏԿԵՆ-ի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տրանսպորտային միջոցներում գազաբալոնների տեղադրման գործընթացը խստացվում է: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ՀՀ կառավարությանը ներկայացրել է նախագիծ, որը ենթադրում է մի շարք փոփոխություններ գազաբալոնների տեղադրման ոլորտում: ՀՀ ՏԿԵ նախարարության Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը նշեց, որ նախ գազաբալոններ տեղադրող կազմակերպությունները բերվելու են լիցենզավորման դաշտ և խստացվելու են լիցենզավորման պահանջները: Մասնավորապես, ոլորտում գործող կազմակերպությունների համար սահմանվելու են արտադրական բազաների կահավորման, արտադրական բազաներում իրականացվող աշխատանքների, բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմին վերաբերող միասնական պահանջներ: «Օրենսդրական նոր փոփոխություններով նախատեսվում է նաև ստեղծել ավտոմոբիլներում տեղադրված գազաբալոնների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարան: Լիցենզավորված կազմակերպությունները շտեմարանում մուտքագրելու են ինչպես գազաբալոնի տեղադրման հետ կապված, այնպես էլ դրանց հերթական վկայագրման, այսինքն՝ ստուգման, ժամկետների վերաբերյալ տվյալները»,-ասաց Արայիկ Ստեփանյանը: Այդ էլեկտրոնային շտեմարանին հասանելիություն են ունենալու ինչպես համապատասխան պետական գերատեսչություններն, այնպես էլ գազալցման կայանները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ գազալցակայնները պետք է ունենան համապատասխան կահավորում, որպեսզի կարողանան տեղում նույնականացնել ավտոմեքենաների գազաբալոնների ինչպես տեղադրման, այնպես էլ պարբերաբար ստուգման տվյալները: Եթե ավտոմեքենայի գազաբալոնի տվյալները չկան շտեմարանում, ապա գազալցակայանն իրավունք չունի կատարել լիցքավորում: «Ասեմ, որ հաջորդ տարի՝ փետրվար ամսից, ուժի մեջ են մտնելու վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք սահմանում են տուգանքներ ինչպես լիցենզավորված կազմակերպությունների, այնպես էլ գազալցակայանների կողմից կատարվող խախտումների դեպքում:  Տուգանքները նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով են»,-ասաց նախարարության ներկայացուցիչը: Արայիկ Ստեփանյանի խոսքով՝ այսպիսի օրենսդրական փոփոխություններով փորձում են հասնել նրան, որ նախ շրջանառությունից դուրս գան բոլոր այն գազաբալոնները, որոնք գործածության համար պիտանելի չեն, ինչպես նաև գազաբալոնների պարբերական վկայագրմամբ հնարավորինս նվազեցնեն պայթյունների ռիսկերը: «Գազալցակայաններում և լիցենզավորված կազմակերպություններում հսկողություն իրականացնելու է համապատասխան տեսչական մարմինը: Լիցենզավորված կազմակերպությունները պատասխանատվության կենթարկվեն տվյալները կեղծելու պարագայում, գազալցակայաններն էլ կտուգանվեն, եթե առանց գազաբալոնի տվյալները նույնականացնելու՝ կատարեն լիցքավորում»,-ասաց նա Այս փոփոխությունները մյուս կողմից կնպաստեն, որ վարորդներն այլևս ավտոմեքենայում գազաբալոնի տեղադրումը չանեն ծանոթի, բարեկամի մոտ՝ առանց օրենքով սահմանված պահանջները պահպանելու: «Ինչ իմաստ կունենա գազաբալոնը տեղադրել չլիցենզավորված կազմակերպության մոտ, եթե այդ գազաբալոնը չի լիցքավորվելու գազալցակայններում»,-հավելեց նախարարության ներկայացուցիչը: Նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագիծը ներկայում կառավարությունում է: Նախատեսվում է այն ընդունել մինչև տարեվերջ:
16:42 - 23 սեպտեմբերի, 2021
Գնել Սանոսյանը Հայկ Խանումյանի հետ քննարկել է Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը

Գնել Սանոսյանը Հայկ Խանումյանի հետ քննարկել է Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։   Հանդիպման սկզբում Հայկ Խանումյանը շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին 44-օրյա պատերազմի օրերին՝ որպես Գեղարքունիքի մարզպետ, արցախահայությանը ցուցաբերած օժանդակության համար:   ՀՀ և ԱՀ գործընկերները քննարկել են Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, հայաստանյան գործընկերների կողմից այդ գործընթացում մեթոդական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև փոխգործակցության զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը առնչվող թեմաներ։   Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին տարիներին ՀՀ մարզերի և Արցախի վարչական շրջանների միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել սերտացնելու անհրաժեշտությունը։
18:33 - 22 սեպտեմբերի, 2021
ՀՀ-ում փախստական ճանաչված  և ապաստան ստացած անձիք կապահովվեն ժամանակավոր կացարանով, նրանց համար կկազմակերպվեն  քաղաքացիական կողմնորոշման  դասընթացներ․ նախագիծ

ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձիք կապահովվեն ժամանակավոր կացարանով, նրանց համար կկազմակերպվեն քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ․ նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առարարկում է փոփոխություններ անել «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում։  Նախագծով առաջարկվում է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների գերագույն հանձնակատարի միջոցներով վերանորոգված և ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության տակ գտնվող շենքերում ՀՀ-ում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց տեղավորելու ծրագիրը։ Ինչպես նաև առաջարկվում է հաստատել ՀՀ-ում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման ժամանակավոր կացարանով ապահովելու ծրագիրը, և վերջիններիս համար քաղաքացիական կողմնորոշման դասընթաց իրակնացնելու ծրագիրը։  Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է օժանդակելու ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ինտեգրմանը՝ նրանց ժամանակավոր կացարանով ապահովելու և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ կազմակերպելու միջոցով: Ըստ նախարարության նախագծի՝ ընդունման դեպքում հստակ սահմանված կլինեն Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ինտեգրման բաղադրիչների իրականացման մեխանիզմները և միջոցները: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
16:09 - 22 սեպտեմբերի, 2021
Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից |armenpress.am|

Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից. ՔՊ-ից պատգամավոր Վահե Ղալումյանը սրան բացասական է վերաբերում, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ դա լավագույն լուծումը չի համարում: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում Վահե Ղալումյանն ասաց. «Բազմիցս անդրադարձել և ուսումնասիրել ենք ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների ճակատագիրը: Այս փուլում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքները դուրս են մնացել խոշորացման գործընթացից, որին անձնապես ես բացասական եմ վերաբերում: Իմ կարծիքով, մենք ազգային փոքրամասնություններին լիարժեք ուշադրություն ենք դարձնում, և այդ համայնքները զարգանալու ավելի մեծ հնարավորություն կունենան խոշորանալու դեպքում»: Նա համոզված է, որ համայնքների նախաձեռնությամբ առաջիկայում անդրադառնալու են այդ խնդրին:   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ, խոսելով վարչատարածքային փոփոխությունների մասին, նշեց, որ 6 չմիավորված համայնքներ կունենանք, որոնցից մեկը կլինի Գյումրին, ևս 5-ը՝  ազգային փոքրամասնություններով կամ նրանց հետ խառը բնակեցված համայնքները, որոնց այս պահին չեն անդրադարձել: «Սա հատուկ խնդիր է: Եթե խոսքը համայնքների կառավարման մասին է, ապա անքննարկելի է, որ համայնքների կառավարման համար կառուցվածքը պետք է ունենա կառավարման իր տրամաբանությունը: Եթե խոսքը ազգային փոքրամասնությունների մշակութային կամ որևէ այլ տիպի մոտիվացիաներն ավելի ուշադիր տեսնելու մասին է, ինչը անկասկած անքննարկելի խնդիր է, ապա դրա լուծման տարբեր և ավելի գործնական մեխանիզմներ կան: Եվ այս համայնքներն ընդհանուր կառավարման տրամաբանությունից ուղղակի մեխանիկորեն դուրս պահելը, ըստ երևույթին, ամենալավ լուծումը չէ»,- ասաց Տերտերյանը: Ըստ նրա՝ այդ լուծումները կարող են լինել տարբեր՝ սկսած դիֆերենցված տեղական ինքնակառավարման համակարգ ներդնելուց, վերջացրած ենթաօրենսդրական կամ այլ տիպի կարգավորումներով:
12:45 - 22 սեպտեմբերի, 2021
Քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը և ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր

Քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը և ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) կանխարգելմանն ուղղված հարցեր։   Խորհրդակցությանը մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը, նախարարության և ճանապարհային ոստիկանության այլ ներկայացուցիչներ։   Տիկին Ղալեչյանը նշել է, որ ճանապարհային ոլորտի քաղաքականության համատեքստում բոլոր ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում առաջնահերթություն է տրվում ճանապարհային անվտանգության հիմնախնդիրներին։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ճանապարհային ոլորտի քաղաքականությունը, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքները պետք է իրականացվեն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու ելակետից։   Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում արվելու են մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ ճանապարհային անվտանգության աուդիտի ինստիտուտի ձևավորման ուղղությամբ, ինչը կնպաստի, որպեսզի բարձրացվի ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված հետազոտությունների արդյունքները, վեր հանված խնդիրներն ու ձեռնարկված միջոցառումները, շեշտադրվել է ՃՏՊ-ների կանխարգելման ուղղությամբ համատեղ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ։   Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, ներկայացնելով ՃՏՊ-ների հետ կապված վերջին տարիների վիճակագրությունը, նշել են, որ վթարներից զոհերը հիմնականում արագության գերազանցման պատճառով են։ Այս համատեքստում արձանագրվել է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ թույլ չտալու համար երթևեկության սահմանված արագության գերազանցումը։   Կարևորվել է ՃՏՊ-ների վերաբերյալ վիճակագրական տվյալների բազային ՀՀ ՏԿԵՆ-ի և Ճանապարհային դեպարտամենտի մասնագետների հասանելիության ապահովումը, ինչը կօգնի, որպեսզի ավելի արագ արձանագրվեն վթարավտանգ հատվածները, դրանց վերացման ուղղությամբ տրվեն ինժեներական լուծումներ, իսկ ճանապարհների նորոգումից առաջ՝ նախագծման փուլում, նախագծող կազմակերպություններին արվեն համապատասխան առաջարկություններ։   Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի Ճանապարհային ոստիկանության և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները պարբերաբար իրականացնեն համատեղ շրջայցեր՝ ուսումնասիրելով ճանապարհային անվտանգության խնդիրները։ Արծարծվել են նաև միջպետական ճանապարհների լուսավորման, անվտանգության տարրերով ճանապարհների կահավորման և բազմաթիվ այլ հարցեր։
15:26 - 18 սեպտեմբերի, 2021
Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին վճռական քայլերով առաջ է շարժվում. Գնել Սանոսյան

Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին վճռական քայլերով առաջ է շարժվում. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրիի օրվա առիթով:   «Գյումրին յուրօրինակ քաղաք է, հարուստ մշակույթով և միայն իրեն հատուկ համուհոտով: Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին այլևս վճռական քայլերով առաջ է շարժվում, զարգանում է, բարելավվում են քաղաքի ենթակառուցվածքները, քաղաքն ավելի գրավիչ է դառնում:   Պատահական չէ, որ տարեցտարի տուրիստական հոսքերը սկսել են էականորեն աճել դեպի մեր հայրաքաղաք:   Լիահույս եմ, որ օրերս վերաբացված, ժամանակակից չափանիշներին համապատասխանող «Շիրակ» օդանավակայանն էլ ավելի զարկ կտա զբոսաշրջության զարգացմանը և ավելի կաշխուժացնի քաղաքի կյանքը:   Այսօր Գյումրին շատ բան ունի առաջարկելու և առաջարկում է մեր զբոսաշրջիկներին, ինչը միայն հպարտություն է առաջացնում:   Շնորհավոր տոնդ, իմ սիրո՛ւն Գյումրի»,- ասված է Գնել Սանոսյանի ուղերձում: 
14:48 - 18 սեպտեմբերի, 2021
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ամերիկյան Wabtec ընկերության ներկայացուցիչ Լարս Հիկին

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ամերիկյան Wabtec ընկերության ներկայացուցիչ Լարս Հիկին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է ամերիկյան Wabtec ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրեն Լարս Հիկին։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կոմերցիոն հարցերով օգնական Տիգրան Տանանյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Լիանա Հայրապետյանը։  Ավելի քան 150 տարվա փորձ ունեցող Wabtec ընկերությունը բեռնափոխադրումների և տարանցիկ երկաթուղային հատվածների համար սարքավորումների, համակարգերի  համաշխարհային մատակարարն է:  Լարս Հիկին շնորհակալություն է հայտնել Արմեն Սիմոնյանին ընդունելության համար և նշել, որ ընկերությունն զբաղվում է նաև էլեկտրական մարտկոցներով լոկոմոտիվների արտադրությամբ և հետաքրքրված է Հայաստանում դրանց կիրառման հնարավորությամբ։ Ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրենը ներկայացրել է իրենց արտադրանքը և քննարկել այս ոլորտում կառավարության և Հայաստանի երկաթուղիների հետ համագործակցելու հնարավորությունը։ ՏԿԵ փոխնախարարը ողջունել է Լարս Հիկին ՏԿԵ նախարարությունում և պատրաստակամություն հայտնել համագործակցել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Արմեն Սիմոնյանը հյուրին ներկայացրել է  Հայաստանի երկաթուղային ցանցի  կառուցվածքը, վերջինիս կառավարման համակարգը։ Փոխնախարարը նշել է, որ  հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հետ համագործակցությամբ այս տարի գրեթե ամբողջությամբ նորացվել է երկաթուղու ուղևորափոխադրող շարժակազմը, առաջիկա տարիներին ներդրումների մի մասը ևս  ծրագրվում է ուղղել շարժակազմի արդիականացմանը։ Խոսելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մասին՝  Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ  մետրոպոլիտենը ևս վերազինման կարիք ունի, ինչի համար կառավարությունն արդեն իսկ դիմել է Եվրասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության հիմնադրամին։  Արմեն Սիմոնյանը կարևորել է նշված հարցերում արդյունավետ գործակցությունը և հավելել, որ Հայաստանի հետ համագործակցությունը պետք է դիտարկել ինչպես երկկողմ, այնպես էլ  ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական համագործակցության համատեքստում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել եռակողմ հանդիպում կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության, Wabtec ընկերության և ՏԿԵ նախարարության միջև՝ ընկերության առաջարկը և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։  
22:13 - 15 սեպտեմբերի, 2021
Առաջարկվում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37-ը. Կառավարությունը հավանություն տվեց նախագծերի փաթեթին |1lurer.am|

Առաջարկվում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37-ը. Կառավարությունը հավանություն տվեց նախագծերի փաթեթին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերին, որը ենթադրում է համայնքների խոշորացում: Ըստ նախագծի՝ առաջարկվում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37-ը: «2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից»,- տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով՝ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորմամբ ձևավորվել է 54 համայնք: Իսկ այժմ առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 441 համայնք, որոնց միավորման (համայնքից բնակավայրի անջատման) արդյունքում ձևավորվելու է 37 համայնք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ այս փաթեթը կարևոր է ոչ միայն վարչատարածքային, այլև քաղաքական բարեփոխումների տրամաբանության մեջ: «Խոշորացված համայնքներում այդուհետ տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, որտեղ, ըստ էության, քաղաքապետի ընտրությունը զուգորդվում է ավագանու ընտրությունների հետ, և ընտրությունները տեղի են ունենում կուսակցական ցուցակներով»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա իրենց խոստումներից մեկն է եղել: «2018 թ. մենք կարևոր ուղեգիծ ենք որդեգրել՝ սուբվենցիոն համակարգերը դնելով տարածքային համաչափ զարգացման տրամաբանության հիմքում»,- ասաց նա: Փաշինյանը շեշտեց՝ քաղաքական որոշումը կայացված է, և իրենք պետք է գնան այդ ճանապարհով: «Վերջին տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են ու առավել մեծ կարողություններ են ձեռք բերում: Այնպես որ, մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- նշեց նա:
11:38 - 08 սեպտեմբերի, 2021
Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը. Գնել Սանոսյանն ու Կարոլին Գեգինատը քննարկում են ունեցել

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը. Գնել Սանոսյանն ու Կարոլին Գեգինատը քննարկում են ունեցել

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Ինչպես փոխանցում են ՏԿԵ նախարարությունից, Գնել Սանոսյանը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է Կառավարության նոր ծրագրով նախատեսված առաջնահերթությունները, հաստատված հիմնական նպատակները, համագործակցության ուղղությունները։ Նա ընդգծել է, որ կառավարությունը շատ հավակնոտ ծրագրեր է իր առջև դրել և պատրաստվում է նաև միջազգային գործընկերների հետ ջանքեր ներդնել դրանք իրականացնելու համար։ Ըստ նախարարի՝ ՀԲ-ի հետ համագործակցությունը շատ բազմաշերտ է, ընթացքում գտնվող շատ ծրագրեր կան, ներկայումս շատ կարևորվում է կենսական նշանակության ճանապարհների ծրագրերը, տարածքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ջրամատակարարման, տուրիզմի ոլորտում իրականացվող ծրագրերը, հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը։ Կարոլին Գեգինատը նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել կառավարությանը նախատեսվող ծրագրերում, հատկապես՝ ջրային ոլորտում, հողերի օգտագործման ոլորտում, զբոսաշրջության և ճանապարհաշինության ոլորտներում։ Կարոլին Գեգինատը կարևորել է հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությունը՝ ոլորտը մասնավոր ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու համար։ Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում կազմակերպել Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ընդլայնված կազմով առանձին քննարկումներ՝ հստակեցնելու համար հետագա անելիքները:
15:43 - 07 սեպտեմբերի, 2021