Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Արցախի կարգավիճակի հարցը միշտ եղել է արդիական. Նաղդալյանն արձագանքեց անկախության ճանաչման հարցին

 |armenpress.am|

Արցախի կարգավիճակի հարցը միշտ եղել է արդիական. Նաղդալյանն արձագանքեց անկախության ճանաչման հարցին |armenpress.am|

armenpress.am: Արցախի կարգավիճակի հարցը Հայաստանի համար մշտապես եղել է արդիական և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հիմնարար հարցերից մեկը: Այս մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ հարցին: «Արցախի կարգավիճակի հարցը մշտապես եղել է արդիական և այն հանդիսանում է խաղաղ գործընթացի հիմնարար հարցերից մեկը: Մենք ասել ենք, որ խաղաղ գործընթացում մեր առաջնահերթություններից են Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Ադրբեջանը փաստացիորեն դուրս է եկել խաղաղ գործընթացից և, բնականաբար, հայ հասարակության տարբեր շերտերի մոտ ավելի է ակտուալ դարձել Արցախի անկախության ճանաչման հարցը: Կան բավական մեխանիզմներ, որոնք ըստ զարգացման կարող են կիրառվել»,- ասաց Նաղդալյանը:
23:03 - 01 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիային հորդորում է ականջալուր լինել ԼՂ հակամարտությունը սրելուց զերծ մնալու կոչերին

 |armenpress.am|

ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիային հորդորում է ականջալուր լինել ԼՂ հակամարտությունը սրելուց զերծ մնալու կոչերին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Թուրքիային հորդորում է ականջալուր լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրելուց զերծ մնալու միջազգային հանրության կոչերին: Այս մասին հոկտեմբերի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Միջազգային հանրությունը խիստ կոչ է արել արտաքին դերակատարներին` զերծ մնալ հակամարտությունը սրելու ցանկացած գործողություններից: Թուրքիան պետք է ականջալուր լինի այս կոչերին: Այս պահի դրությամբ ունենք միջազգային հանրության միասնական, հստակ, վճռական դիրքորոշումը, որ պետք է քայլեր ձեռնարկվեն մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ»,- ասաց Նաղդալյանը: ԱԳՆ մամուլի խոսնակը հավելեց, որ կրակի դադարեցման առումով Արտաքին գործերի նախարարությունն իր ամբողջ ներուժով այս ընթացքում կապի մեջ է եղել իր բոլոր գործընկերների հետ:
23:01 - 01 հոկտեմբերի, 2020
ՀՀ -ն վերահաստատում է` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ելքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափն է

 |armenpress.am|

ՀՀ -ն վերահաստատում է` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ելքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափն է |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է: Այս մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Մեզ համար հակամարտության կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափն է: Այս պահի դրությամբ` առաջնահերթությունը կրակի դադարեցման ուղղությամբ քայլերի ձեռնարկումն է ու կրակի դադարեցումը»,- ասաց Նաղդալյանը: ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ այս անգամ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան առանձնանում է նրանով, որ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, դրանով պատճառելով մարդկային և նյութական կորուստներ:
23:00 - 01 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայումը վտանգ է ներկայացնում նաև հարևան տարածաշրջանների համար. ՀՀ ԱԳՆ

 |armenpress.am|

Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայումը վտանգ է ներկայացնում նաև հարևան տարածաշրջանների համար. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am:  Ադրբեջանում Թուրքիայի միջոցով Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչ զինյալների, իսլամիստ արմատականների և ջիհադիստական շարժումների մասնակիցների տեղակայումը վտանգ է ներկայացնում ոչ միայն տեղի, այլև հարևան տարածաշրջանների համար: Այս մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան ունի հեռահար նպատակներ և կործանարար հետևանքներ կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս անվտանգության և կայունության առումով: Ահաբեկիչ զինյալները, իսլամիստ արմատականները, ջիհադիստական շարժումները դարձել են Թուրքիայի վարձկաններ և լայնորեն կիրառվում են` նախագծելու Թուրքիայի ներկայիս ղեկավարության շահերը և հարևան տարածաշրջաններ արտահանելու Թուրքիայի քաղաքականությունը: Ադրբեջանը պարզապես հանդես է գալիս, որպես Թուրքիայի այս քաղաքականությանը ծառայելու միջոց, և մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի, որպես այդպիսի խմբավորումների տեղակայման վայր, ավելին, այդ ահաբեկիչների ներկայությունը կվերածի Ադրբեջանը և տարածաշրջանը արյունահեղության հերթական դաշտի: Ապագայի այսպիսի հեռանկարը խիստ մտահոգում է ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլև այն վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը, վտանգ է ներկայացնում նաև հարևան տարածաշրջանների համար»,- ասաց Նաղդալյանը: Աննա Նաղդալյանը նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի այդ մտահոգությունները ներկայացնի իր բոլոր գործընկերներին, Թուրքիայի նման ապակայունացնող քաղաքականությունը ստանա իր համարժեք գնահատականը և, ի վերջո, զսպվի:
22:59 - 01 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում Ադրբեջանին աջակցելու համար․ Sky News Arabia

ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում Ադրբեջանին աջակցելու համար․ Sky News Arabia

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարտերի բռնկումից օրեր անց ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում` Հայաստանի դեմ հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու համար: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Պաշտոնյան, որը խնդրել է իր անունը չհիշատակել, Sky News Arabia-ին հայտնել է․ «Այն տվյալներն ու տեղեկությունները, որոնք խոսում են վերջին օրերին Թուրքիայից Ադրբեջան սիրիացի հարյուրավոր վարձկաններ տեղափոխելու համար կատարված տասնյակ ուղևորությունների մասին, հավաստի են»: Նա նախազգուշացրել է, որ շարունակական կլինի Անկարայի և Մոսկվայի անմիջական միջամտությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանը՝ տարածաշրջանում երկու կողմերին բոլոր միջոցներով աջակցելու պատճառով։ Այն, ինչ այժմ տեղի է ունենում, պաշտոնյան որակել է «փոքր պատերազմ ՝ մեծ հետևանքներով», ինչը, ըստ նրա, հակամարտության կարգավորման հասնելը անհնարին է դարձնում, քանի որ «կողմերից և ոչ մեկը չի հանձնվելու»: Պաշտոնյան պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության բռնկումը իր հետևանքներն ու անվտանգության լայն մարտահրավերներն է նետում ՆԱՏՕ-ի երկրների,  ինչպես նաև  տարածաշրջանային անվտանգության և միջազգային էներգետիկ շուկաների վրա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունները սահմանափակող որևէ զսպման ռազմավարության բացակայության դեպքում: Մյուս կողմից, ԱՄՆ կառավարական աղբյուրները Sky News Arabia-ին հայտնել են, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները առաջիկա օրերի համար արդեն առաջարկներ են ներկայացնում՝ նշելով Էրդողանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունն այս հակամարտության շուրջ նրա վարած քաղաքականության համար, չբացառելով Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը:   Թարգմանությունը՝ Մերի Չփլախյանի  
22:40 - 01 հոկտեմբերի, 2020
Մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր․ ՀՀ ԱԳ խոսնակ

Մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր․ ՀՀ ԱԳ խոսնակ

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ նրան, որ թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են օտարերկրյա լրագրողներ։ Ըստ նրա՝ դա եղել է այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է , թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից լուսաբանելու հակամարտությունը։ Խոսնակը փոխանցեց՝ Հավատարմագրվել էին ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների թիմեր՝ մոտ 200 լրագրողներ, որոնց մեծամասնությունը` 100-ից ավելի լրագրողներ, արդեն աշխատում էին Արցախում։ «Ադրբեջանը պարզապես հանդես է գալիս որպես Թուրքիայի քաղաքականությանը ծառայելու միջոց, և մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր, անգամ ավելին՝ այդ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանն ու տարածաշրջանը կվերածի արյունահեղությունների հերթական դաշտի»,- հայտնեց Աննա Նաղդալյանը։ ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ֆրանսիացի գործընկերոջ հետ, իսկ ասուլիսի պահին տեղի էր ունենում նախարարի և նրա Հունաստանի գործընկերոջ տեսակոնֆերանսը։ Աննա Նաղդալյանը նաև հայտնեց, որ նախարարությունը տարբեր մակարդակներով մշտական կապի մեջ է Իրանի գործընկերների հետ։ «Ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը վտանգելու համար օգտագործում է այլ երկրների տարածքներ, որպեսզի մարտական գործողություններ ու ագրեսիա իրականացնի Արցախի դեմ։ Իրանի գործընկերների հետ մեր երկխոսությունը համապարփակ է և ներառում է հարցերի լայն շրջանակ»,- նշեց նա։ Անդրադառնալով այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հայտարարությանը՝ խոսնակը հայտնեց, որ դրա վերաբերյալ Հայաստանի կողմի դիրքորոշումը ներկայացվելու է մի փոքր ավելի ուշ և ոչ իմ կողմից։ 
21:50 - 01 հոկտեմբերի, 2020
Բաքուն պետք է զերծ մնա Արցախում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ոտնձգություններից. հայտարարություն

Բաքուն պետք է զերծ մնա Արցախում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ոտնձգություններից. հայտարարություն

Հայաստանի 10 լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ կոչ են արել միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները և պահանջել պաշտոնական Բաքվից՝ զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից: Հայտարարության մեջ նշված է. «Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով տուժել են տեղացի և օտարերկրյա լրագրողներ։ Մասնավորապես՝ վիրավորում են ստացել ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրող Ալան Կավալը և օպերատոր Ռաֆայել Շառլ Յաղոբզադեն, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, «24news.am» տեղեկատվական կայքի լրագրող Սևակ Վարդումյանը։ Ռուսական «Дождь» հեռուստաալիքի թղթակից Դմիտրի Ելովսկին նույնպես ադրբեջանական կրակի տակ է ընկել, սակայն կարողացել է թաքնվել ապաստարանում, ինչպես շատ այլ լրագրողներ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալության աշխատակիցներին տեղափոխող մեքենան: Ուշագրավ է, որ լրագրողները տուժել են բնակավայրում՝ զորքերի շփման գծից բավական հեռու, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ադրբեջանական զինուժի մարտական գործողություններն ուղղված են նաև խաղաղ բնակչությանը։ Այս հանգամանքը, ինչպես նաև լրագրողներին թիրախավորելը Ժնևյան կոնվենցիայի պահանջների կոպտագույն խախտում է։ Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, կոչ ենք անում.  միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները և պահանջել պաշտոնական Բաքվից՝ զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից, ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել լրագրողների անվտանգություն նապահովելու համար։ 
21:34 - 01 հոկտեմբերի, 2020
ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընցացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին։ «Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հստակ արտահայտվել է, վերջին անգամ՝ հուլիս ամսին՝ նախարարի մակարդակով։ Եվ այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում։ Բնականաբար, Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է։ Դիվանագիտական խողովակներով բազմիցս այդ մասին հայտնել ենք իսրայելցի մեր գործընկերներին։ Հարկ է նշել, որ դա ցավալի է հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի և Արցախի դեմ»,- հայտնեց նա։
21:24 - 01 հոկտեմբերի, 2020
ԼՂ Հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար. Դունյա Միյատովիչ

 |armenpress.am|

ԼՂ Հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար. Դունյա Միյատովիչ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ նշելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրոպայի խորհրդի կայքից: «Ես խորապես ցավում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախման վերսկսման համար, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի», - ասել  է Դունյա Միյատովիչը: Նա պետություններին հիշեցրել է նաև կյանքի իրավունքը պաշտպանելու և բնակչությանը խոշտանգումներից և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից, պատժից պաշտպանելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորության մասին՝ շեշտելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է ներկայացնում այդ իրավունքների համար: «Ես կցանկանայի շեշտել հակամարտության գոտուց օբյեկտիվ լրատվության հաղորդման կարևորությունը, քանի որ սխալ հաղորդումը և քարոզչությունը կարող են միայն հետագայում լարել լարվածությունը: Ես կոչ եմ անում ԶԼՄ-ներին ՝ հակամարտության մասին ռեպորտաժներ պատրաստելիս՝ առաջնորդվել լրագրողական էթիկայի և արհեստավարժության հնարավոր բարձրագույն չափանիշներով»,-նշել է նա: Միյատովիչը երկու կողմերին էլ կոչ է արել դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Դա միակ միջոցն է ՝ փրկելու զինվորականների և քաղաքացիականների կյանքը և պաշտպանելու խաղաղ բնակչությանը նոր ռազմական բախման կործանարար ազդեցությունից»,-ասել է նա:
20:52 - 01 հոկտեմբերի, 2020