Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին: Էմանուել Մակրոնը կարեւորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաեւ, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
14:23 - 09 հոկտեմբերի, 2020
Նիկոլա Ազնավուրը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
 |shantnews.am|

Նիկոլա Ազնավուրը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> Նիկոլա Ազնավուրը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին. «Հարգելի՛ պարոն նախագահ, Սիրելի՛ բարեկամ, հայ ժողովրդի հավատարի՛մաջակից, Վերջին օրերը ցավով ու խոր անհանգստությամբ էին լի ողջ հայ ազգի համար։ Հայ ժողովրդին դարձյալ վտանգ է սպառնում, եւ, ինչպես 1915-ին, այսօր էլ նա ստիպված է պայքար մղել իր գոյության համար։ Հայ դիրքապահները քաջաբար պահում են երկրի սահմանները, սակայն մարտերը թեժ են, եւ զոհերը՝ բազմաթիվ։ Ես եւս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ որպես մի մարդու եւ առաջնորդի, որը չի վախենումճշմարտությունն ասել, եւ որի համար մարդկային արժեքները գերակա են: Դուք սա ապացուցել եք Ձեր ղեկավարման այս ողջ ընթացքում։ Ձեր վերջին ելույթներում Դուք եւս մեկ անգամ հիշեցրիք հայերին եւ աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ այդ դահիճների դեմ հանդիման։ Դուք համարձակորեն դատապարտեցիք Թուրքիայի կեղծավորությունն ու ցինիզմը եւ նրա մեղսակցությունը Բաքվի հանցագործություններին: Այս հակամարտության ընթացքում սիրիացի ջիհադիստների՝ վարձկան-ահաբեկիչների ներգրավումը եւս մեկ անգամ ցույց է տալիս այդ կառավարությունների անբարո ձեռագիրը եւ գուժում ահաբեկչական սպառնալիքի մասին, որը Թուրքիայի ձեռամբ հասնում է Եվրոպայի եւ Ռուսաստանի մատույցներին: Բաքուն թիրախավորում է խաղաղ բնակիչներին եւ լրագրողներին՝ օգտագործելով արգելված զինամթերք, խախտելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները։ Ձեր եւ ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն անչափ կարեւոր է մեզ համար: Խնդրում եմ Ձեզ գործուն քայլերի դիմել՝ հանուն մեր ժողովրդի փրկության – ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, որը կկարողանա օգտվել միջազգային իրավունքի դրույթներից, խնդրում եմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ՝ նրանց գործած հանցագործությունների համար, ինչպես նաեւ ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա՝ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու մեխանիզմներ գործի դնելու նպատակով։ Ես հավատում եմ Ձեզ ու Ձեր սկզբունքայնությանը, լիահույս եմ, որ մարդասիրական եւ ժողովրդավարական մեր արժեքները հաղթանակ կտանեն բռնապետության ու ոճրագործության դեմ, որոնց շարժիչ ուժը ագահությունն է եւ իշխանության ծարավը: Հայաստանը քաղաքակրթության բերդամրոցն է, որը պետք է պաշտպանել:   Նիկոլա Ազնավուր «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ»:    
10:59 - 06 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան կարևորում է ռազմագործողությունների արագ դադարեցումը. Փաշինյանի և Մակրոնի հեռախոսազրույցը

 |armenpress.am|

Ֆրանսիան կարևորում է ռազմագործողությունների արագ դադարեցումը. Փաշինյանի և Մակրոնի հեռախոսազրույցը |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային և կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին: Ֆրանսիայի նախագահը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան՝ ընդգծելով, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման՝ հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը: Խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների սերտ համագործակցությունը:
21:57 - 02 հոկտեմբերի, 2020
Մակրոնը կզանգի Էրդողանին. հատվել են կարմիր գծեր ՆԱՏՕ-ի անդամի կողմից |armenpress.am|

Մակրոնը կզանգի Էրդողանին. հատվել են կարմիր գծեր ՆԱՏՕ-ի անդամի կողմից |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի քննարկի սիրիացի զինյալների՝ Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխելու խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ը: «Ես առաջիկա մի քանի օրվա ընթացքում կզանգահարեմ նախագահ Էրդողանին, քանի որ հավատում եմ, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է բացատրություններ պահանջի այս հարցի վերաբերյալ»,-ասել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ տեղեկատվություն փոխանակելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Հավատում եմ, կարող եմ ասել, որ ռուսական կողմը նույն կերպ է գնահատում իրավիճակը: Նաև կարծում եմ, որ դա սպառնալիք է Ռուսաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- նշել է Մակրոնը՝ իրավիճակն անընդունելի համարելով: Ինչպես տեղեկացնում է France 24-ը՝ Մակրոնը նաև ասել է, որ սիրիացի գրոհայինների Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով Թուրքիան կարմիր գիծն անցել է, ինչն անընդունելի է. «Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին կոչ եմ անում հաշվի առնել ՆԱՏՕ-ի անդամի պահվածքը»:
13:46 - 02 հոկտեմբերի, 2020
Մակրոնը ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել Թուրքիայի վարքագծին |1lurer.am|

Մակրոնը ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել Թուրքիայի վարքագծին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ թուրքական Գազիանթեփեով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` Ադրբեջանի զինուժի կողմից ներգրավվելով ռազմական գործողություններում։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների ղեկավարների հետ ու համատեղ խաղաղ նախաձեռնություններ է պատրաստում: Մակրոնը Թուրքիայի պահվածքի վերաբերյալ հրավիրել է նաև ՆԱՏՕ-ի ուշադրությունը: Նա Թուրքիայից պահանջել է բացատրել ջիհադական գրոհայինների ժամանումը Ադրբեջան և ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել իր դաշնակցի գործողություններին: «Կարմիր գիծը հատվել է, ինչն անընդունելի է: Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հորդորում եմ առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
11:30 - 02 հոկտեմբերի, 2020
Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն․ Մակրոն |azatutyun.am|

Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ իր ռուսաստանցի և ամերիկացի պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվել է պարբերաբար տեղեկություններ փոխանակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների մասին: «Մենք պայմանավորվել ենք տեղեկատվություն փոխանակել և դրա հիման վրա անհրաժեշտ եզրակացություններ անել»,- Բրյուսելում ասել է Մակրոնը: Ֆրանսիայի ղեկավարի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու, հակամարտությունը բանակցությունների եղանակով՝ միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու համար: «Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն, և ես այդ մասին ուղիղ ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- հայտնել է Էմանուել Մակրոնը:
18:34 - 01 հոկտեմբերի, 2020
Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը |armenpress.am|

Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում: Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցություններ ենք հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին: Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:  
16:26 - 01 հոկտեմբերի, 2020
Պուտինն ու Մակրոնն ընգծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտանքի բացակայությունը

 |armenpress.am|

Պուտինն ու Մակրոնն ընգծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտանքի բացակայությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի այլ լուծում, քան խաղաղ կարգավորումն է: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշելով, որ Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակը: Լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների հետ կապված: Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հակամարտող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջությամբ դադարեցնել կրակը, ապաէսկալացնել լարվածություն և առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծումից բացի, այլ այլընտրանքի բացակայությունը։ Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության կոնկրետ չափորոշիչներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Պատրաստակամություն է հայտնվել, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) ղեկավարների անունից հայտարարություն արվի զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման օգտին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների հետ կապված:
02:12 - 01 հոկտեմբերի, 2020