«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Պատկան մարմինները պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել՝ բացահայտելու այս աղետի պատճառներն ու մեղավոր անձանց. «Հայաստան» դաշինք

Պատկան մարմինները պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել՝ բացահայտելու այս աղետի պատճառներն ու մեղավոր անձանց. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի և պայթյունի զոհերի ընտանիքներին, հարազատներին։ «Վշտակցում ենք, սգում և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը։ Ապաքինում ենք մաղթում վիրավորում ստացած անձանց: Պատկան մարմինները պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով բացահայտելու այս աղետի բոլոր պատճառներն ու մեղավոր անձանց և միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հետագա համանման աղետները: Հանրության կողմից ողջամտորեն բարձրաձայնվել է այն հարցադրումը, թե ինչով էր պայմանավորված ուժային, հատկապես ոստիկանական ուժերի՝ ամբողջ ծավալով օգտագործման բացակայությունը փրկարարական աշխատանքների մեջ: Հանրությանը չդադարող ահաբեկման մեջ պահելու փորձերը, սպառնալիքներն ու աղետների հանգեցնող այս իրավիճակը ցանկացած այլ պայմաններում կսթափեցներ իշխանությանը, որի ապաշնորհ կառավարման հետևանքով հանրային ռեսուրսը առաջնահերթ ծախսվում է ոչ թե երկրի ու ժողովրդի իրական անվտանգությունը երաշխավորելուն, այլ բացառապես իշխանությունը պահելուն ու նեղ անձնական շահերին սպասարկեցնելուն», - ասված է հայտարարության տեքստում:
16:34 - 17 օգոստոսի, 2022
Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, դա հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ. «Հայաստան» դաշինք

Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, դա հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ. «Հայաստան» դաշինք

ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի’ հայրենակից, Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցավոր ագրեսիայի, հարկադրանքի և պարտադրանքի քաղաքականության հերթական դրսևորումների և Հայաստանի օրվա իշխանությունների պարտվողական կեցվածքի հետեւանքով հայաթափման ու թշնամուն հանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Փաստացի արձանագրվել է նաև կոնկրետ ժամկետ՝ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանությունները նույնիսկ որեւէ դիրքորոշում չեն հայտնել: Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված ժամկետից շուտ սպառնալով փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը և պահանջելով իրեն հանձնել հարակից բնակավայրերը՝ Ադրբեջանն ակնհայտորեն հերթական անգամ խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Վերոնշյալ եռակողմ հայտարարությունը որևէ կետով չի նախատեսում ճանապարհաշինության նպատակով բնակավայրերի հանձնում, չի պարունակում նաև դրույթ, որի համաձայն նոր ճանապարհը պետք է շրջանցի Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքները։ Ըստ էության, նման իրավիճակը ցեղասպան վարքագիծ է` միջազգային նորմերի լույսի ներքո: Հետևաբար՝ ականատեսն ենք միջազգային իրավունքի հերթական կոպտագույն խախտումների, ակնհայտ ապօրինի պահանջների, իսկ Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից դրանք փաստացի բավարարելու պատրաստակամությունն առնվազն հիմք է՝ պնդելու, որ կրկին գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռք բերված համաձայնությունների, «բանավոր փոխըմբռնման» ու բանավոր պայմանավորվածությունների հետ։ Օգոստոսի 25-ը որպես վերջնաժամկետ հանրությանը հրամցնելը հենց դրա հերթական վկայությունն է: Այս իրադարձությունները կրկին վերահաստատեցին մեր համոզմունքն առ այն, որ միակողմանի զիջումների գնով առաջարկվող խաղաղությունը չի կարող իրական, կայուն ու երկարաժամկետ լինել։ Հայաստանի իշխանությունների անհետևողական, անորոշ քաղաքականության պատճառով չկա պատշաճ համագործակցություն և ոչ մի ուղղությամբ՝ լինեն խաղաղապահ ուժերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, թե ընդհանրապես՝ միջազգային կառույցները։ Պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների հետ Հայաստանի ու Արցախի պարտությունը շարունակվում է՝ ամեն օր սպառնալով անդառնալի նոր կորուստների։ Հայ ժողովրդի համախմբումն այսօր հրամայական է՝ անկախ այս իշխանությունների գծած բոլոր բաժանարար գծերից, հետևողականորեն հրահրած ատելությունից։ Հրամայական է համազգային համախմբումը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ։ Օրվա իշխանությունները, սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը, փաստացի համատեղ այդ ուժերի հետ իրականացնում են Արցախի հայաթափման ծրագիրը: Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, ինչը հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ: Միայն այդ դեպքում է հնարավոր եղածը պահպանել, նոր կորուստներից խուսափել ու իրական խաղաղության հասնել»։
19:38 - 09 օգոստոսի, 2022
Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ. Վարդանյան

Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ. Վարդանյան

Բանակցություններում Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Ի՞նչ է տեղի ունեցել․ հրեշավոր իրականությունը Բանակցություններում Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ։ Այսպիսի պայմանավորվածության նպատակը մեկն է․ և՛ թուրք-ադրբեջանական տանդեմի, և՛ Հայաստանի փաստացի ղեկավարների համոզմամբ հենց այդ տարբերակն է ամենաքիչ վնասը հասցնում Նիկոլի բռնապետությանը։ Նիկոլին դա պետք է իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար, Թուրքիային և Ադրբեջանին այս տարբերակը պետք է իրենց հնարավորությունների պատուհանը հնարավորինս երկար բաց պահելու համար։ Որտե՞ղ են ազգային ուժերը Այս կոնտեքստում պետք է խուսափել անգամ ընդդիմություն տերմինի օգտագործումից, որովհետև չկա ընդդիմություն- իշխանություն պայքար։ Կա ազգային դաշտ և կան թշնամու շահերը սպասարկողներ։ Այսպիսի պայմաններում անիմաստ եմ համարում որևէ ուժի, կամ անհատի պաշտպանելու փորձն անգամ։ Բոլորս պաշտպանելու մի բան ունենք՝ Հայերնիքը։ Քաղաքական ուժերն առաջնային պատասխանատվություն և մեղավորություն ունեն այս իրավիճակի համար, այստեղ վիճելու շատ բան չկա։ Բայց մենք պետք է խուսափենք մի ծայրահեղությունից մյուսի գիրկն ընկնելուց։ Ազգային ուժերից անհարժեշտ է պահանջել քաղաքական իրավիճակի փոփոխություն, որն անխուսափելիորեն հանգեցնելու է գետնի վրա իրավիճակի փոփոխությանը։ Ազգային դաշտից անիրատեսական է իշխանություն չլինելու պարագայում պահանջել որևէ տարածքի պաշտպանություն, վերաբնակեցում, կրթական ռազմավարության փոփոխություն ․․․։ Սրանք բացառապես պետության լիզորությունների ներքո են և անիմաստ են, եթե համահունչ չեն պետական քաղաքականությանը։ Աղավնոյի գյուղապետը դաշնակցական է, Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, գյուղը կառուցվել և բնակեցվել է սփյուռքից ստացված ներդրումների շնորհիվ։ Այսինքն, ազգային դաշտն ունի գյուղը պահելու ցանկությունը, այդ ուղղությամբ իր ուժերի ներածին չափով իրականացրել է ամեն ինչ, բայց գյուղը հանձնվում է թշնամուն դավադիր քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Նույն պատկերն է նաև Քարվաճառի և Քաշաթաղի դեպքում, որտեղ տարիների ընթացքում ազգային ուժերի կողմից կատարվել է 7 մլն դոլարի ներդրում, բայց շրջանները մի ստորագրությամբ հանձնվել են թշնամուն։ Գալով հարցին՝ ազգային ուժերն ու անհատները նույն տեղերում են, փորձում են իրավիճակից ելքեր գտնել ու իրատեսական լուծումներ առաջարկել՝ փորձելով հնարավորինս խնայել աղետից, կեղծիքից ու կործանարար պոպուլիզմից հոգնած մեր ժողովրդի նյարդերն ու համբերությունը։ Այս մասով միայն մի բան կարող եմ ասել, անթույլատրելի է նեղանալ և կամ փորձ իսկ անել հեգնել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր հուսահատ և ճարահատված հայացքն ուղղել են ազգային ուժերին։ Բոլոր այդ մարդկանց էլ պետք է վստահեցնել, որ ցանկացած պատասխանատու ազգային ուժ հասկանում է, որ սա բախտորոշ ժամանակաշրջան է և մեծ հաշվով կասկածի տակ է դրված իր գոյության իմաստը, ուստի ստեղծված իրավիճակից ելքեր գտնելը դառնում է առաջին հերթին ազգային ուժերի փրկության ճանապարհը։ Ի՞նչ կարող ենք անել մենք Նախ մեր՝ ազգային դաշտում պետք է դադարենք իրար հայհոյելուց և մեղադրելուց․ դա Նիկոլի օրակարգն է։ Վստահեցնում եմ, սցենարի ամեն տեսակ զարգացման պարագայում դրա համար բավական ժամանակ մնալու է, այս բոլոր գործընթացներն էլ թույլ են տալու մեզ հասկանալ ամեն մի դերակատարի նպատակներն ու կարողությունները։ Այնպես որ, փոխադարձ մեղադրանքներն ու որևէ նշանակություն չունեցող պարզաբանումներն անհրաժեշտ է թողնել հետագային։ Վստահ եմ՝ հնարավոր փրկության տարբերակ առաջարկվելու է, ևս մեկ անգամ անհրաժեշտ է լինելու բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը։ Ամենամեծ դժվարությունը երևի այդ ժամանակ է լինելու, երբ հարկ է լինելու մի կողմ թողնել կասկածները, անվստահությունը և դարձյալ փորձել։ Սա էլ դեռ բավարար չի, հրակ է լինելու նաև համոզել մեր դեռևս անտարբեր մնացած հայրենակիցներին։ Բայց իրականությունն այն է, որ այլ ելք մենք չունենք, ու այլ տարբերակ, քան բոլորով դա անելն է, նույնպես չունենք»,- գրել է նա։
19:48 - 06 օգոստոսի, 2022
«Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին կմասնակցե՞ն, թե՝ ոչ
 |hetq.am|

«Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին կմասնակցե՞ն, թե՝ ոչ |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այդպես էլ չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելու՞ են ԱԺ աշխատանքներին, թե՝ ոչ: «Մենք խորհրդարան ենք վերադառնալու մեր օրակարգի հարցերի շուրջ»,- մեզ հետ զրույցում ասում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ չնշելով ՝ արդյոք այդ օրակարգը աշնանային նստաշրջանում ձևավորված կլինի՞։ Դիտարկմանը, թե իշխանությունները դատապարտեցին ընդդիմությանը, որ վերջիններս չմասնակցեցին անգամ «Պաշտպանության մասին» օրենքի քննարկմանը, չնայած հայտարարում էին, որ իրենց օրակարգային հարցերը պաշտպանությանն ու անվտանգությանն են վերաբերում, Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավորները մասնակցել են այդ նախագծի աշխատանքային քննարկումներին: Ասում է՝ տարբեր փաստարկներով ներկայացրել են, որ այդ օրենսդրական փոփոխությամբ բանակը քաղաքականացվում է: Նա նաև հիշեցրեց սահմանային իրավիճակի վերաբերյալ այս տարվա մայիսին ընդդիմության հրավիրած արտահերթ նիստի մասին, որը տապալվեց ՔՊ-ական պատգամավորների պատճառով: Երբ ընդդիմադիրների բացակայության պատճառով իշխանությունը զրկեց Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի, իսկ Վահե Հակոբյանին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պաշտոնից, մշտական հանձնաժողովների մյուս ընդդիմադիր նախագահներն ու փոխնախագահները (բացառությամբ Թագուհի Թովմասյանի) հրաժարվեցին այդ պաշտոններից: Այժմ պաշտոնները թափուր են: Հետաքրքրվեցինք՝ խորհրդարան վերադառնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու՞ է այդ պաշտոններում թեկնածուներ, թե՝ ոչ, Մանուկյանն ասաց. «Մեզ համար այնքան ոչ էական հարց է, որ նույնիսկ չենք անդրադարձել այդ թեմային»: Չնայած «Քաղաքացիական պայմանագիրը» նախաձեռնել էր ընդդիմությանը մանդատներից զրկելու գործընթաց, սակայն այն իր հանգուցալուծմանը չհասավ: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հարգում են ժողովրդի ընտրությունը, և այն կարծիքին են, որ ընդդիմության օգտին քվեարկած անձինք հետևություններ կանեն վերջիններիս վերաբերյալ: Թե ինչպես կվարվի այս հարցով իշխանությունն աշնանային նստաշրջանի ժամանակ, արդյոք կդիմե՞ն ՍԴ, դեռ պարզ չէ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը որևէ տեղեկություն չուներ՝ իշխանությունը հրաժարվե՞լ է ընդդիմությանը մանդատներից զրկելու գաղափարից, թե՝ ոչ: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
18:14 - 05 օգոստոսի, 2022
ԱԺ խորհրդի նիստն այդպես էլ չկայացավ․ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չեն դիմի

 |factor.am|

ԱԺ խորհրդի նիստն այդպես էլ չկայացավ․ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չեն դիմի |factor.am|

factor.am: Ազգային ժողովի խորհրդի նիստն այդպես էլ չկայացավ քվորում չլինելու պատճառով։ Խորհրդում մեծամասնություն կազմող ՔՊ-ականները, թեև արձակուրդից մեկ օրով հետ էին կանչվել, բայց այդպես էլ չներկայացան նիստին։ Խորհրդի նիստը բացեց և փակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նիստի բացումից երկու ժամ անց ԱԺ քարտուղարությունն արձանագրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նիստը չի կայացել։ ԱԺ կանոնակարգը խորհրդին 14-օրյա ժամկետ է տալիս այս հարցով ՍԴ դիմելու համար։ Այդ ժամկետը լրանում է հուլիսի 28-ին․ եթե մինչ այդ նիստ չհրավիրվի և որոշում չկայացվի, ապա խորհուրդն այլևս չի կարող պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով դիմել բարձր դատարան։ Հուլիսի 28-ից հետո մանդատներից զրկելու հարցով ՍԴ հնարավոր կլինի դիմել արդեն պատգամավորների նվազագույնը 1/5-ի համաձայնությամբ, չնայած դրան՝ ՔՊ-ն քաղաքական որոշում ունի նման գործընթաց չսկսել։
14:25 - 22 հուլիսի, 2022
Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

 |factor.am|

Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով |factor.am|

factor.am: Այսօր նախատեսված ԱԺ խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկման պետք է դրվեր ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակայությունների պատճառով նրանց մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Առաջիկա երկու ժամերի ընթացքում եթե քվորում լինի, ապա խորհրդի նիստը կգումարվի։ Խորհրդում ՔՊ-ն մեծամասնություն է կազմում։ Հիշեցնենք, իշխող ՔՊ խմբակցությունը հայտարարել էր, որ պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան չի դիմելու` հաշվի առնելով ժողովրդի կամարտահայտությունը։ Ըստ ամենայնի՝ ՔՊ-ականների նիստին չներկայանալը պայմանավորված է հենց այս քաղաքական որոշմամբ։  Հիշեցնենք, որ ընդդիմադիրները գերազանցել են անհարգելի բացակայությունների շեմը մայիսից՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մեկնարկից հետո։
12:09 - 22 հուլիսի, 2022
Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի գրավի դիմաց
 |news.am|

Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի գրավի դիմաց |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հուլիսի 20-ին, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։ Դատարանի որոշման հրապարակումից հետո նիստերի դահլիճում ծափահարություններ հնչեցին։ Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։  Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։ Ավելի մանրամասն՝ news.am-ում։ 
20:12 - 20 հուլիսի, 2022
«Դիմադրություն» շարժման հուլիսի 21-ի հանրահավաքը 1 շաբաթով հետաձգվում է՝ սպասվող աննախադեպ շոգ եղանակի պատճառով

«Դիմադրություն» շարժման հուլիսի 21-ի հանրահավաքը 1 շաբաթով հետաձգվում է՝ սպասվող աննախադեպ շոգ եղանակի պատճառով

Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Սիրելի հայրենակիցներ, Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը: Մենք քննարկել ենք այդ առաջարկը եւ որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին: Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում  քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։ Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում։ Աստծով, ոգով, մինչև վերջ»,- նշել է Սաղաթելյանը։
13:39 - 19 հուլիսի, 2022
Ընդդիմադիր բոլոր պատգամավորների աշխատավարձի մի զգալի մասը պահվում է. Գեղամ Մանուկյան
 |news.am|

Ընդդիմադիր բոլոր պատգամավորների աշխատավարձի մի զգալի մասը պահվում է. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Եթե չափից դուրս երիտասարդ տարիքում պատգամավոր դարձածները կարծում են, իրենք  պատմության ուսուցիչ են, կամ դասղեկ են, սխալվում են, իրենց չկայացվածության հետեւանքով է այդպիսի տպավորություն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության շենքի մոտ «Հայաստան» դաշինքի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունները շրջանառության մեջ դրեցին ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը, որպեսզի նրանք «խելոք վերադառնան խորհրդարան»: «Ընդդիմությունը խելոք որեւէ տեղ չի լինի: Ընդդիմությունն իր առաքելությունն ունի, իր խնդիրներն ունիիր ստացած մանդատն ունի եւ ըստ այդ մանդատի էլ շարժվում է: Խորհրդարան վերադառնալը ֆիզիկական գործողություն է, որը օրակարգ չի կարող լինել: Այլ հարց, որ Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների շուրջ գործունեությունը ծավալելը մեր պարտականությունն է: Ես մի դրվագ ասեմ, անցնող շաբաթվա ընթացքում Սեյրան Օհանյանի հետ այցելել ենք Սյունիք, Ներքին Հանդ, որտեղ թշնամին առաջխաղացում էր ունեցել, այցելել ենք Տավուշի մարզ, անվտանգության առումով որոշ մտահոգիչ տարրեր կան, որոնք չեմ բացահայտի, սակայն պատգամավորական հարցապնդումներ եմ անելու եւ ՊՆ-ին, եւ ՏԿԵ նախարարություն, եւ այլ գերատեսչություններ»,-ասաց նա: Դիտարկմանը, որ իշխանությունը մեղադրում է, որ ընդդիմությունը ԱԺ չի գալիս, բայց օգտվում է ստանում է աշխատավարձ, պարգեւավճար, ծառայողական մեքենաներից է օգտվում, Գեղամ Մանուկյանն ասաց. «Նախ, ընդդիմադիր բոլոր պատգամավորների աշխատավարձի մի զգալի մասը պահվում է: Երկրորդ, խորհրդարանական մեծամասնություն ձեւավորվելուց հետո մեկ անգամ փորձ է արել պարգեւավճար տալ պատգամավորներին, հույս ունենալով, որ պատգամավորները կվերցնեն պարգեւավճարները եւ կլռեն, բայց մենք աղմուկ բարձրացրեցինք, եւ պարգեւավճարի ամբողջ գումարն ուղղվել է հատուկ նպատակով: Այս անգամ էլ որ լուրը եղավ, առաջարկ կար քաղբանտարկյալների հիմնադրամին փոխանցել պարգեւավճարները, բայց պարզվեց, որ միայն իշխանական պատգամավորներին են պարգեւավճար տվել: Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենաներին, ընդդիմադիրներն այդպիսիք չունեն, շատ են քայլում, որոշները մեքենա չունեն, ինչպես ես, եւ շատ ավելի երջանիկ են»:
12:31 - 19 հուլիսի, 2022
«Նրա մահը մեղքի և պատասխանատվության հասցե ունի». «Հայաստան» դաշինքը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

«Նրա մահը մեղքի և պատասխանատվության հասցե ունի». «Հայաստան» դաշինքը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

«Հայաստան» դաշինքը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Գրիգորյան մահվան կապակցությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.  Երեկ դատական նիստի դահլիճում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Մայիսի 17-ից ԱԱԾ-ի միջնորդությամբ կալանավորված Արմեն Գրիգորյանը ռեժիմի, երկրում օրըստօրե ամրապնդվող բռնատիրության հերթական զոհն է։ Ազատ խոսքն ու քաղաքական այլակարծությունը կալանքներով ու բռնաճնշումներով լռեցնող իշխանության համար իրավունքը, մարդու արժանապատվությունն ու ազատությունները ոչինչ են։ Բարոյականության, օրենքի, պարզապես մարդկային խղճի հետ աղերս չունեցող իշխանության պատվերով միայն կարելի է բացատրել նաև անազատության մեջ գտնվող Արմեն Գրիգորյանին ՔԿՀ-ում տեսակցությունից զրկելը։ Բարոյական և ֆիզիկական խոշտանգումն այլ կերպ չի լինում։ Նրա մահը մեղքի և պատասխանատվության հասցե ունի՝ պատվեր տվողների և այն իրականացնողների իշխանական նեղ շրջանակ։ Արմեն Գրիգորյանը խիզախաբար, հայ մարդու, հայ քաղաքացու անմնացորդ նվիրումով պայքարում էր մեր արժանապատվության, արդարության, Հայրենիք ու պետականություն ունենալու համար, գերության մեջ գտնվող իր եղբայրների ազատության համար։ Նրա ներկայությունը միշտ լուսավոր էր, համոզիչ ու վարակիչ։ Արմեն Գրիգորյանը վստահաբար Հայրենիքի համար մեր պայքարի թանկ զոհերից է։ Ցավակցում ենք Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարական ընկերներին՝ նրա անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ։ Նրա հիշատակը կմնա մեր բոլորի սրտերում՝ ավելի ամրացնելով մեր պայքարի ճշմարտությունը։
13:49 - 16 հուլիսի, 2022
ԱԺ խորհուրդը կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը

ԱԺ խորհուրդը կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը

Ազգային ժողովի խորհուրդը վաղը նիստ կգումարի, որի օրակարգում է ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը։  ԱԺ խորհուրդը կդիմի ՍԴ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներին, և «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորների՝ Հայկ Մամիջանյանին, Տարոն Մարգարյանին, Տիգրան Աբրահամյանին և Աննա Մկրտչյանին մանդատներից զրկելու համար։  Մանդատից հրաժարված Արթուր Վանեցյանին փոխարինող Մարտուն Գրիգորյանին, ինչպես նաև Թագուհի Թովմասյանին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարց օրակարգում չկա։  Հիշեցնենք, որ վերջերս Ազգային ժողովը արտահերթ նիստ էր գումարել և Իշխան Սաղաթելյանին հեռացրել էր ԱԺ նախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ավելի վաղ կառավարող խմբակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընդդիմադիր պատգամավորները մանդատներից կարող են զրկվել բացակայությունների հիմքով։
10:18 - 13 հուլիսի, 2022
Մենք ուզում ենք, որ իրենք կիսեն այս պատասխանատվությունը․ Քոչարյանը՝ ընդդիմության բացակայության մասին

Մենք ուզում ենք, որ իրենք կիսեն այս պատասխանատվությունը․ Քոչարյանը՝ ընդդիմության բացակայության մասին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը այսօր՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձավ ընդդիմության բացակայությանը։  Նա նշեց, որ նմանատիպ ռեֆորմներ պետությունները ամեն օր չեն անում, և անհրաժեշտ է նաև ընդդիմության ներկայությունը․  «Շատ կարևոր է, որպեսզի քաղաքական իշխանության կողքին լինի քաղաքական ընդդիմությունը։ Ես ասեմ, բոլորին ուղարկել ենք հրավեր։ Մեր միջազգային գործընկերն էլ են այստեղ, այնպես չլինի, որ պատկերացում լինի, որ իշխանությունը իր համար լսում արեց, հետո գնացինք տուն։ Չէ, մենք ուզում ենք, որ իրենք լինեն և կիսեն այս պատասխանատվությունը։ Գոնե մեր հանձնաժողովում մենք միշտ փորձել ենք բերել դեպի քաղաքական հարթակ։ Այստեղ էլ քաղաքական հարթակ է, թող գային։ Հիմա էլ եմ կոչ անում, մի ուշացեք, այսօր չի վերջացել պրոցեսը, շարունակվելու է»։
16:30 - 12 հուլիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ նիստերից ընդդիմության բացակայությանը

Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ նիստերից ընդդիմության բացակայությանը

«Պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին նախագծի քննարկման ընթացքում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախագծի հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ընդդիմությունը ներկա եղե՞լ է հանձնաժողովի նիստերին, որոնց ընթացքում քննարկվել է «Պաշտպանության մասին» օրենքում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակ մասին» օրենսդրական նախաձեռնությունները։ «Հավանաբար նկատել եք, որ ընդդիմությունը այս նիստին ներկա չէ։ Այս նախագծերը երբ հանձնաժողովում քննարկում էիք, գուցե ընդդիմությունը այդտեղ էր ներկա էր»,- ասաց Ռուբինյանը։ Վիլեն Գաբրիելյանն էլ պատասխանեց՝ տվյալ նախագծերի քննարկմանը ընդդիմությունը ներկա չի եղել․ «Բայց ես որքան տեղյակ եմ, ընդդիմությունը հիմա ավելի շատ կապված պաշտպանության նախարարության հետ այլ բողոքներ ունի, որ իրենց համակիրներին հիմա զորահավաքի են հրավիրում։ Գուցե դրա համար չկան»։ Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Տարօրինակ բան է ստացվում։ Փաստորեն ընդդիմությունը հայտարարում է, որ Ազգային ժողով կգա միայն իրենց օրակարգով և միակ տրամաբանական եզրահանգումը, որին կարող ենք գալ, այն է, որ պաշտպանությունը և զինվորական ծառայությունը և զինծառայողի կարգավիճակը իրենց օրակարգի մաս չեն կազմում»։ Այնուհետև Ռուբինյանը այս առնչությամբ նաև ելույթ ունեցավ․ «Եթե իրենց օրակարգը փողոցում չի, այստեղ չի, պաշտպանությունը չի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը չի, բա ո՞րն է իրենց օրակարգը։ Ես կարծում եմ՝ իրենց օրակարգի մասին պատկերացում կարելի է կազմել վերջին օրերի իրենց հանրային ակտիվությամբ, իսկ իրենց հանրային ակտիվությունը վերջին օրերին սահմանափակվել է հետևյալով․ հրաժարականներ իրենց պաշտոններից, մի քանի հոգու դեպքում էլ մանդատների վայր դնում։ Հետևաբար, կարծում եմ՝ կարող ենք եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգը Ազգային ժողովից գլխիկոր փախնելն է»։
15:06 - 06 հուլիսի, 2022
Ընդդիմությունը բողոքի ակցիայով է նշում Սահմանադրության օրը
 |azatutyun.am|

Ընդդիմությունը բողոքի ակցիայով է նշում Սահմանադրության օրը |azatutyun.am|

azatutyun.am: Երևանում այսօր «Ի պաշտպանություն Հայաստանի Սահմանադրության» բողոքի երթ անցկացրին «Դիմադրություն» շարժման մասնակիցները։ Երթի մասնակիցները շղթայված Սահմանդրությունը տարան բարձր դատարանի մոտ՝ այնտեղ թողնելով նաև բազմաթիվ գրիչներ, որոնք, ինչպես իրենք հայտարարեցին, ոտնահարված Սահմանադրության խորհրդանիշն են։ Ընդդիմադիրները պարզել էին «Քաղբանտարկյալների երկիր Հայաստան» և այլ գրություններով պաստառներ։ Պատգամավոր Արամ Վարդևանյանը («Հայաստան») իր ելույթում պնդեց, որ վերջին տարիներին բարեփոխման անվան տակ Սահմանադրական դատարանի դեմ քայլեր են արվել. - «Մենք ունենք մի իրականություն, որտեղ օրվա իշխանությունները, որ այսօր իբր ժողովրդից, մեզանից պաշտպանում են Սահմանադրական դատարանը ոստիկանական ուժերով, էկել-շրջափակել էին էս դատարանը։ Հենց իրե'նք։ Պատկերացնո՞ւմ եք, օրվա իշխանությունը գա, շրջափակի Սահմանադրական դատարանը։ Որ դատավորները մուտք չգործեն։ Էդ օրվանից արդեն ջրբաժան ա էղել Սահմանադրության ու իշխանության միջև։ Սահմանադրությունը էս իրավիճակում, էս իրականությունում պաշտպանելը լինելու ա միայն պայքարի միջոցով։ Միա'յն պայքարի միջոցով։ Դրա համար բռունցքներս բա'րձր... Պայքա'ր, պայքա'ր»։ Ապա երթի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը («Հայաստան») հայտարարեց, որ նախագահ Վահագն Խաչատրյանը ոչ թե Սահմանադրության, այլ այս իշխանությունների պաշտպանն է. - «Նրա միակ առաքելությունը լռելն է։ Ուրիշ բան չունի անելու։ Եվ բացառապես պահելու ՔՊ խմբակի շահերը։ Առհասարակ պառլամենտական երկրում ինստիտուտը նախագահական անարգվել է»։   Լուսանկարը՝ Photolure-ի
15:04 - 05 հուլիսի, 2022