Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

ՌԴ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը. Պեսկով |armenpress.am|

ՌԴ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները: Ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, նաև մենք հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները, որոնք արվում են ամենաբարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տվյալներ ունի Կրեմլը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ: «Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք համաձայն չենք նրանց հետ»,- նշել է Պեսկովը: Նա հիշեցրել է, որ չարժե կրակի վրա յուղ լցնել: «Մենք, նախկինի պես, տարածաշրջանի բոլոր երկրներին զսպվածության կոչ ենք անում և, հատկապես, հակամարտության մասնակից երկրներին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը»,- ասել է նա:
15:24 - 30 սեպտեմբերի, 2020
Կրեմլը Թուրքիային և մյուս երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին |armenpress.am|

Կրեմլը Թուրքիային և մյուս երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին |armenpress.am|

armenpress.am: Կրեմլում համոզված են, որ Հայաստանին և Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու՝ տարբեր երկրների կոչերն այս պահին միայն յուղ են լցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կրակին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ պետք է համոզել կողմերին` վերադառնալ հարցի քաղաքական և դիվանագիտական լուծման ճանապարհ: «Կրեմլում առաջին հերթին կարևոր են համարում կրակի և ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը: Ցանկացած հայտարարություն` կողմերից որևէ մեկին ռազմական աջակցություն ցուցաբերելու, միանշանակ յուղ է լցնում կրակի վրա: Մենք կտրականապես դեմ ենք դրան»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ և Թուրքիային կոչ արել անել ամենը, որպեսզի համոզեն հակամարտող կողմերին դադարեցնել կրակը: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկերներին, այնպիսին, ինչպիսին Թուրքիան է, անել ամենը, որպեսզի հակամարտող կողմերը դադարեցնեն կրակը և վերադառնան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ մշտական կապի մեջ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի իրենց գործընկերների հետ, և, որ համանախագահ երկրները պետք է պատասխանատու դիրք զբաղեցնեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար:
16:13 - 29 սեպտեմբերի, 2020
Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ անհանգստանալու առիթ է Մոսկվայի և շատ այլ երկրների համար»,- մեկնաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է Ռիա Նովոստին։ Կարծում ենք, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ հակամարտության կարգավորումը և ներկայիս սրման հետևանքները պիտի տեղափոխվեն քաղաքադիվանագիտական հարթակ», - ասել է նա։ Պատասխանելով տարածաշրջանում իրավիճակի պայմաններում Ռուսաստանի մարտական պատրաստության բարձրացման հնարավորության մասին հարցին՝ Պեսկովն հայտարարեց, որ այս պահին ռազմական հնարավորությունների մասին խոսք չի գնում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը ավելացրեց, որ Մոսկվան կապվել է Անկարայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված։
14:57 - 28 սեպտեմբերի, 2020
Կրեմլը Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի չի առաջադրել․ Պեսկով |factor.am|

Կրեմլը Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի չի առաջադրել․ Պեսկով |factor.am|

factor.am: Կրեմլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի չի առաջադրել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Գիտեք, որ շատ տարբեր մարդիկ են առաջադրվում այդ մրցանակին, և դա նրանց նախաձեռնությունն է, ովքեր հանդես են գալիս նման առաջարկությամբ։ Այս դեպքում դա ձեր հիշատակած գրողն է»,- գրող Սերգեյ Կոմկովի կողմից նման հայտի ներկայացման մասին հարցն այսպես է մեկնաբանել Դմիտրի Պեսկովը։ «Եթե մրցանակը շնորհելու որոշում կայացվի, հրաշալի է, եթե ոչ, նույնպես սարսափելի ոչինչ չկա»,- հավելել է նա։ Ավելի վաղ ռուսաստանցի մի շարք հասարակական գործիչներ, այդ թվում՝ գրող Սերգեյ Կոմկովը, հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հայտ են ներկայացրել Նոբելյան կոմիտեին։ Հայտն Օսլո է ուղարկվել սեպտեմբերի 10-ին։
14:51 - 24 սեպտեմբերի, 2020
Նավալնիի թունավորման հարցով հետաքննության հնարավորությունները սահմանափակ են․ Պեսկով |azatutyun.am|

Նավալնիի թունավորման հարցով հետաքննության հնարավորությունները սահմանափակ են․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե ջրի շիշը, որն, ըստ Գերմանիայի և արևմտյան այլ պետությունների փորձագետների պնդումների, դարձել է Ալեքսեյ Նավալնիի թունավորման պատճառը, գուցեև կարող էր համարվել իրեղեն ապացույց, սակայն Նավալնիի աջակիցներն այն դուրս են տարել Ռուսաստանից: «Այստեղ ավելի շատ հարցեր են, քան պատասխաններ, դժբախտաբար, հետաքննություն կատարելու մեր հնարավորությունները խիստ սահմանափակված են, որոշ իրեր դուրս են տարվել Ռուսաստանից, մենք չունենք ստուգումների արդյունքներին ծանոթանալու որևէ հնարավորություն, դա է՛լ ավելի է բարդացնում հետաքննությունը»,- անցած ուրբաթ օրն ասել է Պեսկովը: Նավալնիի աջակիցների փոխանցմամբ, նրանք այդ շիշը և մի շարք այլ իրեր վերցրել են Տոմսկ քաղաքի հյուրանոցից, որում թունավորման նախօրեին հանգրվանել էր ընդդիմադիր գործիչը: Գերմանացի փորձագետները պնդում են, որ շշի վրա հայտնաբերել են «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութի հետքեր: Ալեքսեյ Նավալնին հիմա բուժվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: Արևմտյան երկրների ղեկավարները Մոսկվայից պահանջում են հետաքննել Նավալնիի թունավորման հանգամանքները: Նրանք Նավալնիի հետ տեղի ունեցածը համարում են ընդդիմադիր գործչին ֆիզիկապես ոչնչացնելու փորձ:
14:20 - 21 սեպտեմբերի, 2020
Պեսկովը պատմել է Պուտին-Լուկաշենկո բանակցությունների ձևաչափի մասին |tert.am|

Պեսկովը պատմել է Պուտին-Լուկաշենկո բանակցությունների ձևաչափի մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի օրը Սոչիում շփվելու են դեմ առ դեմ ձևաչափով, պատվիրակությունների մասնակցություն չի նախատեսվում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Ծրագրված է դեմ առ դեմ հանդիպում»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ պատվիրակությունները մասնակցեն բանակցություններին:Երկու երկրների նախագահների բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի (Երևանի ժամանակով 15:00) սահմաններում, հանդիպման համար ժամանակի սահմանափակում չկա: Ակնկալվում է, որ Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հիմնական հարցերը:  Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել Միասնական պետության շրջանակներում ինտեգրման հեռանկարներին և առևտրի, տնտեսական, էներգետիկ, մշակութային և մարդասիրական ոլորտներում խոշոր ծրագրերին: Միևնույն ժամանակ, հանդիպմանը և ասուլիսին հաջորդող համատեղ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:
16:49 - 14 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա |azatutyun.am|

Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլը հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկա երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ «Այցը աշխատանքային է, մամուլի ասուլիս կամ լրագրողների հետ շփում նախատեսված չէ», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև երկկողմ ինտեգրացիան է՛լ ավելի խորացնելու հնարավորությունը։ Մինչ ընտրությունները Լուկաշենկոն հայտարարում էր, թե Կրեմլը ճնշումներ է բանեցնում իր նկատմամբ և ստիպում է զիջել Բելառուսի ինքնիշխանությունը: Իր դեմ սկսված բողոքի ցույցերից հետո, սակայն, նա օգնություն էր խնդրել Պուտինից, այդ թվում՝ կոչ էր արել Ռուսաստանից ոստիկանական ուժեր ուղարկել Բելառուս։
15:17 - 11 սեպտեմբերի, 2020
Կրեմլն արձագանքել է Նավալնիի հետ կապված Պոմպեոյի խոսքերին |shantnews.am|

Կրեմլն արձագանքել է Նավալնիի հետ կապված Պոմպեոյի խոսքերին |shantnews.am|

shantnews.am: Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարություններին, որ ամենայն հավանականությամբ, Նավալնիին թունավորել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։ Այս մասին հաղորդում է Газета պարբերականը։«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք հետաքրքրված ենք տեղի ունեցածի պատճառները պարզելու հարցով։ Ռուսաստանի ցանկացած պաշտոնական ներկայացուցչի՝ տեղի ունեցածին առնչության մասին ցանկացած ուղղակի և անուղղակի ակնարկ անընդունելի է և ապրիորի սխալական, խեղաթյուրում է իրականությունը», – ասել է Պեսկովը։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ «մեծ հավանականություն կա», որ Նավալնիի ենթադրյալ թունավորումը պատվիրել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։ Նա հայտնել էր, որ միջազգային հանրությունը Ռուսաստանից ակնկալում է, որ միջադեպի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
15:52 - 10 սեպտեմբերի, 2020
Նավալնու թեմայով Պուտինի առանձին հայտարարությունն իմաստ չունի. Պեսկով |azatutyun.am|

Նավալնու թեմայով Պուտինի առանձին հայտարարությունն իմաստ չունի. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: «Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցածի առթիվ Ռուսաստանի նախագահի առանձին հայտարարության հրապարակման մեջ Կրեմլում իմաստ չեն տեսնում», - այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նաև պնդել է, թե «Նավալնու թունավորումը հազիվ թե կարող էր բխել որևէ մեկի շահերից»։ «Ռուսաստանի Դաշնությունը այս պատմության սկզբից ևեթ ներկայացնում էր Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակը։ Պետք է խուլ լինել դա չլսելու համար», - ասել է Պեսկովը։ Հիշեցնենք՝ գերմանացի մասնագետները երեկ հրապարակել են իրենց եզրահանգումները, համաձայն որոնց՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործչին թունավորել են «Նովիչոկ» քիմիական նյութով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Նավալնիին «ցանկացել են ստիպել լռել»: 44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխվել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Կրեմլի կոշտ քննադատն արդեն շուրջ երկու շաբաթ է` կոմայի մեջ է։
15:22 - 03 սեպտեմբերի, 2020
Կրեմլը դեռ անհրաժեշտություն չի տեսնում հետաքննելու Նավալնիի հետ կատարվածը |azatutyun.am|

Կրեմլը դեռ անհրաժեշտություն չի տեսնում հետաքննելու Նավալնիի հետ կատարվածը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է՝ դեռ հիմքեր չկան հետաքննելու Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվածը, քանի որ հստակ չէ, թե ինչ նյութով է նա թունավորվել։ Ընդդիմադիր գործչին թունավորելու համար Ռուսաստանի իշխանություններին մեղադրելը նա համարել է «դատարկ աղմուկ»։ «Մենք չենք հասկանում ինչի հիման վրա են գերմանացի մեր գործընկերները այդպես շտապում՝ օգտագործելով թունավորում բառը։ Այդ վարկածը առաջիններից մեկն էր, որ դիտարկել են մեր բժիշկները, բայց դեռ հաստատված չէ, թե դա ինչ նյութ է», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը, նշելով, որ եթե պարզվի Նավալնիի կոմայի մեջ ընկնելու պատճառը, ապա հնարավոր է դա առիթ կհանդիսանա հետաքննություն սկսելու համար։ Ավելի վաղ Գերմանիայի «Շարիտե» հիվանդանոցը հայտարարել էր, որ Նավալնին թունավորված է, ինչից հետո կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ հետաքննություն սկսել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խստորեն քննադատող Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա մեկնող օդանավում։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ Նավալնին անգիտակից վիճակում հոսպիտալացվել էր, իսկ շաբաթ առավոտյան հատուկ օդանավով տեղափոխվել է Գերմանիա։
17:17 - 25 օգոստոսի, 2020
Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը համընկնում է. Պեսկով |tert.am|

Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը համընկնում է. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը համընկնում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։ Նրա խոսքով՝ ցածր խոլինէսթերազի փաստը ռուս բժիշկները հաստատել էին Օմսկի հիվանդանոցում հենց առաջին ժամերին, և ատրոպինը, որի մասին այժմ խոսում են և որը կիրառում են գերմանացի մասնագետները, սկսել են ներարկել հիվանդի վերակենդանացման բաժանմունքում գտնվելու առաջին ժամվա ընթացքում: Սակայն խոլինէսթերազի մակարդակի նվազման պատճառը դեռևս չի հաջողվում պարզել, անալիզները ցույց չեն տալիս կոնկրետ նյութ: «Այսպիսով, դուք, հավանաբար, ինքներդ հստակ կարող եք հասկանալ, որ բժշկական վերլուծությունը բացարձակապես համընկնում է և՛ մեր բժիշկների, և՛ գերմանացիների մոտ, բայց եզրակացությունները տարբեր են»,-ասել է Պեսկովը:
16:13 - 25 օգոստոսի, 2020
Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին
 |hetq.am|

Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը դեռևս տեղեկություն չունի Ղազախստանում առկա իրավիճակի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  «Դեռևս՝ ոչ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- նշել է նա՝ պատասխանելով գործակալության լրագրողի հարցին։ Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում առկա իրավիճակը հեռախոսով քննարկել էր այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ղազախստանի առաջնորդը նշել էր, որ մտադիր է հանդես գալ առաջիկա օրերին Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց հանդիպման իրականացման նախաձեռնությամբ։ Պուտինը իր աջակցությունն էր հայտնել այդ առաջարկին։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
00:00 - 01 հունվարի, 0001