Երեւան

ՀՀ մայրաքաղաքն է ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Տարածքը 227 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից 1000մ։ 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երեւանն ստացել է մարզի (Երեւանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան եւ օրհներգ: Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին եւ քաղաքապետը: Գործող քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ ընտրված «Իմ քայլը» դաշինքից։ Ավագանիում ներկայացված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունները։

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝10։00-16։00 Նորք Մարաշ թաղ՝ Նորքի 1, 4, 5, 11 փողոցները,Նորքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Նորքի 2-րդ և 5-րդ փողոցների 1-ին, 2-րդ նրբանցքների սեփական տները, Ս․ Խանզադյան 2-րդ նրբանցքի սեփական տները, Ա․ Արմենակյան փողոցի սեփական տները, Գյուրջյան փողոցին հարակից տարածքների սեփական տները, <<Էլեկտրոն>> պանսիոնատը, թիվ 53, 55 նախադպրոցական հիմնարկները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,11։00-17:00 Փափազյան փ. 25 և Խաչատրյան փ. 19 շենքերը, Միկոյան փ. 2/2 շենքի 2-րդ և 3-րդ մուտքերը, Ներքին Շենգավիթ 1 փողոցի սեփական տները, Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և 2-րդ նրբանցքի սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան 4-7 փողոցները մասնակի, ֆիզկուլտուրնիկների փ. 38-54 սեփական տները, Չարենցի փ. 48-62 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ. 23, 23/37 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Կոտայքի մարզում՝10:00-16:00 Պռոշյան համայնքի Մայիսյան, Բարեկամության, Պ․Սևակի, Անդրանիկի, Չաուշի, Տեղերաշեն, Գ․ Զոհրապի, Գամ, Թումանյան փողոցները,Շիրակի մարզում՝11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Ղարիբջանյան, Ախուրիկ և Ոսկեհասկ գյուղերը,Լոռու մարզում՝10:00-14:00 Սպիտակ քաղաքի Գործարանային թաղամասը, Ոփյան և Չարենցի փողոցները:
09:19 - 03 հունիսի, 2020
Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել |hetq.am|

Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել |hetq.am|

hetq.am: Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր լինելով, ԱՄՆ-ում նոր ընկերություն է հիմնել: Ա. Նազարյանի ընկերությունները Հայաստանում բազմաթիվ պարտքեր են կուտակել գործընկեր կազմակերպություններին, դատարաններում դրանցից մի քանիսը սնանկ են ճանաչվել ու հետո լուծարվել, բայց պարտքերի մի մասն այդպես էլ չի մարվել: Ավելին՝ սնանկ է ճանաչվել նաեւ ինքը՝ Արմեն Նազարյանը, մեկ այլ վճռով սնանկ է հայտարարվել նրա մայրը՝ Նելլի Նազարյանը, ով եւս ընկերությունների սեփականատեր է եղել:   Հիշեցնենք, որ Երեւանի երկարամյա ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանն աշխատանքից ազատվել է 2013-ին, իսկ 2016-2018 թթ. զբաղեցրել է ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ-Երեւանի փրկարար վարչության պետի պաշտոնը: Ոստիկանությունից ազատվելուց հետո Նազարյանների բիզնեսներն սկսեցին անկում ապրել, մամուլն էլ պարբերաբար գրում էր, որ նրանք ԱՄՆ են արտագաղթելու: Բաց աղբյուրներում առկա են տվյալներ Արմեն Նազարյանի, նրա մոր եւ քրոջ ամերիկյան հասցեների մասին: Նկատենք, որ Ներսես Նազարյանի դուստրը՝ Նինան, 2017-2019 թթ. ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանի կինն է, Արթուր Մանուկյանն իր հերթին նախկին պատգամավոր (2003-2007 եւ 2012-2017 թթ.), առողջապահության նախկին փոխնախարար (2007-2010 թթ.) Աբրահամ Մանուկյանի որդին է: Նազարյանների հայաստանյան բիզնեսները Արմեն Նազարյանը Հայաստանում մասնակցություն է ունեցել 12 ընկերություններում: Ասել, թե դրանց վրա չի եղել նրա գեներալ հոր ազդեցությունը, բնականաբար, միամտություն կլինի: Ավելին՝ սրանցից 5-ը լուծարվել են 2013-ի ապրիլից հետո, երբ պաշտոնանկ արվեց Ն. Նազարյանը: Ըստ ՊԵԿ-ի՝ Ա. Նազարյանի ընկերություններից 3-ի գործունեությունը ներկայում ժամանկավոր դադարեցված է, իսկ մնացած 4-ը գործում են: Ահա այդ ընկերությունները՝   Ինչպես տեսնում ենք, ընկերությունների մեծ մասը հիմնադրվել է 2000-ականների ընթացքում եւ մինչեւ 2013 թ., այսինքն՝ Ն. Նազարյանի պաշտոնավարման ընթացքում: Լուծարված ընկերություններից 3-ը դատարանի կողմից սնանկ են ճանաչվել: Դրանք են «Բիզնես Լիդեր Հոլդինգ», «Ֆուդ Լիդեր» եւ «Ռեստո Լիդեր» ՍՊԸ-ները: Արմեն Նազարյանի ընկերությունները սնանկացել են, որոշ պարտատերեր՝ մնացել ձեռնունայն «Բիզնես Լիդեր Հոլդինգը» «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը շահագործած ընկերությունն է: Սնանկ է ճանաչվել 2015-ի սեպտեմբերին «Ամերիաբանկի» պահանջով: Ընկերությունը 2014 թ. 1.355.000 դոլարի վարկ էր վերցրել բանկից, որը պետք է մարեր 5 տարում, սակայն 2015-ից սկսել է չվճարել, ինչն էլ դարձել է դատարան դիմելու պատճառ: Սնանկության վճռից հետո Արմեն Նազարյանի ընկերության շուրջ 60 պարտատերերը՝ բանկերը, մատակարարներն ու այլ ընկերություններ, պետական մարմիններ, հերթ են կանգնել՝ իրենց գումարները ստանալու համար: Լուծարման վարույթում գտնվող «Բիզնես Լիդեր Հոլդինգի» սեփական, ինչպես նաեւ նրա պարտավորությունների համար գրավադրված, բայց երրորդ անձանց պատկանող անշարժ ու շարժական գույքը հանվել է վաճառքի: Վաճառվել է 12 լոտ (այդ թվում՝ առանձնատուն, հողամաս, 2 միավոր տարածք Երեւանում, հողամաս Առինջ գյուղում, 2 բնակելի տուն Կարբի գյուղում), ինչի արդյունքում, սակայն, վճարումներ են կատարվել միայն 5 պարտատիրոջ, գոյացած գումարի մի մասով էլ փակվել են այլ ծախսեր: Նույնիսկ հետախուզում հայտարարելուց հետո այդպես էլ չեն հայտնաբերվել «Բիզնես Լիդեր Հոլդինգի» անունով հաշվառված մեքենաներից 5-ը (սրանցից 4-ը՝ հին մակնիշի): Առկա լոտերը վաճառելուց եւ գումարները բաշխելուց հետո 2019 թ. դատարանը որոշել է ավարտել սնանկության գործը, «Բիզնես Լիդեր Հոլդինգը» լուծարվել է: Հետաքրքիր է, որ 2015-ի սեպտեմբերի նույն օրը նույն դատավորը «Բիզնես Լիդեր Հոլդինգի» նման սնանկ է հայտարարել Արմեն Նազարյանի «Ռեստո Լիդեր» ընկերությանը: Դիմողը կրկին «Ամերիաբանկն» էր: Վերջինս 2013-2015 թթ. 3 անգամ վարկ էր տվել Երեւանի նախկին ոստիկանապետի որդու ընկերությանը՝ ընդհանուր ավելի քան 1,5 մլն դոլարի չափով: Սնանկությունից հետո հայտնվել են այլ պարտատերեր եւս, հիմնականում՝ մատակարարներ: Պարզվել է, որ «Ռեստո Լիդերի» պարտավորությունների համար գրավադրված է 2 անշարժ (այդ թվում՝ բնակարան Հյուսիսային պողոտայում) եւ 28 միավոր շարժական գույք: Դրանք իրացվել են, բայց ստացված գումարները բավարար չեն եղել՝ բոլոր պարտատերերի պարտքերը մարելու համար: 2018-ին սնանկության գործն ավարտվել է, իսկ «Ռեստո Լիդերը»՝ լուծարվել:      Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:26 - 31 մայիսի, 2020
ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է խախտումներ թույլ տված մի շարք տնտեսավարողների աշխատանքը

ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է խախտումներ թույլ տված մի շարք տնտեսավարողների աշխատանքը

Պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը հանրային սննդի կազմակերպություններում շարունակվում է: Մշտադիտարկումներ են անցկացվում հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:Երևանում այսօր շրջայց է կատարվել Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջանների հանրային սննդի օբյեկտներում: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը: Նրանք խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջները՝ անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ:Խախտումները հայտնաբերել և համապատասխան արձանագրությունները պարետատուն են ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները: Խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի:
18:13 - 31 մայիսի, 2020
ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերով պարզում է տնտեսվարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումը

ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերով պարզում է տնտեսվարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումը

Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով լայնորեն շարունակվում է։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր դիտարկում են անցկացրել մայրաքաղաքի միանգամից մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն, Էրեբունի եւ Նորք Մարաշ։ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ իրականացված այցերի ընթացքում ԱԱՏՄ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խախտումներ, որոնք վերջին օրերին հաճախակի են գրանցվում այլ տնտեսվարողների մոտ ևս։ Անվտանգության նորմերի պահպանման դիտարկումը զուգակցվել է նաեւ խորհրդատվությամբ․ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները որոշ դեպքերում պատրաստակամություն են հայտնել անմիջապես շտկել իրենց աշխատանքում առկա թերությունները։Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։ Առկա խախտումների հիմքով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։Հարկ է շեշտել, որ ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկումն ընթանում է ողջ հանրապետությամբ՝ տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից։ Դրան զուգահեռ՝ գործունեության 24-ժամյա կասեցումներ են իրականացվում այն տնտեսվարողների հանդեպ, որոնց մոտ դիտարկումներն արձանագրել են խախտումներ։
18:12 - 30 մայիսի, 2020
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, շատ ուրախ եմ Ձեզ ողջունել: Սա Ձեր պաշտոնամուտից և ընտրվելուց հետո առաջին պաշտոնական հանդիպումն է Երևանում: Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի տարած ամենափառապանծ հաղթանակներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտի օրը, Հանրապետության օրը, որն իր մեջ ունի շատ մեծ խորհրդանիշ՝ ցույց է տալիս, թե առաջնորդներն ինչպես կարող են փոխել երկրի և ժողովրդի ճակատագիրը: Այս օրը շատ մեծ ուղերձ ունի և խորհրդանշական է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում, Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում: Կարծում եմ, որ իսկապես ընտրություններից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունները, իշխանությունները ռազմավարական, երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն: Եվ, իհարկե, այստեղ մեր ռազմավարությունները և ծրագրերը պետք է հնարավորինս համադրվեն, որպեսզի սիներգիայի էֆեկտն ավելի մեծ լինի: Մենք այս ընթացքում քննարկել ենք, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, արտադրության ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում մեր ընդհանուր գործերը կազմակերպելու հետ կապված բազմաթիվ հարցեր: Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ Հայաստանը և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր անելիքները, մարտահրավերներն ակնհայտ են և բացահայտ: Համոզված եմ, որ մենք կկարողանանք համագործակցված դիմակայել մարտահրավերներին, կառավարել այդ մարտահրավերները և մեր հայրենիքը դուրս բերել ռազմավարական, երկարատև և կայուն զարգացման ուղի»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Իր հերթին, նախագահ Հարությունյանը նշել է. «Շնորհակալություն պարոն վարչապետ, օգտվելով առիթից, միանում եմ այն բոլոր շնորհավորանքներին, որոնք այսօր հնչել են: Պատահական օր չէ, պատմական օր է այսօր, պարտավորեցնող օր է, և այո, ինչպես Դուք նշեցիք, կարևորն է այն գիտակցությունը, որ առաջնորդներից շատ բան է կախված: Մանավանդ այսօր, ներդաշնակ աշխատանքն ավելի էֆեկտիվություն է տալու մեր հարենիքի, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Ուզում եմ հայտնել պատրաստակամությունս՝ այս կարևոր, վճռական, պատմական փուլում Ձեզ հետ միասին կիսելու մեր երկրի առաջ ստանձնած կարևոր պարտավորությունները: Ինտեգրման խորացումն ինձ համար՝ որպես երկրի ընտրված նախագահի, լինելու է գլխավոր թեմաներից մեկը և պատահական չէ, որ մտածում ենք առանձին՝ ինտեգրման կոմիտեի տեսքով ստորաբաժանում ունենալու մասին: Արդեն իմ հրամանագրով նախանշվել է, որ այն ստեղծվի: Անվտանգության առումով, ինչպես Դուք նշեցիք, ունենք ավելի կարևոր համագործակցություն պաշտպանության բանակում, բայց մենք ունենք խնդիրներ անվտանգային մնացած ուղղություններով, որտեղ համատեղ աշխատանքը ևս կարևոր է: Իսկ տնտեսությունն այլընտրանք չունի: Մենք նույն տնտեսական դաշտում նույն տնտեսական քաղաքականությունն իրականացնելով, հաշվի առնելով նաև Արցախի առանձնահատկությունները, Արցախի նկատմամբ հատուկ ուշադրությունը, գտնում ենք, որ ավելի մեծ տեմպեր մենք կարող ենք ունենալ: Նաև, անկեղծ ասած, պարոն վարչապետ, ակնկալում եմ անմիջապես Ձեր աջակցությունը պահպանելու նույն տեմպը, ինչպես վերջին տարիներին եղել է Ձեր ղեկավարման ընթացքում, որպեսզի առաջիկայում տեսնենք Արցախի շենացման, զարգացման ավելի ցայտուն օրինակներ: Տեսնում եմ Արցախն օր առաջ փոխելու, զարգացնելու և որպես հայության համար կարևոր բնօրրան ներկայանալու հնարավորությունը: Ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել այս պատմական օրը Ձեր ընդունելության համար»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների միջև հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
13:09 - 28 մայիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Հայաստանի Պետական Պոլիտեխնիկական համալսարանը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Ներսիսյան փ. 6 շենքը, Կոտայքի մարզում՝ 11:00-16:00 Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամասը, «Կովկաս» ռեստորանային համալիրը, «Էվա Մակ», «ՍԼԼ գազ» ՍՊԸ, «Այիսա գազ», «Սեր-Ֆուդ» ՍՊ ընկերությունները, Եղվարդ համայնքի Բոլոր հողեր, Կալեր և Խուբան թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, Արա-Գեղեցիկ փողոցը, Աբովյան, Սաֆարյան և Չարենցի փողոցները մասնակի, Պռոշյան համայնքի Մայիսյան, Բարեկամության, Պարույր Սևակի, Անդրանիկի, Չաուշի, Տեղերաշեն, Գ․ Զոհրապի, Գամ, Թումանյան փողոցները:
09:43 - 27 մայիսի, 2020
Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Գարեգինի Նժդեհի փ. 19, Մոսկովյան փ. 9, Վարդանանց փ. 4, Մյասնիկյան պող. 2, Շիրազի փ. 22, Քուչակ թաղ. 15 և Բակունցի փ. 2 շենքերը, Սվաճյան փ. 12 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 12։00-14։00 Ամիրյան փ. 7, Կողբացի փ. 2, 2ա, Զաքիյան փ. 2, 4 , Խորենացի փ. 11 շենքերը ոչ նբնակիչ- բաժանորդները, Կոտայքի մարզում՝11:00-16:00 Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամասը, «Ատմարտին», «Էվա Մակ», «Տրանս ունիվերսալ», «ՍԼԼ գազ», «ԱԻՍԱ գազ», «Նվեր Թորոսյան», «Զենիկ Սարգսյան», «Սամվել-Սասուն», «ՍերՖուդ», «Տարոն Ունիվերսալ» ՍՊ ընկերությունները, «Կովկաս» ռեստորանային համալիրը և Զին. մասերը, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
10:36 - 25 մայիսի, 2020
Ավելի քան 100 ռուսաստանցի Երևանից վերադարձել է ՌԴ |armenpress.am|

Ավելի քան 100 ռուսաստանցի Երևանից վերադարձել է ՌԴ |armenpress.am|

armenpress.am: Երևանից մայիսի 23-ին շուրջ 110 ռուսաստանցի «Արմենիա» ավիաընկերության Երևան-Վորոնեժ չվերթով վերադարձել է Ռուսաստան: «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը: Դեսպանությունը նշում է, որ ստացել են տեղեկատվություն այն մասին, որ ավիաընկերությունը պատրաստվում է Հայաստանի քաղաքացիների համար թռիչք իրականացնել  Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ: Դրանից հետո, դեսպանությունը աշխատանքներ է տարել, որպեսզի ստեղծված հնարավորությունն օգտագործի ռուսաստանցիների վերադարձը կազմակերպելու համար:  «Ստացել ենք անհրաժեշտ համաձայնություններ ռուսական ռեգիոնալ իշխանություններից, նախարարություններից և այլ գերատեսչություններից, ինչպես նաև կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբից: Արդյունքում, մենք ուրախ ենք հայտնել, որ մայիսի 23-ին Երևան-Վորոնեժ ավիաթռիչքով տուն է վերադարձել 109 ռուսաստանցի»,-այս մասին ասված է դեսպանության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Դեսպանությունը նշել է, որ ուղևորների գրանցման և ինքնաթիռ նստեցնելու գործընթացը կատարվել է անվտանգության բոլոր կաննոներ պահպանելով: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն են տրամադրել դեսպանատան հյուպատոսական ծառայության աշխատակիցները: «Ընդհանուր առմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանից դեպի Ռուսատսանի տարբեր ռեգիոններ մեկնել է 442 մարդ: Ռուսաստանցիների տուն վերադառնալու գործընթացի կազմակերպումը շարունակվում է: Կցանկանայինք մեր շնորհակալությունը հայտնել «Արմենիա» ավիաընկերությանը աջակցության համար» ,-ասված է հաղորդագրությունում:
16:32 - 23 մայիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝10։00-16։00 Ներսիսյան փ. 6 շենքը և ոչ բնակիչ-բաժանորդները,11։00-17։00 Թոթովենցի փ. 11/1 շենքը, Գյուլիքևխյան փ. 11 շենքը, Գայի պող. 26 շենքը և Ավան-Առինջ 2-րդ միկրո. 1/15 շենքը, Սվաճյան փ. 12 շենքը, Օհանովի փ. 38 շենքը, Մարգարյան 2-րդ. նրբ. 15 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շահինյան փ. 1-23 սեփական տները, Չարենցի փ. 68-113 սեփական տները, Չարենցի 1-ին նրբ. 11-103 սեփական տները, Այգեստան 6-րդ փող. 36, 38 սեփական տներ, Չարենցի 1-ին. նրբ. 1-19 սեփական տները, Չարենցի փ. 56-91 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 35/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝10:00–15:00 Գեղանիստ գյուղը մասնակի, Տավուշի մարզում՝10:00–10:30 և 14:30-15:00 Դիլիջան քաղաքի Շամախյան, Անդրանիկի թաղամասերը, Գորկի փողոցը մասնակի:
09:33 - 21 մայիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքի մարզում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝11։00-17։00 Իսահակյան փ. 1/2, Մարգարյան փ. 25, Գյուլբենկյան փ. 37, Ջուղայի փ. 4/1Ն․Ստեփանյան 11, Բակունցի փ. 1 շենքերը, Չարենցի 1-ին նրբ. 1-19 սեփական տները, Չարենցի փ. 56-91 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 9 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 7-րդ զանգ.` 37 շենքը, Սեբաստիայի փ. 30 շենքը, Մարգարյան 2-րդ. նրբ. 15 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները,12։00-14։00 Լեոյի փ. 20-101 սեփական տները, Կոնդ թաղ. 53-99 սեփական տները և հարակից բնակիչ-բաժանորդները, Կոտայքի մարզում՝11:00-16:00 Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամասը, «Ատմարտին», «Էվա Մակ», «Տրանս ունիվերսալ», «ՍԼԼ գազ», «ԱԻՍԱ գազ», «Նվեր Թորոսյան», «Զենիկ Սարգսյան», «Սամվել-Սասուն», «ՍերՖուդ», «Տարոն Ունիվերսալ» ՍՊ ընկերությունները և «Կովկաս» ռեստորանային համալիրը։
09:46 - 20 մայիսի, 2020